Օրվա լրահոսը
«Համահայկական հռչակագիրը բավարար պահանջող չէ». Սորբոնի համալսարանի պրոֆեսոր
Ֆրանսաբնակ հայազգի մաթեմատիկոս, պատմաբան, հայագետ, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կլոդ-Արմեն Մութաֆյանն այսօր Երևանում «Հայ-ֆրանսիական հարաբերությունները դարերի ընթացքում» թեմայով դասախոսություն է կարդացել: Նա իր դասախոսությունը զուգորդում էր 14-20- րդ դարի լուսանկարների ու ֆրանսիական եկեղեցու պատերին հայկական արձանագրությունների ցուցադրությամբ, որոնք հենց հաստատում էին երկու երկրների դարավոր հարաբերությունները: Դասախոսության ավարտից հետո Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց ցեղասպանության 100-րդ տարելիցին ինչ ակնկալիքներ ունենալ
«Ռեմոնտ պտի անե՞ք, որ Հայաստանն աքսորել եք արտասահման». գյուղացիներ. (Տեսանյութ)
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի գյուղացիները, որոնք այսօր բողոքի էին դուրս եկել կաթի գնանկման դեմ, հատ-հատ անդրադառնալով երկրի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նախագահին, վարչապետին, գյուղնախարարին, շոշափեցին նաեւ արտագաղթի թեման: Գյուղացիների համոզմամբ, Աշոցքի տարածաշրջանում մնացել են միայն մեռելներն ու մեռել թաղողները, իսկ Գյումրիում, հատկապես իրիկվա ժամերին, տաքսու վարորդներն ու շները: Ըստ նրանց, այս երկրում այլեւս սպառողներ չկան, գյուղատնտեսական
Արարատի երիտասարդները տոն էին դարձրել փոքրիկ արարատցիների օրը (Ֆոտոշարք)
Այսօր Արարատ քաղաքում Երեխաների պաշտպանության միջազգային օրը իսկական տոնի վերածվեց: Արարատի փոքրիկների համար ամբողջ օր տոնական էր: Առավոտյան քաղաքի իշխանությունների՝ քաղաքապետարանի եւ Մշակույթի տան կազմակերպած մեծ միջոցառումն էր, որի ընթացքում եղան երգեր ու պարեր եւ հետաքրքրաշարժ խաղեր: Օրվա երկրորդ կեսից Արարատի փոքրիկների համար միջոցառում էին պատրաստել Արարատի երիտասարդները՝ միջոցառման անվանը համահունչ՝ «Արարատի երիտասարդները՝ արարատցի փոքրիկների
Մուլտդիտում՝ Կարապի լճի էկրանի շուրջ
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա երեկոն Կարապի լճի էկրանի շուրջ անցկացնելու էին եկել հարյուրավոր ընտանիքներ։ Էկրանին հայկական կարճամետրաժ մուլտֆիլմեր էին։ «Երևանյան ամառ 2015» ծրագրի մեկնարկային օրը մանկական ծրագրով սկսվեցին նաև բացօթյա այս էկրանի ամառային ցուցադրությունները։ «Երևանյան ամառ 2015» ծրագրի երեք ամիսների ընթացքում Կարապի լճի էկրանին մի շարք ցուցադրություններ են սպասվում՝ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի
Բրազիլիան ի վերջո ճանաչե՞ց Հայոց ցեղասպանությունը. Ա1+
Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը «Ա1+»-ի հետ զրույցում ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց ԱԳՆ կայքէջում զետեղված արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Բրազիլիայի Դաշնության սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ Մեր հարցին՝ արդյո՞ք արտգործնախարարությունը պաշտոնապես հաստատում է, որ Բրազիլիայի Դաշնության Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Բալայանը նշեց. «Այն, ինչ կա մեր կայքում, մնում է ուժի
Կարապետ Իսրայելյան. «Բարգավաճիզմն արմատախիլ եմ անելու»
Կարապետ Իսրայելյանը զարմանում է, թե ինչո՞ւ են իրեն խփել
Ինչո՞ւ է նվազել գյուղացիներից գնվող կաթի գինը. գյուղփոխնախարարի պարզաբանումները
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր բողոքի ակցիա էր տեղի ունեցել Աշոցքի կենտրոնում. գյուղացիներից շատերը հրաժարվել էին վաճառել իրենց կաթը, քանի որ կաթնամթերող ընկերություններն այսօրվանից սահմանել են նոր գին ՝ 130 դրամ մեկ լիտր կաթի դիմաց: Մոտ 30 դրամով նվազումը մեծ վրդովմունք էր առաջացրել գյուղացիների մոտ, որոնք պնդում են, թե գնանկման պատճառներից մեկն այն է, որ կաթը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Պրահա
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հրավերով, պաշտոնական այցով հունիսի 1-ին ժամանել է Պրահա: Նույն օրը ՀՀ վարչապետն այցելել է Պրահայի Լիդիցեի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զոհված միլիոնավոր երեխաներին նվիրված հուշարձանին և Չեխիայի մշակույթի նախարար Դանիել Հերմանի հետ մասնակցել «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները» ցուցահանդեսի բացմանը:
«Երևանը՝ փոքրիկների համար» խորագրով միջոցառումներ նաև «Հաղթանակ» զբոսայգում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ ևս Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ կազմակերպվել էր տոնական միջոցառում: Վաղ առավոտից «Երևանը՝ փոքրիկների համար» խորագրով մեկնարկած միջոցառումը մեկտեղել էր ինչպես փոքրիկներին, այնպես էլ մեծահասակներին: Քաղաքապետի այցելության պահին զբոսայգին մարդաշատ էր, տիրող մթնոլորտն էլ՝ լիարժեք տոնական: Աշխույժ եռուզեռ էր բոլոր ատրակցիոնների մոտ, իսկ բեմահարթակից իրենց ելույթներով
Բաքուն ԵԱՀԿ գործող նախագահին խնդրել է ադրբեջանցի դիվերսանտների հարցը բարձրացնել Երեւանում
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հետ ունեցած բանակցությունների հետո հայտնել է, որ խնդրել է վերջինիս Հայաստան այցելության ընթացքում արծարծել Լեռնային Ղարաբաղում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի հարցը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը: «ԱՊԱ» գործակալությունը հաղորդել է, որ նախարարն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ասել
Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով Լեհաստանի Կրակով քաղաքում
Մայիսի 30-ին Լեհաստանի Կրակով քաղաքում` Լեհաստանի արվեստների և գիտությունների ակադեմիայում, կայացավ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ցեղասպանություն. դա կատարվել է բազմաթիվ անգամ, սակայն առաջինը հայերի հանդեպ» թեմայով գիտաժողով, որին մասնակցեց նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: Գիտաժողովը կազմակերպել էին Լեհաստանի արվեստների և գիտությունների ակադեմիայի Արևելյան Եվրոպայի հանձնաժողովը, Կրակովի Յագելոնյան համալսարանի Էթնոլոգիայի և ազգագրագիտության ինստիտուտը և Կրակովի Հայկական
«Չեռնոբիլից Հայաստան կաթի փոշի չի ներկրվել». Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Ինչպես տեղեկացրել ենք,Աշոցքի գյուղացիները, դժգոհելով իրենցից գնվող կաթի գնի էժանացումից, Aravot.am-ին հայտնել էին, որ կաթնամթերող ընկերությունները գյուղացիների անարատ կաթը գնելու փոխարեն, գնում են Չեռնոբիլից ներկրված կաթի փոշին՝ այսպիսով կասկածելի որակի կաթնամթերք արտադրելով: Դժգոհողներից ոմանց պնդմամբ, կաթի փոշի ներկրողը ՀՀ նախագահի եղբայրն է: Այսօր այս թեմայով Aravot.am-ին պարզաբանումներ ներկայացրեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո քարտուղար Նվարդ
«Մեծերն են ձևավորում այն միջավայրը, որտեղ դաստիարակվում են երեխաները»
«Համակարգչային խաղերով մշտապես զբաղվելը երեխաներին կտրում է իրական աշխարհից,- ասում է մանկական հոգեբան Սոնա Մելիք-Քարամյանը.- երեխաները պիտի շփվեն ինչպես իրենց հասակակիցների, այնպես էլ մեծահասակների և, իհարկե, ընտանիքի անդամների հետ: Այդ դեպքում վիրտուալ աշխարհի համար քիչ տեղ ու ժամանակ կմնա, և էլ կարիք չի լինի անհանգստանալու համակարգչի ու համացանցի՝ երեխաների վրա թողած ազդեցության, դրանց վտանգավորության համար»:
Հասմիկ Պողոսյան. «Գիտեք ինչ կա, մարզ կա, համայնք կա, չէ՞, թող բոլորն իրար հետ մտածեն»
Մշակույթի նախարարը վստահեցնում է, որ չեն կարող ամեն հուշարձանի մոտ տեսախցիկ տեղադրեն
Արամ Մանուկյանը Հասմիկ Պողոսյանի պատասխանից հետո ցուցադրաբար լքեց նիստը
Այսօր ԱԺ-ում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց նախարարության 2014-ի բյուջեի կատարման հաշվետվությունը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց նախարարին՝ «Դուք դրական եք վերաբերվում այն օրենքի նախագծին, ըստ որի պետք է ԱԺ-ում հաստատվի հուշարձանների ցուցակը: Ձեր պատասխանից է կախված՝ շարժում կսկսենք, թե ոչ: Պատասխանեք կոնկրետ այո թե ոչ»: Նախարարը պատասխանեց. «Դուք ձեր ձեւով եք խոսում,ես
Հասմիկ Պողոսյանը՝ օլիգարխների եկեղեցիների մասին
Օլիգարխները նոր եկեղեցիներ են կառուցում Հայաստանում, ինչո՞ւ կոչ չեք անում, որ հին եկեղեցիները վերանորոգեն դրա փոխարեն: Այսօր լրագրողների այս հարցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատասխանեց. «Կամաց-կամաց այդ տենդենցը սկսել է, ժամանակ է, պետք ամեն ինչի համար: Օրինակ, այսօր մասնավոր ներդրումներով բացվեց մի հիանալի կինոթատրոն՝ հիանալի կահավորված: Ամեն ինչի համար ժամանակ է պետք: Հիշում եմ,
Վալերիկ Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված խափանման միջոցը չփոխվեց
Դատավորը որոշեց Վալերիկ Հովհաննիսյանի մորն այլեւս թույլ չտալ մասնակցել գործով դատական նիստերին
Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով հրատարակված գրքերի շնորհանդես
Հունիսի 1-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով 2014թ հրատարակված գրքերի շնորհանդեսը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ տարեցտարի մեր հետազոտությունների թիվը ոչ միայն չի փոքրանում, այլև առավել թիրախային է դառնում: Հաճույքով պետք է նշեմ, որ ՀՀ սփյուռքի նախարարության հիմնադրման առաջին իսկ օրերից ակտիվ ու արդյունավետ համագործակցում
Փաստաբանը միջնորդեց Վալերիկ Հովհաննիսյանին ազատել գրավի դիմաց
Դատավորը հիմնավոր չի համարում փաստաբանի ներկայացրած փաստաթուղթը
Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրենին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի՝ «Վեոլիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Ֆրերոյին, ում գլխավորած ընկերության հիմնադրած «Երևան Ջուր» ջրամատակարար կազմակերպությունը 2006թ-ից տասը տարի ժամկետով իրականացնում է Երևան քաղաքի և շրջակա մի շարք գյուղերի ջրամատակարարման ու ջրահեռացման աշխատանքները: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել մեր երկրում «Վեոլիա» ընկերության գործունեությունը, ընդգծելով,
Հրանուշ Հակոբյան. «Միայն ֆիքսվել եք Սփյուռքի նախարարի գործուղումների վրա»
Հրանուշ Հակոբյանը բացատրում է, թե ինչու է ստիպված ինքը գնում գործուղումների
Շարունակվում են բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունները
ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` շարունակվում են բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացվող բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունները: Հատկանշական է, որ լայնամասշտաբ ստուգատեսին ներգրավված են ոչ միայն զինված ուժերի անձնակազմը, այլև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ուժերն ու միջոցները, տարածքային ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հատուկ ուշադրություն է
«Մկներն ու կատուները վերեւը նստած՝ ժողովրդին մորթում ու ստիպում են քոչել». Աշոցքի բնակիչներ (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր կաթ գնի նվազման հետ կապված բողոքի ակցիա էին կազմակերպել Աշոցքի բնակիչները: Նրանք նեղվել են, որ ինչ-որ օլիգարխներ կաթի փոշի են ներկրում Հայաստան, կաթնամթերող ընկերություններն էլ էժան գնով գնում են փոշին, այսպիսով` գյուղացու արտադրած անարատ կաթը կորցնում է պահանջարկը: Ավելին, կաթնամթերող ընկերությունները նվազեցնում են գյուղացիներից գնվող կաթի գինը, այսօրվանից այն իջեցրել են
Առանց ծննդյան վկայական, կրթությունից դուրս մնացած երեխաներ. մարզերում երեխաների իրավունքները հաճախ պաշտպանված չեն
Այսօր«Մեդիա կենտրոնում» «Երեխաների իրավունքների պաշտպանությունը մարզերում» թեմայով քննարկմանը փորձագետները մտահոգություն հայտնեցին, որ մարզերում երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով գոյություն ունեն մի շարք խնդիրներ: Մասնավորապես մտահոգություն հայտնեցին երեխաների առքուվաճառքի, ապօրինի որդեգրման, անուշադրության մատնելու երևույթներին: Հատկապես կարևորվեց այս խնդիրների լուծման հարցում սոցիալական աշխատողների դերակատարությունը: Արմավիրի զարգացման կենտրոնի ղեկավար Նաիրա Առաքելյանը նշեց. «Խնամակալության ու հոգաբարձուների խորհուրդների գործունեությունը գյուղական համայնքներում
Աշոցքի բնակիչները բամբասեցին իրենց պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին (Տեսանյութ)
Այսօր Aravot.am-ը Աշոցքի կենտրոնում կաթի գնի նվազման պատճառով բողոքի դուրս եկած բնակիչներից հետաքրքրվեց, թե իրենց բողոքը հայտնե՞լ են արդյոք իրենց պատգամավորին ՝ ծնունդով Աշոցքից ու հենց այս տարածքից ընտրված ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանին: Բնակիչները, լսելով պատգամավորի անունը, թույլ չտվեցին, որ ավարտեինք հարցը ու սկսեցին քննադատել Աշոտ Աղաբաբյանին: «Որ երեսը տեսնենք, կհայտնեք… Անունով էլ մեր դեպուտատն է,
Ադրբեջանը դեմ է, որ «Քոչարի» պարը հայերի ոչ մշակութային ժառանգություն ճանաչվի. 1news.az
Ադրբեջանի հեղինակային իրավունքի գործակալությունը հայտարարություն է տարածել Հայաստանի մշակույթի նախարարի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում «Քոչարի» պարը հայերի ոչ մշակութային ժառանգություն ճանաչելու հարցի բարձրացման կապակցությամբ: 1news.az-ի փոխանցմամբ՝ գործակալության կայքում նշված է. «Հայերը գողանում եւ որպես իրենց սեփականություն են ներկայացնում Ադրբեջանի ոչ մշակութային ժառանգության օրինակները»: Գործակալությունը, մասնավորապես, հայերին մեղադրում է ադրբեջանական մի շարք երգերի, պարերի, երաժշտական գործիքների եւ կոմպոզիտորների երգերի
Մանկատան երեխաները մասնակցել են Օպերայի բակում կազմակերպված միջոցառումներին
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Օպերայի բակային միջոցառումներին մասնակցելու էին եկել Գավառի և Վանաձորի մանկատների սաները: Գունավոր կավճապատկերները, հեքիաթային հերոսները, զանազան խաղերն ու բարձր երաժշտությունը ուրախ տրամադրություն էին ապահովել մանկատան սաների համար: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ամառային տոնի առթիվ մանուկներին շնորհավորելու նպատակով նույնպես այցելել էր Օպերայի բակ: Շփվելով երեխաների
Գյումրու տնակային ավանների երեխաների ուղերձը աշխարհի բոլոր մանուկներին
«Շիրակ կենտրոնը», Գյումրին մեր տունն է – Gyumri is our home երիտասարդական նախաձեռնությունը և «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնի սաները` երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված հանդես եկան ուշագրավ նախաձեռնությամբ: Նրանք տնակային ավաններում բնակվող անօթևան ընտանիքների երեխաների մասնակցությամբ պատրաստեցին «Աշխարհի բոլոր մանուկներին» խորագիրը կրող նկար-ուղերձ, որում վառ գույներով պատկերված է խաղաղ երկինք և լուսավոր տուն։ Այսօր՝
«Երևանի ապագան» խորագրով ցուցահանդես՝ Երևանի քաղաքապետարանում
«Երևանը՝ փոքրիկների համար» խորագրով անցկացվող միջոցառումների շարքում փոքրիկների համար էր նաև Երևանի քաղաքապետարանը, որտեղ ճեմասրահում բացվել է լուսանկարչուհի Աննա Մանասարյանի՝ «Երևանի ապագան» խորագրով անհատական ցուցահանդեսը` նորածինների լուսանկարներով։ Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ «Երեխաների նկատմամբ հայերիս վերաբերմունքը պաշտամունքային է և սա մեր ազգային հատկանիշներից, նկարագիրներից մեկն է։ Հենց երեխաներին նվիրված այս
Բրյուսելի թուրք պատգամավորին հեռացրել են կուսակցությունից Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար. Anadolu
Հոլանդիայի պատգամավորը պաշտպանել է Բելգիայի խորհրդարանի թուրք պատգամավորին, որն անցած շաբաթ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար հեռացվել է կուսակցությունից: Այդ պատգամավորը Մահինուր Օզդեմիրն է: Նա Հումանիստ դեմոկրատական կենտրոն կուսակցության (ՀԴԿԿ) անդամն էր, սակայն անցած շաբաթ Օզդեմիրին հանել են կուսակցությունից Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Ըստ Anadolu գործակալության՝ Հոլանդիայի թուրքական ծագումով պատգամավոր Թունահան Քուզուն պաշտպանել է Բելգլիայի խորհրդարանի


















































