Օրվա լրահոսը

Սպիտակից 1 կմ հյուսիս երկրաշարժ է գրանցվել

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Լեհ քաղաքական գործիչը Փաշինյանին կոչ է անում լուծել Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու հարցը

Լեհ քաղաքական գործիչ Տոմաշ Լեխ Բուչեկը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում ՀՀ վարչապետն ասում է. «Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ»։ Տոմաշ Լեխ Բուչեկը Փաշինյանի գրառման տակ նրան կոչ է արել զբաղվել գերության մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու հարցով և հավելել. «Խնդրում եմ

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ

Ապա համատեղ շրջայց են կատարել «Հայաէրոնավիգացիա», «Ավիաբուժ» բժշկական կենտրոն, «Ավիաուսումնական կենտրոն» ընկերություններում։

Իշխանությունները փորձում են համոզել հասարակությանը, որ հակամարտությունն այլևս գոյություն չունի, ինչով հիմնավորվում է Մինսկի խմբի անպետք լինելը. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը Մինչ օրս իշխանությունները պնդում էին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը հնարավոր է միայն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, և այդ մոտեցումն ընկալվում էր որպես Հայաստանի հստակ և կուռ դիրքորոշում։ Սակայն այսօր վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է քննարկել կառույցի

«Ֆիլմ այն մասին, թե ինչպես «ձերբակալեցինք» ոստիկանությանը». Արսեն Բաբայան

Թե ինչպես ոստիկանությունն ընկավ մեր թակարդն ու ինչպես չկարողացավ տիրապետել իրավիճակին

Արամ Ա-ն յոյս յայտնեց, որ Լիբանանի դիմագրաւած տագնապներէն ետք Աունի ընտրութեամբ վերականգնումի նոր գործընթաց մը պիտի սկսի

Ինչպէս ծանօթ է, 9 Յունուար 2025-ին, Լիբանանի Հանրապետութեան Խորհրդարանը նախագահ ընտրեց լիբանանեան բանակի հրամանատար Ժոզէֆ Աունը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շնորհաւորական նամակ մը յղեց նորընտիր նախագահին՝ ողջունելով անոր ընտրութիւնը եւ ընդգծելով, որ այս ընտրութեամբ նոր էջ մը կը բացուի Լիբանանի ժամանակակից պատմութեան մէջ: Նորին Սրբութիւնը յոյս յայտնեց, որ վերջին տարիներու Լիբանանի դիմագրաւած տագնապներէն ետք

ՀՀ ԱԳՆ-ն՝ ամփոփելով 2024-ը

2024 թ. Հայաստանի Հանրապետությունը շարունակել է ընդլայնել հարաբերությունները Մերձավոր Արևելքի երկրների հետ։ Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջին անգամ տեղի ունեցավ արտաքին գործերի նախարարի պաշտոնական այց Ռիյադ։ Տարեկան ամփոփիչ ասուլիսում նախարար Միրզոյանն ընդգծեց, որ «բավականին հետաքրքիր զարգացումներ են նախանշվում, պետք է աշխատել այս ուղղությամբ»։ Կայացել է նաև ԱԳ նախարարի պաշտոնական այցը Կատար, որի

Լուսանկարը անելու պահին ավտոբուսը չի եղել երթուղում, չի սպասարկել քաղաքացիներին․ պարզաբանում

Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամլո խոսնակ Գեղամ Ասատրյանի ֆեյսբուքյան գրառումը Ցանկանում եմ պարզաբանում տալ մամուլում տարածվող լուսանկարի վերաբերյալ, որտեղ երևում է 4565 պետհամարանիշով տրանսպորտային միջոցը` հետնապակին կոտրված։ Լուսանկարը անելու պահին ավտոբուսը չի եղել երթուղում, չի սպասարկել քաղաքացիներին, ավելին` այն վարորդների փոխադրումը կազմակերպելու համար է նախատեսված։ Իսկ տվյալ պահին, երբ լուսանկարվել է, մեքենայի հետնամասը վթարելուց

Լոս Անջելեսի շրջանի արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվություն և ռեսուրսներ, ներառյալ ապաստարաններ

Ամերիկայի հայկական համագումարն իր սրտաբուխ մտքերն ու աղոթքներն է ուղղում Համագումարի մեր ընտանիքին, ընկերներին և աջակիցներին ու բոլոր տուժածներին, մինչ Լոս Անջելեսը բախվում է իր պատմության մեջ ամենաավերիչ հրդեհներին, որոնք ողբերգականորեն հանգեցրել են զոհերի, վիրավորների և հազարավոր տների, դպրոցների և ձեռնարկությունների կորստին: Հայկական համայնքի և Լոս Անջելեսի շրջանի կորուստները խորն ազդեցություն են թողել բոլորիս վրա։

Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին․ «Արմենպրես»

Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների  և  անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։ «Տեղյակ ենք Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին վերաբերող օրինագծի մասին, կվերլուծենք այն և կքննարկենք Հայաստանի իշխանությունների հետ։ Մինչ այդ,

Անվճար իրավաբանական օգնության տրամադրման, այդ համատեքստում այս պահին առկա անորոշության տեսանկյունից Մարդու իրավունքների պաշտպանը ստեղծված իրավիճակը մտահոգիչ է համարել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, ըստ որոնց՝ փաստաբանական ծառայություններ մատուցողների համար հարկային բեռը ավելացել է։ ՀԿ ներկայացուցիչները հայտնել են բազմաթիվ մտահոգություններ, այդ թվում` առ այն, որ այդ փոփոխությունների համատեքստում անվճար իրավաբանական օգնության ցուցաբերումն, ըստ ընդունված կարգավորումների` հարկվելու է: Արդյունքում, ըստ մտահոգությունների, քաղաքացիական հասարակության

Կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել․ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, պաշտոնատար այլ անձինք: Նիկոլ Փաշինյանը շրջել  է դպրոցում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության և Ասիական

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունվարի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` Հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։ Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում սպասվում է ձյուն։ Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Որքան էլ լսած լինեի, որ թշնամին Ջերմուկի ուղղությամբ առաջ է եկել, չէի պատկերացնում, որ խոսքը ընդհուպ քաղաքի մատույցների մասին է․ Էդգար Հարությունյան

Լուսանկարիչ Էդգար Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա։ Ամռանը տղաներիս հետ մի քանի օրով գնացինք Ջերմուկ «սուրճ խմելու»։ Երկրորդ կամ երրորդ օրն էր, որոշեցինք հաղթահարել Այծասար լեռան գագաթը (ովքեր ճոպանուղուն

Տպավորություն է, որ հայ դիվանագետները 30 տարի շարունակ փորձում էին Արցախը տալ Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը «հերոսաբար» դիմադրում էր․ Կարեն Միրզոյան

Արցախի հեռուստատեսություն – Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանը Նարեկ Սահակյանի հետ խոսել է Արցախյան հիմնահարցի շուրջ տեղի ունեցած բանակցությունների, արդյունքների և դրանց վերաբերյալ վերջին որակումների մասին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի չեղարկմամբ Փաշինյանը կօգնի Ալիեւին վերջնականապես փոխել ԼՂ հիմնահարցի էությունը՝ դիմացը ստանալով ՈՉԻՆՉ․ Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը ԵԱՀԿ Մինսկի խմբի չեղարկմամբ Փաշինյանը հերթական կարեւոր ծառայությունն է մատուցում Ալիեւին։ Դրանով նա օգնում է Ալիեւին միջազգայնորեն ամրագրել հակամարտության «լուծման» նորմալ լինելը ագրեսիայի միջոցով։ Բացի այդ վերջնական դուրս է բերվում Արցախի թեման միջազգային ասպարեզից։ Ի վերջո, եթե դա հակամարտություն չի, ապա կարող

Մեզ փորձում են վերադարձնել 200 տարի առաջ, երբ հայությունը երկրորդ սորտի «միլլեթ» էր Օսմանյան կայսրությունում․ «ՀայաՔվե»

Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից։ Նրանց նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ։ Մեզ փորձում են վերադարձնել 200 տարի առաջ, երբ հայությունը երկրորդ սորտի «միլլեթ» էր Օսմանյան կայսրությունում։ Սակայն իրականությունն այդքան միանշանակ չէ, որքան փորձում են ներկայացնել։ Առաջին հերթին՝ Ռուսաստանի «մահվան» մասին լուրերը վաղաժամ

Փարաքարում մեկնարկում են նախնական ընտրությունները

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է՝ Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին կմասնակցեն Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը:

Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Նազելի Բաղդասարյան

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը Մի շարք լրատվամիջոցների հարցերին ի պատասխան տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը: 2024թ. դեկտեմբերի 19-ին, «Արմենպրեսին» տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ, վարչապետ Փաշինյանը նշել է. (մեջբերում) «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն

Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն, այլ առկա մառախուղի խտացման հետևանք․ Գագիկ Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի քաղաքացիներ, Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն, այլ առկա մառախուղի խտացման հետևանք:

Մեկ ընտանիքի օրինակով ներկայացվել են, ըստ քաղաքապետարանի, առավել տարածված տոմսային երկու փաթեթները

Հարգելի՛ քաղաքացիներ, http://transport.yerevan.am կայքում կարող եք ծանոթանալ բոլոր տոմսային փաթեթներին, համեմատել դրանց առանձնահատկություններն ու ընտրել ձեզ հարմար տարբերակը։ Որպեսզի ձեր ընտրությունն ավելի դյուրին լինի, մեկ ընտանիքի օրինակով ներկայացրել ենք առավել տարածված երկու փաթեթները։ Սա կօգնի ավելի լավ հասկանալ դրանց հնարավորություններն ու արժեքները։ Այցելեք transport.yerevan.am կայք և գտեք ձեր կարիքներին համապատասխան լավագույն տարբերակը։ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

«Մեծ-մեծ խոսացողներ չլինեն»․ Բագրատ սրբազանը հորդորում է աջակցել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին՝ անկախ նրանից, թե ինչպիսի ցուցմունքներ կորզված կլինեն

Այսօրվա ուղիղ եթերում Բագրատ սրբազանը խոսեց նաեւ Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, մյուս գերիների հնարավոր դատավարությունների մասին։ «Սա մեր բոլորի ամոթն է՝ անկախ նրանից, թե դուք ինչպես եք վերաբերվում որեւէ մեկին կամ խմբին։ Մեր եղբայրներն են բոլոր նրանք, ովքեր գտնվում են Բաքվի բանտերում, տառապանքի մեջ, ում ընտանիքները զրկված են նրանց ներկայությունից։ Մի պահ դուք

ԵԱՏՄ անդամ երկրների հետ արտաքին տնտեսական ինտեգրումը բոլոր ուղղություններով մեր երկրի կայուն տնտեսական զարգացման համար ունի երկարաժամկետ և կենսական նշանակություն. Թադևոս Ավետիսյան

Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի բավարարման առանցքային գործոն՝ ավելացնելով իր իրական ներուժը։ Ընդ որում, նախորդ երեք տարիներին Հայաստանում արձանագրված բարձր տնտեսական ակտիվությունը հիմնականում պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոններով, ըստ որի՝ Ռուսաստանի հետ տնտեսական փոխգործակցությունը գրանցեց աննախադեպ թռիչքաձև աճեր։  Միևնույն ժամանակ, ԵՄ անդամ

Հեռախոսազանգերի միջոցով կապ են հաստատել օտարերկրյա քաղաքացիների հետ, առաջարկել են ներդրումներ կատարել․ ավելի քան 1400 անձանցից հափշտակվել է շուրջ 810 միլիոն դրամ

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 24-ին հաստատել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու, պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու, փողերի լվացում կատարելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Թ.-ն, նախնական համաձայնության գալով օտարերկրյա քաղաքացիներ Ի.Գ.-ի, Ե.Մ.-ի, ինչպես նաև մի խումբ այլ անձանց հետ, տևական ժամանակ կատարել

Բագրատ սրբազանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին

«Մեր, իրական Հայաստանի մարտահրավերը քո ստախոսությունն է, որը պետք է կտրվի»

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտական կարգում։ Հիշեցնենք, որ մրցույթն ամեն տարի մեկնարկում է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին։ Մրցույթին կարող են մասնակցել 16-ից 35 տարեկան դիրիժորներ՝ անկախ ազգությունից և քաղաքացիությունից։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի մարտի 20-ը։ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի մասնակցության պայմանների, հայտաձևի և

Ինչպես մեկ բարի գործը փոխեց իրականությունը. հեքիաթ՝ Սուրբ Ծննդյան տոնին

Փոքրիկները դիտեցին «Հայասա» թատերախմբի գունեղ ներկայացումը

Դիլիջանի նախկին ղեկավարի եղբորորդիների վերաբերյալ քրեական վարույթը Հակակոռուպցիոն դատարան է հանձնվել

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և Ա.Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը: Վ.Ս.-ին և Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նրանք 16 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով, նպաստել են, որ Դիլիջան համայնքի սեփականություն հանդիսացող՝ շուրջ 800 քմ

Նոյեմբերյան քաղաքում հրդեհ է բռնկվել երկհարկանի խանութ-տաղավարներում

Հունվարի 11-ին, ժամը 01:52-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում այրվում են խանութ-տաղավարներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել երկհարկանի (մոտ 360 քմ) խանութ-տաղավարներում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:40-ին, մարվել՝ 03:03-ին: Այրվել է  երկրորդ հարկը

Կառավարության կողմից խոստացված, բայց 2024-ին ձախողված, չիրականացված կամ հետաձգված 4 կարևորագույն ծրագրերը․ «Փաստերի ստուգման հարթակ»

«Փաստերի ստուգման հարթակը» ի մի է բերել կառավարության կողմից խոստացված, բայց 2024-ին ձախողված, չիրականացված կամ հետաձգված 4 կարևորագույն ծրագրերը, որոնք վերաբերում են հանրության լայն շրջանակներին: Կենսաթոշակների բարձրացման խոստումը կառավարությունը չկարողացավ իրագործել 2024 թ. տարեսկզբին տված մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարեց՝ 2024 թ.-ին կենսաթոշակները չեն բարձրանա: Փոխարենը թոշակառուներին հնարավորություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031