Օրվա լրահոսը

Economist Intelligence Unit. Հայաստանում ժողովրդավարությունը երկրորդ տարին անընդմեջ հետընթաց է արձանագրում. «Ազատություն»

Հայաստանյան ժողովրդավարությունն, ըստ բրիտանական հեղինակավոր Economist Intelligence Unit հետազոտական կենտրոնի, արդեն երկրորդ տարին անընդմեջ հետընթաց է արձանագրում։ Կազմակերպության The Democracy Index-ի վերջին զեկույցի համաձայն՝ 2024-ին Հայաստանի ժողովրդավարության համաթիվը 5.35 է եղել՝ գրեթե 5 տոկոսով կամ 0.28 միավորով պակաս 2022-ի ցուցանիշից։ Ի՞նչն է անկման պատճառը: The Democracy Index-ի ղեկավար Ջոան Հոուին «Ազատության» հարցին ի պատասխան այսօր

Հապաղելու ժամանակ չունենք, մարդկանց կյանքը, ճակատագրերը հարցականի տակ են. Աշոտ Ղուլյան

Նրանց, ում թվում է, թե պատերազմն ավարտվել է, քանի որ պարզապես սահմանին չեն կրակում, պիտի հիասթափեցնեմ: Քանի Ադրբեջանը մեր վրա հոգեբանական գրոհներ է ձեռնարկում, ու մեր հայրենակիցները գերի են, պատերազմը շարունակվում է: Անհնար է, որ Բաքվի դատարանում լինի արդար դատավարություն: Ամեն ինչ հստակ կազմակերպված է. այդ դահլիճում նստած մարդիկ իրենց դերն ունեն: Մենք եռակի շատ

Էրդողան․ «Սպասում ենք այն պայմանագրին, որը կհաստատի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»

Մարտի 1-ից մուսուլմանական աշխարհում սկսվել է Ռամադանը` մուսուլմանների պահքի ամիսը։ Դեսպանների հետ իֆթարի (հյուրասիրություն, ընթրիք՝ ծոմապահությունից դուրս գալու համար) ժամանակ  ունեցած ելույթում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է Հարավային Կովկասին, մասնավորապես Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին։ Էրդողանը մասնավորապես նշել է․ «Մենք ավելի ինտենսիվ ենք դարձրել մեր ջանքերը Հարավային Կովկասում բարօրության և կայունության հաստատման համար։ Ինչքան առաջ

ՀՖՖ նախագահի հրաժարականը պահանջող երկրպագուներն ազատ են արձակվել

«Փյունիկ» – «Արարարտ-Արմենիա» հանդիպման ժամանակ ձերբակալված և ՀՖՖ նախագահի հրաժարականը պահանջող երկրպագուներն ազատ են արձակվել՝ երկրից չբացակայելու ստորագրությամբ։ «Առաջին հայկյական ճակատ»

Մեսրոպ Առաքելյան. «Հայաստանի իշխանությունները ոչ միայն որեւէ քայլ չեն ձեռնարկում, այլեւ իրենց վարքագծով շատ հաճախ վնասում են Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին»

«Արդեն երրորդ օրն է՝ Մանե Թանդիլյանը եւ մեր մյուս ընկերները հացադուլի մեջ են: Իրենց եւ մեր բոլորի խնդրանքն է Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնել հացադուլը, որն արդեն կյանքի հետ խնդիրների առաջացման փուլում է: Արդեն երկրորդ շաբաթն է ու սա երկրորդ հացադուլն է, որ Ռուբեն Վարդանյանը հայտարարում է ի նշան Բաքվում տեղի ունեցող իրադարձությունների դեմ բողոքի: Սա շատ

Քրաուդֆանդինգ․ իրատեսական լուծո՞ւմ հայաստանյան մեդիայի ֆինանսական խնդիրները թեթևացնելու համար․ Նարեկ Վարդանյանի պարզաբանումները

Օրերս TCF Armenia-ի կողմից լրատվամիջոցների ներկայացուցիչների համար անցկացված «Crowdfunding, bonds and much more with TCF» թեմայով կրթական սեմինարի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչները բացահայտեցին քրաուդֆանդինգի կարևոր նրբություններ՝ հասկանալու, թե ինչպես կարելի է այս մեխանիզմը կիրառել իրենց լրատվամիջոցների ֆինանսավորման համար։

Սյուզաննա Ավետիսյան. «Միանալու եմ հացադուլին»

«Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի արդեն երրորդ օրն է, որ մասնակցում եմ Մանե Թանդիլյանի, Վարդանի եւ Վարազդատի հայտարարած հացադուլին զուգահեռ անցկացվող նստացույցին: Գիշերն էլ եմ այստեղ մնում: Փորձում եմ մեր ձայնը հասցնել միջազգային կազմակերպություններին, Եվրոպառլամենտի պատգամավորներին, աշխարհում ճանաչված լիդերներին, սոցիալական մեդիայով տարածել օբյեկտիվ տեղեկություն, թե Բաքվի բանտերում իրականում ինչ է կատարվում հայ ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության,

«Մենք արտաքին հարաբերությունները միշտ չէ և ամեն տեղ չէ, որ գործարքի տրամաբանությամբ ենք դիտարկում». Փաշինյան

Մեր խնդիրն է՝ ՀՀ շահերի սպասարկումը պահել հավասարակշիռ վիճակում. վարչապետը ներկա է գտնվել Դիվանագետի օրվան նվիրված միջոցառմանը

Ախուրյանի ավագանու ՔՊ-ական անդամներից մեկի պաշտոնն անհամատեղելի է․ կմնա՞, թե՞ կհեռացնեն․ համայնքապետի պարզաբանումը

Մի քանի տարի է՝ բուռն քննարկման թեմա է Ալբերտ Այվազյանի՝ Շիրակի փոխմարզպետի պաշտոնը Ախուրյանի ավագանու անդամի պաշտոնի հետ համատեղելու հարցը։ Դեռևս 2022 թվականին, երբ Ախուրյանում դեռ իշխանափոխություն չէր եղել, համայնքը գլխավորում էր դաշնակցական Արծրուն Իգիթյանը, նրա տեղակալը՝  Ախուրյան խոշորացված համայնքի «Հաղթանակ» դաշինքի ղեկավար Կարեն Արշակյանը, դիմել էր ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ Ալբերտ Այվազյանը

Դիվանագիտական ծառայության առաքելությունը Հայաստանի շահերի և մեր պետության համար արտաքին աշխարհում առավել նպաստավոր դիրքեր ստեղծելն է. Փաշինյան

Դիվանագիտական ծառայության առաքելությունը Հայաստանի շահերի և մեր պետության համար արտաքին աշխարհում առավել նպաստավոր դիրքեր, իրադրություն ստեղծելն է, որպեսզի Հայաստանի ասելիքն առավել հասկանալի և ընդունելի լինի արտաքին աշխարհում: Բայց պիտի ընդգծեմ, որ սա անելու համար շատ կարևոր է մանրամասնորեն ճանաչել այն արտաքին միջավայրը, որում մենք գործում ենք, որովհետև սրանից են կախված մեր ասելիքի բովանդակությունը և հաջողությունը:

Էդգար Ղազարյան. «Մարտի 2-ին դիվանագետներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորանքի մեկ ուղերձ անգամ չի եղել, երբ սա կառավարության որոշմամբ մասնագիտական տոնի օր է»

Փետրվարի 28-ը Սումգայիթում մեր հայրենակիցների ցեղասպանության՝ Սումգայիթի, Բաքվի ջարդերի խորհրդանշական տարելիցի օրն է: Ոչ մի պաշտոնյա որեւէ ձեւով այդ օրվա կապակցությամբ վերաբերմունք չի արտահայտել: Բացի նրանից, որ չեն այցելել Ծիծեռնակաբերդի բարձունք, որտեղ տեղադրված է Սումգայիթի, Բաքվի ջարդերի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան, հարգանքի տուրք չեն մատուցել, անգամ ծաղիկ, ծաղկեպսակ չեն ուղարկել իրենց անունից:

ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը պահանջել է Ադրբեջանում պահվող հայերին ազատ արձակել

ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձր հանձնակատարը պահանջել է Ադրբեջանում կամայականորեն պահվող հայազգի անձանց անհապաղ ազատ արձակումը Մարտի 3-ին, Ժնևում ընթացող Մարդու իրավունքների Խորհրդի 58-րդ նստաշրջանի ընթացքում ներկայացրած իր համապարփակ զեկույցում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, ներառյալ ազգությամբ հայերի հիմնախնդրին՝ նշելով, որ «նրանք պետք է անհապաղ

«Եթե դա լիներ, դուք կտեսնեիք Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ շահերի աննահանջ պաշտպանություն»․ Արման Եղոյանը Զելենսկի-Թրամփ, Փաշինյան-Պուտին բանակցություններում զուգահեռներ անցկացրեց

Արման Եղոյան․ «Այն պետության հետ, որի հետ մենք գտնվում էինք բանակցությունների մեջ, այդ պետության հետ հանդիպումներին նախորդող բրիֆինգներ չէին անցկացվում։ Ու դա ամերիկյան մշակույթ է ավելի շատ։ Ռուսաստանը նկատի ունեմ»։

Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Նիստի ընթացքում քննարկվել են մարտի 4-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: Խմբակցությունը որոշում է կայացրել Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրել Ժիրայր Մխիթարյանի թեկնածությունը: ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում խմբակցությունը առաջադրել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը:   ՀՀ Ազգային ժողով

Գործադուլ՝ Գյումրիում․ ոտքի են կանգնել հագուստի տոնավաճառի առևտրականները

Այսօր Գյումրու 60 տաղավար ունեցող հագուստի տոնավաճառներից մեկի առևտրականները գործադուլ էին հայտարարել՝ բողոքելով հարկային նոր փոփոխությունների դեմ ու գալով Շիրակի մարզպետարան։ Նրանք նշում էին, որ միանում են մայրաքաղաքի իրենց գործընկերների բողոքին․ անհնար է օր օրի աղքատացող Գյումրիում շարունակել գործունեությունը, եթե շրջանառության հարկի 5 տոկոսի փոխարեն ստիպված են լինելու մուծել 10 տոկոս։ «Մենք չենք կարողանա գույքագրել

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ դադարեցվել է Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում գործող բենզալցակայանի, հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի 1-ին փողոց, շենք 10 հասցեում՝ «Գագ Պետրոլ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող և արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ) հանդիսացող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային

«Ես նման արձագանք չեմ լսել՝ անկախ նրանից, թե Մյունխենում ինչ է քննարկվել»․ Արմեն Գևորգյանը հարցրեց՝ Եվրոպական հանձնաժողովից արձագանք կա՞ ՀՀ-ի մասով

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարեց․ «Քանի որ մեր քննարկումը տևեց ավելի երկար, քան օրենքով սահմանված վերջնաժամկետն է այս քառօրյայի, օրենքի նախագիծն ընդունելու համար առաջարկում եմ նախագծի քննարկումը քվեարկության փուլում հետաձգել»։

Աստրիդ Շումեյքեր. Միջոցառման անցկացման նախաձեռնությունը վկայում է կենսաբազմազանության ոլորտի օրակարգն առաջ մղելու գործում ՀՀ Կառավարության շահագրգռվածության մասին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարին

Պարեկներին կաշառք առաջարկած 70-ամյա վարորդը ձերբակալվել է

Փետրվարի 28-ի առավոտյան ծառայություն իրականացնելիս Կոտայքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 27-րդ կմ-ին նկատել են, որ «ՋԱԿ» մակնիշի մի ավտոմեքենայի վարորդ ընթացքի ժամանակ օգտվում է բջջային հեռախոսից: Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով նրանք կանգնեցրել են մեքենան։ 70-ամյա վարորդը պարեկներին խնդրել է չարձանագրել խախտումը, ապա առաջարկել 5 հազար դրամ։ Իրավապահները վարորդին տեղեկացրել են, որ արարքը հակաօրինական

Բեթհովենը կարող է փոխել մարդկանց պատկերացումները դասական երաժշտության վերաբերյալ. Սերգեյ Սմբատյան

«Բեթհովենը մարդկանց տալիս է հսկայական ուժ, էներգիա». համերգ՝ նվիրված Լյուդվիգ վան Բեթհովենի 255-ամյակին

Անահիտ Մանասյանը և փաստաբան Էլադա Ղահրամանյանը քննարկել են բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 3-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում գործունեություն իրականացնող փաստաբան Էլադա Ղահրամանյանին։ Զրուցակիցները քննարկել են բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանը, ՄԻՊ առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը։ Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է իր

Սևանա լճի մակարդակը մնացել է անփոփոխ. հունվարի 1-ի մակարդակից ցածր է 3 սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 24-ից մարտի 2-ը (2025թ․) ​🟦 Սևանա լճի մակարդակը 2025 թվականի փետրվարի 24-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.36 մ (02.03.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 3 սմ-ով։ 🟦 Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի փետրվարի

Կա ԱԺ աշխատակազմի ղեկավարի և գուցե նաև իր վերադասի հրամանը ցանկացած եղանակով Վահե Մակարյանին չթողնել մուտք գործել ԱԺ իբրև լրագրող․ փաստաբան

Սա դատարանի որոշման, դատական համակարգի, իրավունքի գերակայության նկատմամբ օրենսդիր մարմնի աշխատակազմի թքած ունենալու (պարզ է ումից են սովորել) նուրբ արվեստն է։

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայոց Կաթողիկե Առաջնորդին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 3-ին ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի Հայոց Կաթողիկե Առաջնորդ Արհիապատիվ Տեր Գեւորգ արքեպիսկոպոս Նորատունկյանին: Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է նրան այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ու մաղթել հաջողություններ կարեւոր առաքելության մեջ: Արհիապատիվ Տեր Գեւորգ արքեպիսկոպոս Նորատունկյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ընդունելության համար:

Մխիթարյան միաբանության ներկայացուցիչը միջազգային հանրությանը կոչ է անում արձագանքել Բաքվում հայ քրիստոնյա քաղբանտարկյալների նկատմամբ բռնություններին

«Մենք՝ հայերս, պետք է միասնական լինենք և մի կողմ դնենք բոլոր տարաձայնությունները՝ սատար կանգնելու Ադրբեջանում կալանավորված մեր հայրենակիցներին»

Շրջանառության հարկ վճարողները աջակցություն կստանան 2025 թ. առաջին և երկրորդ եռամսյակների համար

ՀՀ կառավարության 27.02.2025թ. N222-Ն որոշմամբ հաստատվել է առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության ծրագիրը։ Տնտեսվարողների համար ապահովվում է համաչափ  հարկային բեռ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ 2025 թ. հունվարի 1-ից վերանայվել են առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով սահմանված շրջանառության հարկի դրույքաչափը (5 տոկոսից դարձել է 10 տոկոս), ինչպես

Նմանատիպ զորավարժությունները հենց այնպես չեն անցկացվում, դրանք հստակ նպատակ ունեն՝ պատրաստվել հնարավոր ագրեսիայի. Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ցանկանում եմ ամփոփ ներկայացնել հունվար ու փետրվար ամիսներին Ադրբեջանի անցկացրած անհատական ու համատեղ զորավարժությունների ցանկը։ 📍Հունվարի 20-ից փետրվարի 7-ը Կարսում Ադրբեջանի ԶՈՒ-ն մասնակցել է թուրքական կողմի կազմակերպած «Ձմեռ-2025» զորավարժություններին։ Այս զորավարժությունները հատուկ կազմակերպվել

Աստրիդ Շոմեյքեր. Ջանքերը պետք է կրկնապատկվեն, քանզի սա հնարավորություն է աշխարհին Հայաստանը և երկրի կենսաբազմազանությունը ներկայացնելու համար

Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերին: Որպես ՄԱԿ-ի Կենսաբազմազանության հաջորդ համաժողովը հյուրընկալող երկիր Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի գլխավորած պատվիրակությունը՝ ծանոթանալու համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Ողջունելով տիկին Շոմեյքերին Հայաստանի Հանրապետությունում, նախարարը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031