Օրվա լրահոսը

Շնորհավորում եմ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ պարոն վարչապետ, Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։ Լիահույս եմ, որ Վրաստանում Ձեր առաջնորդության

«Եթե Հոկտեմբերի 27-ը չբացահայտվի, մեր երկիրը որպես պետություն չի կարող գոյատեւել․ ԵԿՄ-ն հետամուտ է բացահայտմանը»․ Սասուն Միքայելյան

«Երկրապահը միշտ էլ եղել է իշխանության կողքին, այսօր եթե հանկարծ Երկրապահը փորձի ինչ-որ քաղաքական խաղեր տալ, մենք կգնանք ցեղասպանության, ոնց որ եղավ 1915 թվականին»։

«Կարեն Դեմիրճյանը բացառիկ հայրենասեր էր, որի օրոք Հայաստանը միայն բարգավաճում էր». ուսուցչուհի

25 տարի առաջ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում գլխատվեց Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական վերնախավը։ Անցել է քառորդ դար, սակայն այդ ոճրագործության կազմակերպիչները դեռ բացահայտված չեն, իսկ դրա դառը պտուղները պետությունն առայսօր շարունակում է ճաշակել ։ Բայց ժողովուրդը սիրով ու երախտագիտությամբ է հիշում իր Մեծերին։ Իսկ այսօր վերստին իր հարգանքի տուրքն է մատուցում ոճրագործության զոհերի հիշատակին՝ այցելելով նրանց

ԱԺ-ում տեղի ունեցած բանավեճը «հեղափոխության թիմի» հաղթարշավի համար էր․ «Հայացք Երևանից»

Իշխանության կուսակցության հիմնական առանձնահատկությունը հենց անվանման մեջ է արտահայտվում։ Իշխանությունը ձևավորում է կառավարման բուրգը, որը տարածվում է մինչև ամենահեռավոր գյուղը, վերահսկում է նույնիսկ հավաքարարների կադրային բազան։ Տնտեսության ու կառավարման յուրաքանչյուր զգալի շարժ պետք է լինի վերահսկելի։ Կարճ ասած` «իշխանության կուսակցությունը» ձևավորում է իշխանական էլիտան` իշխանությունը պահելու և վերարտադրելու համար, իսկ մյուս կուսակցությունները կատարում են հաճախորդների

«Սա իշխանության յուրացում է և սահմանադրական հեղաշրջում Վրաստանում»․ ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են ճանաչել «Վրացական երազանքի» հաղթանակը․ «Ա1+»

«Ա1+» – Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են ճանաչել «Վրացական երազանքի» հաղթանակը խորհրդարանական ընտրություններում։ «Սա գողացված ընտրություններ են, սա իշխանության յուրացում է և սահմանադրական հեղաշրջում Վրաստանում։ Սա տեղի չի ունենա: Սա Ռուսաստանը չէ, սա Վենեսուելան չէ, սա Վրաստանն է»,- ասել է «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդ Նիկա Գվարամիան։ Այս կոալիցիան երկրորդն է ընտրություններում։ «Բիձինա Իվանիշվիլին գողացավ վրաց

«‎Քաղաքացիական հասարակություն»‎ հասկացությունը Հայաստանում վարկաբեկվել է․ «Հայացք Երևանից»

«‎‎Քաղաքացիական հասարակություն» հասկացությունը հիմնված է սկզբունքների վրա, որոնցից կարևորագույնն է՝ չդառնալ քաղաքական կողմ և չունենալ երկակի ստանդարտներ` լինել անաչառ ու անկողմնակալ: Մի կողմ թողնենք այն խնդիրը, որ նրանք հիմնականում ֆինանսավորվում էին արևմտյան դրամաշնորհներով, և, բնականաբար, ունեին որոշակի պարտավորություններ: Այստեղ խնդիրն ավելի հիմնարար է: Ցանկացած քաղաքագիտական կամ հասարակագիտական հանրագիտարաններում կարելի է գտնել քաղաքացիական հասարակության ընդունված բնութագիրը.

Վրաստանում ընտրություններին մասնակցել է ընտրողների 58․94%-ը. առաջատարն այս պահի դրությամբ «Վրացական երազանքն» է

Region Monitor – Վրաստանում ընտրություններին մասնակցել է 2,060,412 մարդ կամ ընտրողների 58․94%-ը։ Առաջին արդյունքներն արդեն ամփոփվում են՝ առաջատարն այս պահի դրությամբ իշխող «Վրացական երազանքն» է։ Խորհրդարան են անցնում նաև հիմնական 4 ընդդիմադիր ուժերը։ Ինչպես exit poll-երի, այնպես էլ նախնական հրապարակված արդյունքներով նախկին նախագահի հիմնած, Վրաստանում ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» զիջել է իր դիրքերը «Հանուն

Տրանսպորտային միջոցը չի վերադարձվել Մովսես Քարտաշյանին․ շարունակվում է խախտվել վերջինիս ինչպես գույքային, այնպես էլ հավաքների ազատության իրավունքը․ փաստաբան

2024 թվականի մայիսի 30-ին Հանրապետության հրապարակում անցկացված բողոքի ակցիայի ընթացքում Վազգեն Սարգսյան փողոցի հատվածից ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել հավաքի մասնակից Մովսես Քարտաշյանի կողմից վարած և նրա օրինական տիրապետության տակ գտնվող «Մերսեդես-Բենց» մակնիշի 37MQ777 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը։ ՀՀ ոստիկանության կողմից վերը նշված տրանսպորտային միջոցը երկարատև՝ մեկ ամսից ավել

Երեք երիտասարդի թույլատրելի վայրում պաստառ փակցնելու համար ապօրինի բերման էին ենթարկել․ իրավապաշտպան

Իրավական օգնության նպատակով Կենտրոնի ոստիկանությունում էի, երեք երիտասարդի թույլատրելի վայրում պաստառ փակցնելու համար ապօրինի բերման էին ենթարկել, տղաներն այլևս ազատության մեջ են: Հարգելի ոստիկաններ, հորդորում եմ բերման ենթարկել թմրադեղի գովազդ փակցնողներին, թմրադեղ տարածողներին և նմանատիպ անձանց, մի դարձեք քաղաքական բռնաճնշման գործիք… Սերգեյ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ

44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկելու համար ձերբակալված 62-ամյա կինը ընդունել է մեղադրանքը․ Գոռ Աբրահամյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները և հարակից գրառումները ներկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալված 62-ամյա կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով։ Վերջինս ընդունել է մեղադրանքը, հայտարարել, որ զղջում է կատարվածի համար։ Վարույթն

Գողացել են պատգամավոր Արեն Մկրտչյանին պատկանող ավտոմեքենայի հայելիների ապակիները․ Shamshyan.com

Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, 32-ամյա Արեն Մկրտչյանին պատկանող ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել Ա. Մկրտչյանից, ով հայտնել է, որ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 21:00-ից մինչև սեպտեմբերի 12-ը՝ ժամը 18:00-ն ընկած հատվածում անհայտ անձը

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող սպառնալիքներ է ստացել

Aravot.am-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 18-ին իրավապաշտպան Մարինա Պողոսյանը դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ Մնաց Հարությունյան անունով անձի կողմից սպառնալիքներ է ստացել: Իրավապաշտպանը հայտնել է, որ Չարենցի փողոցի 4 հասցեում եղած ժամանակ սեպտեմբերի 3-ից մինչև սեպտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում Ֆ. Մ. -ի  ամուսին ներկայացած Մնաց Հարությունյանը համացանցով իր տեսահաղորդումից հետո պահանջել է համացանցից հեռացնել իր ընտանիքի վերաբերյալ

«Վրացական երազանք»՝ 52,97 տոկոս. հրապարակվել են 2206 ընտրատեղամասերի նախնական արդյունքները․ Ալիք Media

Ալիք Media – Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է 2206 ընտրատեղամասերի նախնական հաշվարկները: ԿԸՀ-ի տվյալների համաձայն, 2206 ընտրատեղամասերի, որոնք կազմում են ընդհանուր ընտրատեղամասերի 70.91 տոկոսը, նախնական արդյունքներն են. «Վրացական երազանք»՝ 52,97 տոկոս, «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,21 տոկոս, «Միասնություն-Ազգային շարժում»՝ 9,84 տոկոս, «Ուժեղ Վրաստան»՝ 9,03 տոկոս, «Վրաստանի համար»՝ 8,23 տոկոս, «Գիրչի»՝ 3,23 տոկոս, «Հայրենասերների դաշինք»՝

Կառավարությունը հրաժարվում է կատարել միջազգային արբիտրաժային դատարանի վճիռը․ «Փաստինֆո»

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը հրաժարվում է կատարել միջազգային արբիտրաժային դատարանի վճիռը, որով պարտավորվել է փոխհատուցել ՀՀ-ում ներդրումներ իրականացնելիս խարդախության զոհ դարձած օտարերկրյա ներդրողին։ Խոսքը տվյալ պարագայում վերաբերում է ԱՄՆ քաղաքացի Էդմոնդ Խուդյանին։ Հիշեցնենք, որ Էդմոնդ Խուդյանը 2000-ականների սկզբներին Հայաստանում կատարել է ներդրումներ անշարժ գույքի շուկայի ոլորտում՝ իրականացնելով կառուցապատում Մաշտոցի 33ա և Մաշտոցի 33.1 հասցեներում: 2010-ին

Ընդդիմության ընդհանուր վարկանիշը գերազանցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարկանիշին․ Ալիք Media

Վրաստանում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Անկախ exit poll-երի նախնական հաշվարկով` ընդդիմության ընդհանուր վարկանիշը գերազանցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարկանիշին: Իսկ ահա իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության անցկացրած exit poll-ի համաձայն՝ իշխող «Վրացական երազանք»-ը մնալու է իշխանության ղեկին ևս չորս տարի: Ընդդիմադիր «Մթավարի արխի»-ի պատվերով Harrys X-ի անցկացրած exit poll-երի տվյալներն այսպիսին են. «Վրացական երազանք»՝ 42

Ալիևների ընտանիքը իշխանության ղեկին է արդեն երեք տասնամյակից ավելի. «Ազատություն»

Նույնիսկ գրեթե ամբողջությամբ վերահսկվող ադրբեջանական մամուլում է երբեմն հնչում հարցը. ի՞նչ կարգավիճակով է Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդարը պետական պատվիրակությունների կազմում մասնակցում պաշտոնական միջոցառումների՝ չունենալով որևէ պաշտոն։ Ընդ որում՝ կրտսեր Ալիևն ավելի ու ավելի հաճախ է հայտնվում տեսախցիկների առջև։ Սա, օրինակ, սեպտեմբերի 26-ի կադր է նախագահականում անցկացված երկրի տնտեսական հարցերին նվիրված քննարկումից։ Վարչապետի, նախարարների շարքում իր

ԵԿՄ-ն հետամուտ ու պահանջատեր է հավերժ նախագահ, վարչապետ Վազգեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի և մյուսների սպանությունների լիարժեք բացահայտմանը․ հայտարարություն

ԵԿՄ հայտարարությունը 1999 գարնան ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքը ազատ և արդար քվեարկություններով ստացավ ընտրողների ճնշող մեծամասնության քվեն: Վազգեն Սարգսյանին փաստորեն ժողովուրդն ընտրեց ՀՀ վարչապետ, իսկ Կարեն Դեմիրճյանին՝ ՀՀ ԱԺ նախագահ: Սպարապետ Վազգեն Սարգսյանի կառավարությունը թիկունքում ունենալով կառավարող կոալիցիայի անվերապահ աջակցությունը անմիջապես ձեռնամուխ եղավ երկրի տնտեսական, քաղաքական

Մանվել Խնձրցյանը հաղթանակ տարավ Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ

«Ա1+» – Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող մինչև 23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խնձրցյանը (57 կգ) 11:8 հաշվով հաղթանակ տարավ Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Քարավուսի նկատմամբ։ Խնձրցյանն անցավ քառորդ եզրափակիչ փուլ։

Բերդ համայնքի նախկին համայնքապետն արդարացվել, ապա կրկին կանգնել է դատարանի առաջ` նույն գործով․ «Փաստինֆո»

Բերդ համայնքի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանն արդարացվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով, ապա` կրկին կանգնել դատարանի առաջ` նույն գործով: Նշենք, որ քրեական գործը, որով կայացվել էր արդարացման դատական ակտը, վերաբերում է ինքնակամ շինությունը չվերացնելուն: Այս գործով Մանուչարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (երեք դրվագ) և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով: Գործը հարուցվել է շուրջ երկու տարի

Սա ոչ այլ ինչ է, քան իրավաբանական «ժուլիկություն»․ Արսեն Բաբայանը՝ ՔԿ-ի՝ Միշա Գյուրջյանի արդարացման վերաբերյալ տարածած պարզաբանման մասին

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ քննչական կոմիտեն Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանի արդարացման վերաբերյալ տարածել է պարզաբանում, որն ընդամենը իրավաբանական «ժուլիկություն» է։ Սույն վարույթով համայնքի ղեկավարի պաշտպանությունն ստանձնել է «Լեգիստ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Արսեն Բաբայանը։ Այսպես, 1) Նախ անդրադառնանք քննչական կոմիտեի կողմից անթույլատրելի համարված «քաղաքական շահարկումների» հարցին։ Միշա Գյուրջյանի նկատմամբ հարուցված

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Օձուն գյուղի «Պառավ քար» կոչվող հանդամասում ավտոմեքենա է այրվել

Հոկտեմբերի 26-ին, ժամը 15:26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի վերջնամասում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օձուն գյուղի «Պառավ քար» կոչվող հանդամասում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։47-ին, մարվել՝

Տասնամյակներ առաջ կառուցված կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր

Գետառի կամուրջը կառուցվել է 12-րդ դարում, այն Երևանում ամենահինն է։ Այսօր այդ կամուրջը ու դրանից հետո կառուցված բազմաթիվ կամրջային հանգույցներ ունեն խնամքի և գույքագրման կարիք։ Տարիների ընթացքում տրանսպորտային ու հետիոտնային այս անցուղիները քայքայվել ու մաշվածության բարձր մակարդակ են ձեռք բերել։ Այժմ համայնքի նախաձեռնությամբ կիրականացվեն գույքագրման աշխատանքներ, արդյունքում տասնամյակներ առաջ կառուցված կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր։ Երևանի

ՀՀ և ՌԴ ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ տարածքում առանց թույլտվության բնակվող և ռեադմիսիայի սպասող Հայաստանի քաղաքացիների հետ

2024 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչները համատեղ այց են իրականացրել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության Մոսկվա քաղաքի օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոն։ Այցի ընթացքում Օմբուդսմանների ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ տարածքում առանց թույլտվության բնակվող և ռեադմիսիայի սպասող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ: Առանձնազրույցների ընթացքում ՀՀ

Բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել գծերի մոտ հայտնված հետիոտնին․ Shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 58-ամյա Մանվել Ն․-ն Բաբաջանյան փողոցում բեռնատար գնացքով գնացքի գծերի վրա վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ Արինե Դ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը «Աստղիկ»

Այսօրվա վրացական ընտրություններում որոշվելու է, թե արդյո՞ք Հայաստանը երբևէ ընդհանուր սահման ունենալու է ԵՄ-ի հետ. Սուրեն Սարգսյան

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Ամենից զատ, այսօրվա վրացական ընտրություններում որոշվելու է, թե արդյո՞ք Հայաստանը երբևէ ընդհանուր սահման ունենալու է ԵՄ-ի հետ, թե՝ ոչ: Այսօր Վրաստանում, նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունները տոտալ ազդեցություն են ունենալու ՀՀ արտաքին քաղաքականության վրա: Եթե Վրաստանում վերարտադրվում են գործող իշխանությունները, իսկ ԱՄՆ-ում իշխանությունը վերցնում են նախկինները,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 26-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։   Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին

«Ժողովուրդն ավելի վճռական էր տրամադրված, քան հարթակում կանգնած գործիչները». ինչո՞ւ Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենում

«Համաձայն չեմ Միքայել սրբազանի հետ։ Եթե շարժումը լիներ առանց ընդմիջումների ու վճռական, ապա ոչ մի ուժ ի վիճակի չէր լինի այն ձախողել։ Այնպես որ, պետք չէ մեղավորներ փնտրել». «Առավոտի» զրուցակիցն է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ավետիք Իշխանյանը։ – Կիրանցից վեց ամիս առաջ մեկնարկած հերթական ընդդիմադիր շարժումը, Ձեր բնութագրմամբ, ի՞նչ փուլում է.

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031