Օրվա լրահոսը
«ՇԱՐՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ» ՔՆՆՉԱԿԱՆ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ
Խիստ զարմանալի կլինի, եթե «Մարտի 1»-ի գործով այս վկաները նաեւ դատարանում ցուցմունք տան իրավական նույնպիսի տերմիններով: Չհեռանա՛ք զանգվածային անկարգությունների վայրից «Մարտի 1»-ի մայր գործի լեզուն մի առանձին անդրադարձի նյութ է: Մի քանի տասնյակ հատորանոց այս գործի գերակշիռ մասում Ազատության հրապարակն անվանվում է «Թաթերական»: Եվ այս միեւնույն տառասխալը ոչ միայն վկաների ցուցմունքներում է, այլ՝ նաեւ քննիչների:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿՄՆԱՆ ԿԱԼԱՆՎԱԾ
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ բացասական եզրակացություն տվեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի նախաձեռնությանը, որով առաջարկվում էր ուժը կորցրած ճանաչել ԱԺ այն որոշումները, որոնցով թույլտվություն տրվեց պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Սասուն Միքայելյանին որպես մեղադրյալներ ներգրավել եւ նրանց նկատմամբ կալանքը կիրառել որպես խափանման միջոց: Բացասական եզրակացություն ստացավ նաեւ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար
Ուժեղ, ծաղկուն Հայաստանը շահեկան է բոլորի համար
Վստահ է Դենիել Ֆրիդը «Պիտի փորձենք տարածաշրջանային խնդիրները լուծել, ոչ թե վիճարկել դրանք: Չեն կարող շարունակվել այս լարվածությունը, ժամանակ առ ժամանակ գրանցվող միջադեպերը: Հայաստանի, Ադրբեջանի եւ Ղարաբաղի բնակիչները արժանի են ավելիին»,- երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացած ասուլիսին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը: Նա ասաց, որ ժամանել է երեկ եւ հանդիպել
ՇԱՐԺՈՒՄՆ ԱՌԺԱՄԱՆԱԿ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԱԿՏԻՎ ՊԱՅՔԱՐԸ
«Մի քանի ամիս անց բոլորը համոզվելու են, թե որքան հիմնավորված ու արդարացի էր այս որոշումը»,- երեկ Մատենադարանի մոտ հայտարարեց ՀՀ առաջին նախագահը: Ընդդիմությունը երեկ անցկացրեց իր հերթական «հուժկու, որոշիչ եւ վճռական» հանրահավաքը: Այս անգամ ելույթների թիվը սահմանափակ էր. խոսեցին ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը եւ մոտ
ՀՔԾ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ՀԵՐՔԵԼ ԱՆՀԵՐՔԵԼԻՆ
Բայց «Մարտի 1»-ի դեպքերի «կենդանի» վկաներ դեռ կան Մեզ հաջողվել է հավելյալ տեղեկություններ հավաքել «Մարտի 1»-ի դեպքերի վերաբերյալ: Այդ տեղեկությունների աղբյուրը չենք հրապարակի՝ նրան վտանգի չենթարկելու համար: Մեր աղբյուրի պատմելով՝ մարտի 1-ի ուշ երեկոյան, երբ Գրիգոր Լուսավորիչ փողոց տանող բոլոր մուտքերը փակված էին ոստիկանների եւ ներքին զորքերի հարձակման փորձերից պաշտպանվող քաղաքացիների կողմից կառուցված բարիկադներով, եւ
ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ՂԱՐԱԲԱՂՆ Է
«Այսպիսով, մոտակա ամիսներին մեզ սպասում են Ղարաբաղի եւ հայոց պետականության ճակատագրի հետ կապված կարեւորագույն իրադարձություններ, որոնք այս հանգրվանում երկրորդական են դարձնում ներքաղաքական խնդիրները: Մենք ուշի-ուշով հետեւելու ենք այդ իրադարձությունների զարգացմանը, գնահատելու Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի համարժեքությունը իրավիճակի պահանջներին, հասարակությանը մշտապես իրազեկ պահելու ղարաբաղյան կարգավորման ընթացքի մասին եւ փորձելու ենք կանխել կամ նվազագույնի հասցնել հայկական կողմի
Կկրկնվի՞ 1998-ի սցենարը
Կանանց կոչն ամուսիններին «Ինչպես 1988-ին, երբ վտանգված էր Արցախ աշխարհը՝ հայ կանայք կոչով դիմեցին հայ ժողովրդին՝ պաշտպանելու հող հայրենին, այնպես էլ այսօր, երբ իրական է դառնում ազատագրված տարածքները թշնամուն հանձնելը, կոչով դիմում ենք մեր ամուսիններին, եղբայրներին, որդիներին՝ կանխեք, արգելեք այն ստոր գործարքը, որ փորձում է այսօր կատարել իշխող վարչախումբը»,- սա հատված է հայտարարությունից, որն ընդունեցին
ԵՐԵՔ ԽԱՂ՝ ԵՐԵՔ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Հիմնավորվեցինք վերջին տեղում Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի գավաթի որակավորման փուլի խմբային մրցաշարում 2008 թվականի վերջին հանդիպումը նույնպես անցկացրեց Յան Պոուլսենի օրոք հիմնված ավանդույթների ոգով՝ Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականին մրցակցի դաշտում պարտվելով 1:4 խոշոր հաշվով: Միմյանց հետեւող խայտառակ պարտությունների դեպքում իր մասնագիտությունը, առավել եւս՝ սեփական անձը, հարգող մարզիչը սովորաբար հրաժարական է տալիս՝ անկախ ֆեդերացիայի հետ
Թոքմաջյանների քանդակները՝ Պենզայում
Հայ քանդակագործները վերադարձան միջազգային սիմպոզիումից Սեպտեմբերի 3-ից հոկտեմբերի 1-ը Պենզայում կայացել է համաշխարհային քանդակագործական սիմպոզիում՝ «Ներշնչանք» խորագրով, որին մասնակցում էին 50 երկրից ժամանած քանդակագործներ: Հայաստանը ներկայացրել են հայր եւ որդի՝ Լեւոն եւ Հայկ Թոքմաջյանները: Միջոցառման կազմակերպիչներից մեկն, ըստ Լ. Թոքմաջյանի, ռուսաստանցի գործարար Ալեքսանդր Վոլկովն էր, որն էլ մասնակիցներին տեղավորել էր իրեն պատկանող «Չիստիե պրուդի» հյուրանոցային
«ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԵՄ ԽԱՆԳԱՐԵԼ ՄՅՈՒՍՆԵՐԻՆ»
Հարցազրույց www.lraber.info նորաստեղծ կայքի հիմնադիր Տիգրան Բաբայանի հետ – Ե՞րբ եւ ինչպե՞ս ծնվեց www.lraber.info-ն ստեղծելու անհրաժեշտությունը: – Բազմաթիվ լրատվական կայքեր եւ լրատվության այլ միջոցներ են ներկայումս գործում, որոնց մեծ մասը, ցավոք, պաշտպանում կամ լուսաբանում է կոնկրետ ուժի՝ ում հենց լրատվության խմբագրությունն է սատարում: Դրա ականատեսը եղանք վերջերս ներքաղաքական լարված իրավիճակում տեղի ունեցած թեկուզեւ մարտի 1-ի
Անցողիկի եւ մնայունի մասին
Աշնանամուտի՝ դեռեւս բացօթյա սրճարանային այս տրտում երեկոներում, երբ անցնում է եւս մեկ տարի, եւ անցնում է քո կյանքից նաեւ, հաճախ սովորական թվացող պատկերները դառնում են տարօրինակ մտքեր եւ զարմացնում են իրենց զրնգուն պարզությամբ. Իմ ողջ գիտակցական կյանքում ինձ թվում էր, որ իմ բոլոր պատասխանները սերտել-սովորել եմ ապրածս կյանքով, սակայն ինչքան տարիներս առաջ են գնում, ինչքան
«Ժուռնալիստիկան փրկության կարիք ունի»
«Ազդարար» մրցանակաբաշխության ժամանակ երեկ հայտարարեց «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ Պետրոս Ղազարյանը: Երեկ Ժուռնալիստների միությունում արդեն 5-րդ անգամ տեղի ունեցավ «Ազդարար» մրցանակաբաշխությունը, որին լրագրողներն «իրենք իրենցով» էին հավաքվել: Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը նկատեց. «Ցավոք, ժուռնալիստներն իրենք չեն նշում իրենց տոնը՝ հոկտեմբերի 16-ը»: «Ազդարար» մրցանակների արժանացան Ֆրանսիայի «Յառաջ» թերթի խմբագրապետ Արփիկ Միսաքյանը, «Երեւան» ամսագրի գլխավոր խմբագիր Իդա
ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ՝ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի օրերս կայացրած որոշմամբ կասեցվել է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Վարդգես Գասպարիի փաստաբան Մուշեղ Շուշանյանի փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիրը, քանի որ Մ. Շուշանյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 343 հոդվածի առաջին մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: Համաձայն «ՀՀ փաստաբանության մասին» օրենքի 38-րդ հոդվածի, փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է այն դեպքում, երբ փաստաբանին մեղադրանք է
Տեղական արտադրողը անուշադրության է մատնված
Կարծում է «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը «Իմ աշխատանքում, իմ գործի մեջ ես չեմ զգում համաշխարհային ճգնաժամի հետեւանքները: Չնայած կան դժվարություններ հիպոթեքային վարկերի հետ կապված, բայց դա այն ճգնաժամը չէ, որ մեր երկրի տնտեսությունը փլուզվի, եւ մեր ժողովուրդը սովի մատնվի: Ճիշտ է, տնտեսական բանաձեւերով հաշվարկելու դեպքում ասում են, որ մեր երկրի էկոնոմիկան կարող է վտանգի
ԿՐԿԵՍԻՆ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
Ներդրումային պարտավորությունները թերի կատարելու համար կրկեսը պետք է 12 միլիոն դրամ տուգանք վճարի: Մոտ 3 տարի առաջ Երեւանի կրկեսը մասնավորեցվեց: Կրկեսի աշխատանքային կոլեկտիվի եւ Պետգույքի կառավարման վարչության միջեւ կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով նախատեսված է, որ սեփականատերը 5 տարվա ընթացքում 650 միլիոն դրամի ներդրում պետք է կատարի եւ մանուկների սիրած կրկեսը համապատասխանեցնի ժամանակակից պահանջներին: Նշենք, որ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՎԱՏ ԲԱՆ ՉԻ ԵՂԵԼ
Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որը մարտի 1-ի իրադարձություններից հետո հետախուզման մեջ է գտնվում, բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռ/կ-ին: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե՝ «դուք հայտարարել էիք հեղափոխության մասին: Ի՞նչ եղավ այդ հեղափոխությունը՝ հետաձգվե՞ց, լռվեց-մնա՞ց, թե՞ այժմ շարունակվում է», Ն. Փաշինյանը կարծիք է հայտնել, թե՝ «հեղափոխության հետ ոչ մի վատ բան
Ո՞վ է խարխլում պետության կայունությունը
Չզարմանաք, եթե պնդում լինի՝ ոստիկանությունը «Ոստիկանությունը գործել է բացահայտ ապօրինի, չի ներկայացրել իր գործողությունների որեւէ իրավական հիմք եւ սահմանափակել է քաղաքացիների՝ հանրահավաքի մասին իրազեկելու իրավունքը: Մենք դատապարտում ենք նման կեցվածքը»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը՝ անդրադառնալով վերջին 2-3 օրերի ընթացքում ընդդիմության հանրահավաքի մասին իրազեկող խաղաղ երթի մասնակիցների նկատմամբ ՀՀ ոստիկանության
«ՎԱՂԸ ՄԵԲԵԼԴ ԿԱԶՄԱԿԵՐՊԻ, ՀԱՆԵՆՔ»
Այս գաղտնալսված առաջարկն Արարատ Զուրաբյանին նախաքննության մարմինը համարել է ապացույց «Մարտի 1»-ի գործով: ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի անունը չկա այն 7 գործիչների (Մյասնիկ Մալխասյան, Սասուն Միքայելյան, Հակոբ Հակոբյան, Ալեքսանդր Արզումանյան, Շանթ Հարությունյան, Գրիգոր Ոսկերչյան, Սուրեն Սիրունյան) շարքում, որոնց վերաբերյալ քրգործի նյութերն անջատվել են առանձին վարույթ, եւ նախաքննությունն ավարտվել է: Թեեւ Արարատ Զուրաբյանին էլ, ինչպես
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԳՆԱ ՈՉ ՀԱՅԱՆՊԱՍՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ»
Վստահեցնում է պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ ասելով, թե հակառակ դեպքում դա կլինի որեւէ իշխանության վերջը: – ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն այլեւս «փառահեղ» հաղթանակներ չի տանում, մեր տեղեկություններով՝ ՀՀԿ ներկայացուցիչներից ոչ բոլորն են հաղթել գյուղապետերի կամ քաղաքապետերի մրցապայքարում, նշանակո՞ւմ է սա, որ ՀՀԿ-ի հանդեպ անվստահություն է առաջացել: – Իհարկե՝ չի նշանակում, եւ ես համաձայն չեմ ձեր վիճակագրության հետ.
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ + ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱ՞Ն
«Ինչ վերաբերում է նախկին խոսնակ եւ իմ գործընկեր Տիգրան Թորոսյանի հոդվածին, ապա չեմ ուզում մեկնաբանել այդ հոդվածը, ընդամենը կիսեմ իմ տպավորությունը, որ պարոն Թորոսյանի որոշ շեշտադրումներ զարմանալիորեն համընկնում են Վարդան Օսկանյանի կարծիքներին, եւ այստեղ ես ներքաղաքական զարգացումների որոշակի ընդհանուր վեկտորի միտումներ եմ տեսնում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական
ԱՆԱՆԴ-ԿՐԱՄՆԻԿ ՄՐՑԱՄԱՐՏՆ ՍԿՍՎԵՑ
Բոննում մեկնարկել է ՖԻԴԵ-ի դասական շախմատի աշխարհի թագի համար մրցամարտը: Միավորման այս մրցաշարում հանդիպում են գործող չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը եւ աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը: Նրանք խաղալու են 12 պարտիա, որի ավարտին շախմատային աշխարհը կունենա մեկ թագակիր: Ըստ կանոնակարգի, հավասար միավորներ վաստակած լինելու դեպքում հավակնորդների միջեւ անցկացվելու է թայ բրեք: Մրցաշարը լուսաբանելու համար
«Կարո՞ղ ա թոշակառու եմ՝ վրես խաբար չկա»
Մեծամորի քաղաքապետի պաշտոնի համար պայքարողներն իրար «սեւացնելու» համար անցել են բոլոր բարոյական նորմերը: Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում նույնպես հոկտեմբերի 19-ին կընտրեն քաղաքագլուխ: Այստեղ թեկնածուները մրցում են ոչ թե իրենց ծրագրերով կամ գաղափարներով, այլ՝ հենց քարոզարշավի սկզբից սկսել են միմյանց հասցեին բամբասանքներ տարածել: Քաղաքապետի աթոռի համար պայքարողները երկուսն են՝ գեներալ Մանվել Գրիգորյանի եղբայրը՝ գործող քաղաքապետ Աշոտ
ՎԵՐԱՊՐԵԼ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԲԵՐԿՐԱՆՔԸ
Երեկ ՄՏՍ խմբի, «ՎիվաՍել» ՄՏՍ-ի եւ «Ռոյթեր» գործակալության համատեղ նախաձեռնությամբ Երեւանի Գեւորգյան ցուցասրահում բացվեց «Օլիմպիական խաղեր 2008, մեր հաղթանակների բերկրանքը» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը գործելու է մինչեւ հոկտեմբերի 17-ը: Ցուցահանդեսն ընդգրկում է օլիմպիական խաղերի առավել նշանակալի, հետաքրքիր եւ հուզումնալի դրվագները պատկերող շուրջ 150 լուսանկար, որոնց մեծ մասը որսացել են «Ռոյթեր» գործակալության լուսանկարիչները: Իրենց մի
Ազգային ճարտարապետական նախագիծը մերժվեց
Այն արգելվեց ներկայացնել վենետիկյան բիենալեին, որովհետեւ իր մեջ ներառում էր Տիգրան Խզմալյանի ֆիլմը «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին ճարտարապետ Աշոտ Արշակյանն ու կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Նրանք խոսեցին սեպտեմբերի 14-ին բացված Վենետիկյան ճարտարապետական բիենալեի մասին, որտեղ իր աշխատանքը պետք է ներկայացներ Ա. Արշակյանը, ինչը վերջին պահին քաղաքաշինության նախարարությունը չէր թույլատրել: Ըստ Ա. Արշակյանի. «Բիենալեի համար արված
«ՄԱՅԱՆ» ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՆՅՈՒ ՅՈՐՔԻՑ
Հ. Մալյանի «Հայրիկ» ֆիլմի հերոսուհին կարճ ժամանակով հայրենիքում է Թատրոնի եւ կինոյի դերասանուհի Կարինե Սուքիասյանը հայ կինոարվեստ եկավ Մայայի դերակատարմամբ՝ Հ. Մալյանի «Հայրիկ» ֆիլմում (1972թ.): Այն մարտահրավեր էր ավանդական պատկերացումներին, որովհետեւ այդ տարիներին մեզ համար անսովոր կանացի մի կերպար էր, որը փշրում էր ազգային բարոյականության մասին պատկերացումները: Եվ այս կերպարն ուղենիշային եղավ դերասանուհու համար, որովհետեւ
Ամբաստանյալ չէ, այլ՝ ամբաստանվում է
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատավարությունը: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3 աշխատակիցներ՝ Վարդան Գեւորգյանը, Մուրադ Բաղդասարյանը եւ Անդրեաս Աբրիյանը, ցուցմունք տվեցին, ներկայացրին փետրվարի 23-ին Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյաններին ԿՀԴՊՎ բերելիս իրենց տեսածն ու լսածը: Գ. Ջհանգիրյանի եւ
Վիզաների վարչությունը «տուն-տունի՞կ» է խաղացել
5 տարի է՝ քաղաքացին աղերսում է իրեն ՀՀ քաղաքացիություն շնորհել, բայց անձնագրային եւ վիզաների վարչությունից միշտ մերժում են: Իրանի իսլամական հանրապետության քաղաքացի, ազգությամբ հայ Էդիկ Արաբյանը Իրանից Հայաստան է տեղափոխվել 1996 թվականին: Նույն թվին ամուսնացել է Էջմիածնի բնակչուհի Ասյա Մակարյանի հետ: Է. Արաբյանի խոսքերով. «Ես, Ասյան եւ իր մայրը՝ Ռոզա Վարդանյանը, գնացել ենք Էջմիածնի զագսի
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ ՉԵ՞Ն
Մարտի 1-ի դեպքերը եւ դրանց պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը վստահեցնում է, որ ոչ մի ճնշում իրենք չեն զգում, անգամ սնդիկի սյան հայտնի ճնշումը: – Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, խոսելով «Մարտի 1»-ի հանձնաժողովի եւ փաստահավաք խմբի ձեւավորման մասին, ասել էր, որ «Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի ճնշման արդյունքում պարիտետային հիմունքներով փաստահավաք խմբի ստեղծումը» ֆիքսեց,
Ապագայի երիտասարդներն ամուրի են
ՏԻՄ ընտրությունները վեր հանեցին այն խնդիրները, որ տարիներ շարունակ կուտակվել էին այս գյուղում Կիրակի օրը Արմավիրի մարզի Ապագա գյուղում սպասվող համայնքապետի ընտրություններին առաջադրված 5 թեկնածուներից 2-ն օրերս անսպասելի հրաժարվել են գյուղապետ դառնալու մտադրությունից եւ միացել են թեկնածու Հարություն Վարդանյանին։ Նա պայքարի մեջ է մտել գործող գյուղապետ Իշխան Մարգարյանի եւ ՀՀԿ անդամ Արտաշես Բարսեղյանի հետ։ Ըստ
ՆՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՆՈՐ ՕՐԵՆՔՆԵՐԸ
«Հայավտոկայանի» նորանշանակ տնօրեն Արմեն Հարությունյանը, եկած-չեկած՝ որոշել է, որ գծատերերը ավտոկայարանին քիչ են վճարում եւ պահանջում է բարձրացնել սպասարկման վճարը: Աշխատանքի անցնելուց ընդամենը 2 օր հետո, այսինքն՝ սեպտեմբերի 10-ին, ՕԵԿ-ական Արմեն Հարությունյանը որոշել է, որ նախորդ տնօրենը սխալ է աշխատել, խախտել է տրանսպորտի ու կապի նախարարի հրամանն ու մի շարք այլ օրենքներ: Գործի անցնելուց հետո


















































