Օրվա լրահոսը
ՀԱԿ երիտթեւ. «ՀԱԿ-ի եւ ՀՀՇ-ի վախը վաղուց է բռնված»
«Մենք կարծում ենք, որ կատարվածը քաղաքական ենթատեքստ ունի: Այս ապօրինի դատավճիռն ընդամենը ցույց է տալիս, որ իշխանությունները վախեցած են այն աստիճան, որ դեռ նախագահական ընտրությունների գործընթացը չմեկնարկած՝ հաշվեհարդար են սկսել երիտասարդների հանդեպ»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀԿ լրատվության եւ հասարակայնության հարցերի պատասխանատու Արման Գալոյանը՝ անդրադառնալով ՀԱԿ ակտիվիստների դատապարտմանը: Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-
Խախտվում են թե երգիչների, թե երգահանների իրավունքները
«Եվրամիության կողմից մշակվում է խոշոր ծրագիր, որը կբարձրացնի մտավոր իրավունքի պաշտպանումը»,- այսօր «Ելակետ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Հայ հեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանը: Ըստ նրա, մեր տարածքում երգիչների հեղինակային իրավունքների խախտումները շատ են: Խախտվում են թե երգիչների, թե երգահանների իրավունքները: Խախտվում են նաեւ եթեր հեռարձակվող հաղորդումների իրավունքները: Ներսիսյանի խոսքով, եղել
«Միլանոյի» աղմուկ հանած գործը նոր շրջադարձ է ստանում
Կենտրոն-Մարաշ ընդհանուր ատյանի դատարանը նոր հայց է ստացել «Օլիմպ» կոոպերատիվի, Աբովյան 4 հասցեի տարածքի (որտեղ գտնվում էր երևանցիների սիրած՝ նորաձև ու բարձրորակ հագուստի «Միլանո» խանութը) նախկին սեփականատեր Հովհաննես Ղուկասյանից, որը բոլորովին այլ պահանջներ է առաջադրում։ Դատավարության նոր փուլի համար հիմք է ծառայել դատարանի ուժի մեջ մտած որոշումը «Օլիմպ» կոոպերատիվի դեմ քաղաքապետարանի հարուցած հայցով։ Այդ որոշման
Սիրիայում իրավիճակն այնպիսի՞ն չէ, որ ՀՀ կառավարությունը հատուկ օդանավեր ուղարկի սիրիահայերին Հայաստան տեղափոխելու համար
Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով ձեւավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանի կարծիքով, այս պահին Սիրիայում իրավիճակն այնպիսին չէ, որ Հայաստանի կառավարությունը հատուկ օդանավեր ուղարկի սիրիահայերին Հայաստան տեղափոխելու համար: «Այն մարդիկ, որոնք կարծում են, որ պիտի կառավարությունը հատուկ ինքնաթիռներ իջեցնի Սիրիա, այնտեղից հայերին տեղափոխի եւ այլն, այսօր դրա ոչ միայն անհրրաժեշտությունը չկա, այլեւ ավելորդ խուճապ
Կոնգրեսականները ողջունում են Ղարաբաղի ընտրությունները
Ամերիկացի մոտ մեկ տասնյակ կոնգրեսականներ, այդ թվում` Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի երկու համանախագահներ Էդ Ռոյսը եւ Ֆրենկ Փալոնը, Հովարդ Բերմանը, Բրեդ Շերմանը, Ադամ Շիֆը, Ջիմ Քոսթան, Դեյվիդ Սիսիլինին, Աննա Էշուն եւ Ջեքի Սփայերը, ողջունել են հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրությունները։ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ, հայամետ կոնգրեսականները իրենց հայտարարություններում ընդգծել են, որ ընտրությունները բարձր
Մասիվում ոստիկանները կանխել են «գոլդ» համարներով ավտոմեքենաների տերերի ռազբոռկա (ֆոտոշարք)
Այսօր՝ հուլիսի 25-ին, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել 13 քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Մասիվի շուկային հարող տարածքում գիշերը՝ ժամը 2-ի մոտ, ինչ-որ հարցեր պարզաբանելու կապակցությամբ հավաքվելու են մի խումբ երիտասարդներ: Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստեղծվում
Արամ Մանուկյանը մշակույթի փոխնախարարի պաշտոնի համար մերժել է Վանո Սիրադեղյանի խնդրանքը
Այսօր «Զարկերակ» ակումբում հնչեց երկրորդ բացահայտումը, այս անգամ՝ ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի մասին: Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը անկեղծացավ՝ «Արամ Մանուկյանի համար մի հետաքրքիր բան պատմեմ: Երբ առաջին անգամ գլխավոր դատախազը պետք է ԱԺ-ում միջնոդեր, որ ձերբակալեին Վանո Սիրադեղյանին, Արամ Մանուկյանն այդ ժամանակ մշակույթի փոխնախարար էր, Արամ Մանուկյանը անձամբ խնդրել է
Մրցութից դուրս է մնացել ընդամենը 51 դիմորդ
Հանրապետական ընդունող հանձնաժողովը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության ցուցակների ճշգրտման, ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N597–Ն որոշմամբ հաստատված կարգի 111-րդ կետով նախատեսված լրացուցիչ փուլի արդյունքների ամփոփման, ինչպես նաև
«Մեր Ծաղկաձորը չեղավ-չեղավ էդ Քոբուլեթիի չափ չեղա՞վ»
Ծաղկաձորի երբեմնի թանկարժեք հյուրանոցներն ու քոթեջներն այսօր «զեղչով» են աշխատում։ Քոթեջներից մեկի տնտեսվար Վեհանուշ Ավագյանի խոսքով՝ բոլոր հարմարություններով ապահովված քոթեջում մեկօրյա հանգիստն արժե 15000 դրամ, իսկ հարեւան հյուրանոցում՝ 10-12 հազար։ «Առաջ մարդկանց տեղ ու դադար չկար, նախօրոք տեղ էին պահում։ Էսօր շատ քչերն են գալիս հանգստանալու, հանգստացողները հիմնականում մարզիկներ են։ Մանկական ճամբարներն էլ պակասել են։
Սկանդալային ասուլիս. Բացահայտվում է Վանո Սիրադեղյանի ՀՀ-ից հեռանալու առեղծվածը
«Այսօր առաջին անգամ հայտարարում եմ, որ Վանո Սիրադեղյանին ես ինքս էլ ճանապարհել եմ Հայաստանից»,- այսօր «Զարկերակ» ակումբում հայտարարեց Վանո Սիրադեղյանի նախկին թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը: Ասուլիսի սկզբում նա խնդրեց ՀԱԿ-ից իրեն հարցեր չտալ՝ ասելով, որ Դավիթ Շահնազարյանի մեկնաբանությունից հետո խոսել ՀԱԿ-ի մասին՝ նշանակում է խոսել, թե ինչպիսի թռչող ափսեներ են մեկ տարի հետո լինելու Հայաստանում:
Նաիրա Զոհրաբյան. «Գյումրին պետք է փրկել այդ պերսոնաժի տիրապետությունից»
Հատված ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ հարցազրույցից: -Սամվել Բալասանյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու լուրն առնելուց հետո Գյումրիի գործող քաղաքապետի կողմից հայտարարված «կիսապատերազմական վիճակը» կարո՞ղ է ստիպել ԲՀԿ-ին վերանայելու իր դիրքորոշումը այդ հարցում։ -Իհա՛րկե ո՛չ։ Զավեշտական կլիներ, եթե ԲՀԿ-ն առաջնորդվեր ոչ թե իր քաղաքական սկզբունքներով կամ որոշումներով, այլ ոչ ադեկվատ անձանց հիստերիկ պահվածքով։ Այն, ինչ
Սեւանից ջրառն անհրաժեշտ էր նաև ձկնաբուծական տնտեսություններին հոսող ջրով ապահովելու համար
Հուլիսի 20-ի երեկոյան մայրաքաղաքում հորդառատ անձրեւ էր: Նույն օրը Արմավիրի մարզում տեղացած հորդառատ անձրեւի պատճառով Բաղրամյան, Դալարիկ եւ Մյասնիկյան գյուղերի մի շարք տների նկուղները ողողվել են անձրեւաջրերով, վնասվել է անգամ Մյասնիկյան գյուղի հեղեղային հողապատնեշը: Ակնհայտ է, որ որոշ մասնագետների եւ պաշտոնյաների կանխատեսումը, թե 2012թ. հուլիսն ու օգոստոսը սակավաջուր ամիսներ են լինելու, Սեւանա լճի ջրով ոռոգվող
Զինծառայությունից խուսափողները վճարել են մոտ 5 մլրդ դրամ
:2004թ. մարտի 1-ից գործում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը, որը հնարավորություն է ընձեռում զինծառայություն չանցած և 27 տարին լրացած կամ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման կամ ազատման հիմքեր ձեռք բերած քաղաքացիներին օրենքով սահմանված որոշակի գումար վճարելու դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից և հաշվառվել պահեստազորում: Նշենք, որ 18-ից մինչև 27 տարեկան
«Սաքունցը ոչ մի անգամ օղեր չի կրել»
Դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի հայցն ընդդեմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախնական դատական նիստը: Ա. Սաքունցի ներկայացուցիչն էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Վանաձորի ճանաչված փաստաբան Կարեն Թումանյանը: Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչն էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ,
Մարինա Արայանը պնդում է, թե Անժելա Սարգսյանն ունի ընկերուհի-սիրուհի
Դերսանուհի Անժելա Սարգսյանի գործով մեղադրյալ Կարեն Արայանի մայրը Մարինա Արայանն այսօր դժգոհեց, որ գործը փակուղի է մտել.« Իմ տղան անօրինական անազատության մեջ է գտնվում, այսօր նրա դեմ չկա ոչ մի փաստ, ոչ մի ապացույց, կան լոկ խոսքեր, Անժելայի հորինած ցուցմունքը, որի վրա հիմնվել են ու դրա պատճառով տղաս 9 ամիս է կալանքի մեջ է: Եթե
Տասնյակ զոհեր Տաջիկստանում բախումների հետեւանքով
Առնվազն 42 մարդ, այդ թվում` 12 զինվորական եւ 30 խռովարարներ են սպանվել Տաջիկստանի Լեռնային Բադաշխան տարածաշրջանում երեկ տեղի ունեցած բախումների հետեւանքով։ Այդ մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով Տաջիկստանի պետական հեռուստատեսությունը։ Ըստ չհաստատված հաղորդումների, սակայն, զոհվածների թիվը շատ ավելի մեծ է, ընդգծում է BBC-ն։ Մասնավորապես, մայրաքաղաք Դուշանբեի հիվանդանոցի մի պաշտոնյայի վկայությամբ, սպանվածների թիվը գերազանցում է 200-ը`
Մեքենան շրջվել է գետը
Հուլիսի 25-ին, ժամը 01.13-ին ոստիկանությունից տեղեկացրել են, որ Ազատավան գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Արարատի մարզային փրկարարական ջոկատը։ Դեռևս չպարզված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 32 ՕՏ 265 պ/հ (վարորդ` Երևանի բնակիչ, 1973 թ. ծնված Գագիկ Միրզախանյան) ավտոմեքենան դուրս
Հայտարարություն. Դիրքորոշում հայտնեք ՀԱԿ երիտասարդներին դատապարտելու փաստի առնչությամբ
2012թ. հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը ազատազրկման դատապարտեց ՀՀՇ ԵՄ գործադիր խորհրդի անդամներ Տիգրան Առաքելյանին ու Սարգիս Գեւորգյանին, Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ Արտակ Կարապետյանին ու Դավիթ Քիրամիջյանին: Այս խայտառակ դատավարությունը, իրեն պատշաճող ոստիկանական սուտ վկայություններով, անհիմն մեղադրանքներով և կամակատար դատավորներով, կրկին գալիս է ապացուցելու, որ ՀՀ իշխանությունները, ինչպես անցյալում, այնպես
ՄԻՊ գրասենյակի հայտարարությունը իրականության հետ որևէ աղերս չունի
Կարևորելով հանրության ստուգված և օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը, հայտնում ենք, որ ՄԻՊ-ի գրասենյակի հուլիսի 23-ին, լրատվամիջոցներով տարածած հաղորդագրությունը`ՀՀ դատախազության կողմից քաղաքացի Անահիտ Վարդանյանի իրավունքների խախտման վերաբերյալ, իրականության հետ որևէ աղերս չունի: ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունը ՀՀ դատախազության կողմից քաղաքացու իրավունքների խախտման վերաբերյալ անհիմն է, որևէ իրավական հիմնավորում իսկ չունի, հաղորդագրության մեջ նշված հանգամանքերը մեկնաբանված են միակողմանի,
Ծառ էր շրջվել ու ընկել մեքենաների վրա
Հուլիսի 24-ին, ժամը 19.11-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Թաիրով փողոցի թիվ 14 հասցեում ծառ է շրջվել և ընկել ավտոմեքենաների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները, Կենտրոն վարչական շրջանի «Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ, ընկած ծառը մասնատել են և հեռացրել: ԱԻՆ
Զրույց 7-րդ. Բարձրացնել հետույքը եւ ազատվել ցանցերի սադրիչ ազդեցությունից
«Հարգելի «Մտերմիկ զրույցներ» , ես նամակներ գրել չեմ սիրում, ընդհանրապես` գրել չեմ սիրում, սակայն, ընդգրկված լինելով սոցցանցերում, նկատեցի, որ առանց գրելու չի լինում, մի տեսակ գրելացավ կա այս ցանցերում եւ ամենքը առավոտից–իրիկուն գրում են, ջնջում են, ընկերանում են, բաժանվում են, քննադատում են, գովաբանում են, մի խոսքով, սոցցանց ասվածը իրոք, ցանց է, րը անգամ ինձ է
Արենիում հայտնաբերված 6000-ամյա ուղեղի մասին դեռ չեն բարձրաձայնում:
Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի շրջակայքում գտնվող քարանձավներից մեկում պեղումների ժամանակ հնագետները սենսացիոն բացահայտում են արել: Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված մարդու ուղեղը 6000 տարեկան է, սակայն այս մասին լուրը դեռևս շատ չի բարձրաձայնվում: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Արենիի արշավախմբի ղեկավար, հնագետ Բորիս Գասպարյանը: Նրա
ՀՄԱՅԱԿ
ԲՀԿ ասելիս անձրեւը մաղում է, ԲՀԿ ասելիս սրտիկս պաղում է, ԲՀԿ ասելիս աջ աչքս խաղում է. Չգիտեմ ինչու է այդպես:
Զինծառայողը հացադուլ է հայտարարել
Ժամկետային զինծառայող Սուրեն Կիրակոսյանը երեկ անժամկետ հացադուլ է հայտարարել։ Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Սուրենի մորից՝ Զվարթ Կիրակոսյանից։ Հիշեցնենք, որ Ս. Կիրակոսյանը 2009-ի հունիսի 3-ին վատառողջ վիճակով զորակոչվել էր հայոց բանակ, ծառայության ընթացքում մի քանի անգամ ինքնակամ լքել զորամասը, որի համար մեղադրվում էր դասալքության մեջ։ Դրա համար նրան դատապարտել էին 2 տարի 6 ամիս ազատազրկման։ Իսկ
Ի՞նչ են ասել Ադրբեջանի դեսպանությանը Շվեյցարիայում եւ ինչպե՞ս է Իրանը խոսում «բանակցությունները վնասելուց»
Երբ վերնախավի փոփոխություններ են տեղի ունենում տարբեր միջազգային կառույցներում, հատկապես այնպիսի կազմակերպություններում, որոնց այս կամ այն կերպ սերտ առնչություն ունի կամ Հայաստանը, կամ Ադրբեջանը, գրեթե միշտ սրբազան պարտքի նման հայտարարություններ են արվում ղարաբաղյան հակամարտության հարցին առավել մեծ աջակցություն ցույց տալու, հարցը առավել ակտիվ քննարկելու խոստումներով: Եվ, բնականաբար, արդեն 20-ամյա բանակցային գործընթացից առանձնակի չտարբերվող վիճակներում էլ
ՀՅԴ երիտասարդները կդատապարտե՞ն ՀԱԿ ակտիվիստների հետապնդումները
Օրերս ՀՀՇ ԵՄ միությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ կոչ էր անում հայաստանյան կուսակցությունների երիտասարդական կառույցներին հավատարիմ մնալ 2012թ. փետրվարի 26-ին ընդունված իրենց համատեղ հայտարարությանը, որի 4-րդ կետի համաձայն՝ նրանք դատապարտում են քաղաքական հայացքների հետեւանքով երիտասարդների հետապնդումները եւ ակնկալում սկզբունքային դիրքորոշում կատարվածի առնչությամբ։ «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե պատրաստվում են արդյոք հայտարարությանը միանալ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության
Քեթի Փրայսը պահպանակներ չի օգտագործում
Գեղեցկուհի մոդելն արդեն չորս տարի հրաժարվել է ամեն տեսակի հակաբեղմնավորիչներից: Նրան խորթ են նաեւ պահպանակները: Քեթին, որ երեք երեխայի մայր է, չի վախենում վեներական հիվանդություններից եւ դեմ չէ նաեւ չորրորդին լույս աշխարհ բերել: Չորս տարին այնքան էլ մեծ ժամանակ չէ, սակայն այդ ընթացքում Քեթին հասցրել է երեք տղամարդ փոխել. եղել է երգիչ Փիթեր Անդրեի,
Որտե՞ղ է զոհվել լեյտենանտ Արտակ Նազարյանը
Արտակ Նազարյանի մահվան գործով հուլիսի 24-ի նիստում շարունակում էին հրապարակել քրեական գործում առկա ապացույցները: Նիստին ներկա չէր գլխավոր ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը: Դատարանում փաստաբանական գործունեության իր հավաստագիրը ներկայացրեց եւ Հակոբ Մանուկյանի պաշտպանության գործին, որպես երկրորդ փաստաբան, միացավ Արմինե Ղասաբօղլյանը, որը նախկինում Հրանտ Գեւորգյանի հետ ներկայանում էր դատական նիստերին: Նիստում դատախազ Հարություն Հարությունյանը շարունակեց
Օսկանյանի գործով խախտել են օրենքը
Թեեւ երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Տիգրան Աթանեսյանին խոստացել էին տրամադրել Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու մասին դատարանի վճիռը, սակայն երեկ՝ մինչեւ ուշ երեկո, այն չէին տրամադրել փաստաբանին։ «Այս պահին էլ դատարանի որոշումն ինձ չի տրամադրվել։ Զանգել եմ, ասել են, որ կուղարկեն։ Խնդիրն այն չէ, որ հրաժարվում են, պարզապես


















































