Օրվա լրահոսը

ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

«Այն մասին, որ Սիլվա Կապուտիկյան ը դպրոցն ավարտելուց հետո դիմել է կոնսերվատորիա եւ մերժվել՝ գիտեին շատ քչերը: Նա մանուկ հասակում երգել է եւ հատկապես տարված եղել հայկական ժողովրդական երգով: Այսինքն՝ ի սկզբանե կապված է եղել երաժշտությանը»,- ասաց Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն Ռաֆլետա Հաջյանը: Երեկ Ազգային գրադարանի «Վերնատուն» սրահը հյուրընկալել էր բանաստեղծուհու ընկերներին, կոլեգաներին, հարազատներին եւ

«ՀայՌուսգազարդի» հերթական զոհը

Ինչ է պահանջվում գազի հսկիչից Հրատարակիչ, դասախոս Ալինա Մարգարյանը 2005թ. նոյեմբերի 1-ին թիվ 628 հրամանով ընդունվել էր աշխատանքի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Երեւանի գազիֆիկացման եւ գազամատակարարման Մալաթիա-Սեբաստիայի մասնաճյուղում՝ որպես գազի առաքման, իրացման եւ չափագիտության տեղամասի հսկիչ: Ընտանիքի միակ աշխատողը այսօր զրկվել է աշխատանքից: Նրա խնամքի տակ են այս պահին գտնվում թոշակառու հայրը, եղբայրը, որը Արցախյան պատերազմի մասնակից

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

ՆՎԵՐ՝ ՄԵՆԱՄԱՐՏԻՑ ԱՌԱՋ Կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի WIBF-ի եւ WBA-ի վարկածներով թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն, 20-ամյա Սյուզի Կենտիկյանը, որին ռինգում տվել են «Մարդասպան թագուհի» մականունը, օգոստոսի 29-ին իր չեմպիոնական գոտիներն է պաշտպանելու Իսրայելի ներկայացուցիչ Հագար Ֆիների հետ մենամարտում: Սյուզին ծնվել է Երեւանում եւ հինգ տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Գերմանիա՝ 1996 թվականից բնակություն հաստատելով

«Սահակաշվիլին Կովկասի քաղցկեղն է»

Կարծում է ՀԵԿ նախագահ Վահան Բաբայանը եւ մեր ընդդիմությանը կոչ անում մտածել Հայաստանի առջեւ ծառացած լուրջ վտանգների մասին: «Արցախ» ակումբի երեկվա հյուրը ՀԵԿ նախագահ Վահան Բաբայանն էր, որն անդրադարձավ վրաց-օսեթական զարգացումներին: Ըստ Վ. Բաբայանի. «Բազմիցս հայտարարել ենք, որ օտարերկրյա արեւմտյան ուժերը ձգտում են փոփոխություններ մտցնել տարածաշրջանում՝ ինչպես ներքաղաքական առումով, այնպես էլ՝ երկրների փոխհարաբերությունների միջեւ: Վերջին

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒՄ ԵՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՀԵՏ

Կրթության ոլորտի պատասխանատուները մանկավարժների հետ քննարկում են երբեմն ոչ նրանց սրտից բխող հարցեր: Օգոստոսի 20-28-ը Երեւանում եւ ՀՀ մարզերում անցկացվում են հանրակրթական դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունները: Հանդիպումների ժամանակ քննարկվում են ոլորտի գերակա խնդիրները: «Առավոտը» զրուցեց ԿԳ փոխնախարար, երեւանյան խորհրդակցությունների պատասխանատու Բագրատ Եսայանի հետ: «Մայրաքաղաքում խորհրդակցություններն արդեն ավարտվել են: Ունեցել ենք 4 խորհրդակցություն.

Ղարաբաղցիներն այնքան էլ գոհ չեն իրենց ապրելակերպից

Բայց նրանք «Առավոտին» հավաստիացնում էին, որ այս պայմաններն էլ են իրենց ձեռք տալիս, միայն թե խաղաղ ապրեն ու բռնագաղթի ճանապարհը չբռնեն: Երեկ ԵԿՄ անդամները, գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, մեկնել էին 5-րդ մոտոհրաձգային կամավորների բրիգադի կողմից ազատագրած տարածքները, մասնավորապես՝ Հադրութի շրջանի մի շարք գյուղեր: Գեներալին ուղեկցում էին ԵԿՄ տարածքային կառույցների ղեկավարներ, անդամներ, ինչպես նաեւ զոհված ազատամարտիկների

«Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՄ»

«Ա1+»-ի հարցազրույցը Արաբկիրի թաղապետ Հովհաննես Շահինյանի հետ – Պարոն Շահինյան, ինչո՞ւ եք կրկին առաջադրել Ձեր թեկնածությունը: – Չնայած Երեւան քաղաքի թաղային համայնքների ընտրությունները մեկ տարի են ընդգրկում, քանի որ առաջիկայում մենք ընդունելու ենք «Երեւանի մասին» օրենք եւ 2009թ.-ին պետք է պատրաստվել Երեւանի ավագանու ընտրություններին, սակայն եթե նույնիսկ մեկ օրով էլ լիներ ընտրությունները, ես կառաջադրվեի՝ իմ

Թափառող շները շատանում են

Իսկ դրանց որսացող կազմակերպությունները՝ պակասում Այսօր մայրաքաղաքում անգամ օրը ցերեկով խիստ վտանգավոր է միայնակ զբոսնել, բայց ոչ այն պատճառով, որ ձեզ հնարավոր է «մանյակ» հանդիպի կամ գող-ավազակ, այլ՝ ոհմակներով շներ: Չնայած Երեւանում մոտ 5-6 տարի է՝ գործում են շուն հավաքող կազմակերպություններ, սակայն մեր համաքաղաքացիները որեւէ կերպ պաշտպանված չեն թափառող շներից: «Առավոտի» խմբագրություն ահազանգած բնակիչների դժգոհություններից

ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱՆՑԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ ՄԻՇՏ ԷԼ ԿԳՏՆՎԻ

Թեեւ կառավարությունն «ակտիվորեն» փորձում է անբարեխիղճ հարկատուներին «ստվերից հանել», սակայն պետբյուջեն դրանից չի ավելանում: Հարկային բարեփոխումների մասին խոսելիս մեր պաշտոնյաները հայտարարում են, որ որեւէ գործարար արտոնյալ չի լինելու եւ բոլորն, անկախ իրենց հեղինակությունից եւ զբաղեցրած պաշտոնից, հարկային դաշտում պետք է հավասար լինեն: Սակայն փաստն այն է, որ խոշոր ձեռնարկատերերը չմուծած հարկերի հաշվին տարեցտարի ընդլայնում են

ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ

ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Ավետ Ադոնցը վստահ է, որ Ռուսաստանի կողմից Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումն է՛լ ավելի սրեց լարվածությունը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ՝ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ ՌԴ հարաբերություններում. «Լարվածության այս մակարդակը որեւէ կերպ չի համապատասխանում մեր տարածաշրջանի ժողովուրդների եւ երկրների շահերին: Վրացի գործընկերները հնչեցնում են մի միտք՝

ՆՍՏԱՑՈՒՑԱՎՈՐՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՉԵՆ ՎԻՃԻ

Հյուսիսային պողոտայում շուրջօրյա նստացույցի մասնակիցները երեկ օրը սկսել են պողոտայից իրենց ներքնակներն ու ծածկոցները հավաքելով: «Ա1+»-ի փոխանցմամբ, ոստիկանները երեքշաբթի ուշ երեկոյան, նստացույցի մասնակիցներին մինչեւ երեկ առավոտյան ժամը 9.00-ը ժամանակ էին տվել՝ պաստառներն ու վերմակները պողոտայից դուրս բերելու համար, սպառնալով հակառակ դեպքում ուժ կիրառել՝ պողոտան ցուցարարներից եւ նրանց պատկանող իրերից ազատելու համար: Հետեւելով Համաժողովրդական շարժման առաջնորդների

Աշխարհը բացասական է արձագանքում

ԱՊՀ անդամ որոշ երկրներ արդեն իսկ արձագանքել են Աբխազիայի եւ Հարավoսեթիայի անկախությունը ճանաչելու մասին Ռուսաստանի նախագահի հրամանագրին: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, Ուկրաինան երկրի արտգործնախարարության տարածած մի հաղորդագրությամբ խստորեն դատապարտել է Ռուսաստանի որոշումը, որը «հակասում է միջազգային նորմերին եւ սկզբունքներին»: «Ցավալի է, որ Ռուսաստանը, որպես ԱՊՀ հիմնադիր երկրներից մեկը, անտեսել է ԱՊՀ-ի ստեղծման մասին համաձայնագիրն

Սամցխե-Ջավախքը պիտի միանա Հայաստանին

Սա Ժիրայր Սեֆիլյանի կարծիքն է Արդյոք Սամցխե-Ջավախքի համար անկախություն ձեռք բերելը ռեալ հեռանկա՞ր է այն իրավիճակում, որը ստեղծվել է տարածաշրջանում՝ վրաց-օսական եւ ռուս-վրացական ռազմական առճակատումից հետո, եւ արդյոք Ջավախքում նման ձգտումները չե՞ն բարդացնի հայ- վրացական հարաբերություններն ու Հայաստանն ավելի աննպաստ վիճակում չի՞ հայտնվի՝ նկատի ունենալով, որ մեր միակ հյուսիսային դարպասը դեպի արտաքին աշխարհ Վրաստանն է:

«ՊԵՏՔ ՉԷ ԳԱԶԱԶԵՑՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ»

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը վստահ է, որ Ղարաբաղի անկախությունն առաջինը պետք է ճանաչի Ադրբեջանը: – Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը, համաձայնեք՝ դժվարին իրավիճակ է Հայաստանի համար՝ մի կողմում մեր անմիջական հարեւանն է, մյուս կողմում՝ ռազմավարական գործընկերը: Ի՞նչ ենք անելու հիմա: – Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, ինչի մասին ինքս ամիսներ առաջ խոսում

ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ

Արաբկիրի համայնքապետի թեկնածու, «Ժառանգության» վարչության անդամ Զոյա Թադեւոսյանը վկայում է ընտրախախտումների մասին: Արաբկիրի թաղապետի թեկնածու Զոյա Թադեւոսյանը պնդում է, որ եթե քարոզարշավի սկզբում կաշառքը բաժանվում էր տեղական հեղինակությունների միջոցով, այժմ իշխանական ճամբարի ներկայացուցիչներն սկսել են ավելի զգույշ գործել եւ իրենց նպատակների համար օգտագործում են պետական ծառայությունների աշխատակիցներին: Մասնավորապես, ըստ նրա՝ գումարի բաժանման փորձեր են եղել

ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԻ՞Ն ԹՎՈՎ ԷՐ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն «Առավոտին» տված հարցազրույցում անդրադառնալով հրապարակված այն լուրին, թե ինքը եւ ԵԿՄ-ին իրենց անդամակցությունը փետրվարի 24-ին դադարեցրած մյուս 14 գեներալներն ու գնդապետները իրենց հայտարարությունից հետո ԵԿՄ վարչության նիստի որոշմամբ հեռացվել են կազմակերպությունից՝ ասաց. «Եղել է ոչ թե ԵԿՄ վարչության որոշում, այլ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի կարգադրությունը: Սակայն կանոնադրության համաձայն՝ ԵԿՄ վարչության

ԳՅՈՒՄՐԻԻ ԲԻԵՆԱԼԵՆ ԲԱՑՎՈՒՄ Է

Գյումրիի ժամանակակից արվեստի միջազգային բիենալեն 10 տարեկան է: Այս օրերին Գյումրին նախապատրաստվում է 6-րդ միջազգային բիենալեին։ Այդ առիթով երեկ տեղի ունեցավ բիենալեի կազմակերպիչների մամուլի ասուլիսը։ Ըստ Գյումրիի ժամանակակից արվեստի կենտրոնի նախագահ, բիենալեի համահիմնադիր, նկարիչ Ազատ Սարգսյանի, փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 7-ին, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում եւ նպատակաուղղված կլինի Հայաստանի մշակույթի ապակենտրոնացմանը: «Ծրագիրն ուներ

Օլիմպիական խճանկար

Ամառային 29-րդ օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն հայտարարել էր, թե սպասում է դոպինգ-ստուգումների մոտ 40 դրական արդյունքի: Բարեբախտաբար, նրա այդ կանխատեսումները չիրականացան: Անհամեմատ «մաքուր» օլիմպիական խաղեր Օլիմպիական մրցապայքարի 16 օրերի ընթացքում ընդհանուր առմամբ անցկացվել է շուրջ 4,5 հազար դոպինգ-ստուգում: Առայժմ դոպինգ օգտագործած յոթ մարզիկի անուն է հայտնի: Մեկ անգամ էլ արգելված խթանիչ

ՄԵԾԱՐՎԵՑԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Երեկ Հանրապետության հրապարակում մեծարվեցին ամառային 29-րդ օլիմպիական խաղերի մասնակից Հայաստանի մեդալակիրները եւ մասնակիցները: Ողջունելով նրանց՝ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ Պեկինում մեր օլիմպիական հերոսները համառ, ծանր ու ազնիվ պայքարում պատվով կատարեցին իրենց առաքելությունը: Նրանք իրենց անձնուրացության ու կամքի շնորհիվ ժողովրդին վերադարձրին օլիմպիական հաջողությունների բերկրանքը, իսկ մեր երկրին սպորտային նոր համբավ բերեցին՝ Հայաստանն աշխարհին դարձնելով

«Պիտի չնեղացնենք որեւէ մեկին»

Ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ Հայաստանը պիտի զգուշավոր լինի Վրաստանի, Ռուսաստանի, Ամերիկայի եւ Իրանի հետ: Երեկ «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական մամուլի ակումբի հյուրն էր Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին ռուս-վրացական հայտնի դեպքերին: Լրագրողներից մեկին հետաքրքրեց՝ արդյո՞ք իրականում կատարվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ ՀՀ-ն պիտի

«ՄԱՐԻԻՆՅԱՆՈՒՄ» ՄԻԱՆՁՆՅԱ ԵՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ

Ու թատրոնի փառքը դրանով է պայմանավորված Ի տարբերություն մեր օպերային թատրոնի, Սանկտ Պետերբուրգի հռչակավոր Մարիինյան օպերայի եւ բալետի պետական թատրոնում գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի պաշտոնները համատեղում է աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւը: Փաստորեն, միանձնյա ղեկավարելով թատրոնը, նա այն հասցրել է միջազգային ճանաչման: Մարիինյան թատրոնի անունն այսօր Լա Սկալայի կողքին է, այն հետ է մղել անգամ Մոսկվայի

Հրամանատարը զորամասում գայլերի ոհմակ է պահել

Երեկ Հյուսիսային քրեական դատարանում բավականին լարված մթնոլորտում շարունակվեց «Մատաղիսի գործի» քննությունը: Հիշեցնենք, որ 23-ամյա գյումրեցիներ Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին եւ վանաձորցի Արայիկ Զալյանին դեռ մեղադրում են զինծառայողներ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ: Եվ չնայած բոլորին հայտնի է, որ իրական մեղավորը հրամանատար Իվան Գրիգորյանն է, սակայն մեղքը համառորեն փորձում են բարդել երիտասարդների վրա: Դատական

«ՀԱՅԷԼԵԿՏՐԱՄԵՔԵՆԱՅՈՒՄ» ԱՆԴՈՐՐ Է

Բաժնետերերի մի մասը դժգոհ է գործարանի ղեկավարությունից Վերջերս «Առավոտին» նամակ էին բերել «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի թվով 50 բաժնետերեր, որոնք ներկայացրել էին նաեւ իրենց լիազորագրերը: Նրանք պնդում էին, որ իրենք հանդես են գալիս ԲԲԸ-ի ավելի քան 3000 բաժնետերերի անունից: Մինչ խմբագրությանը դիմելը՝ նրանք բողոքներ էին ուղարկել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազությանը, «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ տնօրենների խորհրդի

Միլիարդներ՝ սպառողների հաշվին

Վճարում ենք չկատարած ծառայությունների համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի թիվ 154 որոշմամբ ստեղծվեց «Գազի ներտնային տեխնիկական սպասարկման մասին» պայմանագիրը, որը, մեղմ ասած, պետականորեն օրինականացված գրպանահատություն է։ Խոսեմ փաստերով: Պայմանագրի 1.1.1. կետը, որով նախատեսվում է արտաքին զննում՝ որեւէ բացատրություն չունի: Եթե խոսքը բնակարանից դուրս գտնվող համակարգի մասին է, ապա դա գազամատակարար ընկերության սրբազան

ԽՆԱՅՈՒՄ ԵՆ, ՈՐ ԹԱՆԿ ՎԱՃԱՌԵՆ

Բենզինի բիզնեսով զբաղվող տնտեսվարողները հույս ունեն, որ իրավիճակից օգտվելով՝ գերշահույթներ են ստանալու Արդեն 2 օր է՝ մայրաքաղաքի բենզալցակայանների առջեւ ավտոմեքենաների հերթերը ձգվում են կիլոմետրերով: Եթե անգամ վարորդներին բախտը ժպտում է, ու հերթը հասնում էլ է, ապա նրանց բենզինը վաճառվում է կամ կտրոնով, կամ խիստ սահմանափակ քանակությամբ: Երեկ մի շարք բենզալցակայանների աշխատակիցներ, տեսնելով անվերջանալի հերթերը, գործի

ԲԺՇԿԱԿԱՆ ՁԵՎԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

«Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող ՀՀՇ անդամ Սուրեն Սիրունյանը (մեղադրվում է ՔՕ 225 հոդվածով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ) օգոստոսի 6-ին «Սուրբ Ներսես Շնորհալի» հիվանդանոցում ենթարկվել էր վիրահատության: Եվ երեկ «Առավոտին» հայտնեց. «Պարտադրել էին բժշկին, թե ինչ ուզում ես՝ արա, բայց քո բուժումները պետք է տեւեն 14 օր: Օգոստոսի 21-ին ինձ վերադարձրին «Վարդաշեն», պառկեցրել են իրենց բուժմասում: Իմ

ԲՈՒՌՆ ՕՐ՝ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

Երեկ առավոտյան՝ ժամը 6-ի սահմաններում, ոստիկանները Հյուսիսային պողոտայից տարել են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարան հանձնելու եւ ՀԱԿ-ին անդամագրվելու ստորագրահավաքների համար նախատեսված սեղանները: Ավելի ուշ պողոտայի գետնին հայտնվեցին ներկով գրված «Լեւոն, նախագահ» եւ «Ազատություն» բառերը (դրանք հետո ջնջվեցին): Նստացուցարները պնդում էին, թե այդ բառերն իրենք չէին գրել՝ չբացառելով, թե դա ոստիկանների

Խուլ առճակատում

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը ճանաչում է Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը: «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, նա իր հեռուստաելույթում ասել է, որ ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Այսպիսով, պաշտոնական Մոսկվան չանսաց Արեւմուտքի հորդորներին ու գնաց խուլ առճակատման ճանապարհով: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն իր «խորը մտահոգությունն» էր արտահայտել Հարավային Օսեթիայի եւ

Դարձյալ Ղարաբաղի շուրջ

Ինքնորոշման հարցը պետք է լինի առաջնային՝ այս կարծիքին են ե՛ւ ինքնորոշման առաջամարտիկ Պարույր Հայրիկյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը: «Վրացիները փորձեցին ուժի միջոցով հարց լուծել, եւ դա դաս եղավ մարդկության համար, հասկացան, որ դա ճանապարհ չէ: Սա ուղղակիորեն կապվում է Արցախի հետ. ուժի միջոցով հարց լուծելու կողմնակիցները տեսան, որ պետք է ավելի զգաստ լինեն»,- «Առավոտի» հետ զրույցում,

ՀԱԿ-Ի ՈՐՈՇ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ ՈՒՆԵՆՔ ԳԱ ՂԱՓԱՐԱԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ասում է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը – Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված, որ իշխանությունը հանկարծ որոշեց լարել իրավիճակը՝ «մաքրելով» Հյուսիսային պողոտան: – Մոտենում է սեպտեմբերը, եւ ակնհայտ է, որ այն լինելու է շատ ավելի ակտիվ քաղաքական ժամանակահատված: Եվ իշխանությունների մոտ նորից առաջացել է անհանգստություն, որ հնարավոր են զանգվածային լուրջ միջոցառումներ: Էլի փորձ է արվում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031