Օրվա լրահոսը

Կոնգրեսականներ. «Եթե Լեւոնը զոհվի՝ Զարուհի Փոստանջյանը կհանգստանա՞, թող ի՛նքը զոհվի, թող Րաֆֆի Հովհաննիսյա՛նը զոհվի» (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ի մոտ կոնգրեսականների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներից մեկը՝ 70-ամյա մի տատիկ մեր հարցին՝ ո՞ւմ հետ եք հույսեր կապում՝ պատասխանեց՝ «Մեզ նախագահ պետք չի: Ընդհանուր: Ոնց ուրիշ երկրներում մեջլիս կա, Չինաստանի օրինակը, Շվեյցարիայի, Ավստրիայի… բոլորը պետք է ի մի բերել եւ ասել՝այսպես է: Ժողովուրդը սովի է մատնված: Աղբանոցից հաց են ուտում, եւ խեղճ ոստիկաններին

Քոչարյանը պատասխանում է «Ռոյթերսին»

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Ռոյթերս» գործակալության հարցին: -Մեկնաբանեք «Յենի Ազերբայջան» կուսակցության քսանամյակին նվիրված արարողության ժամանակ Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններն այն մասին, որ «Հայաստանը հանդիսանում է արտերկրից ղեկավարվող մի տարածք` արհեստականորեն ձևավորված ադրբեջանական հողերի վրա», և որ «հայկական լոբբին հանդիսանում է մեր հիմնական թշնամին»: – Նման ռասիստական գաղափարախոսությամբ, պատմության նման անսանձ այլասերմամբ և հարևան

ՀՅԴ-ն հանդիպում է ունեցել ”Ազատ դեմոկրատների” հետ

ՀՅ Դաշնակցության նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում այսօր տեղի է ունեցել ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպումը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության ներկայացուցիչների հետ: Միջկուսակցական հանդիպմանը ՀՅԴ-ից մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, «Ազատ դեմոկրատների» կողմից` Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Անուշ Սեդրակյանը: «Հանդիպումն անցավ փոխըմբռնման մթնոլորտում: Երկուստեք կարեւորվեց, գործընթացները քաղաքական շրջանակներում պահելու

Hurriyet Daily News. «Թուրքիայի հայ համայնքը դպրոց կառուցելու թույլտվություն է ստացել»

Թուրքիայի հայ համայնքը երկրի իշխանություններից Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում առաջին դպրոցը հիմնելու թույլտվություն է ստացել: Դպրոցի շինարարությունները կավարտվեն երկու տարուց, այն կփոխարինի Դադյան հայկական պատմական դպրոցին: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը: Համայնքը դպրոցը կկառուցի սեփական միջոցներով, ինչպես նաև դրամական օգնություն կստանա Բաքըրքյոյի թաղապետարանի կողմից: Դպրոցը, որը հավանաբար կարժենա 4.5 միլիարդ թուրքական լիրա (մոտ 2,5 միլիարդ

ՀԱԿ-ի բողոքի ակցիայի մասնակից. «Գագիկ Ծառուկյանը արեց՝ լավ, չարեց՝ կասենք վո՛ն» (տեսանյութ)

«Իմ պահանջն է, որ լինեն իսկական, սիրով ընտրված պատգամավորներ, որոնք դուրս են եկել ժողովրդի ծոցից: Ոչ թե վերեւից իջել են ու Հայաստանի էլ բնակիչ չեն: Հիմա այսօրվա դրությամբ Գալուստ Սահակյանն իրավունք չունի մնալ խորհրդարանում: Կամ Շարմազանովը, որը գիշեր-ցերեկ կեղծություն է անում՝ սրան- նրան: Ուղեղ չունի, բայց ուզում է ասի, որ ես եմ, որ կամ: Հայի

South Pasadena Patch. «Հայազգի ռեժիսորը իր ֆիլմում պատմում է «հայ Աննա Ֆրանկի» մասին»

Երբ Կայ Մուրադյանը մեծանում էր Բոսթոնում, նա ուշադրություն չէր դարձնում 1915թ. ցեղասպանության ժամանակ ընտանիքի անդամներին կորցրած մոր ողբերգական պատմություններին: Նա պարզապես ուզում էր մյուս ամերիկացի երեխաների նման լինել: Գրում է «Սաութ Փասադենա փեթչ» պարբերականը` անդրադառնալով Կայ Մուրադյանի «Մորս ձայնը» վավերագրական ֆիլմին: Որպես հասուն մարդ, Հարավային Փասադենայի ռեժիսորը հավատացած է, որ մոր խոսքը փոխանցելն իր առաքելությունն

Catolic News Service. «Ստամբուլ գաղթած սիրիահայ ընտանիքը անորոշ վիճակում է հայտնվել»

Միշել Ջորջ Սարկիսյանը իր կնոջ և 8-ամյա դստեր` Մագդալենայի հետ վարձով են ապրում մի սենյականոց տան մեջ: Սա դժվարություններից մեկն է, որ այս ըտնանիքը ձեռք է բերել Հալեպից գալով Ստամբուլ: Գրում է «Կաթոլիկ» լրատվական ծառայությունը: Նրանք չեն կարող գազի և լույսի փողը վճարել, այնպես որ նստում են սառը տան մեջ ու այնքան լույս են օգտագործում,

Աշխարհահռչակ ընկերությունների լոգոները` նախկինում և հիմա

«Apple» ընկերության առաջին լոգոն նախագծել է Ռոնալդ Ուեյնը 1976թ-ին: Դրա վրագրված էր. «Նյուտոն…….Մտքի տարօրինակ ծովերով հավերժ միայնակ ճամփորդող միտք»: Ներկայիս տարբերակը ստեղծվել է 2003թ-ին: «Canon»-ի լոգոն ստեղծվել է 1933 թ.ին-, իսկ դրա ավելի պարզ տարբերակը ներկայացվել է 1956 թ-ին: «Nissan» ավտոընկերության առաջին լոգոն ներկայացվել է 1983թ-ին, երբ« Datsun ընկերություն սկսեց հանդես գալ նոր անվան ներքո:

Ագարակում հնարավոր է ջայլամաբուծություն ծավալվի

Կապանի տարածաշրջանի Ագարակ գյուղում Խորհրդային միության տարիներին բնակիչները զբաղվելու շատ բան ունեին: Ագարակում զարգացած էր դաշտավարությունը, ծխախոտագործությունը, թռչնաբուծությունը, մեղվաբուծությունը, ինչպես նաեւ  շերեմապահությունն  ու անասնապահությունը: Սակայն այսօր գյուղի նախկին աշխուժությունից շատ քիչ բան է մնացել: Ագարակցիներն այժմ անասնապահությամբ եւ դաշատավարությամբ են զբաղվում, որոշ գյուղացիներ էլ` մեղվաընտանքիներ պահում: Աշխատատեղերի բացակայության պատճառով շատերն են լքել գյուղը, հեռացել` մեկ

Կրթական ծրագրերը զինծառայողների և անապահով ընտանիքների երեխաների համար կլինեն շարունակական. ՀՀ վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում և անապահով ընտանիքներում կրթական ծրագրերի իրականացման արդյունքներն ու հետագա անելիքները» թեմայով խորհրդակցություն: Օրակարգային առաջին հարցով ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթության կարիքների գնահատման հետազոտության և կրթության ծրագրի փորձնական իրականացման արդյունքները: Փոխնախարարը նշել է, որ փորձնական ծրագիրը,

Տղամարդկանց թերությունները, որոնք գրավում են կանանց

Արդեն խոսել ենք այն մասին, թե կանանց որ թերություններն են գրավում տղամարդկանց, այժմ անդրադառնում ենք հակառակ երևույթին: Թե որ թերություններն են գրավում կանանց, փորձեցինք ճշտել հարցումների միջոցով, որոնց մասնակցեցին 20 աղջիկ և 20 տղա: Աղջիկների կողմից ամենաշատ հնչած պատասխանները ներկայացնում ենք այստեղ. . Տղամարդկանց խանդը, նաև անվստահությունը: Կանաց դուր է գալիս, երբ իրենց որոշ չափով

Գալուստ Սահակյանին հորդորում էին իր որդուն ուղարկել հավաքարար աշխատելու (տեսանյութ)

«Գալուստ Սահակյանը աշխատանքի տեղ է առաջարկում՝ հավաքարար, որ մարդիկ փող աշխատեն: Իրա 2 տղային էլ կարող է ուղարկենք՝ հավաքարար աշխատելու: Եթե աշխատանք չկա, թող իրա տղային ուղարկի հավաքարար աշխատելու, ես իր տղայի տեղը կաշխատեմ»,- այսօր ԱԺ-ի մոտ ՀԱԿ-ի կազմակերպած ակցիայի մասնակիցները Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից եւ նրա որդուց բողոքեցին: Նրանց բարկացրել էր

Արմեն Մարտիրոսյանը Ծառուկյանի առաջադրման խնդիր չի տեսնում

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավոր առաջադրումը «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին չի զարմացնում. «Հնարավոր է առաջադրվի, կուսակցության առաջնորդն է, առաջադրվելու առումով խնդիր չեմ տեսնում: Համենայնդեպս նրա հարցազրույցից տպավորություն ստացա, որ առաջադրվելու մտադրություն ունի»: Հիշեցնենք, որ պարոն Ծառուկյանը Zham.am-ին ասել էր, որ նախագահական ընտրությունների վերաբերյալ ինքն արդեն որոշում ունի: Այլ քաղաքական ուժեր կսատարե՞ն ԲՀԿ թեկնածուին

104 քաղաքացի ցմահ ազատազրկված է

Վերջին երեք տարում Հայաստանում ցմահ ազատազրկության է դատապարտվել 15 մարդ։ Հայաստանյան բանտերում ներկա պահին ցմահ ազատազրկության դատապարտված 104 քաղաքացի կա։ Նրանց մի մասն այդ կարգավիճակում է հայտնվել քրեական օրենսգրքի փոփոխությունից հետո, երբ 2003-ին նախագահի հրամանագրով մահապատժի դատապարտվածների պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկությամբ։ Հայաստանի Հելսինկայն կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ դա բացասական իմաստով

Կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 23-ին ժամը 07.00-ից մինչև նոյեմբերի 24-ը ժամը 19.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհ, Ս.Զորավար, Սևանի, Ս.Սարգսյան, Ֆրունզե, Մխչյան, Բայդուկով, Մայիսի 9, Մհեր Մկրտչյան, Մուսաելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Դոդոխյան, Հրազդանի, Ղարիբջանյան, Մանթաշյան, Նիզամի, Շևչենկո, Վ.Շենգավիթ 2-րդ, 10-11 փողոցների, Արշակունյաց պող.

Վարդան Օսկանյան. «Աստված տա, միասնական թեկնածուով կարողանանք գնալ նախագահական ընտրությունների» (Տեսանյութ)

«Զգում ենք, որ ձեւավորվել է հասարակական նոր պահանջ՝ միասնաբար գործելու, երկիրն այս վիճակից դուրս բերելու: Ձեր ձայնը լինելու է վճռական: Ինչքան շուտ դուք ձեր ձայնը լսելի դարձնեք, կարծում եմ, որ դա ավելի մեծ պարտավորություն է դնելու մեր բոլորի վրա, որպեսզի մենք առաջնորդվենք ազնիվ շահերով, համախմբվենք միասնական օրակարգով, ինչու չէ Աստված տա՝միասնական թեկնածուով կարողանանք գնալ նախագահական

«Բանակում ծառայելը շատ կարևոր է բոլորի ու հատկապես տղաների համար». Աղջիկ դիպուկահարի համոզմունքը

21-ամյա Անժելիկա Մուրադյանն այն համարձակ աղջիկներից է, ով իր ձեռքն է վերցրել զենքն ու ծառայել Հայաստանի Հանրապետությանը: 20 տարեկան էր, երբ որոշեց դառնալ դիպուկահար և ծառայության անցավ հայոց բանակում, սակայն ծառայելու ցանկություն դեռ մանկուց է ունեցել. «Ցանկությունն իմ մեջ ծնվեց, երբ պապս սկսեց պատմել Արևմտյան Հայաստանի, Արցախի մասին, և իմ մեջ փոքրուց հասունացավ այն միտքը,

406.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Նոյեմբերի 21-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.5 դրամ:

«Ասում էին` լավ մասնագետներ ունեք, բայց ձեզ մոտ…հաշմանդամ, հիվանդ երեխաներ կան». ներառական կրթության անցնելը, ըստ մասնագետների իրավիճակ կփոխի

Հինգ տարի հանրակրթական դպրոց հաճախելուց` հետո նոր դպրոց տեղափոխվելով միայն Աննան սկսեց սովորել մասնիկներ գրել, տառերը կապակցել իրար, թվերը գումարել ու հանել: Աննան մտավոր հետամնացության խնդիրներ ունի եւ նրա մայրը նշում է, որ նախկին դպրոցում երեխան անընդհատ բախվել է անհանդուրժողականության, նույնիսկ վիրավորանքների արժանացել ուսուցիչների կողմից: «Ոչ մի ուշադրություն, ոչ մի բան, անիմաստ ներվայնանում էր երեխան

Բարի ծառայություն և բարի վերադարձ

Մեկնարկեց աշնանային զորակոչը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  դեռ զորակոչի նախօրեին վստահեցրեց, որ ինքը «հետևել և հետևելու է,  որ զորակոչն անցնի բնականոն հունով, և որևէ խախտում չլինի»: Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում նախարարը նշեց նաև, որ այս զորակոչին արդեն որոշ փոփոխություններ են իրականացվել. «Նախևառաջ՝ բարձրացնելու ենք նախազորակոչային միջոցառումների իրականացման մակարդակը, դա կցագրումն է և 16

Մարմնավաճառն այլեւս մարմնավաճառ չէ` «սեքսի աշխատակից» է

«Կոռեկտ չէ օգտագործել մարմնավաճառ տերմինը, պետք է ասել սեքսի աշխատակից»,-ներկայացնելով միջազգային կազմակերպությունների կողմից մշակված նոր տերմիններն, այսօր Ծաղկաձորում ասաց միջազգային մարզիչ Մարինա Մաքսիմովան: Եռօրյա դասընթացի ընթացքում միջազգային փորձագետը հայկական լրատվամիջոցներին սովորեցնում էր ինչպես լուսաբանել ՄԻԱՎ/ՁԻԱՀ թեմաները լրագրողական էթիկայի շրջանակներում` որպեսզի չոտնահարվեն այդ վարակով ապրող մարդկանց իրավունքները: Միջազգային կազմակերպությունները գտնում են, որ օրինակ` լրագրողը հրապարակումներում չպետք

Հ. Ղազարյանը՝ քաղաքական կոնսուլտացիաների մասին.«Մենք նրանով էլ ենք զբաղված, նրանով էլ»

Օրեր առաջ ԲՀԿ-ի նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաների շարքում տեղի ունեցավ ԲՀԿ- «Ազատ դեմոկրատներ» հանդիպումը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում հանդիպումը գնահատել էր «ամենաարդյունավետներից» մեկը և շեշտել, որ իրենց առաջ քաշած գաղափարները ընդհանուր եզրեր ունեն ոչ միայն «Ազատ դեմոկրատներ»-ի, այլև մյուս կուսակցությունների հետ: ԲՀԿ-«Ազատ դեմոկրատներ» հանդիպմանը «Ազատ դեմոկրատներ»-ի կողմից կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի և

Ռեժիսոր. Չի կարելի փողոցում գյուղացու պես գոռալ եւ ասել, թե սերիալում այդպես է

Հայաստանյան հեռուստաընկերությունների մատուցած արտադրանքից այսօր «Ելակետ» ակումբում խոսեցին ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը, հաղորդավար Կարեն Քոչարյանը և հաղորդավարուհի, դերասան Զառա Արամյանը: «Հեռուստատեսությունները միայն չար լուրեր են փոխանցում ժողովրդին, բայց մատուցելու ձեւ գոյություն ունի: Առանց այդ էլ նեգատիվը շատ է, եւ պետք չէ նաեւ եթերից պրոպագանդել դա: Խնդիրը հեռուստատեսության կոլեկտիվից է գալիս. այսօր մի ստեղծագործական խմբում մարդիկ իրար

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դասադուլի մասին

Ժամեր առաջ mynews.am–ը տեղեկացրել էր, որ առավոտյան դասադուլ են արել ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներ: Նրանք դժգոհել են ջեռուցումից: «Առավոտ երիտասարդականը» գնաց խնդրի հետքերով: Ուսանողներից մեկը մեզ պատմեց, որ իրենց կուրսում հիվանդ ուսանողներ կան, ովքեր ճարահատյալ են եկել դասի, քանի որ բացակայությունները ազդում են գնահատականների վրա: «Լսարաններում ցուրտ է, հիվանդանում են, գալիս են դասի, վարակում

Ծառուկյանն իր որոշումը կայացրել է

Zham.am-ի բացառիկ հարցազրույցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: -Պարո՛ն Ծառուկյան, չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ ողջ հանրությունը, նաեւ արտերկրում բնակվող միլիոնավոր մեր հայրենակիցներ սպասում են Ձեր որոշմանը` կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Ե՞րբ կընդունեք Ձեր որոշումը: -Բնականաբար, նման կարեւորագույն որոշումները չեն ընդունվում վերջին պահին եւ հանպատրաստից: Ասեմ ավելին. ես իմ մեջ որոշումն

Արաբական Միացյալ Էմիրությունները` ամենապահանջված երկրներից է ամանորյա օրերին

  Ամանորյա հանգիստն արտասահմանում անցկացնելն այժմ հասանելի է մեր հայրենակիցներից շատերին, և տարեցտարի ավելանում է Արաբական Միացյալ Էմիրություններում Ամանորը դիմավորողների թիվը: Ինչպես ցույց են տվել միջազգային վիճակագրական տվյալները, վերջին տարիներին հատկապես մեծացել է Դուբայում (https://www.inlobby.com/r/4cdT) Ամանորն անցկացնելու միտումը նախկին Խորհրդային Միության, սլավոնական երկրների քաղաքացիների թվում: Ուստի հյուրանոց ամրագրելու մասին պետք է հոգ տանել հնարավորինս շուտ`

Շախմատի չեմպիոններն ընդդեմ դատապարտյալների (ֆոտոշարք)

  Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններ Լեւոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանն այսօր ՀՀ արդարադատության նախարարության «էրեբունի» քրեակատարողական հիմնարկի 15 դատապարտյալների և ՔԿՀ-ի 5 աշխատակիցների հետ շախմատային սեանս անցկացրեցին: Միջոցառումն իրականացվեց դատապարտյալների սոցիալ-հոգեբանական վիճակի բարձրացմանը նպաստող ծրագրի շրջանակներում:   Մանրամասն՝ ավելի ուշ

«Երկար պրպտեցի, բայց Շիրակի մարզում այդպես էլ պատգամավոր-ֆեոդալի չմտաբերեցի»

Aravot.am-ի հետ զրույցում դաշնակցական, հոգեբան Աշոտ Հակոբյանն անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների կողմից տարածքները ֆեոդալականացնելու մասին արված հայտարարությանը, ասաց. «Ինչո՞ւ է երկրորդ նախագահը այսպիսի դիրքորոշում հայտնել, երբ իր իշխանության օրերին մեծամասնականը նույն անարդյունավետությամբ էր գործում` նույն մարդիկ, նույն ֆեոդալներն էին ընտրվում, երևի սա թողնենք , նախագահն ինքը պարզաբանումներ տա: Բայց

«Հայանտառի» ղեկավար. «Ապօրինի անտառհատումը բնական երեւույթ է»

«Գազի գնի թանկացումը կարող է եւ պետք է բերի վառելափայտի պահանջարկի ավելացման, եւ եթե պահանջարկը մեծացավ, եւ եթե չկարողանանք օրինական ճանապարհով ապահովել, բնականաբար, ապօրինի հատումներ կլինեն: Մենք պետք է կանոնակարգված ձեւով օրինական վառելափայտով ապահովենք»-այսօր «Հայելի» ակումբում ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար Մարտուն Մաթեւոսյանը `պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե մտավախություն չկա՞, որ գազի թանկացման պատճառով մարդիկ կանցնեն

Սփյուռքի նախարար. «Կարեւոր չէ` սիրիահայերին աշխատանքը դուր կգա՞ թե` ոչ, տեղավորեք»

Այսօր «Էրեբունի» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում մի քանի տասնյակ սիրիահայեր էին հավաքվել, որպեսզի պարզեն, թե կառավարությունը ինչ աշխատանքով կարող է իրենց ապահովել: Սիրիահայերի հետ հանդիպման էին եկել նաեւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ինչպես նաեւ տասնյակ գործարարներ, որոնք տարբեր աշխատանքներ առաջարկեցին: Սփյուռքի նախարար տիկին Հակոբյանը կոչ արեց բոլոր հայ գործարարներին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031