Օրվա լրահոսը
Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը քննարկել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության հետագա խորացմանը միտված օրակարգային հարցերը
ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատմամբ ընձեռնվող ոլորտային համագործակցության նախաձեռնություններին և նոր հնարավորություններին՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը։
Բա, մենակ շանտաժի լեզվով պիտի խոսել ռուսների հետ, դրանք ուրիշ լեզու չեն հասկանում. «ՉԻ»
Ասում են՝ այս խոսքերից հետո Պուտինն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, հրամայել, որ Ուկրաինայի հետ պատերազմը ամեն գնով կանգնեցնեն, քանի որ Հայաստանն իրենց ձեռից գնում է, զբաղվեն մենակ հայերով:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողությանը
Մեր հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա, վերջին տարիներին նշանակալի զարգացում են ապրել։ Դրանք հասել են այնպիսի մակարդակի, որի դեպքում ռազմավարական գործընկերության հաստատումը ոչ միայն համապատասխանում է ներկայիս իրողություններին, այլև էական նշանակություն ունի բարդ աշխարհաքաղաքական պայմաններում գործելու համատեքստում։
Էդուարդ Շարմազանով. ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից
Փաշինյանի նման քայլերն ընդամենը գրգռելու են Իրանին եւ ՌԴ-ին,փոխարենը ստանում ենք հերթական քարոզչական փուչիկն ու չարդարացված սպասումներ։
Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու
Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Թվում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի զիջումներն Ադրբեջանի պահանջներին վերջ չունեն: Միակ վերջը լինելու է Հայաստանի վերջը: Անցյալ շաբաթ, երբ նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի հասցեին, Փաշինյանը պատասխանեց հավելյալ զիջումներով։ Կարծես թե Ալիևն է Բաքվից կառավարում Հայաստանը։ 2025 թվականի հունվարի 7-ին Ալիևը ծավալուն մամուլի ասուլիս տվեց ադրբեջանական լրատվամիջոցներին, որի ընթացքում չափազանց ստորացուցիչ
«Մենք նաև սկսում ենք բանակցությունները ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ»․ Միրզոյան
«Մեր հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա, վերջին տարիներին նշանակալի զարգացում են ապրել։ Դրանք հասել են այնպիսի մակարդակի, որի դեպքում ռազմավարական գործընկերության հաստատումը ոչ միայն համապատասխանում է ներկայիս իրողություններին, այլև էական նշանակություն ունի բարդ աշխարհաքաղաքական պայմաններում գործելու համատեքստում»։ Այս մասին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ
Գալիք ամիս ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ կճամփորդի ՀՀ՝ սահմանային անվտանգության աշխատանք տանելու
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծել է երկու երկրների միջև վերջին տարիներին նոր զարթոնք ապրած տնտեսական և էներգետիկ համագործակցության դերը։ Պետքարտուղարի խոսքով՝ Հայաստանն ու Նահանգները շուտով միջուկային խաղաղ համագործակցության շուրջ բանակցություններ կսկսեն։ Նա շեշտել է նաև անվտանգային և պաշտպանական գործակցությունը։ «Մենք աջակցում ենք իր անկախության և սեփական տարածքի նկատմամբ
Հրանտ Բագրատյան. «Եթե Մինսկի խումբը կա, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը դատելն անհնարին է, եթե կա Մինսկի խումբը, ֆաշիստը Ալիեւն է»
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Ալիեւի հայտարարություններին՝ ասաց, որ իր կարծիքով դա կապված է այն բանի հետ, որ Նիկոլ Փաշինյանը, իսկ նրանք մշտական կապի մեջ են, ինչ-որ հարցերով փորձել էր հակաճառել: Եվ նա երեւի նիկոլ Փաշինյանին հասկացրել էր, որ տղա ջան, Հայաստանում քեզ որ դավաճան, կապիտուլյանտ են համարում, չգիտեն՝ դու ոչ դավաճան
Հայաստանը միանալու է Իսլամական Պետության կազմաքանդման գլոբալ դաշինքին
Ամերիկյան և հայկական զույգ դրոշների առջև տեղական ժամանակով 13:20-ին Վաշինգտոնում մեկնարկեց Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի ստեղծման մասին կանոնադրության ստորագրման արարողությունը։ Ամերիկյան կողմից փաստաթուղթը ստորագրում էր պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հայկական կողմից՝ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Ստորագրմանը նախորդած ելույթներում դիվանագետներ Բլինքենն ու Միրզոյանը տեղեկացրին, որ Հայաստանը միանալու է Իսլամական Պետության կազմաքանդման գլոբալ դաշինքնին։ Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Ջերմոցներ՝ Աճանանի բնակիչներին․ ԶՊՄԿ-ի առաջնահերթություններից են ազդակիր բնակավայրերը
Ծրագրի բյուջեն 7 միլիոն դրամ է
ՔՊ-ում ամփոփել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքները
Հունվարի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքները։ Մեծամորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Վահրամ Խաչատրյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, Կուսակցության Եղեգնաձորի Տարածքային կազմակերպության աշխատանքի հետ կապված, ինչպես նաև կարգապահական բնույթի հարցեր։
Անահիտ Բախշյանը դիմել է ՔԿ
ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ քննչական կոմիտեի նախագահ հարգելի պարոն Արթուր Պողոսյան Դուք 2024 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել եք ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, 2022-2024թթ. եղել եք ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, ապա` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, 2020-2022 թթ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ, այսինքն պետք
Իրադրության բերումով, ստիպված առավել վաղ ժամկետ է սահմանվում և դեռ պարզ չէ, Բաքվում բավարարված ե՞ն, թե՞ ոչ. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Եվ այսպես, իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող շանտաժ/սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում: Նախ մի քանի օր առաջ Փաշինյանը հայտնեց Մինսկի խմբի ձևաչափի լուծարման մտադրության մասին, իսկ այսօր արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ իշխանությունը խնդիր է դրել, որպեսզի մինչև
Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ. shamshyan.com
Այսօր՝ հունվարի 14-ին, մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05:00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց տեղափոխվածներն են Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Խաչատրյանը՝ «պոլիտրավմա, կոմա» ախտորոշմամբ և Երևանի բնակիչ 24-ամյա Հակոբ Գասպարյանը՝ «պոլիտրավմա հարցական» ախտորոշմամբ։ Հիվանդանոց են մեկնում ՀՀ Ներքին գործերի
«Մադրիդյան սկզբունքներում կա մի կարևոր կետ, որով ի չիք են դառնում Փաշինյանի՝ 1994թ․-ից ի վեր Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին կեղծ պնդումները»․ քաղաքագետ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն պնդումներին, թե ՀՀ ներկայիս իշխանությունը նախորդներից ժառանգություն է ստացել 1994 թվականից՝ զինդադարի հաստատումից ի վեր «Արցախն Ադրբեջանի կազմում» բանակցային ձևաչափը, այն համարեց ցածրակարգ սուտ։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյան, իր ֆեսբուքյան էջում պնդելով, թե 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին՝
Զենք փոխադրող ադրբեջանական ավիաընկերությունը ԱՄՆ-ից կարող է նոր ֆինանսավորում ստանալ. «Ազատություն»
«Ազատություն». Ալիևի ընտանիքի հետ սերտ կապերով հայտնի ավիափոխադրողը կարող է հերթական ֆինանսավորումը ստանալ Միացյալ Նահանգների կառավարական գործակալություններից մեկից։ Այս գործարքը փորձում է կանխել Ամերիկայի հայ դատի գրասենյակը՝ կոչ անելով Արտահանման-Ներմուծման Բանկին՝ EXIM -ին ադրբեջանական Silk Way Airlines-ին չտրամադրել 100 միլիոն դոլարի վարկ։ Ավիափոխադրողը ցանկանում է այդ գումարը ստանալ Boeing բեռնատար ինքնաթիռներ գնելու համար։ Հայ-ամերիկյան կազմակերպությունը
Թյուրիմացության մասին է խոսքը, ոչ թե քրեական հանցագործության քննության. փաստաբան
Դատարանի համար պարզ է դառնալու, որ այս գործի ելքը արդարացման վերդիկտը պետք է լինի. փաստաբան
Անհրաժեշտ է լավագույնս իրացնել և Հայաստանի ու Հնդկաստանի միջև բարեկամությունը որակապես նոր մակարդակի բարձրացնել
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային
Ոստիկանության Մալաթիայի բաժնում պահվող թռչող սարքը կհետազոտվի
Խոսքը գնում է 20.000 դրամանոց խաղալիքի մասին, ոչ թե ինչ-որ ԱԹՍ-ի. փաստաբան
Տիտանիկի տոմս չենք գնել, և այնպես չէ, որ ՌԴ-ի հետ շփումները զրոյի ենք հասցնելու․ Եղոյանը՝ Օվերչուկին. «Ա1+»
«Շատ բան չեմ կարող ասել, բայց խոսքը եղած հարաբերությունները ռազմավարական համագործակցության մակարդակի բարձրացնելն է»,- «Ա1+»-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրմանը։ Պատգամավորը համաձայնեց, որ այդ գործընկերության արդյունքում Հայաստանն ակնկալում է ԱՄՆ-ի հետ ձևավորել անվտանգային և տնտեսական հնարավորությունների դիվերսիֆիկացում։ Ինչ
ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս
Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը, այսօր հայտարարել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատարը՝ ելույթ ունենալով Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում։ «Մենք նաև լսում ենք, որ կան դրական շարժումներ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու ուղղությամբ: Դա ընտրություն է, և մենք պետք է բոլոր դիմումները շատ-շատ մանրամասն ուսումնասիրենք և նույնը կանենք Հայաստանի դեպքում։ Սակայն այս ընտրությունը,
Արարատ Միրզոյանի այց Ռուսաստան նախատեսվում է. ԱԳՆ մամուլի խոսնակ
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այց Ռուսաստան նախատեսվում է, այն պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ, այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են միջազգային տնտեսական վարկանիշային աղյուսակներում ՀՀ դիրքի բարելավմանն ուղղված քայլերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից հրապարակվող վարկանիշային աղյուսակներում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված քայլերը: Այդ համատեքստում ներկայացվել են բիզնեսի, աշխատաշուկայի, ներդրումային միջավայրի ազատության և այլ համաթվերում ներկայիս իրավիճակը, վերոնշյալ ուղղություններով Հայաստանի վարկանիշի բարելավմանը միտված բարեփոխումներն ու ծրագրերը: Վերջիններիս առնչությամբ հնչել են նաև տարբեր դիտարկումներ և
«Հուշագրի կետերից ամենաառանցքայինն այս շենքում Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարանի հիմնումն է»
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կնքել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագիր: Համաձայն հուշագրի՝ նախատեսվում է Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում հիմնել Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ՝ նվիրված սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանին: Ստորագրման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Գրականության
Ինտենսիվ գյուղատնտեսությունը մեր լոկոմոտիվ թեման է, ժամանակն է, որ մենք վերջնականորեն այս եզրակացությանը հանգենք. Փաշինյան
«Մշակվող և չմշակվող հողերի մասին խոսելիս մենք հաշվի չենք առնում, որ հազարավոր հեկտարներով հողեր տնամերձ այգիների տրամաբանության տակ ուղղակի արդյունք չեն բերում»
«Յո՞ երթաս». Արտակ Զաքարյան
Հարց է նաև, թե ինչպիսի՞ տեսք և առաջնահերթություններ է ունենալու Եվրոպական Միությունը մի քանի տարի հետո, եթե իհարկե պահպանի իր այսօրվա կառուցվածքն ու ներգրավվածությունը արևելյան գործընկերության և ընդլայնման հարցերում:
ԱՄՆ-ն Թուրքիային չի ներառել դաշնակից և գործընկեր երկրների շարքում
Ermenihaber. Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր կանոնակարգ է սահմանել, որը վերաբերվում է արհեստական բանականության համար կիրառվող չիպերի արտահանման խստացումներին։ Որոշ երկրների համար, որոնք համարվել են «անհանգստության տեղիք տվող երկրներ» սահմանափակումներ են դրվել արհեստական բանականության համակարգ մուտք գործելու համար։ Մասնավորապես նշվել է, որ 18 դաշնակից և գործընկեր երկրների համար չիպերի վաճառքի սահմանափակումներ չեն գործի։ Ուշագրավ է, որ
ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը չպետք է սպառնա այլ երկրների անվտանգությանը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
«Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնի հետ նման գործընկերության հաստատումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է՝ երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում, սակայն երկու կողմերի համար կարևոր է ելնել հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքից, այսինքն՝ այդ գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների և միջազգային ասոցիացիաների համար», – News.ru-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ անդրադառնալով ՀՀ-ի ԱՄՆ-ի
ՌԴ ԱԳ նախարար. «Երբ հայտարարում են, թե Եվրամիության առաքելությունն է անվտանգություն ապահովելու, ասենք, Սյունիքի մարզում, ես դա այնքան էլ չեմ հասկանում»
Ադրբեջանի, Հայաստանի ինքնուրույն որոշումն է, թե որտեղ ստորագրեն փաստաթուղթը երբ այն համաձայնեցված կլինի»,- պատասխանեց ՌԴ գլխավոր դիվանագետը:


















































