Օրվա լրահոսը

Ինչո՞վ բացատրել այս գահավիժումը. «Հրապարակ»

Մինչ համացանցում ոմանք բուռն դատապարտում էին, երկրորդները «ողջունում» Արամ Մանուկյանի ծեծը, իսկ երրորդները հարցնում՝ «ով է հաջորդը», հերթական բռնության մասին տեղեկությունը տարածվեց: Ծեծի է ենթարկվել ՀԱԿ Հրազդանի կառույցի ղեկավարը՝ Աշոտ Փիլիպոսյանը: Սա արդեն դուրս է թույլատրելի բոլոր սահմաններից: Կարծես մենք բոլորս «Արեւելյան էքսպրեսի» սցենարում հայտնված լինենք, որտեղ հերթով բոլորը պետք է բռնության ենթարկվեն, եւ հանցագործությունն

Իշխանության ինչի՞ն է դա պետք այսօր. «Հայոց աշխարհ»

Վերջին օրերին հարձակումներ են կատարվում արդեն նշված «Ազատամարտիկների դաշինքի» անդամների վրա, ապա՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորի: Նշվածներից Մանվել Եղիազարյանի եւ Ռազմիկ Պետրոսյանի հետ տեղի ունեցածը թերեւս կարելի է առանձնացնել: Սուրեն Սարգսյանի եւ Արամ Մանուկյանի վրա կատարված հարձակումները, կարծում ենք, ավելի շատ են աղերսվում: Մի դեպքում, ըստ տուժողի պատմածի, դիմակավորված մի քանի հոգի են հարձակվել, մյուս դեպքում

Եղել են արժութային սպեկուլյացիաներ բանկերի եւ փոխանակման կետերի կողմից. «Ազգ»

Ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կենտրոնական բանկը վերջապես ավելի առարկայական գործողություններով հանդես եկավ: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը եւ ԿԲ խորհրդի անդամները մամուլի ասուլիս տվեցին, իսկ մինչ այդ ԿԲ-ն սկսեց աճուրդով դոլար վաճառել: Վերջինիս դեպքում առավելագույն գին կվճարեն դոլարի համար ֆինանսակաան շուկայի այն մասնակիցները, որոնց տվյալ պահին դա իսկապես անհրաժեշտ է, այլ ոչ թե նրանք, ովքեր

 Սերժ Սարգսյանը խիստ նկատողությո՞ւն է արել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանին. «Ժողովուրդ» 

«Ժողովուրդի»-տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի հայտնի խոսքերից հետո նրան իր մոտ է կանչել Սերժ Սարգսյանը եւ խիստ նկատողություն է արել: Ս. Սարգսյանին զայրացրել է փաստը, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Լեւոն Երանոսյանն ասել էր, թե Սերժ Սարգսյանի հասցեին հայհոյողին «շան թուլի պես կկտրեմ ականջները»: Եւ որպեսզի ամեն ինչ օրինական լինի, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր

Դոլարի թանկացման ազդեցությունն ընդլայնվում է. «Հայոց աշխարհ»

Դրամի շարունակվող արժեզրկման եւ դոլարի թանկացման ազդեցությունը տնտեսության եւ հասարակական կյանքի տարբեր ոլորտների վրա գնալով ընդլայնվում է։ Եթե մինչեւ վերջերս թանկացումները ներառում էին հիմնականում պարենային ապրանքների շուկան, ապա այժմ այն աստիճանաբար տարածվում է նաեւ այլ ոլորտներ։ Մասնավորապես բարձրացել է տրանսպորտային միջոցների լիցքավորման գազի գինը։ Անցած երկու օրերին, հիմնականում մայրաքաղաքի գազալցակայաններում այս վառելանյութի գինը բարձրացավ խորանարդի

Բարգավաճ ու ապահով Հայաստան. «Ազգ»

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջերս Գյումրի էր գնացել: Տեղիՙ Ամենափրկիչ եկեղեցում, որն, իմիջիայլոց, ամենեւին էլ Ծառուկյանը չի կառուցել, նա հիշատակել է 26 տարի առաջ ավերիչ երկրաշարժի զոհերին, ապա պատասխանել եկեղեցու բակում իրեն սպասող լրագրողներին: Ծառուկյանը ընդգծել է, որ քաղաքականութունից ինքն այս օրը չի խոսելու, որ շուտով, եթե պետք լինի, ինքը բոլոր հարցերին սպառիչ կպատասխանի: Ապա

Երկու վարկած` ո՞ւմ է ձեռնտու իրականացվող բռնությունների շարքը. «168 ժամ»

«Առաջին շրջանակը, որին ձեռնտու է այս իրավիճակը, քոչարյանական դաշտն է»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը` պատասխանելով հարցին, թե ո՞ւմ է, իր կարծիքով, ձեռնտու Նախախորհրդարանի ներկայացուցիչների, ազատամարտիկների և Արամ Մանուկյանի նկատմամբ կատարված բռնությունների շարքը: «Ես կարծում եմ, որ կա մի դաշտ, ես դա կանվանեմ ոչ թե`

Հատով դեղի վաճառքը կարգելվի՞. «Ժողովուրդ»

Այս պահին հետաքրքիր հակասություն է ստեղծվել ՀՀ առողջապահության նախարարության եւ դեղարտադրողների, ներմուծողների միության միջեւ: Մի կողմը պնդում է, որ հատով դեղ հնարավոր չէ վաճառել, իսկ մյուս կողմը՝ դա խնդիր չէ եւ կարելի է: Ըստ դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանի՝ դեղերի դրոշմապիտակավորման օրինագիծը բերելու է դեղահաբերի՝ հատիկով վաճառքի արգելքին: Հիշեցնենք, որ «Առեւտրի եւ ծառայությունների

Մի շարք ավտոճանապարհներին տեղում է ձյուն 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին` ժամը 09:45-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում երկկողմանի մերկասառույց է: Սպիտակի, Մարալիկի, Ախուրյանի, Թալինի, Անիի, Աշոցքի, Ապարանի, Արթիկի, Կոտայքի, Սևանի, Հրազդանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները (բացի Շիշկերտ

Ստում են բոլորը

Ազատամարտիկների ծեծը պատվիրողներին եւ իրականացնողներին բացահայտելու համար նույնիսկ «ուչաստկովի» էլ պետք չէ: Փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, ըստ էության, ամեն ինչ բացահայտել է: Իրավական պետությունում այդ պաշտոնյան կնստեր այդ բռնությունը պատվիրելու, իսկ նրա ստորադասները` իրականացնելու համար: Եթե որեւէ մեկն իմ ներկայությամբ մայր հայհոյի, անկախ նրանից` հայհոյանքի թիրախը հանրապետության նախագահը կլինի, թե Մամուլի շենքի հավաքարարը, ես նման «լեզվական

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց, Ասաց, որ սպասեմ եւս հինգ օր: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Եթե ԱՊՊԱ, ապա՝ Ինգո:

Նախատոնական Գյումրին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում տեղադրված գլխավոր տոնածառի լույսերը դեռ չեն վառվել, փոխարենն այսօր վառվեցին մեկ այլ կենտրոնական հատվածի՝  «Նանե» հյուրանոցի դիմացի տոնածառի լույսերը: Հիշեցնենք, որ այս հյուրանոցը հիմնել են լիբանանահայ եղբայրներ՝ Հարութ, Շահե և Նառ Խաչատուրյանները, իսկ այստեղ գործող «Գոհար» երգչախումբը կրում է նրանց մոր անունը: Այս տոնածառի զարդարանքը թեև տարիներ շարունակ չի փոխվում, սակայն

Սամվել Բալասանյանին սկսել են նմանացնել Վարդան Ղուկասյանին

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու ավագանու հաստատմանը ներկայացրեցին քաղաքի գլխավոր փաստաթուղթը՝ 2015 թվականի բյուջեի նախագիծը: Ավագանու անդամ, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ » ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը քաղաքի գլխավոր ֆինանսիստից՝ Լենա Ջիլավյանից հետաքրքրվեց, թե արդյոք պահպանվե՞լ է ՏԻՄ օրենքի 54.1-2 կետի պահանջը, նախապես հանրային լսումներ անցկացրե՞լ են, որևէ խելքը գլխին առաջարկ ֆիքսե՞լ են, որ փաստաթուղթը ներկայացնում են

Ամբաստանյալներին սպասվում է քսան և տասնութ տարվա ազատազրկում

Գորիսի նստավայրում դեկտեմբերի 12-ի դատական նիստում շարունակվեց Թուրքիայի քաղաքացի Օսման ՈՒգուրլու և Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մատեաշվիլու գործով ամբաստանյալ Օսման Ուգուրլու հարցաքննությունը: Դատավոր Դավիթ Գրիգորյանը ամբաստանյալին հարցնում է` ուրեմն, Նազիրի հետ համաձայնություն եք ձեռք բերել 860 կգ թմրանյութ Իրանից Ուկրաինա հասցնելու մասին, որի համար պիտի ստանայիք 100000 դոլար, այդպես է:Օսմանը թե` առաջին անգամ ավազ պետք է

Պատմաբանի կոչը. «Չոգեւորվենք թուրքի արտասանած ցեղասպանություն բառից»

Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Ջեմալ Փաշայի թոռ Հասան Ջեմալի՝ Երեւանում օրերս արած հայտարարությունը, թե իր պապին սպանել են ավազակախմբի անդամները, նշեց, որ Ցեղասսպանության հարյուրամյակի շեմին պետք է զգույշ լինել նման հանդիպումներ կազմակերպելիս: «Ես որպես պատմաբան դեմ եմ նման բաներին, գտնում եմ, որ որքան հեռանում ենք

Համաժողովրդական շարժում. Հանցագործությունների չբացահայտման դեպքում ոստիկանապետի հրաժարականը դառնալու է համաժողովրդական շարժման կարեւոր կետերից մեկը

Համաժողովրդական շարժման հայտարարությունը՝ բռնարարքների հետ կապված Վերջին շրջանում արձանագրվել են բռնության եւ հաշվեհարդարի դեպքեր, որոնք արդեն մի ամբողջ շղթա են կազմում։ Մասնավորապես՝ երկու օր առաջ՝ դեկտեմբերի 9-ին հարձակում է եղել Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամներ, հրամանատարներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի վրա։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 10-ին առավոտյան տնից դուրս գալիս դիմակավորված անձանց կողմից դաժան բռնության է ենթարկվել

Ոստիկանությունը պարզել է ՀԱԿ Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարին ծեծողների ինքնությունը

Դեկտեմբերի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան  թաղամասի շենքերից մեկի բակում ծեծի է ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում պարզվել է  կասկածյալների ինքնությունը` Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչներ Պարգև և Ռոման Մանուկյաններ:

«Օդնոկլասսնիկի»-ի հաղորդագրություններից ծագած վիճաբանություն

Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մուշեղ Վ.-ին և ըստ բժշկի հայտարարության՝ կատարվել է դանակահարություն: Պարզվել է, որ Մուշեղ Վ.-ն  ՀՀ ոստիկանության զորքերի պայմանագրային զինծառայող, 1988 թ. ծնված Մուշեղ Խ.-ն է, որը, ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չի

Քանի՞ բնակիչ ունի Գյումրին. Սամվել Բալասանյանն անգամ չգիտի

Այսօր Գյումրու ավագանու տարեվերջյան նիստի ժամանակ  քննարկվեց ու հաստատվեց քաղաքի գլխավոր փաստաթղթի նախագիծը: Ինչպես զեկուցեց քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանն,  այս տարին ավարտում են «շատ հավասարակշռված, հիմնավորված բյուջեով ու բարձր ցուցանիշներով»: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը 2015 թվականի բյուջեն համարեց սոցիալ-մշակութային: Այն կազմում է 3 միլիարդ 234 միլիոն 729 հազար 900 դրամ: Պետական բյուջեից հատկացվող

Որքան տմարդի և անբարոյական է Արամ Մանուկյանի դեմ իրականացված հարձակումը , նույնքան անբարոյական և անընդունելի է այդ թեման շահարկելն ու դիվիդենտներ քաղելը

Հարգելի հայրենակիցներ,  որքան տմարդի և անբարոյական է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ երեկ իրականացված հարձակումը , նույնքան անբարոյական և անընդունելի է այդ թեման շահարկելն ու դրանից դիվիդենտներ քաղելը: Ուստի, կոչ եմ անում բոլորին զերծ մնալ անհարկի մեկնաբանություններից ու վաղօրոք կատարված եզրահանգումներից, քանզի գործը գտնվում է բացառապես իրավական տիրույթում: Հովհաննես Սահակյան ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի

Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով` ո ր ո շ ո ւ մ ե մ. Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ազատել Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամի պարտականություններից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

«Էն տարիների ասֆալտ չկար, փող չկար, զատո մարդկություն կար, զատո հարգանքը կար, պատիվը կար, կուլտուրան կար…»

«Տարիներ առաջ Կապանի կենտրոնական այգում` հիմիկվա Վազգեն Սարգսյանի անվան այգում,  մի մեծ ռադիո կար դրված: Առավոտը կոլխոզում աշխատում էինք, հետո  վազելով գյուղից գալիս քաղաք ռադիոյով լուրերը լսում, տեսնենք  պատերազմի մասին ինչ են հայտարարում, որ գյուղ լուր տանենք: Լեվիտան կոչվածն էնպես էր իր ձենով հաղորդում, որ մազրներս բիզ-բիզ  էին կանգնում:  Հետագայում` արդեն 1942 թվականին, մեր գյուղում

«Գիրքս միայն Հայաստանի գեղեցիկ վայրերի մասին չէ ». Անդրեյ Իվանով

Եթե չլիներ  մոսկվացի ճարտարապետ Անդրեյ Իվանովի տիպիկ ռուսական արտաքինը, կարելի է մտածել, թե  զրուցում ես ռուսախոս հայի հետ. Երևանի մասին խոսելիս  Անդրեյ Իվանովի աչքերը փայլում են: Հայաստանի նկատմամբ սերն էլ «ստիպել է» ճանապարհորդության սիրահար   ճարտարապետին  իր հերթական գիրքը  Հայաստանի մասին գրել: «Ուերևան.էտյուդներ տեղի ոգու մասին»  գրքում հեղինակի երևանյան սերն է՝ տառերի տեսքով: Aravot.am-ի հարցին, թե

Հարձակում` ՀԱԿ-ի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարի վրա. ilur.am

Մոտ 40 րոպե առաջ հարձակման նոր դեպք է տեղի ունեցել: Այս անգամ անհայտ անձինք հարձակվել են Հայ ազգային Կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի վրա: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց: Մանրամասները կարող եք կարդալ` iLur.am-ի կայքում

Չեխիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարարին

Դեկտեմբերի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Միկիսկային` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Պետր Միկիսկայի երկամյա արգասաբեր գործունեությունը Հայաստանում Չեխիայի գործերի հավատարմատարի պաշտոնում վստահություն է ներշնչում, որ առաքելության ընթացքում դեսպանը իր կարևոր ներդրումը կունենա` հայ-չեխական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման գործում:

«Պաշտոնյաները պետք է մնան կոռեկտության սահմաններում». ԱԺ պատգամավոր

«Երբ ոստիկանության համակարգի աշխատակիցը գիտի, որ լրագրողի աշխատանքը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է ու դա անում է, իհարկե, դա շատ դատապարտելի է ու ամենեւին չի նպաստում ոչ իրավապահ համակարգի կայացմանը, ոչ էլ մեր երկրում ազատ մամուլ ունենալու գաղափարախոսությանն ու իրականության կերտմանը: Պաշտոնյան պետք է մնա կոռեկտության սահմաններում ու գործի իրեն վերապահված իրավասությունների պարագայում»,- այսօր «Մեդիա»

Արդարադատության նախարարն ընդունել է Օլդենբուրգի երկրամասային գերագույն դատարանի նախագահող դատավորին

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել  է Օլդենբուրգի երկրամասային գերագույն դատարանի նախագահող դատավոր Ֆոն դեր Բեքին, ով ներգրավված է ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակման խմբի աշխատանքներում: Հանդիպմանը մասնակցել են նաև Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանն ու Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը: Կողմերը քննարկել են Քրեակատարողական օրենսգրքի բարեփոխումներին առնչվող

Բռնության դեպքերին իրավապահների մասնակցության ցուցանիշը բարձրացել է

Ըստ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի` այս տարեսկզբից  լրագրողների նկատմամբ բռնությունները սկսել են տարեսկզբից: Նրա խոսքով բռնությունների շարքը բացեց ոստիկանության կենտրոնի բաժնի պետը, երբ հենց ոստիկանության բաժնում ապտակեց լրագրող Անի Գեւորգյանին: «Լրագրողներն ավելի շատ գերադասում են ուղղակի չբարձրաձայնել կամ խմբագրության միջոցով են կարգավորում: Այս տարվա իննը ամսվա կտրվածքով արձանագրել ենք յոթ ֆիզիկական բռնության

ՍԾՏՀԿ արտգործնախարարներն ընդունվել են մի քանի տասնյակ որոշումներ և առաջարկություններ

Դեկտեմբերի 12-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 31-րդ հանդիպումը, որտեղ ամփոփվեցին ՍԾՏՀԿ-ում Հունաստանի 6-ամսյա նախագահության արդյունքները: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր և ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարության Գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը, ով նշեց, որ անցած կես տարվա ընթացքում Հայաստանը ջանքեր է գործադրել տարբեր բնագավառներում

«Պաշտոնատար անձանց կեցվածքը փոխվել է». իրավաբան

«Լրագրողների նկատմամբ բռնությունները շարունակվում են, որպես կանոն հետաքննություն կատարվում է, որպես կանոն, երբեմն, նույնիսկ քրեական գործ է հարուցվում, բայց կարճվում հանցակազմի բացակայության պատճառով: Ես չեմ հիշում որեւէ դեպք, երբ քրեական գործը մինչեւ վերջ գնա»,- այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց իրավաբան Արա Ղազարյանը: Անդրադառնալով Ա1+ -ի լրագրողի աշխատանքը խոչընդոտելու վերջին դեպքին, ասաց, որ նման դեպքերում ոստիկանությունը հայտարարում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031