Օրվա լրահոսը

«ՌԵՔՎԻԵՄԸ ԶՈՒՏ ՄԱՀԵՐԳ ՉԷ»

Ըստ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, այն նաեւ մահին հաղթելու կոչ է Ազգային օպերային թատրոնում ապրիլի 24-ին Հայաստանի երիտասարդական նվագախմբի, Պետական ակադեմիական երգչախմբի եւ մենակատարների մեկնաբանմամբ կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»: Երիտասարդ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը առաջին անգամ կղեկավարի մոնումենտալ այս ստեղծագործությունը, իսկ ակադեմիական երգչախմբի երկացանկում համաշխարհային երաժշտական գրականության բարձրարժեք ռեքվիեմները (Մոցարտ, Վերդի, Բեռլիոզ, Ֆորե) նորություն չեն: Ժամանակին տարբեր նվագախմբերի

Բլոգինգ կամ խոսքի ազատության նոր ամբիոն

Ազնվություն, թափանցիկություն, անկախություն՝ այս պարզ կանոններին պետք է ենթարկվի բլոգով զբաղվող յուրաքանչյուր անհատ: Նորագույն հաղորդակցման միջոցների կիրառման պայմաններում գնալով ավելի մեծանում է քաղաքացու լսելի լինելու հնարավորությունը: Ավանդական դարձած լրատվամիջոցների՝ թերթերի, ամսագրերի, ռադիոյի եւ հեռուստատեսության կողքին, որոնք դյուրությամբ են վերահսկվում տվյալ երկրի կառավարության կողմից եւ որոշակի սահմանափակումներ մտցնում առկա խնդիրների լիարժեք լուսաբանման համար, ինտերնետը տալիս է

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿՎԱՐՏԵՏ

Վաղը Ֆրանսիայում անց են կացվելու նախագահական ընտրություններ Ֆրանսիայի 74 տարեկան նախագահ Ժակ Շիրակի 12-ամյա կառավարումից հետո, այս կիրակի անցկացվող նախագահական ընտրությունները խոստանում են թարմություն մտցնել ֆրանսիացի քաղաքական գործիչների ցանկում՝ ընտրազանգվածին հրապուրելով նոր սերնդի քաղաքական գործիչներով. առաջատար մրցակիցներից երեքը 50-ն անց է: Սակայն ընտրողների մեծամասնությունը վարանում է եւ դեռ չի կողմնորոշվել՝ որ թեկնածուի օգտին քվեարկել: Ըստ

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԸ՝ «ԳՈՒՆԱՎՈՐ» ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹՈՒՄ

Ֆրանսիացի վավերագրողները փորձում են ապացուցել, որ դրանք նախագծվում են ԱՄՆ-ում Միայն երկու «գունավոր» հեղափոխությունների համար՝ իրականացված Ուկրաինայում եւ Ղրղըզստանում, ԱՄՆ-ն ծախսել է ավելի քան 110 մլն դոլար: Այսպիսի տվյալ են վկայաբերում մեծ աղմուկ հանած «Ռեւոլյուցիա. քոմ, ԱՄՆ, Արեւելքի նվաճումը» ֆրանսիական վավերագրական ֆիլմի հեղինակները: Իրենց ստեղծագործական պրպտումների արդյունքում վերջիններս եկել են այն եզրակացության, որ «գունավոր» հեղափոխությունների

ԲԱՑՎԵՑ Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ

Երեկ Երեւանում բացվեց Կարեն Դեմիրճյանի թանգարանը: Ինչպես բացման հանդիսավոր արարողությանը նշեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, թանգարանի բացումը Կ. Դեմիրճյանի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ իրականացվող միջոցառումներից մեկն է: «Նոյյան տապանի» փոխանցմամբ, փոխքաղաքապետի խոսքերով, թանգարանի ստեղծման նպատակն է ի մի բերել անվանի պետական գործչի կենսագրությանն առնչվող բոլոր նյութերը, դրանք հասանելի դարձնել բոլորին:Դեռեւս 2001թ. հունվարին ՀՀ կառավարությունը որոշում էր

Մեթյու Բրայզան դժգոհ է «Գազպրոմից»

Ռուսաստանը շրջանցելուն ուղղված՝ Արեւմուտքի պրպտումները շարունակվում են Չնայած Ռուսաստանի հետեւողական հավաստիացումներին, թե «Գազպրոմը» սոսկ տնտեսական կառույց է, որը գործում է բացառապես քաղաքակիրթ բիզնեսի շրջանակներում, Արեւմուտքում ռուսական էներգետիկ այս հսկայի նկատմամբ ձեւավորված անվստահությունը շարունակում է աճել: Ու եթե Հին աշխարհի ներկայացուցիչները, որոնք Ռուսաստանի գազից անմիջական կախվածության մեջ են, հետեւաբար՝ հնարավորինս մեղմում են իրենց դժգոհությունն ու այն

ՌՈՒՍՆԵՐԻՆ «ՀԱՆԳՍՏԱՑՆԵԼՈՒ» ՋԱՆՔԵՐԸ ԼՐՋԱՆՈՒՄ ԵՆ

Մոսկվա են մեկնում Ռոբը եւ Կոնդին ԱՄՆ Հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) նոր ծրագիրը, որի շրջանակներում Վաշինգթոնը նախատեսում է ՀՀՊ համակարգի որոշ տարրեր տեղակայել Արեւելյան Եվրոպայի տարածքում, շարունակում է մնալ միջազգային թեժ ու բազմակողմ քննարկումների առարկա: Հիմնական բանավեճը, սակայն, ծավալվում է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ: Ու թեեւ Պետդեպի եւ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ

Լեւոն Մկրտչյանը գովեց իր բարեփոխումները

Իսկ նախընտրական փուլում քաղաքական ուժերի պահվածքը կոռեկտ որակեց Երեկ «Ուրբաթ» ակումբում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հանդիպեց լրագրողների հետ: Ասուլիսի թեման կրթական համակարգ ներմուծված նորություններն էին: Դաշնակցական նախարարն ընդամենը մեկ նախադասությամբ անդրադարձավ ընտրություններին, ասելով, որ քաղաքական ուժերն իրենց բավական կոռեկտ են պահում նախընտրական փուլում, այնուհետեւ խոսեց կրթական ոլորտից: Պրն Մկրտչյանի ձեւակերպմամբ, «վերջին երեք տարիների ընթացքում կրթական

ԹԵՍՏԵՐԸ՝ ԽԻՍՏ ԳԱՂՏՆԻ ՓԱԹԵԹՆԵՐՈՒՄ

Շրջանավարտներին դրանք կտրվեն «կուսական» տեսքով Այս տարի միջնակարգ դպրոցների ավելի քան 50000 շրջանավարտ պետական ավարտական եւ բուհերի ընդունելության քննություններ կհանձնի նոր՝ միասնական համակարգով: Ընդ որում՝ 15000-ը կհանձնի միասնական քննություն, 37000-ը՝ ավարտական: ՀՀ ԿԳ նախարարության Գնահատման եւ Թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Վանյա Բարսեղյանը տեղեկացրեց, որ հայտագրման գործընթացը հիմնականում ավարտված է՝ բացառությամբ առանձին դեպքերի: Օրինակ, Վազգեն Սարգսյանի

Վերաքննիչը մերժեց նախկին դատապարտյալին

Երեկ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը հրապարակեց ապրիլի 20-ի դատական դռնբաց նիստի վճիռը Նախկին դատապարտյալ Հայկ Վարդանյանը Ազգային անվտանգության ծառայության տարածքում գտնվող «Երեւան-կենտրոն» մեկուսարանում կորցրել է տեսողությունը: Ազատազրկման վայրից դուրս գալով նա վնասի՝ 100.000.000 դրամի հատուցման պահանջով դիմել էր դատարան՝ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության ու ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության դեմ: Ապացույցների մեջ դրվել էր

ԸՆԹԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՏՈՒԺՈՂՆ ԷՐ

Յուրի Վոլֆսոնը, ըստ մեղադրողի, «վարկաբեկում է մեր պետական այրերին» Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում, Սամվել Ուզունյանի նախագահությամբ, շարունակվեց ԱԱԾ փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնի եւ մանկավարժ Սիլվա Ասատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում են ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ մահափորձի կազմակերպման եւ իրականացման մեջ: Դատարանը երեկ եւ դրան նախորդած երկու օրերին

Տունը խլել են եւ անօթեւան թողել

Բնակչին խոստացել են նոր բնակարան տալ, բայց խաբել են «Արդեն 18 տարի վարձով եմ ապրում, խաբեցին ու տունս ձեռքիցս առան: Այս երկրում ոչ մեկի վրա չես կարող հույս դնել, ոչ մի օրենք չի գործում: Ոչ տանս գումարն են տալիս, ոչ էլ ինձ հասանելիք բնակարանը»,- «Առավոտին» այսպիսի դժգոհություն հայտնեց Շողիկ Հովհաննիսյանը: Նա 19 տարի առաջ Ավետիսյան-Գրիբոյեդով

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԸ ԹԱՔՆՎԱԾ ԵՆ

Մեր երկրում նրանք իրենց պարտնյորներին գտնում են հիմնականում ինտերնետի միջոցով Նարեկին 9 տարեկանում բակի տղաները բռնաբարել են: Մի քանի տարի անց, երբ նա հասուն տղամարդ է դարձել, հասկացել է, որ իրեն արդեն ձգում են միայն տղաները, իսկ հակառակ սեռի նկատմամբ նա ոչինչ չի զգացել: Նարեկն իրեն իսկական աղջիկ է զգում: Այդպիսին է նրան դաստիարակել իր

Քոչարյանին բաժին հասան «տառապած ծերերը»

ԱԺԿ-ի հանդիպումները Գյումրիում «Թեկնածուի հետ հանդիպման պետք է գա ոչ թե ժողովուրդը, այլ դու պետք է գնաս ժողովրդի մոտ, այս ձեւով ավելի հստակ ես պատկերացնում ժողովրդի իրական տրամադրությունները. մենք ոչ միայն հաղորդում ենք նրանց՝ ինչ մենք ենք ուզում, այլ լսում ենք նրանց, իսկ ամբիոնային մեթոդը արդեն հնացած է, իրեն սպառած եւ միգուցե կոպիտ հնչի, բայց

«ՀՀԿ-Ն ԱԺ-ՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ Է ԴՈՄԻՆԱՆՏ ՈՒԺ»

«ՀՀԿ-Ն ԱԺ-ՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ Է ԴՈՄԻՆԱՆՏ ՈՒԺ» Համոզված է կուսակցության նախընտրական շտաբի պետի տեղակալ Կարեն Կարապետյանը – Մինչեւ վերջերս անցկացված, այդ թվում՝ «Գալափ» միջազգային սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի սոցհարցումներով «Հանրապետականն» իր վարկանիշով զիջում էր «Բարգավաճ Հայաստանին»: Բայց ե՛ւ տեղական, ե՛ւ միջազգային սոցիոլոգների վերջին հարցումներով այս կուսակցություններն իրենց վարկանիշով փոխատեղվել են: Ինչպե՞ս եք դա բացատրում: – Այո, մարտ

Տունը խլել են եւ անօթեւան թողել

Բնակչին խոստացել են նոր բնակարան տալ, բայց խաբել են «Արդեն 18 տարի վարձով եմ ապրում, խաբեցին ու տունս ձեռքիցս առան: Այս երկրում ոչ մեկի վրա չես կարող հույս դնել, ոչ մի օրենք չի գործում: Ոչ տանս գումարն են տալիս, ոչ էլ ինձ հասանելիք բնակարանը»,- «Առավոտին» այսպիսի դժգոհություն հայտնեց Շողիկ Հովհաննիսյանը: Նա 19 տարի առաջ Ավետիսյան-Գրիբոյեդով

Ոստիկանությունն աշխատում է

Մանրամասներ «Վստրեչում» կատարվածի մասին ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում երեկ նոր մանրամասներ էին տեղադրվել ապրիլի 19-ին Արցախի եւ Ռոստովյան փողոցների խաչմերուկում՝ «Վստրեչում», տեղի ունեցած մահափորձի դեպքի առնչությամբ: Հիշեցնենք, որ այդ փողոցի սկզբնամասում անհայտ անձինք կրակահերթ էին արձակել եւ պայթուցիկ սարք էին նետել «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի թաղային հեղինակություն Արամ Վարդանյանի եւ նրա ընկերների ուղղությամբ: Ըստ երեկ

«ԽՈՍԱ, ԽՈՍԱ, ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՃԻՇՏ ՄԱՐԴ»

Երեկ թալինցի մի տղամարդ հիացմունքով լսում էր Արտաշես Գեղամյանի ելույթը Արտաշես Գեղամյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ այցելեց հանրապետության 34-րդ բնակավայրը: Թալինի մշակույթի տան հրապարակում հավաքված բազմությունը «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահին դիմավորեց աղուհացով, դհոլ-զուռնայով եւ ԱՄ կուսակցության սպիտակ դրոշներով: Միակ հռետորը, ինչպես սովորաբար լինում է «Ազգային միաբանության» հանրահավաքներին, կուսակցության նախագահն էր: Արտաշես Գեղամյանը առանց հոգնելու եւ

ԱՅՍՊԵՍ ԲԱՑՎԵՑ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ

«Կարեն Դեմիրճյան» թանգարանի բացումը երեկ իրականացրին՝ ելույթներով հանդես եկան եւ կարմիր ժապավենը կտրեցին Ռիմա Դեմիրճյանն ու վարչապետ Սերժ Սարգսյանը: Բացման արարողությանը ներկա ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ըստ «Ա1+»-ի՝ ձեռքսեղմումով չբարեւեց ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին, թեեւ վերջինիս հետ բավական բարիդրացիական հարաբերություններ ունի: Ժապավենը կտրելուց հետո վարչապետը եւ պաշտոնյաները սկսեցին շրջել թանգարանով: Այդ

ԱՅԴ ԿՈՐԾԱՆԻՉ ՄԱՐՔՍԻՍՏԸ

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը երեկ դուրս եկավ աստղային երկնակամարից: Բայց ժողովուրդը նրան կվերադարձնի՛: 4 կուսակցություններից, որոնց ընտրարշավն ինձ հանձնարարել է լուսաբանել մեր գլխավոր խմբագիրը՝ ամենահաճույքովն անդրադառնում եմ Հայաստանի մարքսիստական կուսակցությանն ու նրա առաջնորդին: Ակնկալում էի, թե նրա քարոզչությունը լուսաբանելու ընթացքում ի վերջո կմասնակցեմ «Երկու աստղ»-ի նկարահանումներին: Սակայն ավա՜ղ՝ Դավիթ Հակոբյանին երեկ դուրս թողեցին նախագծից:

ԽՈՍՔ ԱՅՍՈՒ

Հետաքրքիր է, չէ՞, որ մարդը իր կյանքի ընթացքում ընտրության անսահման հնարավորություն ունի, բացի երեք բանից. մարդը չի կարող ընտրել իր հայրենիքը, չի կարող ընտրել իր ծնողներին եւ անհնարին է ընտրել սեփական զավակներին: Մարդը հնարավորություն ունի նույնիսկ իր մահվան օրն ընտրել, բայց ոչ ծննդյան: Ահա, թե որտեղ է գաղտնիքը… Երեք սահմանափակում, որն ի սկզբանե Աստված դրել

Հայերը կմեկնեն Թաիլանդ

Տեղի Ռեգենտների դպրոցում նրանց կսովորեցնեն միջազգային փոխըմբռնում, ժողովրդավարություն եւ առաջնորդի ունակություններ: Մեկ տարի առաջ համաձայնագիր է ստորագրվել ՀՀ ԿԳ նախարարության եւ Թաիլանդի Ռեգենտների դպրոցի միջեւ: Հայաստանը ԱՊՀ երկրներից միակն է, որը համագործակցում է վերջինիս հետ: Երեկ ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը եւ Թաիլանդի Ռեգենտների դպրոցի հիմնադիր- նախագահ դոկտոր Վիրաչայ Տեչավիջիթը քննարկեցին այդ

ՀՈՍՊԻՏԱԼԻ ԲՈՒԺՔՈՒՅՐԸ ՊԱՏԻՎ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Պաշտպանության նախարարությունում, ինչպես միշտ, տեղյակ չեն Երեւանի կայազորային հոսպիտալի հատուկ դեպքերի բաժանմունքի հերթապահ բուժքույր Սուսան Ղալեչյանին այս տարվա հունվարի 5-ին զորամասի հրամանատար Գառնիկ Մկրտչյանի թիվ 1 հրամանով հայտարարվեց խիստ նկատողություն՝ «աշխատանքային վայրը լքելու, պարտականությունները չկատարելու համար»: Ս. Ղալեչյանը դիմեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին (այն ժամանակվա), ՀՀ գլխավոր դատախազություն, Մարդու իրավունքների պաշտպանին: Պաշտպանության նախարարության վերահսկիչ հանձնաժողովի

Արյուն կթափեն՝ չեն տա

Հանուն պետական կարիքների՝ եւս մի տարածք հայտարարվել է իրացման գոտի Շատ շուտով Հյուսիսային պողոտայի, Բուզանդի, Դալմայի այգիների բնակիչների շարքերը կհամալրեն եւ կառավարության առաջ ցույցի դուրս կգան նաեւ Ավան համայնքի Աճառյան-Ծարավ աղբյուր փողոցների հարեւանությամբ բիզնես ծավալող մի խումբ տնտեսվարողներ: Նրանց օբյեկտների տարածքը՝ մոտ 9400 քմ, կառավարության որոշմամբ, հանուն պետական շահի հայտարարվել է իրացման գոտի: Այդ տարածքում

ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՀԱՓՈՐՁԸ

Վերջին շրջանում դա սովորական դարձած դեպք է ՀՀ ոստիկանության երեկ տարածած հաղորդագրության համաձայն, ապրիլի 19-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Ռոստովյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել պայթյուն, եւ կրակոցներ են արձակվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 12.35-ի սահմաններում, դեռեւս ինքնությունները չպարզված մի խումբ անձինք նշված

Թիվ 36-ում ընտրակաշառք չկա

Դա փաստում են երեք թեկնածուներից երկուսը Շիրակի մարզի թիվ 36 ընտրատարածքը, որտեղ ընտրողների թիվը 54359 է, վերջերս համալրեց այն մի քանի ընտրատարածքների ցանկը՝ թիվ 19, 39, 36, որտեղ նախընտրական քարոզչության սկզբնական ժամանակահատվածում միջադեպեր գրանցվեցին: Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին թիվ 36 ընտրատարածքում խուլիգանության դեպքեր էին գրանցվել ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված երեք թեկնածուներից երկուսի՝ ԱԺ գործող պատգամավոր,

ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱԽՏՈՐՈՇ ԵՆ

Այս գնահատականը երեկ հնչեց ե՛ւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի, ե՛ւ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի քարոզչական հանդիպումներում: ՕԵԿ-ը՝ կարկուտի եւ անձրեւի տակ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարները Դավիթաշեն համայնքի բնակիչների հետ իրենց նախընտրական հանդիպումը գերադասել էին անցկացնել բաց երկնքի տակ: Նրանց երեկ դիմավորեցին աղուհացով: Հանրահավաքը սկսվելուց րոպեներ անց անձրեւը սաստկացավ, բայց այդ պայմաններում էլ հավաքվածները չէին հեռանում

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԻՆՉ-ՈՐ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆ ՊԱԿԱՍ Է

Կարծում է Եվրամիության կոնֆլիկտների լուծման եւ արտաքին քաղաքականության համալսարանական ցանցի անդամ Սարգիս Ղազարյանը: – Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ընտրություններից առաջ՝ դրսի հայացքով: – Դրսից նայես, թե ներսից, մի բան հստակ է՝ ժողովրդավարությունը նպատակ չէ, ժողովրդավարությունը գործընթաց է: Ես չեմ կարող գտնել մի պետություն, որտեղ կա ամբողջությամբ կայացած ժողովրդավարություն, որովհետեւ ժողովրդավարությունը ժողովրդի վերաբերմունքն է

ԱԶՆԻՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ

Թեեւ Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում առաջադրված թեկնածուները, մասնավորապես լուսանկարում պատկերված Արամ Մանուկյանը (ՀՀՇ) եւ Հրայր Կարապետյանը (ՀՅԴ) հուշագիր են ստորագրել՝ ազնիվ ընտրապայքար տանելու մասին, այդ հուշագրի կետերը ամեն քայլափոխի խախտվում են: Թե՛ այս եւ թե՛ մյուս թեկնածուները նշում են, որ բազմաթիվ են անձնագրեր հավաքելու, ընտրակաշառք բաժանելու եւ պաստառները միտումնավոր պատռելու դեպքերը:

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ՄՐՑԱԿԻՑԸ ՍԵԲԱՍՏԻԱՆ ԴԵՄԵՐՍՆ Է

Միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, ով պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր 22 մենամարտերն էլ գրանցել է իր օգտին (17-ը՝ նոկաուտով), հաջորդ մենամարտն անցկացնելու է մայիսի 26-ին՝ Բեռլինում: «Allboxing.ru»-ն տեղեկացնում է, որ Արթուրի մրցակիցը կանադացի Սեբաստիան Դեմերսն է: Ցայսօր նա անցկացրել է 20 մենամարտ ու բոլորում էլ հաղթել մրցակիցներին, ընդ որում 9-ը՝ նոկաուտով,

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031