Օրվա լրահոսը

Ստուգվել է 6 նախադպրոցական հաստատություն, 96 դպրոց. ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար

40 ուսումնական հաստատություններում իրականացվել են դասալսումներ, դասալսվել են 216 ուսուցիչներ

Պատժվողներ եղե՞լ են հունիսի 12-ի դեպքերի հետ կապված․ Արփինե Սարգսյանը չպատասխանեց

Արփինե Սարգսյանն ասաց՝ ուզում եմ նաև արձանագրել, որ մեզ համար շարունակում են խնդրահարույց մնալ զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության աշխատանքի մեթոդաբանության և ուժային միջոցի ստանդարտների հետ կապված հարցերը։

Չի կարելի խառնել ռազմավարական դաշնակից/ռազմավարական գործընկեր հասկացությունները. դիտարկումներ Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերաբերյալ. Սուրեն Սարգսյան

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերաբերյալ վերջին դիտարկումներս Ի՞նչ է իրենից ներկայացնում այս փաստաթուղթը 1.Նման ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ ԱՄՆ-ն իր գործընկերներին մեկ օրում չի տալիս: Սա տասնամյակների աշխատանք է պահանջում: 2.Չի կարելի խառնել ռազմավարական դաշնակից/ռազմավարական գործընկեր հասկացությունները: 3.Հայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց: 4.Պետք չէ թերագնահատել,

Մեր պատասխանը արտաքին և ներքին չեմբեռլեններին. Արամ Սարգսյան

Առանց խոսքի, կամ՝ մեր պատասխանը արտաքին և ներքին չեմբեռլեններին… Իսրայել-Պաղեստին համաձայնության մասին տեսակետ են հայտնել ԱՄՆ հեռացող և նոր եկող նախագահները… Ջո Բայդեն՝ «Այս ծրագիրը մշակվել և համաձայնեցվել է իմ թիմի կողմից, սակայն հիմնականում կիրականացվի նոր վարչակազմի կողմից։ Վերջին մի քանի օրերին մենք կարծես մի թիմ ենք աշխատել»։ Դոնալդ Թրամփ՝ «Հրադադարի մասին այս մեծագույն համաձայնագիրը

«Ամենապասլեդնի մարդկանցից պիտի լինեմ, որ Արցախը հանձնող, դավաճան բառը ներկայացնող կառույցի հետ ճանապարհ գնամ»․ Վարդան Ղուկասյանը՝ ՔՊ-ի հետ միավորվելու մասին

Եվ իմ ապրած կյանքում չի եղել մի բան, որ մի բան ասեմ և ինչ-որ խաղեր տամ, քաղաքականությունն էդպես է պահանջում, մյուսն էնպես է պահանջում․․․ Հետո ես ո՛չ թռնող եմ, ես թռցնող եմ ամբողջ իմ կյանքում, հետո եթե մեկը պիտի միանա, ես պիտի նայեմ դրանց բարոյականությունը, դրանց ապրած կյանքը, դրանք ինչ են շնչում, աստվածապաշտ են, հայրենիք սիրող են, խիղճ ունե՞ն, մա՞րդ են, ասում է՝ ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու։

Fastex-ը ստացել է VFA-ի 4-րդ դասի արտոնագիր MFSA-ի կողմից

Fastex-ը ստացել է «Թվային ֆինանսական ակտիվներ» (Virtual Financial Assets – VFA) 4-րդ դասի արտոնագիր Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի (Malta Financial Services Authority – MFSA) կողմից։ Լիցենզավորման գործընթացում MFSA-ն ուսումնասիրել է Fastex-ի գործունեության վերաբերյալ ծավալուն տվյալներ, ներառյալ՝ ֆինանսական կայունությունը, ռիսկերի գնահատումը, կորպորատիվ կառավարման սկզբունքները, ինչպես նաև կառուցվածքային և գործառույթային մի շարք առանձնահատկություններ։ Fastex-ի VFA  4-րդ դասի

Հայաստանում մթնոլորտային օդի որակը և մոնիթորինգի կարողությունները. քննարկում  նախարարությունում

Վերջին շրջանում հանրության շրջանում առկա է անհանգստություն օդի աղտոտվածության բարձր ցուցանիշների հետ կապված, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Մասնավորապես, հրապարակվում են Երևան քաղաքի օդի աղտոտվածության վերաբերյալ Շվեյցարական տեխնոլոգիական IQAir ընկերության կայքի տվյալները։ Ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կողմից շինարարական հրապարակներում տեղադրվել են սարքեր, որոնց միջոցով դիտարկում է փոշու մանր մասնիկների՝ PM2.5-ի և PM10-ի պարունակությունը։ Խնդիրը

«Ինչքան ստանում, այնքան էլ ծախսում ենք»․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Սզնակ գյուղի թոշակառուները

Քարտով առեւտուր անելու ու հետվճար ստանալու մասին լսել են Սզնակում ապրող թոշակառուները։ Նրանց խոսքով, սակայն՝ ոչ ձեւը գիտեն, ոչ էլ որեւէ մեկը օգտվել է։ Գյուղում խանութ չկա, մեկ-մեկ ավտոմեքենաներ են գալիս՝ ապրանք վաճառում, բայց նրանք էլ քարտով սպասարկում չեն անում։

Ադրբեջանի ապօրինի դատին հանձնելով ՀՀ քաղաքացիներին՝ դառնում եք հանցագործ. պահանջագիր

Հայ ժողովրդի համար ծանրագույն այս օրը, երբ միջազգային ռազմական հանցագործություններ, հայկական տարածքների անպատիժ բռնազավթում, Արցախի լիակատար էթնիկ զտում կատարած Ալիևի հակահայ վարչախումբը սկսում է Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով «դատավարություն», իրականում՝ հաշվեհարդար իրականացնելու գործողությունը, «Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժումը, արտահայտելով հանրության կամքը, դիմում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և ՀՀ

«Դե, գնա հաղորդում տուր ում ուզում ես․․․ Մեզ հետ էդ լեզվով չխոսաս». բացառել այսօրինակ կիսագողական պահվածքը ոստիկանության ծառայությունում. Արսեն Բաբայան

Թվում էր, թե երիտասարդ, լավ կրթություն ստացած և հին ու «բարի» բարքերից հեռու կինը կլիներ ավելի լավ նախարար, մինչդեռ՝ ՆԳՆ-ի դեպքում ամբողջությամբ թարս ստացվեց։

ՀՀ կոլաբորացիոն վարչակազմը փորձում է այս աշխատանքային իրադարձությունը վերածել քարոզչական տոնախմբության. ԱԺԲ

Ստորագրված փաստաթուղթը պարտադիր կատարման ենթակա փաստաթուղթ չէ, չի հանդիսանում ռազմավարական համագործակցության միջպետական համաձայնագիր. ԱԺԲ

Ցուցարարների նկատմամբ «Զարյա 3» կիրառվե՞լ է․ Ըստ ՄԻՊ-ի՝ դա նախաքննական գաղտնիք է

«Տեղեկատվությունը ինձ փոխանցվել է, միեւնույն ժամանակ ինձ տեղյակ է պահվել, որ սա նախաքննական գաղտնիք կազմող տեղեկատվություն է»։

Հայաստանը վարում է անիմաստ արտաքին քաղաքականություն. ռազմավարական փաստաթուղթ՝ անորոշության ու ռիսկերի մեծ տոկոսով. Վահե Հովհաննիսյան

Նոնսենս է, երբ առավոտյան Իրանից ակնկալում ես աջակցություն և պաշտպանություն՝ Սյունիքի վրա ադրբեջանաթուրքական հարձակման դեպքում, իսկ երեկոյան ստորագրում ես փաստաթուղթ, որի մեջ որպես միակ պրագմատիկ քայլ նախատեսված են նույն Իրանի դեմ արվելիք գործողությունները։

«Փարաքարում նախնական ընտրություններում հաղթած թեկնածուն մարզպետի կողմից կնշանակվի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար»․ Փաշինյան

Կառավարությունը Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամ դադարեցնելու եւ ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու որոշում ընդունեց։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունվարի 16-ի և 18-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 17-ին, 18-ի գիշերը, 19-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` Հունվարի 16-ի ցերեկը, 17-ին, 18-19-ի ցերեկը, 20-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 18-19-ի գիշերը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ, հունվարի

Հայի արարող ձեռքեր

Գասպար Ղարիբյան՝ անուն, որ հայտնի է, ճանաչված հայ մշակույթի եւ արվեստի սիրահարներին, գնահատողներին, ինչպես նաեւ սփյուռքի հայ հասարակությանը եւ շատ-շատ օտարների։ Նրա արվեստը բազմաթիվ, բազմաթեմա քանդակներն են, որոնք ամենաճշգրիտ նրբությամբ, թեկուզ լուռ, բայց շատ խոսուն են։ Դիտողին տանում են մի ուրիշ աշխարհ, իսկական արվեստի հիասքանչ աշխարհը: Հարյուրավոր քանդակների հեղինակ Գ. Ղարիբյանին միշտ հուզել է մեր

«Կարծում եմ՝ Տիգրան Սիմոնյանը կկարողանա նաև այս աշխատանքը հաջողությամբ իրականացնել». կառավարությունը հաստատել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրության արդյունքները

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրության արդյունքները: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի պահանջից, ըստ որի՝ պետական բուհի ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ ուսումնական հաստատության խորհրդի գաղտնի

«Հայաստանը փոքր է միայն աշխարհագրորեն». ՀՀ-ն ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թ. ճամփորդական ուղղությունների ցանկում

Զբոսաշրջության կոմիտեն ուրախ է հայտնել, որ Հայաստանն ընդգրկվել է Vanity Fair Italy իտալական ամսագրի 2025 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում: «Հայաստանը փոքր է միայն աշխարհագրորեն», – նշում է մարքեթինգի փորձագետ Նադիա Պասկուալը։ Ունենալով հիասքանչ բնություն, հարուստ մշակույթ, ավելի քան 6000 տարվա գինեգործության պատմություն և անսահման հնարավորություններ ակտիվ զբոսաշրջության համար՝ Հայաստանը առաջարկում է անմոռանալի փորձառություններ։ Ինչպես

«Ընթացիկ զորակոչի ժամանակ 1800-ից ավելի զինակոչիկ ուղարկվել է կրկնակի փորձաքննության, այդ թիվը կարող է 90 տոկոսով պակասել»․ Սուրեն Պապիկյան

Ըստ կառավարության որոշման՝ ընդլայնվում է զինապարտ քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման եւ բժշկական փորձաքննության ծառայությունների ծավալը։

Հայաստանում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը

Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անկախ հաշվառումից և քաղաքացիությունից, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթությունը տալով ռիսկի խմբերում գտնվող անձանց, որոնց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ծանր կամ բարդություններ առաջացնել:

«Լիբանանը կարող է վերադառնալ պատերազմի, եթե…»

Հարցազրույց «Լիբանանյան ուժեր» քաղաքական կուսակցության ղեկավարության անդամ Իմատ Ուաքիմի հետ: Նախկին պատգամավոր եւ Լիբանանյան ուժերի ղեկավարության անդամ, որն ունի ամենամեծ խորհրդարանական դաշինքը Լիբանանի խորհրդարանում եւ ամենաուժեղ քրիստոնեական կուսակցությունն է թե ժողովրդականության, եւ թե քաղաքական ներկայության առումով։ -Լուրջ մտավախություններ կան, որ լիբանանցիները կվերադառնան պատերազմ, Լիբանանը 60 օր ժամկետ ունի, եւ մինչ այժմ մենք որեւէ լուրջ քայլ

Բրյուսելում է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը՝ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով

Հունվարի 15-17-ն աշխատանքային այցով Բրյուսելում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը՝ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանության շտաբների պետերի ձևաչափով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով։ Նիստը նպատակաուղղված է գլոբալ և տարածաշրջանային արդիական սպառնալիքների ու մարտահրավերների իրազեկմանն ու դրանց մեղմացման համար հավաքական լուծումների որոնմանը։ Քննարկվում

Ներկայ աշխարհին մէջ գոյատեւելու համար կարեւոր են ազգային իւրայատկութիւններու պահպանման ճիգերը. «Գանձասար»

Օտար ազգերու աւանդութիւններուն հաղորդ ըլլալը դրական երեւոյթ է բնականաբար, հայկականը ուրանալն է այպանելին

«Պետք է սեփական գլուխը պատերով տալ եւ ոչ թե ընտանիքում երեխայի եւ կնոջ նկատմամբ բռնություն գործադրել»․ Փաշինյան

«Մարդիկ պետք է իրենց հաշիվ տան, որ չեն կարող ասել՝ հա, դե իմ երեխեն է, կարամ երկու հատ էլ ապտակեմ։ Կա պետություն, որն անհրաժեշտ պահի միջամտելու ու գործելու է»։

Ստալինը մահացել է, բայց Ալիևը սովորում է նրանից: Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո

«Սրբազան պայքար». Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալների դեմ կատարված հանցագործությունները։ Միաժամանակ նա հիշեցրել է, որ հունվարի 17-ին Բաքվում կսկսվեն ապօրինի կերպով և մտացածին մեղադրանքներով Ադրբեջանի բանտերում պահվող

Առկա է լայն դաշտ՝ երկուստեք ծրագրեր իրականացնելու. Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի դեսպանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն դը Մյուզյեին: Կողմերը փաստել են, որ առկա է լայն դաշտ՝ երկուստեք ծրագրեր իրականացնելու համար: Հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետը դեսպանին է ներկայացրել քաղաքաշինական այն խոշոր նախագծերը, որոնք կարող են ներդրումային հետաքրքրություն ունենալ: Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանը մեծ առաջընթաց է

Իրավապահ մարմինների թե ապիկարությունը, թե կոռուպցիոն դրսեւորումները չարիք են մեր պետության եւ հասարակության համար

Թե ինչպես է քննվում կամ քննվել ՀՀ քննչական կոմիտեի Դավթաշենի բաժնում քաղաքացի Ս.Ա.-ի հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթները, անկողմնակալ դիտորդի մոտ կարող են հիմնավոր կասկածներ առաջացնել վերը նշված երկու դրսեւորումներից առնվազն մեկի առկայության վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակություն հաստատելու համար Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն եկած Ս.Ա.-ն որոշել է իր համար Երեւան քաղաքում կառուցել բնակելի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031