Օրվա լրահոսը
«Գողության դեպքերը նվազել են 8,2 տոկոսով»
2023թ. 9 ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է գողության 4705 դեպք։ 2024 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է գողության 4319 դեպք։ ✅ Ընդհանուր առմամբ գողության դեպքերը նվազել են 8,2 տոկոսով: ✅ Ըստ այդմ՝ 5,5 տոկոսով նվազել են նաև բնակարանային գողությունները։ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն
Սեպտեմբերին արտահանման ծավալն աճել է 38․9%–ով՝ 2023թ․ սեպտեմբերի համեմատությամբ
📊2024թ․ սեպտեմբերի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներ 📊2024թ․ հունվար-սեպտեմբերը 2023թ․ հունվար-սեպտեմբերի համեմատությամբ ✅Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.7% 📈Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12․6%–ով 📈Ծառայությունների ծավալն աճել է 5․9%–ով 📈Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 1․8%-ով 📈Առևտրի շրջանառությունն աճել է 19.5%–ով 📈Շինարարության ծավալն աճել է 15․9%–ով 📈Արտահանման ծավալն աճել է 110.0%–ով 📈Ներմուծման ծավալն աճել է 54.2%–ով։ 📊2024թ․
Ուրցաձորում արջին վայրի բնություն վերադարձնելուն ներկա է գտնվել «Դաունթոնի աբբայություն» սերիալից հայտնի Փիթեր Իգանը
Երիտասարդ արջը, որը ստացել է Ռիքի անունը՝ ի պատիվ բրիտանացի կատակերգու Ռիքի Ջերվեյսի, երկու շաբաթ անցկացրել է Ուրցաձորի վայրի կենդանիների փրկարարական կենտրոնում
Թաիլանդից ժամանած ուխտավորների հետ հանդիպմանը Գարեգին Երկրորդն անդրադարձավ հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին
Հոկտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Թաիլանդից ժամանած ուխտավորների՝ ուղեկցությամբ Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արթո Արթինյանի: Հանդիպման սկզբում Տիար Արթինյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց հյուրերին և նրանց այցելության նպատակը, այն է` ճանաչել Հայաստանը որպես հարուստ մշակույթ ունեցող հնագույն քրիստոնյա երկիր: Ողջունելով ուխտավորների այցը Մայր
«ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին, մեզ համար մշակույթը կարեւոր է». Վասիլիս Մարագոս
Հայաստանում հիմնվում է «Արվեստի ջատագովման միություն» հիմնադրամ
Լեւոն Արոնյանը դարձել է ԱՄՆ առաջնության բրոնզե մեդալակիր
Կանանց առաջնությունում Տաթեւ Աբրահամյանը համեմատաբար թույլ հանդես գալով երկրորդ շրջանում՝ 4,5 միավորով 12 մասնակիցների մեջ բավարարվել է ութերորդ արդյունքով:
Թուրքիան նոր օդային հարձակումներ է իրականացրել Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններում «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» թիրախներին
«Ազատություն». Թուրքիան հոկտեմբերի 24-ի գիշերը նոր օդային հարձակումներ է իրականացրել Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններում՝ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին՝ սպանելով 59 քուրդ զինյալների, հաղորդում է CNN-ը։ Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ սա պատասխանն էր հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը, որի հետևանքով 5 մարդ զոհվեց։ Թուրքական ուժերը 29 հարված են հասցրել Իրաքի հյուսիսում, 18
30 տարվա մսի պասաժների, դեղատան, «պեռաշկիանոցի» փոխարեն՝ վերափոխված հանրային նոր այգի. Տիգրան Ավինյանը նորաբաց պուրակում է
Երեւանի քաղաքապետարանն այս պահի դրությամբ բոլոր վարչական շրջաններում բազմաթիվ այգիների վերականգնման նախագծեր է իրականացնում. Ավինյան
Հայ և թուրք ըմբիշների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Մինչև ծեծկռտուքը Գևորգյանը հաղթում էր 1:0 հաշվով։ Երկու ըմբիշներն էլ որակազրկվել են։
Համատեղ ուսումնասիրություններ կիրականացվեն գերտերությունների, տարածաշրջանային և արաբական երկրների քաղաքական համակարգերի, զինված ուժերի վերաբերյալ
Համագործակցության հուշագիր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի միջև Սույն թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և ՀՀ Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՀՀ ՊՆ ՊԱՀՀ) միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը և ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետի
«Ապագա կարգավորումը պետք է պաշտպանի մամուլի ազատությունը և խրախուսի արհեստական բանականության էթիկական կիրառումը մեդիայում՝ առանց ավելորդ սահմանափակումներ մտցնելու»
Freedom House-ը հրապարակել է Հայաստանում ժողովրդավարության դիմակայության ամրապնդման շուրջ քաղաքականության համառոտագրերի շարքի երրորդ փաստաթուղթը։ Փաստաթղթի հեղինակ Աննա Բարսեղյանը վերլուծում է ԱԲ կիրառումը հայաստանյան մեդիայում և առաջարկություններ ներկայացնում մի շարք ոլորտային կառույցներին և հաստատություններին: Արհեստական բանականության կիրառումը հայաստանյան մեդիայում. էթիկական նկատառումներ Ներածություն Արհեստական բանականությունը (ԱԲ) հեղափոխական տեխնոլոգիա է, որը վերափոխում է մեդիա ոլորտը և պատմությունների ստեղծման,
Ալիևը նույնպես հաստատել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը
Sputnik Արմենիա. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման և անվտանգության հարցերի հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը։
«Հայ երաժիշտները՝ հայկական համայնքներին». Սյունիքում հանդես եկավ ռուսաստանաբնակ մեր հայրենակիցը, որն ընդմիշտ բնակություն է հաստատել Հայաստանում
Ես ծնվել եմ Մոսկվայում։ Հայրս հայ է, ծնվել է Երևանում, մայրս՝ ռուս։ Սովորել եմ Մոսկվայի կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցում, հետո ավարտել Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան, հիանալի դաշնակահարուհի, պրոֆեսոր Նատալյա Տրուլի դասարանը։ Ժամանակ առ ժամանակ համերգներով գալիս էի Հայաստան, բայց կոնսերվատորիան ավարտելուց հետո որոշեցի, որ իմ հիմնական բնակության վայրը Հայաստանը պետք է լինի։ Այստեղ ինձ զգում եմ իրականում իմ տանը՝ բառիս ամբողջական իմաստով։
Մարդու իրավունքնե՞ր, թե՞ գազ ու նավթ. Եվրոպական խորհրդարանի բանաձևի մասին. Ստեփան Հասան-Ջալալյան
Եվրոպական միությունն այսօր հակված է Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորումը տեսնել հօգուտ Ադրբեջանի, քանի որ վերջինս Եվրոպական միության համար դիտարկվում է որպես վստահելի գործընկեր էներգետիկ ոլորտում
Արցախի ժողովրդի վերադարձն իր հայրենիք կարևոր է տևական խաղաղության հաստատման համար. հայտարարություն
Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի կողմից՝ Եվրոպական խորհրդարանի բանաձևի վերաբերյալ հայտարարություն Մենք ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի 24 հոկտեմբերի, 2024 թ «Ադրբեջանում իրավիճակը, մարդու իրավունքների և միջազգային իրավունքիխախտումները և հարաբերությունները Հայաստանի հետ» բանաձևը, որը բացահայտում է մարդու իրավունքների սարսափելի վիճակը Ադրբեջանում, միջազգային իրավունքի անտեսումը և տարածաշրջանում ու Հայաստանի նկատմամբ ագրեսիվ, միլիտարիստական վարքագիծը։ Մեր հատուկ ողջունում
Բաքուն մտահոգված է՝ Նախիջևանում Թուրքիայի ներկայությունն աճում է, Իրանը ևս փորձում է մեծացնել իր ազդեցությունը. «Գեղարդ»
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հրապարակել է վերլուծություն, որը ցույց է տալիս, թե ինչպես են Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները հզորանում, սակայն ունեն նաև բարդություններ՝ կապված Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (ՆԻՀ) հետ։ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը (ՆԻՀ), որը ցամաքային անմիջական կապ չունի Ադրբեջանի Հանրապետության հետ, տնտեսապես և հաղորդակցման առումներով ավելի սերտ կապված է Թուրքիային։ Վերջինիս ներկայությունն էլ ՆԻՀ-ում գնալով աճում
«Փաշինյանին օդ ու ջրի պես պետք է այդ փաստաթուղթը, որ նոր մանդատ ստանա»․ Արմեն Ռուստամյան
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան չեն շտապում, հստակ իրենց գծով գնում են առաջ։
ՀՀ նախագահը ստորագրել է սահմանազատման կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
«2018-ին Փաշինյանին առաջարկել ենք 5 պայմանով համագործակցություն, բայց այդ 5-ից ոչ մեկը չմնաց, եւ մեր համագործակցությունը տեւեց մի քանի ամիս»․ Արմեն Ռուստամյան
Ռուստամյանը հավելեց․ «Կա մի զանգված, որը բոլորից դժգոհում է, եւ այդտեղ են տեսնում իրենց արժեւորումը՝ բոլորին սեւացնեն, որ իրենք հրապարակ դուրս գան։ Այ սա է խանգարում մեզ»։
Հողամաս ընտանի կենդանիներ մտնելու համար կացինով կոտրել էր հարևանի մեքենայի ապակիները, լուսարձակն ու շարժիչի ծածկը
Հոկտեմբերի 22-ին, առավոտյան ժամը 11-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել Աշտարակի Վառոյ ձորակի փողոցի բնակիչ 58-ամյա մի կնոջից: Նա հայտնում էր, որ վեճի ընթացքում ոմն մեկը կացինով կոտրել է իրենց «Նիվայի» ապակիները, լուսարձակն ու շարժիչի ծածկը: Հնարավոր զարգացումները կանխելու նպատակով ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է նշված հասցե: Պարզվել է, որ «ոմն
«Չի բացառվում, որ այս սահմանազատումն ի վերջո վերածվի սահմանազիջման»․ Արմեն Ռուստամյան
«Այո, մեր վավերացումը չի բացառում Ադրբեջանի չվավերացումը կամ այնպիսի լուրջ վերապահումներով վավերացումը, որը մեզ կստիպի ընդհանրապես վերանայել ամեն ինչ»։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 25-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 27-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի
«Դա ոնց որ երկու ընկերների մտերմիկ խոսակցություն էր»․ Հայկ Մամիջանյանը՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին
«Փաշինյանը մերժեց, կասեցրեց ամենատարբեր միջնորդական առաքելությունները ու այս պահին ակտիվորեն հրավիրում է Թուրքիային դառնալ հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդ»։
Միջազգային քրեական դատարանը մեղադրել է Մոնղոլիային Պուտինին չձերբակալելու՝ Հռոմի ստատուտը խախտելու համար
«Ազատություն». Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) մեղադրել է Մոնղոլիային Հռոմի ստատուտը խախտելու համար։ Հայտարարության մեջ նշվում է, որ Մոնղոլիան չի ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, երբ վերջինս գտնվել է իր տարածքում և նրան չի հանձնել դատարան՝ այսպիսով խոչընդոտելով ՄՔԴ-ին իրականացնել իր գործառույթները։ Դատարանը Մոնղոլիայի հարցը ներկայացրել է ստատուտը ստորագրած երկրների քննարկմանը։ Ընդգծելով, որ ՄՔԴ-ի որոշումների պարագայում
Կա՞ հնարավորություն Իրանից գազի ներմուծումը Հայաստան ավելացնելու․ գազի սպառումը չի աճում, նույնիսկ նվազում է
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրեց՝ Մեղրու ազատ տնտեսական գոտին կա, բայց հողային խնդրի պատճառով չի աշխատում։
«Այն քաղաքացիները, որոնք հավատացել են Փաշինյանին, Փաշինյանից ստանալու ունեն նաեւ իրենց խաբելու համար»․ Հայկ Մամիջանյան
Նա ասաց, որ ՀՀԿ-ն միակ քաղաքական ուժն է, որը 6 տարի շարունակ բոլոր հնարավոր ու անհնար հարթակներում պայքարում է Փաշինյանի անօրինությունների դեմ։
Ընդլայնվող բյուջե, սրընթաց աճող պետական պարտքի հետ մեկտեղ
Շուտով Ազգային ժողովը կքննարկի եւ, ամենայն հավանականությամբ, կընդունի 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը: «Առավոտն» ուսումնասիրել է վերջին 10 տարիների ՀՀ պետական բյուջեները՝ ծախսերը, եկամուտները, պակասուրդը: Ծախսերը համեմատության մեջ ենք դրել մեր երկրի պետական պարտքի հետ: 2014 թվականի բյուջեով նախատեսված եկամուտները եղել են 1,135,902,832,000 դրամ, ծախսերը՝ 1,246,437,412,000 դրամ: Պակասուրդը կազմել է 110,534,580,000 դրամ: 2015-ի պետական բյուջեով
Ստեփանակերտում մահացած հայ կնոջ դուստրը ցանկանում է մորը Հայաստանում հուղարկավորել. News.am
Հոկտեմբերի 20-ին օկուպացված Ստեփանակերտում մահացած 70-ամյա Վերա Աղասյանի հարազատները պատրաստվում են դիմել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, որպեսզի կնոջ մարմինը Հայաստանում հուղարկավորեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Վերա Աղասյանի 32-ամյա դուստրը՝ նշելով, որ Վերա Աղասյանը 4 զավակ ունի, սակայն իրենց չի հաջողվել համոզել նրան ու Հայաստան բերել։ «Մայրս գյուղում էր ապրում։ Պատերազմի
Women in Web3 Award մրցանակն ուղևորվում է Հայաստան
WOMEN IN TECH Global-ի՝ Ուզբեկստանում անցկացված Women in Web3 Award-ի (Կանայք Web3-ում մրցանակաբաշխություն) մրցանակն ուղևորվում է Հայաստան։ Մրցանակի արժանացել է Wearify-ի հիմնադիր անդամ և AI ծրագրավորող Նազելի Տեր-Պետրոսյանը։ Անվանակարգում եզրափակչում հազարավոր մասնակիցներից ընտրվել էին 5 կանայք. Հայաստանից առաջադրվել էին նաև Web3 Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Մետաքսե Ղամբարյանը և Else Dev Studio-ի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Լուսինե
«Ես բացառում եմ զանգովի արդարադատության առկայությունը մեր իշխանության օրոք»․ Արթուր Հովհաննիսյան
Արթուր Հովհաննիսյանը հավելեց, որ չի կարող պատասխանել հարցին՝ իրավապահներն արդեն ուսումնասիրություններ սկսե՞լ են Արգիշտի Քյարամյանի հայտարարության վերաբերյալ, թե՞ ոչ։


















































