Օրվա լրահոսը

Ֆասթ բանկը վերաբրենդավորել է Շենգավիթ համայնքի մասնաճյուղը

Ֆասթ բանկը վերաբրենդավորել է Շենգավիթ համայնքի մասնաճյուղը։ Բագրատունյաց 26 հասցեում գտնվող Բանկի մասնաճյուղն այժմ իր հաճախորդներին կընդունի նոր, ավելի ընդարձակ սրահում, որը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով: Ֆասթ բանկի Շենգավիթ մասնաճյուղը, ինչպես Ֆասթի մյուս բոլոր մասնաճյուղերը, աշխատելու է 24/7 աշխատանքային գրաֆիկով: Ֆասթ բանկի ֆինանսական տնօրեն Գոհար Հարությունյանը նշել է․ «Թվային հարթակների զարգացման և AI-ի՝ արհեստական ինտելեկտի

ԵՄ-ի հետ գրեթե վերջնականացրել ենք բանակցությունները մեր առաջնահերթությունների նոր օրակարգի շուրջ. ՀՀ արտգործնախարարի տեղակալ

Որոշում է ընդունվել բացել Հայաստանի դեսպանություն Հունգարիայում եւ Հունգարիայի դեսպանություն՝ Հայաստանում

Տրանսպորտային քարտերը՝ նաև Երևանի զբոսաշրջային  տեղեկատվական կենտրոններում

Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների աշխատակիցները կօգնեն տերմինալների միջոցով գնել դրանք:

«Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում

Շուրջ երկու տարի առաջ սկսվեց հայկական «Shoonch» ջրերի արտադրությունը։ Բրենդի անվանումն ու շշերի դիզայնը մշակելիս «Shoonch»-ի հիմնադիրներն ուսումնասիրել են համաշխարհային շուկայի տենդենցներն ու ստացել այնպիսի արտադրանք, որն իր ուրույն տեղը կունենա միջազգային շուկայում: Ապարանի աղբյուրներից հոսող ջուրը «Shoonch» ջրերի գործարանում անցնում է հատուկ ֆիլտրացիոն համակարգ՝ պահպանելով համն ու քիմիական կարևոր տարրերը: Գործարանում օրական շուրջ 40.000

Բուռն դժգոհություն Բաքվից, անպարկեշտ հայտարարություն Ալիեւի հասցեին

Սկիզբը՝ այստեղ: Ալիեւն առաջին անգամ կասկածի տակ դրեց Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որին Ռուսաստանի նախագահը 2 օրվա ընթացքում երկու անգամ զանգահարել էր, ներողություն էր խնդրել 38 մարդու կյանք խլած ավիավթարի համար, Բաքվի միջազգային օդանավակայանում զոհերի հրաժեշտի արարողությանը մասնակցելուց հետո «Ադրբեջանական հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում դեկտեմբերի 29-ին դարձյալ հույս էր հայտնել, որ իրենց

Արտակարգ իրավիճակից հետո Գլենդեյլը վերադառնում է նորմալ աշխատանքային ռիթմի. քաղաքապետ Էլեն Ասատրյան

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի քաղաքապետ Էլեն Ասատրյանը Instagram-ի իր էջում տեսանյութ է տարածել, որում նշել է. Գլենդեյլը վերադառնում է նորմալ աշխատանքային ռիթմի վերջին արտակարգ իրավիճակից հետո։ Նա, մասնավորապես, նշել է. «Մեր քաղաքը բախվել է զգալի մարտահրավերների, սակայն ձեր համագործակցության եւ մեր նվիրված թիմերի քրտնաջան աշխատանքի շնորհիվ այժմ գտնվում ենք Արտակարգ դրության 3-րդ մակարդակում՝

Դեսպան Տոլմաջյանն ընդգծել է ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի աջակցության կարևորությունը ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ բնակչության կարիքների հասցեագրման գործում

Հունվարի 9-ին Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ բարձր գնահատելով սերտ համագործակցության կարևորությունը։ ՀՀ դեսպանը ընդգծել է ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի

Խորը մտահոգությամբ և վրդովմունքով անդրադառնում ենք Ադրբեջանի տարածքում ապօրինի կերպով պահվող 16 հայ պատանդների նկատմամբ սպասվող կեղծ «դատավարությանը». Արցախի ԱԺ պատգամավորներ

Ակնկալում ենք նաև ՀՀ իշխանություններից, որ հետևողականորեն ու վճռականորեն կբարձրացնեն այս հարցը բոլոր համապատասխան ատյաններում և բանակցություններում։ Հայազգի բոլոր պատանդների իրավունքների պաշտպանությունն ու հայրենիք վերադարձը մտնում են ՀՀ պետական մարմինների իրավական ու բարոյական պարտավորությունների մեջ:

Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Գազայում հրադադարի հաստատելու մասին համաձայնագիրը, որը պետք է ապահովի պատանդների և գերիների ազատ արձակումը. նշված է X-ի միկրոբլոգում Հայաստանի արտաքին գործերի նախարարության գրառման մեջ։ «Միջազգային համայնքի, հատկապես ԱՄՆ-ի, Քաթարի և Եգիպտոսի միջնորդական ջանքերը, որոնք հանգեցրել են այս նշանակալի հանգրվանին, բարձր են գնահատվում» , – նշել է ՀՀ ԱԳՆ-ն :

Պէյրութի մէջ սպանութիւն մը պատահած է. զոհը գործարար Վաչէ Արսլանեանն է

Օրերս Պէյրութի մէջ ցնցող սպանութիւն մը պատահած է, որուն զոհը մեր հայրենակից Վաչէ Արսլանեանն է։ Եղածին մասին «Արևելք» տեղեկութիւն ստացաւ Պէյրութի իր աղբիւրներէն։ Կը նշուի, որ երկօրեայ բացակայութիւնէ ետք իրաւապահ մարմինները միջոցներ ձեռնարկելով մուտք գործած են Արսլանեանի բնակարանը ու յայտնաբերած անոր դին։ Յաւելեալ մանրամասնութիւններ կը պակսին եղածին վերաբերեալ, կը նշուի միայն, որ գործարար Արսլանեան կը բնակէր

Նուրադդին Խոջա. «Հայերին Բաքվից հանելը ճիշտ էր, հայերը դանդաղ ազդեցության ռումբ էին»

Ժողճակատը հստակ ծրագիր է ունեցել ազատել Բաքուն հայերից

Լիլյա Սիրականյանը՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 34-Ա ԼԻԼՅԱ ՍԻՐԱԿԱՆՅԱՆԻՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լիլյա Սիրականյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ Երևան

Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 33-Ա ՍԻՐՈ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սիրո Ամիրխանյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարող։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ Երևան

Հրդեհի հետևանքով Ավանում պահեստամասերի խանութն ամբողջությամբ այրվել է. shamshyan.com

Պարզվել է, որ տարածքը սպասարկում է Կոտայքի մարզը, ինչից հետո դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները:

Եթե Մարկոս Գրիգորյանը ողջ լիներ, պիտի շատ նեղվեր ու չհամաձայներ նման որոշման հետ. Լեւոն Չուգասզյան

Միջազգային կարեւորություն ունեցող նկարչի գործերը այդ տարածքում խցկելը վատ վերաբերմունք է Մարկոս Գրիգորյանի ժառանգության հանդեպ

Կողմերը խուսափել են փաստաթղթում ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և դա սահմանել են որպես ճգնաժամ՝ լղոզելով Արցախի դեմ իրականացված հարձակումն ու էթնիկ զտումները. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրությունում նշվում է, թե հաշվի առնելով, որ Հայաստանը 2023թ. սեպտեմբերից ի վեր բախվել է տեղահանման ճգնաժամի՝ Միացյալ Նահանգները նախատեսում է շարունակել աջակցել ՀՀ-ին՝ ԼՂ-ից տեղահանված անձանց և փախստականներին օգնություն տրամադրելու գործընթացում։ Ըստ էության, կողմերը խուսափել են փաստաթղթում ամրագրել

Քաղաքականություն՝ ուղղված «Շարիկովներին»

Երբ ամփոփ եւ ավարտուն մտքեր արտահայտելու անընդունակ եւ հաճախ հայոց այբուբենը չիմացող օգտատերերն իրենց հայհոյախառն «աշխարհաքաղաքական վերլուծություններն» են անում, եւ այդ կցկտուր «մտքերից» կարելի է հասկանալ, որ «ռուսը վատն է», իսկ «ամերիկացին՝ լավը», ես հիշում եմ Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչ Շարիկովին: Ավելի ճիշտ՝ շանը, որը դեռեւս մինչեւ վերջ մարդ չէր դարձել, բայց արդեն ինչ-որ տառեր էր արտասանում,

Ոսկեղենի բոլոր տեսակները պետք է գրանցված լինեն եւ ունենան ձեռքբերման փաստաթուղթ. «Ժողովուրդ»

Եթե չունենան, հաշվարկված գումարի 20%-ի չափով վճարվելու է տուգանք, իսկ մեկ տարվա ընթացքում կրկին նույն արարքը կատարելու դեպքում՝ 50%-ի չափով տուգանք։

Հրանտ Դինքի սպանության մեղադրյալի դեմ նոր մեղադրանքը հանվել է վաղեմության ժամկետի պատճառով

«Լրագրող Հրանտ Դինքի այս հրեշավոր սպանությունից հետո անցած 18 տարիների ընթացքում բազմաթիվ դատավարություններն ու վերաքննությունները ազդվել են քաղաքականությամբ և չեն ապահովել արդարություն ու հանգստություն Դինքի ընտանիքի համար»,- ասաց CPJ-ի Թուրքիայի ներկայացուցիչ Օզգյուր Օղրեթը։

Վայոց ձորի, Արագածոտնի մարզերում և Անիի տարածաշրջանում տեղում է ձյուն

Տաշիր քաղաքում, Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է:

Բայդենը հստակեցրել է Գազայում զինադադարի համաձայնության երեք փուլերը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հայտնել է, որ Գազայում զինադադարի հաստատման մասին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռքբերված համաձայնությունը երեք փուլ է ենթադրում։ Առաջին փուլի տևողությունը վեց շաբաթ է: Այն ներառում է ամբողջական զինադադարի հաստատում, Գազայի բոլոր բնակավայրերից իսրայելական ուժերի դուրսբերում և ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված մի շարք անձանց ազատ արձակում, այդ թվում՝ կանանց, ծերերի և

Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական», սակայն իրականությունն այլ է

13-րդ դարի հայկական ճարտարապետության «գոհարն ու շտեմարանն» է Գանձասարի հռչակավոր վանական համալիրը։ Վանքն առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարի կեսերին՝ հայոց կաթողիկոս Անանիա Մոկացու կողմից։ 1216-1238 թվականներին Խաչենի գահերեց մեծ իշխան Հասան Ջալալ-Դոլան կառուցել է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ նրա հյուսիսային պատին թողնելով 27 տողից բաղկացած վիմագիր արձանագրություն։ 14-րդ դարի վերջերից մինչև 1815 թվականը

«Իմ ջանքերը երբեք չդադարեցին այս արդյունքին հասնելու համար»․ Բայդենը՝ Գազայում զինադադարի մասին

Միացյալ Նահանգների, Եգիպտոսի և Կատարի ջանքերով Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը զինադադար են հաստատում։ «Ես կարող եմ հայտարարել, որ հասել ենք զինադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնության»։ Այս մասին Սպիտակ տանը տեղեկացրել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։ «Իմ ջանքերը երբեք չդադարեցին այս արդյունքին հասնելու համար», – ընդգծել է ԱՄՆ նախագահը։ «Մենք չհանձնվեցինք։ Ավելի քան 400 օր

«Ավելի լավ է նորից վերականգնեք Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը կամ վարչություն, դա ավելի ազնիվ կլինի». Արթուր Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավելի լավ է նորից վերականգնեք Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը կամ վարչություն, դա ավելի ազնիվ կլինի։ Հակառակ դեպքում ինչ է ստացվում։ Ազգային անվտանգության ծառայության քննչական ստորաբաժանումը փակվեց, գործառույթները փոխանցվեցին քննչական կոմիտեին։ Ու ի՞նչ․ կարճ ժամանակ անց քննչական կոմիտեի նախագահ նշանակվեց հենց ԱԱԾ-ի

Գազայում զինադադար հաստատելու համաձայնություն է ձեռք բերվել

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնել են հունվարի 19-ից զինադադար հաստատել։ Հղում կատարելով Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման բին Ջասիմ Ալ Թանիին՝ այս մասին հաղորդում է կատարական Al Jazeera պարբերականը։ «Գազայի հատվածում ապրող մեր եղբայրներին ցանկանում եմ հայտնել, որ Կատարի Պետությունը մշտապես աջակցելու է մեր պաղեստինցի եղբայրներին», – հայտարարել է վարչապետը։ Ըստ ձեռք բերված համաձայնության՝ հումանիտար

Միայն 10 տխուր լուր Ալիևի համար Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ իր նկրտումների մասով. Ստյոպա Սաֆարյան

ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության փաստաթուղթը բավական հստակ սահմանում է կողմերի ընդհանուր շահերը, մտադրությունները․ նպատակները և համագործակցության հիմքերը․․․ Դրանցից հատկապես առանձնացնեմ հետևյալները, որպեսզի պարզ դառնա կոնկրետ Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության մասով ամերիկյան կողմի հանձնառությունները ու դրանց շրջանակը 1․ Միմյանց ինքնիշխանության,  անկախության,  և տարածքային ամբողջականության աջակցությունը երկկողմ հարաբերությունների հիմքն է: Ուշադրություն դարձրեք՝ բանալի բառը “հարաբերությունների հիմքն” է։

ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է․ Սալոմե Զուրաբիշվիլի

ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է դեպի առաջ, որը ձեռնտու է ինչպես մեր տարածաշրջանին, այնպես էլ նրա կայունությանը և խաղաղությանը: Այս մասին X-ի իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ «Վրաստանը նույնպես կվերականգնի իր ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ, հենց որ նոր ընտրությունները ապահովեն ժողովրդի կամքի իրականացումը»,- գրել է նա։

Արա Խզմալյանը կարևորել է հատկապես Հայագիտական միջազգային կոնգրեսի արդյունքները, միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում Մատենադարանի առաջխաղացումը

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել 2024թ.-ի գործունեության հաշվետվությունը։ Ներկայացվել են գիտական, գիտատեխնիկական, ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերումները, բոլոր ուղղություններով կառույցի միջազգային դիրքավորման ցուցանիշները, գիտական արդյունքի միջազգայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Ելույթ են ունեցել նաև Մատենադարանի տարբեր ոլորտների պատասխանատուները, կարևորել նախորդ տարի իրականացված բարեփոխումները և ընդգծել դրանց շարունակականության անհրաժեշտությունը։ Տնօրեն Արա Խզմալյանը կարևորել է հատկապես Հայագիտական

Հնարավոր է` Վովայի Արշակը արդարացվի

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ) խափանման միջոց տնային կալանքը փոխվել է բացակայելու արգելքով։ Որոշումը հրապարակել է Հակակոռուպցիոն դատարանը։ Հակոբյանը տնային կալանքի տակ էր հուլիսից։ Հակոբյանը մեղադրվում է 2 դրվագով` խոշոր չափի փողերի լվացման և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու համար:

Որ լսում են Մոնիկա Եղիազարյանի անունը, պարզ է… Սուսաննա Եղիկյան

600.000 դրամ վճարել են, կեղծ տոմսեր գնել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031