Օրվա լրահոսը
Լեզվի տեսչության պետը՝ «ազիզի» ու «ախպեր ջանի» մասին. «Միշտ չէ, որ օրենքը կարողանում է լեզվին պաշտպան կանգնել»
Ըստ Սերգո Երիցյանի, դժվար է հստակ ապացուցել՝ ինչն է խախտվում, ինչը՝ ոչ
ՀՅԴ պատուիրակութիւնը Աստանայում մասնակցում է Սոցինտերնի յանձնախմբի ժողովին
ԵՐԵՒԱՆ (ՀՅԴ մամլո դիւան, 2014թ. Սեպտեմբերի 15) – Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովեան յանձնախմբի հերթական ժողովը տեղի է ունենում Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, այդ երկրի Համազգային Ընկերվար Ժողովրդավար կուսակցութեան հիւրընկալութեամբ։ Ժողովին մասնակցում են ներկայացուցիչներ Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի, Տաճիկիստանի, Ադրբեջանի եւ Հունգարիայի կուսակցութիւններից։ Ներկայ է նաեւ Ընկերվար Միջազգայնականի գլխաւոր քարտուղար Լուիս Այալան։
Ֆրանսիայի քաղաքացու հետ խաղադրույքներ է դրել, ինչն ավարտվել է դանակահարությամբ
Գուրգեն Բաղդասարյանը դատապարտվել էր ազատազրկման 3 տարի ժամկետով Նրա նկատմամբ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կիրառել էր ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշումը, եւ Գուրգեն Բաղդասարյանն ազատվել էր նշանակված պատժից: Կալանավորումը վերացվել էր եւ դատական նիստի դահլիճից նրան անհապաղ ազատել էին: Մեղադրող
«Թատրոն գալու կարոտը, անհրաժեշտությունը կա, հնարավորությունը չկա»
ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի կարծիքով՝ հայ թատրոնն այսօր հանդիսատեսի խնդիր ունի:
3 միլիոնանոց հայց «Առավոտի» դեմ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի վարույթում է գտնվում «Մ.Գեւորգյան» ՍՊ ընկերության հայցադիմումն ընդդեմ «Առավոտ» օրաթերթի: Հայցվորը պահանջում է «Առավոտ» օրաթերթից 3 միլիոն դրամ՝ընկերության «գործարար համբավն արատավորող վիրավորանքի» եւ «ընկերության գործարար համբավն արատավորող զրպարտության» համար: Նախնական դատական նիստը դատարանը նշանակել է դեկտեմբերի 5-ին, ժ.11.30-ին: Հայցադիմումը դատարան է ընդունվել օգոստոսի 28-ին:
Դիտորդները բարձրացրել են քրեակատարողական հիմնարկների գերբնակեցված լինելու հարցը
Նախարարի տեղակալը հանդիպել է հասարակական դիտորդական խմբի հետ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն երեկ ՀՀ արդարադատության նախարարությունում հանդիպել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ներկայացուցիչների հետ: Ըստ արդարադատության նախարարության, անդրադառնալով դիտորդական խմբի կողմից ներկայացրած առաջարկություններին՝ նախարարի տեղակալը նշել է, որ դրանք նախարարության կողմից խմբավորվել են, նախարարության ուշադրության կենտրոնում
Նախատեսվում է կառուցել ժամանակակից սարքավորումներով հագեցած հինգ սպանդանոց
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Հունաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը» ՊԳԿ-ի ծրագրի իրականացման ընթացքը: Ողջունելով հյուրերին` նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Հունաստանի խորհրդարանին և հույն ժողովրդին` հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար: «Ծրագրի շրջանակներում
«Իսլամական պետությունը» սպառնալիք՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը
«Իսլամական պետությունը բավականին ինքնաբավ և գայթակղիչ կառույց է»,-այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Նշենք, որ «Իսլամական պետության» զինյալները կրկին սպառնում են Մոսկվային ու խոստանում պատերազմ հրահրել Հյուսիսային Կովկասում: ԱՄՆ-ի կողմից լիարժեք միջազգային կոալիցիա ձևավորելու փորձեր են կատարվում «Իսլամական պետության» դեմ: Սակայն Թուրքիան հայտարարեց, որ հրաժարվում է միանալ կոալիցիային: Aravot.am-ի հարցին
Մոտոցիկլետի վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց
Սեպտեմբերի 14-ին, ժամը 15.00-ին, Երևան-Էջմիածին ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» մակնիշի տաքսի ավտոմեքենան և «Յավա» մակնիշի, առանց պետհամարանիշի մոտոցիկլետը: Պատահարի հետևանքով մոտոցիկլետի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
«Առավոտցիներ». «Առավոտում» բոլոր աշխատողներն անհատականություններ էին»
«168 ժամի» խմբագիր Սաթիկ Սեյրանյանը հիշում է «Առավոտում» աշխատած տարիները «1997 թվականի օգոստոսն էր: Առաջին աշխատանքային օրը գնացի «Առավոտ», զրուցեցինք Արամ Աբրահամյանի հետ, պայմանավորվեցինք, պայմանագիր կնքեցի ու միանգամից դարձա թերթի մշակութային էջի պատասխանատուն: Ընդունված կարգի համաձայն՝ ցերեկն այսինչ ժամին ամեն էջի պատասխանատու իր էջը պետք է ներկայացներ խմբագրին: Այդ օրը ես ինձ լավ չէի զգում,
Երթուղայինում դրամապանակ գողացողին հայտնաբերեցին տանը
Ոստիկանության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 12-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել Ծաղկանուշ Ս.-ի պայուսակից դրամապանակը՝ կանխիկ գումարով, գողանալու մասին: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ Գալշոյան փողոցի 12 շենքի մի բնակարանից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին: Պարզվել է, որ նա
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Տիգրան Մելիքյանը արդեն 10 օր գտնվում է հացադուլի մեջ
Հաղորդագրություն ՀՀ Շիրակի մարզի դատախազ Արմեն Շիրոյանին Մարդիկ հավասար են անկախ ամեն ինչից, նրանք ունեն միանման իրավունքներ ու իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցներից օգտվելու իրավունք: Հավասար իրավունքների մասին այս սկզբունքը, կարծես մոռացվել կամ չի էլ եղել Հայաստանի արդարադատության համակարգում: Այստեղ անձը դատապարտվելով ազատազրկման, անկախ այն հանգամանքից մեղավոր է, թե՝ ոչ, զրկվում է բոլոր իրավունքներից կամ իրավունքների
Ազնավուր․ «Շուտով տեսակցելու եմ Թուրքիայի դեսպանի հետ». Azatutyun.am
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը, Hollywood Reporter-ին տված հարցազրույցում խոսելով իր դիվանագիտական գործունեության մասին, ասել է, թե աշխատում է ինքնուրույն՝ առանց նախագահին հարցնելու, թե ինչ պետք է անել, բայց հետո հայտնում է իր կատարած քայլերի մասին: «Օրինակ, ես շուտով տեսակցելու եմ Թուրքիայի դեսպանի հետ, դա հազվագյուտ բան է, բայց ես նախապես չեմ
«Ափսոսում եմ, որ դեռ լավ չեմ յուրացրել Կոմիտաս»
Անվանի դաշնակահար Կիրիլ Գերշտեյնը Հայաստանում է Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից 8-րդ անգամ անցկացվող Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի (գեղարվեստական ղեկավարներ՝ Էդ. Թոփչյան, Ալ. Չաուշյան) բացմանը, այլ ստեղծագործությունների թվում, Թոփչյանի ղեկավարմամբ հնչեց Ռախմանինովի դաշնամուրի երկրորդ կոնցերտը՝ միջազգային մեծ ճանաչում ունեցող ամերիկաբնակ ռուս դաշնակահար Կիրիլ Գերշտեյնի մեկնաբանմամբ: Երկրորդ անգամ Հայաստան այցելած դաշնակահարն «Առավոտի»
Նոր զարգացումներ` Մասիսի ԲԿ-ի տարածքում հայտնաբերված ներարգանդային փուլում գտնվող պտուղների գործով. Pastinfo.am
Մասիսի բժշկական կենտրոնի տարածքում հայտնաբերված ներարգանդային փուլում գտնվողը պտուղների գործով մեղադրանքներ են առաջադրվել «Առողջապահության զարգացման կենտրոն» ՍՊԸ-ի հիմնադիր մասնակցին և նրա դստերը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեք օրվա ընթացքում Մասիսի բժշկական կենտրոնի տարածքում հայտնաբերվել էին ներարգանդային փուլում գտնվողը 2 պտուղ. մեկը՝ ինֆեկցիոն բաժանմունքի մոտ, երկրորդը՝ դիահերձարանին հարող տարածքում: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել էին Ոստիկանության
Հրացան, նռնակ և փամփուշտներ է հանձնել
ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 10.10-ին, մի քաղաքացի ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և կամավոր հանձնել մեկփողանի հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի և 7.62 մմ տրամաչափի 135 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Աշխարհի չեմպիոններին արժանավայել դիմավորեցին «Զվարթնոց» օդանավակայանում (ֆոտոշարք)
Այսօր առավոտյան հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Տաշքենդ-Սոչի-Երեւան չվերթով վերադարձավ Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանում 56 երկրների մրցապայքարում թիմային 5-րդ տեղը նվաճած մեր ընտրանուն, որի կազմում են նաեւ աշխարհի երկու չեմպիոնները` գյումրեցիներ, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը եւ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, դիմավորեցին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Հայաստանի
«Քոչարյանը ղալաթ է արել` ակտիվացել է, նախ թող պատասխան տա, նոր ակտիվանա». «Առաջին լրատվական»
«Ի՞նչն է բացահայտված… տասը սպանություններից որևէ մեկը բացահայտվա՞ծ է: Տարիուկես Նիկոյանը քթներիցս բռնած ֆռռացրեց, հանձնաժողով էր, ինչ էր, լուրջ կարևոր դեմքերով կանչում մեզ նայում էին, հանդիպում էինք ԵՄ ներկայացուցիչներին, բայց վեց տարի է՝ ո՞վ և ի՞նչ է արել…»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ Քննչական միասնական նորաստեղծ կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի այն հայտարարությանը, որ մարտի
Դժվար կյանք Հայաստանում. լեսբիների 70%-ի վրա թքել են, 61%-ին`հայհոյել, իսկ 24%-ին` բռունցքով հարվածել
Երբ տարիներ առաջ մի լեսբիի եղբոր ընկերները վեց հոգով բռնաբարեցին, նա ոչ միայն չկարողացավ պայքարել ու օրենքով պատժել բռնարարներին, այլև ինքնասպանության եզրին հասնելով, մի կերպ լքեց Հայաստանը: Նա անկեղծացել էր ու ընտանիքին պատմել իր սեռական կողմնորոշման մասին, եղբայրը` չկարողանալով «մարսել» իրականությունը, պատմել էր իր ընկերներին, որոնք էլ հերթական կերուխումից հետո՝ հարբած վիճակում բռնաբարել էին: «Հանրային
Կապիտալիզմ եւ քաղաքականություն– 3
Ես հասկանում եմ, որ վերնագիրս առանձնապես չի համապատասխանում քաղաքական և բազմակուսակցական էս տվայտանքներիս, որովհետև իրականությունը, որ կա ներկայիս Հայաստանում, միայն հարաբերականորեն կարելի է կապիտալիզմ անվանել: Իսկ եթե ավելի անկեղծ լինեմ, պիտի խոստովանեմ, որ ավելի ճշգրիտ չէի էլ կարող լինել, որովհետև իրական ու իսկական կապիտալիզմի պայմաններում երբևէ չեմ ապրել և չգիտեմ թե` իրենից ինչ է ներկայացնում
«Անակնկալ հինգշաբթի». կներկայացվի Շեքսպիրի «Համլետ»-ը
Սեպտեմբերի 18-ին «Անակնկալ հինգշաբթին» կներկայացնի Շեքսպիրի «Համլետ»-ը: Անգլերենից թարգմանությունը, ուսումնասիրությունը և մեկնաբանությունները՝ Արամ Թոփչյանի Զեղչված գինը՝ 4850 դրամ ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութների ցանց Իսահակյան 16ա, 56 80 38, 096 56 80 38 Աբովյան 39, 010 56 09 46, 096 07 06 54 Հանրապետության 76, 54 07 06, 096 54 07 06 www.haygirq.am
Արթուր Աբրահամը շնորհավորում է Արթուր Ալեքսանյանին
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին` աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ. «Մինչ համայն հայությունը վայելում էր Արսեն Ջուլֆալակյանի հաղթանակի բերկրանքը, ահա ստեղծվեց երկրորդ նույնանման առիթը` մեր հայրենակից Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Անչափ ոգևորող է նրա հաջողությունը եւ պարտավորեցնող այլոց
Ջանքեր են գործադրվում Աղավնո գյուղի զարգացման համար
Արդեն 21 տարվա պատմություն ունեցող Քաշաթաղի շրջանի կայացման գործում իրենց դերն են ունեցել Սփյուռքի մեր հայրենակիցները: Տարբեր բարեգործական կազմակերպություններ իրականացրել են շինարարական աշխատանքներ, հատկացրել վարկեր՝ անասուն գնելու և այլ նպատակներով, կատարել են ներդրումներ և այլն: Անցյալ տարվանից սկսած շրջանի Աղավնո գյուղում, որը գտնվում է համանուն գետի վրա և Գորիսի կողմից Արցախի առաջին բնակավայրն է, Լիբանանի
Գյումրին` խավարի մեջ
Այսօր ժամը 18.50-ին սահմաններում մոտ մեկ ժամ տևողությամբ հոսանքազրկվեց ողջ Գյումրին`խուճապի մատնելով բնակիչներին: Պատճառը ամենայն հավանականությամբ անսպասելի ուժեղ քամին ու տեղացող հորդառատ անձրևն է, որին, փաստորեն, պատրաստ չեն մեր էներգամատակարարները: Նշենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը զուգընթաց, գնալով վատթարել է Գյումրու էլեկտրամատակարարումը: Aravot.am-ը անընդմեջ բողոքներ է լսում Գյումրու տարբեր թաղերի բնակիչներից այն մասին, որ հոսանքի տատանումներից
Հրավիրատոմս «փրկության» համար
Սեպտեմբերի 13-ին ժամը 16:00-ից մինչ ուշ երեկո հայկական և օտարերկրյա պետհամարանիշներով տասնյակից ավելի մեքենաներ կայանել էին Թբիլիսյան խճուղու ողջ երկարությամբ` իսրայելցի ավետարանիչ Բեննի Հիննին հանդիպելու ակնկալիքով: «Crossnews.am» կայքից տեղեկացանք, որ հոգևոր հովիվը կամ, ինչպես մի վրացի անվանեց, «Հիսուսի ընկերը»,երկու օր շարունակ քարոզչություն է իրականացնելու «Կյանքի Խոսք» եկեղեցում: Համաժողովին մասնակցությունը հրավիրատոմսով է: Բակում հավաքված մարդիկ` երիտասարդներ,
Ֆելիքս Հայրապետյան. «Շանթ Հարությունյանն այնպիսինը չէ, որ որդու միջոցով կարողանան ազդել նրա վրա»
Ֆելիքս Հայրապետյանը կարծում է, որ գաղափարները չարժեն, որ դպրոցահասակ տղային տարօրինակ եւ սարսափելի տարիներով դատապարտեն: «Այսօրվա երթի իմաստն այն էր, որ հարկավոր է նորմալ, մի քիչ կշռադատված մոտեցում ունենալ ամեն ինչին», – այսօր՝ սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի 15-ամյա որդի Շահեն Հարությունյանի համադասարանցիների կազմակերպած երթին , հայտարարեց «Ի պաշտպանություն
Շահեն Հարությունյան. «Եթե նորից նման իրավիճակ ստեղծվի, ես նույն կերպ եմ վարվելու»
Շահեն Հարությունյանը համարում է՝ եթե մարդ պայքարում է, պետք է պատրաստ լինի ամեն ինչի Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի 15-ամյա որդի Շահեն Հարությունյանի համադասարանցիների կազմակերպած «Ազատություն Շահեն Հարությունյանին» խորագրով երթին ներկա էր նաեւ ինքը՝ Շահեն Հարությունյանը: Նա լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ նոյեմբերի 5-ին պաշտպանել է հորը եւ իր արարքի համար
«Շահենը եւ խուլիգանությունը իրարից շատ հեռու են». Շահեն Հարությունյանի համադասարանցիները դեմ են դատախազի միջնորդությանը (ֆոտոշարք)
Շահեն Հարությունյանի համադասարանցիները համոզված են՝ նրա արարքի մեջ վատ բան չկա: Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազատության հրապարակում մեկնարկեց «Ազատություն Շահեն Հարությունյանին խորագրով երթը: Երթին մասնակցում էին Շահեն Հարությունյանի համադասարանցիները եւ բոլոր նրանք, ովքեր դեմ են դատախազ Գեւորգյանի միջնորդությանը՝ դատապարտել «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի 15-ամյա որդուն 5 տարվա ազատազրկման: Շահեն Հարությունյանի համադասարանցիներն իրենց հետ ունեին «Ազատություն
Արթուր Ալեքսանյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը եւ երկրորդ ոսկե մեդալը պարգեւեց Հայաստանին
Քիչ առաջ Տաշքենդում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր 98 կգ քաշային մարզիկը՝ Արթուր Ալեքսանյանը, դարձավ աշխարհի չեմպիոն: Եզրափակիչ գոտեմարտում Գեւորգ Ալեքսանյանի (նա Արթուրի հայրն է) սանից մեկ րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց բացահայտ առավելությամբ հաղթել գերմանացի Օլիվեր Հասլերին եւ արժանիորեն նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականը վաղն առավոտյան տուն է վերադառնում աշխարհի առաջնության
«Մեղրիում եւ Ագարակում ստորագրահավաք չի անցկացվում»
Մեղրիում եւ Ագարակում տեղյակ չեն, որ իրենց տարածաշրջանում ստորագրահավաք է անցկացվում` ի պաշտպանություն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերադարձին, ինչպես նշվում է մամուլում: «Տեղյակ չենք, որ մեզ մոտ նման բան է կատարվում, մամուլում նման բաներ են գրում, բայց եթե մեզ մոտ ստորագրահավաք անցկացվեր, ապա մենք անպայման կիմանայինք, փոքր քաղաք է, բոլորը կիմանային», – ասացին Ագարակ


















































