Օրվա լրահոսը

Գյումրիում տպարանն են փակում

Ըստ տեղի թերթերի խմբագիրների, տպարանի շենքին տիրացած ամերիկահայ Հովհաննես Օյումջյանը բարեգործություն է անում՝ իրենց հացը կտրելու, Գյումրին «թերթազրկելու» հաշվին: Ինչպես նախկինում անդրադարձել ենք, մի քանի տարի է՝ ամերիկահայ բժիշկ Հովհաննես Օյումջյանի եւ Մհեր Մկրտչյան թիվ 47 հասցեում տեղակայված «Գյումրիի տպարան» ՓԲԸ-ի, ինչպես նաեւ այդ նույն շենքի 3-րդ ու 4-րդ հարկերում գտնվող 86-ամյա «Կումայրի» թերթի խմբագրակազմի

ԲԱՑ ՃԱԿԱՏՈՎ

Լեւոն Տեր-Պետրոսյանի «ղարաբաղյան» գործունեությունը՝ ըստ հեղինակավոր գնահատականների Հայաստանի Հանրապետության հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այցը Լեռնային Ղարաբաղ՝ շատերին անակնկալ թվաց: Անակնկալ թվաց հատկապես վերջին 10 տարիներին մոլեգնող այն քարոզչության ֆոնի վրա, թե իբր Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդհանրապես կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ, կապ չունի այնտեղ մղված պատերազմի, հաղթանակների հետ: Այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը բաց ճակատով կարող է այցելել

Մեծ եկամուտներ՝ փոքր փոխհատուցում

Ըստ ՕԵԿ պատգամավորի, ACP ընկերությունը Թեղուտի հանքարդյունահանման արդյունքում, իր գրպանի համար, մեր բնությունն ապականելու է: Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված՝ արդեն ոտքի են կանգնել քաղաքական գործիչները: Երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսում ՕԵԿ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Գուրգեն Սարգսյանն իր մտահոգությունը հայտնեց այն մասին, որ ACP ընկերությունն այդ հանքն արդյունահանելիս հայրենի բնությունը կանապատացնի. «Թեղուտի հանքի շահագործումը

ՊԱՏՎԱՍՏՎԵԼ ԵՆ ՔԻՉ, ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՇԱ՞Տ

Առողջապահության նախարարությունը պնդում է, թե իբր խոցելի խմբի 96 տոկոսը մի մարդու պես գնացել է պատվաստման: Արդեն երկու շաբաթից ավելի է՝ առողջապահության նախարարությունը շարունակում է կարմրուկի եւ կարմրախտի դեմ պատվաստումներ իրականացնել հանրապետության ողջ տարածքում: Թեեւ պատվաստումները պետք է անցկացվեին հոկտեմբերի 1-ից 13-ը, բայց, ինչպես արդեն նշել ենք «Առավոտի» նախորդ համարում, նախարարությունը որոշել է այդ ժամկետը

ԴԱՎԱՃԱՆՎԱԾՆԵՐԸ

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, մի շարք ՕԵԿ-ականներ հեռացել են շարքերից եւ անդամագրվել Հայաստանի առաջադիմական կուսակցությանը, մասնավորաբար՝ կանանց խորհրդից, «Խրիմյան Հայրիկ» մասնաճյուղի նախագահը եւ տեղակալը, արվեստագետների միությունից եւ այլ կազմակերպություններից մոտ 40 մարդ: Հետաքրքրական է, որ առաջադիմական դառնալու ցանկություն ունեցող օեկցիների թիվը գերազանցում է նույնիսկ այն կոմունիստների թիվը, ովքեր նույնպես առաջադիմական դառնալու բուռն ցանկություն ունեն: ՀԱԿ վարչության

«Վերջին կռիվը»

Այսպես է բնութագրում Ռուբեն Միրզախանյանը նախագահական ընտրությունները՝ ընդդիմության համար: ՀՌԱԿ նախկին ատենապետ Ռուբեն Միրզախանյանը չի նյարդայնանում այդ կուսակցության շուրջ եւ նրա ներսում ընթացող զարգացումներից. «Ես շատ հանգիստ եմ նայում որեւէ անձի, քաղաքացու քաղաքական դեգերումներին»,- «Առավոտի» հետ զրույցում նա այսպես արձագանքեց Սամվել Բաբայանի եւ Ալբերտ Բազեյանի ռամկավար դառնալու ցանկություններին: Այսպիսով, սահմանափակելով ՀՌԱԿ-ական թեման՝ Ռ. Միրզախանյանը ներկայացրեց

ՀՅԴ-ԻՆ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՀԻՇԵՑՆԵԼ

«Դրո» կառույցն անջատեցին Դաշնակցությունից, իսկ մենք, ցավոք, լռությամբ այդ ամենը վերցրեցինք մեզ վրա»,- հայտարարել է Արմեն Մնջոյանը: Փաստորեն, իրականացավ այն լրագրողների կանխատեսումը, որոնք ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն ժողովից հետո, երբ Դաշնակցությունը որոշեց նախագահի ընտրությանը մասնակցել սեփական թեկնածուով, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին «Ուրբաթ» ակումբում ասել էին, թե մրցակիցներն իրենց կարող են հիշեցնել Դաշնակցության անցյալը՝

ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆՔ ԾԱՆՐԱՁՈՂԻՆ

2008թ. ընտրություններից առաջ դարձյալ փորձում են փակել լրատվամիջոցների բերանը Երեկ հայաստանյան թերթերից մեկն արդեն գրել է, որ հայրենի իշխանությունները որոշել են 2008թ.-ին սպասվող նախագահական ընտրություններից առաջ առավելագույնս վերահսկողության տակ առնել զանգվածային լրատվամիջոցները: Այդպես եղել է ե՛ւ նախորդ ընտրություններից առաջ, ե՛ւ դրանց ընթացքում, այդպես է նաեւ այսօր: Եվ հնչեցված այն ահազանգը, թե հանրապետության նախագահի նստավայրում որոշվել

ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ՄՆՋՈՅԱՆՆ ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿՎԻ

«Կհուսամ, Մնջոյանը մի օր դուրս կգա, դրսում կվիճենք իր այդ ասածի մասին»,- այսպես արձագանքեց ՀՅԴ բյուրոյի հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Դրո» ահաբեկչական խմբի գործով ցմահ ազատազրկման դատապարտված նախկին դաշնակցական Արմեն Մնջոյանի հետեւյալ հայտարարությանը. «Դրո» կառույցն անջատեցին Դաշնակցությունից, իսկ մենք, ցավոք, լռությամբ այդ ամենը վերցրեցինք մեզ վրա»: «Առավոտի» տարակուսանքին ի պատասխան,

«Հեռուստամարաթոնի փողը տանք Քոչարյանին՝ բիզնես անի»

Առաջարկում էին կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչները, պայմանով, որ ներկայիս նախագահը ձեռք քաշի պաշտոնից: «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում երեկ կազմակերպված քննարկումը նվիրված էր 1991թ. հոկտեմբերի 16-ին կայացած նախագահական ընտրություններին: Մասնակցում էին «Այլընտրանք» հասարակական քաղաքական նախաձեռնությունը, ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական ուսանողական միությունը, ՀՀՇ, «Հանրապետություն» կուսակցությունների երիտասարդական թեւերը, «Երիտասարդ պահպանողականներ» հ/կ-ն եւ այլք: Երիտասարդները նշում էին ՀՀ առաջին նախագահ

ՇԱՀՈՂԸ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՆ Է

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ԱՄՆ Կոնգրեսի կոմիտեի անդամների որոշումից՝ հավանություն տալ հայերի ցեղասպանության ճանաչման 106 բանաձեւին, շահել են առաջին հերթին ԱՄՆ-ն եւ Ամերիկայի ժողովուրդը: «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահին խնդրեցինք մեկնաբանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի կողմից 106 բանաձեւին հավանություն տալուց հետո հայաստանյան արձագանքները: Արտաշես Գեղամյանը

Ղուկասյանը տեղավորում է հարազատներին

«Վերջին ակորդը» Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համապատասխան կրթություն չունեցող դստեր՝ արվեստների դպրոցի տնօրեն նշանակվելն է: «Առավոտի» երեկվա համարում «Ուսանողից՝ տնօրեն» լուրում տեղեկացրել էինք, թե ինչպես է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր երաժշտական կրթությունից զուրկ դստերը արվեստների դպրոցի տնօրեն կարգել: Նաեւ հայտնել էինք, որ նոր տնօրենին՝ 22-ամյա Մանյա Ղուկասյանին կոլեկտիվին ներկայացնելու հանդիսավոր արարողության կազմակերպման բարդ պատասխանատվությունը

ԵՆԹԱԿԱ ՉԷԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ

Զինդատախազությունը խախտումներ է հայտնաբերել Հոկտեմբերի 3-ին ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ քննության էին դրվել այս տարվա գարնանային զորակոչի արդյունքները, արձանագրված խախտումները: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Արմեն Խաչատուրյանը բացահայտված խախտումների վերաբերյալ հանդես է եկել զեկուցումով: Կոլեգիայի նիստը, որն անցել է առանց լրատվամիջոցների մասնակցության, քննության էր առել զինկոմիսարիատներում, զորահավաքակայանում եւ բուժհաստատություններում կատարված ուսումնասիրությունները, որով պարզվել

Ատամնաբույժը հիվանդին արնաքամ է արել

Ատամը հանելու համար 6 անգամ տարել-բերել են 84-ամյա Կալիպսե Մաթեւոսյանի շարժվող ատամը հանելիս նրան արնաքամ են արել, ինչ է թե նա միամտաբար բժշկին զգուշացրել է, որ ինքը թոշակառու է եւ իրեն պետք է կարգի համաձայն անվճար սպասարկեն: Տեղեկանալով, որ իր բնակավայրին մոտ գտնվող «Դենտա-Էլիտա» ատամնաբուժարանում կարող է պետպատվերով բուժում ստանալ, Կ. Մաթեւոսյանը հաճախել է այդ

ՄՐՑՈՒՅԹԸ ՇԱՀՈՒՄ ԵՆ ՈՒ ՈՆՑ ՈՒԶՈՒՄ՝ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Քաղաքապետարանը գծի տերերին ու նրանց շահագործած երթուղին, ըստ էության, չի վերահսկում Թիվ 55 երթուղին սպասարկում է «Երիտասարդական» մետրոյից մինչեւ Նոր Նորքի երկրորդ զանգված ընկած ճանապարհահատվածը: Քաղաքապետարանի կողմից սահմանված մրցութային կարգով այդ գիծը պետք է աշխատի 9-10 րոպե ինտերվալով: Այս ինտերվալը խախտելու դեպքում երթուղու տերը պետք է ենթարկվի պատասխանատվության: Մինչդեռ թիվ 55-ի վարորդները, քաղաքապետարանի կանոններից անկախ,

ՆՌԱՆՅԱՆՆ ԻՆՔԸ ԿԱՍԵՐ՝ «ԿՊԱՅԹԵՑՆԵ՛ՆՔ»

Արդեն հաղորդել ենք, որ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանն այսօր մասնակցելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական եւ իրավական հարցերի հանձնաժողովի Բելգրադում գումարվելիք նիստին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն էլ մասնակցում էր Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նիստին, որը գումարվել էր Բաքվում: Հայաստան վերադառնալուց

Ի հեճուկս ԱՄՆ-ի

ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի մոսկովյան վերջին բանակցությունների լիակատար ձախողումից անմիջապես հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Իրան կատարած այցը բոլորովին այլ երանգ է ձեռք բերում: Հիշեցնենք, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները Մոսկվայում փորձում էին համաձայնության գալ վերջին ժամանակաշրջանում ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ լարվածության լուրջ պատճառ դարձած երեք հիմնական հարցերի շուրջ. Եվրոպայում հակահրթիռային

Փոխե՛ք վիճահարույց դրույթները

Մի շարք կազմակերպություններ առաջարկում են հստակեցնել «Ընտրական օրենսգրքի» այն դրույթները, որոնք սողանցքներ են ապահովել ընտրախախտումների համար: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Հայաստան» կազմակերպությունը եւ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության» հիմնադրամը երեկ կազմակերպել էին սեմինար՝ «Ընտրական գործընթացները Հայաստանում» թեմայով: Ներկայացնենք ընդամենը մի քանիսն այն առաջարկներից, որոնք հնչեցին այդ սեմինարի ընթացքում: «Ընտրությունը քոնն է» կազմակերպության ղեկավար Հարություն Համբարձումյանն առաջարկեց «Ընտրական օրենսգրքում» հստակ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ

ԱԺ նախագահ եւ ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը վստահ է, որ նախագահական ընտրությունների նախապատրաստական այս շրջանում որակապես նոր փուլի սկիզբ է դրվում: – Ըստ տեղեկությունների, ՀՀԿ հերթական համագումարի օրը՝ նոյեմբերի 10-ը, դարձյալ փոփոխվելու է: Ե՞րբ կլինի ձեր կուսակցության համագումարը եւ արդյոք հենց այդ օ՞րը կհրապարակեք ՀՀ նախագահի ձեր թեկնածուի անունը: – Անհեթեթ են այդ խոսակցությունները, ինչպես

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔ

Աշխատանքային այսպիսի ռեժիմ է ընտրել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ մինչեւ իր թեկնածության առաջադրման մասին որոշում կայացնելը: Երեկ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 26-ին Երեւանի Ազատության հրապարակում ընդդիմադիր ուժերը հանրահավաք են հրավիրել: Ընդդիմադիր մի շարք գործիչների գնահատմամբ, այդ հանրահավաքը աննախադեպ է լինելու: Պատճառը ոչ միայն այն է, որ 1998թ. հրաժարականից եւ նույնիսկ 1988-90-ականներից ի վեր ՀՀ

ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԾԵԾԵ՞Լ Է

«Առավոտի» տեղեկություններով, կիրակի օրը թռչունների շուկայում ծեծի է ենթարկվել «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը: Վերջինիս երեկ տրվել էր դատաբժշկի ուղեգիր: Ռ. Սիմոնյանը մեր թերթին պատմեց, որ շուկայում իրեն է մոտեցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Գագիկ Կոստանդյանը: Նա հետաքրքրվում էր, թե որտեղ են այն մարդիկ, որոնք կես ժամ առաջ նույն իր

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՍԱՏԱՐԵՑ ԵՐԵՎԱՆԻ 2789-ԱՄՅԱԿԻՆ

Այս ընկերությունը մեծ սիրով շնորհավորեց եւ իր բարձր աջակցությունը ցուցաբերեց Էրեբունի-Երեւանի ծննդյան տոնի առթիվ կազմակերպված միջոցառումներին Այս տարի Էրեբունի-Երեւանի 2789-րդ տարեդարձն է: Ինչպես հայտնի է, այս առթիվ մի շարք տոնական համերգներ եւ միջոցառումներ են կազմակերպվել: Այդ մշակութային ու սպորտային միջոցառումներին իր մասնակցությունն ունի նաեւ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն: «ԱրմենՏելը» հանդիսանալով Հայաստանում ամենախոշոր ընկերություններից մեկը եւ հավատարիմ մնալով

425 ադամանդ՝ «Միսս Հայաստանին»

Սպիտակ ոսկուց պատրաստված թագը ամեն տարի կփոխանցվի հաջորդ գեղեցկուհուն Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Միսս Հայաստան-2007» գեղեցկության եւ նրբագեղության մրցույթը: Երեկ այս առիթով «Արմենպրեսի» մամուլի սրահում ասուլիս էր հրավիրել «Միսս Հայաստան» ազգային գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը: Ասուլիսին ներկա էր նաեւ «Միսս Ուկրաինա-2006» եւ «Միսս Եվրոպա-2006» Ալյոնա Ավրամենկոն: Կ. Արիստակեսյանը

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՃՈԽ ՆՇԵՑԻՆ

ԱԺ պատգամավոր Աշոտ Տոնոյանը Էրեբունի-Երեւանի ծննդյան տոնը նշեց իր համայնքի բնակիչների հետ Հոկտեմբերի 13-ին Քանաքեռ-Զեյթուն համայնքում տոն էր, համայնքի բնակիչները նշվում էին Էրեբունի-Երեւանի ծննդյան 2789 ամյակը: Ծննդյան տոնի կապակցությամբ Զեյթուն թաղամասի «Մեծ շատրվանների» մոտ հայ աստղերի մասնակցությամբ համերգ էր, իսկ շատրվաններից վերեւ՝ ծածկի տակ, տոնական սեղաններ էին բացված՝ մանկապարտեզների ու դպրոցների տնօրենների եւ համայնքի հեղինակավոր

«Լրատվությունը փչացող ապրանք է»

Ասում է իրավաբան Արա Ղազարյանը «Դատաիրավական բարեփոխումները Հայաստանում. լրատվամիջոցների դերը» թեմայով երկօրյա սեմինար էր կազմակերպվել «Գրողների միություն» հանգստի տանը: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանի գնահատմամբ, պետական մարմինների համեմատ, դատական համակարգն ամենաթափանցիկներից մեկն է: Մասնավորապես՝ 2002-ից, դատաիրավական բարեփոխումներից հետո: Վճռաբեկ դատարանի նախագահը համեմատեց 1995թ. դատական համակարգը 2002-ի հետ: Նա տեղեկացրեց, որ դատարաններում ձեւավորվել է մամուլի

ԿԱՐԱՊԵՏԻՉՆ ԱԿԱՄԱՅԻՑ՝ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻ

Իսկ թոռներն ակամայից՝ ամերիկացի Իր երկամյակի առիթով «Հայելի» բանավեճի ակումբը հերթական մրցանակները շնորհեց: «Ամենացանկալի եւ սպասված հյուր» տիտղոսը տրվեց լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, «Ամենահետաքրքիր ու անկանխատեսելի բանավիճող» ճանաչվեց «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը, իսկ «Ամենաինտելեկտուալ բանավիճող»՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Թե ով ինչ է ասելու ու անելու՝ բոլորը գիտեն, դրա համար էլ ես իրենց ֆոնի

Կյանքն ուրա՞խ է, ապրուստը՝ ձրի՞

Մեղրիի քաղաքապետը վստահեցնում է, որ իրենց քաղաքում ոչ մի գործազուրկ չկա «Ամբողջ Մեղրին ման գաք՝ մի գործազուրկ տղամարդ չեք գտնի: Ասենք ուզում ենք այգին փորելու համար մեկին գտնել, պարապ մարդ չես կարող գտնել»,- «Առավոտի» հետ զրույցում Մեղրի քաղաքի ներկայիս վիճակն այսպես բնութագրեց քաղաքապետ Միշա Հովհաննիսյանը: Նրա տեղեկացմամբ՝ իրենց քաղաքից 230 տղամարդ աշխատում է Ագարակի պղնձամոլիբդենային

ԱՇՈՏՅԱՆԸ ԳԻՐՔ ԳՐԵՑ

Մնում է, որ մենք դրանից առավելագույն օգուտներ քաղենք Ասում են, որ ցանկացած հիվանդությունից բուժվելու համար անհրաժեշտ է նախ եւ առաջ հավատալ բժշկին: Աշոտ Աշոտյանը հենց այն բժիշկներից է, որոնց հավատում ես առաջին իսկ հայացքից, դեռեւս չգիտակցելով, թե ինչն է այս վստահության պատճառը: Այնուհետեւ, վերլուծելով քո մեջ այդ հավատը, հասկանում ես, որ ակունքը նրա անսահման բարյացակամությունն

ԿԱՍԿԱԾՆԵՐ ԿԱՆ, ԲԱՅՑ… OPT-ի կիրակնօրյա լրատվավերլուծական ծրագրում վերջերս Վրաստանին նվիրված ռեպորտաժում մի պահ երեւաց Զուրաբ Ժվանիայի եղբայրը, որն ասաց, թե բոլորն էլ գիտեն՝ ինչպես է մահացել իր եղբայրը, բավական է ամեն անցորդի հարցնես՝ նա կասի, թե ինչպես է դա եղել: Առիթ ունեցանք համոզվելու՝ Թբիլիսիում Միխայիլ Սահակաշվիլիի նկատմամբ իրոք չկա նախկին էնտուզիազմը: Հասարակ քաղաքացիները, որոնց հետ

«Ձեռքներդ հեռու Ռուսաստանից»

ՆԱՏՕ-ին եւ հայաստանյան նատօամետ ուժերին ասում է Ռուբեն Թովմասյանը Աշխարհաքաղաքական գործընթացներում ՆԱՏՕ-ի դիրքորոշումը խիստ անհանգստացնում է Հայաստանի կոմունիստական կուսակցությանը՝ ի դեմս կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի: «Չկա Սովետական Միությունը, վարշավյան պայմանագիրը, եւ այս պայմաններում ՆԱՏՕ-ն ավելի ու ավելի է ուժեղանում եւ մոտենում ԽՍՀՄ սահմաններին՝ հիմնական թիրախ ընդունելով Ռուսաստանը: Ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ է այդ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031