Օրվա լրահոսը
Խոսակցության թեմաները՝ Հայաստանում
Ֆրանսիացի գրող Միշել Ուելբեկը իր վերջին վեպերից մեկում («Քարտեզ եւ տարածք») գրում է. «Ռոմանալեզու երկրներում միջին տարիքի եւ տարեց տղամարդկանց խոսակցությունների համար միանգամայն բավարար է քաղաքականությունը, երբեմն՝ հասարակության ցածր խավերում դրան փոխարինում է սպորտը: Իսկ ահա անգլոսաքսոնական արժեքների կողմնակիցների խոսակցություններում քաղաքականության դերը խաղում է ավելի շուտ տնտեսությունը եւ ֆինանսները, ժամանակ առ ժամանակ դրանց օգնության է
Մեկնարկեց «Դուրս մեր գրպանից» վեցերորդ ավտոերթը. տուգանքների «զոհերի» թիվն աճում է (Տեսանյութ)
Քիչ առաջ Ավան համայնքի քաղաքից դուրս տանող ճամփեզրից, «Ֆորդ» ավտոսրահի մոտից մեկնարկեց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության կազմակերպած բողոքի մարզային ավտոերթերը: Երեսունից ավելի մեքենաներ, ավտոերթի շրջանակներում կայցելեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի քաղաքներ և գյուղեր, կկազմակերպվի հանրային քննարկում Սևանի մոտակա հանրային լողափում: «Հարգելի վարորդներ, «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը կոչ է անում չվճարել ՃՈ կողմից ձեզ ներկայացված տուգանքները
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Weather.am կայքը տեղեկացնում է՝ սեպտեմբերի 7-ին և 8-ին Հայաստանի շրջանների մեծ մասում կրկին կհաստատվի առավելապես առանց տեղումների եղանակ, միայն առանձին հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև, տեղ-տեղ՝ նաև ամպրոպ և քամի 18-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3աստ, արևելյան շրջաններում՝ 3-5աստ: Օդի ջերմաստիճանի տատանումները խիստ բացասաբար են անդրադառնում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա: Հետևեք ձեր առողջությանը:
Իրինա Շեյկը Ռոնալդուին համոզում է տեղափոխվել ՊՍԺ ֆուտբոլային ակումբ
Ռուս մոդել Իրինա Շեյկը՝ Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին, պորտուգալացուն առաջարկել է տեղափոխվել Փարիզի ՊՍԺ: «Ես սիրում եմ Փարիզը: Այնտեղ ինձ համար գործերս կարգավորելն ավելի հեշտ է: Այս մասին Կրիշտիանուին մեկ անգամ չէ, որ ասել եմ: Հույս ունեմ, որ ապագայում այդ քաղաքում ավելի շատ ժամանակ կանցկացնեմ», – գեղեցկուհու խոսքերը մեջբերում է A Bola-ն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ fanpop.com-ի
Լեգենդար թենիսիստուհի Մարտինա Նավրատիլովան ամուսնանում է Միսս ԽՍՀՄ-ի հետ
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի կանանց 18-ակի չեմպիոն, 57-ամյա Մարտինա Նավրատիլովան Նյու Յորքում ընթացող թենիսի Ամերիկայի բաց առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ իր ընկերուհուն՝ Յուլիա Լեմիգովային, ամուսնության առաջարկ է արել եւ դրական պատասխան ստացել: Մարտինայի հարսնացուն՝ Յուլիա Լեմիգովան, խորհրդային բանակի գնդապետի դուստր է, 1981 թվականին դարձել է Միսս ԽՍՀՄ, իսկ 1990-ականներից ապրում է Փարիզում: «Ես միշտ նրան ամուսնության
Սամվել Բեգլարյան. «Եթե մի օր մեր վրա չեն կրակում, ասում ենք՝ ճաշի աղը պակաս է». (Տեսանյութ)
Սամվել Բեգլարյան. «Մենք մեր սահմանը պահում ենք» «Սահմանի զգացողությունները նոյեմբերյանցու եւ երեւանցու համար բոլորովին նույնը չեն»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը: Նա, ցույց տալով իր ձախ կողմը, նշեց, որ այնտեղ ադրբեջանական հենակետերն են եւ նոյեմբերյանցիները հանգիստ են վերաբերում այդ հանգամանքին. «Հանկարծ մի կրակոց գնում է մամուլ, ասում են՝ բա կրակեցին, լա՛վ, բա
Հրամանատար. «Եթե պետք է մի օր պատերազմ լինի, թո՛ղ լինի այսօր, մենք պատրաստ ենք հենց այսօր»
«Համազգային վստահություն բանակին» պարգեւը ստանալուց հետո ինքն եւ իր զինվորներն էլ ավելի ոգեւորվածությամբ են կատարելու իրենց առջեւ դրված խնդիրները «Գոհունակությամբ կարող եմ նշել, որ հասարակությունը համախմբվել է բանակի շուրջ»,- լրագրողների հետ զրույցում նշեց հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանը: Նա նշեց, որ համարում է Ադրբեջանի զինված ուժերը նման տարբերակ չի նախընտրում եւ չի փորձում, իսկ սահմանում կատարվածը
Էլինա Դանիելյանը վերջին տուրում «զարմացրեց»
Շարժայում այսօր ավարտվեց շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի խաղարկության եզրափակիչ փուլը: Վերջին տուրում Էլինա Դանիելյանը «զարմացրեց» շախմատասերներին՝ Համփի Կոներուի հետ պարտիայի 38-րդ քայլում խաղատախտակի վրա մատ լինելով: Բացառիկ երեւույթ է, երբ շախմատիստը բանը հասցնում է դրան: Որպես կանոն, անհուսալի իրավիճակում շախմատիստը գոնե մեկ քայլ առաջ կանգնեցնում է ժամացույցը: Իսկ Էլինան զարմանալիորեն դա չարեց: Հավանաբար, նա
«Մայր Աթոռը շարունակում է դարերի ավանդույթը»
2009 թվականից Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և արգենտինահայ գործարար Էդուարդո Էօռնեկյանի բարերարությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո սկսեց գործել Էջմիածին քաղաքի հանրակրթական դպրոցներից մեկը: «Էօռնեկյան» դպրոցն անվանակոչված է ի հիշատակ բարերարի ծնողների: Դպրոցն այսօր շուրջ 300 աշակերտ ունի: Տեսնելով, որ տարեցտարի ավելանում է աշակերտների թիվը, բարերարը որոշել է նոր մասնաշենք կառուցել, որն
Բեռնար Շալանդ. «Պետք է օգտվենք դանիացիների խոցելի կողմերից»
Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է. Քիչ առաջ Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը. – Ի՞նչ վիճակում է թիմը մոտենում հանդիպմանը: Ռոբերտ Արզումանյանը պատրա՞ստ է հանդիպմանը: – Այժմ մենք խնդիրներ չունենք: Ռոբերտը կարող է խաղալ: Վաղն ամեն ինչ կտեսնենք, բայց կարծում եմ ամեն ինչ լավ
Կմեկնարկի «Անակնկալ հինգշաբթի» ակցիա
Սեպտեմբերի 1-ից «ՀԱՅ ԳԻՐՔ» գրախանութինախաձեռնությամբ կմեկնարկի «Անակնկալ հինգշաբթի» ակցիա, որի ընթացքում յուրաքանչյուր հինգշաբթի որևէ գիրք կվաճառվի աննախադեպ ցածր գնով: Ներկայացվող գրքի և վաճառքի գնի մասին նախապես տեղեկություն կտեղադրվի «ՀԱՅ ԳՐՔԻ » ֆեյսբուքյան էջում: Սեպտեմբերի 11-ին «Անակնկալհինգշաբթին» կներկայացնիՋեյմսՋոյսի «Ուլիսես»-ը: «Հայ գիրք» գրախանութ
«Անհայտ կորածների հարազատները տեղեկատվության կարիք ունեն»
«Անհայտ կորած անձանց մասին» օրենքի բացակայության պայմաններում շատ հարցեր կան, որ այդպես էլ լուծում չեն ստանում: Չնայած նրան, որ «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի աշխատանքներն ավարտվել են դեռ 2011 թվականին, այնուամենայնիվ, այն մինչ օրս չի մտել ՀՀ Ազգային ժողով: «ՀՀ Արդարադատության նախարարությունից այս տարի տեղեկացանք, որ օրենքի նախագիծն ունի իրավական ձեւակերպումների հետ կապված
Յուրաքանչյուր զորակոչին ՀՀ-ում 20-30 հոգի կդիմի այլընտրանքային ծառայության. Զեկույց
Հայաստանում այլընտրանքային զինվորական ծառայության ստեղծումը էական ձեռք բերում է՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը Ադրբեջանի հետ դե ֆակտո պատերազմի մեջ է, ասված է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտականությունների և պարտավորությունների կատարման հարցերով հանձնաժողովի զեկույցում: «Այլընտրանքային ծառայության պետական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ մտավախություններն այն մասին, որ այլընտրանքային ծառայության կդիմեն այն մարդիկ, որոնք
Էդուարդ Շարմազանով. ՆԱՏՕ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանն Ալիեւին որակեց բռնապետ, իսկ Ադրբեջանը`բռնապետություն (Տեսանյութ)
ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի մոտ երկուսուկես ժամ տեւած նիստերում, քննարկվել են քաղաքական աշնան ընթացքում ՀՀԿ-ի անելիքներին վերաբերվող հարցեր: Այդ մասին, նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել եւ անդրադարձել Ազգային ժողովի մեծամասնության սպասվելիք աշխատանքներին, սահմանադրական բարեփոխումներին, ՀՀԿ ԳՄ աշխատանքներին, կառավարության աշխատանքներին, սպասվող
Սերժ Սարգսյան. «Ես փաստարկ չեմ տեսնում, որ բերում են սահմանադրական բարեփոխումների հակառակորդները»
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրասենյակում այսօր տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որին հաջորդել է ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում կայացած՝ ՀՀԿ խորհրդի նիստը: Օրակարգի շրջանակներում քննարկվել են ամառվանից հետո սկսված քաղաքական նոր շրջանին ընդառաջ ներկուսակցական, կազմակերպչական և ընթացիկ այլ հարցեր: Նիստում ելույթ են ունեցել խորհրդի մի շարք անդամներ, որից հետո ակտիվ քննարկում է
Հայաստանը առաջընթաց է գրանցել Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորությունների հարցում. Զեկույց
Եվրախորհրդի անդամ պետությունների կողմից պարտականությունների և պարտավորությունների կատարման հարցերով հանձնաժողովը Հայաստանում կատարած ուսումնասիրության ժամանակ այն եզրակացությանն է եկել, որ Հայաստանը շարունակում է առաջընթաց ցուցաբերել Եվրախորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունների հարցում: Հանձնաժողովը զեկույցում նշել է, որ թեև քաղաքական դաշտը բևեռացված է, տիրում է անվստահության մթնոլորտ և բացակայում է երկխոսությունը, սակայն նկատվում են դրական տեղաշարժեր: Ասվում է,
Ինչպե՞ս է «Երևան մոլը» ձերբազատվում «գիշերային թիթեռնիկներից». A1plus.am
«Ա1+». Հնագույն մասնագիտության տեր կանանց իր տարածքից հեռու պահելու նպատակով՝ «Երևան մոլ»-ի ղեկավարությունը հետաքրքիր լուծում է գտել։ Առևտրային կենտրոնի դիմաց տեղադրվել է ճանապարհային երթևեկույթյան երկու նշան։ Նրանցից մեկի վրա գիշերային թիթեռնիկներին և նրանց «բարիքներից» օգտվել ցանկացողներին նախազգուշացվում է՝ կայանելու դեպքում կհայտնվեք ինտերնետում (Youtubе): Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Հերթական անգամ Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել խարդախության հոդվածով. Pastinfo.am
«Փաստինֆո». Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ խարդախության համար առաջադրված 2 քրեական գործեր կքննվեն Երևանի 2 տարբեր դատարաններում: Նրա վերաբերյալ 2-րդ քրեական գործը կքննվի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Ըստ մեղադրանքի՝ Սուրիկ Սուրենյանցը խարդախությամբ տիրացել է «Նարեկ Հարությունյան» Ա/Ձ-ի զգալի չափի՝ ընդհանուր 215.955 ՀՀ դրամի գույքին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի
Կանանց էշի տեղ են դրել
Մարդ կա՝ կնոջն աստվածացնում է, մարդ էլ կա՝ էշի տեղ է դնում: Մայր Աթոռի հուշանվերների խանութում ավանակի տեսքով «կավե հայուհիներ են» վաճառվում: Եթե պոետները կանանց եղնիկի հետ են համեմատում, ապա այս կավագործը՝ ավանակի: Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 05.09.2014
Սուրիկ Խաչատրյանը`լրագրողին. «Բա դու խի՞ չես վախենում» (Տեսանյութ)
ՀՀԿ խորհրդի նիստին մասնակցում է նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին` հնարավո՞ր է իրեն նորից նշանակեն Սյունիքի մարզպետ։ «Նման բան ինձ ոչ մեկը չի առաջարկել, բայց դա ձեր բնավորությունն ա, էս մի տարի ա, որտեղ մի պաշտոն ազատվեց, ինձ ուղարկեցիք էնտեղ»,-պատասխանեց Սուրիկ Խաչատրյանը։ Լրագրողներից մեկը հարցրեց`իսկ եթե առաջարկեն, կցանկանա՞ք։ «Խի՞ չեմ ցանկանա»,- եղավ
Աստղիկ Խաչատրյան. «Հայոց բանակը՝ վստահության առումով թիվ մեկն է»
«Համազգային վստահություն Հայոց բանակին» դիպլոմը տրվեց հրամանատար Վահագն Ասատրյանին Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, «Համազգային վստահության» խորհուրդը ԵԿՄ «Նաիրի» բաժանմունքի հետ այցելեց Տավուշի մարզի զորամասերից մեկը: Այցն իրականանում էր «Համազգային վստահություն զինված ուժերին» նախագծի շրջանակներում: Այցի ընթացքում հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հանձնվեց «Համազգային վստահություն Հայոց բանակին» դիպլոմ եւ արձանիկ: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն իր ելույթի ընթացքում նշեց, որ
Լույսը եւ լույսից թաքնվողները
Չեմ փորձի հաստատել, թե դա այդպես է, այսինքն՝ ընդունելի բոլորի համար, բայց ինձ համար երեք բան հաստատուն է, որոնց կարելի է անվերջ նայել ու չհոգնել, չհագենալ: Դա աստղազարդ երկինքն է, բոցկլտացող խարույկը եւ հոսող կենդանի ջուրը, որի խորքում հաստատ ջահել ձուկն է ապրում: Այո՛, ինձ համար դա այդպես է, եթե, իհարկե, հողի վրա եմ: Եվ
Աշոտ Աղաբաբյան. «Ես եմ մեղավորը» (Տեսանյութ)
«Ամեն ինչ մի ներկայացրեք ընենց, ոնց որ դուք եք ուզում: Ձեւակերպեք ընենց, ոնց որ կա»,- այսօր ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողներին խորհուրդ տվեց ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը`պատասխանելով հարցին Հայաստանը կործանվո՞ւմ է: Աշոտ Աղաբաբյանը, ով խորհրդի նիստին եկել էր թեթեւ գինովցած, փաստորեն, սրբորեն հետեւում է նախագահի կողմից առաջ տարվող թեզին, որ ամեն ինչի մեղավորը լրագրողներն են:
Եվրասիական միություն. օգուտներն ու վնասները
Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եւ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը Արամ Աբրահամյան.- Որոշ փորձագետների կարծիքով՝ Հայաստանը կանդամակցի Եվրասիական միությանը այս տարվա հոկտեմբերին: Ձեր կանխատեսումները: Գագիկ Մելիքյան.- Կարծում եմ, որ փորձագետները երեւի այս անգամ չեն սխալվում: Այն գործընթացը, որ իրականացվում է թե՛ Ռուսաստանի կողմից, թե՛ Եվրասիական տնտեսական միության
Սաշիկ Սարգսյան. «Կարող ա գիտեք, գալիվուդյան աստղ եմ» (Տեսանյութ)
«Ինձ հարցեր էնտեղ են տալու»,- ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը`ձեռքով ցույց տալով կառավարության նիստերի դահլիճը, որտեղ անցնելու էր ՀՀ խորհրդի նիստը: Լրագրողները նախագահին հորդորել էին մի քանի հարցերի պատասխանել: Հիշեցնենք, նախագահ Սարգսյանը գիշերն է վերադարձել ՆԱՏՕ-ի գագաթաժողովից, իսկ այսօր տեղի են ունենում ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստեր, որոնց ընթացքում
Ղարաբաղի տարածքում հայտնվածը «ԳԱԻ» պետի տեղակալի տղա է
«Գայիշնիկի» որդին սահմանագծում ի՞նչ էր անում Ադրբեջանական haqqin.az կայքը հղում անելով АNS Press-ին՝ հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հայ սահմանապահների կողմից ձերբակալված Ջավիդ Մամեդովը Ադրբեջանի Տերտերի շրջանի «ԳԱԻ»-ի պետի տեղակալ Սամիր Մամեդովի տղան է, նա բնակվում է Տերտեր քաղաքում: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
«Իր իշխանության տասը տարում հասկացանք, որ իր ժողովուրդը կրիմինալն է, օլիգարխներն են»
Պետրոս Մակեյանը պնդում է՝ Ռոբերտ Քոչարյանին ժողովուրդը չի ընտրել Վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումը նորից հասարակության մի ստվար խմբի մոտ առաջացրեց այն մտավախությունը, որ երկրորդ նախագահը հաստատում է՝ ինքը իշխանության գալու մասին հաճախ է մտածում: Նույն համատեքստում քննարկումներ են ծավալվում, թե ո՞ր կուսակցությունից կառաջադրվի երկրորդ նախագահը, եւ, հաշվի առնելով խորհրդարանական կուսակցությունների վարքագիծը Քոչարյանի անունը լսելիս,
Ոչ ոք չի ուզում քաղաքաշինության վարչության պետ լինել
Տավուշում գործազուրկ շինարարներ չկա՞ն Հունիսի 20-ին կյանքից անժամանակ հեռացավ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Վոլոդյա Սարգսյանը: Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ սեպտեմբերի 4-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում կայացել է մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի թափուր պաշտոնի համար մրցույթ: Դիմումատուների չներկայանալու հիմքով մրցույթը համարվել է չկայացած: Քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը շարունակում է թափուր մնալ:
Ընդդիմադիր և իշխանական քաղաքական ուժերի երիտասարդները քննարկում են ՀՀ հիմնախնդիրները
Ծաղկաձորում շարունակվում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած «Երկխոսություն. երիտասարդները հանուն փոփոխությունների» խորագրով միջկուսակցական քաղաքական երիտասարդական համաժողովը։ Այն իրականացվում է «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի հետ համագործակցաբար։ Համաժողովին մասնակցում է հայաստանյան 9 քաղաքական կազմակերպություն (իշխանական և ընդդիմադիր)։ Քաղաքական ուժերի երիտասարդ ներկայացուցիչների հետ հանդիպել և ՀՀ կառավարության բարեփոխումները ներկայացրել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը։ Պարոն
Արդարադատության նախարարն այցելեց «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր քրեակատարողական ծառայության նորանշանակ պետ Արթուն Օսիկյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց Շիրակի մարզի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում՝ տեղի խնդիրներին ծանոթանալու եւ դրանք ուսումնասիրելու նպատակով։ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանը ներկայացրեց, որ հիմնարկն ունի 382 կալանավոր, որոնցից 61-ը կալանավորված էին, իսկ մնացյալը փակ եւ կիսափակ տիպի ռեժիմով դատապարտյալներ էին։ Շրջայցի ընթացքում նախարարը


















































