Օրվա լրահոսը

Աշխարհում Հայոց ցեղասպանության ընդամենը մեկ թանգարան կա

Թուրքագետ Արտակ Շաքարյանը գտնում է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված լավագույն քայլն աշխարհի առաջատար 10 երկրներում Հայոց ցեղասպանության թանգարաններ բացելն է. «Կարելի է թանգարան բացել գոնե այն երկրներում, որոնք պաշտոնապես ճանաչել են Ցեղասպանությունը: Աշխարհում Հայոց ցեղասպանության ընդամենը մեկ թանգարան կա: Մենք պետք է հրեաներից շատ բան սովորենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետը: Նա

Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը տուգանվել է կես միլիոն եվրո

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսը առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար տուգանվել է 540 հազար եվրո: Ոստիկանությունը պարզել է, որ Ռոյսը վարորդական իրավունքի քննություն չի հանձնել եւ մեքենա վարելու իրավունք չունենալով ղեկի առջեւ նստել է երեք տարուց ավելի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ gopixpic.com-ի

Միշա Ալոյանը մտել է օլիմպիական վարկանիշային մրցաշարի եզրափակիչ

Բռնցքամարտի Ռուսաստանի ազգային հավաքականի անդամ 52 կգ քաշային Միշա Ալոյանը Նովոսիբիրսկում ընթացող AIBA-ի Pro Boxing օլիմպիական վարկանիշային մրցաշարի եզրափակիչ է մտել: Նրա անձնական մարզիչ Էդուարդ Կրավցովի խոսքերով, երկու հաղթանակ տարած Միշան երրորդ շրջանում պետք է մենամարտեր ալժիրցի Մուհամմեդ Ֆլիսսի հետ, սակայն վերջինը նախորդ մարտում նոկաուտի էր ենթարկվել եւ AIBA-ի կանոններով մեկ ամիս ռինգ մտնելու իրավունք

Պահանջում են, որպեսզի «Pension Denmark»-ը եւ Դանիայի Արտահանումների վարկավորման գործակալությունը չեղարկեն «Թեղուտ» ՓԲԸ-ի հետ կնքած համաձայնագրերը

Թեղուտ եւ Շնող համայնքների բնակիչների համարում են, որ հանքավայրի թույլտվություններ անօրինական են

«10 օր առաջ բարձրաստիճան մեկը ԿԲ-ին հարկադրել է խոշոր չափի դոլար վաճառել իրեն»

Նախախորհրդարանի անդամ Հրանուշ Խառատյանը վերջին օրերի գնաճն ու փոխարժեքի տատանումները կապում է իշխանությունների աճպարարության նախաձեռնությամբ: «Որոշ մարդկանց համար լավ կազմակերպված միջոց էր՝ աճպարարությամբ վալյուտային խնդիրներ լուծելու եւ շուկայի վրա որոշ ազդեցության միջոցով եկամուտներ ստանալու: Անշուշտ այս իրավիճակը կառավարության հետ համաձայնեցված էր: Կային տեղեկություններ, որ բարձրաստիճան մեկը դեռ մինչեւ այս աժիոտաժը`10 օր առաջ,  հարկադրել է Կենտրոնական

Սերժ Սարգսյան. «Եվրոպական միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը»

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված ձևաչափով գագաթնաժողովին: Քննարկվել են Եվրոպական խորհրդի՝ ս.թ. դեկտեմբերի 18-19-ի նիստի նախապատրաստական աշխատանքները, ԵԺԿ քաղաքական և ծրագրային հարցերը, քաղաքական իրավիճակը ԵՄ անդամ պետություններում և ԵԺԿ անդամ կուսակցությունների դիրքորոշումները: Հիմնական զեկույցներով հանդես են եկել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի

«Մեր կովերը տեղական խոտը ուտում են դրամով, ի՞նչ գնաճ». գործարար

«Վերջին օրերի գնաճը «Բիոկաթ» ֆիրմայի ապրանքների վրա չի ազդել: Մեզ մոտ գնաճ բացարձակ չի եղել»,- Aravot.am-ին վստահեցնում է «Բիոկաթ» ընկերության սեփականատեր Գարիկ Սարուխանյանը: «Եթե մեր կովերը տեղական խոտը ուտում են դրամով, դրամով կթում ենք, դրամով կաթնամթերք ենք արտադրում: Ի՞նչ գնաճ: Ինձ հարցնում են, իսկ փոխարժեքի տատանումներից վնաս կրեցի՞ր, ասում եմ՝ վարկերիս հալալ կեսը դոլարով է,

Կապանի մի շարք խանութներում շաքարավազ չկա, որոշներում էլ 1 կգ շաքարավազը վաճառում են 520-600 դրամով

Կապանի խանութներն ու առեւտրի կենտրոնները եւս անմասն չմնացին առաջին անհրաժեշտության ապրանքների գների թանկացումներից: Կապանում բնակիչներն ամենուր խոսում են աննախադեպ գնաճի եւ Նոր տարին հասարակ սեղանի շուրջ նշելու մասին: Այսօր շրջեցինք մարզկենտրոնի 15-ից ավելի խանութներում եւ առեւտրի կենտրոններում, առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումներ արձանագրեցինք մեր այցելած բոլոր խանութներում: Բրնձի, շաքարավազի, հնդկաձավարի, ալյուրի եւ մի շարք այլ ապրանքներ

Գագիկ Ջհանգիրյան. «Արամ Մանուկյանի վրա հարձակման ժամանակ առնվազն 3 հոգով են եղել»

Օրերս ԱԺ քառօրյայի ամփոփման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակման տեսանյութը դիտել է եւ գտնում է, որ իրավապահ մարմինները գործել են ոչ իրավաչափ: Նա հայտարարեց, որ հանցագործն այդ օրը չի գործել մենակ: Տեսանյութը դիտելիս պարզ է դարձել, որ հանցագործը Արամ Մանուկյանից մի քանի վայրկյան առաջ է մտնում

Արտասահմանում ուսանող հայերն ինչպե՞ս պիտի պատասխանեն թուրքական հերյուրանքներին

Ըստ թուրքագետ Արտակ Շաքարյանի՝ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը գնալով ավելի մեծ թափ է առնում՝ ընդունելով նոր ձևաչափեր. եթե սկզբում այդ քաղաքականությունը տարվում էր կասկածի տարածման սկզբունքով՝ հիմքում ունենալով Հայոց ցեղասպանության եղելության հարցը քննող պատմաբանների խումբ հրավիրելը, ապա այսօր արդեն այդ ժխտողականությունը «վերափաթեթավորվում է»՝ «Հայոց ցեղասպանություն» բնորոշումը փոխելով. «Այսինքն՝ Թուրքիան այն ներկայացնում է որպես մեծ ողբերգություն՝ առանց

Ռուստամյանը համաձայն չէ եռյակի հետ «ընկերովի մահվան». «Ընկերովի մահը ո՞նց կարող է հարսանիք լինի, մահը մահ է»

Եռյակի եւ ՕԵԿ-ի՝ Կառավարության հրավիրած արտահերթ նիստը բոյկոտելը ՀՅԴ-ն անհեթեթություն եւ անիմաստ էր համարում՝ ասելով, որ եռյակի ուժերը ԵՏՄ-ին կողմ են քվեարկել, բայց դրանից բխող օրենսդրության քննարկումը բոյկոտում են: Եռյակի ուժերն էլ իրենց հերթին բացատրեցին, որ հանձնաժողովներում իրենց տեսակետն արդեն հայտնել են եւ ե իրենք նիստին գային-չգային՝ ՀՀԿ-ն դրանք անցկացնելու էր, այսինքն, անիմաստ էր այդ

Արգիշտի Կիվիրյանը հայհոյեց ոստիկանության ավտոմեքենայում իրեն ծեծողին եւ հայհոյողին. (Տեսանյութ)

Լուսինե Սահակյանի կարծիքով՝ Վահան Վրթանեսյանը ակնհայտ սուտ ցուցմունք է տալիս

Եվտուշենկովի ազատ արձակումը հուսադրել է Լևոն Հայրապետյանի փաստաբանին, «Ազատություն»

Ռուսաստանաբնակ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի փաստաբանը՝ Ռուբեն Մարգարյանը, «Ազատության» հետ զրույցում այսօր կարծիք հայտնեց, որ Եվտուշենկովի ազատ արձակմանը կհետևեն դրական զարգացումներ նաև իր պաշտպանյալի գործով: «Մենք բողոքարկել ենք տնային կալանքի մասին որոշումը դեռ վաղուց, բայց որոշում դեռ չկա: Եվտուշենկովի որոշումից հետո մենք լիահույս ենք, լավ են տրամադրված, հասկանում ենք, որ հերթը նաև Հայրապետյանին կհասնի», –

«Երանոսյան Լյովա կոչվածն ուղղակի պատրաստ չի եղել այդ ելույթին». ազատամարտիկ

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը պնդում է, որ իրեն ծեծի ենթարկելուց հետո իշխանությունից մարդիկ են մոտեցել իրեն  ու վստահեցրել, որ Սերժ Սարգսյանին ձեռնտու չէր իր հետ տեղի ունեցած միջադեպը: Թե ովքեր են այդ հավաստիացումների հեղինակները, Սուրեն Սարգսյանը չի ցանկանում մանրամասնել. «Անուններ չեմ ուզում տալ, բայց որ այդ մարդիկ,  սերտ են, մերձ են իշխանություններին, ինձ համառորեն ասում էին

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահին

Դեկտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին։ Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ՀԲԸՄ ավանդը` հայ ժողովրդի հոգևոր, կրթական, մշակութային կյանքի զարգացման, հայապահպանության գործում: Պերճ Սեդրակյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և ՀԲԸՄ գործունեության բարձր գնահատականի համար, վստահեցրեց, որ ՀԲԸՄ-ն շարունակելու է իր ազգանվեր և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղված

Վարդան Այվազյանն իր քվեարկության մասին. «Տաք պահեք, կանցնի»

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» ԱԺ որոշման նախագիծ էր ներկայացրել, որն առաջարկում էր անցում կատարել համամասնական ընտրակարգին: Այդ նախագիծը չընդունվեց՝ ընդամենը մի քանի ձայնի տարբերությամբ: Դեկտեմբերի 2-ին քվեարկության դրված նախագծին կողմ քվեարկեց 54 պատգամավոր, դեմ՝ 59, 4 պատգամավոր էլ ձեռնպահ էր: Ուշագրավ է, որ նախագծին կողմ էին քվեարկել անգամ ՀՀԿ

Բաց նամակ` Վլադիմիր Գասպարյանին

ՀՀ Ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Պրն. Վ.Գասպարյանին «Գրոմ սիքյուրիթի» ՍՊԸ տնօրեն Վարդևան Հակոբյանից Ք. Գյումրի Տ. Ճարտարապետի փ., 9/6/9 Հեռ. 098-15-19-15 ԲԱՑ ՆԱՄԱԿ Հարգարժան պրն. Վ.Գասպարյան, դիմում ենք Ձեզ հավատով և խնդրանքով դիմումի բովանդակության արդարացի քննարկման և լուծման կապակցությամբ: 2014 թ. դեկտեմբերի 8-ին Գյումրի քաղաքում հիմնել եմ «Գրոմ սիքյուրիթի» ՍՊ ընկերությունը, որը պետք է իրականացնի պահնորդական

Հայ-իրանական համագործակցությունն ընդլայնվում է

Դեկտեմբերի 14-17-ը Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայացած Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցելու համար Իրան էր մեկնել ՀՀ կառավարության պատվիրակությունը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում առողջապահության բնագավառում հայ-իրանական համագործակցության հարցերը համակարգելու նպատակով ընդգրկված էին նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և ՀՀ ԱՆ

«Արվեստը, առաջին հերթին, էմոցիոնալ աշխարհ է. պետք է ուղեղը «պարապ թողնենք». Արմեն Մեհրաբյան

Ս. Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնն այս տարի 3 առաջնախաղ (պրեմիերա) է ունեցել (Վ. Շեքսպիրի «Համլետ», Դանիել Խարմսի «Любовь» և Ռեյ Կունի «Ծիծաղելի փողեր» պիեսի հիման վրա բեմադրված «Ջեք-փոթ» ներկայացումները), իսկ 4-րդը՝ Գուրգեն Խանջյանի «Արտավազդ-Շիդար» պիեսը (բեմադրության հեղինակ՝ Արմեն Մեհրաբյան), նախատեսվում է վաղը՝ դեկտեմբերի 19-ին: Հիշեցնենք, որ «Արտավազդ-Շիդար» պիեսը 2013-ին Համազգային հայ կրթական և մշակութային

Մինսկի խմբի ամերիկացի նախկին և ներկա համանախագահները քննարկել են ԼՂ խնդիրը

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է նախկին համանախագահներ Քերի Կավանոյի և Ռոբերտ Բրատկեյի հետ: Ինչպես գրել է իր թվիթերյան էջում Ուորլիքը, Կավանոյի և Բրադկեյի հետ քննարկել են ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհները: «Ազատություն» ռ/կ

Հետապնդել են Ժիրայր Սէֆիլյանի տիկնոջը և երեխային

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 16:30-17:00-ի ժամանակահատվածում ՎԱԶ 2106 մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով չորս անծանոթ տղամարդիկ հետապնդել են Ժիրայր Սէֆիլյանի տիկնոջը՝ Նանոր Սեֆիլյան-Բարսեղյանին և նրանց մանկահասակ երեխային: Հետապնդողների ավտոմեքենայի կողապակիները մգեցված են եղել, իսկ դիմապակին՝ թափացինկ: Նանոր Սէֆիլյան-Բարսեղյանը երեխայի հետ միասին իր անձնական օգտագործման ավտոմեքենայով ուղևորվել է Մերգելյան ինստիտուտի մոտակայքից դեպի Զեյթուն թաղամասում գտնվող իրենց բնակարան:

Գագիկ Եգանյան. «Միգրանտն այն մարդն է, որ ավելի լավ կյանքի համար հեռանում է երկրից» (Տեսանյութ)

Հատուկ մրցանակներ ստացան նաեւ «Առավոտ» թերթի եւ Aravot.am կայքի լրագրողներ` Նելլի Բաբայանը եւ Լուսինե Բուդաղյանը:

Տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի 2014թ. ամփոփիչ նիստը

ՊՆ վարչական համալիրում դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը իր բացման խոսքում նշել է, որ գերիների հայրենադարձման առումով 2014թ. եղել է լարված աշխատանքային տարի: Նախարարը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ակտիվ ու նախաձեռնող

Ներկայացվել է առողջապահության, առևտրի և սպասարկումների, տեխնոլոգիաների, արտաքին ձևավորման և գովազդի ոլորտների տարեկան հաշվետվությունը

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկայացրել է առողջապահության, առևտրի և սպասարկումների, տեխնոլոգիաների, արտաքին ձևավորման և գովազդի ոլորտներում Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի տարեկան ամփոփ արդյունքները: Ըստ այդմ, առողջապահական ծրագրերի իրականացման համար 2014թ. համայնքային բյուջեից հատկացվել է շուրջ 146 միլիոն դրամ, որը 50 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Պետպատվերի շրջանակում վիրահատվել է 13465 քաղաքացի: Քաղաքապետի տեղակալը

Ավարտվել է նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակցի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցը, պատասխանատու լինելով ապահովել իր սպասարկման տարածքում՝ Լոռու մարզի Լեռնավան համայնքում, բնակվող անձանց

COAF-ի ամենամյա դրամահավաք-երեկոյին հավաքագրված 2.4 միլիոն ԱՄՆ դոլարը կօգնի ընդլայնել զարգացման ծրագրերը ՀՀ գյուղական համայնքներում

Ս.թ. դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Չիպրիանի սրահում տեղի ունեցավ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) ամենամյա 11-րդ ճաշկերույթ-դրամահավաքը: Բարեգործական երեկոյի ավելի քան 450 մասնակիցների շարքում էին այնպիսի պատվավոր հյուրեր, ինչպիսիք են Վիկտոր Գարբերը, Սյուզան Քենդել Նյումանը և Թոնի Շաֆրազին: Արվեստի, մշակույթի և շոու բիզնեսի անվանի գործիչներ, հանրաճանաչ անձիք Մայքլ Արամը, Դոնալդ Բեքլերը, Էրիկ Բոգոսյանը, Փիթեր

Հայրենական պատերազմի վետերաններ. «Երկրում մեզ համար արտոնություններ չկան»

Հայրենական Մեծ պատերազմի վետերաններն այսօր մասնակցում էին 1941-1942 թվականներին տեղի ունեցած Մոսկվայի Ճակատամարտին նվիրված կլոր սեղանին, որի ընթացքում ներկայացվեց, թե ինչպիսի դերակատարություն են ունեցել հայ վետերանները Մոսկվայի ճակատամարտի եւ, ընդհանրապես, Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում: Aravot.am-ը կլոր սեղանին ներկա տասնյակից ավելի վետերաններից մի քանիսի հետ զրուցեց, թե ինչ խնդիրներ ունեն վետերանները երկրում եւ արդյոք ապրում են

Ֆիոլետովո գյուղում կոնֆլիկտ է հասունանում` կապված Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի շահագործման հետ

Ֆիոլետովո գյուղի բնակիչների վրա ճնշումներ են գործադրում, որպեսզի նրանք ստորագրեն  Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթի տակ: Նման ահազանգ տարածվեց Facebook սոցիալական ցանցում: Ըստ այդմ, նշվում է, որ հանքավայրը գյուղի վերջին տներից գտնվում է 300 մետր հեռավորության վրա: Հիշեցնենք, որ Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի շահագործումը նախատեսում է իրականացնել «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ն: Նախագիծը դեռեւս գտնվում է բնապահպանական

Վիգեն Հակոբյանը` GRECO-ի զեկույցի մասին. «Եվրոպան ուզում է «ոտքի տեղ ունենալ»

Մեկ օր առաջ` Ստրասբուրգում, Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի 66-րդ լիագումար նիստի ընթացքում ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը` GRECO-ն, հրապարակել է Հայաստանին վերաբերող զեկույցը: Թեև նշված է, որ Հայաստանն իրականացրել է այն 19 առաջարկությունները, որոնք GRECO-ն արել է՝ քաղաքական ֆինանսավորումը թափանցիկ դարձնելու եւ կոռուպցիան քրեականացնելու առումով, սակայն դեռ որոշ մտահոգություններ կան: Կոռուպցիայի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031