Օրվա լրահոսը

Օմաբան կարող է հանդիպել Ահմադինեջադին, եթե…

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող է համաձայնել հանդիպել իրանցի իր գործընկեր Մահմուդ Ահմադինեջադի հետ, եթե միայն իրանցիները վերականգնեն ՄԱԿ-ի Էներգետիկ անվտանգության միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Այդ մասին հաղորդում է բրիտանական The Daily Telegraph-ը՝ վկայակոչելով Օբամայի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյմս Ջոնսին (ձախից առաջինը): «Ի վերջո, եթե մեր ճանապարհները հատվեն, ապա ամեն

Գյումրիի ռազմաբազան կոչված է ՌԴ-ն Վրաստանից պաշտպանելո՞ւն

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը շարունակում է քայլեր ձեռնարկել «Հարավ» անունը կրող եւ ձեւավորման փուլում գտնվող միացյալ ռազմավարական հրամանատարության մարտունակությունը ամրապնդելու համար: Հրամանատարության ներքո գտնվող ռազմական միավորումների սպառազինությունների, ռազմատեխնիկայի եւ նոր կազմակերպչական կառուցվածքի արդիականացումը կօգնեն ետ շպրտելու Վրաստանի կողմից հնարավոր նոր ագրեսիան»,- այդ մասին ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության հասարակական խորհրդի անդամ,

ԳԹԿ-ն՝ գիտության թեստավորման կենտրո՞ն

Գիտության ոլորտի խնդիրներին «Առավոտը» պարբերաբար անդրադառնում է: Գիտնականներն ու քաղաքացիներն էլ իրենց հերթին տարբեր տրամաչափի բողոքներով դիմում են ամենավերին ատյաններ: Հերթական խնդրին ծանոթանալուց հետո ՀՀ նախագահի աշխատակազմում վերցրել ու «թեստավորել» են գիտությունը: Իսկ իրականում չեն իմացել Գնահատման եւ թեստավորման կենտրոնի ճիշտ անունը՝ այն դարձնելով գիտության թեստավորման կենտրոն: Չնայած իսկական գիտնականները հաստատ դեմ չէին լինի ոլորտը

Փակում են հերթական բուհերը

Երեկ ԿԳՆ-ում կայացած Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված էին ուսումնական հաստատությունների՝ հանրակրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու եւ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիայի պարտադիր պայմանների ու պահանջների ստուգման արդյունքների մասին հարցերը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՆ հաղորդագրութունից՝ հանձնաժողովը, քննարկելով նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության կատարած ստուգման արդյունքները եւ լսելով համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող

«Հոգաբարձուների մեծ մասը կիսագրագետ է»

Սորբոնի համալսարանի հայազգի պրոֆեսորը՝ ֆրանսահայ համայնքի խնդիրների մասին «Սփյուռքին մեջ շատ խնդիրներ կան: Ամենամեծ վտանգն այն է, որ այսօր Եվրոպայում ամենօրյա հայկական վարժարաններ գրեթե գոյություն չունեն: Նախկինում կար Կիպրոսի Մելքոնյան վարժարանը, որը 23 երկրներե աշակերտ կընդուներ, Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանը, անիկա էլ փակվեց: Այսօր ամբողջ Եվրոպայի համար 7 հայկական վարժարան է մնացել, որը քիչ է»,-

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿԱ՛Մ ԱՆՏԱՐԲԵՐ ԵՆ, ԿԱ՛Մ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ

Հակադիր «ճամբարների» երիտասարդների դիտարկումները՝ տոնի կապակցությամբ Երեկ Երիտասարդության միջազգային օրն էր, սակայն «Առավոտի» հարցումը շուրջ 50 երիտասարդի շրջանում ցույց տվեց, որ նրանցից ոչ ոք տեղյակ չէր այդ մասին: Առանձնապես ոգեւորություն էլ չկար, որից պարզ դառնար, թե օրը տոնական է: «Արմատ» մամուլի ակումբում ասուլիսով երիտասարդության օրը նշեցին «Միասին» շարժման ընդհանուր համակարգող, երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գեւորգ

ԻՐԱՐԱՄԵՐԺ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Պաշտոնական ցանկացած գրություն չպետք է վիճարկվի որեւէ դատական ատյանում, եթե այն հստակ է շարադրված, ճշգրիտ է: Սակայն մեր դատարաններում ծիծաղելի վիճակում են հայտնվում պաշտոնական կոչվող այն փաստաթղթերը, որոնք վավերացնող աջ ձեռքը չի իմանում, որ ձախ ձեռքն էլ իրենն է եւ ձախով ստորագրելու-վավերացնելու դեպքում բովանդակությունը կլիներ նույնը: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի ժ/պաշտոնակատար

ԱՆՏՈՒՆՆԵՐԸ ՏՈՒՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ, ԿԱՄ՝ ՎԿԱՅԱԿԱՆ

Երեկ առավոտյան ՀՀ նախագահի նստավայրի մոտ էին հավաքվել Աջափնյակ համայնքի Նազարբեկյան 48 կիսակառույց շենքից վտարվող 20-30 քաղաքացիներ: Նրանք փորձում էին իրենց խնդիրն անձամբ պատմել Սերժ Սարգսյանին. «Նախագահը վերջ ի վերջո պետք է տեղյակ լինի, թե ինչ է կատարվում»: Նախագահը, սակայն, չմոտեցավ բողոքավորներին, բայց նրանց հետ զրույցի ուղարկեց իր խորհրդական Արմեն Աբելյանին, որին իրենց խնդիրների մասին

ՕՊԵՐԱՅԻ ՏԱՆԻՔԸ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը երեկ որոշել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքածածկույթի պաշտպանիչ շերտի նորոգման նպատակով ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել 9 միլիոն 630 հազար դրամ։ Գործադիրը որոշել է Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջին ամրացված Վարդանանց 96 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի համապատասխան տարածքներն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Երեւանի թատրոնի

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ՌՈՔ ԵՎ ՌԵՓ

Երեկ, Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ճեմասրահում կազմակերպվել էր «Մեկ օր ընկերներիս հետ» լուսանկարների ցուցահանդես: «Առաջին անգամ եմ մասնակցում ֆոտոցուցահանդեսի, խորհուրդ է տվել դասախոսս, եւ շատ ուրախ եմ, որ հնարավորություն տրվեց իմ լուսանկարները ցուցադրելու»,- ասաց Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի եւ գծագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Շոլինյանը: Նույն

Իրավական հարցերով ուղեցույց

Օքսֆամ ՄԲ Հայաստանյան մասնաճյուղի հովանավորությամբ եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի աջակցությամբ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության կողմից հրապարակված իրավական հարցերով ուղեցույցը ուղղված է հասարակության իրազեկվածության բարձրացմանը: Գրքույկը ձեռք բերողը կարող է ստանալ ժառանգության եւ ժառանգման հետ կապված իրավական կարգավորումներին առնչվող հարցերի պատասխանները, ձեռնարկատիրական գործունեության հիմքերը, մասնավորապես, հարցուպատասխանի ձեւով իմանալ, թե ինչպես են ձեւավորվում իրավաբանական

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ՝ ԴԱՎԱՃԱ՞Ն

Պետք է հաշվի առնել դատավճռի թողած ազդեցությունը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարտին Կարապետյանի նախագահությամբ, արդեն մի քանի ամիս ընթանում են դռնփակ դատական նիստեր: Հայրենիքի դավաճանության մեղադրանքով քրեական գործ է հարուցվել ԵԿՄ անդամ, փոխգնդապետ, «Նոր Եդեսիա» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ, երկու անչափահաս երեխաների հայր Գեւորգ Հայրապետյանի նկատմամբ: Այս գործով մեղադրանքը պաշտպանում

ՃՆՇՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ, ԽՆԱՅՈ՞ՒՄ ԵՆ

Մայրաքաղաքի ջրամատակարարման համար պատասխանատուները Երեւանի որոշ թաղամասերում թերի ջրամատակարարումը պայմանավորում են ջրատարներից ապօրինի միացումներով, բայց, չգիտես ինչու, մեծաքանակ ջուր սպառող զվարճանքի օբյեկտները, ավտոլվացման կետերը, լողավազանները այս խնդիրը չեն ունենում: Օրինակ՝ տարիներով չի լուծվում Նորք-Մարաշի մի քանի փողոցների ջրամատակարարման հարցը: Ամռան սեզոնը բացվելուն պես՝ համայնքի մի քանի փողոցների բնակիչներ ջրին կարոտ են մնում: Օրեր է լինում,

«Հիմա էլ համբալներիս են հարկային դաշտ բերում»

Չարենցավանում պտուղբանջարեղեն, կանաչի վաճառողներին արդեն 4 օր քաղաքի հարկայինը տեռորի է ենթարկում՝ պահանջելով աշխատել ՀԴՄ-ներով: Զայրացած առեւտրականները երեկ ՀՀ կառավարության շենքի բակում էին հավաքվել՝ հարկային մարմնի դեմ իրենց բողոքն արտահայտելու: «Որպեսզի փողոցում չկանգնեինք ու քամուց, փոշուց, կեղտից պրծնեինք, քարե ծածկ սարքեցինք, որ դրա տակ մեր առեւտուրն անենք, հիմա մեզ ասում են՝ եթե քարե շինություն ունեք,

ԻՆՏԵՐՆԵՏ ՉԿԱ, ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ՝ ՆՈՒՅՆՊԵՍ

«Բիլայնը» բաժանորդների փողերը հավաքում է ու մոռանում ծառայություն մատուցել Արդեն 2 շաբաթից ավելի է՝ «Բիլայնի» ինտերնետ կապից օգտվող բաժանորդները պարզապես «ռմբակոծում» են ընկերության գրասենյակը, հեռախոսահամարները, սպասարկման կենտրոնները: Հավատալով գերարագ ինտերնետ կապի մասին ընկերության գովազդներին, մարդիկ դարձել են այդ ընկերության ինտերնետ կապի բաժանորդներ ու բացի այն, որ ինտերնետ բացարձակապես չեն ունենում ու դրա համար ամսական 6-9

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՀԻՆԻՆՔՆԱԹԻՌՆ ԱՃՈՒՐԴԻ ԿՀԱՆՎԻ

 ՀՀ կառավարության երեկվա որոշմամբ՝ դասական աճուրդով կօտարվի նախագահի աշխատակազմի հաշվեկշռում  գտնվող  ՏՈՒ- 134 ԵԿ 65075 մակնիշի օդանավը: 1977 թվականին արտադրված ինքնաթիռի  մեկնարկային գինը $1,6 միլիոն է: Գույքն ունի 70% մաշվածություն եւ աճուրդի է հանվում առաջին անգամ: Ընդհանրապես Հայաստանում օդանավի գնահատում կատարվում է  առաջին անգամ եւ, հաշվի առնելով գնահատման օբյեկտի առանձնահատկությունները՝ գնահատման աշխատանքներում ընդգրկվել են ոլորտի

Մանուկ Վարդանյա՞նն էր կոռուպցիայի պատճառը

Կառավարության երեկվա որոշմամբ փոփոխություններ են կատարվել «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում: Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը երեկ կայացած բրիֆինգի ժամանակ ասաց, որ դեռ 2008 թվականից օրենքը գործում էր միայն Երեւանի համար, այսինքն՝ «Ունեինք բավականին մեծ քանակությամբ բնակելի տներ, որոնք ինքնակամ կառույցներ չեն. սրանք

«ԱՐՄԱՎԻԱՆ»՝ ԻՆՉՊԵՍ ԳՅՈՒՄՐԻԻ «ՄԱՅՈՒՇԻԿԸ»

Խոշոր հարկատուների ցանկից պարզ է դառնում, որ մեր «ազգային արժեքները» պարտքերի տակ խրված են Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը, չնայած իր առասպելական հարստությանը, հանրապետության վատագույն հարկատուներից է: Նա, ինչպես շատ այլ խոշոր գործարարներ, հնարավոր բոլոր միջոցներով խուսափում է հարկային վճարումներից: Երկար ժամանակ, օգտվելով այն փաստից, որ ՌԴ քաղաքացի է, Մ.

ՌԴ-ԵՄ ԿՈՄԻՏԵՆ ԿԶԲԱՂՎԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Օգոստոսի 11-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը հեռախոսազրույց են ունեցել: Panarmenian.net-ի մատուցմամբ, զրույցը տեղի է ունեցել տիկին Էշտոնի նախաձեռնությամբ: Ի շարս այլ հարցերի, կողմերը քննարկել են Ռուսաստանի ու ԵՄ փոխգործակցության՝ Մերձավոր Արեւելքի, Բալկանների, Անդրկովկասի եւ մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման շուրջ համագործակցության ոլորտներում՝ ներառյալ արտաքին քաղաքականության

ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ԼԻՆԵԼ

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի՝ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նշանակման շուրջ առաջացած աղմուկը շարունակում է ակտիվորեն լուսաբանվել արտասահմանյան առաջատար պարբերականներում: The Washington Times թերթն արդեն երկրորդ անգամ է անդրադառնում այդ թեմային՝ գրելով, թե Բրայզայի թեկնածության լսումների ժամանակ վերջինս հաստատեց, որ շարունակելու է սատարել Ադրբեջանի կառավարությանը թիրախային խնդիրներում. այն է՝ ԶԼՄ-ների ազատություն, քաղաքական բազմակարծություն,

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԸ ԹԱՐՄԱՑՆՈՒՄ ԵՆ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 9-13-ը գտնվելու է կարճատեւ արձակուրդում: «Առավոտի» տեղեկություններով, նա մեկնել է Եվրոպա, թե կոնկրետ ո՞ր երկիր՝ հայտնի չէ: Փոխարենը հայտնի է, որ այդ կարճ ժամանակահատվածում կառավարության աշխատակազմը պետք է ավարտին հասցնի վարչապետի աշխատասենյակի վերանորոգման՝ արդեն մի քանի օր շարունակվող աշխատանքները: Թե որքա՞ն կարժենա հարկատուների հաշվին արվող այդ վերանորոգումը՝ հայտնի չէ: «Առավոտի»

«ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՀԱՑԸ ԱՎԵԼԻ Է ԹԱՆԿԱՆԱԼՈՒ»

Կարծում է ՀՀ պարենի եւ մթերումների նախկին նախարար Դավիթ Զադոյանը՝ համոզմունք հայտնելով, որ ժողովրդի բողոքի ձայնը հացի գնի վերահսկման ամենաարդյունավետ մեխանիզմն է: – Պարոն Զադոյան, 1993-96 թթ. դժվար տարիներին Դուք եղել եք Հայաստանի պարենի եւ մթերումների նախարարը, ուստի քաջատեղյակ եք երկրի պարենային անվտանգության հետ կապված խնդիրներին: Արդեն իսկ տեսանելի է, որ այս տարվա ընթացքում հացահատիկի

ՀԱԿ-Սուրենյանց բանավեճը շարունակվում է

Կոնգրեսի ներկայացուցիչը արձագանքում է մեր հրապարակմանը Երեկ Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է նախորդ օրն «Առավոտում» հրապարակված «Ընդդիմության նոմենկլատուրան իշխանությունից չի տարբերվում» հրապարակմանը, որի առանցքը, հիշեցնենք, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումն էր: «Հանդիպելուց հետո մեկի հետ, ով ղեկավարում եւ հովանավորում է տասնյակ հաստափոր

«ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՄԻՇՏ ՄԵՂԱՎՈՐ Է»

Ըստ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Վալերի Գրիգորյանի՝ ոչ մի հրամանատար չի ուզի, որ իր զորամասում սպանություններ լինեն: – Մեր հասարակությունը հուզված եւ անհանգիստ է բանակում կատարվող դեպքերի առիթով, տարբեր մեկնաբանություններ են հնչում, մենք դրան դեռ կանդրադառնանք, անուամենայնիվ, ինչո՞ւ են բանակում տեղի ունենում սպանություններ, ծեծ: Որո՞նք են այդ դեպքերի բուն պատճառները եւ ովքե՞ր են մեղավորները: –

ՅՈ՞ ԷՐԹԱՍ, ՀԱՊԿ.

Ռուսական ուժ, հայկական ինքնիշխանություն եւ վտանգված տարածաշրջան Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ բլիցկրիգի երկրորդ տարելիցն ընդգծում է ծովամիջյան այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական չզուլալված ստորջրյա հոսանքները: Պատմական հանգամանքների բերումով ցամաքափակ լինելով Կասպիական, Սեւ եւ Միջերկրական ծովերից, Հայաստանի առանցքային դիրքը մնում է ռազմավարական անկարգության մեջ հայտնված նրա հարեւանության շուրջկալում: Հայաստանի հետ արդեն իսկ ակնհայտորեն անազնիվ հարաբերվող Թուրքիայից բխող ներհատուկ

ՄԱՅՐԻԿԻՍ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ

Մեծ պապս՝ իշխան Վարդան Շահ-Պարոնյանը ծնեց Փառանձեմ տատիս: Փառանձեմ տատս Բեռլինի համալսարանն ավարտած Արտաշես պապիս հետ աշխարհ բերեց մայրիկիս՝ Ռոզա Սարյանին: Այսինքն թե՝ մայրս իշխանական ծագում ուներ եւ իշխանուհու նման էլ ապրեց իր կյանքը: Մայրս զարմանալիորեն առակներով էր խոսում: Այսինքն՝ դրանք առակներ չէին, այլ խորհրդածումներ: Խոսում էր կարծես ինքնիրեն, բայց մարդ ակամա սկսում էր մտածել

ՊԱԿԱՍՈՒՄ Է ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՐԳԱՆՔԸ

«Ռուս-հայկական հարաբերությունների անհամաչափությունը հատկապես դրսեւորվում է իրավահավասար եւ փոխադարձ հարգալից համագործակցության հիմնարար պակասուրդի մեջ: Ի վերջո, Հայաստանի կողմից տարածաշրջանում միակ ռուսական ռազմահենակետի հյուրընկալումը սիրալիրության պարզունակ արձանագրում չէ, եւ պետք է խարսխված լինի միմյանց շահերի համատեղ ճանաչման վրա»,- իր հոդվածում գրում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանը: Կարդացեք

ՈՉ ԹԵ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԳՐԱԲԱՐԻՆ, ԱՅԼ ՃԱՆԱՉԵԼ ԱՅՆ

«Գրաբար լեզու նախնյաց» վավերագրական կարճատեւ ֆիլմը, որը նկարահանվել է վերջերս, պատմում է գրաբարի ու դրա կարեւորության մասին: Երեկվա ասուլիսում ֆիլմի հեղինակ, ռեժիսոր, «Ծիրանի» հ/կ նախագահ Նարեկ Աշուղաթյանն ասաց, որ մտահղացումը դեռ 4 ամիս առաջ էին ունեցել եւ 20 րոպեանոց ֆիլմով փորձել են հասարակության մեջ հետաքրքրություն առաջացնել գրաբարի նկատմամբ. «Ամենագլխավորը՝ այդ ֆիլմով նպատակ ունեինք ասելու, թե

Նավասարդը՝ հաղթանակի, կուսության զոհաբերման տոն

Մեկնաբանում է ազգագրագետը Նախկինում Նոր տարին հայերը նշել են օգոստոսի 11-ին: Այդ օրվանից մեկնարկել են միջոցառումները ու ձգվել ողջ տարին: Տոնի շրջանակներում հայերը այնքան եռանդով են մասնակցել տարբեր ծիսակատարությունների ու արարողությունների, որ նրանց տոնակատարություններին մասնակցելու են եկել նաեւ հարեւան երկրներից: «Տոնախմբությանը մասնակցում էր ողջ ժողովուրդը՝ արքունիքից սկսած՝ ռամիկներով վերջացրած: Այս պատճառով այն կոչվել է աշխարհախումբ

ԿԱՆԱՆՑ ՄԵՐԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՇԱՀԱՎԵՏ ԲԻԶՆԵՍ

Տեսանկարահանվելու կամ լուսանկարվելու առաջարկները «խակ» աղջիկներին քաշում են Ինտերնետային բազմաթիվ սոցիալական կայքէջերում տարբեր կազմակերպությունների, ֆիզիկական անհատների կողմից հայտարարություններ են զետեղված, որոնք հայ աղջիկներին հրավիրում են տեսա նկարահանվելու կամ լուսանկարվելու: Բնականաբար, այդ հրավերներում մանրամասներ չկան, թե աղջիկներին ինչպես, ինչ տեսքով կամ ինչ դիրքերով են առաջարկում լուսանկարել: Ավելի ուշ, երբ զանգում ես ու ցանկություն հայտնում մասնակցել casting-ների,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031