Օրվա լրահոսը
Կտեսնեք, որ առաջիկայում Մինսկի խումբը կլուծարվի, ՀՀ-ն տվել է իր համաձայնությունը․ Էդմոն Մարուքյան. «Ա1+»
«Այս փաստաթուղթը պարտադիր ուժ չունի, Կոնգրեսի կողմից վավերացված համաձայնագիր չէ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երեկ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնակարգի ստորագրմանը։ Մարուքյանը կասկածում է, որ հունվարի 20-ին ԱՄՆ նախագահի պաշտոնական լիազորությունները ստացող Թրամփը կկատարի այդ փաստաթղթով նախատեսվող գործողությունները։ Օրինակ, փաստաթղթի կետերից մեկի համաձայն «հաջորդ ամիս՝ առաջիկա շաբաթներին, մեր
Առուշ Առուշանյանի պատիժը խստացվեց. 1 տարի 8 ամիս ազատազրկման փոխարեն՝ 1 տարի 11 ամիս ազատազրկում. «Փաստինֆո»
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները, թեև մասնակի բավարարվել են, բայց Առուշ Առուշանյանն, այդուհանդրձ, կազատազրկվի, ավելին՝ պատիժը խստացվել է 3 ամսով՝ 1 տարի 8 ամիս ազատազրկման փոխարեն՝ 1 տարի 11 ամիս ազատազրկում։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր հրապարակել է որոշումը։ Քրեական դատարանի խոսնակ Լիանա Ռաֆաելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում
Բախվել են «Honda»-ն ու «Nissan»-ը. վերջինը բախվել է գազախողովակի սյանը, ապա բախվել խանութի պատին ու կոտրել վճարային տերմինալը. shamshyan.com
Այսօր՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Մուշավան 4-րդ փողոցում բախվել են Nissan և Honda մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և Երևանի 103 շտապօգնության բժիշկների
Խուդաթյանը հանձնարարել է թերություններով կատարված աշխատանքները չընդունել, շինարարներին չվճարել՝ մինչև թերությունների շտկումը
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզ։ ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանի, մարզպետ Կոլյա Միքաելյանի, մարզի համայնքների ղեկավարների հետ այցելել են շինհրապարակներ՝ ծանոթանալու իրականացված աշխատանքներին։ Արենի համայնքում նախարարն ու մյուս պաշտոնյաներն այցելել են Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի շինհրապարակ։ Ելփինը երբեք մանկապարտեզ չի ունեցել, բայց հիմա սուբվենցիոն ծրագրով, ավելի քան 334 մլն դրամով,
Հրատարակվել է Սամվել Կարապետյանի «ԲՈՒՆ ԱՂՎԱՆՔ. մաս 1» գիրքը
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (ՀՃՈՒ) հիմնադրամի գիտական խորհրդի երաշխավորությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ հրատարակվել է Սամվել Կարապետյանի «ԲՈՒՆ ԱՂՎԱՆՔ. մաս 1» գիրքը: Աշխատությունը ներկայացնում է Կուր գետի միջին հոսանքի ձախափնյա շրջանների կամ պատմական Բուն Աղվանք երկրամասի (այժմ Ադրբեջանի Հանրապետության տարածքում) հայաբնակ գյուղերի պատմությունը և պատմական հուշարձանները: Առանձնահատուկ տեղ է հատկացվել զանազան հնավայրերում պահպանված հայերեն արձանագրություններին: Հասցեագրվում
ՀՀ ԶՈւ-ում սպանություններն ու ինքնասպանություններն ունեն ակունքներ, այդ թվում՝ քրեական ենթամշակույթը
Սուրեն Պապիկյան․ «Իմ մարտահրավերը համարում եմ ինքնասպանության հասցնելը, սպանությունները, որոնք կան ՀՀ ԶՈՒ-ում»։
ՔՊ-ն է իր իշխանության ժամանակահատվածում ավելի խորացրել տնտեսական կապերը ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի հետ` «գետնի վրա» գործող կոնկրետ մեխանիզմներ ներդնելով կամ գործողներն ամրապնդելով. Արման Թաթոյան
ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք ու անհանդուրժողականություն բորբոքելը, մարդկանց մոլորեցնելը: ՔՊ վերնախավի համար այս գործելաոճը դարձել է իշխանության մնալու գրավական և մեր հասարակությունն ու պետությունը կործանող ախտ: Ավտորիտար պետությանը հատուկ այսպիսի քարոզչությունը վտանգավոր է ինչպես երկրի ներսում կայունության, այնպես էլ միջպետական հարաբերությունների համար: Որևէ պետության հետ հարաբերությունները, հատկապես դաշնակցային հայտ ներկայացնելը պահանջում է
«Պիտի անկեղծ նշեմ՝ այս տարի հայ-ռուսական զորավարժություններ այս պահին պլանավորված չեն»․ Սուրեն Պապիկյան
Սուրեն Պապիկյանը նշեց՝ ունենք քննարկումներ տարբեր միջազգային գործընկերների հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու։
1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400,000 հայ բնակչություն. ՀՀ ԱԳՆ
Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել. «Այս օրերին հիշատակվում է Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների և զանգվածային տեղահանությունների 35-րդ տարելիցը։ Մեկ շաբաթվա ընթացքում, ադրբեջանական կազմակերպված խմբերը լիակատար անպատժելիության միջավայրում և ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ ու աջակցությամբ, ինչպես նաև խորհրդային իշխանությունների լիակատար անգործության պայմաններում հայերի նկատմամբ իրականացրին զազրելի ոճրագործություններ: Հայերի ճնշող մեծամասնությունը
«Այո, ադրբեջանցիներն աշխարհագրորեն այդ տարածքում են»․ Սուրեն Պապիկյանը՝ ադրբեջանցիների՝ Ջերմուկի հարակից բարձունքում գտնվելու մասին
ՀՀ ՊՆ նախարարն ասաց՝ այդ հարցի լուծումը մենք հասցեագրել ենք սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի շրջանակներում խաղաղության ճանապարհով լուծմանը։
«Ուրախ եմ, որ հայ-ամերիկյան համագործակցությունը հասել է այդ հանգրվանին»․ Սուրեն Պապիկյան
«Գոհ ենք այդ համագործակցությունից։ Առկա տեմպը բավական լավն է, կա դրական դինամիկա»․ Սուրեն Պապիկյանը՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության առիթով
Համերաշխության ջերմ խոսքերի համար շնորհակալ եմ ՀՀ կառավարությանն ու այն հայաստանցիներին, որոնք իրենց մտահոգությունն են կիսել մեզ հետ. դեսպան Քրիստինա Քվին
«Խորը ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆորնիայում, որտեղ այս ողբերգական աղետից տուժել են նաև բազմաթիվ ամերիկահայ համայնքներ։ Ես աղոթում եմ այն մարդկանց համար, որոնք կորցրել են իրենց տներն ու ապրուստի միջոցները, ես աղոթում եմ նրանց համար, ովքեր անհամբեր սպասում են լուրերի իրենց հարազատներից։ Համերաշխության ջերմ խոսքերի համար շնորհակալ եմ ՀՀ
«Չգիտեմ՝ Ձեր ասած դիվիզիոնները, որոնք պատերազմի ժամանակ չեն օգտագործվել։ Ես չեմ լսել ՀՀ երրորդ նախագահին, դրա համար իրեն չեմ արձագանքում»․ Պապիկյան
Սուրեն Պապիկյանը՝ իրենց պարտված նախարար զգալու մասին հարցի առիթով․ «Պատերազմի հետևանքներից խուսափել չենք կարող։ Կարող ենք միշտ հայտարարել, որ ՀՀ բանակը տարածաշրջանի ամենահզորն է, դրանից իրականությունը կփոխվի՞, թե՝ ոչ։ Կուզե՞ք՝ հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա։ Ուզում եմ, որ հողից հեռու չգնանք, էներգիան հողից ստանանք»։
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել
Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը տեղեկացնում է. «Սյունիքի մարզի դատարանի դատավոր Գ. Աբելյանի արդարացի վերդիկտով Ջալալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ 3-րդ մասով»: Ըստ մեղադրանքի՝ 2020թ․ հոկտեմբերին իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքն առաջացրել է ծանր հետևանքներ։
«Անվտանգություն ասելով` միայն սահմանին կանգնած զինվորը չէ»․ Սուրեն Պապիկյան
Սուրեն Պապիկյանն ասաց, որ կիսում է ՀՀ վարչապետի այն մոտեցումը, որ պետք չէ արհեստականորեն սրբագործել բանակը։
«Հեռանում եմ պարզ ճակատով»․ բալասանյանական վերջին առանցքային պաշտոնյան լքեց Գյումրու քաղաքապետարանը
Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանը, որը «Բալասանյան դաշինքի» հրաժարականից հետո քաղաքապետարանի միակ պաշտոնյան էր, որը որոշումներ կայացնելու ու որոշակի փաստաթղթեր ստորագրելու իրավասություն ուներ, հունվարի 9-ից լքել է իր 13 տարվա աշխատավայրը։ Մասնագիտությամբ տնտեսագետ Կարեն Բադալյանը տարբեր կառույցներում է աշխատել՝ թե՛ բանկում, թե՛ էլցանցում և՛ թե Ազգային Ժողովում։ Նա Ազգային ժողովի նախագահի տեղակալ Սամվել Բալասանյանի
«Ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր․ որպես ՊՆ նախարար՝ չեմ տեսնում, որ կան հիմքեր, որ տարածաշրջանն էսկալացվի»․ Սուրեն Պապիկյան
Անդրադառնալով զինվորականների, ազգային հերոս Տիրան Խաչատրյանի ձերբակալության վերաբերյալ հարցերին՝ Սուրեն Պապիկյանն ասաց․ «Սրանք իրավական գործընթացներ են, որտեղ քաղաքական գնահատականների կարիք չկա։ Իմ քաղաքական գնահատականն այն է, որ յուրաքանչյուր հանցագործություն պետք է ունենա քրեաիրավական գնահատական։ Եթե այդ գնահատականը դատարանում ապացուցելի է, ուրեմն պետք է լինի դատարանի վճիռ»։
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը
Նախորդ տարի ընդունվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր շրջափուլը նախանշող 2024-2026 թթ. ռազմավարությունը։ Հունվարի 15-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով ստեղծվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ։ Հաստատվել է խորհրդի անհատական կազմը։ Խորհրդի հիմնական նպատակն է համակարգել ռազմավարությամբ սահմանված առաջնահերթությունները և դրանցից բխող միջոցառումները։ Կարևորելով քաղաքացիական հասարակության ներգրավումը ՆԳՆ բարեփոխումների գործընթացներում՝ համակարգող խորհրդի կազմում
Տանտերը տեսախցիկների միջոցով նկատել է, որ իր տուն գող է մտել, հայտնել է ոստիկանություն, ու տեսնելով, որ ոստիկանությունը 1 ժամից ավելի է՝ չի բարեհաճում, փեսային է տեղեկացրել, որն էլ բարեկամների հետ բռնել է գողին. Shamshyan.com
Տուժած քաղաքացին դարձյալ զանգահարում է ոստիկանություն ու հայտնում, որ մինչև նրանք կգային, փեսան գողին բռնել է: Դրանից հետո արդեն անցնում է մոտ 30 րոպե, նոր միայն դեպքի վայր են բարեհաճում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները
Արդյոք ԱՄՆ-ն իսկապես էական աջակցություն է առաջարկում, թե սին խոստումներ է տալիս. Վարդան Օսկանյան
Կանոնադրության թերևս ամենավիճահարույց կողմը դրա իրականացման հարցն է։ Փաստաթուղթը բարի մտադրությունների շարան է, որը հաշվետվողականության կամ աջակցության կոնկրետ մեխանիզմներ չի առաջարկում։ Միացյալ Նահանգները երկար ժամանակ նման բառապաշար է ներառել Հայաստանի հետ համաձայնագրերում, սակայն շոշափելի առաջընթացը մնում է անորսալի։ Առանց հետևողականությունն ապահովող ուժեղ միջոցների՝ այս Կանոնադրությունը կարող է դառնալ չիրականացված խոստումների ևս մեկ խորհրդանիշ։
Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Լիպարիտ Ավետիսյան. համաշխարհային 5 տասնյակից ավելի օպերային բեմերի ամենաբարձրակարգ ներկայացումների բույլերում հանդես եկած ու այժմ ավելի շատ հրավերներ ունեցող արտիստ
Օպերային աստղ, միջազգային անթվարկելի մրցանակների դափնեկիր, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, տենոր՝ Լիպարիտ Ավետիսյանի աննկարագրելի բեղուն գործունեության նկարագրության փորձ
Կենտրոն վարչական շրջանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 9-14-ը (2025թ.) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում, Նոր Նորքում և Շենգավիթում՝ չեն գերազանցել։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակություները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Ակնկալվում է, որ Մշակութային ժառանգության ասիական դաշինքը նոր հարթակ կդառնա լավագույն փորձի փոխանակման համար. Արթուր Մարտիրոսյան
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Մշակութային ժառանգության ասիական դաշինք» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: 2023 թվականի ապրիլի 25-ին ընդունված կանոնադրությունը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Դաշինքը ստեղծվել է 2021 թվականին: Այն կամավոր մասնակցության, հավասարության, փոխադարձ հարգանքի
Գյումրիում, Հրազդանում, Վանաձորում և Ալավերդիում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունվարի 3-10-ը (2025թ․) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️Գյումրիում՝ հունվարի 3-ին և 4-ին ◾️Հրազդանում՝ հունվարի 5-ին և 8-ին, ◾️Վանաձորում՝ հունվարի 8-ին։ ◾️Ալավերդի՝ հունվարի 5-ին, 6-ին և 9-ին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
«Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ ազատազրկված անձանց կողմից արգելված իրեր և թմրամիջոցներ պահելու մասին։ Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ նույն բաժնի ծառայողները «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ հունվարի 14-ին խուզարկություն են իրականացրել հիմնարկի տարածքում և նախկին արհեստանոցի տանիքում պատրաստված թաքստոցից հայտնաբերել թմրամիջոցի նմանվող,
«Ամբողջությամբ չի կարող բաց լինել, բայց հնարավոր առավելագույն չափի թափանցիկությունը հանրային վստահության ավելի բարձր մակարդակ կստեղծի». Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԲԴԽ նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է Դատական իշխանության օրվա առթիվ և նշել օրերս այդ կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողության կարևորությունը: Նա ընդգծել է այդ միջոցառման ընթացքում հնչած ուղերձների և ներկայացված դատական համակարգի դերի առանձնահատուկ նշանակությունը մեր պետության համար։ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ արդարադատությունն ու ժողովրդի վստահությունը վայելող դատական համակարգը հիմնարար նշանակություն ունեն երկրի
Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր
Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Մելքոնյանը բրոնզե մեդալ է նվաճել Իտալիայի Թուրին քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերում: Նա երրորդ լավագույն արդյունքն է ցույց տվել պարադահուկավազքի 10 կմ ազատ ոճում՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալն այդ խաղերում: Գարիկ Մելքոնյանը խաղերին մասնակցել է ՀՀ դահուկային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանի գլխավորությամբ: ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված են ևս 8
Ես արդեն հաստատ կմնամ պատմության մեջ. Հովիկ Աղազարյան
Ամեն առավոտ կապում եմ փողկապս, նայում եմ հայելու մեջ, հիանում եմ ինքս ինձնով, հետո իջնում եմ բակ, նստում եմ մեքենան ու ինքնավստահ հոգեկանով հասնում եմ «շուկային»։ Մի կերպ անցնում եմ «դրության տերերի» կողմից «մեծահոգաբար» թողնված նեղ հատվածով, հասնում եմ Ազգային ժողով, նորից նայում եմ ինձ հայելու մեջ, փողկապս ուղղում եմ ու ինձանից գոհ, շատ գոհ գնում եմ նիստերի դահլիճ կամ մեկ այլ միջոցառման ու սպասում եմ «ազգափրկիչ» ճառ ասելու իմ հերթական հնարավորությանը։ Այդպիսի ստանդարտացված օրերից մեկում մինչև մեծ ընդմիջում չեմ ունենում այդ հնարավորությունը։
ՀՀ-ն պարտավոր է օր առաջ նախաձեռնել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթաց. Պահպանողական կուսակցություն
Իրականացնել լյուստրացիա և ՀՀ իշխանության օղակները մաքրել հակաքաղաքակրթական շահեր սպասարկողներից։


















































