Օրվա լրահոսը

Այսօր իշխանությունում մարդիկ են, որոնց շահը հակադիր է մեր զինվորի շահին. Հովհաննես Իշխանյան

Նրանք մեզ չհարցնելով՝ երկրում տարածքային փոփոխություններ են անում

«Անփոխարինելի ստեղծագործական դարբնոց, որը կռում ու կոփում է պրոֆեսիոնալ մասնագետների». նշվել է թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակը

Հոկտեմբերի 25-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդիսավորությամբ նշվեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակը։ Տոնական միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գուգարաց թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը, ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էլֆիք Զոհրաբյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի և Վանաձորի համայնքապետարանի

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Արմեն Աբազյանն անդրադարձավ անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ կատարված աշխատանքներին

«Այդ թեմայով որեւէ մեկնաբանություն տալ չեմ պատրաստվում»․ Արփինե Սարգսյանը՝ արդարադատության նախարարի թեկնածու լինելու մասին

Հարցին, թե այդուհանդերձ՝ իրեն առաջարկություն եղե՞լ է, նա պատասխանեց․ «Այս պահին այս հարցի մասով այսքանը, որեւէ այլ մեկնաբանություն չունեմ»։

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմական հատվածի տանիքաշերտը փոխարինվել է

Ժաննա Անդրեասյանին զեկուցվել է, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի վերանորոգման աշխատանքների ավարտից հետո տեղացած անձրևների ժամանակ որևէ խնդիր չի առաջացել

Հայաստանի երիտասարդ ծանրորդները շարունակում են մեդալներ նվաճել Եվրոպայի առաջնությունում

Նա ընդամենը մեկ կիլոգրամով է զիջել հաղթող ճանաչված մոլդովացի մրցակցին:

Հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների հարկերը՝ ավելի քան 1 տրիլիոն դրամ

 Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 323 միլիարդ 205 միլիոն դրամ: Հարկային մարմին

Արցախցիների խնդիրները՝ հանդիպման օրակարգում. «Մայր Հայաստան» շարժումը և «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը Արցախից բռնի տեղահանվածներին անվճար իրավական օգնություն ցուցաբերելու համատեղ ծրագիր են իրականացնում

«Մայր Հայաստան» շարժումը և «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակն այս տարվա հունիսից համատեղ ծրագիր են իրականացնում՝ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին անվճար իրավական օգնություն ցուցաբերելու նպատակով։

Որդին հարվածներ է հասցրել 72-ամյա մորը՝ պատճառելով մահ

Հոկտեմբերի 27-ին, ժամը 23-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկի բնակիչը և հայտնել, որ որդին սպանել է իր կնոջը: Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ ժամը ժամը 17.30-ից ժամը 23.00-ն ընկած ժամանակահատվածում 39-ամյա որդին հարվածներ է հասցրել 72-ամյա մոր գլխին՝ պատճառելով մահ: Նա ձերբակալվել և

«Այո, ուղղորդել եմ, բայց կոռուպցիա չկա․ ՍՊԸ-ն վարձակալում է ինձ պատկանող այգետնակը»․ ֆինանսների նախարար

«Դուք կարող եք հաղորդում ներկայացնել իրավապահներին, թող քննություն լինի»։

ԿԲ և Հաշվեքննիչ պալատի նախագահները ներկայացրել են պետական բյուջեի ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացություններ

2025 թվականի հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,6 տնտեսական աճի ապահովման նպատակադրմամբ` շեշտադրելով հարկաբյուջետային եւ պարտքի կայունության, ինչպես նաեւ տնտեսական ներուժի վերջին տարիների ձեւավորված մակարդակի պահպանումը: Գնահատվում է, որ 2025 թվականի տնտեսական աճի նպատակադրված մակարդակի ապահովման հրամայականը կդառնա տնտեսական ներուժի պահպանումը եւ աճի ավելացման համար անհրաժեշտ կառուցվածքային բարեփոխումների արդյունավետ իրականացումը: Այս մասին հոկտեմբերի 28-ին ասել է

Քիչ անց բալասանյանականները պաշտոնապես կհրաժարվեն Գյումրու կառավարումից

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հրաժարականի դիմումը պատրաստ է. քիչ անց «Բալասանյան դաշինքը» հանրությանը կներկայացնի տեղի իշխանությունից հրաժարվելու մասին իր պաշտոնական հայտարարությունը։ Այս մասին մեզ հետ զրույցում փոխանցեց քաղաքապետի մամլո քարտուղար Սոնա Առաքելյանը։ Հիշեցնենք` բալասանյանականների հրաժարականը կապված է «Սև Բերդ» ամրոցի շրջակա հողատարածքները ապօրինի օտարելու ու սեփականաշնորհելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանականում Գյումրու նախկին քաղաքապետի ընտանիքի

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի բաց առաջնություն՝ նվիրված ՀՀ անկախության 33-րդ ամյակին

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում հոկտեմբերի 25-27-ը կայացավ ՀՀ անկախության 33-րդ ամյակին նվիրված՝ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի բաց առաջնությունը։

Կլիմայական կոնֆերանսն Ադրբեջանում անցկացնելով՝ ՄԱԿ-ն անտեսում է Արցախի ցեղասպանությունը. The Blunt Post

«Ազգային ճակատ». «Տոտալիտար Ադրբեջանին ՄԱԿ-ի միջոցառում ընդունելու թույլտվությունը ՄԱԿ-ի և մասնակից պետությունների կանխամտածված մեղսակցությունն է հայ ազգի դեմ Ադրբեջանի կառավարության կողմից իրականացված ցեղասպանական գործողություններին, կեղծ պատմության տարածմանը, հայ ժողովրդի մշակութային և կրոնական ժառանգության յուրացմանն ու ջնջմանը», – գրել է «Դը բլանտ փոստը»-ը:        

Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արգելվում է արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, կաթսայատներում կամ վառարաններում, թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում: Հիշեցում. Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրքը սահմանում է՝ արտադրության և սպառման, ինչպես նաև տերևաթափից

ԿԸՀ-ն սահմանել է 2025թ.-ի ՏԻՄ ընտրությունների օրերը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 28-ի արտահերթ նիստում սահմանել է 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը։ Դրանք են՝ 2025 թվականի մարտի 30, հունիսի 8, հոկտեմբերի 5։ Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն փոփոխություն է կատարել 2022 թվականի դեկտեմբերի 2-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին» թիվ 89-Ա որոշման մեջ։ Թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի

«Առանց վերադարձի չի կարող լինել ինքնորոշում»․ Սիրանուշ Սահակյան

Սիրանուշ Սահակյանի վստահեցմամբ՝ այս պահին վերադարձի իրավունքն այն նախապայմանն է, առանց որի չենք կարող հասնել ազգերի ինքնորոշման իրավունքի կայացման։

Ագարակի անցակետից ՌԴ սահմանապահների դուրսբերման որոշումով հայ-ռուսական միջպետական պայմանագիրը չի վերանայվի․ ՀՀ ԱԳՆ

«Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի մասնակցության, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով իրականացնելու մասին ձեռքբերված համաձայնությունը պայմանագրի փոփոխություն կամ վերանայում չի նախատեսում», – «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«Աղքատությունը մարդկանց ուղեղից այդքան արագ դուրս չի գալիս, երկար ժամանակ է պահանջվում»․ ֆինանսների նախարար

«5,6 տոկոս տնտեսական աճը, այն, ինչ պլանավորել ենք 2025 թվականին, շատ բարձր ցուցանիշ է»։

Դիլիջանում ֆորումի նպատակն էր դիրքավորել տարածաշրջանը որպես զբոսաշրջության և բիզնեսի առաջատար ուղղություն

Քայլեր են ձեռնարկվում դեպի Հայաստան նոր թռիչքների ներգրավման ուղղությամբ

«Անհասկանալի է արցախահայերի իրավունքի վերաբերյալ անտարբերությունը»․ Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայան

Ըստ միջազգային իրավունքի փորձագետ Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանի՝ Արցախի հարցը միայն հայկական չէ, համաշխարհային է․ պետք է սա նկատի ունենալով առաջ գնանք։

Պետական հատվածի աշխատանքի բովանդակությունն ու որակը շատ բանով են կանխորոշում, թե որքան եկամուտներ կգեներացվեն երկրում. Փաշինյան

Կառավարության ու Ազգային ժողովի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքների և կարգավորումների առանցքային խնդիրներից մեկը պետք է լինի Հայաստանի Հանրապետության ավելի ու ավելի շատ քաղաքացիների համար օրինական աշխատանքով կամ գործունեությամբ հարստանալու հնարավորություն ստեղծելը:  

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է 0․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ի և 31-ի գիշերն

«Հայ-ադրբեջանական հարաբերություններում նկարների ժպիտները ոչինչ չեն նշանակում»

Բենիամին Պողոսյանը՝ Փաշինյան-Ալիեւ ժպիտների մասին Իմ գնահատմամբ՝ հավանականությունը փոքր է, որ որեւէ բան կստորագրվի թե՛ մինչեւ 2024-ի ավարտ, թե՛ նաեւ առնվազն 2025-ի առաջին ամիսներին»,-«Առավոտի» հարցին՝ հավանականություն կա՞, որ մինչեւ տարեվերջ կստորագրվի խաղաղության պայմանագիր, ինչպես ՔՊ-ական որոշ պատգամավորներ են ասում, այսպես պատասխանեց Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը։ Նա հիշեցրեց՝  2022-ին

Յիհլավայի կինոփառատոնի լեփ-լեցուն դահլիճում ցուցադրվել է Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը. «Օրեր»

«Օրեր». Հոկտեմբերի 27ին առավոտյան ժամը 10ին չեխական Յիհլավայի միջազգային 28-րդ կինոփառատոնի հաղթանակած ֆիլմերի «Համաստեղություններ» բաժնում ցուցադրվեց բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմը։ Չնայած առավոտյան ժամին,400 տեղանոց դահլիճը գրեթե լիովին զբաղեցրել էին ոչ միայն չեխ եւ հայ հանդիսականները, այլեւ օտար կինոսիրողները։ Ֆիլմի ցուցադրությունից առաջ փառատոնի ծրագրերի պատասխանատու Վիկտոր Լիցեկը ընթերցել է ֆիլմի ռեժիսորի

ՀՀ պետական բյուջեն բոլորիս, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 28-ին սկսվել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Մինչ քննարկումները` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վկայակոչել է մի քանի կարգախոս-բանաձեւեր, որոնք առաջարկել էր 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից առաջ եւ հետո: Դրանք են` «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը», «Հարստացիր եւ

Բղավել է, որ բենզատար մեքենայով եկել է հրապարակ՝ պայթեցնելու այն. քաղաքացին մուտք է գործել ՀՀ նախարարությունների շենք՝ դրսևորել ագրեսիվ վարքագիծ

2024 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 23:07-ին, ահազանգ է ստացվել այն  մասին, որ մի քաղաքացի մուտք է գործել ՀՀ նախարարությունների շենք՝ դրսևորել ագրեսիվ վարքագիծ։ Վերջինս հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից և տեղափոխել ոստիկանության բաժին՝ ճանապարհին բղավելով, որ բենզատար մեքենայով եկել է Հանրապետության հրապարակ, որ այն պայթեցնի։ Նույն օրը՝ ժամը 23:11-ին, ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ՃՈ-ից

«ԵՄ խորհրդարանի բանաձեւը փաստում է, որ բացի Հայաստանի իշխանությունից, մնացած բոլորն ընդունում են արցախցիների վերադարձի իրավունքը». Դավիթ Գալստյան

– Պարոն Գալստյան, Եվրոպական միության խորհրդարանը 453 կողմ, 31 դեմ եւ 89 ձեռնպահ ձայնով ընդունեց Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի ոտնահարման եւ Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձեւը: Բանաձեւը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել բոլոր 23 հայ ռազմագերիներին։ Ինչպես նաեւ կոչ են անում կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայության

«Անշարժ գույքի ուժեղ շուկան և ուժեղ արժույթը շարունակում են գերակշիռ լինել Հայաստանում»

2024 թվականի հոկտեմբերի 7-ից հոկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի արժեթղթերի շուկան հիմնականում դրսևորել է շեղ դինամիկա։ Տելեկոմ Արմենիայի բաժնետոմսերը նշված ժամանակահատվածում փակվել են անփոփոխ, թեև երբեմն բարձրացման փորձեր են եղել: Բացառություն են կազմել ԱԿԲԱ բանկի բաժնետոմսերը, որոնք նշված ժամանակահատվածում ավելացրել են 4,5%, իսկ ամսական կտրվածքով` 7,3%՝ բանկի երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ֆոնին։ Բանկի զուտ

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալային Չեխիայի Ազգային տոնի առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Չեխիայի Ազգային տոնի՝ Անկախ Չեխոսլովակյան պետության օրվա առթիվ: Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում: Երախտագիտություն եմ հայտնում Չեխիային՝ Հայաստանում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031