Օրվա լրահոսը
UWC Դիլիջան քոլեջը հյուրընկալեց հայտնի ցեղասպանագետ Յաիր Աուրոնին
UWC Դիլիջան քոլեջը մարտի 18-ին հյուրընկալեց հայտնի պատմաբան, ցեղասպանագետ, Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնին (Yair Auron): Քոլեջի ուսանողների եւ դասախոսական կազմի առջեւ նա հանդես եկավ Հայոց ցեղասպանությանը եւ Հոլոքոստին նվիրված դասախոսությամբ, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: Յաիր Աուրոնը «Զորյան» ինստիտուտի, ինչպես նաեւ Երուսաղեմի Հոլոքոստի եւ ցեղասպանության ինստիտուտի գիտական խորհուրդների անդամ է, հայտնի է մարդու իրավունքների
Դաշնակցությունը ցուցադրում է եզակի գրքեր (ֆոտոշարքով)
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և Պատանեկան միությունները ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի 6-րդ հարկի դահլիճում կազմակերպել էին արտերկրում տպագրված եզակի գրքերի ցուցադրություն՝ Առաջին Հանրապետության արխիվի բացառիկ փաստագրական նյութեր, «Նեմեսիս» գործողության վրիժառուների՝ Սողոմոն Թեհլերյանի, Արշավիր Շիրակյանի, Միսաք Թոռլաքյանի և մյուսների, նաև 19-րդ դարի ֆիդայական շարժման, անհատ գործիչների հուշագրություններ, ինչպես նաև ներկայացված են լինելու անհատական հավաքածուներից Դաշնակցության պատմության
«Համաշխարհային բանկի փորձագետները կգան կֆռֆռան, խաշ-խորոված կուտեն ու կասեն, որ «Նաիրիտը» հնարավոր չէ վերագործարկել»
«Նաիրիտի» նախկին տնօրենը՝ Համաշխարհային բանկի մտադրությունների մասին
Ուշադրություն.14-ամյա աղջիկը որոնվում է (Տեսանյութ)
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 46 շենքի 13-րդ բնակարանի բնակչուհի, 2001 թ. ծնված Քրիստինա Գարիկի Խաչատրյանը, որը փետրվարի 17-ին, ժամը 08.00-ի սահմաններում, տանից դուրս է եկել և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է: Արտաքին նկարագիրը` հասակը 165 սմ, նիհարավուն կազմվածքով, հյուսված, երկար սև մազերով, օվալաձև դեմքով, աչքերը՝
Փետրվարի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 20-21-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 22-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 20-21-ին էապես չի փոխվի, 22-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 23-ի գիշերը նույնքան կնվազի: Երևանում՝ Փետրվարի 20-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի փետրվարի
Հայի երազը. Անտիուտոպիա վարդագույն տոներով
Վիրավորական է, երբ քո երազանքներն իրականանում են ուրիշի մոտ: Միխաիլ Ժվանեցկի Ողջ աշխարհը ներկայումս ամերիկացել է և շարժվում է դեպի առավել ամերիկացումը, թեև, թվում է, թե այլևս ավելի ամերիկանանալ հնարավոր չէ: Հագնում են ջինս, իրար ասում օքեյ, լսում ամերիկյան պոպ երաժշտություն, թափահարվում դրա տակ ամերիկյան ձևով և բլբլում անգլերեն (որպես ամերիկերեն): Գլոբալիզացիայի անմիտ դրսևորումներից մեկը:
«Ազատամարտիկների դաշինքի» հայտարարությունը
Երեք քաղաքական ուժերի՝ փետրվարի 20-ին հայտարարված հանրահավաքի չարտոնված լինելու պատրվակով իշխանությունը հետապնդումներ սկսեց Համաժողովրդական շարժման ակտիվիստների, մասնավորապես, ԲՀԿ անդամների նկատմամբ: Ստեղծված իրավիճակը հանգեցրեց քաղաքական ուժերի կողմից հանրահավաքը չեղյալ հայտարարելուն: «Ազատամարտիկների դաշինքը», համամիտ լինելով իր քաղաքական համախոհների որոշմանը, հորդորում է Դաշինքի անդամներին ու համակիրներին՝ ձեռնպահ մնալ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում նախապես հայտարարված հանրահավաքին մասնակցությունից: «Ազատամարտիկների դաշինքը»
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ-ի գլխավոր քարտուղարի հետ
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վիեննա մեկնած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 19-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ի գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերի հետ: Երկուստեք կարեւորվել է ՀԱՊԿ եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովների հետագա համագործակցության շարունակականությունը: Կողմերը
Մարտի 1-ին ակնկալվում է հուժկու հանրահավաք. azatamart.am
azatamart.am. «2008-ի մարտի 1-ից հետո պայքարի դուրս եկած յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի հստակ գիտի, թե իրեն ինչ է սպասվում գործող համակարգի շարունակվելու դեպքում»,-հայտարարեց «Ազատամարտիկների դաշինքի» համակարգող խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը՝ այսօր տեղի ունեցած ԱԴ վարչության նիստում: Ռազմիկ Պետրոսյանը նշեց, որ փետրվարի 20-ի հանրահավաքը քաղաքական ուժերը չեղյալ են հայտարարել ժողովրդին առճակատման չտանելու նպատակով: Ազատամարտիկը, խոսելով ԲՀԿ կուսակցության
Բերձորի ծեծի ու Նուլանդի հայտարարության կապը (Տեսանյութ)
«Հունվարի 31-ի գինը Արցախի արդարադատության տապալումն է ու աշխարհաքաղաքական արձագանքը»,-այսօր «Հայաստան 2015. հունվարյան հարվածներ» խորագրով քննարկման ժամանակ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը: Նա կապ է տեսնում Բերձորի դեպքերի`Նախախորհրդարանի անդամներին ծեծի ենթարկելու և ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդի՝ այսպես կոչված գերիների հանձնմանը վերաբերող հայտարարության միջև: Ըստ Անդրիաս Ղուկասյանի` Արցախի քաղաքական
Պերմյակովի՝ սահմանը անցնելու կապակցությամբ
Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը հաստատեց Aravot.am-ի տեղեկությունը: Ըստ մեր տեղեկության, նա միջնորդություն է ներկայացրել քննչական մարմնին, որպեսզի Պերմյակովի կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցվի, եւ ըստ այդ քրեական գործի շրջանակներում, անհետաձգելի միջոցառումներ անցկացվեն գործի համար էական հանգամանքներ պարզելու նպատակով: Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
ՄԻԵԴ-ը որոշումներ է կայացրել հայտնի մարդկանց անունները գովազդներում օգտագործելու վերաբերյալ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Դիտեր Բոլենը ընդդեմ Գերմանիայի» եւ «Էռնստ Ավգուստ Հաննովերն ընդդեմ Գերմանիայի» գործերով որոշում է ընդունել: Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ երկու գործերն էլ կապված են ծխախոտի հումորային գովազդներում երկու հանրային մարդկանց անունները (առանց ազգանունների) առանց նրանց թույլտվության օգտագործելու հետ: Գովազդում, մասնավորապես, հղումներ են կատարվել երաժիշտ Դիտեր Բոլենի գրքին եւ Էռնեստ
Որոշ դպրոցներում տնօրենի պաշտոնը ժառանգական է
Երեւանյան որոշ դպրոցներում առկա է, այսպես կոչված, «ժառանգականության» գործոնը, տնօրեն մայրերին փոխարինել են տնօրեն դուստերը կամ այլ հարազատներ: Մասնավորապես Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրենն է նախկին տնօրեն Մարիետա Մատղաշյանի դուստրը՝ Նատալյա Ստեփանյանը, թիվ 66 դպրոցի տնօրենն է Զարուհի Այվազյանը, որը քաղաքապետարանի կրթության վարչության նախկին պետի նախկին տեղակալ Արմինե Վարդանյանի դուստրն է: Սմբատ Բյուրատի անվան
Մովսես Հակոբյանն անդրադարձել է աշխարհաքաղաքական վերջին իրողություններին
Փետրվարի 19-ին տեղի է ունեցել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսը, որին ներկա էին Արցախում հավատարմագրված զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչները: Ողջունելով ներկաներին` բանակի հրամանատարը ամփոփել է 2014թ. բանակային տարին, նշել ձեռքբերումները և առաջադրել դեռևս լուծում պահանջող հարցերի վերաբերյալ իր մոտեցումները: Այնուհետև Մովսես Հակոբյանն անդրադարձել է աշխարհաքաղաքական վերջին իրողություններին, խոսել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացիկ տարվա
Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի Օսկանյանի գործի նման
Սկանդալային հայտարարություն: Հետաքննությունը խնդիրներ ունի պարզաբանելու, թե հովանավորությունը ինչ գործողությամբ կամ անգործությամբ է դրսեւորվել եւ հանցակցություն հասկացության օժանդակող ձեւի տարրեր կամ պաշտոնական դիրքը չարաշահելու հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշներ պարունակո՞ւմ են, թե՞ ոչ: ՀՀԿ-ԲՀԿ կուսակցությունների միջեւ ներքաղաքական աղմկահարույց առճակատումը նորույթ չէ, այն ծագեց նաեւ 2013թ. նախագահական ընտրություններից ավելի քան մեկուկես տարի առաջ, երբ խոսք գնաց Վարդան
Խուզարկություններ Արմավիրի մարզում
Փետրվարի 18-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1959 թ. ծնված Ալեքսան Բ.-ի բնակության հասցեում: Տան հյուրասենյակից և նկուղից հայտնաբերվել է դեղնականաչավուն, կանեփանման զանգվածի 3 փաթեթ /առաջինում մոտ 110 գ, 2-րդում մոտ 3.5 գ, 3-րդում մոտ 0.5 գ/: Նույն
Մաեստրո Վահան Մարտիրոսյանի փայլուն ելույթը Պրահայի Սմետանայի անվան դահլիճում
Փետրվարի 16-ին Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ելույթը Հանրային տան Սմետանայի հանրահայտ դահլիճում ղեկավարեց Հայաստանի կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը՝ արդեն երկրորդ անգամ հանդես գալով այս նվագախմբի հետ։ Ժամանակին Պրահայի ռադիոյի այս նվագախմբի հետ հանդես են եկել նաեւ Արամ Խաչատրյանն ու Քշիշտոֆ Պենդերեցկին։ Լեփլեցուն դահլիճը ջերմորեն ընդունեց նախ նվագախմբի եւ հայտնի դաշնակահար Ալեքսանդր Գինդինի ելույթը՝
«Մի բռնաբարեք ՀՀ օրենքները» (Տեսանյութ)
Նաիրիտցիները կրկին բողոքի ակցիա էին անում կառավարության շենքի մոտ ու պահանջում մարել իրենց պարտքերը
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Փետրվարի 19-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia
Ադրբեջանի ԱԳՆ. «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին անելանելի դրության մեջ է դնում»
«Սառեցված հակամարտությունների առկայությունը եւ Ադրբեջանի, եւ Վրաստանի զարգացմանը խանգարում է»,- այս մասին, ըստ Trend.az-ի հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, Վրաստանի ԱԳ նախարար Թամար Բերուչաշվիլիի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում: Մամեդյարովը, մասնավորապես, նշել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խանգարում է ոչ միայն Ադրբեջանի զարգացմանը, այլեւ Հայաստանին դնում է անելանելի դրության մեջ, քանի որ Երեւանը
Ինչ է ցուցադրվում Գյումրու պատկերասրահում
Սա Գյումրիի կենտրոնում՝ Ռիժկովի ճեմափողոցում գտնվող երբեմնի մշակութային կառույցներից մեկն է՝ պատկերասրահը, որի գրեթե ողջ ցուցանմուշները երկրաշարժից մի քանի տարի անց խլել ու մայրաքաղաք են տեղափոխել, ճիշտ այնպես, ինչպես գյումրեցիների ձեռքից խլեցին Մինասի «Թել եմ մանում» ու «Երկանք» որմնանկարները: Փաստորեն ԱՊՀ մշակութային մայրաքաղաքն անգամ պետական պատկերասրահ չունի: Պատկերասրահի շենքն այժմ պատկանում է քանդակագործ Արտուշ Պապոյանին:
Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց համար հունվար ամսվա սոցիալական վճարը կատարելու վերջնաժամկետը փետրվարի 20 -ն է
Այն գործատուները, ովքեր ունեն մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող` կուտակային բաղադրիչի մասնակից հանդիսացող աշխատողներ, մինչև փետրվարի 20-ը պետք է հունվար ամսվա համար 3000 դրամ սոցիալական վճար փոխանցեն գանձապետական կամուրջ հաշվին: Ինչպես հայտնի է, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից մեկը վերաբերում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց համար ամսական
Հայկ Ալումյան. «Սուրիկ Խաչատրյանի թիկնապահի ոտքից գնդակը միտումնավոր չեն հանում» (Տեսանյութ)
«Սուրիկ Խաչատրյանի ննջասենյակի պատուհանները նայում են դեպի սպանության վայրը»
Աշոտյանին «շղթայի» մեջ առան, բայց նա անդրդվելի էր
ՀՀԿ փոխնախագահն, ի տարբերություն այլ օրերի, այսօր խուսափեց խոսել քաղաքականությունից
Ինչու ինքնասպան եղավ Աբրամ Ամիրխանյանը. հայտարարություն
Մենք` «Լևոն Ամիրխանյան», «ՎԵՆԵՑԻԱ ՊԼԱԶԱ», «ՈՒՐՄ», «Ագրոպետրոլ սերվիս» ընկերությունների կողմից Սայաթ-Նովա 40, 40/1, Խանջյան 29, Չարենցի 70/8, Վարդանանց 69, Աճառյան 40/9 (հյուրանոցային համալիր) հասցեներում կառուցված բազմաբնակարան շենքերի շահառուներս հայտնում ենք, որ սկսած 2007 թվականից մինչև օրս մեզանից ոմանք ամբողջությամբ, իսկ ոմանք էլ մասնակի կատարել են նշված շենքերում ձեռք բերված բնակարանների դիմաց նախնական պայմանագրերով նախատեսված վճարումները,
Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄԷ Շախմատի ֆեդերացիայի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սաիդ Ալ Մեիբալի գլխավորած պատվիրակությանը: Սերժ Սարգսյանը ողջունել է բարեկամ Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը, գոհունակությամբ նշելով, որ երեկ Էմիրությունների նորանշանակ դեսպան Ջասեմ Մուհամմադ Ալ Կասեմիի հետ ունեցած հանդիպման ժամանակ առիթ է ունեցել հանգամանորեն քննարկելու հայ-էմիրաթական հարաբերություններն ու համագործակցության
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը միմյանց գիրք նվիրելն ավանդույթ է դարձել
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացելով նիստը, վարչապետն ասել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանում դարձել է գիրք նվիրելու օր: Հովիկ Աբրահամյանը նիստի մասնակիցներին նվիրել է Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպը և կարևոր համարել,
«Բա դո՞ւք ուր էիք՝ որպես լրագրող, դուք էլ պետք է պատասխան տաք, այդ գաղջ օդը շնչել եք»
Գուրգեն Եղիազարյանը՝ ԲՀԿ-ի մեղքերի մասին ԲՀԿ-ին անդամագրվելու հայտարարություն տարածած, բայց ԲՀԿ անդամ չդարձած Գուրգեն Եղիազարյանը երեկ լրագրողներին վստահեցնում էր, որ Գագիկ Ծառուկյանը ամեն ինչ մի կողմ դրած՝ եկել կանգնել է ժողովրդի կողքին, որ նրան շատ է գնահատում: Մեզ հետ զրույցում հարցին՝ իսկ Դուք պատկերացնո՞ւմ եք Գագիկ Ծառուկյանին ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակների հարցերին պատասխանելիս, Գուրգեն Եղիազարյանն ասաց.
Հ/Կ ներկայացուցիչներն առաջարկում են. Azdarar.am-ում հրապարակելու պահանջը պետք է վերաբերվի միայն պետական բյուջեից ֆինանսավորվող Հ/Կ-ներին
Քանի որ պահանջվող տեղեկատվությունը կարող է մասնավոր կյանքի գաղտնիք հանդիսանալ
Տեղի ունեցավ «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» և «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության թեման» ձեռնարկների շնորհանդեսը
Փետրվարի 19-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» և «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության թեման» ձեռնարկների շնորհանդեսը: Ձեռնարկները հրատարակվել են ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում և «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ ջանքերով: Ուսուցիչների համար նախատեսված ձեռնարկը ներառում է Հայոց ցեղասպանության թեման դասավանդելու վերաբերյալ գիտական


















































