Օրվա լրահոսը

Որոշումը՝ օգոստոսի 4-ին

Անառակաբարո գործողությունների հեղինակ, ուսուցիչ Լեւոն Ավագյանը ինքն իրեն կպաշտպանի Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը լսեց Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի կողմից անառակաբարո գործողություններ կատարելու մասին հարուցված քրգործով բողոքի քննարկումը: Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին սան Հասմիկ Սինանյանի փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել վերաքննիչ քրեական դատարանի կազմին (նախագահությամբ՝ Մհեր Աղրամանյանի): Փաստաբանների հիմնավորումն

ԳԱԱ նախագահությունը՝ բարոյալքված բամբասկոտի դերում

ՀՀ նախագահին ԳԱԱ-ի կողմից ուղարկված նամակի առիթով Անցյալ տարի երեք վաստակաշատ պրոֆեսորներ՝ Սիներիկ Հայրապետյանը, Բենիկ Հարությունյանը եւ Գրիգոր Բարսեղյանը, բաց նամակով դիմեցին Հանրային խորհրդի նախագահ Վ, Մանուկյանին՝ խնդրելով քննարկել իրենց մշակած ՀՀ գիտահամալսարանական համակարգի բարեփոխումների ծրագիրը: Չբավարարվելով բարձրացված հարցի նկատմամբ Հանրային խորհրդի պասիվ դիրքորոշումից՝ պրոֆեսորները բաց նամակ հղեցին ՀՀ նախագահին նույն առաջարկով, որի գլխավոր անկյունաքարն

ԱՆՑՈՂԻԿ ՇԵՄՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ԿԻՋՆԻ՞

Հավանաբար դրա պատճառ կդառնա թափուր մնացած տեղերի վերաբաշխումը Դեռ բուհական ընդունելության քննություններն ընթացքի մեջ էին, երբ կրթության ոլորտի պատասխանատուները հայտարարում էին, թե այս տարի ընդունելության անցողիկ շեմի անկում է գրանցվելու համարյա թե բոլոր մասնագիտությունների գծով: «Առավոտի» 2010թ. հուլիսի 28-ի համարում «Անցողիկ միավորները «սյուրպրիզներ են» անում» հոդվածում հրապարակել էինք անցողիկ նախնական միավորները տարբեր մասնագիտությունների գծով: Այդ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵԾԱՆԻՎ

 Չնայած քաղաքական գործունեությունից հրաժարվելու եւ քաղաքական ասպարեզը լքելու՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի տարաբնույթ ակնարկներին, հայտարարություններին եւ սպառնալիքներին, նա շարունակում է մնալ հայաստանյան հասարակական-քաղաքական նինջը խաթարող հիմնական գործոններից մեկը: Ավելին: Նա այժմ միակ հայ քաղաքական գործիչն է, որի ելույթները, տեսակետները լուրջ հակազդեցության են հանդիպում՝ հրահրելով քաղաքական բանավեճ: Այդ հակազդեցության հիմքում ընկած են երկու հիմնական, սակայն իրարամերժ պատճառներ՝ կամ

ՀԱՄԱԿԱՐԳԸ ԼԱՎՆ Է, ԲԱՅՑ…

ՀՀ համայնքների ասոցիացիայի համակարգող, Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Էմին Երիցյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ 1996 թվականին Հայաստանում ներդրված տեղական ինքնակառավարման համակարգը բարեփոխելու գործողությունների ծրագիր է ընդունվել եւ իրականացվում է 2002 թվականից, սակայն մեր ավագանու ինստիտուտը դեռ թույլ է, իսկ համայնքների ֆինանսական հնարավորությունները՝ սահմանափակ: Դրական տեղաշարժեր էլ են եղել: Օրինակ,

ԳԱԶՆ ԱՅԴՔԱՆ ՄՈՏ ԵՎ ԱՅԴՔԱՆ ՀԵՌՈՒ

2007 թվականին Ոսկեւանի այն ժամանակվա գյուղապետ Էմմա Հակոբյանը՝ Ռոբերտ Քոչարյանից «Անանիա Շիրակացի» շքանշան ստանալու ժամանակ, երկրի նախագահին խնդրել էր լուծել հայրենի գյուղի գազիֆիկացման խնդիրը: Անցել է 3 տարի, սակայն հիմնահարցը չի լուծվել: Ներկայումս կազմված են Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ 6 գյուղերի` Ոսկեւանի, Ոսկեպարի, Ջուջեւանի, Բաղանիսի, Բարեկամավանի, Կոթիի գազիֆիկացման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, սակայն այդ գյուղերն, ամենայն հավանականությամբ, այս

ԱՐՁԱԿՈ՞ՒՐԴ Է ԳՆԱՑԵԼ

Այս տարվա մայիսի 28-ին «Զինկոմի չծառայող որդին» լուրով անդրադարձել ենք Նոյեմբերյանի զինկոմ, փոխգնդապետ Անդրանիկ Հարությունյանին, ով շուրջ 19 տարի ղեկավարում է Նոյեմբերյանի զինկոմիսարիատը: Նրա միակ որդին՝ իբրեւ Ադրբեջանից փախստական, չի ծառայել Հայաստանի զինված ուժերում: Զինկոմի մասին մեր հրապարակմանը ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի արձագանքել: Սա մի կողմից նշանակում է, որ մեր գրածն ամբողջությամբ համապատասխանում է

«Գայլերի ախորժակը բացվել է»

Գարնանից այս կողմ Լոռու մարզում գայլերը ավելի քան 100 գլուխ անասուն են հոշոտել եւ ոչնչացրել Հուլիսի 21-ին «Գայլերը էլի էին եկել» լուրով տեղեկացրել ենք, որ հուլիսի լույս 19-ի գիշերը Լոռու մարզի Դարպաս գյուղում երկու գայլ է երեւացել: Գիշատիչները վնաս տալ չէին հասցրել, հեռացել էին գյուղացիների բարձրացրած աղմուկից: Դարպասում համոզված են, որ այս գայլերը գարնանից պարբերաբար

«ԿԱԼԿԱԹԱՅՈՒՄ ՏԵՐ ԹՈԴԻԿՆԵՐ ՉԿԱՆ»

Ըստ Վահրամ քահանա Մելիքյանի՝ կա միայն ստանձնած պատասխանատվությունից բխող խստապահանջություն Մեկ ամից առաջ, հուլիսի 3-ին, «Ի՞նչ կա-չկա Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանում» հրապարակմամբ անդրադարձել ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու տակ գտնվող այս կրթօջախում արձանագրված հերթական աղմկոտ պատմությանը: Հիշեցնենք, որ ըստ ճեմարանի սաների, ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ՝ բազում են անտեղի ու խիստ պատիժները՝ ընդհուպ մինչեւ հեռացում:

«Էլիտարի» բնակիչները փողոցը փակել են

Օտարներին էլ տարածք թողնելու համար՝ 10 հազար դրամ են պահանջում Մոտ 3 ամիս է, ինչ «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայի հետնամասի եւ իտալական «Ռենկո» ընկերությանը պատկանող «էլիտար» շենքի արանքում գտնվող փողոցը «շլագբաումով» փակված է: Այդ տարածք, բացի շենքի բնակիչներից, որեւէ կողմնակի անձ չի կարող մուտք գործել: Նրանք, երբ իրենց պետք է, հեռակառավարման վահանակներով բացում, փակում

Սադիզմը ոստիկանության աշխատաոճն է

19-ամյա պատանուց ծեծելով ցուցմունք են կորզել Գրիգոր Մաթեւոսյանը առողջական խնդիրներ ունի. բողոքում է գլխացավերից ու հիշողության կորստից, երիկամների հատվածում էլ ցավեր ունի: «Ով հասցնում, խփում էր, ասում էին՝ ինչ ասենք, պիտի անես»,- Բերդ քաղաքի ոստիկանությունում իրեն ծեծելու եւ խոշտանգումների ենթարկելու մասին էր պատմում 19-ամյա Գրիգոր Մաթեւոսյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: «Ստիպեցին բացատրություն գրել, որ

ՀԱՅԱԶԳԻ ԼՐԱԳՐՈՂԸ ՄՆԱՑԵԼ Է ԱՌԱՆՑ ՓԱՍՏԱԲԱՆԻ

Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետությունում 4 ամիս շարունակ ազատազրկված Էռնեստ Վարդանյանին  համառորեն զրկում են փաստաբան ընտրելու հնարավորությունից: Մի քանի օր է, ինչ 30-ամյա քաղաքագետ-լրագրողի ծննդավայրում՝ Գյումրիում, հարազատների նախաձեռնությամբ, սկսվել է ստորագրահավաք նրան անհապաղ ազատ արձակելու պահանջով: Բողոքի ակցիան սկսվելուց հետո արդեն իսկ 40 գյումրեցիներ իրենց մասնակցությունն են ցուցաբերել՝ ստորագրելով այն տեքստի տակ, որում մասնավորապես շարադրված է. «Էռնեստ

Ուր են գնում «Հայջրմուղկոյուղու» ջրերը

«Մեր առջեւ դրված խնդիրը, այն է՝ Գառնիի ջուրը հասցնել այդ երեք գյուղերին, լիարժեք կատարել ենք: Ասիական բանկի վարկային միջոցներով իրականացրած ծրագրի առաջին փուլի նպատակն էր՝ կառուցել մի ջրամբար, եւ այդ ջուրը հասարակական ծորակների միջոցով հասցնել այդ երեք գյուղերի բնակիչներին: Ինչը, կարծում եմ, լիարժեք կատարել ենք: Այսօր Սուրենավանի, Արմաշի եւ Երասխավանի բնակիչները մեր կողմից ստանում են

ՄԵՌԱԾ ՄԱՐԴԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է ՏՎԵԼ

Բաբայանների անապահով ընտանիքը դատարանում պայքարում է սեփական հողի համար, սակայն մի շարք կեղծ թղթերով հակառակ կողմը հաղթում է: Արաբկիր վարչական շրջանի Այգեկցու փողոցի վրա գտնվող, Բաբայաններին պատկանող սեփական տունն ամբողջովին վթարային վիճակում է։ Այն կառուցվել է նախորդ դարում, այդ իսկ պատճառով պատերին մեծ-մեծ ճաքեր են, փոքր-ինչ ուժեղ քամուց տնակը նույնիսկ ճոճվում է։ Այն դեռեւս 1979-ին

«Ռեկետը» լիցենզավորված է եւ անխուսափելի

Նախորդ օրը «Առավոտը» ստացավ պետական եկամուտների կոմիտեի պատասխանը, որին սպասել էինք ավելի քան մեկ ամիս: Դրանում, մասնավորապես, գրված է. «Առավոտ» օրաթերթի հուլիսի 31-ի համարում տեղ գտած «Ռեկետն էլ ո՞նց է լինում» հրապարակման վերաբերյալ հարկ ենք համարում պարզաբանել հետեւյալը. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ եւ ՀՀ Մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածների համաձայն, մաքսային փոխադրողի գործունեությունը, այսինքն՝ մաքսային

ՏԽՈՒՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

ՀՀ ԿԲ կանխատեսումների համաձայն՝ 2010 թ. շաքարավազի գները համաշխարհային շուկայում կաճեն՝ պայմանավորված շաքարավազի սպառման ռեկորդային բարձր մակարդակով՝ մինչեւ 158 մլն տոննա։ Սակայն գների կտրուկ աճը կզսպվի շաքարավազի արտադրության  աճով։ 2010-11 մարքեթինգային տարում սպասվում է 164 մլն տոննա շաքարավազի արտադրություն, ինչը 12 մլն տոննայով ավելի է նախորդ տարվա ծավալներից։ Համաշխարհային արտադրության աճը կլինի շաքարավազի արտադրության հետեւյալ

ՅՈԹ ԱՄԻՍ Է՝ ԳԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ

 Ըստ ՊԵԿ տեղեկատվական վարչության՝ 2010 թվականը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսել եւ շարունակում է գերակատարումներով. այս տարվա առաջին 7 ամիսների հավաքագրումները գերակատարվել են ե՛ւ հարկային, ե՛ւ մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 338,3 մլրդ դրամ՝ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 34,7 մլրդով (առանց սոցիալական ապահովագրության վճարների): Ընթացիկ տարվա 7 ամիսների հավաքագրումները զգալիորեն գերազանցել

ՍԵՐՏԻՖԻԿԱՏԸ ՎԵՐՑՆՈՒՄ ԵՆ, ՀԵՏՈ ԻՆՉ ՈՒԶՈՒՄ՝ ԱՐՏԱԴՐՈՒՄ

«Հայաստանյան շուկայում օրեցօր ավելանում են սերտիֆիկատ չունեցող ընկերությունները, որոնք հասարակության առողջությունը վտանգում են իրենց անհայտ ծագում ունեցող արտադրանքով: Սնկի պես աճող նման ձեռնարկություններն այս տարի ավելի են շատացել, ու այս շրջանում, երբ ստուգումները դադարել են, վաճառողներն ավելի սանձարձակ են վաճառում վտանգավոր այդ ապրանքատեսակները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Աբգար Եղոյանը: Ըստ

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ՝ ՕԳՈՍՏՈՍԻ 21-ԻՑ

ՀՀ  չորրորդ գումարման Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանող լրագրողների հավատարմագրումը կսկսվի օգոստոսի 21-ից: Հավատարմագրման դիմումները ներկայացնելու վերջնական ժամկետը սեպտեմբերի 11-ն է: Ազգային ժողովում  լրագրողների հավատարմագրման կարգին համապատասխան լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է  ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետին՝  ներկայացնելով լրատվական գործունեություն իրականացնողի լրիվ անվանումը, իրավական կարգավիճակը, գտնվելու

«Եթե չի կարելի, բայց այլ ճար չկա, ուրեմն՝ կարելի է»

Վստահեցնում է քաղաքագետը Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է՝ որոշակի դասեր կարելի է առանձնացնել Կոսովոյի անկախության ճանաչման մասին Հաագայի դատարանի որոշման առնչությամբ. «Ամեն ինչ որոշված էր դեռեւս 1998 թվականին, երբ Միացյալ Նահանգները ընդունեց որոշում այն մասին, որ Կոսովոն պետք է լինի անկախ»: Ըստ Կովկասյան ինստիտուտի տնօրենի, թեպետ Կոսովոն անկախություն հռչակելու եւ դրանից հետո անկախության ամբողջ ճանապարհն

«ՔԱՆԻ ԴԵՌ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ»

Ըստ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի՝ բանակում դաժանության դեպքերի արմատները խորն են – Մեր բանակում, ցավոք, դաժան դեպքեր են տեղի ունենում, վերջին երկուսը՝ նաեւ մահվան ելքերով, ինչո՞ւ է այդպես, դուք պատճառները գիտե՞ք: – Կա մի ոսկե օրենք, որը Հայաստանում խախտվում է: Դա համաչափ պատժելիության սկզբունքն է: Այս սկզբունքը մեզանում չի գործում: Եվ, ցավոք, բանակում

Կամ ես, կամ Ալիկ Սարգսյանը

Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի աղմկոտ հայտարարությունները Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը, ով մի քանի շաբաթ առաջ հրաժարվեց պաշտոնից, ծավալուն հարցազրույց է տվել www.news.am կայքին եւ քննադատել ու մեղադրել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Վարդգես Հովակիմյանը ասել է, որ աշխատանք է փնտրում Հայաստանից դուրս: «Քանի Ալիկ Սարգսյանը Հայաստանում է, ես այստեղ չեմ մնա»,- ասել է նախկին

«ՀԻՍՏԵՐԻԿ ՇԱՐԺՈՒՄ՝ ԲԱՆԱԿԻ ԴԵՄ»

Այսպես բնութագրեց վերջին շրջանում բանակային զորամասերում տեղի ունեցած ողբերգական միջադեպերի շուրջ ծավալված քննարկումները ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: – Վերջին 2 շաբաթների ընթացքում տարբեր զորամասերում գրանցվեց մահվան՝ սպանության կամ ինքնասպանության միանգամից 7 դեպք. 1-ը՝ Տավուշի, 6-ը՝ Մարտունիի զորամասերում: Ձեր դիտարկմամբ, որո՞նք են դրանց սկզբնապատճառները: – Բանակը ոչ թե ձեւականորեն, այլ ըստ էության ազգային անվտանգության

ԱՐՏԱԿ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԿԱՍԿԱԾՅԱԼՆԵՐ ԿԱՆ

Հուլիսի 27-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում զոհված 31-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան դեպքի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է ընթանում: Այդ մասին news.am-ի թղթակցին երեկ հայտնել է ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը. «Որոշ ճշտումներ են արվել: Կան կասկածյալներ, որոնք ընդամենը կասկածյալ են, խառնված են

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԵԼՔԸ ԵՐԿՐԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

Ադրբեջանի 18-45 տարեկան քաղաքացիներին, ովքեր ցանկանում են մեկնել արտերկիր, օտարերկրյա դեսպանատներում մերժում են վիզա տրամադրելու հարցում: Համապատասխան փաստաթուղթը կարող է տրվել միայն այն անձանց, ովքեր գործուղման են մեկնում պետական գործերով կամ պետական նշանակություն ունեցող միջոցառումներին: Այդ մասին «Ենի մուսավաթ» թերթին հայտնել է ադրբեջանցի մի գործարար, ում նույնպես մերժել են վիզայի հարցում: News.am-ի մատուցմամբ, թերթի անցկացրած

ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽԻ ՈՐԴՈՒ ՓՈՂԵՐՆ ՈՒ ԱՏՐՃԱՆԱԿԸ

Մոսկվայում ձերբակալվել են անվտանգության ծառայություններ մատուցող մասնավոր ընկերության աշխատակիցն ու նրա հանցակիցը, որոնք հուլիսին Ռուսաստանի մայրաքաղաքի հարավում հայ օլիգարխի 23-ամյա որդուց կես միլիոն դոլար էին հափշտակել։ Այդ մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը: Ըստ հրապարակված տեղեկությունների, հայ գործարարի զավակի վրա հարձակումն իրականացվել է հուլիսի 11-ին, երբ նա երեկույթից տուն վերադառնալիս է եղել: Նշվում

ՈՐ ԲԱՆԸ ՉՀԱՍՆԻ «ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻ»

Հարցազրույց «Հայկական ընտրություն» նախաձեռնության անդամ Ալեքսանդր Քանանյանի հետ – Մեկ տարի առաջ սեպտեմբերյան հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց հանրահավաքները դադարեցնելու իր որոշման մասին՝ պատճառաբանելով, թե ԼՂՀ հարցի շուրջ զարգացումներ են լինելու, եւ այդ քայլը պայմանավորված է նրանով, որ միջազգային հանրությանը հնարավորություն չտրվի Սերժ Սարգսյանի վրա լրացուցիչ ազդեցության ոլորտ ունենալու: Այժմ ՀԱԿ-ը կրկին որոշեց վերսկսել հանրահավաքները: Ի՞նչ

 Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նստավայրում, հավանաբար, որոշակի վերապահումներ ունեն ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի գաղափարի նկատմամբ: Համենայնդեպս, եռագույն դրոշը, որը «ծածանվում է» այդ շենքի տանիքին, ամենեւին էլ «միացյալ» չէ. կարմիրը, կապույտը եւ նարնջագույնը իրարից խստորեն տարանջատված են:

«ՊԵՏՔ Է ՄՇՏԱՊԵՍ ԱՍՏԾՈՒՆ ՓՆՏՐԵԼ»

Օրերս Վանաձորի կենտրոնական՝ Հայքի հրապարակում օդն ամբողջովին արվեստով էր հագեցած: Քաղաքի արվեստասեր հասարակությանը, մտավորականությանն ու պարզապես անցորդներին այստեղ համախմբել էր երիտասարդ նկարիչ  Ռուբեն Սուվարիի՝ «Աստծուն որոնելիս» գրաֆիկական աշխատանքների բացօթյա անհատական ցուցահանդեսը: Վանաձորում վաղուց նման բան չէր եղել: Ըստ գեղանկարիչ Կարլեն Քոչինյանի՝ «Միայն սեւի ու սպիտակի համադրությամբ Ռուբենը կարողանում է հարուստ թեմատիկայով բովանդակալից նկարներ ստեղծել: Շարքում

«ԳԻՐԱՑԵՔ՝ ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ»

Բոլորին է հայտնի, որ գիրությունը շատ վտանգավոր է կյանքի համար, բայց անգլուհի Ժանեթ Մայնֆիլդը չի ցանկանում ազատվել իր ավելորդ քաշից։ 41-ամյա տիկինը վերջերս փրկել է իր կյանքը՝ ճարպաշերտի օգնությամբ, երբ հանգստանում էր Հավայան կղզիներում։ Երեկոյան զբոսնելիս, նրա վրա անսպասելիորեն հարձակվում են երկու խուլիգաններ, որոնցից մեկը՝ դանակը ձեռքին։ Սրածայր դանակը ավելի քան տասը սանտիմետր մխրճվել է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031