Օրվա լրահոսը

Կամո Արեյանը՝ տրանսպորտի գնի թանկացման մասին. «Նման հարցադրում այս պահին դրված չէ»

Կամո Արեյանի խոսքերով՝ Երեւանի քաղաքապետարանի գերխնդիրներից մեկն է ձերբազատվել միկրոավտոբուսների օգտագործումից

Իջեւանցին ՀՀ արդարադատության նախարարի մասին. «Նախարարը հումորով, լավ մարդ է»

Նախարարը նվեր մատուցեց բազմանդամ ընտանիքին

Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է ֆինանսատնտեսական վիճակին. (Տեսանյութ)

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և անգլիացի գործընկերների հետ համատեղ, այսօր իր դռները բացեց «Մուլտի Գրանդ» հյուրանոցային համալիրը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ կառավարության ղեկավարի գլխավորությամբ: Ըստ ԲՀԿ-ի պաշտոնական կայքէջի՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ իր համար հատկապես կարևոր է սեփական երկրում ներդրումներ անելը, և կրկնակի ուրախալի է, երբ նման մեծամասշտաբ նախագծերում նաև

Դեսպանի պաշտոնը` վճարման միջոց. Ինչու են նախկիններին արտասահման ուղարկում. «Մեդիալաբ»

Ադրբեջանի զինուժի կողմից 2014 թվականի նոյեմբերի 12-ին ղարաբաղաադրբեջանական սահմանագծին ԼՂՀ ՊԲ Մի-24 ուղղաթիռի խոցումից հետո Հայաստանի արտգործնախարարության հնարավորությունների ու թույլ դիվանագիտության խնդիրը նորից հանրային քննարկման թեմա դարձավ: Կարծիքներ հնչեցին, թե Հայաստանի արտգործնախարարությունը անգործունակ հիմնարկության է վերածվել, որն ի զորու չէ տարբեր իրավիճակներում օպերատիվ ու պատշաճ գործողությունների անցնել` օգտագործելով դիվանագիտական կորպուսի հնարավորությունները: Դիվանագիտական աշխատանքի հարուստ փորձ

Էդմոն Մարուքյանը. «Ընդունվեց մերժված նախագիծը, քաղաքացիների վրա նոր բեռ են դնում»

Օրերս ԱԺ-ն ընդունեց «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթ: Այդ փաթեթի հետ կապված պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեին, որ այն պարունակում է հակասահմանադրական կետեր: Ըստ օրենքի, արդեն սահմանվել է մի շեմ՝ 200 հազար դրամ, որից բարձր  տուգանքների բռնագանձումները կատարվելու են դատական կարգով, մինչ այս գործող օրենքով ԴԱՀԿ-ն կարող

Հանրային առողջապահական ծրագրերը քննարկվեցին մայր բուհում

Այսօր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, հանրապետության ընտանեկան բժիշկներին, ԵՊԲՀ-ի ընտանեկան բժշկության ամբիոնի ուսանողներին, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի և այլ բուժհաստատությունների բուժաշխատողներին ներկայացվեցին ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2015 թվականին իրականացվելիք ծրագրերը։ Նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ  առողջապահության նախարարությունը որդեգրել է բնակչությանն առողջ պահելու գաղափարախոսությունը, ինչը բխում է թե՛ մարդկանց, թե՛

«Էյր Արմենիա»-ն նորից հետաձգում է չվերթները. Ա1+

Ազգային փոխադրող «Էյր Արմենիա» ավիաընկերությունը դեկտեմբերի 20-ից խոստացել էր վերսկսել չվերթները, սակայն հետաձգում է. պատճառը ֆինանսներն են։ «Ցավոք սրտի, գումարներ չկարողացանք մինչև այդ ներգրավել»,-ասել է ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ գումարն արդեն առկա է։ Մեկ շաբաթ առաջ պայմանագիր է կնքվել East Prospect Fund British Virgin ընկերության հետ։ «Առաջին էտապում մենք պայմանավորվածություն ունենք ընկերության

«Գալուստ Սահակյանն ԱԺ նախագահին ոչ հարիր ընդհանրացումներ է անում». Աշոտ Մելիքյան

«Սովորաբար ընտրությունների ժամանակ են դժվարանում լրագրողների գործունեության պայմանները: Բայց չնայած նրան, որ 2014 թվականն ընտրությունների տարի չէր, այնուամենայնիվ, բավականին լարված էր լրագրողների ու լրատվամիջոցների համար,- ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը, ասաց, որ վերջին ինը ամիսների

Նոր բնակարաններ սպաներին

Դեկտեմբերի 19-ին Տավուշի մարզի Արծվաբերդ սահմանամերձ գյուղում շահագործման հանձնվեց պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքը` նախատեսված սպաների և նրանց ընտանիքների համար: Բնակարանամուտի արարողությանը ներկա էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:   12 սպայի նոր բնակարանի բանալիները և սեփականաշնորհման վկայականներ հանձնելով` նախարարը շնորհավորանքի խոսքում կարևորեց սոցիալ-կենցաղային պայմաններն ու կեցության հարցը զինծառայողների համար, քանզի յուրաքանչյուր սպա պետք

2014 թվականի ընթացքում Երեւանում 662 թեքահարթակներ են կառուցվել. Քաղաքապետարանն ամփոփում է տարին

Կամո Արեյանի կարծիքով, եթե աշխատանքները այս տեմպերով շարունակվեն, ապա 2017 թվականին մայրաքաղաքում կլուծվի բակային տարածքների բարեկարգման եւ կահավորման խնդիրը:

Կարինե Աճեմյանը «պաշտոն չտալ»-ն է ասում, Թևան Պողոսյանը՝ «էրեխեքին բան թողնելը»

«Ժառանգությունը երբ կա՞ր, որ»,-Aravot.am-ի այն հարցին՝ համամի՞տ են այն կարծիքներին, թե «Ժառանգությունը» ցանկանում է պոկվել եռյակից, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն այսպես արձագանքեց: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հակադարձեց. «Ժառանգությունը կա, այն կուսակցություններից մեկն է եղել, որ ապացուցել է և ունակ է եղել 2012-ին լինել ԱԺ-ում, դուխը այնքան է հերիքել, որ 2013-ի նախագահական ընտրություններում իր

Արտարժույթի շուկան հենց այն շուկան է, որտեղ սպեկուլյացիաներ են արվում. «Մարան» ընկերության ղեկավար

Ըստ Ավագ Հարությունյանի` պետք է պետությունը կարողանա ժամանակին այդ սպեկուլյացիաները ճնշի կամ չթողնի դուրս գան անվերահսկելի դաշտ

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման ներկայացուցիչների խումբը մեկնել է Արցախ

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման՝ դեկտեմբերի 20-ին դեպի Արցախ նախատեսված ավտոերթի նախօրեին Արցախի ղեկավարությունը Շարժման ներկայացուցիչներին առաջարկել է հանդիպել և քննարկել Արցախի իրավիճակի առանձնահատկություններով պայմանավորված որոշ հարցեր: Հաշվի առնելով Արցախի ռազմավարական դերն ու նշանակությունը հայության և Հայաստանի կյանքում, Շարժման ներկայացուցիչների խումբը այսօր՝ դեկտեմբերի 19-ին, մեկնել է Արցախ՝ Բակո Սահակյանի հետ հանդիպելու և առաջարկվող հարցերը քննարկելու համար:

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 22-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նստաշրջանին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: ՀՀ Նախագահի աշխատակազմ

Հովհաննես Իգիթյան. «Իզոլացումից դուրս գալու Պուտինի ամբողջ եւ միակ հույսը Թուրքիան է»

Հովհաննես Իգիթյանի ենթադրությամբ՝ Վլադիմիր Պուտինը հատուկ է խուսափում խոսել Հայաստանի մասին

Հանձնարարվել է բացառել շրջանառությունը

ՀՀ առողջապահության նախարարությունը դեղատնային գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատոր փորձաքննության է ենթարկել Վիետնամի «Դանաֆա Ֆարմասյուտիկալ ԲԸ, 253 Դունգ Սի Թանհ Կհե փ.» դեղագործական ընկերության արտադրության «Ոսկե աստղ բալասան, բյուրեղային մենթոլ, քափուր, պղպեղային անանուխի յուղ, նիվենու տերևների յուղ, մեխակենու ծաղիկների յուղ, չինական դարչնածառի յուղ,

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ջոն Հեֆերնին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի ու ակտիվ համագործակցության համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել դեսպանի անձնական ներդրումը հայ-ամերիկյան կապերի սերտացման և

Նոր թանկացումներ Կապանում. հացի գինը 240 դրամից դարձել է 280 դրամ

Կապանում այսօր առավոտից հացը թանկացել է: 240 դրամ արժողությամբ հացը կապանցիներն արդեն գնում են 280 դրամով: Երեկ մեր շրջած խանութներում հացի գինը պահպանվել էր, բայց քաշը 200 գրամով նվազել էր՝ 600 գրամի փոխարեն 400 գրամ էր դարձել: Առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների թանկացումներից հետո այժմ էլ հացի գնի թանկացումն էլ ավելի վատ իրավիճակի մեջ է դրել մարզկենտրոնի

2015 թվականին կլուծվի ներկայումս հաշվառված 4-րդ աստիճանի վթարային շենքերի բոլոր բնակիչների բնակարանային խնդիրը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է շինարարության և բարեկարգման, բնապահպանության, կոմունալ տնտեսության և սոցիալական ապահովության ոլորտներում 2014 թվականին համայնքային բյուջեի միջոցներով, ինչպես նաև ներդրումային ծրագրերով կատարված աշխատանքների հաշվետվությունները, ինչպես նաև խոսել  2015թ. նախատեսված ծրագրերի մասին: Անդրադառնալով ճանապարհաշինական ծրագրերին՝ Կամո Արեյանը մայրաքաղաքի համար որպես կարևորագույն ձեռքբերում առանձնացրել Լենինգրադյան փողոցն

Սոցիալական պայթյունն ու Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձները (Տեսանյութ)

«Որեւէ հիմնավորում գների բարձրացման վերաբերյալ Հայաստանի քաղաքացիներս մինչեւ այս պահը ոչ Կենտրոնական բանկից, ոչ կառավարությունից, ոչ էլ տնտեսական մրցակցության հանձնաժողովից չենք ստացել: Օգտվելով առիթից, որ տարադրամի շուկայում տատանումներ են տեղի ունենում, մենաշնորհային դիրք զբաղեցնող որոշ ընկերություններ բարձրացրին գները` գերշահույթ ստանալու նպատակով: Կարծում եմ` սա հատուկ կազմակերպված էր»,- ասաց քաղաքացի Փայլակ Ֆահրադյանը: Նա չհաջողված PR համարեց

 Իջեւանում՝ «սառը գազ», Նոյեմբերյանում՝ «այրող» գին

Նույն մարզում՝ տարբեր գներ

Էդուարդ Թոփչյան. «Բարսեղ Թումանյանին քշել են, ոչ թե նա գնացել է»

 Ինքն իրավունք չուներ տնօրեն դառնալու, քանի որ ինքը օպերաներ-բաներ գիտեր, պետք չէր

Հովհաննես Իգիթյան. «Ռուսաստանի շուկան, որտեղ մենք գնում ենք, հիվանդ է»

Հովհաննես Իգիթյանը համարում է, որ գնալով ռուսական շուկա՝ Հայաստանը խնդիրներ կունենա

Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի շուրջ 200 սաների համար ապահովվել են հարմարավետ պայմաններ

Երևանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիան հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել շուրջ 200 սաների առջև: Մշակութային օջախի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ֆիլհարմոնիայի տնօրեն Սարգիս Մարգարյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը և փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը շրջել և ծանոթացել են իրականացված աշխատանքներին:

Մեսրոպագիր. Դոլարի կուրսը փքվում է Կենտրոնական բանկի հեքիաթների քամուց

Իսկ դրամը ծիծաղից նվաղում է՝ լսելով այդ հեքիաթները Իմ բարեկամ Արթուր Պապյանը երեք օր առաջ ֆեյսբուքյան իր էջում առաջարկել էր դրամի արժեզրկման հնարավորինս անհավանական մեկնաբանություններ տալ: Հեգնանքը պարզ էր. ՀՀ իշխանությունները եւ Կենտրոնական բանկը այնքան անհեթեթ բաներ են ասել, որ մեզ մնում է միայն սեփական հեքիաթները հորինել ու հեգնել: Ահա՝ Կենտրոնական բանկի (ԿԲ) հեքիաթներից մեկը,

ԵՏՄ բոլոր երկրների խորհրդարաններն արդեն վավերացրել են Հայաստանի անդամակցության պայմանագիրը

Բելառուսի խորհրդարանն այսօր վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի պայմանագիրը, փոխանցում է «ԲԵԼՏԱ»-ն: 2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրած պայմանագիրն արդեն վավերացրել են Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի խորհրդարանները: «Այսօր մեզ մոտ պատմական օր է: Եվս մեկ անգամ մենք հաստատում ենք մեր ցանկությունը, մեր ընտրած զարգացման ուղղությունը: Վավերացումից հետո մենք դառնում ենք ԵՏՄ անդամ, սա մեծ

«Ա1+»-ի լրագրողի գործի քննությունը կիրականացնի մեկ այլ քննիչ. «Ա1+»

«Ա1+»-ի լրագրողը որպես տուժող վաղը երկրորդ անգամ կհարցաքննվի։ Նշենք, որ տուժողի կողմից ՀՀ Գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին ներկայացվել էր միջնորդություն՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայության բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վ. Ավետիսյանին բացարկ հայտնելու մասին։ Բացարկը բավարարել են։ Ավագ քննիչ Վ. Ավետիսյանը կանխակալ վերաբերմունքի պատճառով անօրինական որոշումներ է կայացրել։   Մանրամասն՝ կարդացեք այստեղ  

Գնաճից դժգոհ քաղաքացիները վիրավորանքներ են տեղում (Տեսանյութ)

Գնաճի մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտահոգությունները քաղաքացիները համարում են դատարկ խոսքեր: «Իշխանությունները ոչ մի լավ բան չեն անում ժողովրդի համար, միայն դատարկ խոսքեր: Իշխանությունը պետք է փոխել, սրանց տանել թիմով քար կտրելու: Մուկը, առնետները, ՀՀԿ-ն լավ քար կկտրեն: Թե չէ ժողովրդի համար լավ բան չսպասեք, չեն անի: Ով մեկ միլիարդ ուներ, վերջին մի քանի օրում

«Երեխանե´ր, ես Ռուբեն Հախվերդյանի հայրն եմ». Լևոն Հախվերդյան

Դեկտեմբերի 26-ին լրանում է թատերագետ, թարգմանիչ, գրականագետ, հրապարակախոս Լևոն Հախվերդյանի 90-ամյակը: Տասը տարուց ավելի է՝ թատերագետը մեզ հետ չէ, սակայն հին ընկերներն ու գրչակից ընկերներն ասում են, որ նրա ներկայությունը հիմա էլ են զգում և նա դեռ չի տեղափոխվել իրենց հիշողությունների տիրույթ: Այնուամենայնիվ, նրանք այսօր հավաքվել էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ)՝ հիշելու ու

Դիվերսանտների գործով այսօր կայացած դատական նիստում դատախազը հանդես է եկել մեղադրական ճառով. artsakhpress.am

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացել է Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ ամբաստանյալ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստի վիճաբանության փուլը։ Դատական նիստում մեղադրական ճառով հանդես է եկել պետական մեղադրող, դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Հաշվի առնելով դատական նիստի ընթացքում հնչած կարծիքները, վկաների ցուցմունքները,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031