Օրվա լրահոսը
Ի՞նչ տրամաբանությամբ են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կազմել «Հարսնաքար»-ի վերաբերյալ հարցաշարը
«Այլ խնդիր է, թե ինչքանով են արդյունավետ ճնշումները, բոլոր դեպքերում, ողջունելի են բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կան այդ առիթով»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Հարսնաքար»-ի վերաբերյալ ԱԺ խմբակցությունների երեկ հրապարակած հարցաշարին՝ ասաց «Վահե Ավետյան» հասարակական նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզյանը: Հարցաշարի բովանդակային մասին մեր զրուցակիցը չցանկացավ անրադառնալ, քանի որ իր կարծիքով՝ ավելի կարեւոր երկու խնդիր կա որոնց վրա
Մեքենան շրջվել է
Հուլիսի 23-ին, ժամը 15.55-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան–Հաղարծին վանական համալիրի ճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի 61 ՕՏ 624 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1968 թ. ծնված Արթուր Մխիթարյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Հրշեջ-փրկարարները մեքենան դուրս
Գալուստ Սահակյանն ինֆորմատոր չէ
Փորձեցինք պարզել, թե մյուս կուսակցությունները թեկնածուներ ունենալո՞ւ են Գյումրիում։ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց. «Կուսակցության ներսում, ինչպես նաեւ տեղական կառույցում քննարկում ենք հարցը, բայց դեռ վերջնական որոշում չկա, երբ որ ունենանք, կհրապարակենք՝ կիմանաք»։ Եթե «Ժառանգությունում» այս հարցի քննարկումը գոնե սկսվել է, ապա ԲՀԿ-ի ռազմավարական դաշնակիցներ ՀՅԴ-ում եւ Հայ ազգային կոնգրեսում այն չի էլ քննարկվում։
Մեքենան շրջվել է գետը
Հուլիսի 24-ին, ժամը 01.25-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային փրկարարական ջոկատը։ Դեռևս չբացահայտված հանգամանքներում` «Մերսեդես» մակիշի 09 ԼՏ 282 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել Մարմարիկ գետը: Նախքան փրկարարների ժամանումը՝
ԲՀԿ-ն գտել է պետության թշնամուն, Հայաստանի բոլոր խնդիրների պատճառին՝ «Ժառանգությանը»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցել Ազգային ժողովի չորս ոչ կոալիցիոն խմբակցությունների կազմած հարցաշարին՝ Վահե Ավետյանի սպանության գործով, որ ԱԺ այդ խմբակցություններն ուղղում են գլխավոր դատախազությանը: Ընդ որում` շատ հետաքրքրական է «Բարգավաճ Հայաստանի» բացատրությունը, թե ինչու չեն միացել հարցաշարին: ԲՀԿ-ն չի միացել, որովհետև որոշել է չմիանալ «Ժառանգության» մասնակցությամբ որևէ ձևաչափի: Փաստորեն «Բարգավաճ Հայաստանը» գտել է պետության
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը մերժել է թուրքական ընկերություններին մենաշնորհ շնորհելու մասին օրինագիծը
Փալուուն. «Առկա են բազմաթիվ հիմքեր, որոնց պատճառով այս օրինագիծը պետք է տապալվի» Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունները մերժել են «2011 թվականի Բնիկ հնդկացի ցեղերի հետ առևտրի և ներդրումների ցուցադրական նախագծի մասին» թիվ 2362 բանաձևի հաստատումը, որով նախատեսվում էր թուրքական ընկերություններին Ամերիկայի հնդկացի ցեղերին պատկանող հողերում ներդրումներ կատարելու մենաշնորհային դիրք շնորհել: Այս օրինագիծը, Ամերիկայի հայկական
Օձերն անհանգստացնում են
Հուլիսի 23-ին, ժամը 16.53-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի «Անդրանիկ» թաղամասի թիվ 69 տան մոտակայքում օձ է նկատվել։ Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերտիվ խումբը` պարամեդիկներով և հատուկ մասնագետը: Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք: ԱԻՆ
Ամենամեծ պարգեւավճարները կստանան դաղստանցի մարզիկները
Ռուսաստանի Դաշնությունից Լոնդոնի օլիմպիական խաղերում հաջողության հասած մարզիկներից ամենից առատաձեռն կպարգեւատրվեն Դաղստանի ներկայացուցիչները: Այստեղ օլիմպիական չեմպիոնի կոչում նվաճողներին խոստացել են 1,8 միլիոն, արծաթե մեդալակրին՝ 900 հազար, բրոնզե մրցանակակրին՝ 600-ական ռուբլի պարգեւավճար: Դաղստանի Հանրապետությունից օլիմպիական խաղերում հանդես է գալու վեց մարզիկ: Նրանք ՌԴ-ն ներկայացնելու են ըմբշամարտում, բռնցքամարտում, ձյուդոյում եւ թհեքվանդոյում: Իրենց օլիմպիականներին մի փոքր պակաս են
Տուժածներ հրդեհից
Հուլիսի 23-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 3 շենքի 22-րդ բնակարանում: Դդեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկներով: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է գազի 5 կգ-անոց բալոն, 1 ծածկոց և 1 վարագույր: 1957 թ. ծնված
Գյումրու քաղաքապետարանի պարզաբանումը
Ի պատասխան 21.07 2012 թվականին Aravot.am կայքում տեղադրված լուրի, որում նշվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավարի մասին տեղեկությունը, պարզաբանում ենք, որ ՀՀ նախագահի Շիրակի մարզային նախընտրական շտաբը ղեկավարել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Սա հայտնի փաստ է ¨ հակված ենք մտածելու, որ սփռված լուրը տեղեկատվական բացի արդյունք է: Գյումրու քաղաքապետարնի մամուլի
Արջը կենդանիներ է հոշոտել
Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 22-ին, ժամը 15.00-ի սահմաններում «Մոմիկսար» կոչվող հանդամասում արջը հոշոտել է Գ. Սաֆարյանին, Ա. Կյուրեղյանին և Կ. Խաչատրյանին պատկանող 3 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: ԱԻՆ
Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցեց Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարին ու Բելգիայի ԱԳ նախարարին
Հուլիսի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Ելույթ ունենալով նիստին՝ Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ Արևելյան գործընկերության Պրահայի հիմնադիր գագաթաժողովից դեպի Վարշավայի գագաթաժողով անցած ճանապարհը և Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ
2011 թ. Ռուսաստանից Հայաստան էքստրադիցիայի է ենթարկվել 37 հանցագործ
2011 թ. և 2012 թ. առաջին կիսամյակում Ռուսաստանում ձերբակալվել են Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 244 անձինք: Ինչպես «Փաստինֆո» գործակալությանը հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հուլիսի 23-ին Հայաստանում տեղի ունեցած Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի տասներեքերորդ նիստում նշվել է նաև, որ հայկական կողմը ձերբակալել
Հայտնաբերվել և ձերբակալվել է
Այսօր, ժամը 01.30-ի սահմաններում, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում սպանվել է Այգեպար գյուղի բնակիչ, 1960 թ. ծնված Խաչատուր Խաչատրյանը: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Ներքին Կարմիրաղբյուր գյուղի «Չինգիլ» կոչվող տարածքում, վիճաբանության ժամանակ, Խաչատրյանին դանակահարել և սպանել է Բերդ քաղաքի բնակիչ, նախկինում դատված, 1985 թ. ծնված Վրեժ Մելքումյանը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցական հեռագիրը Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ
Խոր ցավով տեղեկացա մեծանուն դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի մահվան մասին: Գալյա Նովենցը բացառիկ հետք է թողել հայկական կինոյի և թատրոնի պատմության մեջ, իսկ նրա մարմնավորած կերպարները միշտ կմնան մեզ հետ, կապրեն մեր կողքին՝ որպես հայկական դերասանական արվեստի բացառիկ նմուշներ: Այս ծանր պահին ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել մեծ դերասանուհու հարազատներին, բարեկամներին և
Աղբաման եւ ոչ միայն
Մասիվում մի խանութ կա, որի անունը գրված է խանութի դիմաց դրված աղբամանի վրա ու, չնայած դրա գոյությանը, աղբ դրված է աղբամանի կողքին: Արթուր Հարությունյան «Աղբաման եւ ոչ միայն» (mynews.am)
Տեղի ունեցավ ՌԴ ներքին գործերի նախարարության և ՀՀ ոստիկանության միավորված կոլեգիայի նիստը
2012 թ. հուլիսի 23-ին տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի տասներեքերորդ նիստը: Նախագահում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Կոլոկոլցևը: Նիստին մասնակցում էին միավորված կոլեգիայի անդամները, ինչպես և Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության կենտրոնական
Գյումրիի ռոտոնդան
Գյումրիում կիսաշրջանաձեւ հորինվածքով մի կառույց կա`ռոտոնդան: Այն գտնվում է Գյումրիի «Գորկա» զբոսայգում: Ռոտոնդայից կարելի է տեսնել Թուրքիայի հետ սահմանը, Ախուրյան գետի հովիտը: Այստեղ նկարահանվել են տարբեր ֆիլմերից դրվագներ, այդ թվում նաեւ «Մեր մանկության տանգոյից»: Տարիներ առաջ ռոտոնդան եղել է բնակիչների համար բացօթյա պարասրահ: Այսօր էլ այն զբոսանքի եւ գեղեցիկ հուշերի վայր է: Արփինե Արզումանյան` «Գյումրիի ռոտոնդան»
«Դեմ առ դեմ».Մանվել Սարգսյան եւ Ռուբեն Մեհրաբյան
Հուլիսի 24-ին ժամը 12. 00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 24-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը եւ «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Քննարկման թեման` ԼՂՀ նախագահի ընտրությունների միջազգային արձագանքն
Զարդուշտ Ալիզադե. «Կովկասը մերն է» հրամանը տրվել է Մոսկվայից
Հուլիսի 21-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումների ժամանակ խոսելով հայ-ադրբեջանական սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտումների մասին, ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն ասաց,որ սահմանագոտում կրակոցներ արձակելու համար զինվորականներին հրամայում է երկու երկրների քաղաքական ղեկավարությունը: -Իմ մոտ, որպես քաղաքագետի, տպավորություն է ստեղծվել, ես այնպես եմ հասկացել, որ հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին փոխհրաձգությունը կապված էր այն բանի հետ, որ
Կատուն արդեն 15-րդ անգամ վերընտրվեց քաղաքապետի պաշտոնում
Ալյասկա նահանգում գտնվող Թալկիտնա քաղաքի բնակիչները արդեն 15-րդ անգամ քաղաքապետի պաշտոնում իրենց վստահությունը տվեցին կատվին: 1997թ.-ին Սթաբս անունով կատուն, առաջին անգամ զբաղեցրեց քաղաքապետի պաշտոնը ու մինչ այսօր նա որեւէ բողոք չի ստացել: Թալկիտնա քաղաքի բնակիչները, որոնք շուրջ 900 հոգի են, իրենց նախապատվությունը տվել են կատվին, քանի որ կատուն չի կարողանա խաբել իրենց ու յուրացնել քաղաքի
Էներգետիկայի փոխնախարարի եղբոր տղան խոստովանել է, որ մահվան ելքով վրաերթի հեղինակը ինքն է (ֆոտոշարք)
Երեկ՝ հուլիսի 22-ին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Կարեն Ստեփանյանը և նույն բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը քննչական-փորձարարական գործողություններ էին կատարում Երևանում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրը Չարենցի 1 հասցեն էր: Քննչական-փորձարարական գործողությունները կապված էին այս տարվա հունվարի 3-ին ժամը 21.30-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության
Բակո Սահակյան. Այս ընտրությունները դարձան մեր ժողովրդի նոր հաղթանակը
Արցախի Հանրապետության վերընտրված նախագահ Բակո Սահակյանն այսօր ուղերձ է հղել 2012թ. հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հինգերորդ ընտրություններն արդեն իսկ կայացած իրողություն են: Այս ընտրությունները դարձան մեր ժողովրդի նոր հաղթանակը իրավական պետության կառուցման և ազգային իղձերի իրականացման ճանապարհին, նրա բարձր քաղաքացիական կեցվածքի ու իմաստնության
Հայտարարություն ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի քրեական գործի վերաբերյալ
2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում Ջրծաղիկ հիվանդությունից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մովսեսի Խաչատրյանի գործի նախաքննությունը ավարտվել է 2012 թ. հուլիսի 19-ին: Ըստ նախաքննության արդյունքի՝ մեղադրանք է առաջադրվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Սերգեյի Մկրտչյանին և ՀՀ ԶՈւ գլխավոր վիրաբույժ Միքայել Ժորայի Միքայելյանին` «ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար
ԱԺ խմբակցությունների հարցաշարը «Հարսնաքարի» վերաբերյալ
ՀՀ կառավարություն ՀՀ գլխավոր դատախազություն 2012թ. հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան և անմարդկային հաշվեհարդարի հետևանքով սպանվեց ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը: Անպատժելիության մթնոլորտի բնական այս հետևանքը հասարակության մեջ առաջացրել է լարված իրավիճակ: Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի ը) կետով և 7-րդ հոդվածի 1-ին
Ռմբակոծությունների և հրաձգությունների ալիք Իրաքում, կան բազմաթիվ զոհեր
Իրաքում երկուշաբթի օրն իրականացրած կատաղի հարձակումների ալիքը դարձել է առնվազն 91 զոհի և 172 մարդու վնասվածքներ ստանալու պատճառը: Հրաձգությունների և ռմբակոծությունների ալիքն Իրաքում սկսվել է այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ երկրում գործող «ալ-Քաիդա»-ի մասնաճյուղի ղեկավարը զգուշացրել է, որ խմբավորումն ակտիվացնելու է գործողությունները ԱՄՆ-ի զինծառայողների կողմից լքված տարածքներում: Այս մասին հաղորդագրությունը, որտեղ նշվել
Ոստիկանությունն ուսումնասիրում է Գյումրու կրակոցների լուրը
ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրում է Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի տան հարեւանությամբ Վարդան Ղուկասյանի տղայի կրակոցների մասին տեղեկությունները եւ թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը: Այս մասին “Ա1+”-ի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների` օրերս Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակը գնացել է Սամվել Բալասանյանի տան մոտ
Վահան Թումասյանը` Վարդան Ղուկասյանի դեմ սեւ PR-ի մասին. «Այո, Բալասանյան Սամվելն ինձ 110 հազար եվրո է տվել»
Panorama.am-ի «Ի՞նչ խունտա է աշխատում Վարդան Ղուկասյանի դեմ» հրապարակման ներքո, որը նաեւ Aravot.am-ն էր հղում անելով տեղադրել, մեր ընթերցողներից մեկը` VARDGES-ը հետեւյալ մեկնաբանությունն էր թողել` «Կարիք չկա երկար-բարակ մտածելու, թե ով է Վարդան Ղուկասյանի դեմ սև PR-ի կազմակերպիչը: Այստեղ գործում է Սամվել Բալասանյան-Վահան Թումասյան տանդեմը: Վահանը «Շիրակ-կենտրոնի» նախագահն է, ԱԺՄ Գյումրու կառույցի ղեկավարը, իսկ ԱԺՄ
Հրանտ Մարգարյան. «Ես կուզեմ, որ Սիրիայի հայությունը մնա Սիրիայում»
Հալեպում փողոցային մարտեր տեղի չեն ունենում, բայց լարվածություն կա։ Հալեպից վերադարձած ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տպավորությունն է։ Այնուամենայնիվ, նա տեղեկություններ ունի, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմում զոհեր կան նաեւ հայերի մեջ։ «Մի 6 հոգի զոհվել են, ոչ իբրեւ հայ, մի երկուսը պատահական ռումբի պայթյունից, մի քանիսը բանակի ծառայության մեջ են եղել»,-նշեց պարոն Մարգարյանը։ Ինչու՞ Հայաստանը
«Ժառանգությունը» ԲՀԿ-ի դե՞մ է աշխատում
ԲՀԿ-ն չի միացել խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների՝ «Հարսնաքարի» գործով նախաձեռնած հարցաշարին: Այդ մասին քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Հիշեցնենք, որ «Հարսնաքարի» գործով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու Նիկոլ Փաշինյանի ստորագրահավաքի նախաձեռնության տապալումից հետո խորհրդարանական չորս խմբակցությունների ներկայացուցիչներ՝ Գագիկ Ջհանգիրյանը (ՀԱԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») և Ստեփան Մարգարյանը (ԲՀԿ), համատեղ


















































