Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Գալուստ Սահակյանին. «Սուրիկ Խաչատրյանին նորից մարզպետ նշանակելով՝ ի՞նչ եք ուզում ասել» (Տեսանյութ)

Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակմանը: Նա ասաց, որ մեկ տարի առաջ ԱԺ դահլիճում փաստեր է հրապարակել, ըստ որի Սուրիկ Խաչատրյանն իր տան մոտ անձամբ է սպանել Գորիսի քաղաքապետ նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանին. «Հիմնավորել եմ նաեւ, որ ներկա դատախազ, նախկին զինդատախազ Գեւորգ Կոստանյանը կոծկել է փաստերը:

13-ամյա տղան զվարճանում էր՝ կոտրելով էլեկտրագնացքի ապակիները

Սեպտեմբերի 25-ին, երեկոյան, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Անվտանգության ծառայության հերթապահ մաս հաղորդվել էր, որ Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյի մոտակայքում անհայտ անձինք քարով կոտրել են Երևան-Գյումրի երթուղում գործով էլեկտրագնացքի ապակին: Էլեկտրագնացքը կայարանից ուղևորվում էր Երևանի դեպո: Դեպքի վայր էին մեկնել Անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք պարզեցին խուլիգանի ինքնությունը՝ դա 13-ամյա տղա էր, ով զղջացել և ընդունել էր արարքը: Ոստիկանությունից

«Եթե նույնիսկ Նյու Յորք նկարեմ, Երեւան կստացվի»

Քաջազի արվեստը ջերմ է, գունառատ, յուրատիպ եւ ի վերջո՝ խիստ հայկական: Նրա բոլոր ժանրերի գործերում էլ` բնանկարներում, դիմանկարներում եւ նատյուրմորտներում թաքնված են հայն ու Հայաստանը: «Եթե նույնիսկ Նյու Յորք նկարեմ, Երեւան կստացվի, եթե ամերիկացի նկարեմ, հայ կստացվի…»,- մի առիթով ասել է Քաջազը: Գեղանկարիչ եւ գրաֆիկ Քաջազը` Քաջազունի Քեչեճյանը, որն արդեն 10 տարի է՝ մեզ հետ

ՏՄՊՊՀ որոշումը մնաց անփոփոխ. ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժեց «Մուշ» ընկերության բողոքն ընդդեմ Հանձնաժողովի

ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ, մսամթերքի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող «Մուշ» ընկերության բողոքն ընդդեմ Հանձնաժողովի մերժվեց և ՏՄՊՊՀ որոշումը մնաց ուժի մեջ: Ընկերության բողոքը մերժվել է դատական բոլոր՝ 3 ատյաններում: Հիշեցնենք, որ Հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն էր իրականացրել մսամթերքի արտադրության ոլորտում և հայտնաբերել էր մրցակցային օրենսդրության խախտման տասնյակ դեպքեր: Ի թիվս այլ ընկերությունների, տուգանք էր կիրառվել նաև

Ընդդիմադիրներն առաջարկում են «Շրջանառության հարկի մասին» օրենքը կիրառել ընտրանքային կարգով

Այսօր վաղ առավոտից խորհրդարանի շենքի դիմաց հավաքված առևտրականները շարունակում են բողոքել հոկտեմբերի մեկից շրջանառության հարկի կիրառման դեմ: Անցյալ ամբողջ շաբաթն առեւտրականները բողոքի ակցիաներ էին անում կառավարության դեմ: Հիշեցնենք, որ մայիսին ընդունված օրենքի համաձայն, շրջանառության հարկը պետք է 3,5 տոկոսից նվազեցվի`հասնելով մեկ տոկոսի: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն, որը լսել էր խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի

Ինչո՞ւ Գինեսի գրքում չի գրանցվում

Կոմիտասի անվան լեգենդար կվարտետը «Կոմիտասի անունը կրել՝ նշանակում է, եթե ոչ նրա օրինակով գյուղից գյուղ, գավառից գավառ շրջել՝ հայ երգը գտնելու, մշակելու համար, ապա գոնե գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, երկրից երկիր շրջել՝ հայ եւ համաշխարհային երաժշտության նվաճումները բարձրարվեստ մատուցելու համար բոլորին եւ ամենից առաջ՝ սեփական ժողովրդին»: «Առավոտի» հետ զրույցում այսպես սկսեց խոսքը սեպտեմբերի 26-ին՝ Վարդապետի

Ռուս փորձագետ․ Հայաստանի և Ղարաբաղի սահմանին մաքսակետ, թեկուզև ձևական, բայց կլինի. azatutyun.am

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արդեն հրապարակել է Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցության պայմանագրի նախագիծը: Պաշտոնական Երևանը լուրջ ակնկալիքներ ունի, որ պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք գագաթնաժողովում: Ռուսաստանցի փորձագետ Վադիմ Դուբնովը համոզված է, որ Բելառուսի մայրաքաղաքում ստորագրություն տեղի կունենա: «Սա թերևս չի նշանակում, որ միությունը կստանա ռեալ իմաստ, բայց Մոսկվային այսօր անհրաժեշտ է նման ակցիա՝

ՀՀ բնապահպանության նախարարությունը կայացրել է 2.21 մլն. դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 29 որոշում

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 22-27.09.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 2.21 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 29 որոշում և հաշվարկվել է 146.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների ութ գործերի քննության արդյունքում ութ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է

Սուրիկ Խաչատրյանի նշանակման ու սահմանադրական բարեփոխումների կապը

«Հանրության 35 տոկոսը կողմ է նախագահական, 31 տոկոսը՝ խորհրդարանական, 9 տոկոսը՝ կիսանախագահական համակարգին, 8 տոկոսն առաջարկել է միապետության կառավարման համակարգը»,- այսօր «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) հասարակական կազմակերպությունը ներկայացրեց՝ 1300 հոգու շրջանում իրականացված հարցման արդյունքները, որոնք վերաբերում են ՀՀ Սահմանադրական բարեփոխումների գործընթացին:Հարցումն իրականացվել է օգոստոս ամսին Երևանում և մարզերում: Հարցին՝ «սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կա՞»,

Հանկարծամահ է եղել Դավիթ Հակոբյանը

Հանկարծամահ է եղել Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Այս տեղեկությունը «Առավոտի» հետ զրույցում հաստատեցին նրա մերձավորները:  «Առավոտը» ցավակցում է Դավիթ Հակոբյանի հարազատներին եւ մտերիմներին:

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Սեպտեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը: Շփման գծի հակառակ կողմից

Դանակահարություն ռեստորանում. տուժողներից մեկը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է

Սեպտեմբերի 27-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի թափանցող վնասվածք, հեմորոգիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1958 թ. ծնված Սերգեյ Ս.-ն, իսկ «կրծքավանդակի թափանցող վերք՝ աջից» ախտորոշմամբ՝ 1975 թ. ծնված Արման Փարսադանյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.45-ին, Երևանի Տերյան փողոցում գտնվող ռեստորանի աշխատասենյակներից մեկում, վիճաբանության

Փրկարարները դադարեցրել են ջրի հոսքը

Սեպտեմբերի 29-ին, ժամը 02.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդ թաղամասի տներից մեկի ջրի ծորակը վնասվել է, խոհանոցը ջրալցվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Փրկարարները Ն. Ս.-ի վարձակալած բնակարանի խոհանոցում դադարեցրել են ջրի հոսքը: ՀՀ ԱԻՆ  

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Սեպտեմբերի 29-ին, ժամը 08.40-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.38-ին Ադրբեջանի Հանրապետության տարածքում` Ղուբա քաղաքից 23 կմ դեպի հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հարավային լայնության 41.230 և արևմտյան երկայնության 48.250: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա:

Քաղաքականություն եւ ազգային հարց

Ուկրաինայի այս տարվա իրադարձությունները լրջորեն անդրադարձան աշխարհաքաղաքական իրադարձությունների վրա: Դրանք ոչ միայն Ուկրաինային են վերաբերում, այլև ազդեցիկ ու ոչ ազդեցիկ շատ ու շատ երկրների, ընդ որում` միանգամայն ուղղակիորեն են վերաբերում: Այդ թվում` նաև Հայաստանին: Ընդ որում` ոչ միայն Հայաստանի հանրապետությանն ու իշխանություններին, ոչ միայն Հայաստանի իշխանական ու ընդդիմադիր կուսակցություններին, այլև` Հայաստանի շարքային քաղաքացիներին: Իհարկե, առաջին

Բողոքարկվել է ՀՔԾ որոշումը՝ «Ա1+»-ի լրագրողի դեպքի առիթով. «Ա1+»

«Իրազեկ Քաղաքացիների Միավորումը», ի դեմս Դանիել Իոաննիսյանի, բողոքարկել է «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ քրեական գործ չհարուցելու որոշումը: Համապատասխան գրությունը նա ուղարկել է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Հիշեցնենք, սեպտեմբերի 25-ին պարզ դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ չի հարուցել ԱԺ անվտանգության պետ Կարեն Հայրապետյանի կողմից «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական

Լավ, ինչքա՞ն պետք է հանդուրժի հայ ժողովուրդը

Նախ զարմացած եմ Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի՝ այս տարվա սեպտեմբերի 24-ին արված հայտարարության վրա՝ այն իմաստով, որ եթե ինքը՝ նույնիսկ չի հետևում թափանցիկ ընթացող քաղաքական իրադարձություններին, այն է՝ 2013թ. սեպտեմբերի 3-ին (եթե չեմ սխալվում, այդ օրը որպես ՌԴ դեսպան Հայաստանում պաշտոնավարել է ինքը) ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «հոժարակամ» և ի լուր աշխարհի հայտարարեց,

Բոմժ եւ մեծահարուստ

Հետաքրքիր է, կյանքում մարդ արարածի ճակատագրի վրա ավելի մեծ դեր են խաղում նրանից դուրս գոյություն ունեցող հանգամանքներն ու հարաբերությունները, թե՞ նրա ունեցած հնարավորությունների ու ներուժի՝ ճշգրիտ և օպտիմալ օգտագործումը: Փորձենք ասվածն անցկացնել մեր օրերի պրիզմայով: Գաղտնիք չէ, որ մարդկանց մի «բախտավոր» խմբաքանակ կա, որի ներկայացուցիչները` հատկապես աշխատանքային գործունեության մեջ մեծ հաջողություններ են գրանցում ոչ այն

Կապանում կայացած հանրահավաքին պետական կառույցների աշխատակիցներ շատ քիչ կային (ֆոտոշարք, տեսանյութ)

Սյունիքի մարզկենտրոնում ոչ իշխանական ուժերի կազմակերպած հանրահավաքի ժամանակ ներկաները ժամանակ առ ժամանակ Ծառուկյան-Ծառուկյան էին վանկարկում, իսկ Սյունիքի մարզպետարանի մուտքի մոտ կանգնած ու հանրահավաքին չմասնակցող երիտասարդներին` հեռացեք-հեռացեք: Ինչպես նկատելի էր, Սյունիքի մարզպետարանի հրապարակը բազմամարդ չէր: Հանրահավաքի ներկաները միմյանց հետ խոսելիս նշում էին, պետական կառույցներում աշխատող կապանցիները հավաքին չեն ներկայացել, քանի որ վախենում էին կորցնել իրենց աշխատանքը:

Սպանություն` Երևանի Տերյան փողոցում

2014թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 23:10-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան 19 հասցեում գործող «Պաուլաներ» գարեջրատուն-ռեստորանից, կտրող-ծակող առարկայից պատճառված մարմնական վնասվածքներով «Նաիրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել երկու անձ` 1958թ. ծնված Ս.Սենեքերիմյանը՝ որովայնի խոռոչի թափանցող վնասվածքներով, և 1975թ. ծնված Ա.Փարսադանյանը՝ կրծքավանդակի թափանցող վնասվածքով: Վերջինս, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության

Լարվածություն Կապանում կայացած Եռյակի հանրահավաքի ժամանակ (Տեսանյութ)

Այդ երիտասարդների մեջ կային նաեւ Գորիսի բարբառով չխոսող անձնավորություններ: Իսկ վերջում նույնիսկ վիճաբանություն եղավ:

Հայկ Ալումյան. «Սուրիկ Խաչատրյանը համագործակցել է եւ շարունակելու է համագործակցել ոստիկանապետի հետ»

Հայկ Ալումյանը պատրաստվում է ինքնաբացարկ ներկայացնել «Երբ Սուրիկ Խաչատրյանին նշանակեցին Սյունիքի մարզի մարզպետ, նշանակում է, որ նա շատ լուրջ հովանավորությունից է օգտվում»,- լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզի մարզպետ վերանշանակվելուն, ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը: Նրա խոսքերով՝ նման հովանավորություն ունեցող մարդիկ, սովորաբար, Հայաստանում անձեռնմխելի են արդարադատության համար. «Այսինքն՝ եթե նույնիսկ ինքը նշանակվեր

Եռյակը Սյունիքում կոչ արեց սիսիանցիներին միասնական լինել եւ արմատական իշխանափոխություն անել

Ոչ իշխանական ուժերը քիչ առաջ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում մեկնարկեցին իրենց նախաձեռնած հանրահավաքը: Հանրահավաքի ժամանակ բանախոսներն անդրադարձան սահմանադրական բարեփոխումներին, երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության, շարունակվող արտագաղթի, իշխանափոխության եւ այլ թեմաների: «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն անդրադարձավ հայտնի 12 կետին եւ սիսիանցիներին կոչ արեց միանալ եւ միասնական արմատական փոփոխություններ անել երկրում: «Ժառանգության» փոխնախագահ

Ռուզաննա Մուրադյան. «Այսօր դասագրքերում որակի առումով լուրջ խնդիրներ կան»

«Դպրոց-կենտրոնների միությունն» առաջարկում է նաեւ առարկայական չափորոշիչների փոփոխություն  «Այսօր դասագրքերում որակի առումով լուրջ խնդիրներ կան, մենք բազմիցս առաջարկել ենք, որ պետք է կատարել նաեւ առարկայական չափորոշիչների փոփոխություններ»,- այսօր «Ներդպրոցական վերահսկողության պլանավորում և իրականացում» թեմայով քննարկման ժամանակ իր կարծիքը բարձրաձայնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, կրթության եւ գիտության հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը: Նրա հետ համաձայնեցին նաեւ քննարկման մասնակից

Քննարկվում է ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի հայեցակարգը

Աշակերտներն ավագ դպրոց գնալու մոտիվացի կունենան Առաջիկայում ավագ դպրոցներում նախատեսվում է ներդնել կրեդիտային համակարգը, որն արդեն գործում է բարձրագույն ուսումնական հաստատություններում: Նման առաջարկությամբ ավելի վաղ հանդես էր եկել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը: Միության անդամ տնօրենները նման փորձի ծանոթացել են առաջադեմ կրթական համակարգեր ունեցող երկրներ այցելություններից: Այս իսկ պատճառով կրթության եւ գիտության նախարարությունը միությանն առաջարկել

Փափուկ, նրբահամ, դասական սթեյք

Որպեսզի ստանաք իսկապես փափուկ, նրբահամ սթեյք՝ ամենակարեւորը մսի ճիշտ ընտրությունն է: Լավագույն տարբերակը, իհարկե, մեջքի սուկին է՝ ողերի արանքում գտնվող միսը: Սակայն այն միշտ չէ հնարավոր գտնել, գտնելիս էլ՝ չափազանց թանկ է, այդ դեպքում կարելի է վերցնել մեջքի ֆիլեն, կամ մսավաճառների ասած՝ «դրսի սուկին»: Այն նույնպես շատ նուրբ, առանց ջլերի միս է: Մսավաճառները ձեզ կառաջարկեն

ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը խոսել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի մասին

Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։ Քննարկվեց երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ կատարվեց հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին։ Այս առումով կարևորվեցին երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը և պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր փոխանակեցին` Լեռնային

Կդիտվի արագ փոփոխվող եղանակ

Սեպտեմբերի 28-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվի արագ փոփոխվող եղանակ. կեսօրից հետո ամպամածությունը հետզհետե կխտանա:ՙ Սև ծովի տարածքից մեր տարածաշրջան ներթափանցող ցիկլոնի հետևանքով գրեթե ամենուրեք կդիտվի անձրև և ամպրոպ, հնարավոր են առատ տեղումներ, հատկապես լույս 29-ի գիշերը: Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ: Սյունիքում ու Արցախում առատ անձրև է սպասվում եկող շաբաթվա սկզբին: Օդի ջերմաստիճանն

Արթուր Աբրահամը առավել քան վստահ հաղթեց Փոլ Սմիթին

Այս գիշեր Գերմանիայի Կիլ քաղաքում կայացավ երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն, Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ, 34-ամյա Արթուր Աբրահամի եւ տիտղոսի հավակնորդ, բրիտանացի, 31-ամյա Փոլ Սմիթի մենամարտը: Մարտը շարունակվեց 12 ռաունդ եւ ավարտվեց Աբրահամի առավել քան համոզիչ հաղթանակով: Բոլոր կողային մրցավարները միաձայն առավելությունը տվեցին Արթուրին՝ 119-109, 117-111, 117-111: Սա Արթուր Աբրահամի 45-րդ մենամարտն

Հայկ Ալումյան. «Մինչեւ հիմա Նիկոլայ Աբրահամյանին վնասվածք պատճառած գնդակը մարմնից չի հանվել»

«Որ չպարզվի, իրականում, Ավետիք Բուդաղյանի կրակածը չի» Այսօր՝ սեպտեմբերի 27-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը դատարանին ներկայացրեց քրեական գործով տուժող Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանի բողոքի մի մասը: Փաստաբանը նշեց, որ ըստ քննիչի նկարագրության՝ հեռանալով Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտից՝ Ավետիք Բուդաղյանը գնացել է եղբոր՝ Արտակ Բուդաղյանի տուն և

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031