Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Կաշառակերության ստոր ճանապարհով այդ երկրի իշխանությունները փորձում են քաղաքակիրթ աշխարհում վերականգնել իրենց վարկաբեկված հեղինակությունը»

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 19¬ին խորհրդարանում ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին` Գալուստ Սահակյանը նշել է, որ Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից: ԵՄ¬ի հետ Հայաստանի համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, եւ Հայաստանը հաստատակամ է Եվրոպական միության հետ հարաբերությունները շարունակաբար

ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ խուճապի մեջ

Մտավախություն կա, որ ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությունից հետո ռուսաստանյան բարքերը կտեղափոխվեն նաեւ Հայաստան Ինչպես հայտնի է, ՀՀ խորհրդարանը վավերացրել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը: Այս շաբաթ էլ ՀՀ ԱԺ-ն արտահերթ ռեժիմով առավոտից գիշեր սրընթաց տեմպերով մեկը մյուսի հետեւից ՀՀ տարբեր օրենքներ համապատասխանեցնում է ԵՏՄ օրենսդրությանը, նույնիսկ այն դեպքում, երբ

Արցախի վարչապետի մոտ քննարկվել են ապրանքների գների կայունացման հարցեր

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի մոտ այսօր հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դրամի  արժեզրկման հետևանքով հանրապետությունում առաջին անհրաժեշտության որոշ ապրանքատեսակների գների բարձրացման  հետ կապված հարցեր: Կառավարության ղեկավարի խոսքով՝ հանրապետությունում գների չհիմնավորված բարձրացումները կանխելու և դրանք կայունացնելու համար համապատասխան մարմինների կողմից օրեր առաջ սկսվել են միջոցներ ձեռնարկվել: Վերջին օրերի ընթացքում հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի, հարկային պետական և

Կարեն Ավագյանը` «Ոսկե հասկ» մրցանակաբաշխությանը. «Հաճելի է, որ ձեր տրամադրությունը, չնայած դոլարի կուրսի տատանմանը, չի տատանվում»

Դեկտեմբերի 19-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ «Ոսկե հասկ» 8-րդ մրցանակաբաշխությունը, որը կազմակերպել էին համալսարանի ռեկտորատը, բուհի ուսանողական խորհուրդը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ «Ոսկե հասկ» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել բուհի ուսումնագիտական և հասարակական գործընթացներում մասնակցություն և ներդրում ունեցած անձանց ու կառույցներին: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Ղևոնդյանը տեղեկացրեց, որ այս տարի

Գողություն՝ վարձակալած տան նկուղից

Դեկտեմբերի 18-ին, ժամը 23.00-ին, 1963 թ. ծնված Գոհար Գ.-ն ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում հաղորդում է տվել, որ հարսը` 1982 թ. ծնված Մարինե Ա.-ն, իրեն պատկանող տունը նոյեմբերին վարձով է տվել ոմն Իշխանի, որն էլ այդ ընթացքում կոտրել է նկուղի կախովի կողպեքը և գողացել շինարարական տարբեր տեսակի մետաղյա իրեր` պատճառելով մոտ 500.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության Բյուրեղավանի

«Եթե կա գնաճ, ապա պահանջում ենք աշխատավարձերի ու թոշակների բարձրացում». Բողոքի ակցիա (Տեսանյութ)

«Եթե երկրում կա թանկացում, ուրեմն պահանջում ենք, որ բարձրացնեն մեր աշխատավարձերը, թոշակները: Ի՞նչ է նշանակում, 100.000 դրամ աշխատավարձ ստացող մարդը 1200 դրամանոց ձեթ, 300 դրամանոց հաց ինչպե՞ս առնի,  երեխային կերակրի»,- այսօր ընդդեմ գների բարձրացման ակցիայի ժամանակ դժգոհեց մի քաղաքացի: Նա թանկացումները համարեց իշխանությունների կողմից ստոր քայլ ժողովրդի նկատմամբ. «Զարմանում եմ, որ այստեղ ընդամենը տասնյակ մարդ

Օդի ջերմաստիճանը 23-ին և 24-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 20-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 23-ին և 24-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում՝   Դեկտեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան՝ մառախուղ: Երևան քաղաքի դեկտեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ • Օդի առավելագույն ջերմաստիճան 9.00C

«Եթե դեմ եք, դժգոհում եք, թե ՀՅԴ-ն փչացավ, ուրեմն չդադարեցնեիք բոյկոտը, ասեիք՝ իմիտացիա է»

Արմեն Ռուստամյանը՝ եռյակի PR ակցիայի, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու եւ պորտֆելներ վերցնելու մասին «Մեկնաբանություններն ավելորդ են: Դրա համար ես միշտ ասել եմ՝ մարդիկ պետք է այնպիսի խոսք ասեն, որ հետո դա իրենց դեմ դուրս չգա»,- «Առավոտի» հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսպես պատասխանեց «եռյակ+ՕԵԿ»-ի քննադատություններին՝ ՀՀԿ-ի հետ արտահերթ նիստ անելու համար: Երեկ ոչ

Հայաստանի անդամակցությունից հետո Ղարաբաղը չի մտնելու ԵՏՄ. Բելառուսի ԱԳ փոխնախարար

Լեռնային Ղարաբաղը չի միանա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո, հայտնել է Բելառուսի փոխարտգործնախարար Ալեքսանդր Միխնևիչը՝ խորհրդարանին ներկայացնելով Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագիրը՝ վավերացնելու համար, հաղորդում է «Բելտա»-ն: «Մենք անհանգստացած էինք, որ այն տարածքները, որոնք չեն մտնում Հայաստանի կազմի մեջ, կարող էին հայտնվել Մաքսային միությունում: Հայկական կողմն ըմբռնումով մոտեցավ այդ պահանջին, այդ ցանկությանը: Համաձայնագրի մեջ նշում

«Վճարում ենք 100 դրամ». Պահանջում ենք վերջին թանկացումների պատճառով առաջացած խնդիրները չբարդել չունևոր խավի վրա

Վարչախմբի վարած ապաշնորհ ներքին և արտաքին քաղաքականության պատճառով ստեղծվել են մենաշնորհային մեխանիզմներով գին ձևավորող տնտեսվարող սուբյեկտներ: Դա, օրինակ, թույլ է տալիս վառելիք ներկրողներին և/կամ դրա մանրածախ առևտրով զբաղվողներին ցանկացած պահի թելադրել իրենց գերշահույթ ապահովող գին: Դրանով և կառավարության թողտվությամբ է պայմանավորված, որ միջազգային շուկայում էներգակիրների փոքր իսկ բարձրացումը կամ ՀՀ դրամի թեկուզ աննշան արժեզրկումը բերում է Հայաստանում

«Հայաստանին մի մազ է պակասել այդ ցուցանիշն անցնելու համար». Ջ. Հեֆերն. galatv.am

«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով դարձյալ Հայաստանի այս տարվա հայտը չի ընդունվել

442.44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Դեկտեմբերի 19-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 442.44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 449.99 դրամ: NASDAQ OMX Armenia

Խուդոյաններն ընդդեմ ոստիկանապետի գործ. Վկաներին այցելել են, ներկայացել հայցվորի փաստաբան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը, իրավապաշտպան Տաթեւիկ Սիրադեղյանը ՀՀ վարչական դատարանում այսօր ներկայացնում էին Հերմինե Մակարյանին եւ Աշոտ Խուդոյանին: Նրանք դիմել էին վարչական դատարան՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով: Ոստիկանությունը եւս ներկայացել էր 3 ներկայացուցիչներով՝ Վարդան Մելիքսեթյանի գլխավորությամբ: Տեղի է ունեցել միայն նախնական նիստ, եւ հայցվոր կողմը

Թբիլիսին պատասխանել է Պուտինի առաջարկին. «Մենք էլ ենք պատրաստակամ հանդիպելուն»

Վրաստանի իշխանությունները չեն բացառում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում անցկացնելու հնարավորությունը, հայտնել է ՌԴ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, սակայն նա ընդգծել է, որ անհրաժեշտ է հանգամանորեն պատրաստվել դրան, փոխանցում է «Նովոստի-Գռուզիա»-ն: Դեկտեմբերի 18-ին ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինն ասել էր, որ իրենք պատրաստ են Վրաստանի ղեկավարությանն ընդունել Մոսկվայում,

Չի բացառվում, որ Հայաստանի սեւ շուկայում հայտնված կենդանիները լինեն Էբոլա վիրուսակիր

Հայաստանը, ըստ «The Guardiens» պարբերականի, համարվում է վայրի կենդանիների առեւտրով զբաղվող 5 երկրներից մեկը: Սեւ շուկայում վաճառվում են այնպիսի էկզոտիկ կենդանիներ, որոնց վաճառքն ընդհանրապես արգելված է, քանի որ այդ կենդանիները անհետացման եզրին են եւ գրանցված են Կարմիր գրքում: Ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանը համարվում է այդ կենդանիների առ ու վաճառքի համար տարանցիկ երկիր: Անդամակցելով «Եվրոպական կենդանաբանական

911 օդապարիկն «Արտակարգ քաղաքի» երկնքում

ՏԿԱԻ նախարարությունն արդեն օդապարիկ ունի  Դեկտեմբերի 19-ին Հայաստանի Ազգային օդագնացության ֆեդերացիան (ԱՕՖ) ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը հանդիսավոր պայմաններում հանձնեց նախարարության տարբերանշանով օդապարիկ: Հետախուզության, մշտադիտարկման և հատուկ տեսանկարահանումների համար ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը նորագույն տեխնոլոգիաներին զուգահեռ` ընդհուպ մինչև հեռակառավարվող անօդաչու թռչող սարքեր, օգտագործում է նաև ավանդական ձևերն ու մեթոդները։ Օդապարիկն

Արտգործնախարարը հանդիպեց ԵՄ խորհրդարանի փոխնախագահին

Դեկտեմբերի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկիին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարևորեց Եվրոպական միության հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը՝ 2013թ. Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում ընդունված Հայաստան – ԵՄ համատեղ հայտարարությանը համապատասխան։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ռիչարդ Չառնեցկին նշեց, որ Եվրախորհրդարանը կարևորում է ԵՄ – Հայաստան համագործակցության ամրապնդումը և շարունակելու է աջակցությունը այդ

 Նախագահն ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, ԵՎՐԱՆԵՍԹ ԽՎ-ի Բյուրոյի անդամ Ռիշարդ Չարնեցկուն: Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և կարևորել նման հանդիպումները, որոնք, Նախագահի համոզմամբ, լավ հնարավորություն են Եվրոպական համայնքի Հայաստանի բարեկամների հետ քննարկելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Հանրապետության Նախագահը և ազգությամբ լեհ Ռիշարդ Չարնեցկին ջերմությամբ են հիշել նախկինում տեղի ունեցած իրենց հանդիպումները

Ի՞նչ կլիներ, եթե հենց վարչապետը չգնար խանութներ, այլ` մի նախարար գնար (Տեսանյութ)

Հայաստանում ոչ դասական շուկայական հարաբերություններ են, ուստի տնտեսագիտական օրենքները չեն աշխատում

«Օրագիր իմ եւ բոլորի համար». Վայ գա հացը ուրացողին

Տարիներ առաջ էր, Մյունխենում էինք ապրում։ Հայ փախստականներից մեկը դատի ժամանակ ասել էր, թե փախել է Հայաստանից, քանի որ իրեն քաղաքական հայացքների համար բանտ են նետել ու սաստիկ ծեծել, խոշտանգել են։ Ի հավաստումն իր խոսքի, դատարանին էր ներկայացրել ոչ ավել, ոչ պակաս…փաստաթուղթ՝ ծեծողի կողմից։ «Ես՝ Ծերուն Գրիգորյանս, ծեծել, խոշտանգել եմ Բագրատ Նորիկյանին՝ իր քաղաքական հայացքների

Կրեմլի պաշտամունքի քրմերը

Հոգ չէ` անդրադառնալ ռուսական աշխարհգրավման քարոզչության և գործի քրմերին` նրանց չեզոքացումը կամ մեծարումը ռուս ժողովրդի լուծելիքն է: Մեր դարդը` պուտինահպատակ հայաստանյան քրմերն են, որոնք դեկտեմբերի 4-ի քվեարկությամբ ռուսակայսրության պահպանման զոհասեղանին դրեցին Հայաստանի անկախությունը: Ինքնիշխանության զոհաբերման արարողությանը մասնակից քրմերի թիվը ոչ թե 103-ն էր, այլ 124-ը` հաշված նաև բացականերին և ձեռնպահին: «Այլընտրանք չկա», «անվտանգության հարց ենք

ՀԴԿ. անհույս է դառնում երկխոսության շարունակումը իշխանությունների հետ

Միաժամանակ կուսակցությունը պահանջում է կառավարությանը անհապաղ քայլեր ձեռնարկել գնաճի և դրա հետևանքների վերացման, ինչպես նաև չարաշահողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Ինչո՞ւ Պուտինը մոռացավ Հայաստանին կամ ռազմավարական գործընկերոջը չեն մոռանում

«Պուտինը ոչ թե մոռացավ, կամ չուզեց ասել, այլ պարզապես այդ պահին ու այդ ժամանակ չկարևորեց դա: Չեմ կարծում, որ նորմալ է դրանից եզրակացնել, թե մեր հանդեպ վերաբերմունք է փոխվել և մենք դաշնակիցներ չենք»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ իր ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չանդրադարձավ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազային, այսպիսի

«Նա բացակա չէ»

Ասում է Վլադիմիր Ենգիբարյանի կինը՝ Քնարիկ Ենգիբարյանը Երեկ Երեւանի քաղաքային պանթեոնում անակնկալ հանդիպեցի մեր անվանի բռնցքամարտիկ, ՍՍՀՄ եւ ՀԽՍՀ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, միջազգային կարգի դատավոր Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյանի այրուն՝ բժիշկ-սրտաբան Քնարիկ Ենգիբարյանին եւ դստերը՝ Լուսինե Ենգիբարյանին: Նրանք ծաղիկներ դրեցին անվանի մարզիկի շիրմաքարին: Ես համարձակվեցի խաթարել նրանց անդորրը, եւ

Մայրաքաղաքը մաքրվում է տերևներից

Մայրաքաղաքի փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները թափված տերևներից մաքրելու ուղղությամբ բոլոր վարչական շրջաններում սանմաքրման և կանաչապատման ձեռնարկությունների կողմից շարունակվում են մաքրման համապատասխան աշխատանքները: Հաշվի առնելով երթևեկի ծանրաբեռնվածությունն ու քաղաքացիների ակտիվ անցուդարձը՝ գործընթացը հիմնականում իրականացվում է առավոտյան ժամերին: Հավաքված տերևները տեղափոխվում են համապատասխան տարածքներ: Տերևների այրումը կանխելու, ինչպես նաև ողջ զանգվածը համապատասխան

Արտիստական թատրոնի արտիստը՝ չնշված հոբելյանի ու իր մասին

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի համար այս տարին հոբելյանական էր. լրացավ թատրոնի 10-ամյակը: Անհասկանալի է միայն, թե ինչո՞ւ հոբելյանն աննկատ մնաց, էլ չենք խոսում այն պաշտոնապես նշելու մասին: Հակված ենք մտածելու, որ 2015թ. մշակութային այս օջախի հոբելյանը հավուր պատշաճի կնշվի թատրոնի հիմնադրի՝ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի 85-ամյակի հետ: «Առավոտի» դիտարկմամբ՝ սա միակ թատրոնն է, որն ունի

Գյումրեցիների պահ տված դոլարները գրեթե  սպառվել են

Այս պահին Գյումրու որոշ բանկերում  դոլարի առքը 450 դրամ է, վաճառքը՝ 490: Փոխանակման կետերում առքը դարձյալ 450 դրամ է, վաճառքը՝ 485 դրամ: Գյումրու կենտրոնական շուկայի հարևանությամբ գտնվող բանկերից մեկի աշխատակցի հավաստմամբ, այսօր  իրենց բանկում հատուկենտ մարդիկ են  եկել դոլար փոխանակելու, մինչդեռ երեկ այդ նույն բանկում կանգնելու տեղ անգամ չկար. դոլար փոխանակողների  հերթը հասնում էր մինչև

Ակտիվիստները բռնացրին Սամվել Ալեքսանյանին եւ ամոթանք տվեցին (Տեսանյութ) 

Այս պահին գնաճից դժգոհ տասնյակ երիտասարդներ կառավարության շենքի մոտ ամոթանք են տալիս իշխանություններին: Կառավարությունից դուրս եկավ  գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Հավաքվածները ամոթանքի խոսքերն ուղղեցին նրան, բայց նա շատ արագ իր թիկնազորով  նստեց իր մեքենան ու հեռացավ: Լրագրողների հարցերին՝ հիմա գնաճ կա, դուք հետեւո՞ւմ եք շուկայական գներին, նա լուռումունջ, առանց պատասխանելու հեռացավ: Այստեղ հավաքված քաղաքացիները

«Աղջիկս ինձանից լավ է խոսում արեւելահայերեն»

Սիրիահայ արծաթագործ Արման Չիրիշյանը հարմարվել է հայաստանյան կյանքին Հալեպահայ արծաթագործ Արման Չիրիշյանին հանդիպեցինք օրերս կազմակերպված «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում» խորագրով ցուցահանդես-տոնավաճառի ժամանակ: Ինքնատիպ արծաթեղեն էր ներկայացրել, յուրաքանչյուր մոտեցողի մանրամասն ու համբերատար պատմում էր, թե որ զարդի վրա ինչ քար է օգտագործել ու ինչ խորհուրդ ունի: «Առավոտի» հետ զրույցում Արմանը նշեց, որ 2 տարի երեք ամիս

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031