Օրվա լրահոսը
Օսկանյանի գնահատականը դատարանի որոշմանը. «Այս ամենը քաղաքական դրդապատճառներ ունի»
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստի ընթացքում քննվել է Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի բողոքը, որով պահանջվում էր վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Դռնփակ նիստից հետո տեղի ունեցած դատական բաց նիստի ժամանակ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարել է, որ մերժում է բավարարել ԱԱԾ-ի կողմից քրեական
Սիրիացի ապստամբները կպաշտպանեն Հալեպի հայերին
Հալեպի ճակատամարտն արդեն իսկ մեկնարկել է», – ազդարարում են սիրիացի ապստամբները: YouTube-ում կիրակի օրը զետեղված հայտարարության մեջ սիրիական ընդդիմության զինված թեւի` «Սիրիական ազատ բանակի» ներկայացուցիչ գնդապետ Աբդել Ջաբար ալ-Օքայդին հայտարարել է. – «Մենք սկսում ենք Հալեպի գրավմանն ուղղված ռազմական գործողությունը, որի նպատակն է քաղաքի ազատագրումը Ասադի արյունարբու հրոսակախմբերից»։ Սիրիական ընդդիմության ներկայացուցիչը հատուկ ընդգծել է, որ
«ՀԱԿ ակտիվիստների ազատազրկումը քաղաքական ճնշում է` հասարակության վրա» (Տեսանյութ)
«Տիգրան Առաքելյանի եւ ՀԱԿ ակտիվիստների դատապարտումը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ռեժիմը ամեն ինչ կատարում է, որպեսզի ճնշումներ գործադրի հասարակական, քաղաքական ակտիվության համար»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժողովրդավարություն հանուն զարգացման» հ/կ նախագահ Արմեն Գրիգորյանը այսպես գնահատեց ՀԱկ ակտիվիստներին 2-6 տարով ազատազրկումը: Ըստ նրա` «Բոլորս էլ գիտենք, որ այդ 6 տարին շատ մեծ թիվ է
Սիրիահայերի դիրքորոշումը միանշանակ չէ
Սիրիայում քաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Դեռևս հնարավոր չէ պատասխանել այն հարցին՝ կշարունակվի՞ արդյոք Բաշար Ասադի ռեժիմը, թե՞ ընդդիմադիր ուժերին կհաջողվի տապալել այն։ «Գնալով դեպքերը շատ սուր բնույթ են ստանում, բայց հանգուցալուծումը դեռևս չի երևում, և ես չեմ կարծում, որ մոտակա ժամանակներում ինչ-որ բան փոխվի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ, վերլուծաբան Սարո Սարոյանը։
Բրիտանացին դատապարտվել է Ադրբեջանին զենք վաճառելու համար
Ադրբեջանին ապօրինի զենք-զինամթերք վաճառելու համար Լոնդոնում անցած շաբաթավերջին երեքուկես տարվա ազատազրկման է դատապարտվել բրիտանացի Մայքլ Ռանջերը։ Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ, վերջինս փորձել է Հյուսիսային Կորեայից ձեռք բերել երկիր-օդ տեսակի հրթիռներ, Միացյալ Նահանգներից՝ ատրճանակներ՝ Ադրբեջանին վաճառելու համար։ Դատարանում ներկայացված փաստաթղթերի եւ նամակագրության համաձայն, Ռանջերը Հյուսիսային Կորեայում գտնվող մատակարարների առջեւ պարծեցել է, թե Ադրբեջանի կառավարությունը իրեն ճոխ
«Արմավիան» հայ պրոֆեսիոնալ օդաչուներին փոխարինել է հույներո՞վ
Վերջերս ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշ թռիչքներ պարբերաբար ժամերով հետաձգում է: Օրերս Մոսկվա-Երեւան թռիչքն էր հետաձգվել, իսկ հուլիսի 11-ին` Սամարա-Երեւանը: Ընդ որում, վերջինիս թռիչքը հետաձգվել է 10 ժամով. Նախապես սահմանված ժամը 23.30-ի թռիչքը կայացել է առավոտյան 9.30-ին, իսկ ընկերությունն իր ուղեւորներին հրաժարվել է ապահովել կացարանով եւ սննդով: Aravot.am-ի հետ զրույցում Սամարա-Երեւան թռիչքի ուղեւորները դժգոհեցին, որ
Բալասանյանը զգուշացնում է` հեռու մնալ Գյումրիում լարվածություն ստեղծելուց
Գյումրիում մթնոլորտը բավականին լարված է. վերջին օրերին, երբ հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) քաղաքապետի թեկնածուն Սամվել Բալասանյանն է, իսկ գործող քաղաքապետի առաջադրվել-չառաջադրվելու հարցը հարցականի տակ է, լարվածությունն ավելի ակնհայտ դարձավ: Մամուլում օրեր առաջ լուրեր շրջանառվեցին, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, Բալասանյանի տնից մոտ 30 մ հեռավորության վրա մեքենայով կանգնել եւ
Միջազգային զեկույցներում ՀԱԿ ակտիվիստների դատապարտման վերաբերյալ անդրադարձ կլինի
ՀԱԿ ակտիվիստներին 2-6 տարով ազատազրկման դատապարտելու Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը չափից շատ է համարում: Նա ասաց, որ ակտիվիստների գործի մանրամասներին ծանոթ չէ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ երիտասարդները նախկինում հանցագործություն չեն արել՝ դատարանն ավելի մեղմ պատժաչափ պետք է սահմաներ: Դատարանի վճիռն էլ
Մեկնարկեց Համահայկական բնագիտական օլիմպիադան
Այս տարի առաջին անգամ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը կազմակերպել է Համահայկական բնագիտական օլիմպիադա: Դրա մեկնարկը տրվեց այսօր` Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Օլիմպիադայի առարկաները երեքն են` ֆիզիկա, ինֆորմատիկա եւ մաթեմատիկա: Նման օլիմպիադայի անցկացման նպատակն է՝ խրախուսել բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրությունը, գտնել Սփյուռքում եւ Հայաստանում բնակվող տաղանդավոր պատանիներին, ինչպես նաեւ` ընդլայնել Սփյուռքի հետ տարվող աշխատանքի
Ալբերտ Ազարյանն արդեն Լոնդոնում է
20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ, օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, որին վստահվել է Լոնդոնում օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության շքերթում տանել Հայաստանի պետական դրոշը, արդեն ժամանել է օլիմպիական խաղերի մայրաքաղաք: «Օղակների արքան» Հայոց Եռագույնի դրոշակակիրն էր նաեւ Պեկինի օլիմպիական խաղերում: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մի առիթով հայտարարել է, թե Ալբերտ Ազարյանը մեր հպարտությունն է
Կայացավ «Teen Choice Awards 2012» մրցանակաբաշխությունը
Երեկ ԱՄՆ-ում կայացավ «Teen Choice Awards 2012» մրցանակաբաշխությունը. միջոցառում, որի ժամանակ հավաքվում են արտասահմայնան շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Մասնակիցների շարքում էին՝ Ջասթին Բիբերը, Սելենա Գոմսեը, Ռոբերտ Փեթինսոնը, Քրիստեն Ստյուարտը, Քիմ Քարդաշյանը եւ այլք: Հայտնի է, որ «Fox» հեռուստաընկերությունն ամեն տարի քվեարկություն է անցկացնում դեռահասների շրջանում, պարզելու համար, թե դերասաններից ով է նրանց կուռքը, սիրելի ֆիլմը, կատարողը: «Teen
Կառավարությունը էպոսի Վերգոն է, ուժային համակարգը՝ Քեռի Թորոսը, օրենսդիրն էլ՝ Հովնանը
«Ընդդիմությունը չունի առաջնորդ, փնտրտուքների մեջ է, նոր թեկնածու են ցանկանում տեսնել: Եվ եթե ընդդիմադիր բոլոր կուսակցությունները ուզում են ունենալ մեկ միասնական թեկնածու, ապա նրանք լուրջ խնդիրներ ունեն ու անկախ ամեն ինչից՝ պարտվելու են»,- Aravot.am-ի հետ զրույցում, գալիք նախագահական ընտրությունների մասին խոսելիս, ասաց իրեն նախագահի թեկնածու հայտարարած էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Նրա ձեւակերպմամբ՝ ԱԺ ընտրությունների նույն թվերն
411 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հուլիսի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմելէ 411 դրամ:
ՏՄՊՊՀ. «Խնդիրն ամբողջությամբ գտնվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կարգավորման դաշտում»
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը ավարտել է Երևան-Աբովյան-Երևան երթուղիով ուղևորափոխադրում իրականացնող «Քինգ դելյուքս» և Երևան-Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող «Տրանս կոնֆորտ» ընկերությունների դիմումների հիման վրա կատարված ուսումնասիրությունները: Տեղեկացնենք, որ համաձայն ՏՄՊՊՀ ներկայացված դիմումների, վերոնշյալ ընկերությունների գործունեությունը խոչընդոտվում է բարեգործական հիմունքներով աշխատող տրանսպորտային միջոցների կողմից: ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ կատարվել է լայնածավալ աշխատանք՝ փաստաթղթերի ուսումնասիրությունից մինչև դիտանցումներ
ՀԱԿ անդամը` Դավիթ Շահնազարյանի մասին. «Ոչինչ, առանցքային դեմքերն անփոխարինելի չեն»
«Կոնկրետ մենք այն կուսակցությունն ենք, որ Քոչարյանի վերադարձին դեմ է ընդհանրապես: Դա կարող եմ ասել: Դա իր անձնական կարծիքն է, ես չեմ ուզում մեկնաբանել, թե ինչու է ինքը այդպես ասում: Ես չգիտեմ՝ ինքը ինչ է նկատի ունեցել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ, Արմենակ Դովլաթյանն այսպես մեկնաբանեց 1in.am-ին տված հարցազրույցում Դավիթ
Սահմանամերձ Նոր Աստղաբերդ համայնքի բնակիչներին առաջնայինը աշխատատեղերի խնդիրն է հուզում
Կապանի տարածաշրջանի Նոր Աստղաբերդ համայնքը սահմանամերձ է Նախիջեւանին: Սահմանամերձ, լեռնային այս համայնքի վարչական տարածքում 4 գյուղական բնակավայր կա` Նոր Աստղաբերդը,Գետիշենը, Աջաբաջը, Ոչեթին։ Այս գյուղերը եղել են հայկական բնակավայրեր։ Այդ են վկայում նշված գյուղերի տարածքում գտնվող եկեղեցիների եւ ամրոցների ավերակները, գյուղատեղիների հետքերը։ Մինչև 1988թ. համայնքում բնակվում էին ադրբեջանցիները: Նրանց արտագաղթից հետո այստեղ բնակություն են հաստատել Ադրբեջանից
Օլիմպիական խճանկար
Պեկինից հետո օլիմպիական խաղերը որոշակի փոփոխությունների են ենթարկվել: Լոնդոնում օլիմպիական ընտանիքից կրճատվել են բեյսբոլն ու սոֆթբոլը: 2016 թվականին Ռիո-Դե-Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում այդ մարզաձեւերին փոխարինելու է ռեգբին: 2009 թվականի օգոստոսին ՄՕԿ-ի գործկոմը որոշում է կայացրել կանանց թույլատրել անցկացնել բռնցքամարտի օլիմպիական մրցաշար` սահմանելով երեք` մինչեւ 51, 60 եւ 75 կգ քաշային կարգեր: Դրա դիմաց
«Ի՞նչ անեմ…շուն ա, գել ա, իմ տղեն ա». Սեդայի անմնացորդ սիրո եւ որդիական անտարբերության մասին
87-ամյա Սեդա Գրիգորյանի ամուսնական կյանքը սկսվել է 1943թվականից: Ամուսնացել, բայց դեռ երկար տարիներ զավակ չեն ունեցել. «14տարի է արդեն՝ ամուսնացած էինք, բայց այդպես էլ չէր հաջողվում երեխաներ ունենալ»: Սեդան եւ իր ամուսինը որոշում են երեխա որդեգրել, որն էլ իր ներկայությամբ կլցնի ոչ միայն տան, այլեւ իրենց հոգիները. «Ամուսինս հեշտությամբ ընդունեց այդ որոշումը, որովհետեւ նա էլ
Ծեծկռտուք Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում
Երեւանում, այսօր հուլիսի 23-ին գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայում գտնվող «That place» ակումբում ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի արդյունքում Լեւոն Գ.-ն շշով խփել է Սերգեյ Ղ.-ի գլխին: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Սերգեյ Ղ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, բայց բարեբախտաբար կյանքին սպառնացող վտանգ չկա: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացանք նաեւ, որ
Շարմազանովը հակադարձում է Հայկ Խանումյանին
«Բարի լինեիք ձեր շտաբը բաց պահեիք: Եկել ենք, ձեր շտաբները փակ են եղել: Հայաստանից ժամանած պատվիրակությանն ու ընդդիմադիր պատգամավորներին քննադատելու փոխարեն՝ ավելի լավ կլիներ քո իսկ պաշտպանած թեկնածուի շտաբում լինեիք, որ շտաբը փակ չլիներ»,-Aravot.am-ի հետ զրույցում Արցախի նախագահական ընտրություններում պարտություն կրած թեկնածու Վիտալի Բալասանյանի օգնականին հակադարձեց ԱԺ փոխնախագահ, Արցախ մեկնած Հայաստանի դիտորդական պատվիրակության ղեկավար Էդուարդ
«Թող տեսնեն մեր պապենական հողերը, որ զգան կորցրածի ցավը»
«Մանկատան աղջիկներին տանում են Թուրքիա» լուրից հետ Aravot.am-ին զանգահարեց «Նունյոս» հայ-շվեդական բարեգործական հիմնադրամի տնօրեն Նուշիկ Մելքոնյանը եւ ասաց, որ իսկապես Գավառի մանկատան սաների՝ Արեւմտյան Հայաստան տանելը իրենց կազմակերպության աջակցությամբ եւ Պոլսո պատրիարքարանի հրավերով է: Տիկին Մելքոնյանը պնդում է, որ զուր են մտավախությունները, թե երեխաներին այլ նպատակով են Թուրքիա տանում: Նա հավաստիացրեց, որ ոչ մի երեխա
Հայաստանը ՀԲ վարկանիշային ցուցակում բարձրացել է 6 կետով և այժմ զբաղեցնում է 55-րդ տեղը
«Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքներում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգի ներդրման ժամանակացույցը» արդեն գործողության մեջ է և ՀՀ կառավարության կողմից 2012թ. համար նախատեսած «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի» 4-րդ` «Շինարարական թույլտվություններին» վերաբերող բաղադրիչով գտնվում է քաղաքաշինության նախարարությանն ուղղված ՀՀ կառավարության հանձնարարականների կատարման շրջանակներում»,- «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին ասացին ՀՀ քաղաքաշինության նախարարության լրատվական բաժնից: Հիշեցնենք, ՀՀ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը
Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում /Արցախի Հանրապետություն/ տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Ընտրություններին մասնակցել է ընտրողների 73,4 տոկոսը: Ընտրություններին հետևում էին ինչպես միջազգային դիտորդներ` 22 երկրներից, այնպես էլ քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների տեղական ներկայացուցիչներ: Ըստ միջազգային դիտորդների նախնական գնահատականների` ընտրությունները անց են կացվել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան և մի քանի թեկնածուների մասնակցությամբ` ապահովելով հանրապետության քաղաքացիների ազատ
Հրամանատարի տեղակալի գործը՝ դռնփակ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր ժ.15-ին նշանակվել էր ՀՀ ոստիկանության զորքերում տեխնիկական սպասարկման գծով հրամանատարի տեղակալ, գնդապետ Վանիկ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մինչ օրս տեղի է ունեցել մեկ դատական նիստ, եւ ինչպես նախորդը, այնպես էլ այսօրվանը տեղի է ունենում դռնփակ: Ըստ Aravot.am-ի մեր աղբյուրի,
Վարչապետ. «Բիթլզը» երբեք չի հնանա (Տեսանյութ եւ ֆոտոշարք)
Ինչպես հաղորդել էինք, հուլիսի 21-ին Կասկադում` Իսահակյան 38 հասցեում, բացվեց «Inrock» («Ինռոք») ակումբը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ, «Հայկական ռոք ասոցիացիայի» հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ այլք: ԿԳ նախկին նախարար, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը բացման խոսքում նշեց, որ ակումբն իր ներդրումը
ՀՀ «չորրորդ նախագահի» առաջին հրամանագիրն արդեն պատրաստ է
«Արցախի ընտրություններն ինձ քիչ են հետաքրքրում: Ես բազմիցս ասել եմ, որ արտաքին քաղաքականության հարցերում իմ առաջին հրամանագիրը լինելու է Արցախյան պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կողմից ազատագրած տարածքները որպես Հայաստանի մաս հռչակելը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ըստ որի՝ ինքը լինելու է Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահը: «Հիմա թե ինչ է կատարվում այնտեղ, ինձ քիչ է
Արմեն Ռուստամյանը՝ Արցախում քեֆ անելու, նվերներ բերելու մասին
«Արցախ եկող հայ պատգամավորներին էլ փող չտաք, այդ մարդիկ գալիս են՝ քեֆ են անում, նվերներ են ստանում, հետ են վերադառնում: Չգիտեմ՝ ինչ արեցին ընտրությունների ժամանակ, որովհետեւ այդ մարդկանցից ոչ մեկը չհանդիպեց շտաբի անդամներից որեւէ մեկին: Օրինակ՝ Մհեր Շահգելդյանին՝ որպես քաղաքագետի, պետք է հետաքրքրեր ինչ է կատարվում այս երկրում: Միգուցե, բացի քեֆից, ինչ-որ մեկին հանդիպեին, այլընտրանքային
Որոնք են անվճար անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունները
Այսօր հրավիրած ասուլիսում «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշեց, թե քաղաքացիների շրջանում կա թյուր կարծիք, որ եթե շտապ օգնության անձնակազմն է հիվանդին տեղափոխում բժշկական կենտրոն՝ հետազոտության, ապա այնտեղ մատուցվող ծառայությունները պետք է անվճար լինեն: «Գոյություն ունի ցանկ, որում սահմանված է պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների չափորոշիչը»: Ի
Կդասախոսեն Աբովյանի քրեակատարողական հիմնարկում գտնվող ուսանողին
Արդեն 15 տարի գործող Մովսես Խորենացու անվան համալսարանում, ինչպես այլ մասնավոր բուհերում, այս տարի գրանցվել է դիմորդների ցածր թվաքանակ: Քննությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն օգոստոսին: «Դիմորդների քանակն ամեն տարի գերազանցում էր նախորդի արդյունքները, բայց, ինչպես գիտենք, 2011թ-ին հանրապետությունը շրջանավարտ չունեցավ: Այս տարվա դիմորդների ցածր թվաքանակը պայմանավորված է նրանով, որ ծնողների մեծամասնությունն իրազեկ չէր ընդունելության պայմաններից: Բանն
Բնապահպան. «Միասեռականները էկոլոգիական խնդիր էլ են առաջացնում»
Միասեռականներին բնապահպան Կարինե Դանիելյանը համարում է ոչ միայն բարոյական, այլեւ էկոլոգիական խնդիր: Այսօր «Հայելի» ակումբում նա մտավախություն հայտնեց, որ նրանց թիվը առաջիկա տարիներին հնարավոր է շեշտակի աճի.« Բնության երեւույթ է, որը նորմալ պայմաններում կարող է լինել 4 տոկոսի սահմաններում, բայց եթե դա ներկայացվում է որպես առաջադեմ մոտեցում կյանքում ու մարդու իրավունքների դրսեւորում` կարող է


















































