Օրվա լրահոսը
ԶԲՈՍՆԵԼՈՒ ԵՆ ՍԵՎԱՆՈՎ
Նախատեսվում է, որ ահա այս զբոսանավով ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները շրջելու են Սեւանա լճով եւ զրուցելու են Ղրղըզստանում ժողովրդավարական կարգեր հաստատելու խնդիրների շուրջ:
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ քսանչորսերորդ ԱՊՈՒՇԱՑԱԾ ՀԱՅԱՑՔՆԵՐ Եվ ես Ռաֆոյին ժպտալով ասացի՝ «շատ ուժեղ հիշողություն ունես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու Ժպտալով ասաց՝ «հատկապես կարեւոր դեպքերն ու իրադարձություններն եմ շատ լավ հիշում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ օրը շատ լավ եմ հիշում», եւ ես հարցրի՝ «ո՞ր օրը», եւ Ռաֆոն ասաց՝ «որ
Օգոստոսի 14
ԽՈՅ (21.03-20.04)- Օրը կսկսվի լարվածությամբ, անձնական կյանքում հնարավոր է խնդիրներ առաջանան: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր պետք չէ նոր պարտավորություններ ստանձնել, որովհետեւ հնարավոր է ձախողվեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր ձեզ մի քիչ զուսպ պահեք, պետք չէ հակադարձել ձեր հասցեին արված բացասական արտահայտություններին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Կարգավորեք ձեր անձնական գործերը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Միշտ ձգտեք ավելիին, դուք դրան արժանի եք: ԿՈՒՅՍ
ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ ԵՎ ՎԵՐԱՓՈԽՈՒՄ
Հայ առաքելական սուրբ եկեղեցին օգոստոսի 15-ին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Ինչպես տեղեկանում ենք Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանի ուղարկած հաղորդագրությունից, ավանդության համաձայն, Սբ. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանիչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը
Հայերը մեղքեր չե՞ն գործում
Բրազիլական սերիալներում հաճախ ենք տեսնում, որ մարդիկ գնում են եկեղեցի եւ խոստովանահորը պատմում իրենց գործած մեղքերի մասին՝ ակնկալելով նրանից մեղքերի թողություն: Հայերը նույպես կարող են այդպես վարվել, Հայ առաքելական սուրբ եկեղեցում կա խոստովանության երկու տեսակ՝ ընդհանրական եւ անհատական: «Ավելի ընդունված է ընդհանրական խոստովանությունը, երբ պատարագի ժամանակ կարդում ենք մեղաների շարքը, որը գրվել է Սուրբ Գրիգոր
Ինչո՞ւ Պուգաչովան ներկա չէր
Արդեն պատմություն է Յուրմալայում կայացած «Նոր ալիք-2010» երաժշտական փառատոնը, եւ շատերը կուզենային իմանալ, թե ինչո՞ւ էր Ալլա Պուգաչովան հրաժարվել Յուրմալա մեկնելուց։ Պարզվում է՝ փառատոնի կազմակերպիչներն այս տարի ցանկություն չունեին վճարել երգչուհու՝ աստղաբաշխական թվերի հասնող հյուրանոցային ծախսերը։ Այն, որ Պուգաչովան այս տարի ներկա չի լինի Յուրմալայի փառատոնին, հայտնել էր նրա դուստրը՝ Քրիստինա Օրբակայտեն, չնշելով մոր կայացրած
ԾԱՂԿԱՁՈ՞Ր, ԹԵ՞ ԾԱԽՍԱՁՈՐ
Փաստեր՝ հանգստյան գոտուց Ծաղկաձորյան տաղավարներն արժեին 10 հազար դրամ՝ ողջ օրվա համար: Իսկ ճոպանուղու աթոռին նստած մեկ պտույտն արժե 1500 դրամ: Ժամանակը չէ՞ փոխել Ծաղկաձորի անունը: Չծախսող հյուրեր Ծաղկաձորին պետք չեն: Ինչպես պնդում են ծաղկաձորցիները՝ անցյալ տարվա համեմատությամբ, այս տարի զբոսաշրջիկների պակաս ունեն: Այդ հանգամանքը ծաղկաձորցիները կապում են գների թանկության հետ, թեեւ հանգստյան համալիրների տերերը
Նալբանդյանը կամային հաղթանակ տարավ
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որ ամիսներ շարունակ վնասվածքի պատճառով կորտ չէր մտնում, ապաքինվելուց հետո վստահ մրցելույթներ է ունենում եւ, շնորհիվ մեկը մյուսի հետեւից տարած կարեւոր հաղթանակների, ATP-ի վարկանիշային դասակարգման ցուցակում սրընթաց վերելք է արձանագրում: 28-ամյա մարզիկը Տորոնտոյում ընթացող «ATP Rogers Cup-2010» մրցաշարում համառ պայքարում կամային հաղթանակ տարավ աշխարհի 5-րդ ռակետ շվեդ Ռոբին Սյոդեռլինգի նկատմամբ, որի
Անին հաղթեց Անուին
Լեհաստանում ընթացող շախմատի մինչեւ 20 տարեկան պատանիների եւ աղջիկների աշխարհի առաջնության իններորդ տուրում աղջիկների պայքարին մասնակցող մեր միակ ներկայացուցիչը՝ Անի Խանամիրյանը, սպիտակներով պարտության մատնեց Բայար Անուին (Մոնղոլիա) եւ, վաստակած միավորների քանակը հասցնելով 4,5-ի, 49-րդից բարձրացավ 41-րդ հորիզոնական: Երեկ՝ 10-րդ տուրում, մեր շախմատիստուհու մրցակիցը իսպանուհի Անաբել Գուադամուրո Տորրենտեն էր: Ավաղ, իններորդ տուրը անհաջող ավարտվեց մեր տղաներից
Աբրահամն սկսել է նախապատրաստվել
Աշխարհի նախկին չեմպիոն, գերմիջին քաշային վեց լավագույն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների միջեւ «Super Six World Classic» մրցաշարի մասնակից Արթուր Աբրահամը championat.ru-ին պատմել է հոկտեմբերի 2-ին Մոնակոյում Կարլ Ֆրոչի հետ կայանալիք մենամարտին նախապատրաստվելու մասին, որում որոշվելու է մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգրի հարցը: Ներկայացնում ենք այդ հարցազրույցից մի հատված: – Ինչպե՞ս են ընթանում գործերը, եւ հիմա ինչո՞վ եք զբաղված: –
ԱՆՍՅՈՒԶԻ ԿԵՆՏԻԿՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
Մինչեւ 51 կգ քաշային կարգում WBA/WIBF/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը, որ պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր 27 մենամարտերում էլ հաղթել է մրցակիցներին, որոնցից 16-ը՝ նոկաուտով, իր պրոումոթեր Քրիստոֆ Վեշեի հետ ժամանել է Երեւան: Հայկական աստղաբույլ. Գաբրիել Սարգսյանն ու Սյուզի Կենտիկյանը մի քանի վայրկյան առաջ են ծանոթացել: Երեկոյան «Զվարթնոց» օդանավակայանում անպարտելի «մարդասպան թագուհուն» դիմավորող հարազատների եւ
ՄՆՋԱԽԱՂԻ ՓԱՌԱՏՈՆՆ ԷԼ ՓԱԿՎԵՑ
Այսօր Ծաղկաձորում իր եզրագիծը կհատի մնջախաղի միջազգային թատերական փառատոնը: Փառատոնի կազմակերպիչ Ժիրայր Դադասյանն «Առավոտին» ասաց, որ փառատոնը կփակվի Ֆրանսիայից ժամանած Վահրամ Զարյանի «Խոստովանություն» մոնոներկայացմամբ: Մինչ այդ, Զարյանն արդեն շփվել էր երիտասարդ ստեղծագործողների հետ: «Օազիս» մնջախաղի թատրոնի հիմնադիր Ռոբերտ Ծատուրյանն էլ ասաց, որ գոհ է փառատոնի ընթացքից. «Լավ է, որ փառատոնը անցկացվում է Ծաղկաձորում՝ հնարավորություն ընձեռելով,
«ՁԵՐ ԿՅԱՆՔԻՆ ՄԵՌՆԵՄ»
Հինգշաբթի օրը «Ֆյուջիթիվ ստուդիոսը» եւ «Դիիմ Քոմյունիքեյշընզ» ընկերությունը ներկայացրին Սերժ Թանկյանի առաջին մենահամերգը: Երեւանյան շատ ջերմ համերգին երգիչը հանդես եկավ երգերով՝ իր հայտնի Elect the Dead ձայնասկավառակից եւ նոր՝ Imperfect harmonies ալբոմից: Թանկյանին նվագակցեցին իր խմբի անդամները եւ 8 դասական երաժիշտներ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբից: Համերգի առաջին մասում VIZA ֆոլք-ռոք խումբն էր ԱՄՆ-ից: Համերգի բացառիկ
Արվեստն ու քաղաքականությունը
Բանավիճում են Ջիվան Գասպարյանն ու Մրոն Երեկ «Հայելի» ակումբում անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանն ու երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, իրենց մտահոգությունները հայտնեցին հայկական երգարվեստում թուրքական էլեմենտների առկայության, հայկական երգերը թուրքերի կողմից յուրացվելու մասին: Ըստ Ա. Գրիգորյանի, հայկական երաժշտաշուկան ողողված է թուրքական երաժշտությամբ. «Մեր նորաստեղծ երգերի մի մասը ողողված է թուրքական երաժշտությամբ: Այսօր շատերը դա հրամցնում են
«ՈՉ ՏԱՐԻՔՍ ԵՆ ՀԱՐԳՈՒՄ, ՈՉ ՎԱՍՏԱԿՍ»
Տարին հոբելյանական է անվանի կինոդերասանուհի Սոֆիկ Սարգսյանի համար Սոֆիկ Սարգսյանը եւ Արայիկ Սարգսյանը Հ. Մալյանի անվան թատրոնի «Ցեղի ֆիզիոլոգիան» (բեմադրիչ՝ Ն. Մալյան) ներկայացման մեջ: Ժամանակին, մի առիթով, երբ «Առավոտը» հարցազրույց էր վարում Խորեն Աբրահամյանի հետ, ականավոր դերասանը ցավով ասաց. «Խնդրում եմ մի գրեք իմ կոչումը, որովհետեւ եթե հայ կինոյի եւ թատրոնի անկրկնելի դերասանուհի, մոր կերպարը
«Գյուղապետը չի կարող բոլորի բարեկամը լինել»
Պարզաբանում է Լեռնապատ գյուղի գյուղապետ Վանո Եղիազարյանը Լոռու մարզի Լեռնապատ գյուղի գյուղապետ Վանո Եղիազարյանի գործունեությունը քանիցս քննադատվել է մամուլում, այդ թվում՝ «Առավոտում»: Նրա հետ հանդիպման ընթացքում փորձեցինք համապատասխան պարզաբանումներ ստանալ: – Բողոքներ են հնչում, թե հողի հարկը բնակիչներից ավելի է գանձվել: – Այդ հարցը ուսումնասիրվել է ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի եւ վերահսկողության վարչության մասնագետների
ԵՂՎԱՐԴԸ՝ ԱՄԱՅԱՑՄԱՆ ՇԵՄԻՆ
Նախկինում հարուստ գյուղը, չգիտես ինչու եւ ում կամոք, զրկվել է ջրից Եղվարդի գյուղապետ Սպարտակ Զաքարյանը: Գյուղի թիվ մեկ խնդիրը ջրի բացակայությունն է: 330 բնակիչ ունի Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Եղվարդ գյուղը: Կապանից 17 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում վերջին տարիներին ներգաղթ է նկատվում, բնակչության թիվը գնալով ավելանում է: Կապանի տարածաշրջանում հաշված գյուղեր կան, որ Եղվարդի
Թուրքերը չհասան Երեւան
Թուրք դպրոցականների մի խումբ դեռ երեկ պետք է այցելեր Երեւան՝ Ե. Չարենցի տուն-թանգարան: Սակայն, ըստ «Առավոտի» տեղեկությունների, նրանց ընդամենը «ման են տվել» Գյումրիում ու ճանապարհել՝ պատճառաբանելով ֆինանսական սղությունը: Գյումրիի քաղաքապետարանից երեկ չհաջողվեց համապատասխան պարզաբանում ստանալ:
Սփյուռքահայ ուսանողներն ու օպերատորը
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը տեղեկացնում է, որ կազմակերպության գլխամասային մասնաշենքում օրերս կայացել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի եւ ԱՄՆ-ից, ՌԴ-ից եւ Արգենտինայից ժամանած սփյուռքահայ երիտասարդ կամավորականների հանդիպումը: «Ուրախալի է եւ խոստումնալից ձեր որոշումը՝ կատարել այս քայլը եւ այցելել ձեր հայրենիքը: Այսուհետեւ դուք ինքներդ կարող եք մեր գեղեցիկ Հայաստանի մասին պատմել ուրիշներին»,- դիմելով կամավորականներին՝ նշեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը:
«Տկարացած» գաղութներ, լիցենզիայից զրկված բուհեր
Խնդիրներ՝ բարձրացված համահայկական խորհրդաժողովում Օգոստոսի 13-17-ը աշխարհի 24 երկրից Հայաստան ժամանած 150 ներկայացուցիչ մասնակցում էր համահայկական կրթական 4-րդ խորհրդաժողովին, որը մեկնարկեց երեկ՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Վրաստանից, ԱՄՆ-ից, Եգիպտոսից, Իրաքից, Լիբանանից, եվրոպական մի շարք երկրներից, ինչպես նաեւ ԼՂՀ-ից ժամանած կրթական հաստատությունների ղեկավարները, ուսուցիչները եւ կրթության ոլորտի մասնագետները խորհրդաժողովի 5 օրերի ընթացքում քննարկելու են Սփյուռքի հայկական գաղթօջախներում
«ԱՇՈՏՅԱՆԸ ԵՎ ԻՐ ՎԿԱՆԵՐԸ»
ԿԳ նախարարությունում նման թեւավոր խոսք կա 2009-ի մայիսի 13-ին Արմեն Աշոտյանը նշանակվեց ԿԳ նախարար: Նախկին նախարարների օրոք այս գերատեսչությունում վարչության պետերը երբեք տեղակալներ չեն ունեցել: Այժմ ստեղծվել են նաեւ պետի տեղակալների հաստիքներ, որոնք հիմնականում զբաղեցնում են Ա. Աշոտյանի մտերիմները: Պատահական չէ, որ նախարարությունում հումոր են անում նոր նախարարի բերած նոր մարդկանց մասով՝ «Աշոտյանը եւ իր
ԱՆՁԸ ՉՊԱՐԶՎԱԾ ԴԻԱԿ
Օգոստոսի 13-ին Սեւանի քաղաքային լողափում՝ ափից 1-1,5 մ հեռավորության վրա, ջրափրկարարները ջրից դուրս են բերել անձը չպարզված, 50-60 տարեկան կնոջ դի եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
ՈՒՂՂԱԹԻՌԸ «ԿՈՂԻ» ԷՐ ԸՆԿԵԼ
Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում ուղղաթիռ էր շրջվել կողքի: Դեպքի վայր մեկնած փրկարարների օգնությամբ ուղղաթիռը ուղղվել է եւ դրվել բարձիկների վրա:
ՏԵՂՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրում՝ Արտաշավան գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար: «Ֆոլքսվագեն» մակնիշի 20 ՏՕ 602 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է բարձր լարման էլեկտրասյանը եւ շրջվել: Մեքենայի վարորդը եւ ուղեւորը՝ Աշտարակի բնակիչներ, 33-ամյա Սամվել Սարգսյանն ու 34-ամյա Անժելա Խաչատրյանը տեղում մահացել են:
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՏՐՎԱԿՈՎ
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2009 թ. հունիսին Երեւանի բնակիչ, 1962 թ. ծնված Էդուարդ Գամազյանը, չարաշահելով Գեորգի Բ.-ի վստահությունը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կազմում գործող «Նորարարական տեխնոլոգիաներ» ինստիտուտի գործունեության լիցենզիա ստանալու պատրվակով նշված նախարարության շենքի մոտ վերցրել է 3000 ԱՄՆ դոլար եւ տիրացել դրան: Է. Գամազյանը 2010թ. հունիսի 7-ին, կրկին չարաշահելով մեկ այլ քաղաքացու
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ «ԽԱԽՏՈՒՄԸ» ԿԻՐԱՌՎԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԿԱՆ
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանին է դիմել ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: 21 էջից բաղկացած նամակում, որը զետեղվել է www.moj.am պաշտոնական կայքէջում, ասվում է, որ արդարադատության նախարարությունում ամփոփվել են դատավորների կողմից արդարադատություն իրականացնելիս դատավարական կամ նյութական օրենքի նորմերի խախտումներ թույլ տալու առնչությամբ կարգապահական վարույթներ հարուցելու վերաբերյալ հաղորդումները: «Բազմաթիվ հաղորդումների քննարկման արդյունքներով՝ ակնհայտ
Իրարամերժ գրություններ
Նույն անձինք՝ տարբեր դատարաններում, տարբեր կարգավիճակներով ՀՀ կառավարության 2007թ. հունվարի 25-ի 108-Ն որոշման համաձայն, Երեւանի Բուզանդի 83 հասցեն (1920-ականներին կառուցված) ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ եւ տարածքի ձեռք բերող դարձավ անհատ ձեռներեց Հայկ Բեգլարյանը: Նշյալ հասցեն 60քմ մակերեսով եւ 78քմ հողամասով, ինչպես նաեւ ինքնակամ կառույցով (60 քմ) օգտագործում էին Արմեն, Արսեն, Կիմա Աբրահամյանները, Նունե Համբարձումյանը
12 ՏԱՐԻ Է՝ ՇԱՐՄԱԶԱՆՈՎՆԵՐԻՆ ԱՆՁՆԱԳԻՐ ԵՆ ՏԱԼԻՍ
Շարմազանովների 3 հոգանոց ընտանիքը 1998 թվականին Թբիլիսիից եկել եւ բնակություն է հաստատել Վանաձորում, 12 տարի է՝ Ստանիսլավն ու քույրը սպասում են, թե երբ անձնագիր կստանան: Ստանիսլավն առողջական խնդիրներ էլ ունի: Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում երկարատեւ բուժում ստանալու համար անձը հաստատող փաստաթուղթ է պետք: Անձնագիր ստանալու հարցն էլ Լոռու մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնը փորձում է լուծել
1500 ԴՐԱՄ՝ 2 ԺԱՄԻՑ ԱՎԵԼԻ ՀՈՍԱՆՔԱԶՐԿՄԱՆ ԴԻՄԱՑ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է, որ այս տարվա հոկտեմբերի 1-ից էլեկտրաէներգիա եւ գազ սպառողները «Հայկական էլեկտրական ցանցերից» եւ «ՀայՌուսգազարդից» պետք է ստանան լրացուցիչ տեղեկատվություն՝ սպառված էլեկտրաէներգիայի եւ գազի դիմաց: Մուծումից հետո բնակիչներին տրվող կտրոնների վրա այսուհետեւ պարտադիր պետք է նշված լինի ամսվա վերջի եւ սկզբի տվյալները, այսինքն՝ պետք է նշվի այն մասին, թե որ
Վարորդների աչքը «ռույլին» կպչում է
«Փափախչի» վարորդները, կարճ ժամանակում մեծ շահույթներ ստանալու համար, օրական տասնյակ մարդկանց կյանքի հետ են խաղում: «Ժողովուրդ ջան, կներեք, մի 20 րոպե աչքս կպցնեմ՝ էլի ճանապարհը կշարունակեմ, մի սուտկայա չեմ քնել»,- տեսնելով ուղեւորներիս՝ իրեն ուղղված սարսափահար հայացքները՝ ասաց միկրոավտոբուսի մոտ 40-ամյա վարորդը: Առջեւի նստած ուղեւորը «լեղաճաք» էր եղել՝ տեսնելով, որ վարորդի աչքը «ռույլի» վրա կպել է,


















































