Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը դիտել է Հայաստան-Իտալիա խաղը

Նախագահ Սերժ Սարգսյանն Երևանի «Հրազդան» մարզադաշտում դիտել է ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղը:

Ադրբեջանի դեսպանների աշխատավարձերը

Իլհամ Ալիեւի որոշման համաձայնՙ եկող տարվա հունվարի 1-ին կբարձրացվեն արտերկրում եւ միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամսական աշխատավարձերը: Հավանաբար Իլհամ Հեյդարօղլուն նոր համաշխարհային PR-ակցիա է կազմակերպում` աշխարհին Ադրբեջանն առավել ճանաչելի դարձնելու նպատակով, իսկ սրա համար, անշուշտ, դեսպանները պետք է խրախուսվեն: Ամենաբարձր աշխատավարձը կստանա Ճապոնիայում Ադրբեջանի դեսպանը` ամսեկան մոտ 8242 ամերիկյան դոլար: Իսկ ամենացածրը կստանան

Հայ-հունական կոչ՝ ԱՄՆ-ի նախագահական երկու թեկնածուներին

Ամերիկայի հայկական ու հունական լոբբիստական երկու խոշորագույն կազմակերպությունները, որոնք ներկայացնում են 5 միլիոն մարդ ԱՄՆ-ում, կոչ են անում նախագահ Բարաք Օբամային եւ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին վերջ տալ իրենց նախընտրական արշավում հայկական ու հունական հարցերի նկատմամբ լռությանը եւ հորդորում, որ նախագահի երկու թեկնածուները ներկայացնեն այդ հարցերի շուրջ իրենց տեսակետները։  ՝՝Որպես հունական եւ հայկական լոբբիստական

Ով է սիրում անպատվել մամուլին

Բավական էր վերահսկողական ծառայությունները սկսեին լայնածավալ ստուգումներ տարբեր ոլորտներում, որոնց ընթացքում բացահայտվեցին աղաղակող փաստեր, իսկ մամուլը լուսաբաներ այդ ամենը, երբ մեղադրանքների տարափ տեղաց… մամուլի հասցեին։ «Երկրորդ հնագույն մասնագիտություն»,- սիրում են ծաղրել մամուլին գող պաշտոնյաները, ծախու քաղաքական գործիչները եւ բոլոր նրանք, ումից նորմալ մարդու սիրտը խառնում է, բայց իրենք իրենց անվանում են էլիտա։ Կասեն այլանդակությունը «երկրորդ

Հայ սամբիստները մեկ օրում նվաճեցին հինգ մեդալ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի 2012թ. առաջնության մրցումային առաջին օրը մրցագոր դուրս եկած յոթ հայ մարզիկներից հինգն արժանացան մեդալների: Նախ, բրոնզե մեդալներ նվաճեցին 75 կգ քաշային Մինաս Մադոյանն ու 48 կգ քաշային Լենդրուշ Զատիկյանը, իսկ Ռոզա Խաչատրյանը (52 կգ), Ջիվան Ղազարյանը (48կգ) և Հովհաննես Ալեքսանյանը (60կգ) հաղթելով բոլոր գոտեմարտերը հասան

«Մեր հասարակության միջից պետք է վերացնել չարիքը». բեմադրիչ Գառնիկ Սեյրանյան

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում այսօր կայացավ Վիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամանակը» ներկայացման պրեմիերան: Aravot.am-ի հետ զրույցում բեմադրիչ Գառնիկ Սեյրանյանը նշեց, որ ներկայացման պատրաստման աշխատանքների վրա ծախսվել է 2,5 ամիս. «Պիեսի կերպար Նիկը ուներ պանդոկ, որտեղ հավաքվում էին տարբեր բնավորությունների տեր մարդիկ, եւ եթե մենք հիմա դուրս գանք փողոց, ապա նույնպես կտեսնենք միմյանցից շատ տարբեր մարդկանց:

Ռուսական գրքերի տուն` հանրապետության ամենառուսաշատ քաղաքում

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Իգևոր Լևիտինի գլխավորած պատվիրակության, ինչպես նաև Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանի ու Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի մասնակցությամբ  Գյումրու դատարանի մերձակայքում բացվեց ռուսական գրքերի տուն: Վերջինս զուգահեռ կգործի  ռուսերենի անվճար ուսուցման կենտրոն: Ինչպես մեզ հետ զրույցում հաղորդեց  ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, Գյումրու ռուսական գրքերի տունը 

Հայաստան-Իտալիա` 1:3:

Իտալիայի հավաքականը 1-ին խաղակեսից հետո, երբ հաշիվն ավարտվեց 1:1-ով, խփեց եւս երկու գոլ` 64-րդ րոպեին դե Ռոսին գրավեց Հայաստանի դարպասը, իսկ 82-րդ րոպեին` Օսվալդոն:  

Գյումրիի Բիենալեով ցնցված է անգամ թուրքական մամուլը

Այսօր Գյումրիի Արվեստների ակադեմիայում տեղի ունեցավ  թվով 8-րդ  միջազգային Բիենալեի փակման արարողությունը: Այն  Սովետական միության առաջին Բիենալեն էր, հիմնադրվել է 1998 թվականին,  հասցրել է միջազգային մեծ հեղինակություն վայելել :  Բիենալեի համահիմնադիրներից  մեկը`Գյումրու  Ժամանակակից արվեստի կենտրոնի նախագահ Ազատ Սարգսյանը մեզ հետ զույցում ասաց, որ թեև այս անգամ ևս արվեստագետներ ժամանել էին տարբեր երկրներից ` Կանադայից, Իռլանդիայից

ԵՀՄՖ նախագահ.« ԲՀԿ-ն ՀՀԿ-ի շնորհիվ քաղաքական դեմք ձեռք բերեց» (Տեսանյութ)

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանի համոզմամբ` Հայաստանում  ընդդիմությունը սպառել է էներգիան եւ նոր իմպուլսի կարիք ունեն: «ՀԱԿ-ը դեպի զրո է գնում, ժառանգությունը եւս թարմացման կարիք ունի: Ցավոք Դաշնակցությունը , որը հսկայական ուժ է սփյուռքում, Հայաստանում ոչ մի կերպ չի կարողանում տալ այն արդյունքները, ինչը կարելի էր տակ: Սփյուռքում շատ դժգոհ են, բացառիկ

Կայացավ Բրինկենի հայերեն օրատորիայի հայաստանյան պրեմիերան

Նվիրվում Է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին Հոկտեմբերի 10-ին Նարեկացի արվեստի միությունում երաժշտական բացառիկ իրադարձություն էր` հանդիպում կոմպոզիտոր Ալեքսանդր Բրինկենի հետ, ով ներկայացրեց  Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված «Երգ Հայաստանի մասին» իր նոր օրատորիան: Երեք խոշոր մասերից կազմված ստեղծագործությունը գրված է երկու ասմունքողի, խառը մեծ երգչախմբի, հայկական ժողնվագարանների անսամբլի և լիակազմ սիմֆոնիկ նվագախմբի համար: Հատկանշական է, որ

Հայաստան-Իտալիա: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը այս պահին Երևանի «Հրազդան» մարզադաշտում մրցում է Եվրոպայի փոխչեմպիոն Իտալիայի հավաքականի հետ: Առաջին խաղակեսը րոպեներ առաջ ավարտվեց` 1:1 հաշվով:  11-րդ րոպեին իտալացի Անդրեա Պիրլոն խփեց առաջին գոլը` 11 մետրանոցի արդյունքում, որից հետո 27-րդ րոպեին մեր հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանը հավասարեցրեց հաշիվը։

Խ. Քոքոբելյան. «Ցավում եմ, որ ընդդիմադիր դաշինքը կայացնելու մեր բոլոր ջանքերն ու ներդրումները հետևողականորեն փոշիացվում են անհասկանալի դրդապատճառներով»

Ափսոսանք եմ հայտնում, Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պահի թելադրանքով արված, հուզական հայտարարության կապակցությամբ: Եվս մեկ անգամ հարկ եմ համարում հիշեցնել, որ ընդհանուր խմբակցության մաս կազմելը բնավ չի նշանակում անկախ քաղաքական ուժի մանդատների միանձնյա տնօրինում, մեկ այլ անհատի կողմից: Ցավում եմ, որ ընդդիմադիր դաշինքը կայացնելու մեր բոլոր ջանքերն ու ներդրումները հետևողականորեն փոշիացվում են անհասկանալի դրդապատճառներով:   Ազատ դեմոկրատներ

SiteUA. «Ալյոնա Սվիրիդովան կենթարկվի իր հայազգի ամուսնուն»

Ռուս երգչուհի, դերասանուհի Ալյոնա Սվիրիդովան պատրաստվում է չորրորդ անգամ է ամուսնանալ: Այս անգամ նրա ընտրյալն է ազգությամբ հայ, գործարար Դավիթ Վարդանյանը, որի հետ արդեն չորս տարի է, ինչ մտերմություն են անում: Այս մասին հայտնում է «Սայթ Յու Էյ» լրատվականը: Դավիթն ասել է, որ պատրաստվում է ծիսակարգն անել հայկական ավանդույթների համաձայն, հետևաբար Ալյոնան պարտավոր է գոնե

Վազգեն Մանուկյան. «Ես գտնում եմ, որ Օսկանյան Վարդանն իրեն սխալ է պահել, պիտի ասեր ներողություն»

Այսօր ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իր եւ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդագրերի մեջ մեծ տարբերություն կա. «Նմանությունը գիտեք ինչումն է՝ ես էլ եմ քաղաքական գործիչ, Օսկանյան Վարդանն էլ է քաղաքական գործիչ, երկուսին էլ զրկել են անձեռնմխելիությունից: Բայց մեզ շատ պարզ բանի համար են զրկել: Ընտրությունների ժամանակ

Jane’s Intelligence. «ԼՂ-ի շուրջ իրադարձությունների ամենահավանական սցենարը ստատուս-քվոյի պահպանումն է»

«Վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում միջադեպերի առավել հաճախակիացումն ու դրանց բազմազանությունն ի վերջո կարող են հանգեցնել մի իրավիճակի, երբ այս առանձին բախումները դուրս գան վերահսկողությունից` հանգեցնելով լայնածավալ հակամարտության», – գրում են բրիտանական Jane’s Intelligence հանդեսի փորձագետները` բավական մանրամասնորեն անդրադառնալով Երեւանի եւ Բաքվի միջեւ այս պահին նկատվող ուժերի դասավորությանն ու Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր պատերազմի վերսկսման

Մեռնող գործիքներ. քամանաչայի, թառի և այլ ազգային նվագարանների հանդեպ հետաքրքրությունը մարում է` «փող աշխատելու համար պիտանի չեն»

16-ամյա Տիգրան Գալստյանը ձեռքն է վերցնում իր սիրելի երաժշտական գործիքը՝ թառը, նստում աթոռին, ոտքերը խաչում իրար ու, ժպիտը դեմքին, սկսում նվագել: Նրա բարակ մատների շարժումներից թառի լարերն արձակում են «Յաման յար» ժողովրդական երգի հնչյունները, այնուհետև հաճելի մեղեդայնությամբ տարածվում ողջ դահլիճով մեկ: Տիգրանը խոստովանում է, որ առաջ երբեք չի պատկերացրել իրեն թառ նվագելիս, բայց արդեն 7 տարի է,

«Որդիս օր օրի մոմի նման հալչում է». դարպասեցի կինը հույս է հայտնում, որ մարդիկ նոր կյանքի հնարավորություն կընձեռեն իր հիվանդ որդուն

Դարպասեցի Թամարա Թորոսյանը արդեն  5 տարի է` չի կարողանում արյան քաղցկեղով հիվանդ որդուն լիարժեք բուժմամբ ապահովել: Այն բանից հետո, երբ որդին` 24-ամյա Սուրեն Ասլամազյանը, ԼՂ Հադրութի շրջանի  զորամասերից մեկում զինծառայության ժամանակ ձեռք բերեց հիվանդությունն ու ժամկետից շուտ զորացրվեց, նրա կյանքը երկարացնելն ու անհրաժեշտ բուժմամբ  ապահովելը մնաց առանց այդ էլ սոցիալապես անապահով ընտանքի ուսերին: Թեեւ Սուրենը

«Դեմ առ դեմ». Ռուբեն Բաբայան եւ Արմեն Աղայան

Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 47-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու  Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը եւ «Հայազն» միության ներկայացուցիչ, քաղաքագետ Արմեն Աղայանը: Քննարկման թեման` ինչու չցուցադրվեց  միասեռականների մասին պատմող «Parada» գեղարվեստական  ֆիլմը. անհանդուրժողականություն, թե արդարացված դժգոհություն: Հաղորդման հյուրերին

Որոշ թաղամասերում ջուր չի լինի

«Երևան Ջուր»ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 13-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 14-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 1. Աջափնյակ վարչական շրջանի Վշտունի, Խ.Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղով, Բաշինջաղյան, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուղաջյան, Գ.Զոհրաբ, Սիսակյան, Հակոբյանց, Լենինականի,

Բալասանյանի փեսան ու սանիկը դարձան Գյումրու փոխքաղաքապետեր

Այսօր կադրային որոշակի փոփոխություններ  են կատարվել Գյումրու քաղաքապետարանում: Նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ճանապարհ դնելով ՕԵԿ-ական փոխքաղաքապետ Ռուդիկ Հովհաննիսյանին, նրա փոխարեն փոխքաղաքապետ է նշանակել իր քրոջ ամուսնուն` Ռուբեն Սանոյանին, ով նախկինում զբաղեցրել է Շիրակի փոխմարզպետի  պաշտոնը: Իսկ Վարդան Ղուկասյանի հետ հեռացած կոմունիստ փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի փոխարեն նշանակել է իր սանիկին` թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ

Salisbury Post. «Վերաթարգմանվել է «Մուսա լեռան 40 օրը»

«Սալիսբարի փոստ» լրատվականը գրում է՝ թեպետ 2015թ. նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, 2012թ-ը վերածվել է «կոտորած, որի մասին ոչինչ չգիտես» իրազեկության տարի: Քրիս Բոհջալյանի «Ավազեամորցի աղջիկները» գիրքը բավական հայտնի դարձրեց ցեղասպանությունը, որի ժամանակ 1,5 միլիոն հայ զոհվեց և որը Թուրքիայի կառավարությունը մինչ օրս ձևացնում է, թե չի եղել: Նյու Յորք Վորքշոփ թատրոնում ներկայացվում է

Փաստեր մարդու մասին

Աշխարհ գալիս մարդն ունենում է 300 ոսկոր: Ժամանակի հետ դրանց քանակը նվազելով հասնում է 200-ի: Միջին հասակի մարդու մազերը ոզջ կյանքում երկարում է մինչև 725 կիլոմետր: Փռշտոցը դուրս է թռչում 100կմ/ժամ արագությամբ: Կյանքի ընթացքում մարդու կորցրած թարթիչների ընդհանուր երկարությունն անցնում է 30 մետրից: Տղամարդիկ 5 անգամ ավելի են կայծակնահար լինում, քան կանայք: Ճապոնացիների համոզմամբ` մարդու

Խաչատուր Քոքոբելյանը հայտարարության տեքստ է պատրաստում

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունից կարելի՞ է ենթադրել, որ «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» ճանապարհները բաժանվելու են՝ Aravot.am-ի հարցին «Ժառանգության» ղեկավար մարմնի անդամ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Այս պահին չեմ կարող ասել, որովհետեւ, ինչպես տեսաք, պարոն Հովհաննիսյանի հայտարարությունը բացառապես Խաչատուր Քոքոբելյանին էր վերաբերվում: Իսկ ինչպիսի՞ զարգացումներ հետո կլինեն՝ չեմ կարող ասել»: Հետաքրքրվեցինք՝ իրենց համար հայտարարությունն անակնկալ էր, թե նախապես

Ոստիկանները` Արզաքանցյանի մասին

Ոստիկանությունը չի զինաթափել նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանի թիկնապահներին, այլ կասեցրել է նրանց գործողությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Նախ, չենք զինաթափել, այլ կասեցրել ենք նրանց գործողությունները, այն է` շարասյունով եւ երթեւեկության կանոնները կոպտորեն խախտելով  երթեւեկելը»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Տիգրան Արզաքանցյանի

Վարդան Օսկանյանի հարցազրույցը Deutsche Welle ռադիոկայանին

Գերմանական DW ռադիոկայանը հարցազրույց է վերցրել Վարդան Օսկանյանից՝ նրա շուրջ ծավալված վերջին իրադարձությունների մասին: Հարցազրույցը ռուսերենից թարգմանաբար ներկայացված է ստորև: -Ինչու՞ եք տեղի ունեցածը քաղաքական հետապնդում անվանում: -Ես այս հետապնդումը քաղաքական եմ համարում երկու պատճառով. նախ՝ այն զուրկ է որևէ իրավական հիմքերից: Խոսքն այստեղ մասնավոր հիմնադրամի մասին է, որը գումար է ստացել մասնավոր անձից: Չկա

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ճշմարտությունը` ամեն ինչից բարձր»

Խաչատուր Քոքոբելյանն անձամբ հրապարակեց իր սուտը, այն էլ` հերթականը, ինչի համար մեծ ցավ եմ ապրում: Ցավ եմ զգում հատկապես այն հրաշալի, խոստումնալից երիտասարդների համար` «Ազատ դեմոկրատներից», «Ժառանգությունից» եւ քաղաքացիական հոսանքներից, ովքեր անմնացորդ նվիրվեցին նախորդ ընտրարշավին: Համատեղ պայքարը սխալ չէր. նորամուծություն էր եւ որոշ չափով` ռիսկային, բայցեւ հիմնավոր ու ապագայամետ: Սխալն ընդամենը մեկ մարդու խաբեությունն է

Հայ երիտասարդը չի ցանկացել թուրք «երեւալ» (տեսանյութ)

Այսօր Հենրիկ Մալյանի անվան թատրոնում տեղի ունեցավ «Ինտերնյուս» եւ «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպությունների հեղինակած «Կինոերկխոսություններ» ձեռնարկի շնորհանդեսը եւ «Հիշողություններ առանց սահմանների»՝ հայկական, թուրքական եւ ադրբեջանական համատեղ արտադրության վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: «Ինտերնյուս Հայաստանի» արտադրության բաժնի ղեկավար Հարություն Մանսուրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Հիշողություններ առանց սահմանների» ֆիլմը ազգերի հիշողության եւ մարդկային ճակատագրերի խաչմերուկ  է. «Այսպես կոչված մեծ

Սեւանի հողատարածքների հատկացումների վերաբերյալ դատախազությունը 33 գործ է հարուցել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ներկայացրել է 33 հայց` «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  հողամասերի եւ (կամ) կառուցապատման տրամադրման գործարքները վիճարկելու վերաբերյալ: «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման վերաբերյալ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ հողահատկացումների գործընթացում առկա են մի շարք ապօրինություններ, կեղծիքներ: Արձանագրված չարաշահումների հիման վրա գլխավոր

ՏԻՄ-երում երեք աշխատող մեկ համակարգիչ ունեն

«Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց հասարակության ինստիտուտ» հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է «Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվայնացման եվ տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականությունը» ուսումնասիրությունը, համաձայն որի, Հայաստանի պետական կառավարման համակարգում ամեն աշխատողի կցված է մեկ համակարգիչ, իսկ ահա տեղական ինքնակառավարման համակարգում երեք հոգուն՝ մեկ համակարգիչ: Էլեկտրոնային հասարակություն կառուցող մեր պետությունում «ՏԻՄ-երը հիմնականում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031