Օրվա լրահոսը
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի դիմումը ՀՀ կառավարությանը եւ «Տանգո» ընկերությանը` ՀՀ ԱԳՆ շենքի առուվաճառքից հրաժարվելու հորդորով
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի Նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը հրապարակել է Ասոցիացիայի հետևյալ դիմումը «Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան» համամիտ է Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, հարգարժան պարոն Վազգեն Մանուկյանի հետ, որը Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքը որակում է որպես քաղաքական սխալ: Պատմական փորձի և արդի հայկական
Ռուբեն Սաֆրաստյան. «Երիտասարդ արեւելագետների լավագույն զեկույցները կտպագրվեն» (տեսանյութ)
Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ երիտասարդ արեւելագետների հանրապետական 33-րդ համաժողովը: Բացման խոսքում ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից-անդամ Ռուբեն Սաֆրաստյանը հայտնեց, որ 1970-ականներից ի վեր Արեւելագիտության ինստիտուտը կազմակերպել է հանրապետական եւ միջազգային գիտաժողովներ՝ երիտասարդ արեւելագետների համար ճանապարհներ հարթելով գիտության ասպարեզում. «Համոզված եմ, որ այս գիտաժողովի ընթացքում երիտասարդ գիտնականները նոր գիտելիքներ կստանան իրենց
Ստորագրվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագիրը
ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը։ Նախքան ընդլայնված կազմով նիստի մեկնարկը տեղի է ունեցել հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակություների նեղ կազմով հանդիպումը: Ողջունելով նիստի մասնակիցներին` ՀՀ վարչապետը նախ շնորհավորել է Մաքսիմ Սոկոլովին հանձնաժողովի
Telegraph. «Անաստաս Միկոյանը խաբել է Կաստրոյին գոյություն չունեցող օրենքով»
ԱՄՆ-ի ազգային անվտանգության ծառայության հրապարակած արխիվային փաստաթղթերը ցույց են տալիս, թե 1962թ. Կուբան ինչքան մոտ էր լատինաամերիկյան առաջին միջուկային տերությունը դառնալուն: Այս մասին գրում է «Թելեգրաֆ» թերթը: Սովետական Միությունը, ԱՄՆ-ից գաղտնի, 100 միջուկային հրթիռ էր թողել Կուբայում և նախատեսել էին կուբացիներին սովորեցնել դրանց օգտագործման ձևը: Սակայն դիվանագիտական այցի ժամանակ ԽՍՀՄ առաջին քարտուղարի տեղակալ Անաստաս Միկոյանը
Շուխոնց հրաշագործ Ավետարանը կտարվի Օշական
Հոկտեմբերի 13-ին, Սրբոց Թարգմանչաց տոնին, Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ Պատարագ: Այս առիթով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից դուրս կբերվի և Օշական կտարվի Շուխոնց հրաշագործ Ս. Ավետարանը (1669 թ.): Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգ
Տարօրինակ նոր մարզաձեւ. օդում սեքսի աշխարհի առաջնություն
Մարզաձեւն ստեղծվել է Ճապոնիայում եւ սկսած 2006 թվականից, արդեն աշխարհի առաջնություններ են կազմակերպվում: Կանոններն այսպիսին են. մասնակիցը չի մերկանում, այլ հանդիսականի առջեւ ցուցադրում է սեքսուալ ակտիվության տեսարան` երեւակայական զուգընկերոջ հետ: Իսկ մրցավարները գնահատում են սեռական գործողության իմիտացիայի հաջողվածության աստիճանը եւ երեւակայական սեքսում մասնակցի էներգիան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սոցապ նախարարը տնտեսագիտականում բաց դաս անցկացրեց
Աշխարհն աննախադեպ արագությամբ ծերանում է: 2050 թվականին 60 եւ ավելի տարիք ունեցող մարդկանց թիվն աշխարհում ավելի շատ կլինի, քան 15 տարեկանների: Հայաստանի բնակչության կեսը 2050-ին կլինի 50 տարեկանից բարձր: Այսօր Տնտեսագիտական համալսարանի ուսանողներին այսպիսի տխուր վիճակագրություն ներկայացրեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Ըստ նրա, տնտեսությունը նույնպես ծերանում է: ՄԱԿ-ի մասնագետը ապագա տնտեսագետներին
Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյան. « Էլդա Գրինը մեղավոր է սույն գործում նույնքան, որքան նախաքննական մարմինը»
Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հոկտեմբերի 10-ի նիստում, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն անդրադառնալով հոգեբան Էլդա Գրինի կողմից կատարված Արտակ Նազարյանի հետմահու դատահոգեբանական, դատահոգեբուժական փորձաքննությանը, հայտարարեց. « Այդ փորձաքննությունն իր հիմքում հանցավոր է: Մենք առաջիկայում կմիջնորդենք , որպեսզի բերվի դատարան եւ հարցաքննվի Էլդա Գրինը եւ պատասխան տա այն հարցերին, թե նա ինչպե՞ս կարող էր
«Ես տեղյակ եմ ԵԴ որոշումներից»
Ասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: – Պարոն Մանուկյան, կարծում եմ հետեւո՞ւմ եք վերջին իրադարձություններին՝ կապված Հայաստանի դատարանների քննած գործերով պետության վրա ֆինանսական պարտավորություններ դնելու հետ: Օրեր առաջ տեղեկացանք Գ. Վիրաբյանի եւ Ժ. Սեֆիլյանի գործերից: Երեկ եւս երկու գործով եղել են վճիռներ, որոնցով ասում են՝ տուգանվել
«Գլխավոր օնկոլոգը կանգնեցրել է մեր երկրում օնկոլոգիայի բուժման զարգացումը»
Այս կարծիքին է Սեւակ Ավագյանը, որը «Ոսկրածուծի դոնորների ռեեստրի» բժշկի հետ առաջարկում է որոշ ուռուցքների բուժման արդյունավետ մեթոդ: Առողջապահության ոլորտի որոշ մասնագետներ փաստում են, որ Հայաստանում օնկոլոգիական բժշկությունը մնացել է դեռեւս 70-ականների մակարդակին, մինչդեռ ամբողջ աշխարհում այնպիսի արդյունքներ են արձանագրվում այս ոլորտում, որ ուռուցքային հիվանդություններից մարդկանց մահացությունը նվազագույնի է հասցված: Ընդ որում, ինչպես վստահեցրեց «Ոսկրածուծի
Խորհրդավոր ու անթափանց մրցույթ` գերմանական կազմակերպության կողմից
Երեկ Aravot.am-ը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունից (GIZ) հետաքրքրվեց, թե ինչպե՞ս ամփոփվեցին այս տարի մայիսին հայտարարված ընտրությունների եւ օրենսդրական դաշտի լուսաբանման թեմայով մրցույթի արդյունքները, ովքե՞ր ի վերջո հաղթեցին, ինչպե՞ս եւ ովքե՞ր որոշեցին հաղթողներին: Բանն այն է, որ հաճախ նման մրցույթներում, հատկապես, երբ գործ ունենք միջազգային կազմակերպության եւ բավականին գայթակղիչ մրցանակների հետ, մրցույթներն անցկացվում են ձեւական, հայտարարությունները
«Օսկանյանին ապաշխարության Քրիստոս չդարձնել»
«ԱՄՆ-ն Օսկանյան Վարդանին անպայման սրընթաց տանելու է գահակալության, եւ մտածել, թե հալածանքներով նրան կոչնչացնես՝ քաղաքական կարճատեսություն է: Օսկանյան Վարդանին կդարձնեք Վարդան Մամիկոնյան»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Փետրվարին վճռականորեն նախագահական ընտրությունների գնալու համար նա Սերժ Սարգսյանին առաջարկում է. «Կանգնեցնել այդ հալածանքները, Օսկանյանին ապաշխարության Քրիստոս չդարձնել»: Արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար համախմբել ներքին քաղաքական ուժերը.
Մեր կիսատ խոսքը
Աղապատանքի կամ անքնության ժամերին, երբ հոգիդ բաց է երկնքի առջեւ, եւ դու խոսքում ես անխոս, քանզի բոլորը քնած են եւ մեն մենակ ես աստղերի դեմ. խոսում ես զավակներիդ հետ, չասված ասելիք ես ասում կնոջդ, սիրելիներիդ, ընկերներիդ, հին եւ օր օրի մոռացվող ազգիդ թագավորներին, երկրիդ նախագահին… Խոսում, խոսում-ասում ես ինքդ քեզ, իսկ երբ լույսը բացվում է
«Ի՜նչ պույպույ, ինչ վույվույ՝ Վարդանին փուռը տալուց հետո»
«Աղվան ապարանցի պարտակիչը», «կապիտալի առյուծազգի Ծառուկյանը», «բանդերլոգների որջը» եւ «Քաջ Նազարը» Խորհրդարանում ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին «Աղվան ապարանցի պարտակիչին հանձնելու արարողակարգի ընթացքից» Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն ապշած է. «Ես սպասում էի կապիտալի առյուծազգի Ծառուկյանի մուտքը քաղաքական մարտադաշտ՝ այնպես, ինչպես Կիպլինգի «Մաուգլիի» իմաստուն վիշապ Կան՝ բանդերլոգների ողջը ներխուժելիս: Ես սպասում էի, որ հանրապետական
Արա Աբրահամյանը խոստովանում է, որ Լիբիայի պատերազմի արդյունքում կորցրել է 1 մլրդ դոլար
Արա Աբրահամյանը Լիբիայում պատերազմի արդյունքում մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի չափով կորուստներ է ունեցել։ Այս մասին նա հայտարարեց այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Բայց եթե ինքը կորցրել է բիզնեսը, ապա Լիբիայում կորցրել են պետությունը։ «Քաղաքականություն է, մի օր լավ է լինում, մի օր վատ է լինում, տենց ստացվեց։ Բայց որ բանկրոտ եմ, ինչպես գրում են
Զուտ ձեւականություն չէ
Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը երեկ՝ նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի «թագադրման» արարողության ժամանակ, ասաց՝ թող վրացիները գլուխ չգովեն, որ իրենք առաջինն են իշխանությունը խաղաղ, ընտրությունների միջոցով փոխանցում, իրականում առաջին անգամ դա տեղի է ունեցել Գյումրիում: Ցավոք սրտի, պարոն Գիզիրյանը սխալվում է. պարզապես նախորդ քաղաքապետն իր էքսցենտրիկ բնավորությամբ եւ քրեական հակումներ ունեցող զավակով սկսել է ազդել «նաչալստվայի»
Բաբուխանյանին զարմացրել է Ռոբերտ Քոչարյանի որակը եւ զուսպ չլինելը
«Լեւոն Տեր-Պետրոսյանն այլեւս ասելիք չունի: Նրա ամբողջ քաղաքական ծրագրերն ավարտվեցին ֆիասկոյով: Անգամ նրա 7 պատգամավորները տարբեր ձեւ են քվեարկում: Վերցրեք ՀԱՊԿ-ի քվեարկությունը: Դուք տեսաք, որ մարզերում Լեւոն Տեր-Պետրոսյանին դիմավորում է 3-4 հոգի: Նա հասկացավ, որ այլեւս չունի լուրջ դերակատարություն: ՀԱԿ-ը կմնա պառլամենտում՝ որպես ծայրահեղ ընդդիմություն: Ինչ վերաբերում է Րաֆֆին, այստեղ պարզապես մանկապարտեզ է, լուրջ որեւէ
Համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Ավան վարչական շրջանի և Մարսելի 13-րդ և 14-րդ թաղամասերի միջև
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է <<Էրեբունի-Երևան>> տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Մարսելի 13-րդ և 14-րդ թաղամասերի թաղապետ Գարո Հովսեփյանի հետ: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար` քաղաքապետը բարձր է գնահատել Երևանի և Մարսելի միջև հաստատված բարեկամությունն ու համագործակցությունը և ընդգծել իր պատրաստակամությունը այն ավելի ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ: «Մարսել կատարած այցի շրջանակում
Հայկ Բաբուխանյանը վերլուծել է ու պարզել, որ իրականում Հանթսմանի տված 2 մլն դոլարը Քոչարյանինն է
Այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրած ասուլիսում ՍԻՄ առաջնորդ եւ ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը վստահեցրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ-ը իրենց սպառել են եւ ի վիճակի չեն Հայաստանում իրականացնել «նարնջագույն հեղափոխություն»: Դա, ըստ նրա, չի կարող անել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը. «Րաֆֆին չկարողացավ կառավարել ընդամենը 4 հոգու, էլ ուր մնաց, որ նա կառավարի նարնջագույն իշխանափոխության լուրջ գործընթացը»: Հայկ
Դատավորը քնել կամ ճոճաթոռին նստած «ճոճվել է» նիստերին
Որովհետեւ պատվեր է ունեցել Բաղրամյան 26-ից Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանում կայացել է այս տարվա հուլիսի 20-ին առաջին ատյանի դատարանի կողմից երկուսից մինչեւ վեց տարվա ազատազրկման դատապարտված ՀԱԿ չորս երիտասարդների վերաքննիչ բողոքի քննության երկրորդ նիստը։ Հիշեցնենք, որ ՀԱԿ երիտասարդները մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի գործով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն
Խախտումներն ավելի վաղ էին կատարվել
Զոլյանի գործով փաստաբանը հանդես է եկել հայցի լրացմամբ Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի ներկայացուցիչ Լիանա Գրիգորյանը երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հանդես է եկել հայցի հիմքերը լրացնելու վերաբերյալ դիմումով: Հիշեցենք, որ Սուրեն Զոլյանը դատարան է դիմել եւ բողոքարկում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` կարգապահական տույժեր
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2012 թ. 3-րդ եռամսյակի «Սեւ ցուցակը»
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» հրապարակել է այն պաշտոնյաների ցուցակը, ովքեր խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2012թ. երրորդ եռամսյակի ընթացքում /հուլիս-սեպտեմբեր/. 1. Վիկտոր Մարտիրոսյան – “Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկի պետ 29.05.2012թ.-ին ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՀ-ին և խնդրել տրամադրել տեղեկություններ 2011թ.-ին ՊՀ-ի աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: Հարցումն
Մեկնում են հաղթելու
Հաղթելու վճռականությամբ են «Մարտեր առանց կանոնների» մարզաձեւի եւ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի երեք անդամները մեկնել Չիտա, որտեղ նրանք պետք է մասնակցեն հոկտեմբերի 13-ին «Մեգապոլիս» մարզասրահում մեկնարկող «Դրակա» միջազգային մրցաշարին: Մրցաշարին մասնակցելու հայտ, բացի կազմակերպիչ երկրից, ներկայացրել են նաեւ Ուկրաինան, Խորվաթիան, Սլովակիան, Չեխիան, Դաղստանը եւ Չինաստանը: Հայաստանից մրցավայր պիտի մեկնեին Ալբերտ Ղազարյանը` 60 կգ քաշային կարգ, Վլադիմիր Սիմոնյանը`
Տեսողության համաշխարհային օրը Հայաստանում նվիրված է մանկական կուրության կանխարգելմանը
Հայաստանում Տեսողության համաշխարհային օրը նշելու նպատակով Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) այս ամիս հանդես կգա միջոցառումների շարքով` ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ, Հայաստանի պետական կամերային նվագախմբի ու Երևանի Արաբկիր վ/շ հայորդաց տան համագործակցությամբ: Տեսողության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի, աշխարհի շուրջ 100 երկրներում, հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը` նպատակ ունենալով
Բալասանյանի թիկնապահները մարդ են ծեծել
galatv.am-ի տեղեկություններով երեկ`հոկտեմբերի 11-ի առավոտյան, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիկնազորի 7 հոգանոց կազմը ծեծի է ենթարկել Գյումրիի բնակիչներ Արթուրին եւ Ռուբենին: Ըստ տեղեկությունների` նրանց ծեծել են տղաներից մեկի բակում ընտանիքի անդամների`կնոջ, երեք դուստրերի, ինչպես նաեւ հարեւանների աչքի առաջ: Դեպքը, ինչպես պատմեցին Գյումրու «Պոլիգոններ» կոչվող թաղամասի բնակիչները, ծագել է այն պատճառով, որ Արթուրին, ով համարվում է
Ամերիկյան նախագծերը՝ քայքայման եզրին
«Ժառանգություն»« «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջեւ «չհասկացվածության պատը» նախօրեին կայացած Րաֆֆի Հովհաննիսյան-Խաչիկ Քոքոբելյան հանդիպումից հետո հայտարարվեց վերացված։ Սակայն այդ պատը վերացել է արտաքուստ եւ ժամանակավորապես։ Ուշագրավն այն է, որ այս հանդիպման մասին խոսում է միայն ԱԴԿ-Ն։ Քոքոբելյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ինքը չի պատրաստվում վայր դնել մանդատը։ Ինչ վերաբերում Է Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություններին,
Վթարի ենթարկվածի մեքենայում խոշոր գումար է հայտնաբերվել
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր քրեական գործ է հարուցվել երեկ՝ հոկտեմբերի 11-ին, Լենինգրադյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փաստով: Հիշեցնենք, որ երեկ ջիպ «ԼԻբերտի» մակնիշի 30 ՍԼ 743 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Երևանի բնակիչ 54-ամյա Հովիկ Գրիգորյանը, վրաերթի էր ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ, 34-ամյա Արծրուն Մելքոնյանին: Վրաերթի վայրից 300 մ հեռավորության վրա օպերատիվ
Խաչիկյանի խափանման միջոցը փոխվել է
Henaran.am-ի ունեցած տեղեկություններով փոխվելէ Սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբոր` Կարեն Խաչիկյանի խափանման միջոցը: Կալանքի փոխարեն ընտրվել է ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին: Երեկ երեկոյան արդեն նա ազատության մեջ է եղել: Տեղեկությունը հասատաեց Կարեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը: ”Քննության ընթացքում արդեն իսկ բավականին գործողություններ կատարելուց հետո հավանաբար պարզվել է, որ քննության ընթացքին խոչընդոտելու վտանգն
Թուրքիան դե ֆակտո ընդունել է հայոց ցեղասպանությունը
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը այս տարվա հուլիսին հայոց ցեղասպանությունը ժխտելու համար դատի էր տվել Սլովակիայում Թուրքիայի դեսպան Գյուլհան Ուլուտեկին եւ շահել դատը: Այսօր ասուլիսում նա ասաց, որ ինքը օգտվել է Սլովակիայում 2009-ից գործող ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ նախատեսող օրենքից, որով գիտակցաբար մերժողներին 5 տարվա ազատազրկում է սահմանված, իսկ ոչ գիտակցաբար մերժողներին՝
Անցանկալի անձանց Ադրբեջանի ցուցակը ստվարանում է
Շվեյցարացի քաղաքական գործիչների այցը Լեռնային Ղարաբաղ անհանգստություն է պատճառել Ադրբեջանին, որը բողոք է հղել Շվեյցարիայի Դաշնության արտգործնախարարություն, իրազեկում է «20 minuten online» շվեյցարական էլեկտրոնային լրատունՙ անդրադառնալով Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատիՙ Ազգային խորհրդի Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբիՙ անցյալ շաբաթ ԼՂ կատարած այցին: Սա այց է մի երկիր, որը ոչ մեկին չի պատկանում, իրազեկում է առցանց լրատունՙ հավելելով,


















































