Օրվա լրահոսը

Ընդամենը 3 տարով սիմվոլիկ գումար տան ու ասեն՝ տեսեք մենք «Գոյ թատրոնին» օգնեցինք, դա ազնիվ չէ, նույնիսկ ծիծաղելի է. Սարգիս Արզումանյան

Այս փուլում մենք պայքարում  ենք վերականգնել թատրոնը որպես պետական ոչ առեւտրային կազմակերպություն. Արզումանյան

Կալիֆոռնիա նահանգի հրդեհված թաղամասերում արձանագրվել են գողության դեպքեր․ «Ամերիկայի ձայն»

Հինգշաբթի Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում ԱՄՆ նախագահն ասել էր, որ Կալիֆոռնիա նահանգին տրամադրվել են դաշնային ռեսուրսներ ու լրացուցիչ ֆինանսավորում՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար, որոնք նախագահը կոչել է «Լոս Անջելեսում երբևէ արձանագրված ամենավատ հրդեհներ»: Ըստ Բայդենի՝ հատկացված միջոցները կուղղվեն, որպեսզի 180 օր հոգան ժամանակավոր կացարանների կարիքները, վերացնեն վտանգավոր նյութերը, վճարեն արագ արձագանքման ծառայության աշխատակիցների աշխատավարձերը,

Ժնևի համալսարանում դեսպան Հասմիկ Տոլմաջյանն անդրադարձել է ոչնչացման սպառնալիքի տակ հայտնված Լեռնային Ղարաբաղի հարուստ մշակութային ժառանգությանը

Հունվարի 9-ին Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Ժնևի համալսարանում մասնակցեց Հայագիտության միջազգային ընկերակցության 16-րդ գլխավոր համաժողովին: Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում դեսպան Տոլմաջյանն ընդգծեց տարբեր աշխարհամասերից ժամանած և միջազգային առաջնակարգ համալսարններն ու լեզվագիտական հաստատությունները ներկայացնող շուրջ յոթ տասնյակ հայագետների մասնակցությամբ համաժողովի կարևորությունն ինչպես հայագիտական ուսումնասիրությունների զարգացման և հարստացման,

Նման «լուռ» թերացումներ, մասնաւորաբար քաղաքական չարաշահում՝ ո՛չ մէկ արդարացում ունին, ո՛չ Միացեալ Նահանգներու, ո՛չ ալ աշխարհի որեւէ այլ երկրի մէջ․ «Հայրենիք»

Երեք օրէ ի վեր, Լոս Անճելըսը օղակող բազմաթիւ քաղաքներ եւ բարձունքներ հրոյ ճարակ են, հրշէջներու անդուլ աշխատանքը շատ սահմանափակ արդիւնք տուած է. ուժեղ քանիին Հինգշաբթիի որոշ մեղմացումը պահ մը յոյս բերաւ, որ յաղթահարումը պիտի դիւրանայ, սակայն իրողական պատկերը փայլուն չէ: Աւելին, օդերեւութաբանական սպասարկութիւնը «կ’աւետէ», որ յառաջիկայ օրերուն, դարձեալ ուժեղ քամիներու «եղանակ» մը պէտք է սպասել

Նվազագույն կենսաթոշակի, պարենային զամբյուղի հարաբերակցության, հետվճարի մասով պաշտոնյաների պնդումները մանիպուլյատիվ են, ոչ լիարժեք․ «Փաստերի ստուգման հարթակ»

Հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը ևս մեկ տարով երկարաձգեց անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու ծրագրի ժամկետը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ներկայացնելով 2022 թ․ հուլիսից մեկնարկած հետվճարի ծրագրի արդյունքները, ասաց. «2024 թ. նոյեմբերի դրությամբ ունենք  շուրջ 278,000 շահառու, և ակնկալվում է, որ դեկտեմբեր և հունվար ամիսներին մենք կհատենք 300,000-ի շեմը: Մեկնարկից

Պարապ եւ վտանգավոր խոսակցություն ԵՄ-ի մասին

Ուկրաինան եւ Մոլդովան 10 տարուց ավելի գործադրած ջանքերից հետո ստացել են Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ 2022 թվականին: Վրաստանը՝ 2023-ին, բայց հարեւան երկրի ներկայիս ղեկավարությանը սառեցրել է գործընթացը՝ մինչեւ 2028 թվականը: Թեկնածուի կարգավիճակում պետությունը կարող է մնալ տարիներ, Թուրքիայի դեպքում՝ տասնամյակներ շարունակ: Եթե Հայաստանն իսկապես մտադիր է սկսել թեկնածու դառնալու ուղղությամբ աշխատանքը, ապա պետք է հաշվի

Ի՞նչ պետականություն, ի՞նչ ավանդույթներ․ Բա ինքը էդ տղեն ա՞․ «Չորրորդ իշխանություն»

2016 թվականին ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի կինը՝ Նաինա Ելցինան, շնորհավորեց Միխայիլ Գորբաչովին՝ 85-ամյակի առթիվ: Շնորհավորական հեռագրում, սա ցանկանում ենք ներկայացնել, տիկին Ելցինան նշել է. «Հարգելի Միխայիլ Սերգեյի. Թերևս չհավատայիք ինձ, եթե այս օրը ես այնպես ներկայացնեի, թե Ձեր և Բորիս Նիկոլայիչի հարաբերությունները հեշտ են եղել: Տարբեր ժամանակներում դրանք տարբեր են եղել, և մենք երկրի

Կանադայի Հայ դատ․ Մենք անդրդվելի ենք Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությանը, ներառյալ նրանց ինքնորոշման իրավունքը և անվտանգ վերադարձն իրենց նախնիների հայրենիք․ «Հորիզոն»

Horizon Weekly-ի բացառիկ հարցազրույցը Կանադայի Հայ դատի կոմիտեի գործադիր տնօրեն Սեւակ Բելյանի հետ. – Կանադահայ ժողովրդական իրավապաշտպան կազմակերպությունը ANCC ակտիվորեն առաջ է քաշում կանադահայ համայնքի մտահոգությունները հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Որո՞նք են Կանադայի հայ համայնքի հիմնական մտահոգությունները։ – Կանադայի Հայ դատի հանձնախումբը (ANCC) խորապես ներգրավված է արդարության, մարդու իրավունքների պաշտպանության և հայ համայնքի քաղաքական առաջնահերթությունների

Փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Շիրակի մարզում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան քաղաքներում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։                                                                Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի

«ՆԳՆ նախարարը պիտի բացատրություն տա, իսկ ոստիկանությունը թող մտածի՝ ինչ ապաշնորհ ծառայություն է իրականացնում, որ կարողանում ենք կանխատեսել նրանց բոլոր գործողությունները»․ Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը նաև նշեց՝ որպես իրական պատճառ այս ձերբակալությունների՝ ոստիկանությունը միշտ տեղեկացրել է՝ իրենց նպատակն է, որ երկրորդ մեքենա Արթուր Վանեցյանի հետևից չգնա. «Մենք էլ միշտ բացատրել ենք, որ օրենքով նախատեսված լիցենզավորված գործունեություն է, անձը իրավունք ունի ընտրելու անհրաժեշտությունը»:

Հրդեհից այրվել է Լուիս Մորենո Օկամպոյի տունը

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն x-ի իր էջում տեղեկացնում է, որ Մալիբուում իր տունը ավերվել է հրդեհի պատճառով։

«Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ն պարտավորվել է 2000 շվեյցարական ֆրանկ վճարել ՀՖՖ-ին

«Լոկոմոտիվ Երևան» ֆուտբոլային ակումբը դիմել էր Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարան (CAS)՝ ՀՖՖ ժողովի կողմից վերջինիս ՀՖՖ անդամությունից հեռացնելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

Արժանապատիվ Տ. Գաբրիել քահանա Վարդանյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Կանադայի հայոց թեմում։

Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի՝ ՀՖՖ ղեկավարության մասին արված արտահայտությունները:

Թիվ ԵԴ/66834/02/22 քաղաքացիական գործով 2024 թվականի դեկտեմբերի 26-ին դատարանը վճռել է Արթուր Արշամի Սողոմոնյանից հօգուտ հայցվորներ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության, Արմեն Խաչատուրի Մելիքբեկյանի որպես 16.12.2022 թվականին https://fcpyunik.am կայքի միջոցով զրպարտչական փաստացի տվյալներ ներկայացնելու արդյունքում հայցվորների պատվին և արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում բռնագանձել 800.000 ՀՀ դրամ։

«Մենք կբողոքարկենք այս ձեռառնոցին»․ դատարանը հրապարակեց Թրամփի պատիժը

Դոնալդ Թրամփը ամերիկյան պատմության մեջ առաջինը կլինի, որը պաշտոնապես հանցագործ ճանաչվելով հանդերձ՝ ստանձնում է նախագահի պաշտոնը։

Մառախուղ, թե՞ ամպամածություն

Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում են ջերմաստիճանային ինվերսիաներ (երբ ըստ բարձրության նկատվում է ջերմաստիճանի աճ), որն ուղեկցվում է ցածր հարկի ամպամածությամբ և մառախուղներով։ Վերջին 2 օրերին, հանրապետությունում գործող հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում, ինվերսիոն շերտ է առաջացել ծովի մակերևույթից 1500-2000մ բարձրություններում (բարձրացած ինվերսիա), որն ընդգրկում է Շիրակի և Արագածոտնի մարզերը,

27-ամյա կալանավորին հայտնաբերել են կախված վիճակում

Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․ ծնված Ա․Հ․-ն՝ կախված վիճակում։ Ծառայողներն անմիջապես կանչել են շտապօգնություն։ Ժամը 02։25-ի սահմաններում ժամանած շտապօգնության բժշկի կողմից արձանագրվել է կալանավորված անձ Ա․Հ․-ի կենսաբանական մահը։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն

Հայաստանում Չեխիայի դեսպանությունն աջակցություն է հայտնել Հայաստանի և Չեխիայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինների միջև երկկողմ համագործակցություն ձևավորելու վերաբերյալ

Սույն թվականի հունվարի 10-ին Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկին և հյուպատոս Թոմաշ Մալեքին: Գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը նշել է, որ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության առաջնահերթություններից է հանդիսանում Եվրոպական Միության անդամ երկրների, ներառյալ՝ Չեխայի Հանրապետության լիազոր մարմնի հետ անմիջական երկկողմ համագործակցության ձևավորումը և զարգացումը, որը խիստ կարևոր

ՄԻՊ-ն այցելել է «Արմավիր» ՔԿՀ

Անահիտ Մանասյանն այց է իրականացրել ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ Մանրամասները՝ տեսանյութում ՄԻՊ գրասենյակ

Կարեն Խաչանովն ի վիճակի է վերադառնալ ATP 10

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը 2024 թվականի վերջին հաղթել է Ալմաթիի մրցաշարում, Վիեննայում հասել է եզրափակիչ, իսկ Փարիզի «Masters»-ում՝ կիսաեզրափակիչ: Նա կարող է վերադառնալ TOP 10: Այս համոզման է աշխարհի նախկին 9-րդ ռակետ Անդրեյ Չեսնոկովը, որն այդ մասին խոսել է Խաչանովի հետ, երբ վերջինը Մոսկվայում էր գտնվել: «Ես նրան ասել եմ. մրցաշրջանի մի հատվածում ձախողվեցիր,

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։ Հանդիպման ընթացքում Էդուարդ Հակոբյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում առկա փոխգործակցությունը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի՝ «Հարկը հանուն կայուն զարգացման նպատակների» նախաձեռնության շրջանակում Պետական եկամուտների կոմիտեում Թվային

Էլինա Ավանեսյանը չի հաղթահարել Հոբարտի մրցաշարի կիսաեզրափակիչ փուլը

Հայաստանի լավագույն թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, Ավստրալիայում ընթացող Hobart International մրցաշարում ԱՄՆ-ն ներկայացնող Ամանդա Անիսիմովայի հրաժարվելու պատճառով, քառորդ եզրափակչի փուլը անցնելուց հետո կիսաեզրափակչում 6:4, 3:6, 4:6 հաշվով պարտվել է մեկ այլ ամերիկուհու՝ Մաքքարթնի Քեսլերին ու զրկվել է հաղթողին որոշելու համար մենամարտին մասնակցելու իրավունքից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Ապօրինի զենքի կասկածով ձերբակալելը դարձել է մարդկանց ազատությունից զրկելու անխափան գործիք իշխող քաղաքական ուժի ձեռքերում»․ Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանի վստահեցմամբ՝ անձին թեկուզ 10, 20 րոպեով ազատությունից զրկած ոստիկանության ծառայողները պատասխանատվության պետք է ենթարկվեն։

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին

Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերին, ինչպես նաև համագործակցության օրակարգի հետագա ընդլայնմանն ու խորացմանը: Հանդիպմանը քննարկվել է արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման

Սուրեն Սուրենյանց. «Փաշինյանը թող Բայդենին, Թրամփին կամ Մակրոնին ասի, որ կանգնած ենք արտաքին ներխուժման վտանգի առաջ, եւ ռազմական միջամտություն է մեզ պետք: Տեսնենք կգա՞ն»

Հայաստանի իշխանության երկրորդ ոչ ադեկվատ քայլը: Հենց երեկ վերցնում՝ Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծը հավանության են արժանացնում կառավարությունում, որը շուտով կգնա ԱԺ: Այսինքն, փոխանակ փորձեին հայ-ռուսական հարաբերություններում տոքսիկ բաղադրիչը վերացնել, ընդհանրապես մի այնպիսի բան են անում, որ Ռուսաստանի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները երեկվանից սկսում են մեզ արձագանքել:

Արսեն Բաբայանին ազատ արձակեցին

Արդեն տեղեկացրել ենք, որ փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանին այսօր Քրեական ոստիկանությունը ձերբակալել էր՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով: Քիչ առաջ նա իր ՖԲ գրառմամբ հայտնեց, որ ազատ է արձակվել: «Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չոն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,- գրել է փաստաբանը:

«Հոկտեմբերյանցի Նովո»-ի տղան ոստիկանների կողմից իրեն «զախվատ» անելու մտադրության մասին իմացել էր «Լիմուզին» մականվամբ հայտնի՝ օդանավակայանի բաժնի պետից. Shamshyan.com

Shamshyan.com. Երեկ՝ հունվարի 9-ին, ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակվել Կոտայքի մարզում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ ջոկատայինների կողմից իրականացված հատուկ օպերացիայի՝ «զախվատ»-ի մասին: Տեղեկացրել էին, որ քրեական ոստիկանները բերման էին ենթարկել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի որդուն ու ևս մի քանի հոգու: Երեկ կեսգիշերն անց նշված անձինք

Իոաննիսյան. Առաջարկել ենք այդ պաշտոնին նշանակել ավագ դատախազ Գևորգ Քոչարյանին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի հաստիքի համար այժմ մրցույթ է ընթանում (Սրբուհի Գալյանի՝ այլ պաշտոնի անցնելու արդյունքում): Արթուր Սաքունցի հետ միասին Գլխավոր դատախազին ռեկոմենդացիոն նամակ ենք հղել, որում առաջարկել ենք այդ պաշտոնին նշանակել նույն

ՀՀ բազմաթիվ տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր

Հունվարի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ

Եռաբլուրում շիրմաքարերից ծաղիկներ գողանալու գործով երեք անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Եռաբլուրում շիրմաքարերի վրայից ծաղիկներ գողանալու գործով երեք անձի կալանավորման միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՔԿ-ից։ Հիշեցնենք, որ հունվարի 4-ին համացանցում տեսանյութ էր տարածվում, թե ինչպես են գողանում Եռաբլուր զինվորական պանթեոնում ամփոփված զինծառայողի շիրմաքարերի ծաղիկները: ՊՆ-ից հայտնել էին, որ տեսանյութում պատկերված անձինք ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել են: Դեպքի առնչությամբ նախապատրաստված նյութերն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031