Օրվա լրահոսը
Էներգիայի սակագնային հանձնաժողովի նախագահը հսկայական պարտքեր ուներ էլեկտրաէներգիայից. Հիշում է «առավոտցի» Արա Գալոյանը
«Էներգետիկայի սակագնային հանձնաժողով կար, 99 թվականի մասին է խոսքը: Տվյալ պահին ամենաշատ աշխատավարձը ստացող մարդը այդ հանձնաժողովի նախագահն էր: Ինձ նախարարությունում ինչ-որ մեկն ասաց՝ ինքը հսկայական պարտքեր ունի էլեկտրաէներգիայից ու հրաժարվեց որեւէ բան ասել: Այն ժամանակ նոր ներմուծված էր այն համակարգը, որ ցանկացած քաղաքից ցանկացած բնակչի պարտքը կարող ես մուծել, ինֆորմացիա ստանալ՝ ինչքա՞ն է պարտքը:
Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսի հետ: ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, նշեց, որ հայ-իրանական բազմադարյան բարեկամությունը հիմնված է պատմամշակութային ընդհանրությունների վրա: Պարոն Բաղդասարյանը հույս հայտնեց, որ բարեկամական խմբերի գործունեության շնորհիվ կապերն առավել կամրապնդվեն: Նա կարեւորեց
Գալուստ Սահակյանը ՀՀ ԱԺ Պատվո մեդալով պարգեւատրել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրենին
Սեպտեմբերի 5-ին խորհրդարանի Ոսկեզօծ դահլիճում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատանի սերնդի զարգացմանն աջակցելու համար ՀՀ ԱԺ Պատվո մեդալով պարգեւատրեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանին, «Զարթոնքի սերունդ» խաղ-մրցույթի սցենարիստ, հաղորդավար Վարդան Օնանյանին եւ ՀՀ ԱԺ Պատվոգրով՝ «Սամուէլ Սարուխանեան» հիմնադրամի տնօրեն Նորայր Մելքոմյանին: Միջոցառմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Զարթոնքի սերունդ» ինտելեկտուալ խաղ-մրցույթի
«Դեմ եմ շարժումն էլ շատ բազմագույն է». ՀԱԿ պատգամավոր
«Իրենք չտեսա՞ն Սահմանադրական դատարան դիմելու արդյունքը, ի՞նչ ստացանք մենք: Նորից նույն ճանապարհով գնանք ու վառվե՞նք: Չեմ կարծում, որ մեղադրանքներն արդարացված են»,- մեզ հետ զրույցում «Դեմ եմ» նախաձեռնության անդամների մեղադրանքներին այսպես արձագանքեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Հիշեցնենք, որ «Դեմ եմ» նախաձեռնության անդամներից ոմանք մեղադրում են ՀԱԿ-ին, որ ՍԴ-ում պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր օրենքը անիմաստ
Ինչի՞ց է դժգոհ Ադրբեջանում հայտնված Սարգիս Անանյանի քույրը
Սարգիսը Ադրբեջանում հայտնվել է հոգեկան շեղումների պատճառով
Միջկուսակցական քաղաքական ֆորում՝ ՀՀԿ ԵԿ-ի նախաձեռնությամբ
Սեպտեմբերի 5-ին մեկնարկել է «Երկխոսություն. երիտասարդները հանուն փոփոխությունների» խորագրով միջկուսակցական քաղաքական երիտասարդական ֆորումը, որին մասնակցում է հայաստանյան 9 քաղաքական կազմակերպություն։ Այն անցկացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը (ԵԿ)։ Ծրագիրն իրականացնելու հնարավորությունը ՀՀԿ երիտասարդական կառույցը ստացել է՝ հաղթելով «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի հայտարարած մրցույթում։ Ինչպես նշեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, «Կոնրադ
Ֆրանսիացի գործիչը ցեղասպանության մասին. «Ովքեր լուռ վկա են, դառնում են ջարդերի կատարյալ մեղսակից»
Հայաստանում անցկացվում են Ժան Ժորեսի հիշատակի միջոցառումներ՝ Ֆրանսիացի պատգամավորների մասնակցությամբ
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագիրը՝ Հայաստանի և Ադրբեջանի մասով
ՆԱՏՕ-ի անդամ երկրները շարունակում են աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանն, անկախությանը և ինքնիշխանությանը, ասված է Ուելսում սեպտեմբերի 4-5-ը տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրի մեջ: «Մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասում և Մոլդովայում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` հենվելով հիշատակված սկզբունքների և միջազգային իրավական նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Այդ հակամարտությունների գոյությունը
«Սուրիկ Խաչատրյանն իրեն չի սպառել պետական կառավարման համակարգում». Խոսրով Հարությունյան
Սյունիքի մարզպետի պաշտոնն այս պահին թափուր է: Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին հարցրեց՝ կա՞ հավանականություն, որ Սուրիկ Խաչատրյանը նորից նշանակվի մարզպետի պաշտոնում: Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում որոշում էր կայացվել Վահե Հակոբյանին ազատել մարզպետի պաշտոնից եւ նշանակել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ: Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ չգիտեր էլ, որ Վահե Հակոբյանին տեղաշարժել են. «Սուրեն Խաչատրյանի
Խաչատրյանների պաշտպան. «Եթե չի հասկացվում՝ ով ով է, ո՞նց եք որոշում, ով ում է ծեծել»
«Եթե չի հասկացվում՝ ով ով է, ո՞նց եք որոշում, ով ում է ծեծել»,-Aravot.am-ի հետ զրույցում հարց բարձրացրել Խաչատրյանների փաստաբան Ռուբեն Սահակյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը այսօր հրապարակել էր որոշ մանրամասներ Ավետիք Բուդաղյանի սպանության գործով դատաքննական նյութերից. մասնավորապես Սուրիկ Խաչատրյանի տան տեսախցիկների նկարահանած հայտնի տեսանյութի ձայնագրության վերծանումը, որտեղ տեղ գտած խոսակցությունները հրապարակելով
«Սուրիկ Խաչատրյանի տեղը բանտախուցն է, չեմ կարծում, որ այդքան բութ լինեն եւ նրան նորից նշանակեն». Զարուհի Փոստանջյան. (Տեսանյութ)
«Կարծում եմ, Սուրիկ Խաչատրյանը պետք է ընդմիշտ մոռանա, որ ինքը կարող է այլեւս Սյունիքի մարզում եւ ընդհանրապես պետական պաշտոնավարման մեջ ունենա որեւիցե պաշտոն, որովհետեւ իր տեղը ոչ թե պաշտոնավարումն է, այլ իր տեղը բանտախուցն է»,- Aravot.am-ի հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հնարավոր վերանշանակման մասին այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: ՀՀԿ-ականները պնդում
Ինչո՞ւ Սերժ Սարգսյանն անտեսեց նախկին դժգոհությունները
Ըստ Ստեփան Սաֆարյանի` ՌԴ-ն այլեւս չի կարողանում Ադրբեջանի «սանձերը ձգել» «Առաջին հերթին պետք է Ռուսաստանին ձեռնտու լինի, որ իր դաշնակիցներից մեկը կարող է ՆԱՏՕ-ի հետ կամուրջ լինել: Իհարկե, Հայաստանը ՆԱՏՕ-ում ոչ ձայնի իրավունք ունի, ոչ կշիռ, բայց քանի որ բավականին գնահատվում է Հայաստանի ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի ծրագրերին, դա կարող է բավականին դեր խաղալ ապագայում, եթե, իհարկե,
Վարդան Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել տուժողների ներկայացուցիչների հարցերին
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ցուցմունք տվեց Վարդան Պետրոսյանը: Նա նախաքննության ժամանակ ցուցմունք չէր տվել, եւ ինչպես ասաց, պատճառը նախաքննությունն իրականացող մարմնի գործողություններն են եղել, երբ փորձել են ցուցմունք վերցնել առանց իր պաշտպանի ներկայության, չեն տրամադրվել գործում առկա փաստաթղթերը: Ցուցմունքից հետո առաջինը հարցեր տվեց նրա պաշտպանը` Նիկոլայ Բաղդասարյանը: Բաղդասարյանի հարցաքննությունից հետո հարցեր հնչեցրեցին տուժողների ներկայացուցիչները`Ռուբեն
Մանկապարտեզներին կաթ մատակարարող «Խաք» ՍՊԸ-ն պետգնումներին մասնակցել է առանց ԱԱՀ-ի եւ ոչ ճոխ փաթեթավորման
«Խաք» ՍՊԸ-ն ներկայացնում է, թե որտեղից է ստացել կաթի 269 դրամ գինը
«Բախտագուշա՞կ ես դու, ի՞նչ ա: Ինձ ցանկացողները 99% են կազմում»
Սեպտեմբերի 6-ին Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպե՞տ կնշանակվի ՀՀ կառավարության երեկվա նիստում որոշում կայացվեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին ազատել զբաղեցրած պաշտոնից եւ նշանակել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ: ՀՀ կառավարության որոշման մեջ նշված է, որ Վահե Հակոբյանն իր դիմումի համաձայն է ազատվել զբաղեցրած պաշտոնից: Այս որոշումը շատերին անակնկալի բերեց: Սյունեցիներից շատերը ցավով են արտահայտվել մարզպետի ազատման
ՀՀ դրոշը, օրհներգն ու զինանշանը ենթակա են փոփոխման՝ ըստ Հանրային խորհրդի
Այսօր՝ ապագայում սպասվելիք Սահմանադրական փոփոխություններին ընդառաջ տեղի ունեցավ ՀՀ հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստը, որը նպատակ ուներ պարզելու՝ կարիք կա՞ փոփոխելու պետական խորհրդանիշները, թե` ոչ: Չնայած նրան, որ նիստի նպատակը խորհրդանիշների փոփոխմանը դեմ կամ կողմ որոշում կայացնելն էր, արվեստի ներկայացուցիչները նաև ներկայացրին՝ ինչ փոփոխություններ կցանկանային տեսնել: Օրհներգի հարցում խորհրդի բոլոր անդամները համակարծիք էին. պետք է
«Առանց ՀՀԿ որոշման՝ Ռ. Քոչարյանը չի մտնի քաղաքականություն». «Ա1+». (Տեսանյութ)
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է. «Ռոբերտ Քոչարյանն առանց Հանրապետական կուսակցության որոշման, համաձայնության չի մտնի քաղաքականության մեջ։ Ռոբերտ Քոչարյանը երբեք Հանրապետական կուսակցության հետ չի հակադրվի»։ Հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցով եւ 60-ամյակին նվիրված ֆիլմով ընդամենը ստուգում է հասարակական տրամադրությունները։ Անդրադառնալով սեպտեմբերի վերջին սպասվող քաղաքական զարգացումներին՝ Լեռնիկ Ալեքսանյանն անկեղծորեն
ՀՀ ոստիկանություն-ԵԱՀԿ համագործակցությունը շարունակվում է
Սեպտեմբերի 5-ին ոստիկանության կրթահամալիրն ընդունել էր բարձրաստիճան հյուրերի` ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին, ռազմաքաղաքական հարցերով պատասխանատու Լիլիան Շալառուին, ոստիկանության գծով փորձագետ Ուլֆ Ջոնսոնին, ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին: Առիթը հիշարժան էր. կրթահամալիրի մարզադահլիճները կահավորվեցին մարզագույքով: Նվիրատվությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից էր: Ոստիկանության կրթահամալիրի նյութատեխնիկական հագեցվածության խնդիրը միշտ էլ ոստիկանության ղեկավարության
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է. Հայաստանում մարդու իրավունքները և ազատությունները համարվում են բարձրագույն արժեք
Աստիճանաբար դուրս գալով օգոստոսի սկզբին սահմանագծում դիվերսիոն գործողությունների անհաջողության պատճառած ցնցումից` Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որդեգրել է նոր մարտավարություն, այս անգամ շեփորահարելով Հայաստանի տնտեսության ծանր վիճակի, ներքաղաքական լարվածության, արտագաղթի և մարդու իրավունքների ոտնահարման մասին: Այս սին հայտարարություններին լրատվամիջոցներից զատ ներգրավված են նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնական օղակները, և անձամբ Իլհամ Ալիևը: Իր տասնյակ զինվորների անիմաստ մահվան ուղարկած
Շարժական կրկեսը բացում է դռները
Մինչ Երեւանի կրկեսի շինարարությունը անորոշ ժամանակով ձգձգվում է, Շարժական կրկեսը շուտով Կոմիտասի այգում կբացի իր դռները: Ծաղրածու Գոշայի խումբը ներկայացնելու է բացառիկ ծրագիր՝ օձեր, կատուներ, շներ, հանդես կգան ուժային եւ օդային ակրոբատները: Իսկ կենդանիներ վարժեցնող աշխարհում միակ հայուհին՝ Ստեֆանիան, ասում է, որ իրենց խումբը համալրել է մի նոր դերասանուհի՝ Լիոնա անունով 8-ամսական առյուծը, որը հանդիսականին
«Մեգո գոլդը» պարզաբանում է
Սեպտեմբերի 2-ին «Հենարան» ակումբում մի խումբ բնապահպաններ անդրադարձել էին «Թուխմանուկի» ոսկու հանքավայրի շահագործող «Մեգո գոլդ» ընկերությանը: Ըստ բնապահպանների, «Մեգո գոլդը» պատրաստվում է նոր պոչամբար կառուցել, որի արդյունքում 3 գյուղ պետք է տեղափոխվի, քանի որ պոչամբարը Մելիքգյուղից 5 անգամ մեծ է լինելու: Այս առնչությամբ «Մեգո գոլդը» պարզաբանում է`« Ընկերության կողմից ներկայացված, եւ հանրորեն հասանելի փաստաթղթերի համաձայն`
Լեռնային հակամարտություն. The Economist. 1in.am
Քարե բունկերում եղած ճեղքի միջոցով Լեռնային Ղարաբաղի հանրապետության զինվորները կարող են տեսնել իրենց ադրբեջանցի հակառակորդներին 150 մետր հեռավորությունից: Երկու նախկին խորհրդային հանրապետությունների միջև այս լեռներում առկա է ուկրաինական արձագանք: Այս ամառն առավել լարված էր, քան նախկինում՝ ասել է առաջնագծի սպան: Այս մասին գրում է The Economist-ը: Անկարգապահ ուսանողներին կարգապահություն սովորեցնող տնօրենի նման՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր
Ամենաշատ բացակայած պատգամավորը` Գագիկ Ծառուկյանը, ամենաակտիվը` Արծվիկ Մինասյանը
«Պատգամավորների նախաձեռնողականությունը նվազել է: Ընդունված օրենքներից 136-ի հեղինակը ՀՀ կառավարությունն է, և միայն 7-ինը՝ ԱԺ պատգամավորները: Այն էլ կամ հեղինակը, կամ համահեղինակը ՀՀԿ-ն է»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «ՄԱՆԴԱՏ» տեղեկատվական հ/կ-ի կողմից հրավիրված քննարկմանը հայտարարեց «ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը: Ներկայացվեցին 5-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի մեկնարկին ընդառաջ խորհրդարանի նախորդ՝ 5-րդ նստաշրջանի գործունեության
Անջատականները և Կիևը հրադադարի փաստաթուղթ են ստորագրել. BBC
Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն հայտնել է, որ Մինսկում Ուկրաինայի արևելքի անջատականների և Կիևի միջև ստորագրվել է հրադադարի հաստատման նախնական համաձայնագիր, փոխանցում է «BBC»-ին: Պոռոշենկոն նշել է, որ փաստաթուղթը ուժի մեջ կմտնի այսօր ժամը 16:00 (Երևանի ժամանակով): Բանակցություններին մասնակցել են ԵԱՀԿ ներկայացուցիչ Հայդի Տալյավինը, Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը և Դոնեցկի
Ոստիկանությունը քրեական գործ չէր հարուցել Վարդան Պետրոսյանի պաշտպանի դեմ սպառնալիքների կապակցությամբ
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան այսօր չէին ներկայացել տուժողներ: Մարզի ոստիկանության բաժնի որոշման մասին՝ Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով նախագահող Վաղինակ Մկրտչյանի հրապարակվածը հայտնի չէր տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանին, իսկ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն էլ հերթական ապօրինություն որակեց հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ չհարուցելը: Այն, ինչպես տեղեկացրել ենք, կապված էր փաստաբանի կյանքի եւ առողջության դեմ
Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության նախագահի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռոուի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ ֆրանսիացի պատգամավորների այցը կնպաստի հայ-ֆրանսիական բազմաոլորտ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը: «Մենք մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացումը: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր երկկողմ կապերն
Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանն այսօր Երևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում մասնակցել են խաղողի մթերման մեկնարկին: Գործարանի գործադիր տնօրենի փոխանցմամբ՝ այս տարի նախատեսվում է մթերել 37 000 տոննա խաղող, ինչը շուրջ 2000 տոննայով գերազանցում է նախորդ տարվա մթերման ցուցանիշը: Գործարանն այս տարի մթերվող
Ո՞րն է վարորդին պատշաճ ծանուցումը՝ տուգանքի մասին. ԱԺ-ն քննարկում է՝ sms ուղարկելու տարբերակը
Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովում ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ խոսքը վերաբերում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների տուգանքների, տույժերի մասին իրազեկման խնդրին. «2012-ին այս հոդվածը՝283-ը վերաշարադրվել էր եւ առաջարկվել էր մի ձեւակերպում, որը գործնականում խնդիրների տեղիք տվեց: Շատ քաղաքացիների հետ եմ
Արմեն Մուրադյանն այցելեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոց
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ այցելեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոց: Գլխավոր տնօրեն Բագրատ Բավեյանի ուղեկցությամբ նրանք շրջեցին հիվանդանոցի բաժանմունքներով, զրուցեցին հիվանդների հետ: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը ԵՊԲՀ ամբիոնների կլինիկական բազան է: Բժշկական կազմակերպությունում գործում են թերապիայի, մանկաբուժության, էնդոկրինոլոգիայի, թունաբանության և մանկական վերակենդանացման, վնասվածքաբանության և օրթոպեդիայի, դիմածնոտային
«Կողմնորոշման» աղբյուրը տհաս ռոմանտիզմն է
Պատմության դասերը՝ ըստ Լեոյի Բրիտանական զրահակիրների եւ հայոց լեռների մասին արտահայտությունը մեր հրապարակախոսական տեքստերում դարձել է հաճախ կրկնվող մի ասույթ: Երբեմն մոռացվում է, թե ով եւ ինչ առիթով է նման միտք արտահայտել: Դա, ըստ պատմաբան Լեոյի, ասել է Բրիտանիայի վարչապետ Ռոբերտ Սոլսբերին՝ Աբդուլ Համիդի ձեռամբ 1895 թվականին կազմակերպված հայերի ջարդերից հետո: «Նա (Սոլսբերին-Ա. Ա.) առաջարկեց


















































