Օրվա լրահոսը
Ներկայացվել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Հայաստան-ԵՄ՝ Ռազմավարական գործընկերության խթանում Վիշեգրադյան քառյակի փորձի հաշվառումով» ծրագրի շրջանակներում կայացած քննարկմանը
Գյումրու կալանավորված փոխքաղաքապետը ևս դուրս եկավ «Բալասանյան դաշինքի» ցուցակից․ ԸԸՀ-ի նիստը
Գյումրու թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով նախագահ Տիգրան Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դիմումները ներկայացվել են նոտարական վավերացմամբ, իսկ սա նշանակում է, որ դիմումատուն հանձնաժողովի նիստին անձամբ ներկա գտնվելու պարտականություն չունի։
«Ստորագրահավաքն ավարտված է. Պայքարը շարունակվում է». Արման Բաբաջանյան
«Հանուն Հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացին նպաստող օրինագծի նախաձեռնող խմբի անունից հայտնում ենք խորին երախտագիտությունն ու ջերմ շնորհավորանքները բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությամբ աջակցեցին այս կարեւոր նախաձեռնությանը։ Ձեր հավատարմության, աջակցման եւ անմնացորդ նվիրվածության շնորհիվ մենք անհրաժեշտ 50 հազար ստորագրություններն ապահովեցինք նախանշված ժամկետից կրկնակի ավելի
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են կատարել՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները՝ Պաշտպանի հանձնարարությամբ, 2024 թվականի հոկտեմբերին երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին, դրանց համապատասխանությանը սահմանված պահանջներին։ Ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ
«Վահագն Խաչատուրյան, դու հավասար պատասխանատվություն ես կրում Նիկոլ Փաշինյանի հետ միասին Արցախի կորստի, հազարավոր զոհերի, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների համար»․ Ալիսա Գևորգյան
Ըստ Ալիսա Գևորգյանի՝ յուրաքանչյուր պաշտոնյա, որն այս կամ այն ձևով մասնակից է այս գործընթացին, պետք է դառնա հանրային պարսավանքի առարկա։
Դատարանը մերժել է վարույթ ընդունել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից ներկայացված բողոքն ու օրինական ուժի մեջ է թողնել Գրիշա Թամրազյանի արդարացման դատավճիռը
2022 թվականի դեկտեմբերի 9-ին անփառունակ ձևով տապալվեց Վ.Բրյուսովի անվան համալսարանը նվաճելու «ամենաժողովրդավարական» իշխանության առաջին փորձը։ Վերընտրվեց Կարինե Հարությունյանը։ Ընտրության արդյունքը «ջրելու» գործընթացներին զուգահեռ, ինչպես արդեն ընդունված է ժողովրդավարության բաստիոնում, նախաձեռնվեցին քրեական վարույթներ… ՊսևդոՀանրային հեռուստաընկերության եթերով ռեպորտաժ տրվեց, թե ընտրության օրը ռեկտորի գլխավոր խորհրդական Գրիշա Թամրազյանը հայհոյանքներ է հնչեցրել այդ ժամանակվա ԿԳՄՍ նախարար Դումանյանի հասցեին։ Մի
«Այս իշխանությունները hապճեպ, Ադրբեջանի հետ համատեղ կայացրել են ազգակործան մի որոշում»․ Գառնիկ Դանիելյան
Ըստ պատգամավորի՝ հիմա իշխանությունները նորից գնում են արկածախնդրության․ «Այդ գործընթացը հապճեպորեն, մեկը մյուսին հերթ չտալով արագ անցկացնում, հաստատում են։ Հանձնաժողովի նիստում ՔՊ-ականները ոչ մի ծպտուն չեն հանում։ Հետո էլ տանում են նախագահական»։
Երկրաշարժ Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք
Սույն թվականի հոկտեմբերի 25-ին` տեղական ժամանակով ժամը 18:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․38⁰ և արևելյան երկայնության 44.09⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը
Անշարժ գույք գնելու հնարավորություն Երեւանում, արտերկրում եւ մարզերում. Ամերիաբանկը Տուն էքսպոյում ներկայացնում է մրցակցային պրոդուկտներ
Ամերիաբանկի հիփոթեքային վարկային պորտֆելն այս տարի արձանագրել է ավելի քան 50 մլրդ դրամի աճ՝ հասնելով 285 մլրդ-ի։
Երիտասարդ ծանրորդները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
Վաղը Լեհաստանում մեկնարկում է ծանրամարտի մինչեւ 20 եւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը երկու տարիքային խմբերի թե տղաների, թե աղջիկների պայքարին մասնակցում է ներկայացուցչական կազմերով՝ ծանրորդներով, որոնք վերջին շրջանում իրենց լավագույն կողմերով են դրսեւորում տարբեր մրցաշարերում եւ այժմ էլ մեդալներ նվաճելու մեծ հավակնություններ ունեն: Ռաժին քաղաքում մեդալների համար կպայքարեն. Մինչեւ 20 տարեկաններ: Աղջիկներ. 55
«Չլուսացած, շունչը բերանում ստորագրել է․ երևի թե հրահանգը եղել է Ալիևի կողմից»․ Բագրատ սրբազան
Բագրատ սրբազանը, ցույցի ավարտին դիմելով քաղաքացիներին, առաջարկեց անցնել նախագահականի դիմացի զբոսայգին և առանց «միտինգային տրամադրության», առանց տեսախցիկների զրուցել։
ԻԻՀ-ից ՀՀ են ներմուծվել ապրանքներ, որոնց համար չեն հաշվարկվել մաքսային վճարներ և ԱԱՀ. պետությանը պատճառված 103մլն. ՀՀ դրամ վնասը վերականգնվել է
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով մաքսային վճարները չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին,
ՆԳՆ ոստիկանության պետը և ոստիկանության զորքերի հրամանատարն այցելել են Սյունիքի մարզ
ՆԳՆ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Հայկ Բաբայանը հոկտեմբերի 24-ին Սյունիքի մարզում էին։ Նրանք եղել են մարզի այն անցակետերում, որտեղ հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։ Արամ Հովհաննիսյանը և Հայկ Բաբայանը զրուցել են ծառայողների հետ, ծանոթացել առկա խնդիրներին և տվել կոնկրետ հանձնարարականներ: Նրանք եղել են նաև ոստիկանության զորքերի՝
ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հարցով աշխատանքային խումբ կստեղծվի
Աշխատանքային խմբի համակարգողին՝ մինչև սույն թվականի նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված նպատակի իրագործման պլան-ժամանակացույցը:
Ֆրանսիացի գործընկերների հետ քննարկվել է Ջաջուռում Մինաս Ավետիսյանի հայրական տունն արվեստագետների կեցավայրի և ցուցահանդեսային տարածքի վերածման նախագիծը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Բուրդելի թանգարանի տնօրեն Օֆելի Ֆերլիե–Բուային և Փարիզի թանգարաններ հաստատության միջազգային և տարածքային բաժնի տնօրեն Սելին Մարշանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Կլուզոն: Հանդիպմանը քննարկվել են անվանի գեղանկարիչ
Սիմոնյանը սխալ է, Մինասյանը՝ ճիշտ. վարչատարածքային բաժանման մասին օրենքով ԼՂ-ն Ադրբեջանի մաս չի ճանաչվել. Փաստերի ստուգման հարթակ
Սիմոնյանը հերթական անգամ կեղծ պնդում է անում՝ նշելով, թե «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով 2010 թվականին ՀՀ-ն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։
«Վեց ամսից ավելի Volkswagen մեքենայով որ շրջում եմ, հիմա տարել են տուգանային հրապարակ»․ Բագրատ սրբազան
Լրագրողները հիշեցրին՝ 2026-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ են, Բագրատ Սրբազանն ասաց․ «Մենք ոչ արտահերթ, ոչ հերթական ընտրությունների խնդիր չենք դրել մեր առաջ․ չենք էլ հասնելու այդտեղ»։
«Շատ լավ հնարավորություն բիզնես գործընկերության իրականացման համար». Պապոյանը մասնակցել է 𝐓𝐎𝐎𝐍 𝐄𝐗𝐏𝐎 𝟐𝟎𝟐𝟒-ի բացման արարողությանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 25-ին մասնակցել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային 𝐓𝐎𝐎𝐍 𝐄𝐗𝐏𝐎 𝟐𝟎𝟐𝟒 ցուցահանդեսի բացման արարողությանը: Էքսպոյին մասնակցում է առավել քան 100 ընկերություն ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից՝ ՌԴ, ԱՄԷ, Կիպրոս, Հունաստան, Իսպանիա, Պորտուգալիա, Մոլդովա, Իտալիա, Իրան։ Ներկայացված հիմնական ոլորտներն են՝ կառուցապատում, անշարժ գույք, բանկային համակարգ, ներդրումային
Սահմանասյուներ Բաղրամյանի վրա՝ նախագահականի դիմաց․ քաղաքացիներն անհնազանդության գործողություններ են իրականացնում
Քաղաքացիների ձեռքերին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ՔՊ-ական գործիչների նկարներով պաստառներ են։
Մոտ ապագայում կկայացնենք որոշում, թե Հայաստանն ինչ մակարդակով ներկայացված կլինի COP29 համաժողովում. Պարույր Հովհաննիսյան. Factor
Հայաստանը ստացել է COP29 համաժողովին մասնակցելու Բաքվի հրավերը, այն ստացվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի անունով
ՔՊ-ն արդեն Գյումրու քաղաքապետի իր թեկնածուն ունի
Ինչպես հայտնի է՝ Գյումրին միանձնյա կառավարող «Բալասանյան դաշինքը» նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքի անդամների ու մերձավորների կալանավորումների ֆոնին շուտով հրաժարվելու է Գյումրու իշխանությունից: Նկատենք, որ ոչ միայն այս դաշինքի ավագանու անդամներն են պատրաստվում վայր դնել մանդատները, այլ քաղաքապետարանի բաժնի պետերն են հեռանալու։ Գյումրիում հնարավոր է արտահերթ ընտրություններ լինեն։ Թե ի՞նչ է տեղի ունենալու Գյումրիում «Բալասանյան
Ազատազրկված անձանց համար «Գորիս» ՔԿՀ-ում ցուցադրվել է Բակունցի «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքի մոտիվներով բեմադրությունը
Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Գորիս» ՔԿՀ-ում ներկայացրել է Ակսել Բակունցի «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքի մոտիվներով բեմադրությունը Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են Հայաստանի թատրոնների ներգրավմամբ իրականացվող միջոցառումները՝ ուղղված ազատազրկված անձանց մշակութային կյանքին հաղորդակից դարձնելուն։ Այս համատեքստում Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի և Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի
«Լսել են՝ ժամը 16։00 քաղաքացիները հավաքվում են նախագահականի մոտ, երկու ժամ շուտ արագ-արագ ստորագրել են տվել»․ Աննա Մկրտչյան
Աննա Մկրտչյանն ահազանգեց՝ նախագահականի դիմաց ոստիկանությունը երկաթե շիթեր է պատրաստում ՀՀ քաղաքացիներին ճնշելու համար։
Ռուբեն Հակոբյան. «Կտեսնեք, որ առաջիկայում ինչ-որ պահի հիմնական զոհ կդառնա Մհեր Գրիգորյանը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա ինքն իրեն մաքրել»
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը «Հայելի» ակումբում խոսեց Հայաստանի հետ առնչվող արտաքին եւ ներքին զարգացումների մասին:
«Մոսկվան դիմավորում է ընկերներին». տասնմեկ հայ երաժիշտներ մասնակցեցին միջազգային փառատոնին
2024թ. հոկտեմբերին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տասնմեկ տաղանդավոր երիտասարդ երաժիշտներ մեկնեցին Մոսկվա, Ռուսաստան՝ մասնակցելու «Մոսկվան դիմավորում է ընկերներին» XXI միջազգային փառատոնին (այդ թվում՝ առցանց տարբերակով)։ Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված այս հեղինակավոր միջոցառումը համախմբեց տաղանդավոր երիտասարդներին ամբողջ աշխարհից՝ ելույթ ունենալու, շփվելու և տոնելու երաժշտության համընդհանուր լեզուն: Փառատոն. տաղանդների և մշակութային փոխանակման տոն Հոկտեմբերի
Հայկական արտադրության արևային վահանակները ԱՄՆ շուկայի թոփ 5-ում են՝ ըստ հեղինակավոր PV Magazine-ի
LA Solar-ն Հայաստանում գործող արևային վահանակների արտադրող է, որը հիմնադրվել է 2019 թվականին։ Ըստ 2024 թվականի առաջին կեսի տվյալների ՝ LA Solar-ն ընդգրկվել է ԱՄՆ շուկայում տեղադրողների կողմից ամենից շատ առաջարկվող արևային վահանակների լավագույն 5-յակում: Այս մասին նշել է միջազգային առաջատար PV Magazine ամսագիրը, որը նվիրված է արևային էներգիայի ոլորտի նորություններին, հետազոտություններին և վերլուծություններին։ Այն
Արցախում մահացած Վերա Աղասյանի թոռնուհին պատմում է՝ տպավորություն էր, որ մեկը կանգնած է իր գլխավերեւում եւ ասում է՝ ինչ պետք է ասի, վախեցնում էին. News.am
Վերջին անգամ 6 ամիս առաջ ենք խոսել տատիկիս հետ եւ այդ ժամանակ ասաց՝ ես գալու եմ, սպասեք, գալու եմ, մի մտածեք իմ մասին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց հոկտեմբերի 20-ին օկուպացված Ստեփանակերտում մահացած 70-ամյա Վերա Աղասյանի թոռնուհին: «Ես հարցի՝ էդտեղ որտե՞ղ եք ապրում, ասաց՝ մի հատ սենյակ է, այդ սենյակում ենք: Ինչքան մարդ մնացել
Ներկա դրությամբ ՀՀ-ում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ
Հոկտեմբերի առաջին շաբաթվանից սկսվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը։ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն իրականացնում է մշտադիտարկում այս հիվանդություններով պայմանավորված իրավիճակի զարգացման միտումներին հետամուտ լինելու նպատակով։ Ըստ այդմ` սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակն օրինաչափ և համահունչ է ներկայիս սեզոնին։ Այսպես՝ 2024 թվականի հոկտեմբերի 3-րդ շաբաթվա ընթացքում արձանագրված սուր շնչառական վարակների հիվանդացության
Լատվիայում լույս է տեսել Փարաջանովի նամակների և սցենարների ժողովածուն
«Փարաջանովի չնկարահանված ֆիլմերի ուրվականները շրջում են Յուրմալայում ինչպես անկատար երազանքներ»
Կոտրել են Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի դուռն ու հափշտակություններ կատարել. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ թալանել են Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքը: Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 36-ամյա Գոռ Թ.-ից, ով հայտնել է, որ գիշերը անհայտ անձը


















































