Օրվա լրահոսը

Կարագն ու ձեթն անհիմն են թանկացրել

Այդ երկու շուկաների տնտեսվարողները միմյանց հետ պայմանավորվել են ու գինը միաժամանակ բարձրացրել: Վերջին շրջանում ալյուրի, հացի գների հետ մեկտեղ՝ կտրուկ բարձրացան նաեւ կարագի եւ բուսական յուղի գները: Հաց արտադրողները կարողացան Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին հիմնավորել, թե ինչու են թանկացրել հացը, իսկ կարագի եւ ձեթի իրացման շուկայի գործարարներին երեկ դա չհաջողվեց: Պարզվում է՝ այդ շուկաներում գործող

«ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՉԵՆ ԽԱԽՏԵԼ»

«Հայփոստի» նոր ղեկավարների հետ պայմանագիր կնքած մարմինը գտնում է, որ հոլանդացիները, կադրեր կրճատելով՝ պայմանագրից չեն շեղվում: ՀՀ կառավարության եւ հոլանդական «Հայփոստ Թրաստ մենեջմենթ» ընկերության միջեւ դեռեւս մի քանի ամիս առաջ կնքվել է պայմանագիր, ըստ որի, հոլանդացիները ստանձնել են «Հայփոստ» ընկերության հավատարմագրային կառավարումը: Այս մի քանի ամիսների ընթացքում արդեն լուրջ տարաձայնություններ կան ընկերության նոր ղեկավարության եւ

«106»-ը՝ հայ-թուրքական հարաբերությունների նոր փուլ

ԱՄՆ կոնգրեսում քննարկումների փուլ անցնող 106-րդ բանաձեւի վերջնական արդյունքում հաղթողներ եւ պարտվողներ չեն լինելու: Այս կարծիքին է Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը, ուստի նա խորհուրդ է տալիս ոչ գլխապտույտ ոգեւորությունների գիրկն ընկնել, ոչ էլ անհատակ հուսահատության: Գործընթացին Թուրքիայի վերաբերմունքը բնական որակելով, մեր զրուցակիցը, այնուհանդերձ, արձանագրում է, որ թուրք հասարակությունը եւ քաղաքական միտքն այսօր ավելի

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՓԱՅՏԻԿԸ ՈՆՑ ՈՒԶՈՒՄ՝ ՖՌՌԱՑՆՈՒՄ ԵՆ

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի երեկվա քննարկումները ավելորդ անգամ ապացուցեցին, որ պատգամավորներն առաջին հերթին վարորդ են: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձ նաժողովում երեկ, ի թիվս այլ հարցերի, քննարկվում էր նաեւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցը, որը ներկայացրել էր հանձնաժողովի անդամ, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Պարոն Մարգարյանն իր կողմից արված առաջարկությունների

ՀԱՋՈՐԴ ԿԱՅԱՐԱՆԸ՝ «ՆԱԽԱՆՁԻ ԱՌԱՐԿԱ»

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն օրերս բացահայտել էր. «Պետությունների ժողովրդավարության կատարյալ մոդելը հիմա Արցախում քննարկվում է, ես առաջիկայում հրավիրվելու եմ, որպեսզի դա Արցախում կյանքի կոչվի, եթե Արցախի քաղաքական գործիչները, պետական այրերը համաձայնությունը տան, եթե դա ընդունեն: Այդ ձեւով Արցախը կդառնա աշխարհի այն պետությունը, որի ժողովրդավարականությունն օրինակելի կդառնա աշխարհի համար»: Ստեփանակերտում լույս տեսնող «Դեմո» թերթի գլխավոր խմբագիր

«Ձիթենու ճյուղ» պարզողը

Թուրքիայի վարչապետ Էրդողանը «Կոնգրեսը եւ Հայաստանը» վերնագրով հոդված է հրապարակել ամերիկյան հեղինակավոր «Ուոլ Սթրիթ Ջոռնըլ» պարբերականում, որում ամերիկացի կոնգրեսականներին կոչ է անում չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւը, տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն: «Մեր պետությունների միջեւ հարաբերությունները, ինչպես եւ հարաբերությունները մարդկանց միջեւ, նման են սարդոստայնի: Դրանք կարող են վիթխարի բեռնվածություն պահել եւ դիմանալ մեծ ճնշման:

Իմ համերգը քո միտինգին վնաս չի

Հոկտեմբերի 26-ին՝ ե՛ւ «Ոսկե աշուն», ե՛ւ հանրահավաք Հոկտեմբերի 26-ին՝ ճիշտ այն օրը, երբ ընդդիմությունն Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնելու եւ խոսելու է նաեւ 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության ու դրա հետեւանքների մասին, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ՀՀԿ-ի աջակցությամբ տեղի է ունենալու «Ոսկե աշուն» կոչվող անվճար համերգային ծրագիր: Ընդդիմադիր որոշ գործիչներ նկատի

«ՀՈՐՍ ԱՐԵՎ, ՄԱՔՈՒՐ ԲԵՆԶԻՆ Է»

Այդպես էին 90-ականների սկզբին «սալյարկա» վաճառողները ներկայացնում իրենց ապրանքը: Ըստ Ալբերտ Բաղդասարյանի, այդպես են նաեւ այսօր հասարակությանը ներկայանում ՀՀ նախագահի թեկնածուները: «Որեւէ մեկի առաջարկով չէ, որ ես երբեւէ որեւէ մեկի թիմում կհայտնվեմ: Գոնե իմ կյանքի ինքնուրույնությունը պետք է, որ համոզի շատերին: Ինչի՞ համար ենք պայքարում: Ընդամենն իշխանափոխությա՞ն, մի կլանը մյուսով փոխելո՞ւ: Եթե դա է սկզբունքը՝

ԱՍՈՒԼԻՍԱԴՈՒԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«Էս ի՞նչ «դուլ» է: Պիտի հասկանանք, թե ինչի՞ն է դեմ այս «դուլը»,- երեկ տարակուսեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Մամուլի ակումբների նկատմամբ հեռուստաընկերությունների հրահանգված բոյկոտը ունի նաեւ ծիծաղելի կողմեր: Ասենք, «TV 5»-ը հոկտեմբերի 17-ին ներկա չէր ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանի ասուլիսին, որի հիմնական թեման 106 բանաձեւն էր:

ԳՈԼՖԻ ՀՐԱՊԱՐԱԿ՝ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՄՈՏ

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը երեկ «Տեսակետ» ակումբում ասաց, թե ինքը ստիպված լռում է շատ փաստերի մասին, որ դրանք չօգտագործվեն մեր հակառակորդների կողմից, սակայն նաեւ նկատում է, որ ոմանք օգտվում են այդ լռությունից: Թերեւս այս համատեքստում կարելի է դիտարկել նրա բացահայտումը, որ Ծիծեռնակաբերդում՝ մարզահամերգային համալիրին հարակից հատվածում, «երկու ռեստորանային քարե շենք է կառուցվում, իսկ շրջակայքում՝

ՉԳԻՏԵՄ…

Տարօրինակ, անտանելիորեն տարօրինակ են ճանճերը. ամենուր են, եւ չկա փրկություն նրանցից: Այնինչ անծավալ տիեզերքում մոլորակներն անհետանում են սեւ խոռոչներում, եւ չկա ազատում նախաստեղծ կանոններից: Չկա փրկություն մոլորակների անբախտ սերունդների համար: Այնինչ ճանճերը, միեւնույն է, անխուսափելի են քաղաքականության մեջ, տանը, դրսում, եւ չկա այն սեւ խոռոչը, որ հավաքի իր մեջ այդ չկայացած թռչուններին, վերափոխի մի այլ

Պոլիտեխնիկցիները կօգտվեն Թորոսյանի դիրքից

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկվանից ոչ միայն Երեւանի Տնտեսագիտական համալսարանի (ԵՏՀ) խորհրդի, այլեւ «ԵրՊԻ-ՀՊՃՀ շրջանավարտների ասոցիացիայի» նախագահն է: Հրավիրվել էր ասոցիացիայի խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում բուհի բոլոր խորհուրդների անդամները միաձայն քվեարկեցին նրա օգտին: Հիշեցնենք, որ ասոցիացիայի նախկին նախագահը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր, որի մահից հետո նախագահի պաշտոնը թափուր էր մնացել: «3 տարի որպես

ԽՈՅ 21.03-20.04: Երջանիկ, հաջող օր է: Այսօր կապեր կհաստատեք ձեզ անհրաժեշտ մարդկանց հետ: ՑՈՒԼ 21.04-21.05: Գործեք ձեր կազմած հստակ ծրագրերի համաձայն: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրը ասես բացվել է ձեզ համար: Վայելեք կյանքը: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հնարավոր է ֆինանսական կարճատեւ հաջողություն ունենաք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Օրախնդիր հարցերի քննարկումը հաջող կավարտվի ձեզ համար: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Բավականաչափ հոգնած եք: Աշխատեք հանգստանալ

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՀԱՇՎՈՎ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2008 թվականի առաջնության 1-ին որակավորման փուլի շրջանակներում Բրյուսելում 0:3 հաշվով պարտություն կրեց Բելգիայից: Սակայն դա չանդրադարձավ «A» խմբի մրցաշարային աղյուսակում մեր ընտրանու զբաղեցրած 6-րդ տեղի վրա: Նույն խմբում Ադրբեջանը սեփական հարկի տակ 1:6 խոշոր հաշվով տանուլ տվեց Սերբիային, իսկ Ղազախստանը տանը զիջեց Պորտուգալիային՝ 1:2: Տուրում Լեհաստանն ու Ֆինլանդիան ազատ էին:

Ֆրանսիացիներն արհամարհանքով են վերաբերվել «Սուրբ Հայաստանին»

Երեկ հայտարարեց ֆրանսահայ նկարիչ եւ պատմաբան Կլոդ Մութաֆյանը, որի ցուցահանդեսը կբացվի այսօր: «Ուրբաթ» ակումբում հրավիրված երեկվա ասուլիսի հյուրերն էին Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն, արվեստաբան Շահեն Խաչատրյանն ու ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ֆրանսահայ պատմաբան, նկարիչ Արմեն-Կլոդ Մութաֆյանը: Թեման Զարեհ Մութաֆյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Ազգային պատկերասրահում այսօր բացված հոր եւ որդու ցուցահանդեսն էր: Զ. Մութաֆյանը սփյուռքահայ արվեստագետ

ՆՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Վերջինիս գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը, չնայած զբաղվածությանը, կշարունակի օպերային ներկայացումներով զարմացնել: ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ) հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 4-ը հրավիրում են երեւանյան առաջին միջազգային երաժշտական փառատոնին, ինչի մասին երեկ հրավիրված ասուլիսում հայտնեցին փառատոնի գեղարվեստական ղեկավարներ, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա) եւ ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը: Բանախոսները տեղեկացրին, որ փառատոնային

Քննություն է հանձնում ԳԹԿ-ն, հետո՝ աշակերտները

Ըստ ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Մանուկ Մկրտչյանի, իրենք եւս քննական «դող» են ապրում Երեկ կայացավ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի պաշտոնակատար Մանուկ Մկրտչյանի առաջին ասուլիսը, թեման՝ ԳԹԿ առաջիկա անելիքներն էին: Ինչ վերաբերում է նախկին տնօրեն Վանյա Բարսեղյանին, նա դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: «Առավոտի» երեկվա համարում հայտնել էինք, որ Մ. Մկրտչյանը ծնունդով սիսիանցի է եւ

ԳՆԱ՞Լ, ԹԵ՝ ՉԳՆԱԼ, ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ

Իշխանական ուժերի որոշ ներկայացուցիչներ նույնիսկ ցանկության դեպքում չեն գնա հոկտեմբերի 26-ի հանրահավաքին: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքը որակել էր «ոչ թե կուսակցական, այլ քաղաքացիական»: Նաեւ համոզմունք էր հայտնել, որ «արտառոց» այդ հանրահավաքի «մեխը լինելու է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը»: Ըստ Արամ Սարգսյանի. «Այդ

Մարզպետին վախենո՞ւմ են տուգանել

Շիրակի մարզպետարանի նախկին աշխատակիցը մարզի աշխատանքային տեսչությանը մեղադրում է անգործության մեջ: Ինչպես հայտնի է՝ վերջերս Շիրակի մարզպետ Լիդա Նանյանն աշխատանքից ազատել էր իր օգնական, դաշնակցական Մեսրոպ Ղալաչյանին: Լ. Նանյանն «Առավոտին» վստահեցրել էր, որ պատճառը ոչ թե քաղաքական է, այլ նրա հանդեպ ունեցած անվստահությունը: Բացի այդ, ըստ մարզպետի, Ղալաչյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրն անօրինական է եղել,

25 ԸՆՏԱՆԻՔԻ ՓՈՂՈՑՈՒՄ Է ԹՈՂԵԼ

«Ավանգարդ Մոթորսը» 8000 քմ-ն իրենով է արել ու տարածքի բնակիչներին վտարել Հանուն պետական շահի, մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ այսօր անտուն են: Պատճառաբանելով, որ նրանց բնակարանները եւ հողատարածքները գտնվում են իրացման գոտում՝ այդ մարդկանց սեփական բնակարաններից վտարեցին: Սակայն ամեն անգամ օտարվող գոտիների մասին խոսելիս՝ քաղաքային իշխանությունները վստահեցնում են, որ բոլոր տեղահանվածները բավարար փոխհատուցում են ստացել եւ որեւէ

ՃՆՇՈՒՄ ԵՆ ՄԱՐԶԱՅԻՆ TV-ՆԵՐԻՆ

Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությունը հոկտեմբերի 14-ի երեկոյան եթեր է հեռարձակել Լեւոն Տեր֊Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթն ամբողջությամբ։ «Առավոտի» ունեցած տեղեկություններով, մինչ այդ ելույթը հեռարձակելը ողջ օրվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն անհանգստացրել են հեռուստաընկերության աշխատակիցներին՝ հորդորելով եթեր չհաղորդել այդ ելույթը, չապակայունացնել իրավիճակը եւ այլն։ Նշենք նաեւ, որ մեր ունեցած տեղեկություններով, որոնք ճշտում ենք, հեռուստաընկերության նկատմամբ ճնշումներ են

Քրդերը կկռվեն «մինչեւ արյան վերջին կաթիլը»

Թուրքիայի խորհրդարանի՝ նախօրեին կայացրած որոշումից հետո, որով հավանություն տրվեց թուրքական զինուժի Հյուսիսային Իրաք ներխուժելու մտադրությանը, նոր՝ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Երեկ Միացյալ Նահանգների նախագահ Բուշը հերթական ուղերձը հղեց Թուրքիայի իշխանություններին՝ փորձելով նրանց ետ պահել հարեւան Իրաքի տարածք մտնելու «անօգուտ» ծրագրից: Այդ ուղերձը, սակայն, Անկարայի վրա կարծես թե ազդեցություն չունեցավ: «Կարեւոր չէ, թե ով ինչ

«Միասնականը» ի սկզբանե դատապարտված էր

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը վստահ է, որ «օլիգարխիկ-արկածախնդրական ճանապարհով» միասնական թեկնածու չեն դառնում, իսկ այդպես, ըստ Հայրիկյանի, փորձում են վարվել Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա շրջապատը: Հիմա արդեն անկասկած է, որ միասնական թեկնածուի գաղափարի իրականացումը հայրենի քաղաքական գործիչների համար անհնարին է: Տարբեր սոցիոլոգիական հարցումներից էլ է պարզ, որ ՀՀ շարքային քաղաքացիները եւս չեն հավատում, որ ընդդիմությունը

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԻՍԱՄՅԱԿՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Երեկ «Փաստարկ» ակումբում հայտնված միակ հեռուստաընկերությանը դիմավորեցին ծափերով Երեկ պարզվեց, որ ո՛չ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի, ո՛չ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանի ասուլիսներին «Փաստարկ» ակումբում չէր եկել մասնակցելու գրեթե ոչ մի հեռուստաընկերության ներկայացուցիչ: Այդ «գրեթե»-ն էլ «Երկիր մեդիա»-ի թղթակիցներն էին, որոնք խցանումների պատճառով Հրայր Կարապետյանի ասուլիսին եկան ուշացումով եւ արժանացան ծափերի: «Եվս մի քաջարի լրատվամիջոց»,-

ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ ԷԼ ԵՆ

Եթե խոսքը փողի կամ եկամտի աղբյուրի մասին է՝ ամեն ինչ հնարավոր է Անցյալ շաբաթ ԼՂ-ում ձերբակալվել էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի տարածքային կազմակերպության նախկին ղեկավար, Ստեփանակերտի Հացի գործարանի եւ Ալրաղացի նախկին գործադիր տնօրեն Գրիշա Հայրապետյանը: Նրա գլխավորած այդ երկու հիմնարկներում եւ մասնավորապես Ալրաղացում լուրջ ֆինանսական խնդիրներ՝ խոշոր չափերի հասնող չարաշահումներ են եղել: ՀՅԴ Արցախի ԿԿ

ՓԱԿԵԼՈՒ ՀԱԿԱՌԱԿ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, որը վերջին շրջանում հեռուստաալիքների ցանկալի հյուրն էր՝ երեկ խիստ զարմացած էր, որ իր ասուլիսին ներկա չէր եւ ոչ մի հեռուստաընկերության թղթակից: «Ակնհայտ է, որ սա չի կարող պատահական լինել,- ասաց նա:- Ինչքանով ես պատկերացնում եմ հեռուստատեսային դաշտը՝ այն շատ ավելի վերահսկելի է, քան տպագիր մամուլը: Եվ ինձ համար, անկեղծ ասած, իրոք

ԽՈՅ 21.03-20.04: Ակտիվ գործունեության եւ ինքնատիրապետման օր է, որի ընթացքում կստացվի ամեն բան: ՑՈՒԼ 21.04-21.05: Գործընկերների հետ մտերիմ հարաբերությունները կյանքում ձեզ շատ պետք կգան: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հաջող օր է նրանց համար, ովքեր իրենց նվիրել են ստեղծագործական աշխատանքին: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր դուք մի անբացատրելի էներգիայի ներհոսք կստանաք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Մի տեսակ հոգնածության զգացում ունեք: Դրա համար

ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ ԵՆ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ավարտվեց մինչեւ 20 տարեկան շախմատիստների տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը: Աղջիկների մրցապայքարում եզրափակիչ տուրից հետո ռուսաստանցի Վերա Նեբոլսինան 13 հնարավորից վաստակեց 10,0 միավոր եւ նվաճեց չեմպիոնուհու կոչումը: Ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 9,5-ական միավորով արծաթե եւ բրոնզե մեդալները բաժին հասան, համապատասխանաբար, Յոլանտա Զավադսկուն (Լեհաստան) եւ Սալոմե Մելիային (Վրաստան): Հայաստանի 11 մասնակիցներից

«Ազդարարները» գտան տերերին

Իսկ ԺՄ նախագահ Աստղիկ Գեւորգյանը արժանացավ «Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի» մեդալի Ժուռնալիստների միությունում երեկ ամփոփվեցին Հայ մամուլի օրվան նվիրված 2007 թ. «Ազդարար» մրցանակաբաշխության արդյունքները: Դրանք հրապարակեց մրցանակաբաշխության ժյուրիի նախագահ, անցյալ տարվա մրցանակակիր Վարդան Ալոյանը: Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը հայտնեց, որ յուրաքանչյուր տարի «Ազդարարին» արժանանում է 5 հոգի՝ պարբերական մամուլից, հեռուստատեսությունից, ռադիոյից, մարզային մամուլից,

ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՀԱՑԻՆ ԵՐԳԻ» ՈՒ ՀԱՑԻ ԽՆԴՐԻ ԱՌԻԹՈՎ

Ճանաչված կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի 1984թ. ստեղծված «Հացին երգը» օրատորիայի ներկայացնելը ՀՀ պետական մրցանակի՝ կոլեգաների շրջանում ասեկոսեների տեղիք է տվել: Սեպտեմբերի 1-ը 2007թ. գրականության եւ արվեստի բնագավառում ՀՀ պետական մրցանակների համար աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն էր: Ինչպես նախորդ անգամ, այս տարի էլ մրցանակակիրը կստանա 2,5 մլն դրամ: Սովորաբար այս առիթով արվեստագետների շրջանում ընթանում են քննարկումներ, պտտվում ասեկոսեներ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031