Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանին հաճոյանալու խնդիր չունեմ». Ծաղիկ Ռուբո

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբոն), անդրադառնում է իր մասին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանի ասածներին: Հիշեցնենք, որ մարզպետի խորհրդականը ասել էր, թե Ռուբեն Գեւորգյանը արջի ծառայություն է մատուցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին ուղղված հայտարարությամբ: Պատգամավորը նախ ասաց, որ Վոլոդյա Հովհաննիսյանին ազատամարտիկ չի համարում. «Գագիկ Ծառուկյանին

Դավիթ Ուսուպաշվիլի. «Վրաստանի և Հայաստանի միջև չեն կարող լինել հիմնախնդիրներ»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ ընդգծել, որ վերջին տարիներին բարձրաստիճան հանդիպումները պարբերական բնույթ են կրում և նոր շունչ հաղորդում երկկողմ հարաբերություններին՝ հնարավորություն տալով փոխայցերի ժամանակ քննարկել և լուծումներ գտնել հայ-վրացական բազմազան օրակարգի արդիական հարցերին: Նախագահ Սերժ Սարգսյանը և Վրաստանի խորհրդարանի նախագահը

Հատուկ ծառայություն իրականացնողի կողմից տրված գումարի դիմաց ընդունել է իր չկատարած մի շարք հանցագործություններ

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արտակ Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կալանավոր Արտակ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության իր ծանոթ աշխատակիցը լավատեղյակ լինելով, որ մեղադրվում է գողություններ կատարելու համար և գտնվում է

Վայոց ձորի մարզի 44 համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է 108.7%-ով

2015 թվականի փետրվարի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը, նվիրված պաշտոնավարման 100 օրվան և 2014 թ-ի մարզպետարանի գործունեության արդյունքների ամփոփմանը: Ասուլիսին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, <<Վարդաձոր>> և <<ԱգրոԿամուրջ>> ամսաթերթերի խմբագիրները և մարզում գործող <<Երիտասարդ ընտանիքների աջակցության կենտրոն>>, <<Երիտասարդ սերունդ>>,

Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է Գալուստ Սահակյանին

Նաիրա Զոհրաբյանն ասաց․«Թե իրենց, թե իրենց նախորդների մասին մեկ բան կասեմ՝ նրանց գնահատականը տալու է ժողովուրդը»։

«Արմեն Ռուստամյանն ի՞նչ գործ ունի հաստատի, ինքը թախտի տա՞կ է եղել, նախագահականո՞ւմ է». Արամ Հարությունյան

168.am-ի տեղեկացմամբ՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հաստատել է, որ իսկապես Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ եւ նրանց միջեւ սառույցը հալվում է: Արմեն Ռուստամյանն ասել է՝ «Իսկապես հանդիպումը տեղի է ունեցել: Մենք մշտապես ասել ենք, որ պետք է հարթվեն սուր անկյունները, կողմնակից ենք հարաբերությունների բարելավմանը և մեր համեստ ջանքերն ենք գործադրել այդ հաշտեցման

Արմեն Ռուստամյան. «Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը իսկապես կայացել է». 168.am

Քիչ առաջ կայացել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: 168.am-ի հետ զրույցում այս տեղեկատվությունը հաստատեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Իսկապես հանդիպումը տեղի է ունեցել: Մենք մշտապես ասել ենք, որ պետք է հարթվեն սուր անկյունները, կողմնակից ենք հարաբերությունների բարելավմանը և մեր համեստ ջանքերն ենք գործադրել այդ հաշտեցման ուղղությամբ: Շատ ուրախ ենք, որ հանդիպումը վերջապես կայացել է,

«Յուվեցի Կարոն միշտ թռել ա, Կարամելի Հարութը, Ախոյանն ու Բելաջիոյի Գրիշը եղանակ չստեղծող են». Արամ Հարությունյան

«Արագած Ախոյանը, Բելաջիոյի Գրիշը, այդ մարդիկ միշտ էլ պահը գա՝ փախնելու են: Բայց երբ իշխանությունը փոխվի, իրանք զադնի չունեն արդեն: Իրանք ոչ մի եղանակ չեն ստեղծում եւ այնպես չի, որ ԲՀԿ-ի կամ համաժողովրդական շարժման ապագան կախված է Ախոյանից կամ Բելաջոյի Գրիշից: Օրինակ, Բելաջիոյի Գրիշը չգիտեմ ինչ էր, հետո Տիգրան Կարապետյանի ցուցակ էր մտնում: Այսինքն, եղանակ

Գալուստ Սահակյանն այցելել է Հայկական պետական մանկավարժական համալսարան

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է բուհ՝ հանդիպելու պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդիսավոր միջոցառմանը համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը խորհրդարանի ղեկավարին հանձնել է Խաչատուր Աբովյանի անվան ոսկե մեդալ: «Համալսարանի բարձրագույն պարգեւին արժանանալը մեծ պատիվ է»,- իր խոսքում նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու հավելել, որ այն

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլսին: Պարոն Օհանյանը շնորհավորել է դեսպան Միլսին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ և մաղթել է համատեղ արդյունավետ աշխատանք հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում: Դեսպան Միլսն իր հերթին նշել է, որ ամերիկյան կողմը կարևորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացման դինամիկայի պահպանումը

«Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի միջեւ հնարավոր է զինադադար, ինչպես սիրո մեջ». (Տեսանյութ) «Ա1+»

Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ հաշտություն հնարավոր չէ, հնարավոր է զինադադար, ինչպես սիրո մեջ. ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը. «Հնարավոր է, կան առիթները զինադադար հայտարարելու, բայց դա ժամանակավոր լուծում է»։ Վահրամ Բաղդասարյանը նկատում է, որ գործ ունենք օլիգարխիկ շարժման հետ, որն Ուկրաինային հասցրեց այսօրվա վիճակին. «Այդ ամբիցիաները, որ օլիգարխները ցանկանում էին

Բորիս Նավասարդյան. «Լեւոն Տեր-Պետրոսյանի բաց նամակը պետք է սկսվեր երկխոսության առաջարկությունից»

Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ բաց նամակի հեղինակ կարող էր լինել ներքաղաքական զարգացումների վրա ավելի փոքր ազդեցություն ունեցող մարդ

ՏՀԶԿ-ն կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ հիմնական գործընկերներից մեկն է

Փետրվարի 17-ին տեղի է ունեցել քննարկում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի անդամ երկրների մոնիթորինգի խմբի ներկայացուցիչներ Օլգա Սավրանի, Ռուսուդան Միկելիձեի, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի, պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր սեկտորի և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ: Քննարկումից հետո տեղի է ունեցել մամուլի ասուլիս: Քննարկման, ինչպես նաև

Սերժ Սարգսյանի՝ իշխանություն պահելու նոր ձևաչափը

«Սերժ Սարգսյանի՝ Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրականացրածի պատճառը իշխանության հարցն է, որը պետք է լուծվի սահմանադրական փոփոխություններով»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «Լարված ներքաղաքական իրավիճակ և սպասվելիք զարգացումներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանը: Նա հիշեցրեց, որ լրանում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը և նա պետք է նոր ձևաչափ գտնի իշխանությունը պահելու համար: Այնուհետև

Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) եւ Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) դուրս եկան ԲՀԿ խմբակցությունից

Հարություն Ղարագյոզյանը գրությամբ մասնավորապես հայտնել է, որ հրաժարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամությունից, քանի որ կուսակցությունը սպառնում է ՀՀ անվտանգությանն ու խաղաղությանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Համանախագահները Հանրապետության Նախագահին ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների տպավորությունները, քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի այս փուլում առկա մտահոգություններն ու հետագա քայլերին

Փետրվարի 18-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 18-21-ին շրջանների մեծ մասում, 22-ի գիշերը Սյունիքում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 22-ի ցերեկը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-21-ին էապես չի փոխվի, 22-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում՝ Փետրվարի 18-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի

Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը կայացավ. հաշտությունը սարերի հետևում չէ. Armlur.am 

Armlur.am-ն ավելի վաղ գրել էր, որ այսօր Հայաստան է ժամանել «Տաշիր» ընկերության սեփականատեր, մոսկվայաբնակ Սամվել Կարապետյանը, որպեսզի հաշտեցնի Սերժ Սարգսյանին և Գագիկ Ծառուկյանին: Երեկ գիշեր միմյանց են հանդիպել Ծառուկյանն ու Կարապետյանը, որոնց է միացել նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը. վերջինիս անունը դեռ ճշտվում է: Զրուցել են իրավիճակից դուրս գալու ելքերի մասին: Կարապետյանն ասել է, թե ինչ և

Մարալիկ-Լանջիկ ճանապարհահատվածում գետնաբուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Թալինում, Մարալիկում, Արթիկում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Ստեփանավանում և Տաշիրում տեղում է ձյուն: Մարալիկ-Լանջիկ ճանապարհահատվածում գետնաբուք է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության

ԱԺ-ն Ծառուկյանից պարզաբանում չի ստացել. վերջնաժամկետն այսօր 16:00-ն էր. «Առաջին լրատվական»

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց, որ ժամը 16.00-ի դրությամբ իրենք Գագիկ Ծառուկյանից որևէ պարզաբանում չեն ստացել ԱԺ նիստերից իր բացակայությունների վերաբերյալ: Նշենք, որ ԱԺ նախագահի նամակին պատասխանելու վերջնաժամկետը լրանում էր հենց ժամը 16.00-ին: Հիշեցնենք, որ երեկ Գալուստ Սահակյանը ԲՀԿ խմբակցությանը նամակ էր ուղարկել՝ խնդրելով լրացուցիչ պարզաբանումներ տալ

Կատարվածը ընտրովի արդարադատության բացահայտ դրսևորում է. ՔՀԻ

Սույն թվականի փետրվարի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նիստում հանդես է եկել ելույթով` քննադատելով  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել է, որ չճշտված լուրեր են տարածված, թե Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ խուսափել է հարկեր մուծելուց, քողարկել է բազմաթիվ քրեական հանցագործություններ՝ հանձնարարելով համապատասխան մարմիններին միջոցներ ձեռնարկել ստուգելու

Արթուր Սաքունց. «Այն գործիքը, որը մշակել էր ԲՀԿ-ն, արդեն իսկ գործածվում է նաեւ իր նկատմամբ»

Արթուր Սաքունցի կարծիքով՝ Սերժ Սարգսյանն իրեն է վերագրում ե՛ւ դատավորի, ե՛ւ գլխավոր դատախազի, ե՛ւ իրավապահ մարմինների գործառույթները

ՄԻԵԴ դատավորի թեկնածուները 9-ն են

Երեկ իրենց թեկնածություններն են առաջադրել նաեւ Աստղիկ Խառատյանը, Արտյոմ Գեղամյանը, Ելիզավետա Դանիելյանը եւ Վահե Գրիգորյանը:

ՀՅԴ-ն արյունահեղության հոտ է առնում (Տեսանյութ). «Ա1+»

Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հակամարտությունից արյունահեղության հոտ է առնում։ Ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի. «Մենք կարող ենք կորցնել այն ամենն, ինչ որ ունենք՝ փորձելով իբրեւ թե ունքը սարքելու տեղ աչքն էլ հանենք եւ ամբողջ աշխարհով խայտառակ լինենք»: Այդ մարդիկ պետք է հաշտվեն, չհաշտվելը նշանակում է պատերազմ: Երկու մարդու հետեւում կանգնած ուժերն

Ինչու Սերժ Սարգսյանին այլևս պետք չեն հայ-թուրքական արձանագրությունները. է՞լ ինչ է նա ծրագրել

«Հայ-թուրքական արձանագրությունները ի հայտ եկան, երբ ՀՀ այսօրվա իշխանությունները շատ թույլ էին. 2008-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը մարտի 1-ի կրակոցների և արյան արդյունքում եկել էր իշխանության, այդ ժամանակ այդ արձանագրությունները նրան պետք էին` դրսում լեգիտիմություն ձեռք բերելու համար: Հիմա արդեն դրանք պետք չեն, ոչ Սերժ Սարգսյանին, ով ամրացրել է դիրքերը, ոչ էլ Թուրքիային», – այսօր

Պոլիտեխնիկը նվեր կստանա 100 ակադեմիական լիցենզավորված ծրագիր Design Suite ծրագրային ապահովման շարքից

Փետրվարի 17-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորատի նիստերի դահլիճում ՀԱՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը և «Honeywell» ընկերության ռուսաստանյան ներկայացուցչության փոխնախագահ, տնօրենների խորհրդի նախագահ Լեոնիդ Սորկինը ստորագրեցին համագործակցության պայմանագիր։ Հանդիպմանը ներկա էին «Honeywell» ընկերության փոխնախագահ Արթուր Սիմոնետին, վաճառքի գծով տնօրեն Ալեքսանդր Ռադիոնովը, բարձր տեխնոլոգիական լուծումների վաճառքի խմբի ղեկավար Լուսինե Մխիթարյանը, «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր

Զինծառայողին վիրավորանք հասցնելու մեղադրանքով հետախուզվող՝ Արարատ գյուղից

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` փետրվարի 16-ին, ժամը 10.05-ին, Արարատ գյուղից բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Գևորգ Ղ.-ն, որը փետրվարի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի /զինծառայողին վիրավորանք հասցնելը/ 1-ին մասի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Ավետիք Իշխանյան. «Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստը հենց այնպես չէր հրավիրված»

Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ մինչեւ քաղխորհրդի նիստն արդեն ամեն ինչ նախապատրաստվել էր

Վիկտորիա Նուլանդ. «Հայաստանը պետք է վերադարձնի գերիներին»

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ Հայաստան այցելության ընթացքում կբարձրացնի Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեեւի հարցը:

Ամուլսար․ նույնիսկ «պատասխանատու» հանքարդյունահանումը կործանարար է. դոկտոր Անահիտ Շիրինյան-Օրլանդո

Օֆշորային գոտում գրանցված Lydian International Limited ընկերության ղեկավարության կողմից արտերկրի հայերին ներկայացված Amulsar Project, November 2014 փաստաթուղթը մակերեսային է, կեղծ և թերի ։ Այդպես է կարծում Լոս Անջելեսաբնակ գիտնական, բնապահպան-ճարտարագետ, դոկտոր Անահիտ Շիրինյան-Օրլանդոն, ով միանշանակ ո՛չ է ասում հանքարդյունահանմանը Ամուլսարում: Դոկտոր Շիրինյանը նշում է, որ այդ փաստաթղթում ամբողջապես բացակայում է որևէ ջրաբանական ուսումնասիրություն։ Օրինակ՝ չկան

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930