Օրվա լրահոսը
«Վարչապետի հորդոր չի եղել, եղել է վարչապետի խնդրանք»․ Նիկոլ Փաշինյանը՝ Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ԲԴԽ անդամն ընտրվում է ԲԴԽ անդամության համար չափանիշներով և պետք է համապատասխանի դրանց․ մնացածը շատ հայեցողական է։
«Երբ պահը եկել է, որ պետք է որևէ դատավճիռ կայացվի, ասել եմ՝ ելք է պետք այդ գործերին, դատավորն ասում է՝ գիտեք՝ իմ տարիքը լրացավ, ես գնացի»․ Նիկոլ Փաշինյան
Հարցին նոր ԲԴԽ նախագահը, որ եկավ, չի՞ ունենա կաշկանդվածություն, որ վաղն էլ իրեն կարող է զանգել, խնդրել պաշտոնից հեռանալ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Խնդրել նշանակում է կա երկու ելք՝ այդ խնդրանքը կատարել և այդ խնդրանք չկատարել»։
Այս միտումների ու տեմպի պարագայում պետությունը մինչև 2027 թվականը ժամկետային ծառայությունը կրճատելու որևէ հնարավորություն չի ունենալու․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` «Անցում արհեստավարժ բանակի»: Սրա առաջին մասում նշվում է, որ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճին, պետք է կրճատել պարտադիր ժամկետային ծառայության ժամկետը: Հայեցակարգում նշվում է, որ այն պետք է իրականացվի փուլային տարբերակով, հիմնականում`
«Մեքենաների ցուցակն ուզում եմ, գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա․ Նիկոլ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թիվը կրճատելու մասին
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցում կացնային մոտեցում է ցուցաբերում։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև
«Հույս ունեմ, որ իմ խնդրանքն անարձագանք չի մնա»․ Փաշինյանը՝ Աղազարյանի՝ մանդատը վայր դնելու մասին
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց․ «Այստեղ էլ անձնավորված չէ խնդիրը, այլ համակարգային, և մենք պետք է մեր ընկալումները, վերաբերմունքները, մոտեցումները մեր պետության և նրա ինստիտուտների նկատմամբ որոշակիորեն վերանայենք»։
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից տրակտորներ՝ հնարավորություն ստանալով աշխատանքներն իրականացնել ավելի կարճ ժամանակահատվածում՝ միաժամանակ օգնելով նաև համագյուղացիներին։ Տրակտորների ձեռքբերման գործում Կարենի գործընկերը դարձավ Ակբա Լիզինգը, որի շնորհիվ ձեռք բերված տեխնիկայով հողի հետ աշխատանքը դարձել է ավելի արդյունավետ։ «Ակբա Լիզինգի
Հեռացումները պետք է լինեն վատ աշխատանքի համար, եթե այդքան ահռելի աշխատանք են կատարել, ինչու են հեռացվում. Բագրատ սրբազանը՝ պաշտոնանկությունների մասին
Այս մարդը ձեզ օգտագործել է բոլոր հնարավոր տարբերակներով, դարձրել իր համար վահան, պաշտպանության օղակ. Բագրատ սրբազան
Հռոմի Սուրբ Թովմաս Աքուինացի Քահանայապետական համալսարանում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Արցախի սրբավայրերի պահպանմանը
Նշանակալից գիտաժողով՝ նվիրված Արցախի սրբավայրերի պահպանմանը
«Եթե կնքում ենք խաղաղության պայմանագիր, հասնում ռեալ խաղաղության, կարելի է գնալ նման գործարքի»․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին
ԵՄ դիտորդների հեռանալու՝ ադրբեջանական պահանջի մասին էլ ասաց․ «Մենք Ադրբեջանին արել ենք հանդիպակաց առաջարկ՝ ասել ենք՝ եկեք այդ կարգավորումն անենք սահմանազատված հատվածների նկատմամբ։ Այն հատվածը, որը սահմանազատված է, այդտեղ օբյեկտիվորեն դիտորդներ ունենալու կարիք չկա պարզապես»։
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Հանոյում էր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում էր: Հանդիպումների մանրամասները` տեսանյութում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Չեմ կարծում, թե Մոսկվան կարիք ունի Հայաստանում իշխանություն փոխելու»
«Կա՞ ավելի հաճելի վիճակ, երբ Հայաստանի իշխանությունները բոլոր կարեւոր հարցերում անում են քո ուզածը, բայց բոլոր ձախողումների դեպքում դու պատասխանատու չես «արեւմտամետ իշխանությունների» սայթաքումների համար»,- «Առավոտի» զրուցակիցն է հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը: – Նիկոլ Փաշինյանի սափրվելով եւ կառավարությունում կիրակնօրյա sms-ային պաշտոնանկություններով, Հայաստանի ներքաղաքական կյանքը մտնում է նոր փուլ։ Համենայնդեպս, իշխանությունն իր քայլերն է անում. Ձեր գնահատմամբ,
Երկրաշարժ է զգացվել Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Ադրբեջանի տարածքում (հյուսիսային լայնության 39․79⁰ և արևելյան երկայնության 46.63⁰ աշխարհագրական կոորդինատներով) գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ 4․3 մագնիտուդով երկրաշարժ: էպիկենտրոնը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը
Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն, որը մատուցում է բիոմետրիկ ծառայություններ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական և պայմանագրային հետազոտական ընկերություններին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ նոյեմբերի 22-ին այցելել է «Գուրուս» ընկերություն, որը մատուցում է բիոմետրիկ ծառայություններ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական և պայմանագրային հետազոտական ընկերություններին (CRO): Ծառայությունները ներառում են վիճակագրական ծրագրավորում՝ SAS և R լեզուներով (Statistical Programming), կլինիկական տվյալների մշակում (Clinical Data Management), կենսավիճակագրություն (Biostatistics) և ավելին: Ընկերությունն ունի SAS
ՀՀ դատախազների համար մեկնարկել է «Հաղորդակցություն դատարանի դահլիճում. կոնֆլիկտների և սթրեսի կառավարում» թեմայով դասընթացների շարքը
Գլխավոր դատախազությունը, կարևորելով շարունակական կրթության միջոցով դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացումը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ մեկնարկել է «Հաղորդակցություն դատարանի դահլիճում. կոնֆլիկտների և սթրեսի կառավարում» թեմայով դասընթացների շարքը: Այն նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր դատախազների համար: Առաջին դասընթացին մասնակցել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան
Շրջափակման օրերին արցախցի Վովան միջազգային երաժշտական մրցույթում հաղթել է՝ առցանց կատարումով
Մարինան եւ Իգորը երեք երեխաների հետ ապրում էին Արցախում մինչեւ տեղահանումը։ Երբ սկսեց շրջափակումը, Մարինայի մեծ որդին` 13-ամյա Վովան Երեւանում էր։ Անհանգստությունն ու տագնապը սկսեցին անցակետը փակելու հենց առաջին օրը. ինչպե՞ս է երեխան միանալու ծնողներին։ Ոչ ոք չէր պատկերացնում, որ ամեն բան այդքան կլրջանա։ Մտածում էին, թե խուճապ առաջացնող հերթական փորձերից մեկն է։ Հետո մարդիկ
Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 48 896-ով կամ 6.7%-ով: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Կիրակի օրը՝ այո, ուշ երեկոյան՝ ոչ, SMS՝ գրավոր տեքստով՝ այո․ Նիկոլ Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ կարող է հաստատել, որ պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում։
Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»
Միջազգային հարաբերություններում տեղի են ունենում կտրուկ ու հաճախ քիչ կանխատեսելի զարգացումներ, իսկ երբ ինչ-որ պահի գործընթացները դուրս գան իրենց հունից ու անվերահսկելի բնույթ ստանան, ապա բացառված չէ տարածաշրջանային հրդեհների բռնկումը, ինչու չէ՝ նաև համաշխարհային պատերազմի հավանականությունը։ Ներկա փուլում ականատես ենք գլոբալ դիմակայության, որն ընթանում է մի կողմից՝ հավաքական Արևմուտքի, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի, Իրանի ու
«Դիվանագիտությունը ծառայություն է, որը պահանջում է խիստ կարգապահություն»
«Գիտական Արցախ» պարբերականի 2024 թվականի 3-րդ (22-րդ) համարում տպագրվել է անչափ ուշագրավ մի հոդված. ԵՊԲՀ օտար լեզուների ամբիոնի դասախոս, ԵՊՀ եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի հայցորդ Վարդուհի Ղուկասյանի «Դիվանագիտական դիսկուրսի լեզվահաղորդակցական առանձնահատկությունները» վերտառությամբ գիտական հոդվածը (հայերեն): Հեղինակն անդրադառնում է միջազգային փաստաթղթերին, վերլուծում դրանք, բացահայտում դիվանագիտական փաստաթղթերին բնորոշ լեզվական եւ լեզվահաղորդակցական առանձնահատկությունները, դիվանագիտական
COP29-ն ավարտվում է Հայաստանի դեմ բաց սպառնալիքներով
«Ազգային ճակատ» – Կեղծավոր COP29-ն ավարտվում է Հայաստանի դեմ բաց սպառնալիքներով: Համաժողովի ավարտին Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը անցնելու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքով (Սյունիքի մարզով), կբացվի միմիայն Անկարայի և Բաքվի կամքով։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ուրախությամբ ներկայացնում է Հայաստանի մայրաքաղաք Երևանը որպես «Իրևան» կոչվող ադրբեջանական քաղաք։
Արցախի թեմի առաջնորդ․ Գուցե նա Հռոմի պապի՞ց է ստանում այդ ջերմությունը․ «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության ներկայացուցիչների վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու հանդեպ պարզ է ու հստակ. թերեւս միայն այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կինը, ներառյալ այլ ՔՊ-ականներ, այցելեցին Սուրբ Էջմիածին` մայր տաճարի վերաօծմանը, սակայն մինչեւ պատարագի ավարտը չմնացին եւ հաղորդության պահին դուրս եկան եկեղեցուց, բավական է՝ հասկանալու համար, որ մարդիկ չունեն ո՛չ հավատ, ո՛չ
ԿԳՄՍ նախարարության դեմ դատերն աճում են
ՀՀ վարչական դատարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դեմ այս տարվա տասն ամիսներին եղել է 18 հայց: Նախորդ տարիներից փոխանցվածներին ու մինչեւ տարեվերջ հնարավոր հայցապահանջներին կանդրադառնանք հետագայում: Իսկ եղածի ուսումնասիրությունը պարզեց հետեւյալը. կան մի քանի հայցադիմումներ, որոնցով հայցվորները պահանջում են պարտավորեցնել նախարարությանը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ պատերազմի մեկնարկից և ավարտից հետո գործնականում ամեն օր քնել և արթնացել է ինքն իրեն ուղղված հարցերով․ «Ես այդ որոշումը կայացնելու պահին ինքս ինձ հարցեր այլևս չունեմ, այդ որոշումը կայացնելու պահին իմ բարձրացրած բոլոր հարցերի պատասխանները ես ինձ տվել եմ»։
Սահմանադրական դատարանը մեր իրականության մեջ վաղուց արդեն գործադիրի ենթակայության հիմնարկ է դարձել. «Հրապարակ»
Սահմանադրական դատարանը մեր իրականության մեջ վաղուց արդեն գործադիրի ենթակայության հիմնարկ է դարձել, որն իր որոշումները հարմարեցնում է իշխանության շահերին կամ էլ այնքան է երկարաձգում դիմումների քննությունը, որ դրանք կորցնում են իրենց ակտուալությունը։ Օրինակները բազմաթիվ են։ 2021 թ. փետրվարի 22-ին լրացել է Դիլիջանի երկարամյա համայնքապետ Արմեն Սանթրոսյանի լիազորությունների ժամկետը։ Օրենքով՝ նա պետք է նշանակվեր քաղաքապետի ժամանակավոր
Բաքուն համաժողովի շրջանակներում Կանաչ գոտում կանցկացնի «Ադրբեջանական Երևան» միջոցառումը
«Ազգային ճակատ» – Ադրբեջանի իշխանությունները շարունակում են օգտագործել Բաքվում անցկացված COP29 կլիմայական գագաթնաժողովը որպես հակահայկական քարոզչության հարթակ: Մասնավորապես, ադրբեջանական աղբյուրները գրում են, որ Բաքուն համաժողովի շրջանակներում Կանաչ գոտում կանցկացնի «Ադրբեջանական Երևան» միջոցառումը։ Այն կազմակերպել է Հեյդար Ալիևի Հիմնադրամը, որի նախագահը Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան է, իսկ փոխնախագահը՝ նրա դուստրը՝ Լեյլա Ալիևան։ Սա եւս մեկ
Եթե նախարարը պնդում էր, որ վերջին տասնամյակներում 80 հազար աղջիկ չի ծնվել, ապա նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում չի ծնվել 24,659 աղջիկ․ «Փաստերի ստուգման հարթակ»
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հոկտեմբերի 17-ի կառավարության նիստում հայտնել էր, որ Հայաստանում վերջին տասնամյակներում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման (սելեկտիվ աբորտների) հետևանքով շուրջ 80 հազար աղջիկ երեխա չի ծնվել։ «Վերջին տասնամյակներում սելեկտիվ աբորտների պատճառով շուրջ 80 հազար մարդկային կապիտալ արդեն իսկ կորցրել ենք, այսինքն, շուրջ 80 հազար աղջիկ երեխաներ չեն ծնվել, որոնք
Զգոյշ վարուեցէք հայ ազգային դպրոցին հետ եւ ամէն ջանք ու եռանդ ի գործ դրէք, որ ան իր առաքելութիւնը անշեղ կատարէ․ «Հայրենիք»
Սփիւռքի կազմաւորման առջին օրերէն գաղթօճախներու հայեցի դիմագիծի պահպանման գործին մէջ ազգային վարժարանը ունեցած է անարառկելի առաքելութիւն: Այդ առաքելութիւնը ի կատար ածելու հիմնասիւնը հանդիսացած է ազգային ոգին եւ անոր յաջողութեան գրաւականը՝ կրթական մարզին նուիրուած հայորդիներու նուիրումը: Այսօր, հայ ազգային դպրոցի ղեկավարութեան կոչուած պատասխանատուները չեն կրնար անտեսել հայ ազգային դպրոցին վերապահուած հարիւրամեայ այս կոչումը: Կարելի չէ ազգային
Ինչ ունեցվածք են հայտարարագրել ՆԳ նախկին եւ ներկա նախարարները
ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանը՝ Նիկոլ Փաշինյանի դպրոցական ընկերը, համարվում էր Փաշինյանի մտերիմներից մեկը իշխանական օղակներում: Սակայն Փաշինյանի՝ օրերս մեկնարկած ոչ պաշտոնական քարոզարշավի արդյունքում նա եւս հրաժարական տվեց՝ մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների թվում: Տեսնենք, թե ի՞նչ ունեցված է հայտարարագրել նախկին ՆԳ նախարարը, որը մինչ այդ ոստիկանության պետն էր: Համաձայն 2024 թվականին հրապարակված հայտարարագրի, որը
Սոֆյա Հովսեփյան. Որոշ մարդիկ էլ ինձ նման ուզում էին դուրս գալ այդ թիմից, բայց իրենց սեղանին դրվեցին փաստեր, ու ասացին` չեք կարող դուրս գալ այս թիմից. «Հրապարակ»
«Հրապարակի» զրուցակիցը ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն է: – 2020 թվականի 44-օրյա պատերազմի պարտությունից հետո Դուք, Տաթեւիկ Հայրապետյանը, Գոռ Գեւորգյանը, Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը հեռացաք իշխող թիմից` դուրս եկաք ՔՊ խմբակցությունից: Դուք կոնկրետ դարձաք անկախ պատգամավոր եւ սկսեցիք քննադատել Նիկոլ Փաշինյանին ու նրա վարած քաղաքականությունը: Այժմ իշխանության թիրախում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն է: Նրա նկատմամբ


















































