Օրվա լրահոսը
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Նաիրա Այվազյանը
Հուլիսի 25-ին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Նաիրա Այվազյանը: Նաիրա Այվազյանը մինչ օրս ֆիզիոլոգիայի ինստիտուտի Թունաբանական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավարն էր, ինչպես նաեւ` ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Գիտության տեղեկատվության վերլուծության եւ մոնիտորինգի կենտրոն-լաբորատորիայի վարիչը: Նա 62 տպագիր աաշխատանքի` այդ թվում 1 ուսումնամեթոդաբանական գրքի եւ 1 մենագրության հեղինակ
ՎԱԴԱ-ն 107 պոտենցյալ օլիմպիականների չի թողել Լոնդոն
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նիստում հակադոպինգային համաշխարհային գործակալության ղեկավարը հայտարարել է, թե արգելված դեղամիջոցներ օգտագործած լինելու պատճառով 107 մարզիկի արգելվել է մասնակցել օլիմպիական վարկանիշային մրցաշարերին: Ճիշտ է, թե ո՞ր երկրների ներկայացուցիչների մոտ է դոպինգ հայտնաբերվել, չի ասվում: ՎԱԴԱ-ի ղեկավար Ջոն Ֆեյխին հայտարարել է նաեւ, որ Լոնդոնում դոպինգ օգտագործած մարզիկների հաջողության հասնելու շանսերը նվազագույն են, քանի
Քլինթըն. «ԱՄՆ-ը կավելացնի Սիրիայի ապստամբներին տրամադրվող օգնությունը»
«Սիրիայի ընդդիմությունը պետք է պատրաստ լինի երկրի բոլոր բնակիչների իրավունքները պաշտպանող անցումային կառավարության ձևավորման» ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն ասել է, որ Միացյալ Նահանգներն ավելացնում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող ապստամբներին տրամադրվող օգնության ծավալները: Քլինթընն այս կապակցությամբ որևէ մանրամաս չի տրամադրել, սակայն երեքշաբթի օրը նշել է, որ Միացյալ Նահանգները տրամադրում է բուժօգնության պարագաների
Սամվել Հովհաննիսյան. «Ես ոչ մեկի սպանությունը չեմ պատվիրել»
Երեկ խմբագրությունը նամակ էր ստացել վերջերս կալանավորված ՔԿՎ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանից։ Ինչպես հայտնի է, նա մեղադրվում է «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Ջամալ Սլոյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։ Ըստ մեղադրանքի, Ս. Հովհաննիսյանը պարտավորվել էր սպանության պատվիրատուի համար գտնել այն իրականացնող անձ։ Այս տվյալները հայտնել է քրեակատարողական համակարգի նախկին աշխատող, հետագայում մի քանի անգամ դատապարտված եւ այժմ
«Բեթմեն»-ի դերակատարն այցելել է հրաձգությունից տուժածներին
Հիվանդանոցի ղեկավարության համաձայն, հիվանդները շատ ուրախ էին տեսնելու ճանաչված դերասանին, որի այցը նրանք «բուժիչ» են գնահատել «Մութ ասպետ. վերածնունդ» կինոնկարում «Բեթմեն»-ի դերակատար Քրիստիան Բեյլն այցելել է հիվանդանոցում գտնվող իր երկրպագուներին, որոնք տուժել են անցյալ շաբաթ Կոլորադո նահանգում կինոնկարի ցուցադրման ընթացքում իրականացված հրաձգության ժամանակ: Բեյլը տուժածներից յոթի հետ հանդիպել է երեքշաբթի օրը Ավրորա քաղաքի հիվանդանոց կատարած
«Նախընտրական ծրագիր»՝ առանց Լեռնային Ղարաբաղի
Իլհամ Ալիեւի պաշտոնական կայքէջում /www.president.az/ տեղադրվել է «Ադրբեջան- 2020. հայացք ապագային» վերնագրով մի ծավալուն փաստաթուղթ: Ըստ ամենայնի, դա կարելի է համարել գալիք հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկ: Այդ կերպ իշխանությունը փորձում է համոզել, որ «անցյալ դարի 90-ականների երկրորդ կեսին «համազգային մեծ առաջնորդ» (չակերտները մերն են- Վ. Ա.) Հեյդար Ալիեւի շնորհիվ Ադրբեջանում հաղթահարվել է պետական
Վրաստանի բնակիչների կեսից ավելին համոզված է` երկիրը ճիշտ ուղու վրա է
Վրաստանի բնակիչների 54 տոկոսը համոզված է, որ երկիրը ճիշտ ուղով է ընթանում։ Սա են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի` IRI-ի մասնագետների կողմից անցկացված սոցիոլոգիական հետազոտության երեկ հրապարակած արդյունքները: Ամերիկացի հանրապետականների հետ սերտ առնչություններ ունեցող հետազոտական այս կառույցը, որի խորհրդի ղեկավարը սենատոր, Միացյալ Նահանգների նախագահի նախկին թեկնածու Ջոն ՄըքՔեյնն է, փորձել է վերհանել վրացական հանրության շրջանում
Գագիկ Ծառուկյանն ի՞նչ է խոստացել հայաստանցի օլիմպիականներին
Վերջին շրջանում մարզաշխարհին ամենից շատ հետաքրքրում է, թե ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը գումարային ի՞նչ պարգեւավճարներ է խոստացել Լոնդոնում հաջող մրցելույթներ ունեցող հայաստանցի օլիմպիականներին: Լրատվամիջոցներում ամենատարբեր տեղեկատվություններ են հրապարակվում, որոնք որոշ չափով խեղաթյուրված են եւ իրականությանը համապատասխանում են մասամբ: Օրինակ, ասվում է, թե Լոնդոնում օլիմպիական չեմպիոնի կոչում նվաճած մեր մարզիկներն անձամբ ՀԱՕԿ-ի նախագահից կարժանանան $ 1
ԲՀԿ-ի պատճառաբանությունը «մահանա՞» է
ԲՀԿ-ականների հայտարարություններին, թե որեւէ նախաձեռնության, որին կմիանան նաեւ «Ժառանգության» անդամները, իրենք այսուհետ կբոյկոտեն, Ստեփան Սաֆարյանն այսպես արձագանքեց. «Ինձ համար ընկալելի չէ, քաղաքական չէ նման հայտարարությունը, որովհետեւ ի՞նչ է նշանակում՝ եթե վաղն Արցախի ճանաչման հրամայականը լինի, եթե «Ժառանգության» ստորագրությունը լինի այդ փաստաթղթի տակ, հիմա ի՞նչ՝ ԲՀԿ-ն այդ քայլը չի՞ անելու միայն այն պատճառով, որ «Ժառանգության» իր
Հայաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ կարգավորման գործընթացը
Հուլիսի 24-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև արտերկրում ֆրանսիացիների հարցերով նախարար Էլեն Կոնվայ-Մուրետը: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց, որ այս հանդիպումը լավ առիթ է ամփոփելու երկկողմ հարաբերությունների ձեռքբերումները և նոր ազդակ հաղորդելու հայ-ֆրանսիական համագործակցությանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ֆրանսիան
Վայրի սկյուռները զավթել են Լոնդոնի լողափնյա վոլեյբոլի խաղահրապարակները
«The Sun»-ի փոխանցմամբ, կրծողները շրջակա անտառներից հավաքած ընկույզի պաշարները հաճույքով թրցնում են Բուքինգհեմյան պալատի հարեւանությամբ գտնվող Սենթ-Ջեյմս այգում բացված լողափնյա վոլեյբոլի մրցումային վեց եւ մարզումային երկու խաղահրապարակների ավազներում՝ որոշակի խնդիրներ ստեղծելով այնտեղ ոտաբոբիկ մարզվող մարզիկների համար: Խաղերի կազմակերպիչները ստիպված են ամեն օր փոցխերով «սանրել» գետի լվացած մաքուր ավազը: Սակայն հետաքրքիրն այն է, որ սկյուռներին անհասկանալի
Ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի
«Ա1+»-ին հասած տեղեկություններով` Գյումրիում ստորագրահավաք է սկսվել` ի պաշտպանություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի: Ստորագրահավաքի հայտարարության մեջ մասնավորապես գրված է, որ գյումրեցիները պահանջում են ազատ ընտրություններ: Թե ովքեր են ստորագրահավաքի հեղինակները, չհաջողվեց պարզել: «Ես նման տեղեկության չեմ տիրապետում, բայց Facebook-յան ցանցում հանդիպել եմ, որ մի խումբ երիտասարդներ իրենց սրտաբուխ նախաձեռնությամբ որոշել են նման բան անել»,-«Ա1+»-ի հետ զրույցում
Ամեն մի խաչմերուկում` «գայիշնիկ»
«Առավոտի» թղթակիցը հուլիսի 23-ին Երևանից Տավուշ վերադառնալիս ականատես եղավ, որ այդ օրը ժամը 15.30-ից 16.30-ի սահմաններում Երեւան-Սեւան մայրուղու ամեն խաչմերուկում կանգնած էր պետավտոտեսչության մեքենա, պետավտոտեսուչներն էլ մայրուղու եզրին կանգնած էին` «գայիշնիկի » փայտը ձեռքին: Նույն պատկերը եղել է նաեւ հաջորդ օրը` հուլիսի 24-ին: Նոյեմբերյան-Երեւան միկրոավտոբուսային երթուղու վարորդները հայտնեցին, որ Երեւան-Սեւան 80 կմ երկարությամբ ճանապարհին պետավտոտեսուչները
Վարդան Ղուկասյանի որդուն արգելեցի՞ն լքել Հայաստանը
Հենց նոր Aravot.am-ը ահազանգ ստացավ «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա թռչող ուղևորներից այն մասին, որ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը արգելել են Գյումրու քաղաքապետի որդուն` Սպարտակին, մեկնել Մոսկվա: Վերջինս երկիրը պետք է լքեր ռուսական «Վիմավիա» ընկերությանը պատկանող ինքնաթիռով, N 506 թռիչքով, սակայն նրան հրավիրել են 2-րդ հարկ` Ազգային անվտանգության ծառայության կաբինետ, այնուհետ, իջեցրել են առաջին հարկ`
Ջերմուկում «Grand Prix»-ի մասնակիցները վերսկսեցին պայքարը
Մեկօրյա հանգստից հետո ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարի մասնակիցներն այսօր վերսկսեցին պայքարը: Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը կեսական միավոր վաստակեցին, համապատասխանաբար, Ռուան Լուֆեյի (Չինաստան) եւ մոնղոլուհի Մոնգոնթուլ Բաթույագի հետ պարտիաներում: Ութերորդ տուրից առաջ մեր երկու աղջիկներն էլ իրենց անվան դիմաց գրանցել են 3,5-ական միավոր: Սակայն լրացուցիչ գործակիցներով Էլինան ընթանում է մրցաշարային աղյուսակի 6-րդ,
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ ներքին գործերի նախարարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը և ձևավորված ռազմավարական գործընկերությունը ամուր հիմք են բոլոր ոլորտներում և տարբեր մակարդակներում, այդ թվում՝ իրավապահ մարմինների միջև փոխգործակցությունը զարգացնելու և խորացնելու համար: ՌԴ ներքին գործերի
Երկու դատավոր ենթարկվել է կարգապահական պատասխանատվության
2012 թվականի հուլիսի 24-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով ՀՀ արդարադատության նախարարի և ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունները, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով, Արդարադատության խորհուրդը որոշեց. 1. ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին
Հովիկ Աբրահամյանի զարմուհու քրգործը սառեցնելու մասին. «Հայաստանում գործում են տոհմացեղային կապերը»
«Նմանատիպ եւ ավելի սահմռկեցուցիչ փաստեր խոսում են այն մասին, որ Հայաստանում չի գործում օրենք կամ գործում են կրոնային կապերը՝ տոհմացեղային»,- Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը այսպես մեկնաբանեց Հովիկ Աբրահամյանի զարմուհու՝ Ալլա Աբրահամյանի դեմ հարուցված քրեական գործը կարճելը: Հիշեցնենք, որ 2012-ի ապրիլի 22-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում աղջիկը վթարի էր ենթարկել 3-ամյա Ալեն
Աշխարհի ամենաերկար օձը
Աշխարհի ամենաերկար օձը հայտնաբերվել է Հյուսիսային Ամերիկայում: 11,43սմ. երկարություն եւ մոտ 135կգ. քաշ ունեցող անակոնդա տեսակի օձը գտնվում է Կոլումբիայում: Ամենամեծ կարկուտը տեղացել է 1986 թվականին Գոպալգանջում: 1 կարկուտի հատիկը կշռում էր 1կգ եւ ավելի, ինչի հետեւանքով կարկուտից մահացավ 92 մարդ: Հիպոպիտուիտարիզմը այն հիվանդությունն է, որի ժամանակ մարդը չի կարողանում սիրել: iTunes-ից ներբեռնված միլիարդերորդ երգը
Ստյոպա Սաֆարյանը՝ ԲՀԿ-ին սիրաշահելու մասին. «Բացառված է, որ կամուրջներ գցեմ դեպի որեւէ այլ կուսակցություն»
ԲՀԿ-ի նկատմամբ Ձեր այդքան մեղմ վերաբերմունքը ինչո՞վ է բացատրվում եւ հաշվի առնելով, որ «Ժառանգությունը» Ձեզ հետ լավ չվարվեց՝ համամասնական ցուցակում այլ անձանց մտցնելով եւ հետին պլան մղելով՝ հնարավո՞ր է, որ հիմա կամուրջ ստեղծվի Ձեր եւ ԲՀԿ-ի միջեւ: Aravot.am-ի այս հարցերին «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Ես եթե իմ կուսակցությունից խռոված լինեի, կամ իմ
Փարվանա լճի անանուն ամրոցը
Ախալքալաքում գտնվող Փարվանա լճի ափին է տեղակայված Ասփարա գյուղը: Գյուղից 3 կմ հեռավորության վրա՝ երկգագաթ անանուն լեռան գլխին, գտնվում է մի հնադարյան ամրոց: Ամրոցի հաստաբեստ 4մ. լայնությամբ պարիսպները և նրա հարակից ամրություններն ու բնակելի շինությունները գրավում են լեռան երկու գագաթները: Ամրոցը զարմացնում է իր ճարտարապետական ուրույն կառուցվածքով, այն ամբողջովին շարված է բազմատոն քառաժայռերով: Մտնելով այս
«Երաժշտական Հայաստան» ծրագրի մասնակիցներն այցելեցին ՀՀ սփյուռքի նախարարություն
Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Երաժշտական Հայաստան» ծրագրի մասնակիցներին: Ծրագիրն իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության /ՀԲԸՄ/ կողմից Մայր Հայրենիքում սփյուռքահայ երիտասարդությանը հաղորդակից դարձնելու հայ մշակութային և երաժշտական ժառանգությանը: Ծրագրի մասնակից սփյուռքահայ երիտասարդ երաժիշտները, հայրենի երաժիշտների ու մասնագետների ղեկավարությամբ, հետևելու են վարպետության դասընթացների, ինչպես նաև ունկնդրելու են հայկական երաժշտարվեստի տարբեր ճյուղերի մասին դասախոսություններ:
Հրաշքով է մահից փրկվել
25-ամյա Քրիստինե Ադամյանը վերապրել է Կրասնոդարի երկրամասում հուլիսի 7-ին տեղի ունեցած ջրհեղեղը: Նա բարեկամուհիս է, ում հետ փորձեցի կապվել ջրհեղեղի մասին լուրը լսելուց անմիջապես հետո: Մի կերպ ստացվեց, քանի որ հեռախոսագիծը ծանրաբեռնված էր: Քրիստինեն, պատմեց, որ ջրհեղեղի օրը աշխատանքի է եղել: Նա աշխատում է Դիվնոմորսկ ավանի առափնյա խանութում: «Դեպքը տեղի ունեցավ ժամը 14:00-16:00-ի սահմաններում: Ամբողջ
Իրավապաշտպան. «Ակնհայտ քաղաքական հետապնդում է» (Տեսանյութ)
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը վստահեցնում է, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի տակ է ու այս աշնանը ՀԱԿ ակտիվիստներին ազատազրկման դատապարտելու հարցը մոնիթորինգի զեկուցողների օրակարգում կդրվի: Պարոն Սաքունցի տվյալներով, ոստիկանության կողմից ակտիվիստների նկատմամբ բռնություններ են կիրառվել, երբ իմացել են, որ նրանք ՀԱԿ ներկայացուցիչներ են. «Այսինքն՝ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է ու քաղաքական ենթատեքստով դատավարություն»: Արփինե
Աշոտ Ադամյան. «Ազատություն տղաներին» (Տեսանյութ)
Դերասան Աշոտ Ադամյանը 2-6 տարվա ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը համարեց անօրինական: Այսօր դատախազության շենքի առջեւ ի պաշտպանություն ակտիվիստների ցույցի ժամանակ պարոն Ադամյանն ասաց, որ սպասում էր դաժան դատավճռի. «Դատը լինելու էր այսքան դաժան, որովհետեւ ինքնին մեքենան դաժան է, որովհետեւ նա, ով գործում է հանցագործություն, հանկարծ դատարանում հանդես է գալիս որպես մեղադրող կողմ ու առանց
Տաթեւ Աբրահամյանի նոր հաջողությունն ԱՄՆ-ում
Ամերիկաբնակ հայ շախմատիստուհի, գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը Վուդլենդս Հիլս (ԱՄՆ) քաղաքում ավարտված բաց մրցաշարում հինգ հնարավորից կորցնելով ընդամենը կես միավոր` պայքարն ավարտել է միանձնյա հաղթողի կարգավիճակում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նիկոլ Փաշինյան. «Սերժ, իմացիր, մենք էլ խնդիր չունենք նորից քաղբանտարկյալ դառնալու» (Տեսանյութ)
Ի պաշտպանություն 2-6 տարվա ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստների՝ այսօր ցույց էր կազմակերպվել գլխավոր դատախազության շենքի առջեւ: Սկզբում ոստիկանները շարքերով փակել էին դատախազության շենքը, որ ցուցարարները չմոտենան, բայց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ու Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի բանակցություններից հետո, ցուցարարներին թույլատրվեց մոտենալ դատախազության շենքին: Ցուցարարները պահանջում էին արդարացնել տղաներին: Ն. Փաշինյանը նկատեց, որ մինչեւ մարտի
Սիվիլիթաս հիմնադրամում իրականացվող ստուգումները ս.թ. հուլիսի 23-ից կասեցվել են 30 աշխատանքային օրով
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով Սիվիլիթաս հիմնադրամում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները ս.թ. հուլիսի 23-ից կասեցվել են 30 աշխատանքային օրով: Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը վերահաստատեց իր այն համոզմունքը, որ ՊԵԿ ներկայացուցիչների ստուգումների ձգձգումը փաստում է, որ գործը հարուցվել է քաղաքական նպատակներով, և այլ պատճառ փնտրելն անիմաստ է: Օգոստոսի 18-ին, ժամը
Աշոտ Մելիքյան. Նախագահին ուղղված նամակը թաքնված գրաքննության մեթոդներ է պարունակում
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր «Հենարան» ակումբում ներկայացրեց Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին ԽԱՊԿ 2012 թ. երկրորդ եռամսյակի զեկույցը: Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ նախորդ տարվա առաջին կիսամյակում արձանագրվել էր լրատվամիջոցների նկատմամբ հարուցված 14 դատական գործ՝ այս տարվա առաջին կիսամյակի 6 դատական գործի փոխարեն: Պարոն Մելիքյանն արձանագրեց, որ
Տիգրան Ղարամյանը հավասարը չուներ
Ֆրանսիայի Էքս լե Բեն քաղաքում ավարտվեց արագ շախմատի «Ֆրանսիայի շախմատային ֆեդերացիայի մեծ մրցանակ» անունը կրող միջազգային ներկայացուցչական բաց մրցաշարը: 135 մասնակիցների պայքարում գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը 7,5 միավորով գրավեց առաջին տեղը: Մրցաշարի ավարտից հետո ութ լավագույնները միմյանց հետ հանդիպեցին նոկաուտ համակարգով, որտեղ մեր հայրենակիցը բավարարվեց հինգերորդ տեղով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































