Օրվա լրահոսը

Ոստիկանությունը պարզաբանում է. Ազատամարտիկները հրաժարվել են հաղորդում տալ որևէ հանգամանքի վերաբերյալ »

Դեկտեմբերի 10-ին զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն էր տարածվել, որ նախորդ օրը հարձակման ու ծեծի են ենթարկվել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ու «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը: Դեկտեմբերի 12-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչն այցելել է «Ազատամարտիկների դաշինք» հ/կ-ի գրասենյակ՝ հիշյալ տեղեկատվության վերաբերյալ Մանվել Եղիազարյանից և Ռազմիկ Պետրոսյանից պարզաբանումներ ստանալու նպատակով: Նրանք հրաժարվել են հաղորդում տալ

«Օրինաց երկիր» կուսակցությունը խստորեն դատապարտում է ցանկացած ոտնձգություն` հատկապես հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քաղաքական խորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպական և կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Լայն անդրադարձ է կատարել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող հարցերին: Քաղաքական խորհուրդն անդրադարձել է օրերս ազատամարտիկների և երեկ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ

Վաղը սահմանափակվելու է ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վազգեն Սարգսյան փողոցին հարող հատվածում

Բազմամաֆունկցիոնալ բիզնես կենտրոնի շինարարության համար շինհրապարակում  աշտարակային կռունկ տեղադրելու նպատակով սույն թվականի դեկտեմբերի 13-ին ժամը 06:00-ից մինչև դեկտեմբերի 14-ի ժամը 17:00-ն սահմանափակվելու է ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վազգեն Սարգսյան փողոցին (Շահումյան հրապարակին ) հարող հատվածում: Վարորդներին և հետիոտներին խնդրում ենք նշված ժամերին  տվյալ հատվածով անցնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Երևանի քաղաքապետարան

«Ողորմություն՝ լիսկայության» գրությամբ նստացույց կսկսի Ազատության հրապարակում

Այսօր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետի գործով նախնական դատական նիստը կրկին չկայացավ: Արդեն ավելի քան մեկ տարի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախնական դատական նիստերին հայցվոր կողմի ներկայացուցիչները չեն ներկայանում: Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին դատի է տվել իրեն զրպարտելու համար: Այս գործով ընդդեմ

ՀՀ և ՌԴ երկրում մնալու 30-օրվա վերաբերյալ համաձայնագիրը մտել է Պետդումա. РИА Новости

Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների` միմյանց երկրներում մնալու կարգի վերաբերյալ պայմանագիրը գրանցվել է ՌԴ Պետդումայում` վավերացնելու, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկու երկրների միգրացիոն ծառայության ղեկավարները պայմանագիրը ստորագրել են 2014թ. հուլիսին: Համաձայնագրի համաձայն, Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիները առանց գրանցման 30 օր մնալու թույլտվություն են ստանում: Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Ղազախստանի ուշացումը չի տապալում ԵՏՄ-ին մեր անդամակցումը, բայց կան խնդիրներ

Քանի որ այսօր ակտիվ քննարկումների առարկա է դարձել այն, որ Ղազախստանի խորհրդարանը 2014 թվականի ընթացքում չի հասցնի վավերացնել ԵՏՄ-ի պայմանագրին Հայաստանի միանալու պայմանագիրը, հարկ ենք համարում հստակեցնել հետևյալը. «Հրապարակ» օրաթերթի` ԵՏՄ-ին մեր անդամակցության տապալման նյութը համապատասխանում է իրականությանն այն մասով, որ հոկտեմբերի 10-ի պայմանագրով Հայաստանը, իսկապես, միանում է ԵՏՄ պայմանագրին և ոչ թե անդամակցում ԵՏՄ-ին:

Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու առթիվ քրեական գործն ԱԺ նախագահի ուշադրության կենտրոնում է

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում, առավել ևս, եթե այն կապված է պատգամավորների հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ տեղեկատվության և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը՝ ներկայացնելով պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու հետ կապված ԱԺ նախագահի դիրքորոշումը: «Պետք է նշեմ, որ պարոն Սահակյանը հեռախոսազրույց է ունեցել պատգամավոր Արամ Մանուկյանի հետ՝ հետաքրքրվելով

ՀԱԿ ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների և Գերմանիայի դեսպանների հետ

Դեկտեմբերի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամներ Ավետիս Ավագյանը, Արման Մուսինյանը և Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների և Գերմանիայի դեսպաններ Քեթի Լիչի, Ջոն Հեֆերնի և Ռայներ Մորելի հետ: Հանդիպման ընթացքում Կոնգրեսի ներկայացուցիչները դեսպաններին են ներկայացրել Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի վրա կատարված հարձակման հետ կապված մանրամասները և Կոնգրեսի մոտեցումները ինչպես Արամ Մանուկյանի,

Ձեւով` առանց բովանդակության, հեղափոխություններ չեն լինում

«Երկու երես» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանն, անդրադառնալով Հայաստանում զարգացող ներքին քաղաքական իրադարձություններին, գնահատեց «Եռյակի» հայտարարած համաժողովրդական շարժումը: «Ինչ հիմա անում է եռյակը, ես դա այնքան էլ համաժողովրդական շարժում չէի համարի: Իմ տպավորությամբ, դա ժամկետից շուտ սկսված նախընտրական արշավ է ու նրանք գուցե դրա պատճառն ունեն: Խնդիրը, գուցե, քաղաքական սպասվող

Արամ Մանուկյանն այս պահին էլ «Արմենիա» բժշկական կենտրոնում է

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այս պահին էլ դեռեւս «Արմենիա» բժշկական կենտրոնում շարունակում է բուժօգնություն ստանալ: Aravot.am-ի հարցերին ի պատասխան, Արամ Մանուկյանին բուժող բժիշկները հրաժարվեցին նրա առողջական վիճակի մասին հեռախոսով որեւէ տեղեկատվություն տրամադրել: Տեղեկացանք, որ պարոն Մանուկյանի վիճակը նորմալ է: Նշենք, որ երեկ իր տան մոտ՝ Սոսեի 2/2 հասցեում անհայտ անձը հարձակվել եւ ծեծի է ենթարկել

«Ժառանգության» կուսակցությունը Կանանց խորհրդի նիստ է գումարել

Այսօր «Ժառանգության» կուսակցության գրասենյակում Կանանց խորհրդի պատասխանատու Սուսաննա Մուրադյանը հրավիրեց նիստ: Հավաքվածներին ողջույնի խոսքով դիմեցին Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը եւ արտաքին հարաբերությունների գծով քարտուղար Զարուհի Փոստանջյանը: Սուսաննա Մուրադյանը ներկայացրեց Կանանց խորհրդի ծրագիրը, այնուհետեւ Զարուհի Փոստանջյանը զեկուցեց արտաքին հարաբերությունների ոլորտում կուսակցության անդամ կանանց կատարած

Աղքատությունն առանց եզրագծի. «Շիրակ կենտրոն»

«Շիրակ կենտրոնը»  այս օրերին  վառելափայտ և ամանորյա նվերներ է բաժանում Գյումրու վագոն-տնակներում և կիսականգուն շինություններում պատսպարված,  գործազրկության և ծայրահեղ աղքատության մատնված ընտանիքներին և երեխաներին: Յուրաքանչյուր այցից հետո թվում է, թե վերջ, այլևս հնարավոր չէ հանդիպել նախորդներից առավել ծանր պայմաններում ապրող ընտանիքների և երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։ Յուրաքանչյուր օր հանդիպում ենք սոցիալապես առավել խոցելի ընտանիքների… Նշենք,

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները երկարաձգելու հարցը պետք է որոշվի մինչև մարտ. ТАСС

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները երկարաձգելու հարցը պետք է լուծված լինի մարտին, սակայն դրա վերաբերյալ քննարկումները դեռ չեն սկսվել, այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով զբաղվող աղբյուրը: ԵՄ կանոնակարգի համաձայն, եթե 28 երկրները պատժամիջոցների հարցում համաձայնության չգան, նրանց գործողության ժամկետը կավարտվի բնական եղանակով: «Մարտ ամսին մեկնարկում է անհատական պատժամիջոցները երկարաձգելու ժամկետը: Այդ մասին

Ազատ դեմոկրատները դատապարտում են վերջին օրերին տեղի ունեցած ակնհայտ բռնության դեպքերը

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի, Սուրեն Սարգսյանի և Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված բռնության գործողությունները: Մենք անընդունելի ենք համարում բռնության ցանկացած դրսևորում և պահանջում ենք ՀՀ իշխանություններից շուտափույթ բացահայտել և պատժել մեղավորներին: Իշխանությունները պարտավոր են օր առաջ բացահայտել այս դեպքերը, հակառակ դեպքում ողջ պատասխանատվությունը

Նախագահը նշել է, որ Եվրամիությունը եղել է և շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսին: Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ նրա այցը նոր շունչ կհաղորդի հայ-լատվիական հարաբերություններին, հանդիպումների և քննարկումների արդյունքում կնախանշվեն փոխգործակցության տեսանկյունից հեռանկարային ոլորտներն ու հարաբերությունների զարգացմանն ուղղված հետագա երկկողմ քայլերը: Հաճախակի փոխայցելությունները, արտաքին գործեի նախարարների մակարդակով իրականացվող խորհրդատվություններն

Մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագրի 66-ամյակին նվիրված միջոցառում Բեյրութում

Դեկտեմբերի 10-ին Բեյրութում Լիբանանի Մարդու և հումանիտար իրավունքի հիմնադրամը կազմակերպել էր միջոցառում` նվիրված Մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագրի 66-ամյակին: Միջոցառմանը ներկա էին Լիբանանի սահմանադրական դատարանի նախագահը, իրավաբաններ, դատավորներ, դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների, մասնավորապես Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի, «Լիբանան – Հայաստան» բարեկամության ասոցիացիայի ներկայացուցիչներ, ուսանողներ: Երեկոյին, որպես գլխավոր բանախոս, մասնակցում էր նաև Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ

Շահեն Հարությունյանը՝ ազատամարտիկներին. «Կոչ եմ անում քարով ու փայտով դուրս գալ փողոց, ես ձեր կողքին կլինեմ» (Տեսանյութ) 

Քիչ առաջ Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը հանդես եկավ ազատամարտիկներին ծեծի ենթարկելու փաստը դատապարտող հայտարարությամբ և ազատամարտիկներին կոչ արեց «քարով ու փայտով» դուրս գալ փողոց: Նա հիշեցրեց այն, որ տասը ամիս առաջ իր վրա անհայտ անձինք հարձակում են գործել, սակայն նա այդ մասին չի բարձրաձայնել, սպասում էր վրեժխնդրության պահին: Շահեն Հարությունյանը մասնավորապես նշեց.

Քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով շրջել և ծանոթացել է ներկայացված աշխատանքներին, զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ: Քաղաքապետը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունն առաջիկա տարիներին ևս լինելու է

Արամ Մանուկյանի նկատմամբ բռնության դեպքի առթիվ հարուցվեց քրգործ

ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ դեկտեմբերի 11-ին կիրառված բռնության դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Հանձնարարություններ են տրվել օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումներին ակտիվ միջոցառումներ ձեռնարկել՝ բռնություն իրականացրած անձի ինքնությունը պարզելու եւ քննությանը ներկայացնելու համար։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տարածքում առկա է տեսանկարահանող սարք, որի տեսագրությունն ուղարկվել է փորձաքննության: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության

«Կռիսի կրծած հավի ոսկոր» են տվել ու ծեծել. պատմում է Ադրբեջանից վերադարձած հայ ընտանիքը. Yerkir.am 

Այս պահին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հետազոտություն են անցնում 2010 թվականին հայ-ադրբեջանական սահմանն անցած եւ Ադրբեջանում ապաստան ստացած, իսկ այսօր Հայաստան վերադարձած Եղիշե Գևորգյանը եւ նրա ընտանիքը: Yerkir.am-ի թղթակիցը բժշկական կենտրոնից հայտնում է, որ լրագրողների հետ ճեպազրույցում Եղիշեի կինը՝ Ռուզաննան, հայտնեց, որ Ադրբեջանում իրենց անընդհատ ծեծել են, անընդհատ տվել են նույն սնունդը՝ «կռիսի կրծած

Հայաստանի և Վրաստանի վարչապետները նախաստորագրել են «Բարեկամության» կամուրջի կառուցման համաձայնագիրը

ՀՀ վարչապետի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտին Վրաստանի կառավարությունում այսօր նախաստորագրվել է համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ»: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի կառավարության անունից՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Վրաստանի կառավարության անունից՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Երկու երկրների

Գրպանահատի մոտ հայտնաբերվել է կանացի դրամապանակ

Դեկտեմբերի 11-ին  ոստիկանության Երևան քաղաքի վարչության  գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 75 շենքի մոտից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Քաջիկ Գ.-ին, որի մոտից  խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի  դրամապանակ, որի մեջ եղել է  4 բանալի: Քաջիկ Գ.-ն հայտարարել է, որ նշված դրամապանակը գողացել է նույն օրը Րաֆֆու

Հայկական զինուժի կորուստները 2014-ի նոյեմբերին. Ռազմինֆո

Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի նոյեմբերի 1-ից 30-ն ունեցել են 4 զոհ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայկական զինված ուժերը կորուստ չեն ունեցել։  Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»: Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։ Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել

Հայաստանի վարչապետը հանդիպել է Վրաստանի նախագահին

Վրաստանի նախագահի նստավայրում այսօր կայացել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-վրացական բարեկամական փոխհարաբերությունները և կարևորել դրանց շարունակական խորացումը: Հայաստանի վարչապետը և Վրաստանի նախագահը գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակից և ընդգծել, որ պետք է ջանքեր գործադրել   առևտրատնտեսական համագործակցությունը ևս այդ մակարդակին  հասցնելու ուղղությամբ:

Հայկական դասակը ներգրավվել է խաղաղապահ առաքելությանը

Ս.թ. նոյեմբերի 28-ին Լիբանանում կայացել է «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) բազմազգ առաքելության կազմում հայկական դասակի ներգրավման և առաքելությանը մասնակից այլ երկրների դրոշների շարքում հայկական դրոշի բարձրացման պաշտոնական արարողությունը: Հայ խաղաղապահների 32 հոգանոց դասակը ս.թ. նոյեմբերի 26-ից ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում, իտալական հրամանատարության ներքո խաղաղապահ առաքելություն է իրականացնում Լիբանանում: Արարողության ընթացքում հայ խաղաղապահներին ողջունել

ԵՊԲՀ-ում ներկայացվեց բուհում սովորող բազմազգ ուսանողների մշակույթը

Դեկտեմբերի 12-ին Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) սովորող բազմազգ ուսանողները ներկայացրին իրենց երկրների (Հայաստան, Արցախ, Ռուսաստան, Վրաստան, Հնդկաստան, Իրան, Ղազախստան, Հորդանան, Լիբանան, Ուկրաինա, Թուրքմենստան, Մոլդովա, ԱՄՆ) մշակույթը, խոհանոցը, տարազը։ «Բարեկամություն» խորագիրը կրող ծրագիրը բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի ավանդական միջոցառումներից է։ ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական Կարեն Ակոպյանը նշեց, որ այս միջոցառման սկիզբը դրվել է 2003-2004 թվականներին, և

«Խոսքի ազատության համար ամեն օր է պետք պայքարել». Բարբարա Օերթել

«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ դեկտեմբերի 8-12-ը Երևանի պետական համալսարանում իրականացվել է «Հայ-գերմանական ժուռնալիստական դպրոց» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստան է այցելել գերմանական Tageszeitung (taz.de) օրաթերթի արտասահմանյան լուրերի բաժնի գլխավոր խմբագիր Բարբարա Օերթելը: «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հ/կ նախագահ Արման Ղազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանում նմանատիպ սեմինար-քննարկում ունենալու գաղափարն իր մեջ առաջացել

Ես հայ աղջիկ եմ ու լավ կազմվածք ունեմ. Քիմ Քարդաշյան

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հղիության ընթացքում իր կազմվածքի վատթարացման համար մեղադրել է երկնային ուժերին ու խոստովանել, որ այլևս երեխա չի ուզում ունենալ, այս մասին նա հայտնել է «Էլ» ամսագրին, փոխանցում է «Նյու Յորք Դեյլի Նյուզ»-ը: «Ինձ թվում է՝ Աստված դիտմամբ էր անում դա ինձ հետ: Նա ասում էր՝ Քիմ, քեզ թվում է, թե դու շատ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 13-ի գիշերը 16-17-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 13-ի օրվա երկրորդ կեսից, 14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում` ձյուն: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 4-5 աստիճանով, 17-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031