Օրվա լրահոսը

Անուշ Սեդրակյան. «Գտնվում ենք քաղաքական ֆիկտիվ միությունում, որի օգուտները չեմ տեսնում»

«Ինձ մտահոգում է այն փաստը, որ 1500 էջանոց փաստաթղթի վրա այդքան կարճ ժամանակ քննարկում է կազմակերպվել»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագրի ԱԺ-ում վավերացման փաստին, այսպիսի կարծիք հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Նա նկատեց, թե փոխարենը պետք էր վավերացման նախորդող ամիսը լիներ դեբատների և կարծիքների հրապարակման ու քննարկման ամիս:

Հացն էլ թանկացավ. «Փաստինֆո»

Սկսվող շաբաթվա առաջին օրը երևանցիներին մատուցեց հերթական տհաճ անակնկալը. մայրաքաղաքի խանութներում մեկ գիշերվա ընթացքում թանկացել է հացն ու հացամթերքը` 1 կգ-ը` 10 դրամով: Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին խանութներից մեկում, հերթական թանկացման պատճառը ալյուրի գնի բարձրացումն է: Նշենք, որ միջազգային շուկայում ալյուրի և ցորենի գնի վերջին բարձրացումը գրանցվել էր այս տարվա փետրվար-մարտ ամիսներին` կապված ուկրաինական ճգնաժամի հետ,

Ծառուկյանի ֆենոմենը-3

Մենք նախորդիվ փորձեցինք ԲՀԿ-ի ու անձամբ Ծառուկյանի քաղաքական առաջընթացի ու հաջողությունների գաղտնիքը հասկանալ, բայց ոնց որ թե՝ չհասկացանք: Պատճառը, կարծում եմ, ոչ թե մեր անհասկացող լինելն է, այլ Ծառուկյան երեւույթի բարդությունը: Իր ողջ պարզությամբ հանդերձ: Ինչպես ասում են՝ աչքի պես պարզ եւ աչքի պես բարդ: Նախորդ անգամ փորձեցինք Ծառուկյանին Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համեմատել, եւ հիմա

ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե մուտք է եղել 1,85 մլն.դր. գումար

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 01-05.12.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.65 մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 20 որոշում և հաշվարկվել է 559.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես՝ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման 4 գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0

Խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Լորիկ Վ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Ըստ Լորիկ Վ.-ի հաղորդման` իր քրոջ որդին` ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցը, ՀՀ պաշտպանության նախարարությունից իրեն` որպես անօթևանի, բնակարան ձեռք բերելու համար հատկացվող գումարը իբրև շուտ ստանալու համար, իր վստահությունը չարաշահելով, վերցրել

Օդի ջերմաստիճանը 8-9-ի աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 8-9-ին, 11-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 10-ին շրջաններում մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Քամին` հարավ-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-9-ի աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ արևելյան շրջաններում՝  8-10 աստիճանով, իսկ 10-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Դեկտեմբերի 8-9-ին ,

Դիլիջանի Պարադիզ հյուրանոցի անմարդկային կարգ ու կանոնը. Անահիտ Բախշյան

Դեկտեմբերի 7-9 այս հյուրանոցում իրականացնում էինք սեմինար: Ամսի 7-ի երեկոյան մեր գործընկերոջ 4 տարեկան երեխայի ջերմությունը միանգամից բարձրացավ ու մարմինը ցանով պատվեց: Որոշվեց երեխային անմիջապես տեղափոխել Երևան: Հյուրանոցի աշխատակցին խնդրեցինք թույլ տալ ծնողի մեքենան մոտեցնել հյուրանոցի դռանը, որովհետև այս ցրտին ջերմող երեխային վտանգավոր կլինի բավականին հեռու կանգնած մեքենային հասցնելը: Զանգեցին տնօրենին և ասացին, որ տնօրենը

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 08-ին՝ ժամը 09 : 30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ – տեղ մերկասառույց է: Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայություն 

     Այս կյանքը…

Այս կյանքը մի ակնթարթ է, Էլ ապրելու վայրկյան չկա, Այս կյանքն՝ ավաղ մի մեծ դարդ է, Արժե՞ ապրել, թե մահը կա:   Այս կյանքը մի կարուսել է, Պտտվում է միշտ իր ճամփով, Թե, շեղվես էլ, մեկ է՝ զուր է, Դու կընթանաս միշտ նույն ափով:   Այս կյանքն իրոք լոկ պատիժ է, Եվ փորձերդ զուր են,

 «Ահավոր Օբաման», «Ռուսաստանի փրկիչ Պուտինը»՝ մարմնավաճառներ գովազդող ամսագրում     

Նախորդ դարի 30-ականներին բանտարկյալները հավատում էին, որ եթե կրծքերին դաջեն Լենինի կամ Ստալինի պատկերը, նրանց չեն գնդակահարի, այն մտքով, որ դահիճը չի կրակի իր առաջնորդների վրա.  իր բլոգում հիշում է հայտնի բլոգեր Իլյա Վարմալովը՝ ավելացնելով. «Ցնդաբանություն է, իհարկե, քանի որ կրակում էին գլխին, բայց այդ մասին հավատը դեռ ապրում է»:  Բլոգերը շարունակում է իր միտքը.

Գագիկ Ծառուկյանը վաղը կժամանի Գյումրի 

Aravot.am-ի տեղեկություններով,  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վաղը Գյումրի է գալիս հատուկ շնորհավորելու   իր կուսակից ընկերոջ՝ Վարդևան Գրիգորյանի  գլխավորած բուհի՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի   հիմնադրման  80-ամյակը: Այստեղ նախատեսված է  հանդիպում  դասախոսների և ուսանողների հետ, ինչպես նաև պարգևատրումներ տարվա լավագույն մարզիկներին:  ԲՀԿ առաջնորդը  բնականաբար կհանդիպի նաև ԲՀԿ ակտիվի հետ: Հետաքրքիրն այն է, որ  եռյակի առաջնորդները   առանձին-առանձին են

Վշտի մեջ գտնվող  գյումրեցին սկանդալ է սարքել «Շիրակ» օդանավակայանում

Քիչ առաջ Aravot.am-ին  տեղեկություններ հայտնեցին այն մասին,  որ ծեծկռտուք է տեղի ունեցել  Գյումրու «Շիրակ»  օդանավակայանում, իրար են քաշքշել  օդանավակայանի  ոստիկաններն ու մի քանի  հոգի: Նշենք, որ այսօր Մոսկվա-Երևան չվերթի օրն  է, որը,  ըստ ուղևորների,  երեկ հետաձգվել էր: Մենք ծեծկռտուքի մասին  տեղեկությունը փորձեցինք  ճշտել  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից: Արմեն Մալխասյանը մեզ տեղեկացրեց, որ ծեծկռտուք 

Ավարտվեց ՀՅԴ կառույցի 20-րդ արտահերթ շրջանային ժողովը

ՀՅԴ պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ դեկտեմբերի 7- ին իր աշխատանքներն ավարտեց ՀՅԴ Արցախի կառույցի 20-րդ Արտահերթ շրջանային ժողովը: Ժողովը քննարկել է ՀՅԴ անցած չորս տարվա գործունեությունը, առաջարկներ ներկայացրել կուսակցության առաջիկա չորս տարվա գործունեության շուրջ եւ ընտրել պատգամավոր՝ ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովին մասնակցելու համար: Ժողովը մասնավորապես կարեւորել է ՀՅԴ համահայկական կառույցի գործուն մասնակցությունը ԼՂՀ միջազգային ճանաչման,

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում 

  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին` ժամը 18.30-ի դրությամբ, Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում ամպամած եղանակ է: Սպիտակում, Մարալիկում, Ախուրյանում, Թալինում, Անիում, Աշոցքում, Ապարանում, Լոռիում, Նոյեմբերյանում, Արթիկում, Արագածում, Թումանյանում տեղում է ձյուն: Նոյեմբերյանում, Ճամբարակում մառախուղ է, իսկ Արագածում` ուժեղ քամի: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով  ավտոճանապարհներին կատարվում են աղով,

Ալիա Աթկինսոնը դարձել է լողի աշխարհի առաջին թխամորթ չեմպիոնուհին

Ջամայկացի 25-ամյա լողորդուհին Դոհայում ընթացող «կարճ լողավազաններում» աշխարհի առաջնությունում բրաս լողաոճով 100 մետրում ոչ միայն նվաճել է չեմպիոնի տիտղոսը, այլեւ աշխարհի նոր ռեկորդ է սահմանել՝ 1.02,36: Նախորդ օրն Աթկինսոնը եզրագիծը երկրորդն էր հատել նույն ոճի 50 մետր մրցատարածությունում: Մարզուհին հույս ունի, որ իր այս արդյունքը կնպաստի լողի զարգացմանը Ջամայկայում եւ Կարիբյան ծովածոցի երկրներում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սպանություն Չարենցավանում. կասկածյալը ձերբակալվել է

Չարենցավան քաղաքում դեկտեմբերի 7-ին նույն քաղաքի բնակիչ Արծրուն Իսրայելյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են սպանության շարժառիթները, առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է: 2014 թվականի դեկտեմբերի 7-ին` ժամը 03:05-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է

Ի՞նչ է արվել ավերակ Գյումրիում՝ 26 տարվա ընթացքում. շիրակցի բարձրաստիճան պաշտոնյաների գնահատականը (Տեսանյութ)

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գյումրու վերակառուցման ընթացքին, ասաց, որ հսկայական աշխատանքներ են կատարվել այս քաղաքում 26 տարիների ընթացքում, բայց դեռ շատ անելիքներ կան: Ըստ նրա, ի տարբերություն երկրաշարժ տեսած մյուս քաղաքների, Գյումրին չի վերականգնվել կարճ ժամանակահատվածում այն պատճառով, մեր հնարավորությունները սուղ են ու մեր երկիրը պատերազմական վիճակում է գտնվել: Մարզպետը

ԱՄՆ Սենատը հաստատել է Օբամայի առաջարկած՝ Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների թեկնածությունները

Այս շաբաթ ԱՄՆ-ի Սենատի Արտաքին կապերի հանձնաժողովը հաստատել է նախագահ Բարաք Օբամայի առաջարկած՝ Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաների  ՝ Ռիչարդ Մ. Միլս, Ջր.-ի եւ Ռոբերտ Ֆ. Ցեկուտայի թեկնածությունները: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը: Սենատի արտաքին կապերի հանձնաժողովը հաստատել է թեկնածուներին փակ  քվեարկության միջոցով՝ Կապիտոլիումում հանդիպման ժամանակ: «Մենք շնորհակալ ենք ԱՄՆ իր աշխատանքն ավարտող ԱՄՆ

Կյանքից հեռացել է Սամվել Մկրտչյանը

56 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի գրող, հրապարակախոս, թարգմանիչ Սամվել Հենրիկի Մկրտչյանը:  Ս.Մկրտչյանը ծնվել է 1959 թվականին Թալինում։ Ավարտել է է Լենինականի (այժմ` Գյումրի) թիվ 20 միջնակարգ դպրոցը, այնուհետև` Վ․ Բրյուսովի անվան համալսարանը (1983)։ Աշխատել է «Աստղիկ» հանդեսում, ինչպես նաև «Անդրադարձ», «Ար», «Առավոտ», «Գրական թերթ» պարբերականներում։ Հայաստանում և արտերկրում տպագրել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ,

Նիգերիայում ռուսական զինված ինքնաթիռ է առգրավվել, անձնակազմին ձերբակալել են. Azatutyun.am

 «Ազատություն». Նիգերիայի զինվորականները զեկուցել են զենքի և զինամթերք տեղափոխող ռուսական բեռնատար ինքնաթիռի առգրավվման և դրա 5 հոգանոց ֆրանսախոս անձնակազմի ձերբակալության մասին։ Հայտնի չէ, թե որ ավիաընկերությանն է պատկանում ինքնաթիռը։ Նջամենի Չադ քաղաք ուղևորվող ինքնաթիռը առգրավվել է այն բանից հետո, երբ վատ եղանակի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Նիգերիայի հյուսիսում գտնվող Կանո օդանավակայանում: Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամոթի օր՝  Գյումրիում  (ֆոտոշարք)

1988 թվականի դաժան երկրաշարժից հետո  26 տարի  անց Գյումրին դարձյալ   անտեսելու,  քաղաքի բնակիչներից շատերին դեռ  քայքայված,  նեխած տնակներում բնակության թողնելու, երեխաների մանկությունը խլելու, նրանց սովի, ծայրահեղ  թշվառության մատնելու պատճառով   գյումրեցիները  դեկտեմբերի 7-ը հայտարարել են որպես ամոթի օր՝ ամոթանք տալով Հայաստանի իշխանություններին: Ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի՝ երեկվանից համացանցում  փոխվեցին  գյումրեցի բոլոր օգտատերերի ֆեյսբուքյան գլխավոր նկարները:

«Անձամբ դժոխքը  տեսանք ու հաղթեցինք  դժոխքին, մնում է` աննպատակ զոհեր չտանք» (Տեսանյութ)

Գյումրիում երկրաշարժի անմեղ զոհերի   հիշատակը հարգեցին Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցելով, որից հետո Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ուղեկցությամբ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, պատգամավորները  քայլեցին դեպի Երկրաշարժի զոհերի հուշարձան: Հոգեհանգստի  կարգ կատարելով, աղոթք բարձրացնելով առ Աստված՝ Սրբազանն ասաց. «26 տարի առաջ այս նույն վայրկյանին

Լեւոն Արոնյանը կմասնակցի «Ինտելեկտուալ խաղերին»

Դեկտեմբերի 11-ից 17-ը Պեկինում «Մտավոր խաղերի» շախմատային մրցաշարին, որը կկայանա երեք ձեւաչափերով՝ արագ, կայծակնային եւ բասկյան, մասնակցելու է նաեւ Լեւոն Արոնյանը: Armchess.am-ը տեղեկացնում է, որ Հայաստանի լավագույն շախմատիստի մրցակիցները լինելու են Գրիշչուկը, Նեպոմնյաշչին, Մամեդյարովը, Վաշյե-Լագրավը, Իվանչուկը, Դոմինգեսը, Պոնոմարյովը, Ռաջաբովը, Գելֆանդը, Լեկոն, Էթյեն Բաքրոն, Վան Յուն, Վոյտաշեկը, Վան Հաոն, Հարիկրիշնան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Այսօր կառավարության  ոչ մի ներկայացուցիչ հարկ չհամարեց  ժամանել  Գյումրի  (Ֆոտոշարք)

Դաժան երկրաշարժից  26  անց տարի անց էլ հանրապետության երբեմնի չքնաղ, կոլորիտով  քաղաքներից մեկը՝ Գյումրին, ավերակների մեջ է. ամեն քայլափոխի զգում ես երկրաշարժի շունչն ու հետևանքները. ամենուր խղճուկ տնակային թաղամասեր են, քարուքանդ եղած փողոցներ, հնամաշ հագուստներով անտուն  մարդիկ…Մի խոսքով, Գյումրիում դեռ հազար ու մի խնդիր կա լուծելու, մինչդեռ այսօր  կառավարության ոչ մի անդամ իրեն նեղություն չէր

Շիշկերտ գյուղը Կապանին կապող միակ ճանապարհը դեռ փակ է, գյուղը  շարունակում է կտրված մնալ մարզկենտրոնից

Երեկ Կապանի տարածաշրջանում` Ծավ-Շիշկերտ ճանապարհին, տեղի ունեցած խոշոր  քարաթափման  հետեւանքով փակվել էր գյուղը Կապանին կապող միակ  ճանապարհը: Ինչպես պարզեցինք` ճանապարհն այսօր էլ  դեռ   շարունակում է երկկողմանի փակ մնալ: Ծավ գյուղական համայնքի ղեկավար  Սեյրան Զաքարյանը քիչ առաջ դեպքի վայրից մեզ փոխանցեց, որ ժայռերի նման խոշոր չափի փլուզում առաջին անգամ է գրանցվել իրենց մոտ  այս տարիների ընթացքում:

Ինչո՞ւ է Ալիեւի փեսան հայերի հետ բիզնես սկսել

Էմինին  դուր է եկել ռուսաստանաբնակ 2 հայերի հայտնագործությունը Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիեւը  իր ելույթներից մեկում Ադրբեջանի թշնամի է համարել   ամբողջ աշխարհի հայությանը: Իսկ նրա փեսան հայերի հետ բիզնես  է սկսել: Ադրբեջանական haqqin. az կայքը հղում անելով  ռուսական «Վեդեմոստի» պարբերականին, հաղորդում է , որ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի  աղջկա ՝ Լեյլայի ամուսին Էմին Աղալարովին  շատ է

Ցուրտ եղանակին ջերմացնող ապուր՝ քրչիկ

Քրչիկը հայկական խոհանոցի հայտնի ապուրներից է, եւ քանի որ բուսական բաղադրություն ունի, շատ լավ պահքի ուտեստ է: Սակայն ի՞նչն է խանգարում այն դարձնել ոչ պահքի, բուսական յուղի փոխարեն եփելով, ասենք՝ տհալով (ղավուրմա)՝ յուղը եւ միսը միասին ավելացնելով ապուրին: Այդպես ե՛ւ ավելի սննդարար կլինի, ե՛ւ մսակերների համար ավելի համեղ: Սակայն հիշեք, որ իրական բաղադրատոմսում քրչիկը պատրաստվում

«Ազդակ». Հայաստանի Հանրապետութեան Երկրորդ Քաղաքը Միայն Ռազմակայան Չէ

ՀՅԴ բյուրոյի պաշտոնակն կայքում հրապարակված է «Ազդակի» խմբագրականը. Սպիտակն ու Գիւմրին հարուածած երկրաշարժէն 26 տարի ետք հարցումը կը մնայ հրամայական: Աղէտի գօտին վերածուա՞ծ է զարգացման գօտիի: Անշուշտ կարելի չէ անտեսել այն ճիգերը, որոնք պետական եւ հասարակական մակարդակներու վրայ անցնող քսանամեակին տարուեցան` այս գօտին դուրս բերելու իր վիճակէն: Բնակարաններու շինարարութենէն, ճանապարհաշինութենէն մինչեւ ենթակառուցային ծրագիրներու իրականացում, կարելի

Գագիկ Ծառուկյանը տղա թոռնիկ է ունեցել

Aravot.am-ի տեղեկություններով ՀԱՕԿ-ի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երկու օր առաջ տղա թոռնիկ է ունեցել: Շնորհավորում ենք: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

«Ունիսոն» հ/կ-ի ղեկավար. «2022-ին  կունենանք 100 %-անոց ձեւականություն»

Ըստ Արմեն Ալավերդյանի, ներառական կրթությունը Հայաստանում ձեւական բնույթ է կրում «IDEAS ներառական որոշումներ հավասար եւ հաշվետու հասարակության համար » ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 6-ից Ծաղկաձորում մեկնարկել է «Ոչինչ մեր մասին՝ առանց մեզ» քառօրյա դասընթացը, որն իրականացնում է Բրիտանական խորհուրդը՝ Եվրոպական միության  ֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Հորդանանում, Լիբանանում եւ Ուկրաինայում: «Ունիսոն» հ/կ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031