Օրվա լրահոսը

Հանրապետության մի շարք տարածաշրջաններում մառախուղ է 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին` ժամը 09.30-ի դրությամբ, Մարտունու, Սևանի, Ապարանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ  մերկասառույց է: Ճամբարակում, Ապարանում, Դիլիջանում, Նոյեմբերյանում, Լոռիում, Ստեփանավանում, Թումանյանում, Սպիտակում և Արտաշավանում թույլ ձյուն է: Իջևանում, Արագածում, Ապարանում, Հրազդանում, Գորիսում, Սևանում, Կոտայքում, Տավուշում և Նոյեմբերյանում մառախուղ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով,

Գյումրեցիները առաջարկեցին կախաղան հանել իշխանավորներին  (Տեսանյութ)

Այսօր Գյումրու  Թատերական  հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հրավիրած քաղաքացիական ժողովի ժամանակ ելույթ ունեցավ նաև Զորուհի Փոստանջյանը: «Զարուհի ջան, ցավդ տանիմ, Զարուհիս շատ լավն է», պատգամավորին  այսպիսի արձագանքներով դիմավորեցին հավաքվածները: Երբ վերջինս  անդրադարձավ իշխանափոխության անհրաժեշտությանը՝ նշելով, որ պետք է նոր ընտրությունների միջոցով ընտրվի նոր նախագահ, նոր Ազգային ժողով ու միաժամանակ պետք է իրականացնեն անցումային արդարադատություն.

Րաֆֆի Հովհաննիսյանի ձոնը՝ Գյումրիին (Տեսանյութ)

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան  դրամատիկական թատրոնի բակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած քաղաքացիական ժողովը  սկսվեց գյումրեցիներին ուղղված ձոնով: Րաֆֆի Հովհաննիսյանը ընթերցեց  իր ձոնը, որտեղ գրված էր. « Ահա և խելագարներին, չհարմարվողներին, ապստամբներին, անհանգստացնողներին, նրանք, ովքեր իրերն այլ կերպ են տեսնում , նրանք չեն սիրում արհեստական կանոններ և նրանք չեն հարգում ստատուս քվոն: Դուք կարող եք

Անահիտ Բախշյան. «Հպարտություն և նախապաշարմունքը» կարդալիս անընդհատ  հիասթափվում էի»

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երեւանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն առաջինն էր «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծում, որը չէր հավանել իր կողմից ներկայացվելիք՝ Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» ստեղծագործությունը: Այդ իսկ պատճառով, այսօրվա  քննարկումը շատ տարբերվեց նախկին քննարկումներից. «Ես «1984»-ն էի ուզում, բայց այն արդեն Արծվիկ Մինասյանն էր «գրավել»: Չեմ ուզում թաքցնել, որ

Րաֆֆի Հովհաննիսյանին թագավոր անվանեցին, Զարուհի Փոստանջյանին էլ՝ տղամարդ աղջիկ (Տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք՝  այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի  բակում  տեղի ունեցավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած քաղաքացիական ժողովը: «Ժառանգության» առաջնորդը, գալով հրապարակ, ինչպես միշտ, հատ-հատ ձեռքով ողջունեց բոլոր մասնակիցներին, հարցուփորձ արեց նրանց, հետաքրքրվեց  հավաքվածների առողջությամբ ու շարժվեց միկրոֆոնի մոտ՝  ելույթ  ունենալու: Փոքր-ինչ ուշացումով տեղ հասավ Զարուհի Փոստանջյանը,  ու երբ մասնակիցները տեսան նրան՝սկսեցին իրար

«Երբ երեխայիս ձեռքս տվեցին, չէի ուզում վերցնել, իսկ հիմա կյանք չունեմ առանց նրա»

Ռաֆայելյանների ընտանիքում շուտով մանկան ճիչ կլսվի: 24-ամյա Լիանան երրորդ երեխային է սպասում: Վախը սրտում՝ ամեն օր աղոթում է Աստծուն, որ իրեն առողջ փոքրիկ պարգևի: Նրա առաջնեկը՝ Արամիկը, 3.5 տարեկան է: Փոքր քաշով ծնված այս երեխայի մոտ հայտնաբերվել են թոքային զարկերակի ստենոզ, դիմածնոտային արատներ՝ «նապաստակի շրթունք» և «գայլի երախ»: Մոր խոսքով՝ վերջիններս ժառանգական են: «Երբ երեխային

Շիշկերտ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել խոշոր ծավալների փլուզում 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Մ17-ից Շիշկերտ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2-3-րդ կմ երկարությամբ հատվածում տեղի է ունեցել խոշոր ծավալների փլուզում: Փլուզվել է ճանապարհի հողային պաստառի վերին շեպը: 700 խորանարդ մետր ծավալի ժայռաբեկորները երկկողմանի փակել են ճանապարհի երթևեկելի մասը: Հաշվի առնելով ժայռաբեկորների խոշոր չափերը՝ նշված ճանապարհահատվածում անհրաժեշտ

Քաղաքացիական ժողով Գյումրիում՝ ձմեռ պապի, ԱԱԾ-ի աշխատակիցների ու տարեցների մասնակցությամբ (ֆոտոշարք)

Քիչ  առաջ Գյումրու  Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բակում տեղի ունեցավ «Ժառանգության» առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական ժողովը, որին մասնակցում էին նաև Արմեն Մարտիրոսյանն ու Զարուհի Փոստանջյանը: Նշենք, որ բավական ցուրտ, խոնավ եղանակ է Գյումրիում, սակայն  սա չէր խանգարել, որ սոցիալական խնդիրների մեջ թաղված տարեց մարդկանցից շատերը  գային  կիսվելու «Ժառանգության» ներկայացուցիչների հետ: Ընդհանուր առմամբ ժողովի մասնակիցների թիվը

Պուտինն ու Օլանդը հանդիպել են Վնուկովո օդանավակայանում. ТАСС

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները` Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը հանդիպել են Մոսկվայի Վնուկովո-2 օդանավակայանի կառավարական տերմինալում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: Պուտինը շնորհակալություն է հայտնել Օլանդին, որ Ղազախստանից տունդարձի ճանապարհին նա որոշել է վայրէջք կատարել Մոսկվայում ու մի քանի րոպեով հանդիպել իրեն: Օլանդն էլ Պուտինին է շնորհակալություն հայտնել ժամանակ գտնելու և իր հետ հանդիպելու համար. «Կարծում եմ,

Մարիո Գյոտցեի խաղակոշիկները վաճառվել են 2,5 մլն. եվրոյով

Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Գյոտցեի խաղակոշիկը, որով նա աշխարհի առաջնության եզրափակչում գրավել էր Արգենտինայի ընտրանու դարպասը եւ չեմպիոնական տիտղոս պարգեւել իր թիմին, ծանր հիվանդություններով երեխաներին օգնող բարեգործական հիմնադրամին աջակցելու նպատակով կազմակերպված աճուրդում վաճառվել է 2,5 միլիոն եվրոյով, տեղեկացնում է «Bild»-ը: Ինքը՝ ֆուտբոլիստը, հայտարարել էր, որ խաղակոշիկը բաժին կհասնի այն գնորդին, որն ավելի շատ կվճարի,

Սահմանագոտու բնակիչները  ավելի քան 20 տարի  սպասում են բնական գազի

Գազատարը կառուցված է, գազ չկա Հայաստանի կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» (ԻՖԱԴ)  պետական հիմնարկի կողմից, Հայաստանին տրված վարկային միջոցներով, 2007 թվականից սկսած գազաֆիկացվել են  Տավուշի մարզի սահմանամերձ  Աչաջուր, Արծվաբերդ, Վերին Կարմիրաղբյուր, Չինարի համայնքները: 2012 թ.-ից  գազաֆիկացման աշխատանքները մեկնարկել են սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս,Կոթի, Ոսկեվան, Բարեկամավան եւ Ջուջեւան համայնքներում: Այդ նպատակով տրամադրվել է

Արմեն Հովհաննիսյանը` Գայանե Առուստամյանի հետ միջադեպի մասին. «Հերթական սպեկուլյացիան է»

«Այս հայտարարությունը հերթական սպեկուլյացիան է, իրենց մասին հիշեցնելու, արևմուտքին հիշեցնելու, որ այստեղ ճնշված են և աջակցության կարիք ունեն, անկախական շարժումը պառակտելու նպատակ»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն հայտարարությանը,  որտեղ դատապարտվում էր այն, որ Արմեն Հովհաննիսյանը լրագրող Գայանե Առուստամյանի հասցեին սեռական հայհոյանքներ է հնչեցրել, հարձակվել նրա վրա,  այսպես պատասխանեց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ

Անմեղսունակը բարձի բմբուլները նետել էր տուժողի դեմքին, փորձել էր կացնով սպանել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Բ.Ս-ի անմեղսունակության փաստը հաստատելու, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու եւ Սյունիքի մարզային հոգեբուժարան տեղավորելու՝ անվտանգության միջոց կիրառելու մասին: Aravot.am-ի տեղեկություններով, Բ.Ս-ն փորձել է սպանել Նորայր Զաքարյանին: Վերջինը հաղորդում էր տվել ոստիկանության Մեղրիի բաժնում, որ Բ.Ս-ն անասնագոմի տանիքում  կացնով հարձակվել է իր վրա եւ փորձել սպանել:

Մակուլատուրան՝ աղբից առանձին

Ամստերդամի կենտրոնական փողոցներում երեկոյան ուշ ժամերին, երբ խանութներն արդեն սկսում են փակվել, կարելի է ականատես լինել նման տեսարանի: Փողոցի ողջ երկայնքով դրված են թղթե տուփեր եւ արկղեր: Խանութները դատարկում են իրենց տարածքը մակուլատուրայից, դնում փողոցում, իսկ ավելի ուշ ժամերի դրանք հավաքվում են եւ տարվում վերամշակման: Լուսանկարները՝ ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 5.12.2014

20 տարվա դասը

Ուղիղ 20 տարի առաջ, 1994 թվականի դեկտեմբերի 6-ին ես մտա Մամուլի շենքի 10-րդ հարկի «Առավոտ» թերթի վարձակալած «հարկաբաժինը» եւ դարձա այդ թերթի խմբագիրը: Առաջին խոսակցությունս այն սեղանի շուրջ էր, որը հիմա էլ դրված է իմ սենյակում՝ նույն շենքի 15-րդ հարկում: Խոսակցությանը մասնակցում էին թերթի առաջին խմբագիր, հրաշալի անձնավորություն եւ մտավորական Իգնատ Մամյանը (որը, ցավոք, հիմա

Համացանցի ողբերգական հետևանքները (Տեսանյութ)

Police.am Նախկինում դատապարտված Գարիկ Օհանյանը մեղադրվում է համացանցով մարդկանց հետ ծանոթանալու, այնուհետեւ նրանցից գողություն կատարելու մեջ: Նոյեմբերի 12-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գոգոլի փողոցի շենքերից մեկում կապկպված տղամարդ կա: Մեկնելով դեպքի վայր՝ ոստիկանները բացահայտել են, որ 34-ամյա տղամարդու ձեռքերն ու ոտքերը կապկպել է վերջինիս ծանոթներից մեկը՝ ոմն Արտյոմ: Պարզվել է, որ նրանք ծանոթացել

Հեռացող եւ եկող տարվա սահմանագծում

Թերեւս տարիների հետ ես կորցրեցի պայծառ առավոտների զգացողությունն իմ կյանքում, քանի որ հիմա քնում եմ այն պահերին, երբ լույսն արդեն բացվում է: Զգացողությունը կորցրեցի, բայց պատկերը մնաց ինձ շարունակ ուղեկցող, երբ նույնիսկ քնի մեջ տեսնում եմ, թե ինչպես է բացվում լույսը, եւ մենք երեխաներով անձրեւ-գիշերից հետո լուսաբացին գնում էինք սունկ որոնելու: Գնում էինք ծաղկած աշխարհի

Արմեն Մարտիրոսյան. «Իմ եւ Զարուհի Փոստանջյանի միջեւ որեւէ հակասություն չկա»

Երկուսն էլ դեմ են Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը «Շատ հետաքրքիր ժամանակներում ենք ապրում, որովհետեւ միայն Հայաստանում է, որ վարչապետը այն էլ, ըստ էության, օլիգարխ վարչապետը կարող է ասել, որ գոտիները պետք է ձգենք: Իրենք գոտի չունեն, արդեն մեր գոտիների մասին են խոսում»,- այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցած «Ժառանգություն» կուսակցության քաղաքացիական

«Հայաստանի որոշումը շոկային էր Բրյուսելի համար»

ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության որոշման վերաբերյալ չեն կարողանում թաքցնել իրենց զարմանքը: «Հայաստանի որոշումը շոկային էր Բրյուսելի համար, քանի որ ՀՀ-ն մեկ գիշերվա մեջ որոշեց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը»,- «Առավոտի» հետ զրույցում ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում վերջին տարվա ընթացքում կատարված սկզբունքային փոփոխությունների մասին խոսելով՝ այսպիսի կարծիք հայտնեց Լեհ-ուկրաինական համագործակցության հիմնադրամի տնօրեն Յան Պյեկլոն:

 Քաղաքացին օդապարիկով ցատկել է կամրջից

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին օդապարիկով ցատկել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջից, սակայն օդապարիկը չի բացվել: Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 1986 թ. ծնված Ն.

Մանուել Գասպարյան. «Հայաստանը նույնիսկ ընտրված Ազգային ժողովի նախագահ չունի»

Մանուել Գասպարյանի խոսքերով՝ հայ ժողովուրդը պետք է այնպիսի պաշտոնյա ընտրի, որ իրականում ծառայի ժողովրդին «Ափսոսում եմ, որ երիտասարդությունը լքել է մեր երկիրը»,- այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցած «Ժառանգություն» կուսակցության քաղաքացիական ժողովի ընթացքում հայտարարեց ԺՈՒԿ կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը: Նրա խոսքերով՝  ստեղծվել է  մի իրավիճակ, որ Հայաստանը նույնիսկ ընտրված Ազգային ժողովի նախագահ

Ադրբեջանում պատժել են ԼՂՀ ուղղաթիռի խոցման պահը նկարահանած զինծառայողին. Haqqin.az

Ղարաբաղաադրբեջանական սահմանի մոտ ԼՂՀ ուղղաթիռի խոցման պահը նկարահանած ադրբեջանցի զինծառայողը պատժվել է, այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագիֆ Դարգահլը՝ պատասխանելով պատգամավոր Ագիլ Աբասի նկատողությանը, որ այդ կադրերը զինծառայող է նկարահանել ու համացանում տարածել, ոչ թե լրագրող: Փոխանցում է «Հաքքին.ազ»-ը: Խոսնակը նշել է, որ իրենց համար դժվար չէր բացահայտել նկարահանողի ինքնությունը, դրա համար

Զարուհի Փոստանջյան. «ԱԺ-ում քվեարկությունը ապացուցեց, որ Հայաստանի Հանրապետությունը հանրապետություն չէ»

Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ պետք չէ անդրադառնալ բոլոր այն ուժերին, որոնք չեն մասնակցելու միասնական պայքարին «Շուրջ մեկ տարի առաջ պարոն Հովհաննիսյանը դուրս եկավ միայնակ պայքարի եւ այդ կուռ համակարգի դեմ տանելով միայնակ պայքարը՝ նա հաղթեց»,- այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «Ժառանգություն» կուսակցության քաղաքացիական ժողովի ընթացքում հայտարարեց կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց,

Լավ է մի մոմ վառել, քան բողոքել խավարից

Հարություն Առաքելյանի «խոհերի» առիթով Անկեղծ ասած, մեծ եղավ տարակուսանքս, երբ լսեցի, թե Պրահայում Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (?) խնդրանքով Չեխիայի ոչ պետական դիվանագիտական ակադեմիաներից մեկը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված ինչ-որ ժողով է գումարել, ու այդ ժողովին մասնակցել են Չեխիայի հայ համայնքի անդամները։ Տարակուսանքս զարմանքի վերածվեց, երբ իմացա, որ այդ «սիմպոզիումին» չի հրավիրվել Չեխիայում եւ

ԵԱՀԿ ներկայացուցիչը դատապարտել է Ադրբեջանին՝ Խադիջա Իսմայլովային կալանավորելու համար

ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միատովիչը դատապարտել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովայի ձերբակալությունը` որակելով այն որպես Ադրբեջանի իշխանությունների հերթական հնարած գործ, ասված է ԵԱՀԿ տարածած հաղորդագրությունում: «Խադիջա Իսմայլովայի ձերբակալությունը ոչ այլ ինչ է, քան վախեցնելու փորձ, որը մասն է կազմում նրա ազատ և քննադատական խոսքը լռեցնելու արշավին, – ասել է Միատովիչը դեկտեմբերի 5-ին, –

Վանաձորում ինքնասպանություն է գործել 20-ամյա բնակչուհին

2014 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 01:10-ից 01:45-ըն ընկած ժամանակահատվածում, Վանաձոր քաղաքում՝ տան ննջասենյակում, ջեռուցման խողովակից շարֆով պարանոցից կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն հասցեի 20-ամյա բնակչուհին: Կատարվել են դեպքի վայրի, դիակի զննություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Աղջկա դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 20-ամյա աղջկա մայրը ներկայացրել է դստեր կողմից թողնված գրություն՝ հետևյալ բովանդակությամբ.

Րաֆֆի Հովհաննիսյան. «Պայքարը շարունակվում է»

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ սա մեկ օրվա պայքար չԷ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, «Ժառանգություն» կուսակցությունը կազմակերպել էր հերթական քաղաքացիական ժողովը: «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը իր խոսքում նշեց, որ պայքարը շարունակվելու է. «Պայքարը շարունակվում է Հայաստանի քաղաքացու արժանավայել, արժանապատիվ, իրավատեր կյանքի համար, պայքարը շարունակվում է ճանաչված Արցախի եւ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության համար: Դրան

Միքայել Մելքումյան.«Հնարավոր է ընդհանրապես արտահանման անկում ունենանք»

«2009 թվականի ճգնաժամից հետո կյանքը ցույց տվեց, որ ներկայիս ճգնաժամը ցիկլային է եւ նորից կրկնվում է:  Մենք, փաստորեն, չկարողացանք հաղթահարել այն բոլոր մարտահրավերները, որոնք հստակ ծառացան մեր առջեւ 2009 թվականից հետո: Մեր մակրոտնտեսական ցուցանիշները գնալով վատանում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Անալիտիկ» կենտրոնում անդրադառնալով Հայաստանում տնտեսական դժվարություններին՝ ասաց  տնտեսագետ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Միքայել Մելքումյանի

«Եթե Պուտինը կայսրությունը վերականգնի, առաջին մարտնչողներից եմ լինելու այդ կայսրության դեմ»

Վազգեն Կարախանյանը վստահ է, որ ամերիկացիները Հայրիկյանի կոկորդից բռնել են, ասել՝ վարձատրում ենք, գործ չես անում «Վա՛յ, մենք մեր բարեկամների դեմ պիտի պայքարե՞նք»,- «Առավոտի» հետ զրույցում այսպես պատասխանեց ՀՀԿ պատգամավոր Վազգեն Կարախանյանը մեր հարցին, թե Դուք՝ սովետական կայսրության դեմ պայքարած պատգամավորները, ինչո՞ւ դեմ չեք գնում ԵՏՄ անդամակցությանը: ԱԺ մուտքի մոտ «դավաճան» եւ «ամոթ» վանկարկումները վիրավորել

Մագնուս Կարլսենը կսկսի «Ռեալ»-«Սելտա» խաղը

Այսօր ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի «Ռեալ»-«Սելտա» հանդիպման ժամանակ խորհրդանշական հարվածով գնդակը խաղի մեջ կմտցնի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Նորվեգացին «Արքայական» ակումբի երկրպագուն է, որի նախագահ Ֆլարենտինո Պերեսն, օգտվելով այն բանից, որ Կարլսենն այս պահին ազատ ժամանակ ունի, նրան հրավիրել է՝ ներկա գտնվել հանդիպմանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ dnindia.com-ի  

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031