Օրվա լրահոսը

Փաշինյանը քայլ առ քայլ բացահայտում է, թե ինչպես է անձամբ ինքը պատկերացնում պետականությունն ընդհանրապես. ՉԻ

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե մեր ժողովրդի ենթագիտակցությունն ապապետական է, և «ապապետականությունն ամեն անկյունում է»։ Պարզ ասած՝ հասարակության այս որակով մենք անկախ պետականության արժանի չենք։ Եթե հասարակության որակի մասին դատելու լինենք ըստ համապետական վերջին ընտրությունների, որոնց արդյունքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվեց, իսկ խորհրդարանում հայտնվեցին բացառապես այն երեք ուժերը, որոնք ուղղակիորեն մեղավոր էին պարտության, Արցախի կորստի

Համաժողովով Ալիևը լիարժեքորեն չհասավ այն ամենին, ինչին ձգտում էր. «Փաստ»

Բաքվում երեկ ավարտվեց ՄԱԿ-ի՝ կլիմայական փոփոխությունների համաժողովը՝ COP-29-ը: Թե ինչու էր ադրբեջանական հանցավոր իշխանությունը, Իլհամ Ալիևի գլխավորությամբ, այդքան փափագում հասնել համաշխարհային նշանակության հերթական համաժողովը հենց Բաքվում անցկացնելուն, մեկ անգամ չէ, որ արդեն նշել ենք: Ինքնին հասկանալի է, որ Իլհամ Ալիևն այդպիսով ցանկանում էր նախ ընդգծել իր ղեկավարած պետության՝ Ադրբեջանի կարևորությունը, բարձրացնել իր երկրի միջազգային հեղինակությունը:

«Փաստերի ստուգման հարթակը» ի մի է բերել Փաշինյանի կառավարման տարիների՝ իրավապահ համակարգի կառույցների պաշտոնանկությունները

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում են գրել ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ Սեփական դիմումի համաձայն պաշտոնից

Ովքեր են դիմելու Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի առաջադրման համար․ «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ առավոտյան ֆեյսբուքյան ստատուսով, սակայն հեռացված վեց պաշտոնյաներից մեկի ընտրությունը եզակի պահանջ է, քանի որ բացառիկ նշանակման կարգ է սահմանված: Համաձայն Հակակոռուպցիոն կոմիտեի մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի՝ «Մրցութային խորհրդի ձևավորումը և գործառույթները սահմանվում են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար»: Այսինքն՝ ձևավորվում է

Արմագեդոնից ոչ ոք չի շահի

Մեր սերունդն այժմ ականատես է համաշխարհային մասշտաբով երկրորդ տեկտոնիկ փոփոխություններին: Առաջինը, բնականաբար, Խորհրդային Միության եւ ամբողջ «սոցիալիստական ճամբարի» փլուզումն էր: Հայաստանում «Ղարաբաղ» կոմիտեն, իսկ այնուհետեւ Երրորդ Հանրապետության իշխանությունն այդ՝ քաոտիկ թվացող գործընթացներում կարողացավ ճիշտ կողմնորոշվել, առաջին հերթին հասնելով նրան, որ Թուրքիան համեմատաբար «չեզոք» մնա,  եւ պայմանավորվելով Ռուսաստանի հետ: Արդյունքում մենք, բազմաթիվ սխալներով, զոհերով ու զրկանքներով

Այս պայմաններում նույնիսկ ՀՆԱ-ի կրկնապատկման մասին խոսելն է անիմաստ․ «Փաստ»

Նիկոլ Փաշինյանը իշխանափոխությունից հետո խոստանում էր, որ Հայաստանում շատ շուտով «տնտեսական հեղափոխություն» է տեղի ունենալու։ Իսկ 2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում խոստանում էր ստեղծել մինչև 1 մլն 500 հազար աշխատատեղ, լուծել 2 մլն 500 հազար մարդու զբաղվածության հարց, վերացնել աղքատությունն ու Հայաստանը ոչ միայն դարձնել արդյունաբերական երկիր, այլև 15-ապատկել Հայաստանի ՀՆԱ-ն։ Հասկանալի է՝ սրանք մեկ-երկու

Ես իմ բաժին աշխատանքը հանուն նրա, որ խաղաղության պայմանագիրը կնքվի, 100 տոկոսով և մի բան էլ ավելի, կանեմ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը: Ստորև ներկայացվում է Տաթև Դանիելյանին տված հարցազրույցի սղագրությունն ամբողջությամբ: Հանրային հ/ը – Բարի երեկո: Իմ զրուցակիցն այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Բարի երեկո պարոն Փաշինյան: Շնորհակալ եմ այս հնարավորության համար: Պարոն վարչապետ, մեկ օրում ականատես եղանք միանգամից վեց պաշտոնյայի հրաժարականի դիմումին, մեծ մասը՝

«Թվապատում 2024»-ը հայտարարեց մրցանակակիրներին

Նոյեմբերի 22-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ամփոփեց «Թվապատում 2024» ամենամյա լրագրողական մրցույթի արդյունքները։ Արդեն տասներորդ տարին անընդմեջ անցկացվող «Թվապատում» մրցույթի առանցքում որակյալ և պատասխանատու լրագրության զարգացումն է, մարդակենտրոն պատմությունների ստեղծումն ու տարածումը, նորարար մոտեցումների, ժամանակակից գործիքների կիրառումը, մասնագիտական էթիկայի սկզբունքների պահպանումը և արժևորումը։ «Թվապատում 2024»-ն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ՝ «Հայաստանի մեդիայի զարգացման» ծրագրի

Սուրեն Սարգսյան. «Թրամփը, չնայած իր հայտարարություններին, անկանխատեսելի գործիչ է»

Այսօր «Սպարապետ» կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված ԱՄՆ եւ Վրաստանի ընտրությունների, ռուս-ուկրաինական եւ մերձավորարեւելյան հակամարտությունների ազդեցությունը Հայաստանի անվտանգային համակարգի վրա» թեմայով աշխատաժողովին մասնակցող քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի մասին ասաց. «Թրամփի ընտրությունը, բնականաբար, լուրջ տեղաշարժեր կարող է իրականացնել ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ աշխարհի ամենատարբեր ուղղություններով: Օրինակ, Չինաստանի հետ կապված բավականին կոշտ գիծ է

«Կադրային փոփոխություններն իրենց բնույթով ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային»․ Նիկոլ Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հրաժարական ներկայացրած պաշտոնյաներն արել են համակարգային փոփոխություններ։

Մենք ո՞վ ենք, որ նախարարին տեսնենք. Արտաշատի ԲԿ աշխատակից

Նախարարն եկավ, փոխանակ ցածր խավի մարդկանց հետ խոսեր, խոսեց բաժնի վարիչների հետ, մեզ ոչ մեկ չի տեսել. Արտաշատի ԲԿ աշխատակից

Ստեփան Դանիելյան. «Հայաստանի ՆԳ նախարարությունը որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում»

«Սպարապետ» կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված ԱՄՆ եւ Վրաստանի ընտրությունների, ռուս-ուկրաինական եւ մերձավորարեւելյան հակամարտությունների ազդեցությունը Հայաստանի անվտանգային համակարգի վրա» թեմայով աշխատաժողովում բովանդակային լուրջ քննարկում ծավալվեց արհեստավարժ զեկուցողների եւ թեմայով շահագրգիռ մասնագետների մասնակցությամբ: Քաղաքագետ, «Սպարապետ» կենտրոնի համահիմնադիր Ստեփան Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Միացյալ Նահանգների, նույնիսկ Վրաստանի ընտրությունները, բնականաբար, փոխկապակցված են եւ ազդեցություն ունեն Հայաստանի վրա, որովհետեւ ամբողջ

Մեր մարզիկները նվաճել են 3 ոսկե, 3 արծաթե, 8 բրոնզե  մեդալներ

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, ազատ ոճում՝ 6-րդը: Մեր մարզիկները նվաճել են 3 ոսկե, 3 արծաթե, 8 բրոնզե  մեդալներ: Ոսկե մեդալակիրներն են՝ Գասպար Տերտերյանը (67 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ)։ Արծաթե մեդալակիրներն են՝ Էլեն Բաբաջանյանը (53 կգ), Տիգրան Մինասյանը (55

Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հեռանալ իշխանությունից. Ավետիք Իշխանյան

Aravot.am-ի զրուցակիցն է «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը –Նիկոլ Փաշինյանը՝ Մանկավարժական համալսարան կատարած իր վերջին այցի ժամանակ կրկին խոսեց, այսպես կոչված, ակադեմիական քաղաքի մասին՝ ասելով․ «Մենք ի՞նչ ենք ուզում, ըստ էության, անել: Մենք ուզում ենք պրոֆեսորադասախոսական կազմի, գիտակրթական ոլորտի, ուսանողների համար այս մեր ընդհանուր «տանը» ստեղծել մի կրթական սենյակ, որտեղ իրենք կարող են կենտրոնանալ

10 տարի առաջ այս օրը հատուկ օպերացիայի միջոցով, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց ադրբեջանցիների կողմից խոցված ՄԻ-24 ուղղաթիռի 3 օդաչուների դին ու մասունքները. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ջոկատը, հատուկ նշանակության այլ ստորաբաժանումների և 4ՊՇ-ի (Ասկերան) օժանդակությամբ, հատուկ օպերացիայի միջոցով, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց ադրբեջանցիների կողմից խոցված ՄԻ-24 ուղղաթիռի 3 օդաչուների դին ու մասունքները: Մինչև այդ, հայկական կողմը

«Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է անատամ Հայաստան, որը պանթուրքիզմի ֆուռերի համար կլինի «պռախոդնոյ դվոռ». Էդուարդ Շարմազանով

«Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի գործունեությունը հանգիստ չեն տալիս մեկ Ալիևին և նրա սազանդարներին, մեկ Նիկոլին ու նրա հաճախորդներին»

«Անորոշության մեջ ենք, քանի որ չեն կողմնորոշվում՝ ո՞րն է Գյումրիում իշխանազավթման ամենակարճ ճանապարհը»․ Նարեկ Միրզոյան

Շուրջ մեկ ամիս է՝ Գյումրին քաղաքային իշխանություն չունի,  ավելին անորոշ  է, թե երբ  կանցկացվեն արտահերթ ընտրությունները։  Չնայած օրենքը թույլ  չի տալիս այս քաղաքում ունենալ քաղաքապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել էր օրենսդրական փոփոխություններ կատարելու ու ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հարցը։ Քաղաքն այս պահին անորոշ ու սպասողական վիճակում է, նույնիսկ նրանք, ովքեր ոգևորված  հայտարարում էին

ՀՀ-ն դարձել է սպանության, նարկոբիզնեսի, վթարների, ռազբորկաների մեծ թիվ արձանագրող երկիր․ Գագիկ Մակարյան. «Ա1+»

«Այդ իրավապահ կառույցներից մենք ի՞նչ էինք ուզում ստանալ թվային կամ սկզբունքային առումներով։ Այդ նպատակները պետք է հստակեցվեին գերատեսչությունների լիազորությունների շրջանակներում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, վերլուծաբան Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով վերջին պաշտոնանկություններին։ Տնտեսագետը գտնում է, որ պետությունը պետք է պլանավորի, թե տարբեր գերատեսչություններում կամ ոլորտներում ինչ ցուցանիշներ պետք է ունենանք։ Նման պլանավորման բացակայության պատճառով պաշտոնյաների համար

Կարեն Մալխասյանը դիմել է կառավարությանը՝ Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները դադարեցնելու և արտահերթ ընտրություններ նշանակելու խնդրանքով

Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը գրում է. «Հարգելի գյումրեցիներ, Դիմել եմ կառավարությանը՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները դադարեցնելու և արտահերթ ընտրություններ նշանակելու խնդրանքով՝ հաշվի առնելով, որ օրենքի համաձայն արդեն երկու շաբաթ է համայնքի ղեկավար չի ընտրվում: Հուսով եմ, իշխանությունները գիտակցում են, որ օր

«Խելամիտ էլիտաներին ձևավորում է հենց ժողովուրդը, ոչ թե օտարները». Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների լոզունգներով նախապատրաստում էին կործանարար իշխանափոխությունը, ՀՀ Ազգային Ժողովում Սերժ Սարգսյանը, հանգամանորեն նկարագրելով իրավիճակը՝ պատասխանում էր հայ ժողովրդի զարգացմանը, անվտանգությանը և խաղաղ գոյակցությանն առնչվող հարցերին: Կանխազգալով աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում սպասվելիք հնարավոր զարգացումները,

«Այս տարի ուսումնական տարին հայտարարել ենք մշակութային կրթության տարի». Ժաննա Անդրեասյան

Մշակութային կրթության տարին՝ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստում

Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրանյութի առկայությունը ստուգող թեստի արդյունքները

Սիրելի՜ Հայրենակիցներ, Հարգելի՜ Գյումրեցիներ, փորձեմ հնարավորինս հակիրճ ներկայացնել այն, ինչ կատարվել է այս ընթացքում իմ անձի շուրջ, մնացած հարցերին պատրաստ եմ պատասխանել հրապարակային՝ ցանկացած ձևաչափով։ 2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը խզեց հուշագիրը  «Բալասանյան Դաշինք»-ի հետ (Հուշագրի խզմանը ես դեմ եմ եղել` ունենալով իմ հիմնավորումները), մեր թիմում սկսվեց քննարկումներ քաղաքապետի հնարավոր թեկնածուի շուրջ: Ներթիմային քննարկումների

«Հայաստանի գլխավոր իշխանավորը պետք է հրավիրեր բոլոր դիվանագետներին, ներկայացներ Վիլսոնի իրավարար վճիռը եւ ոտնձգությունների բոլոր հավակնությունները դրանով վերացներ»․ Հայրիկյան

«Տնտեսական, սոցիալական տեռոր է հայ մարդկանց նկատմամբ, որպեսզի թշնամիների համար ճանապարհ բացվի, եւ Հայաստանի տերը դառնան նրանք»։

Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի օգտին լրտեսության համար, դատապարտվել 18 տարվա ազատազրկման

Դատարանը Սարգիս Գալստյանին մեղավոր է ճանաչել Ադրբեջանի օգտին լրտեսության համար և դատապարտել 18 տարվա ազատազրկման։ Գլխավոր դատախազությունից այլ մանրամասներ չհաղորդեցին

«Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրն ամրապնդում է Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերը. Սրբուհի Գալյան

Սրբուհի Գալյանը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները

ԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ ներկայացնելու ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը։ Անդրադառնալով Ժողովրդագրության ռազմավարության մշակման կարևորությանը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ փաստաթղթի ձևավորման գործընթացը տևել է ավելի քան երկուսուկես տարի, որում ներգրավված են եղել աշխարհի մի շարք առաջատար հետազոտական կենտրոններ։ Նախարարի խոսքով՝

Անահիտ Մանասյանը Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի հետ քննարկել է փախստականների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին։ Ողջունելով հյուրին՝ Պաշտպանը բարձր է գնահատել դեսպանության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ համատեղ իրականացված ծրագրերը։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները և մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ Քննարկման ընթացքում

Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր, անվանի խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին բազմամյա բեղուն գործունեության և պարարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած հանդիսությանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ժաննա Անդրեասյանն իր երախտագիտությունն է հայտնել

«Առաջնահերթությունները, որոնք կան, պետք է արագ լուծվեն». Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմին է ներկայացրել ՀԾԿՀ նորընտիր նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին: Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել Գարեգին Բաղրամյանին համատեղ աշխատանքի համար, նշել, որ բավականին աշխատանք է կատարվել, որով ոլորտները կարգավորվել են և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում: Գարեգին Բաղրամյանը նույնպես շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, հաջողություն և

Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում

2024 թվականի հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել բնակարան և հափշտակել 2 հատ ծալովի դանակ, ինչպես նաև, նախնական տվյալներով, 10.000 ԱՄՆ դոլար և 6.000.000 ՀՀ դրամ գումար՝ բնակարանի սեփականատիրոջը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031