Օրվա լրահոսը
«Խաղային ոլորտը պիտի առողջապահության նախարարությունը երևի կարգավորի, որ անձինք հոգեկան շեղում չունենան»․ Սերգեյ Բագրատյան
ՀՀ կառավարությունն առաջարկում է՝ խաղային ոլորտի կարգավորման ապահովումը, որն այժմ իրականացվում է որպես լիազոր մարմին՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, տեղափոխել էկոնոմիկայի նախարարության լիազորության ներքո։
Հայ-ամերիկյան փաստաթղթի ուշադիր ընթերցողը կտեսնի, որ այնտեղ Իրանին ու Ռուսաստանին անհանգստացնող դրույթներ կան. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պատերազմը մոտեցրեցին մեր երկրի սահմաններին։
Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը
Երևանի քաղաքապետին կից ձևավորված երիտասարդության հարցերի խորհուրդը գումարել է առաջին նիստը: Տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդները կմիավորեն իրենց ուժերն ու մասնակիցը կդառնան Երևանում նախաձեռնվող նախագծերին, երիտասարդական քաղաքականության մշակմանն ու կօգնեն իրենց նոր գաղափարներով: Ողջունելով խորհրդի անդամներին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորել է երիտասարդների ներուժը երկրի ու մայրաքաղաքի զարգացման գործում և նշել, որ պատրաստ է աջակցել ցանկացած հետաքրքիր
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ. բողոքի հայտագիր է հանձնվել նրան
Ռուսական պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության կանոնադրությունը հնարավոր է դարձել ԱԳՆ և ԱՄՆ պետքարտուղարության ջանքերի շնորհիվ. այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան
Փորձագետներից մեկը հարցազրույցում հայտարարում է, թե իբր իրենք ամիսներ շարունակ աշխատել են այս փաստաթղթի վրա:
Ինչի մասին էր զգուշացնում Չեսթերտոնը
Ինչպես հասկանալ, թե որ ցանկապատն է անիմաստ Հայր ու որդի քայլում են դաշտով եւ տեսնում են ցանկապատ: «Բացարձակապես չեմ հասկանում, թե ինչի համար է այդ ցանկապատը, ուզում եմ այն քանդել»,-ասում է որդին: Բայց հայրը կանգնեցնում է նրան ու առաջարկում է հարցին մոտենալ հակառակ տեսանկյունից. «Քանդիր այդ ցանկապատը միայն այն դեպքում, երբ դու կհասկանաս, թե ինչի
Ազնիվ չէ մտածել, որ իշխանությունների ամեն մի օրը արհավիրք է բերում Հայաստանին և միևնույն ժամանակ պարզ հերթապահ քննադատությամբ զբաղվել. Գենադի Մնացականյան
Իշխանությունները որքան հնարավոր է հենց իրենք իրենց ձեռքով են իջեցրել իրենց վարկանիշը, մնում է ասեն «խնդրում ենք եկեք վերցրեք իշխանությունը, մենք հոգնել ենք արդեն»։ Ավելի բարենպաստ պայմաններ չեն ստեղծվելու։
«Մայր Հայաստանը» դատապարտում է իշխանությունների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականության «ուկրաինացումը»
«Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականության «ուկրաինացումը» 1.Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխությունն սպառնալիք է մեր երկրի գոյությանը։ Հայ ժողովուրդն այժմ կանգնած է գոյաբանական խնդրի առաջ։ Դատապարտելի է առանց հանրային և խորհրդարանական քննարկումների ճակատագրական որոշումների ընդունումը։ 2.ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին ՀՀ կառավարության որոշումը, ինչպես նաև ԱՄՆ-ի
Քանի որ Իսրայելը և Թուրքիան ԱՄՆ-ի ամենակարևոր դաշնակիցներն են, իսկ Ադրբեջանը՝ նրանց դաշնակիցը, ի՞նչ շահեր ունի Ամերիկան՝ նրանցից պաշտպանելու Հայաստանը. համաձայնագրի վերաբերյալ հարցեր. Արթուր Խաչիկյան
Քանի որ Իսրայելը և Թուրքիան Ամերիկայի ամենակարևոր դաշնակիցներն են, իսկ Ադրբեջանը՝ նրանց դաշնակիցը, ի՞նչ շահեր ունի Ամերիկան՝ նրանցից պաշտպանելու Հայաստանը
«Տարեվերջին արդեն ակտիվություն սկսվեց բնակապահովման ծրագրի շուրջ, եւ ԼՂ-ից բռնի տեղահանված 440 ընտանիք արդեն իսկ ստացել է հավաստագիր»․ Նարեկ Մկրտչյան
Այսօրվա դրությամբ շուրջ 25 հազար արցախցիներ համարվում են զբաղված։ Մի մասը պետական աջակցության ծրագրերով են ընդունվել աշխատանքի, բայց նրանց մեծ մասն ինքնուրույն են աշխատանք գտել։
Կեսարյան հատումից 3 տարի անց` հղիության 38-րդ շաբաթում կինը ծննդաբերել է բնական ճանապարհով. Գյումրու բժշկական կենտրոն
14.01.2025-ին Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունում կինը կեսարյան հատումից 3 տարի անց` հղիության 38-րդ շաբաթում ծննդաբերել է բնական ճանապարհով։ Լույս աշխարհ է եկել 4450գ քաշով և 50 սմ հասակով իգական սեռի նորածին։ Գյումրու բժշկական կենտրոն
«Թեհրանի համար կարևոր է, որ հայ-ամերիկյան համագործակցությունն ուղղված չլինի Իրանի դեմ»
Ռուսաստանի հետ ստորագրվելիք ռուս-իրանական այս համաձայնագրի ստորագրումը չի փոխի Իրանի դիրքորոշումը՝ Զանգեզուրի կեղծ միջանցքին դիմակայելու և Բաքվի, Թուրքիայի, Իսրայելի և Բրիտանիայի կողմից տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին դիմակայելու անհրաժեշտության վերաբերյալ։
Փակագծում զետեղված «փաստաթուղթ» տերմինի այլ մեկնաբանություններն անընդունելի են
Աննա Սաֆարյանի (ներկայացուցիչ՝ փաստաբան Օֆելյա Հարությունյան) դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել էր 2024 թվականի դեկտեմբերի 27-ին: Ներկայացնելով թիվ ԵԴ/54523/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ դիմողը գտնում էր, որ «(…) ՀՀ Աշխատանքային օրենսգրքի` մինչեւ 03.05.2023թ. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-160-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը (մինչեւ 2023թ. հուլիսի 31-ը) գործող խմբագրությամբ «Աշխատանքային պայմանագրի
Սա նոր հանգրվան է ԱՄՆ-ՀՀ զարգացող հարաբերություններում. Մեթյու Միլլեր
ԱՄն-ն և Հայաստանը բանակցություններ են սկսելու Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտին աջակցելու համաձայնագրի շուրջ
Հայաստանի կողմից վարվող բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան
Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել, քան երբեւէ, առանցքում ունենալով կոնկրետ հարցեր՝ առանց էմոցիոնալ փաթեթավորման: Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա բոլոր հարցերին Հայաստանն առաջարկել է կառուցողական լուծումներ: Ոչ թե առաջարկներ է արել, այլ լուծումներ է առաջարկել: Թուրքիայի հետ ըմբռնման տեսանելի բազա է ձեւավորված:
Ովքեր և ինչպես 2025 թ.-ին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր
Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն հայտարարագիր 2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը ներկայացվում են մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ։ Այս փուլում տարեկան հայտարագիր ներկայացնող քաղաքացիների շրջանակն ընդլայնվել է․ 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր պետք է
Ինքնաթիռի կործանումն ու Պուտին-Ալիեւ հարաբերությունները
Ալիեւը Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների սրացման հրապարակային ֆոնն ապահովեց Դեկտեմբերի 25-ին Ղազախստանի տարածքում կործանվեց Ադրբեջանից Չեչնիա ուղեւորվող մարդատար ինքնաթիռը, որում եղել էին` Ղազախստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Ղրղըզստանի քաղաքացիներ։ Ուղեւորների մեծ մասը, սակայն, Ադրբեջանի քաղաքացիներ են։ Նախ ռուսաստանյան լրատվականները տեղեկություն տարածեցին այն մասին, թե ինքնաթիռը բախվել է թռչունների երամի, ինչն էլ, իբր, դարձել է կործանման պատճառ, որոնց հետ
Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպել է ազատազրկման դատապարտված անձանց հետ, այդ թվում՝ օտարերկրացի, որի ընթացքում նրանք ներկայացրել են իրենց խնդիրները
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 14-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ։ Հիմնարկի պետ Արտակ Ղազարյանի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, այցելել կացարաններ, ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց պահման պայմանները։ Այնուհետև Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԻՊ ներկայացուցիչներն առանձին հանդիպումներ են ունեցել ազատազրկման դատապարտված անձանց, այդ թվում՝ օտարերկրացի,
Տրանսպորտային քարտեր հնարավոր է ձեռք բերել նաև մետրոպոլիտենի կայարաններից
Տոմսային քարտն ակտիվանում է լիցքավորելուց հետո՝ 3 ժամվա ընթացքում:
Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել ավելի քան 337 մլն դրամի հարկ
Նախաքննության ընթացքում 20 մլն ՀՀ դրամը վերականգնվել է պետական բյուջե
Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիայի վրա
Կուսակցությունից միջադեպի համար մեղադրում են «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին
ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. Էլինար Վարդանյան
Կա մեկ այլ, ավելի վատ ճանապարհ՝ մինչ այս պահը «սպիտակով» ծառայություն մատուցողները պայմանավորվելու են ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների հետ և հաջորդ տարի գումարի մեծ մասը ստանալու են կանխիկ /սևով/
Հետ շրջվեք դեպի մոտ անցյալը․ այդպիսի պայմանագրով ԱՄՆ-ն օգնեց ավերակ Վրաստանից ստանալ այսօրվա Վրաստանը. Ստեփան Սաֆարյան
ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը Հիմա էլ այլ նառատիվ է դրվել շրջանառության մեջ․ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության Խարտիան ուղղակի «թղթի կտոր» փաստաթուղթ է, չի կարող փոխել աշխարհաքաղաքականությունը, այդ փաստաթղթով ԱՄՆ զինված ուժեր չի տեղակայելու Հայաստանի տարածքում, ԱՄՆ սպառազինություն չի տրամադրելու Հայաստանին, ներկայիս «ռազմավարական գործընկերությունները», որ կան Ռուսաստանի ու Ադրբեջանի, ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև, չեն
Ակնհայտ է, որ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը շարունակում է մնալ արկածախնդրության տիրույթում՝ սպառնալով հերթական պատուհասը բերել մեր հայրենիքի գլխին. Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» դաշինքի նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան գրառումը Քիչ առաջ ծանոթացա «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» կոչվող փաստաթղթին: Ժանրի կանոնների համաձայն, առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին: Իր հերթին ՌԴ-ն, ըստ էության, հայտարարել է, որ Հայաստանը չի կարող օրակարգում ունենալ ԵՄ անդամակցության հարց և մնալ ԵԱՏՄ անդամ:
Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում
Իշխանությունները մարդկանց խնդրում են դադարեցնել սննդամթերք նվիրել և փոխարենը կատարել դրամական նվիրատվություն:
«Առավել խորը համագործակցությունը նախանշող հանգրվան». Արարատ Միրզոյանը գրառում է կատարել ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանում
Նախարար Միրզոյանը գրառում է կատարել ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանում՝ ընդգծելով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման՝ պատմական իրադարձության կարևորությունը՝ որպես երկու երկրների միջև վերջին տարիներին հարաբերությունների զարգացման դինամիկան արտացոլող, ինչպես նաև առավել խորը համագործակցությունը նախանշող հանգրվան։ ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Նախարար Վահե Հովհաննիսյանն անտեղյա՞կ է, թե՞ ստում է. «Ժողովուրդ»
Պահուստային ֆոնդի ընդհանուր հատկացումների սահմաններում Կառավարության կողմից առանձնացվում է հարկաբյուջետային ռիսկերի կառավարման պահուստ՝ 95.4 մլրդ դրամի չափով, այլ ոչ թե 200 մլրդ
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրության ամբողջական տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։ ՀՀ կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ կողմից՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Կանոնադրության ամբողջական տեքստը. Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրություն Նախաբան Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները՝
Առաջին անգամ է, որ դատական իշխանության կողմից կամ դատաիրավական ոլորտում կազմակերպվում է միջոցառում, որտեղ հրավիրված չեն փաստաբանները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի կողմից կազմակերպված, Դատական իշխանությանը նվիրված միջոցառման օրակարգը, որտեղ նշված է, որ ժամը 12:15-ին պետք է 5 րոպեանոց ելույթով հանդես գա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մինչդեռ հունվարի 8-ին պաշտոնապես հայտարարություն տարածվեց, որ ԱԺ նախագահը հունվարի 8-14-ը լինելու է ամենամյա արձակուրդում: Այսինքն՝ ԲԴԽ նորանշանակ նախագահ Արթուր Աթաբեկյանը
Պետք չէ մարդկանց խաբել
Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերությունը շատ կարեւոր է, եւ դրա վերաբերյալ փաստաթղթի նշանակությունը պետք չէ նսեմացնել: Հրաշալի կլինի, օրինակ, որ մեր սպաների մի մասը կրթություն ստանա Միացյալ Նահանգներում: Եթե այդ նախագիծն իրականացվի, եւ մեր սպաներն այնտեղ սովորեն ոչ այնպես, ինչպես մեր հայտնի գեներալները 1990-ականներին «վերապատրաստվում» էին Հունաստանում, ապա դա կարող է խթանել մեր բանակի


















































