Օրվա լրահոսը
Բրազիլիան հետաքրքրված է տեխնլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության շրջանակներն ու իրականացվող ծրագրերը, այդ թվում օրենսդրական նախաձեռնությունները՝ միտված ոլորտի զարգացմանը և առաջընթացին։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության վերաբերյալ արդեն
Թեհրանում անցկացվել է Իրանի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության հարցերով հանձնաժողովի 4-րդ նիստը
«Իրանն այսօր». Թեհրանում անցկացվել է Իրանի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության հարցերով հանձնաժողովի 4-րդ նիստը: Քննարկվել են ոլորտում համագործակցության զարգացման, նոր ուղղությունների նախանշման հարցեր: Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հանդիպել է նաև Իրանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալի հետ: Իրանի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության հարցերով հանձնաժողովի 3-րդ նիստն անցկացվել էր 2023-ի սեպտեմբերին:
Դատապարտյալի համար «Արմավիր» ՔԿՀ բերված աղցաններում թմրամիջոցներ են հայտնաբերվել․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
ՀՀ ԱՆ «Արամվիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նոյեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ կնոջ կողմից բերված հանձնուքը, որում առկա աղցանների միջից հայտնաբերվել են ընդհանուր 31,08 գրամ քաշով մարիխուանա, մեթամֆետամին և ափիոն տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ։ Հանձնուք բերած քաղաքացուհին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի
«Այդ կենտրոնները պետք է իրար հետ գործակցեն՝ գրավիչ դարձնելով հայագիտությունը». Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը
Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 21-22-ը Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը: Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Թուրքիան BRICS-ի հետ համագործակցելու առաջարկ է ստացել
Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության (ԵՄ) հետ ունեցած հարաբերություններին։ Ֆիդանը նշել է, որ «BRİCS»-ից անդամակցության հրավեր չի ստացել, սակայն եղել է գործընկերության վերաբերյալ առաջարկություն, որն այժմ այն գնահատման փուլում է։ Նա նաև հայտնել է, որ Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու իր նպատակին և
Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները
Օրերս Մալթայում տեղի է ունեցել թվային աշխարհի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ ftNFT YoCerebrum ամենամյա մրցանակաբաշխությունը։ Նախորդ երկու տարիներին միջոցառումն անցկացվել է Դուբայում, այս անգամ մրցանակաբաշխության անցկացման վայր էր ընտրվել Մալթայի Մանոել կղզու Ֆորտ Մանոել ամրոցը։ Մրցանակաբաշխությանը ներկա էր գտնվում Մալթայի հանրապետության էկոնոմիկայի նախարար Սիլվիո Շկեմբրին, հրավիրված էին WEB3 թվային աշխարհի ներկայացուցիչներ, ինֆլուենսերներ և հանրային դեմքեր։ Երեկոյի
2025 թվականի խորդանիշ թռչնատեսակ է ընտրվել հայկական որորը
Ամփոփվել են «Տարվա թռչուն 2025» էկոկրթական արշավի քվեարկության արդյունքները։ Հանրային քվեարկության արդյունքում 2025 թվականի խորդանիշ թռչնատեսակ է ընտրվել հայկական որորը։ «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները․ Հայկական որոր (Larus armenicus)՝ 25,3% Առաջին հորիզոնականում է հենց այս թռչնատեսակը։ Ձեր ձայների մեծամասնությամբ Հայկական որորը ճանաչվեց որպես 2025 թվականի խորհրդանիշ թռչուն: Շատերն են շփոթում այս թռչնատեսակին, բայց Հայկական որորը
«Հայկական լոբբիի գործիքներ». Բաքուն արձագանքում է ամերիկացի կոնգրեսականների հայտարարություններին
«Ազատություն». Բաքուն արձագանքում է ամերիկացի կոնգրեսականների հայտարարություններին. COP29-ի շրջանակներում Ադրբեջան այցելած ԱՄՆ օրենսդիրները Ալիևի վարչակազմին մեղադրել են իրենց դեմ հարձակումներ, սադրանքներ կազմակերպելու մեջ։ Կոնգրեսական Ֆրենք Փալոնը պնդել է, որ եթե չլիներ ԱՄՆ դեսպանատան թիկնապահը, ինքը կարող էր «հիվանդանոցում հայտնվել»։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն, ի պատասխան, ամերիկացի օրենդիրներին անվանել է «հայկական լոբբիի գործիքներ», «ստախոս» և
Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 1048-Ա ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ Երևան
Գերմանիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը Բայրամովը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի դեմ «զրպարտչական արշավի» կապակցությամբ
Ադրբեջանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները հանդիպել են. քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման ընթացքը և «խաղաղ գործընթացում առկա խնդիրները», հայտնում է «Ազատություն»-ը։ «Ջեյհուն Բայրամովը հերթական անգամ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի դեմ համակարգված կողմնակալ և անհիմն զրպարտչական արշավի կապակցությամբ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։ Հիշեցնենք՝ երեկ Բաքվում, COP29-ի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ
Ոչ մարտական զոհերի քրեական գործերը տարիներով մնում են քննության փուլում և դրանց չնչին մասն է հասնում դատարան. «Փաստերի ստուգման հարթակ»
«Փաստերի ստուգման հարթակ». ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահերի վիճակագրությունը շարունակում է մտահոգիչ մնալ․ խնդիրը պարբերաբար արծարծվում է հանրային գործիչների կողմից։ Օրերս էլ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովի արտահերթ նիստում, ի պատասխան պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցի, անդրադարձավ Զինված ուժերում մահվան ու, մասնավորապես, ինքնասպանությունների վիճակագրությանը։ «Չենք կարող թվերը բացվածքով չնայել։ ԶՈՒ-ում ոչ մարտական
Բեռնատարն ընկել է Որոտան գետը. ԻԻՀ քաղաքացի վարորդը մահացել է
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատարն ընկել է Որոտան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Սիսիան-Կապան
Վասիլիս Մարագոս. Պատրաստ ենք նախաձեռնել քննարկումներ՝ պարզելու, թե որ ոլորտներին ուղղել և ինչ գործիքակազմ ներդնել ԵՄ օժանդակությունը լավարկելու համար
Հետաղետային կարիքների գնահատումը «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի քաղաքականությունների հինգերորդ երկխոսության շրջանակում
Ֆրանսիան հստակ աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը. եվրոպական հարցերով նախարար
«Ես միշտ պաշտպանելու եմ ֆրանս-հայկական բարեկամությունը»
«Պետք է սկսենք հենց այսօր: Մենք կարող ենք ավելի լավ ապագա կերտել հաջորդ սերունդների համար»
2050 թվականին երեխաների համար դժվարին ապագա է կանխատեսվում ծայրահեղ կլիմայական ճգնաժամերի, ժողովրդագրական տեղաշարժերի և տեխնոլոգիական անհավասար զարգացումների հետևանքով փոփոխվող աշխարհում: Ըստ նոր զեկույցի՝ երեխաները խիստ անորոշ վիճակում են, եթե հրատապ միջոցներ չձեռնարկվեն նրանց ապագան ամբողջ աշխարհում պաշտպանելու համար։
ԵՄ-ն ընդլայնում է Երևանում էներգաարդյունավետ վերանորոգումներին ուղղված աջակցությունը
ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ս.թ. նոյեմբերի 15-ին հայտարարեցին Երեւանում էներգաարդյունավետության բարելավման համար ԵՄ ավելի քան 10 միլիոն եվրո դրամաշնորհի մասին։ Եվրամիության այս ներդրումային դրամաշնորհը նախատեսված է լրացնելու ԵՆԲ Գլոբալի հետ 2023 թվականի նոյեմբերին ստորագրված 25 միլիոն եվրո վարկային
«Սառը միաձուլումը արհեստական տարրերի սինթեզի պատմության ուղու միայն մի մասն է, երբ մարդը սկսեց անել այն, ինչ անում է բնությունը»
«Սառը միաձուլման 50-ամյակը» միջազգային գիտաժողովը Երևանում է համախմբել տարբեր երկրների առաջատար գիտնականների
Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներից՝ 12 սեփականատերերից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666 մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են Հյուսիսային պողոտայի նախկին տարածքում մի շարք քաղաքացիների սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը խարդախությամբ և փաստաթղթերի կեղծմամբ ձեռք բերելու դեպքերի էական մի շարք հանգամանքներ: Քննությամբ պարզվել է, որ անշարժ գույքի գնահատում իրականացնող ՍՊ ընկերության տնօրեն Հ.Ա.-ն օժանդակել է Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին
Տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար ստեղծվել են «Անլռելի զանգակատուն» պոեմի 9 պատկերազարդումների շոշափելի կրկնօրինակները
«Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար ստեղծվել են Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի 9 պատկերազարդումների շոշափելի կրկնօրինակները․ հեղինակային էսքիզներ, որոնք գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում։ 1963 թվականին Գրիգոր Խանջյանի կողմից նկարազարդվել է Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը. 9 գրաֆիկական գծանկարներում նկարիչը պատկերել է պոեմի գլխավոր հերոսի՝ Կոմիտասի կյանքի հիմնական հանգրվանները։ Գծանկարներում
Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում միջոցառում կազմակերպել, որով տարածքային հավակնություններ է ներկայացնում Երևանի նկատմամբ. Տաթևիկ Հայրապետյան
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Արագածին էլ նայեցինք, բան չփոխվեց հարեւանների մոտ, աչքները մեր մայրաքաղաքի վրա է, կարո՞ղ է սարի պատճառով չի ամեն դեպքում Իսկ իրականում սա բացառիկ հանդգնություն է։ Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է
«Թողարկվել է վտանգավոր սննդամթերք». կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնի մսի արտադրամասի (Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գեղի) արտադրական գործունեությունը: Բացի այն, որ այստեղ թողարկվել է վտանգավոր սննդամթերք, նաև արտադրամասի սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված նորմերին: Այսպես՝ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից թռչնի մսի այս արտադրամասում անցկացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում ամբողջական հավի և կրծքամսի
Գլխավոր դատախազը և Չինաստանի գործերի հավատարմատարը քննարկել են անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի հավատարմատար Չեն Մինին: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարին հանդիպումը նախաձեռնելու համար և կարևորել ոլորտային հարցերի և խնդիրների արդյունավետ լուծմանը նպաստող նման ձևաչափով աշխատանքային հանդիպումները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք
Հայաստանի շինարարների միության նախագահ է ընտրվել Վահան Հարությունյանը
Նոյեմբերի 20-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի շինարարների միության 5-րդ համագումարը, որը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգով։ Այնուհետև Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին միության գործունեության և իրականացրած աշխատանքների վերաբերյալ հաշվետու զեկույցներ։ Ելույթներ ունեցան ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների Միության, Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահները, գործընկեր հասարակական
Եվրոպական Խորհրդարանի ու մի շարք երկրների պատգամավորներ հայտարարություններ են տարածել մեր գերիների վերադարձի պահանջով, իսկ մեր ԱԺ-ի իշխող մեծամասնությունն այն տապալեց. Մամիջանյան
Դե պարզ է՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-ի գիշերը առանձին շրջաններում, 25-ի ցերեկը , 26-ի և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում
ՊԵԿ-ը մի շարք միջազգային ստանդարտներ է ներդրել. հարկային թափանցիկությունը՝ առաջնահերթություն
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ անցկացվել է «Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը որպես ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն» խորագրով միջոցառում, որի նպատակն է հասարակությանն իրազեկել հարկային թափանցիկության և որոշակիության բարձրացման ուղղությամբ ՊԵԿ կողմից իրականացվող աշխատանքներին։ Միջոցառմանը մասնակցել են ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Համլետ Սահակյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, կոմիտեի մի շարք աշխատակիցները, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի, ինչպես նաև մասնավոր
Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն կատարելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա։ 34-ամյա ուղևորը պարեկներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ և կաթուցիչ։ Վարորդը և ուղևորը թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, որտեղ ուղևորը իրավապահներին հայտնել է, որ ներկայացվածը մարիխուանա է՝ իր անձնական օգտագործման համար։ Նոյեմբերի
Իսպանիայի դեսպանի հետ քննարկվել են տիեզերական տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում հարաբերությունները զարգացնելու հնարավորություններ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին։ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նպատակները, ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը՝ այդ համատեքստում առանձնացնելով ոլորտի ռազմավարության մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները և այն օրենսդրական կարգավորումները, որոնք
Սննդի կառույցում չեն ապահովվել գործընթացները հիգիենիկ պայմաններում կատարելու աշխատանքային պայմաններ. գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է կայացրել կասեցնել անհատ ձեռնարկատիրոջ Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը (Արարատի մարզ, ք. Մասիս)՝ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից այս կազմակերպությունում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների պատճառով: Մասնավորապես՝ Սննդի կառույցում չեն ապահովվել համարժեք աշխատանքային պայմաններ՝ գործընթացները հիգիենիկ պայմաններում կատարելու համար, պատերը չեն ունեցել
Ո՞ր հարցի շուրջ են հայերը միակարծիք
Վերջերս Հայաստանի ամերիկյան համալսարանի ամերիկացի դասախոսներից մեկի հետ զրուցում էինք Միացյալ Նահանգների ներքաղաքական իրավիճակից: Դասախոսը Ամերիկային վերաբերելի համատեքստում ասաց, որ բոլոր հասարակություններում կա մեկ կամ մի քանի հարց, որոնց մասին գրեթե բոլորը կիսում են նույն տեսակետը: Ավելի քան 7 տարի Հայաստանում բնակվող քաղաքագետն այս հասկացությունը տեղայնացրեց հայաստանյան կոնտեքստին եւ նշեց. «Հայաստանում նման հարց է Արցախը:


















































