Օրվա լրահոսը

ԿՎՏԱՐՎԵՆ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ

Այս ընտանիքը որոշել է իրենց բնակարանի կարիճներն ու օձերը հավաքել ու նախագահականի բակ նետել, որպեսզի չինովնիկները իրենց մաշկի վրա զգան այն, ինչ ամեն օր զգում են շատ հասարակ ՀՀ քաղաքացիներ: Սա փոքրիկ Մարիամիկի առաջին վտարումն է: Մի քանի տարի հետո նա կրկին կվերապրի ստորացուցիչ պատմությունը: 2-րդ վտարումից հետո՝ իրերի մի մասը մնացել է դեռ նախորդ

Պատժամիջոցները կխստացվեն

Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի նոր նախագիծ է նախապատրաստվում, որն արմատապես կտարբերվի գործող օրենքից: Այդ մասին news.am-ին տեղեկացրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նրա խոսքով՝ կխստացվեն պատժամիջոցները, կհստակեցվեն սահմանումները, կկիրառվեն նոր մոտեցումներ: Օրենքի նոր նախագծում Հանձնաժողովը հաշվի է առել Համաշխարհային բանկի (փորձագետ՝ Սառա Ռեյնոլս) եւ ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման ծրագրի (UNSTAD) շրջանակներում

61 տրակտոր՝ Ճապոնիայից

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից՝ երեկ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մասնակցությամբ կայացել է Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող 61 տրակտորների հանձնման արարողությունը, որին մասնակցել են նաեւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության նախարար Մանաբու Միագավան, դեսպանության առաջին քարտուղար

Ժամկետներն անփոփոխ կմնան

Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ԴՀԾ) երեկ հայտարարել է, որ ցորենի այն գինը, որը սահմանում են ցորենարտադրողները եւ վաճառողները, սպեկուլյատիվ բնույթ ունի: ԴՀԾ ղեկավար Իգոր Արտեմեւը (նկարում) «Ռիա-Նովոստի» գործակալությանն ասել է, որ, չնայած երաշտին, հացահատիկի պաշարը թույլ կտա ՌԴ-ին խուսափել ցորենի թանկացումից: Այնինչ, ցորենն այդուհանդերձ թանկացել է: Ի դեպ, ՌԴ-ի ԴՀԾ-ն (որը մեր տնտեսական մրցակցության պաշտպանության

ՏԱՔՍԻՍՏՆԵՐԸ ՍԱԿԱՉԱՓԻՉԸ ՉԵՆ ՍԱՐՔՈՒՄ, ՈՐ ԽԱԲԵ՞Ն

 «Վարորդ-ոստիկան համագործակցությունը» տեսչության նոր պետի հետ է հույսեր կապում ՀՀ տրանսպորտային տեսչությունը այս տարվա հունիս-հուլիս ամիսներին առանց սակաչափիչի 47 մարդատար տաքսի մեքենաներով ուղեւորափոխադրում իրականացնողի է տուգանել: Տուգանքի ընդհանուր չափը կազմել է 325 հազար դրամ: Չնայած տեսչության հաճախակի ստուգայցերին ու տուգանքներին, առանց սակաչափիչի տաքսիները կարծես թե դեռ ազատորեն երթեւեկում են ու շարունակում խաբել իրենց հաճախորդներին: «Առավոտին»

Պահանջում են նոր նախարարություն ստեղծել

Ռուսաստանի ջավախահայությունը պահանջում է Վրաստանում ստեղծել ազգությունների նախարարություն: Այդ մասին, panarmenian.net-ի փոխանցմամբ, ասվում է կազմակերպության հայտարարությունում: Ըստ այդ փաստաթղթի, Վրաստանում հայկական համայնքի կողմից բարձրացվել են բազմաթիվ խնդիրներ ու պահանջներ, եղել են դիմումներ, բայց դրանցից ոչ մեկը մինչ օրս լուծում չի ստացել: Արձանագրելով, որ Վրաստանը ազգային փոքրամասնությունների հանդեպ ասիմիլիացյայի քաղաքականություն է վարում, Ռուսաստանի ջավախահայերը՝ «ելնելով գոյություն

Նոր զինտեխնիկա Աշտարակում

Աշտարակ քաղաքում գործող «Ժամհար- ԴԴ» գիտա-արտադրական ձեռնարկությունը մշակել եւ սկսել է արտադրել 9Կ33 «Օսա» զենիթահրթիռային մոբիլ համակարգերի համար նախատեսված ՏՕՎ-Մ օպտիկաէլեկտրոնային արդիականացված նշանոց: Այդ մասին, «Ռեգնումի» փոխանցմամբ, հաղորդել է «ծՏՉՏրՑՌ կԹԽ» տեղեկատվական կայքը: Աղբյուրի մատուցմամբ, ավելի վաղ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը այդ սարքերի համակարգային փորձարկումներ էր իրականացրել: Նոր նշանոցները հագեցված են 600/500 պիքսելի հնարավորություն ունեցող ցերեկային

«Հայկական վեստերն» ըստ Հմայակի

«Ներկայումս Հայաստանում տեղի է ունենում այն, ինչ Վրաստանում՝ Էդուարդ  Շեւարդնաձեի իշխանության օրոք. ընթանում է երկրի քաղաքական վերնախավի «վեստերնիզացիա», եւ եթե Սերժ Սարգսյանը դա չկանխի, նրան սպասվում է Շեւարդնաձեի ճակատագիրը»,- «Ռեգնումին» ասել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ եթե այսպես շարունակվի, ապա  5-10 տարի հետո «մենք կունենանք մեր սեփական Սահակաշվիլին»: Հ. Հովհաննիսյանն այդ

«ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼՆ Է»

ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանին զարմացրել է «ռուսական նեոգաղութարարների» համեստությունը, որոնք բավարարվել են Հայաստանում իրենց ռազմակայանների տեղակայումը ընդամենը կես, եւ ոչ թե մեկ դար երկարաձգելով: – Պարոն Աբգարյան, ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանների տեղակայման համաձայնագրի փոփոխությունը Ձեր կողմից որակվեց իբրեւ ստրկական պայմանագիր, որն ամբողջովին հակասում է Հայաստանի շահերին: Ինչո՞վ է հիմնավորված նման գնահատականը: – Հիմնավորումները բազմաթիվ

ԵՏ ՎԵՐՑՆԵԼ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

«Իսկապես, այսօրվա վիճակով մենք Թուրքիային ոչ մի շահագրգռվածության տեղ չենք թողել, որ նա վավերացնի այդ անիծյալ Արձանագրությունները, որովհետեւ ինքն արդեն այս Արձանագրություններով ստացել է համարյա  80 տոկոսն այն ամենի, ինչ որ պետք է ստանար Արձանագրությունների վավերացման դեպքում։ Եվ 80 տոկոսը ստացել է՝ ոչինչ չտալով, քանի որ վավերացման դեպքում պետք է սահմանը բացի, շրջափակումը վերացնի»,- ըստ

Վճռաբեկը անտեսեց ՍԴ-ին

Երեկ Վճռաբեկ դատարանը մերժեց «Ա1+»-ի հերթական հայցը: Այս անգամ «Ա1+»-ը ՀՀ վճռաբեկ դատարանից պահանջում էր վերանայել Վճռաբեկի նախկին որոշումները, որոնք, բոլորն էլ, ըստ «Ա1+»-ի շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանի, եղել են խախտումներով եւ «Ա1+»-ի դեմ: «Այսօր դատարանը հայտարարեց, թե մասնակի է բավարարում մեր հայցը, սակայն ըստ էության չվերանայեց «Ա1+»-ի նկատմամբ կայացրած իր դատական ակտերը: Վճռաբեկ դատարանն

Գյուլը «մոտեցնում է» ԼՂ խնդիրը

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը օգոստոսի 16-ին այցելելու է Ադրբեջան։ Այցից առաջ նա հարցազրույց է տվել ադրբեջանական APA գործակալության թուրքական բյուրոյին։ «Ադրբեջանը մեծ ապագա ունի: Թուրքիան ցանկանում է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը հասնել քաղաքական եւ դիվանագիտական ուղիներով եւ կանի հնարավորը դրա համար»,- news.am-ի մատուցմամբ, ասել է Թուրքիայի նախագահը: Նրա խոսքով, տարածաշրջանում նորմալ հարաբերություններ հաստատելու համար Հայաստանին, առաջին

ՍՓՅՈՒՌՔԸ ՄԵԶ ՀԵՏԵՎՈՒՄ Է

Բայց ոչ միշտ է հետեւում Հայաստանում հնչող կոչերին Սեպտեմբերի 19-ին Թուրքիայում, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի արարողությանը հայության մասնակցության հարցը, որը դարձել է նույնիսկ առանձին հայտարարությունների կամ կոչերի թեման, պարզվում է, Սփյուռքում, գոնե, ակտիվ քննարկման թեմա չէ: Ավելին, ամերիկահայերի շրջանում ընդհանուր առմամբ նույնիսկ ոգեւորություն կա, եւ շատերն են ցանկություն հայտնում կամ պատրաստ գնալ ու

ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՁԳՏՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ՍՏՎԵՐ

Ըստ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի, ՍԴ վերջին մի որոշումը նպաստելու է դրան Հուլիսի 13-ին ՍԴ-ն, քննելով ՀՀ մի խումբ քաղաքացիների բողոքը «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 56-րդ հոդվածի նորմերը Սահմանադրությանը համապատասխանելիության վերաբերյալ, այդ վիճահարույց նորմը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող: Իսկ այդ նորմի էությունն այն է, որ բաժնետիրական ընկերությունը իրավունք ունի իրականացնել բաժնետոմսերի համախմբում՝ կոնսոլիդացիա: ՍԴ-ի որոշումը

ԵՎՍ ՄԻ ՊԱՆԹԵՈՆ

   Հայաստանում «ինքնաբուխ» կերպով կարող է բացվել եւս մի պանթեոն՝ այս անգամ Երեւան-Սեւան մայրուղու վրա: Ճանապարհին դրված սգո ծաղկեպսակներն ու հուշարձաններն արդեն հասել են մի քանի տասնյակի: Նպատակը, հավանաբար, վարորդներին զգոն վիճակում պահելն է:

Օգոստոսի 13

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղված կլինեք անձնական հարցերը կարգավորելով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հետեւեք ձեր առողջությանը, հակառակ դեպքում ստիպված կլինեք դիմել բժշկի: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր զբաղվեք տնային գործերով. երեկոն անցկացրեք կողակցի հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր մտերիմները առավել քան երբեք ձեր կարիքը կզգան: Աջակցեք նրանց: ԿՈՒՅՍ (24.08-23.09)-  Հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից արժանացրած ուշադրությանը

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ ՉԵՆ ՎՍՏԱՀՒՄ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ

Բայց իրենց ընտանի կենդանիներին հաճախ տանում են անասնաբույժի մոտ «Ես իմ շնկին հաճախ եմ բերում անասնաբույժի մոտ, եթե նույնիսկ ոչ մի խնդիր չի ունենում»,- ասում է Հասմիկ Արամյանը: Հասմիկը չի հիշում, թե ինքը վերջին անգամ երբ է այցելել բժշկի, բայց իր պարտքն է համարում երեք ամիսը մեկ շնիկին տանել անասնաբուժական կլինիկա՝ հերթական ստուգման: Արամը եւս

Նկարչուհի, գոբելենագործ, լրագրող

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի լրագրության բաժնի 3-րդ կուրսում է սովորում նկարչուհի, գոբելենագործ Քրիստինա Խուրշուդյանը: Նա 2007թ. կարմիր դիպլոմով ավարտել է մշակույթի տան գոբելենագործության բաժինը եւ արդեն 3 տարի զբաղվում է դրանով: Այս տարիներին Վանաձորի թիվ 3 մշակույթի տան կազմակերպած ցուցահանդեսներում հանրապետության քաղաքներում՝ Իջեւանում, Դիլիջանում, Երեւանում, Վանաձորում, պարբերաբար ցուցադրվել են երիտասարդ գոբելենագործի ստեղծագործությունները: «Ցավոք, աշակերտներ չունենալու

ՀԱԿԱՍԱԿԱՆ ԿԱՐԾԻՔՆԵՐ. ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ՄԱՍԻՆ

Նշվե՞ց Երիտասարդության միջազգային օրը 1999 թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր: Դեռ 1998 թ., Լիբանանում տեղի ունեցած Երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի ժամանակ առաջարկվեց երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով նշանակել երիտասարդության օր: Իսկ աշխարհում առաջին անգամ երիտասարդության օրը նշվել է 2000

Կարո Մուրադին փորձառությունը կօգնի

Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ կիսածանր (մինչեւ 79, 379 կգ) քաշային կարգում WBO-ի միջմայրցամաքային չեմպիոն Կարո Մուրադը սեպտեմբերի 18-ին Բիրմինգհեմում նույն վարկածի աշխարհի չեմպիոնության պարտադիր հավակնորդի իրավունքի համար մենամարտելու է անգլիացի բռնցքամարտիկ Նաթան Քլեվերլիի հետ: Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկն ապագա մենամարտի մասին լրատվամիջոցներին հայտարարել է. «Նկատի առնելով իմ մրցակցական հարուստ փորձը՝ Քլեվերլիին

Տեղում՝ քայլով մարշ

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման նոր ցուցակը, որում Հայաստանի ընտրանին պահպանել է հուլիս ամսվա դիրքերը՝ 318 միավորով մնալով 96-րդ հորիզոնականում: Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի «B» խմբում ընդգրկված մեր մրցակիցները հանգրվանել են հետեւյալ հորիզոնականներում: 16. Ռուսաստան, 27. Սլովակիա, 36. Իռլանդիա, 66. Մակեդոնիա, 201. Անդորրա: Տեղաշարժ չի գրանցվել նաեւ

Հարյուր տոկոս արդյունքով

Հունաստանում ընթացող շախմատի միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որին մասնակցում է 204 շախմատիստ, երեք տուրից հետո Զավեն Անդրիասյանը հարյուր տոկոսանոց արդյունքով ընթանում է 5-րդ տեղում: Մեր հանրապետության մյուս ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը, Նելլի Աղինյանը եւ Վահե Բաղդասարյանը 2,0-ական միավորով հանգրվանել են, համապատասխանաբար, 43-րդ, 60-րդ եւ 71-րդ հորիզոնականներում:

Երեքը հաղթեցին, իսկ մեկը ոչ-ոքի արեց

Լեհաստանում շարունակվում է մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը: Տղաների մրցաշարում մեր հանրապետության երեք գրոսմայստերներից երկուսը հաղթական միավոր վաստակեց, իսկ մեկը ոչ-ոքի խաղաց: Հրայր Սիմոնյանը սեւերով պարտության մատնեց Կանադայի դրոշի ներքո հանդես եկող Շիյամ Թավանդիրանին, իսկ Սամվել Տեր-Սահակյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Սինգապուրի ներկայացուցիչ Դանիել-Հովարդ Ֆեռնանդեսի նկատմամբ: Այս տուրում մրցաշարի միանձնյա առաջատար ռուսաստանցի

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր, ԹԵ՞ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆ

Հին Հայաստանում օգոստոսի 11-ին տոնում էին Նավասարդը՝ Նոր տարվա գալուստը: Այդ տոնակատարությունների ժամանակ կազմակերպվում էին նաեւ մարզական մրցություններ, որոնցում երիտասարդները ցուցադրում էին իրենց բազկի, մտքի եւ հոգու կարողությունները։ 2010 թվականի օգոստոսի 11-ին՝ Նավասարդի օրը, մերօրյա Հայաստանում նույնպես մրցություններ էին. մայրաքաղաքի երկու մարզադաշտերում մեր ազգային ու երիտասարդական հավաքականներն էին դաշտ դուրս եկել՝ ցուցադրելու, ապացուցելու, վաստակելու… Չստացվե՜ց:

Հոգի, ազատություն, ինքնաիրացման սկզբունք

Ահա թե ինչ է պետք երգին՝ ըստ Սերժ Թանկյանի Օգոստոսի 11-ին Կոպենհագենից Երեւան ժամանեց աշխարհահռչակ հայ երաժիշտ, System of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը: Երեկ երեկոյան կայացավ երաժշտի առաջին մենահամերգը Հայաստանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում: Իսկ դրանից առաջ նա հանդիպեց լրագրողների հետ: Չնայած երաժիշտը մոտ 40 րոպե սպասեցնել տվեց լրագրողներին,

ԴԻԼԵՏԱՆՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Կամ՝ ո՞ւր է տանում այս ճամփան ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական՝ mincult.am կայքը մշակութային պորտալ դառնալու ճանապարհին վերածվել է ասես հայտարարությունների տախտակի: Հայտարարությունները կայքում տեղադրելու «քաղաքականությունն» էլ հաճախ հեռու է տրամաբանությունից: Ավելի լավ է չփորձենք մեկնաբանել. ինչպե՞ս, օրինակ, մեկնաբանես «2009 թվականին մշակույթի նախարարությունում կայացել է» խորագրի ներքո զետեղված երկար ու բարակ քննարկումների ցանկը՝ կայքում տեղադրված կես

ԻՐԱՔՑԻ ԳԵՆԵՐԱԼԸ ԴԵՄ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆԸ

Իրաքի բանակի ամենաբարձրաստիճան սպան կասկածի տակ է առել ամերիկյան զորքերն Իրաքից արագորեն դուրս բերելու նպատակահարմարությունը: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Գեներալ-լեյտենանտ Բաբաքեր Զեբարիի (նկարում) կարծիքով, Իրաքի զինվորականները դեռ նվազագույնը 10 տարի չեն կարողանա վերահսկել իրավիճակը: Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը ԱՄՆ-ն վերստին հայտարարել է, թե ամերիկյան զորքերի բոլոր ռազմական զորամիավորումներն Իրաքը լքելու են մինչեւ 2011թ.-ն, իսկ

ՈՒՍԱՄԱ ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ԽՈՀԱՐԱՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ

Օգոստոսի 11-ին Գուանտանամո բազայում ԱՄՆ-ի ռազմական դատարանը հրապարակեց մոլորակի թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի նախկին խոհարար Իբրահիմ ալ-Քոսի դատավճիռը: BBC-ի փոխանցմամբ, ալ-Քոսին դատապարտվեց 14 տարվա բանտարկության՝ ահաբեկչությանը ցուցաբերած աջակցության համար: Դա դրսեւորվել է նրանով, որ խոհարարը, համաձայն իր խոստովանության, աշխատել է «Ալ-Քաիդայի» առաջնորդի խոհանցում՝ իմանալով, որ այդ կազմակերպությունը ահաբեկչության կազմակերպմամբ է զբաղվում: Բացի այդ,

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԳԱՂՈՒԹՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՍԿՍՎԱԾ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆԸ ՃՆՇՎԵԼ Է

Ղազախստանի մարզերից մեկում երկու մարդ է զոհվել, եւ մոտ 80-ը վիրավորվել է երկրի ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում ծագած խռովությունը ճնշելու ընթացքում: Խռովարար կալանավորների դեմ դուրս է բերվել ներքին զորքերի 200 զինծառայող, զրահամեքենա եւ քրեակատարողական համակարգի մարզային գերատեսչության շուրջ 60 աշխատակից: Դեռ երկուշաբթի գաղութի մի քանի կալանավորներ ծեծկռտուք էին սարքել եւ ինքնավնասման ակտ էին իրականացրել՝ ածելիով

Բրազիլացի օդաչուներին հրահանգված է ՉԹՕ-ներ ֆիքսել

Բրազիլիայի կառավարությունը երկրի ռազմաօդային ուժերին հրամայել է գրանցել չճանաչված թռչող օբյեկտ նկատելու բոլոր դեպքերը: Հրամանագրում ասվում է, որ բոլոր օդաչուները՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական, նաեւ ավիադիսպետչերները պարտավոր են այդ դեպքերի մասին զեկուցել աերոտիեզերական պաշտպանության ազգային շտաբին: Հավաքված բոլոր տեղեկությունները պահվելու են Ռիո-դե-Ժանեյրոյի ազգային արխիվում, եւ հասանելի են լինելու այլմոլորակային քաղաքակրթության հարցերով հետաքրքրվող գիտնական-հետազոտողներին: Այդուհանդերձ,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031