Օրվա լրահոսը
ԽՈՇՏԱՆԳՈՒՄԸ ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ Է
Լոռու մարզի դատախազությունում խոշտանգումների մասնակիցներին ու պատասխանատուներին խրախուսել է ինքը՝ ՀՀ նախագահը: Սեպտեմբերի 6-ին Երեւանում ՀՀ ոստիկանություն բերման էր ենթարկվել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբոր որդին՝ Արման Դարբինյանը: Հիշեցնենք, որ Ա. Դարբինյանին ձերբակալելուց անմիջապես հետո նրան պատկանող «Կրայսլեր» մակնիշի 36 US 001 պետհամարանիշի ավտոմեքենայի բանալիները ոստիկանները նրա ձեռքից վերցրել էին, եւ այն շուրջ մեկ ժամ
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
ՀՅԴ-ի եւ «Օրինաց երկրի» անցած շաբաթավերջին անցկացրած միջոցառումները ՀՅԴ-ն դեմ է միահեծան իշխանությանը ՀՅԴ նախագահի թեկնածուներ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ու ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել են Մասիս քաղաքի բնակչության հետ: «Երկիր մեդիա» հեռուստաընկերության համաձայն՝ երկու թեկնածուներն էլ վստահություն են հայտնել, թե երկրի զարգացման առումով ճիշտ է, որ Հայաստանի նոր
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ՝ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Հոկտեմբերի 26-ին, ժամը 17:00-ին, Երեւանի Ազատության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք: Հանրահավաքում ելույթ են ունենալու «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Լուժկովի նվերից բացի՝ հայկական գրքեր
«Առավոտին» էին դիմել թիվ 132 միջնակարգ դպրոցի մի քանի ծնողներ, որոնց անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում: «Մշտապես գրքերի հետ կապված խնդիրներ ենք ունենում: Ամեն տարի գումար են հավաքում եւ բաժանում դասագրքերը, բայց դրանց մի մասը այդպես էլ չի օգտագործվում: Տարեվերջին ոչ մի անգամ չբացած դասագրքերը կրկին վերադարձնում ենք դպրոցին: Այս տարի եւս 5-8-րդ դասարանների մաթեմատիկայի,
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ քսաներորդ ՔԱՅԼՈՂ ԴԱՍԱԿԱՆ Բիձեն խղճահարությամբ մեզ նայեց, այնուհետեւ նայեց Արոյին ու ասաց՝ «հրավիրյալները քամու բերանին մշտապես ճոճվող մահկանացուներ են. նրանց բախտը մշտապես մազից է կախված», եւ Արոն զարմացած հարցրեց՝ «այսինքն», եւ Բիձեն վերստին խղճահարությամբ մեզ նայեց, չափազանց մեղմ ժպտաց, այնուհետեւ նայեց Արոյին ու ասաց՝ «այսինքն, կուզենք կհրավիրենք, չենք ուզի՝ չենք
ԳԱՎԱՌԱԿԱՆ ԴԵՐԱՍԱՆԸ՝ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ըստ Վ. Աճեմյանի անվան թատրոնի երիտասարդ դերասանուհի Անահիտ Մութաֆյանի, «թատերական» չինովնիկները այդ վիճակը կանխելու համար պարտավոր են «դռնբաց» քննարկումներում հարցերը լուծել: Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնի երիտասարդ դերասանուհի, Մետաքսյա Սիմոնյանի անվան «Արտիստ» եւ հանրապետական երիտասարդական փառատոների դափնեկիր Անահիտ Մութաֆյանը կարճ ժամանակահատվածում՝ 2004-ից խաղացել է մոտ մեկ տասնյակ դերեր, այդ թվում՝ Վարդիթեր (Պ. Պռոշյան՝ «Սոս եւ
Այնուամենայնիվ, սրտներում նստվածք է մնում
Մարդիկ կայունություն են ուզում, բայց ցանկանում են նաեւ, որ իրենց կյանքը կախված չլինի «վերեւներից»: Խորհրդարանական ընտրություններից հետո սոցիոլոգիական հարցումներից մեկը փորձում էր պարզել, թե ով է ամենաչսիրված քաղաքական գործիչը: Արդյունքներն ապշեցուցիչ էին: Ցուցակի անհասանելի լիդերն էր ԱԼՄ հոլդինգի եւ ԺԿ ղեկավար Տիգրան Կարապետյանը: Բայց չէ՞ որ դա նույն «Կարապետիչն» է, որն ամեն երեկո սեփական հեռուստաընկերությունում
ՖՈՒՏԲՈԼԸ ԿԱՆԱՆՑ ԷԼ Է ՍԱԶՈՒՄ
Ըստ ՖԻՖԱ-ի կանխատեսումների՝ 2010թ. կին ֆուտբոլիստների թիվը կհավասարվի տղամարդ ֆուտբոլիստների թվին: Եվրոպայի ամենահյուսիսային երկրի՝ Նորվեգիայի Թագավորության բնակիչներն ունեն մի քանի պաշտամունք, որից մեկը սպորտն է: Այս երկրում, որի տարածքի մեկ երրորդը գտնվում է բեւեռային գոտում, ձմեռը շատ երկար է տեւում: Հենց դրանով է բացատրվում երկրում ձմեռային մարզաձեւերի մասսայականությունը: Նորվեգիայի մարզիկները ձմեռային օլիմպիական խաղերում եւ աշխարհի
Լրագրողներին «քցե՞լ» է
«Սպորտ եւ մեդիա» փառատոնի կազմակերպման համար Ալեքսանդր Բոյկոն գումարներ է վերցրել եւ անհետացել: Ինչպես բազմիցս գրվել է մեր թերթում եւ այլ լրատվամիջոցներում, այս տարվա սեպտեմբերի 24-30-ը Ստամբուլում պետք է կայանար «Սպորտ եւ մեդիա-2007» 2-րդ մարզական խաղերի մրցույթ-փառատոնը, որին մասնակցելու էին տարբեր երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Միջոցառման նախաձեռնողն էլ «Միր սպորտա» պարբերականի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բոյկոն էր:
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ԿՏԵՍՆԵՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ»
«Առավոտի» հետ հեռախոսազրույցում խոստացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը Հուլիսի 7-ին Ամերիկայի Բրիջպորտ քաղաքում իր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերայում ֆիլիպինցի Նոնիտո Դոնեյրից կրած միակ պարտությունից եւ IBF-ի ու IBO-ի չեմպիոնական գոտիներից զրկվելուց հետո վանաձորցի Վախթանգ (Վիկ) Դարչինյանը հոկտեմբերի 20-ին կրկին մտնելու է ռինգ: Այդ օրը նա Սիդնեյի «Auburn RSL Club»-ի մարզասրահում մենամարտելու է արդեն իր սովորական քաշից
ՀԱՐԵՎԱՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ ԱՏՈՒՄ ԵՆ
Բաքվում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ըմբիշների նվաճած մեկ բրոնզե մեդալն ու օլիմպիական երկու ուղեգրերը առանձնակի արժեք ունեն մեզ համար: Որքան էլ երեւակայենք, միեւնույն է, դժվար է ամբողջականորեն պատկերացնել, թե մեր պատվիրակության անդամները հարեւան հանրապետությունում աշխարհի առաջնության ողջ ընթացքում հոգեբանական ինչպիսի՞ ճնշման տակ են գտնվել, իսկ մարզիկներն ի՞նչ պայմաններում են մտել մրցագորգ: Բաքվում տիրած
«Ես սիրում եմ օրիգինալ երեւալ»
Ապագա ռեժիսոր Էրիկան իր տարօրինակ ու գունեղ հագուստներով «շոկ» է առաջացնում Երեւանում «Ես սիրում եմ օրիգինալ երեւալ ու դրա համար ամեն ինչ անում եմ: Բացում եմ զգեստապահարանս, ընտրում ամենավառ գույներ ունեցող շորերս, իրար վրա հագնում եմ եւ ամեն ինչ պատրաստ է՝ ուշադրության կենտրոնում եմ»,- ասում է Էրիկան: Յուրահատուկ արտաքին ունենալու, ուշադրության կենտրոնում հայտնվելու համար նա
ՀԵԾԱՆԻՎԸ՝ «ՇԵՖԱԿԱՆ» ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑ
Ի տարբերություն հայաստանյան բուհերի ռեկտորների, նորվեգացիներն ու շվեդները հեծանիվով են աշխատանքի գնում: Վահրամ Տեր-Մաթեւոսյանն այն եզակի հայաստանցի երիտասարդներից է, որը կրթություն է ստացել Նորվեգիայում: Այդ երկրի կրթական հիմնադրամի «Քվոտա» կոչվող ծրագրով, որը կրթական մրցութային տեղեր է հատկացնում ԱՊՀ-ի եւ Արեւելյան Ասիայի մի շարք երկրներին, 2003-ին Վահրամը մեկնել է Նորվեգիա եւ ընդունվել Բերգենի համալսարանի դոկտորանտուրա՝ «Մերձավոր
Դատավորը փաստաբանի հետ չունի
Դիմել են կարգապահական հանձնաժողովին Երեկ ՀՀ փաստաբանների պալատում լրագրողների հետ հանդիպեցին փաստաբաններ Զարուհի Դանիելյանը, Նաիրա Խաչատրյանն ու Կարեն Մեջլումյանը: Նրանք վրդովված էին Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավոր Արա Կուբանյանի դրսեւորած վարքագծից: Կարեն Մեջլումյանն իր հետ բերել էր դատարանների նախագահների խորհրդի թիվ 77 որոշումը, ուր հաստատվել էր «Դատավորի վարքագծի կանոնագիրքը»: Ըստ փաստաբանի, Ա. Կուբանյանը խախտել
ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՓՈՒՄ Է ՏԵՂՈՒՄ
ՀՀ ոստիկանության շենքում «Պանդոկ» ռեստորանի տնօրեն Լեւոն Գուլյանին ինքնասպանության հասցնելու գործով Երեւանի դատախազության կողմից անցկացվող նախաքննությունը 5 ամիս է, ինչ որեւէ արդյունքի չի հասնում: Երեկվա մամուլի ասուլիսում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ, փաստաբաններ Արամ Կարախանյանը եւ Հրայր Ղուկասյանը հայտնեցին, որ թեեւ Գուլյանի զոհվելուց անցել է արդեն 5 ամիս, բայց գործով «որեւէ անձ որպես կասկածյալ կամ մեղադրյալ չի
Բնակիչները հրաժարվում են վարձերը վճարել
Քանի որ համատիրությունը ոչ միայն շենքի խնդիրներով չի զբաղվում, այլեւ աչք է փակել ապօրինի շինարարության վրա: Մաշտոցի պողոտայի 14 շենքի 1-ին մուտքի եւ Խորենացի 2-րդ շենքի բնակիչներն իրենց համատիրությանը բնակվարձերի մեծ պարտքեր ունեն, քանի որ 4 տարի է՝ հրաժարվում են վճարումներ կատարել: Բնակիչների ներկայացմամբ, իրենք այդ գումարները միտումնավոր չեն վճարել, փորձելով այդ կերպ իրենց բողոքն
ՈՍԿՈՒ ՆՈՐ ԳՈՐԾԱՐԱՆ՝ ՄԵՂՐԻՈՒՄ
Մեղրեցիները մտավախություն ունեն, որ իրենց քաղաքում կառուցվող ոսկու գործարանը շրջակա միջավայրին վնաս կհասցնի: Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ոսկու հանքերում կատարած ուսումնասիրություններից պարզվել է, որ ներկայումս Լիճքվազ-Թեյի հանքավայրում կա մոտ 17, իսկ Տերտերասարի հանքում՝ 3 տոննա մաքուր ոսկի: Նախնական հաշվարկներով, 1 տոննա հանքանյութի մեջ ոսկու միջին պարունակությունը Տերտերասարի հանքավայրում՝ 10, իսկ Լիճքվազ-Թեյում՝ 5 գրամ է: Հոկտեմբերի
Պայթյուններից մարդիկ լեղապատառ են լինում
«էլիտար» շենքի կառուցապատման պատճառով հարեւան շենքերի բնակիչներն ամեն օր սրտի կաթիլներ են խմում, որ հանգստանան: «Մենք ամեն օր վեր ենք թռնում ձայներից: Էնպիսի պայթյուններ են լինում, որ թվում է՝ շենքն ուր որ է փուլ է գալու: Եթե պայթյունի ժամանակ դրսում ենք լինում՝ ինչ ասես, որ գլխներիս չի թափվում՝ էլ քարեր, փոշի, մանր-մունր շինարարական թափոններ»,- «Առավոտին»
ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ՄԱՐԶԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
«Հայփոստի» տնօրինությունը հիմա էլ կադրերի զանգվածային կրճատումներ է սկսել անել ընկերության մարզային մասնաճյուղերում: Օրերս «Հայփոստի» հոլանդացի նոր ղեկավարները առանց որեւէ պատճառաբանության աշխատանքից ազատել էին ընկերության մոտ 270 աշխատակցի: Ընկերությունը նույնպիսի կադրային քաղաքականություն է իրականացնում նաեւ մարզերում: Միայն վերջին օրերին Գյումրիի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Լոռվա մարզերի մասնաճյուղերում մի քանի տասնյակ աշխատակից է գործից ազատվել. ընկերության տնօրինությունը
ՀԱՐԿԱՎՈՐ Է ԱԶԳԸ ՄԻԱԲԱՆՈՂ ԾՐԱԳԻՐ
«Առավոտի» հարցին՝ որքանո՞վ է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հավանական համարում Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ վարչապետ դառնալը պուտինյան ճանապարհով, պարոն Գեղամյանը պատասխանեց իրեն հատուկ ոճով: Ըստ մեր զրուցակցի՝ «Վլադիմիր Պուտինը իր իշխանավարության տարիներին հնարավոր նման հանգուցալուծման համար կատարել է տրամաբանական մի շարք քայլեր. ասենք՝ ՌԴ Պետդումային 8 անգամ ուղերձ է հղել: Դրանց հանրագումարում ծնվեց եռամյա
Կհանդիպեն հայրենիքում
Նոյեմբերին Երեւանում տեղի կունենա ՀՅԴ-ռամկավարներ համատեղ համաժողով Ամիսներ առաջ Դաշնակցության առաջարկությամբ Փարիզում կայացավ Սփյուռքում գործող հայկական երեք ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը՝ «Սփյուռքում համաձայնեցված գործունեություն ծավալելու» օրակարգով: Արդյունքում՝ հաջորդ հանդիպման ժամանակ Դաշնակցության կողմից առաջարկ է ներկայացվել աշնանը Հայաստանում համատեղ համագումար գումարել եւ վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերել: Այդ համագումարը կգումարվի արդեն նոյեմբերի 1-7-ը ընկած ժամանակահատվածում: Մեր աղբյուրի
ԵՐԿՐԻ «ԿԵՂՏՈՏ ՍՊԻՏԱԿԵՂԵՆԸ»
Այնուամենայնիվ՝ չցուցադրե՞լ այն, թե՞ ուղղակի չունենալ Լրագրողներն ու քաղաքական գործիչները հաճախ են լսում, թե չարժե սեփական Հայրենիքի թերությունների մասին խոսել օտարների ներկայությամբ, կամ՝ ինչպես ժամանակին կշտամբեցին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի նախկին պատվիրակության ընդդիմադիր պատգամավորներին՝ այլոց «ցուցադրել մեր կեղտոտ սպիտակեղենը»: Սակայն միշտ էլ գտնվում են անձինք, որոնք իրենց համոզմունքների ու տեսակետների մասին հայտնում են՝ անկախ
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՎԱՔՎԵՑԻՆ
ՀՀ առաջին նախագահի համակիրները երեկ հանդիպել են Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հավաքվել էին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու անհրաժեշտության շուրջ առանձին-առանձին տեսակետներ արտահայտած եւ նրա թեկնածությանն այլընտրանք չգտած քաղաքական թվով 10 ուժեր, նաեւ անհատ գործիչներ ու հասարակական մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպմանը, մեր տեղեկություններով, ներկա են եղել նաեւ ՆԺԿ-ի նախկին
ԹԱԹԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ ԱՐԵՑ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
Հոկտեմբերի 11-ին Թբիլիսիի կոնսերվատորիայի չորս հազար տեղանոց դահլիճը լցրել էին Թաթա Սիմոնյանի երկրպագուները: Նշենք, որ հայկական ժամանակակից ռաբիսի արքայազնի երկրպագուների պակաս չկա նաեւ Վրաստանում, եւ նրա համերգի ունկնդիրները ոչ միայն տեղացի հայերն էին: Համերգին մի կերպ տոմս ճարած տեղացիներից մեկն իր տպավորությունն «Առավոտին» այսպես փոխանցեց. «Մեծ հարսանիք էր»: Պատմեց, որ ոստիկանները խոչընդոտել են նաեւ բեմի
Լինե՞լ, թե՞ չլինել. սա չէ խնդիրը
Այլ այսօր եւ այսու խնդիրն այն է, թե ինչպես լինել, ում համար լինել եւ հանուն ինչի լինել. երբ դատավոր չես, բայց ուզում ես դատողություններ անել, ու երբ քո խիղճը մաքուր է, քո առջեւ բացվում են ամենապարզ ճշմարտությունները, որոնք անհասու են քեզ, եթե շահն է առաջնորդում, եւ երբ տեսնում ես քո երկրի արդեն նշմարվող հաջորդ նախագահին,
ԽՈՅ 21.03-20.04: Եթե ցանկանում եք հաջողություն ունենալ, կանանց հետ սերտ կապեր պահպանեք: ՑՈՒԼ 21.04-21.05: Դուք այսօր առավել զգայուն եք, քան երբեւէ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Դուք հոգեպես կայուն եք: Դրա համար էլ աշխատեք ձեզ հանգիստ պահել: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Գործնական հանդիպումները լավ պտուղներ կտան: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Այսօր ձեր գրավիչ տեսքը կօգնի ազդեցություն գործել շրջապատի վրա: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Հաջողությունը
ԱՅՍ ԱՆԳԱՄ՝ ԵՎՐՈՊԱՅԻ «ԲՐՈՆԶ»
Անթալիայում ավարտվեցին շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց ակումբային առաջնությունները Հայաստանի կանանց չեմպիոն Երեւանի «Միկան», որի կազմում հանդես էին գալիս Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մայա Չիբուրդանիձեն, Նինո Խուրցիձեն (երկուսն էլ՝ Վրաստան) եւ Լիանա Աղաբեկյանը, եզրափակիչ տուրում 3:1 հաշվով պարտության մատնեց Վրաստանի «Ինտերպլաստ Թբիլիսի» ակումբին եւ 10,0 միավորով դարձավ բրոնզե մեդալակիր: Դանիելյանն առավելության հասավ Քեթեւան Արախամիա-Գրանտի, Խուրցիձեն՝
Հայելի» ակումբը բանավեճի ձեւաչափը չի փոխելու
Հավաստիացնում է արդեն երկամյա ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը Հոկտեմբերի 15-ին կնշվի «Հայելի» բանավեճի ակումբի հիմնադրման երկու տարին: Ակումբի նախագահ եւ վարող Անժելա Թովմասյանը հայտարարում է, որ «Հայելին», ինչքան էլ դժվար լինի, շարունակելու է գործել նույն՝ բանավեճի ձեւաչափով ու առանց թեմատիկ սահմանափակումների բարձրացնելու է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային հարցեր: Արդեն գործում է hayeli.am կայք-էջը, որտեղից կարելի
«ՀԱՄԱԶԳԱՅԻՆՆ» ՈՒՐԻՇ Է
Երիտասարդ կատարողների մրցույթի մասին այս կարծիքին է գործիքավորող Արա Թորոսյանը Հայաստանյան հեռուստաընկերությունները այլեւս որդեգրել են նոր քաղաքականություն, այն է՝ մեծ հեռուստալսարան ու հեղինակություն վայելող արեւմտյան ծրագրերի հայկականացում: Ի տարբերություն «Հայսուպերսթար», «Ժողովրդական երգիչ», «Մենք ենք, մեր սարերը» եւ մյուս ծրագրերի, շուրջ 2 ամիս առաջ «Արմենիա» TV-ով մեկնարկած «Համազգային աստղ» երիտասարդ երգիչների մրցույթը շատ է տարբերվում: Թեկուզ
Զգուշացեք ստախոս վարպետներից
Պատասխանողը դատարան չի եկել Հոկտեմբերի 11-ին Երեւանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում, դատավոր Իշխան Բարսեղյանի նախագահությամբ, հայցվորի ներկայությամբ եւ պատասխանողի բացակայությամբ լսվում էր քաղաքացի Անդրեյ Զաքարյանի դիմումը՝ Սերգեյ Գալստյանից գումարի բռնագանձման պահանջի մասին: Պարզվեց, որ Սերգեյ Գալստյանը պարտաճանաչ չէ ոչ միայն դատարան ներկայանալու հարցում, այլեւ՝ մարդկանց հետ շփումներում: Եվ քանի որ Սերգեյ Գալստյանը պատշաճ ծանուցված


















































