Օրվա լրահոսը

Միկրոպլաստիկ է հայտնաբերվել տղամարդկանց սեռական գեղձերում․ նոր հետազոտություն

Toxicological Sciences ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդու ամորձիներում առկա միկրոպլաստիկի քանակը 3 անգամ գերազանցում է միկրոպլաստիկի այն քանակը, որը հայտնաբերվել է կենդանիներ սեռական գեղձերում և կնոջ ընկերքում։  Ինչպես նշել է հետազոտության հեղինակ, Նյու Մեքսիկոյի համալսարանի պրոֆեսոր Մեթյու Քեմփենը․ «Դրանք շատ հին պլաստիկի մանրագույն մասնիկներ են։ Մենք հիմա ենք հասկանում, թե մեր

Միջազգային մրցույթում դարձյալ լավագույնը ճանաչված բալետի արտիստի միակ երազանքը

Վերջերս Պերմում 18-րդ անգամ անցկացված Եկատերինա Մաքսիմովայի անվան Arabesgue ռուսական բալետի մրցույթին, որին մասնակցել են ավելի քան 200 արտիստներ եւ պարուսույցներ 14 երկրից, Երեւանի օպերայի եւ բալետի  ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը ճանաչվեց լավագույնը՝ արժանանալով առաջին մրցանակի։ Միջազգային ժյուրին գլխավորում էր բալետի ճանաչված արտիստ Վլադիմիր Վասիլեւը։ Ռազմիկ Մարուքյանին, վստահաբար, առանձնակի ներկայացնելու կարիք չկա.

Օրրանի հարևանությամբ իրականացվում է շինարարություն՝ դատարանի արգելքին հակառակ

Ի հեճուկս առկա վարչական դատարանի որոշման ( ՎԴ/9949/05/23) որը պարտադրում է կառուցապատող Արգամ Հովհաննիսյանին կասեցնել շինարարությունը Օրրանի հարևանությամբ, Ա. Հովհաննիսյանը արհամարհելով դատական որոշումը, շարունակում է ապօրինի շինարարական աշխատանքները։ Հրավիրում ենք բոլոր պատկան մարմինների ուշադրությունը անմիջապես արձագանքելու այս անօրինական գործողությանը։ Ի հիշեցում Օրրան բարեգործական կազմակերպությունը ահազանգում է իր հարևանությամբ կառուցվող ապօրինի շինարարության մասին, որը խախտելով օրենքով

Չարլզ Երրորդն արձակել է Խորհրդարանը․ Միացյալ Թագավորությունում ընտրություն կանցկացվի

Միացյալ Թագավորությունը հուլիսի 4-ին Խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատի ընտրություն կանցկացնի, հայտնել է երկրի վարչապետ Ռիշի Սունակը։ «Խոսել եմ Նորին Մեծություն Թագավորի հետ՝ խնդրելով արձակել Խորհրդարանը։ Թագավորն ընդունել է իմ դիմումը, և հուլիսի 4-ին մենք ընդհանուր ընտրություններ կունենանք»,– վարչապետի նստավայրի բակում հորդառատ անձրևի տակ հղած ուղերձում հայտարարել է Սունակը։ «Այնքան վտանգված աշխարհ, որքան Սառը պատերազմի ժամանակ»․

Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ

Մայիսի 24-ին, ժամը 08։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Renault» մակնիշի բեռնատարը

Ողբերգություն, անորոշության փուլ

Վերջին հանդիպումը` իրանա-ադրբեջանական պետական սահմանին, Խուդաֆերինի կամրջի տարածքում 2024թ. մայիսի 19-ի օրը մեր տարածաշրջանի հետագա զարգացումների վրա, անշուշտ, հետեւանքներ կունենա: Այդ օրը իրանա-ադրբեջանական պետական սահմանին Իրանի եւ Ադրբեջանի նախագահներ` Էբրահիմ Ռայիսիի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը կայացավ, ապա նրանց մասնակցությամբ տեղի ունեցավ երկու երկրների սահմաններին կառուցված ամբարտակների եւ հիդրոհանգույցների բացման արարողությունը։ Իրան-Ադրբեջան սահմանին գտնվող Խուդաֆերինի կամրջի

Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է գրանցվել

Ermenihaber. Թուրքիայի կառավարությանն առընթեր գործող «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) կողմից տարածված հայտարարության համաձայն՝ 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այն տեղի է ունեցել Թուրքիայի Չորում Նահանգի Մեջիթոզյու շրջանում: Խորությունը կազմել է 13.3 կմ: AFAD-ի հաղորդմամբ` ցնցումը զգացվել է նաև հարակից շրջաններում: Պաշտոնական աղբյուրներում երկրաշարժի հետևանքների մասին տեղեկություններ դեռևս չկան:

Ահազանգ իրավապահներին. դպրոցի տնօրենն իր՝ աշխատանքի չեկած մտերիմներին ձեւակերպել է պահակ, հնոցապան եւ հավաքարար

Վատնվել է 38.000.000 դրամ գումար, հաղորդումը եւ կից փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե

Հատուկ տարածքներ են տեղափոխվել 12 տրանսպորտային միջոցներ, որոնց ղեկին եղել են անչափահասներ

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 11.00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 12 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ: Ժամը 11.00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար և միջադեպեր չեն արձանագրվել։ ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ  

Իշխանությունը միայն վարչապետը չէ, և խորքային փոփոխությունները, որոնց մասին է հենց այս շարժումը, հնարավոր չէ իրականացնել մեկ հոգու փոփոխությամբ. Վահե Հովհաննիսյան

Շարունակության մասին պետք է հիմա մտածենք Ակնհայտ է, որ վարչապետի փոփոխությունը շարժման հիմնական պահանջն է, պրոցեսի առաջին տրամաբանական հանգրվանը։ Եվ միանգամայն հասկանալի է լայն շրջանակների ու տարբեր խմբերի բնական հավաքական պահանջը՝ լսել (ձևակերպել, ընտրել, որոշել) նոր վարչապետի թեկնածուի անունը։ Մենք գնում ենք դրան։ Սա է տրամաբանությունը, և սա է ուզում հասարակությունը։ Նոր վարչապետի թեկնածուի անվան

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի աջակցությամբ արցախցի Սարգսյանների ընտանիքը բնակարան է ձեռք բերել

Արցախցի Սարգսյանների՝ առանց ծնողական խնամքի մնացած հինգ երեխաների ընտանիքում ուրախալի իրադարձություն է․ Մասիս քաղաքում նրանք արդեն իրենց սեփական բնակարանն ունեն։ Այն ձեռք է բերվել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի oժանդակությամբ։ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղից բռնի տեղահանումը Սարգսյանների ընտանիքի համար կրկնակի ողբերգություն դարձավ։ Հայաստան տեղափոխվելու և փրկվելու համար բենզին որոնելու դուրս եկած Սաշային և Լիանային երեխաները վերջին

Ջրաներկի տուփի մեջ տեղադրված 8 սրվակից հայտնաբերվել է 604 գրամ ընդհանուր քաշով «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս, «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման ընթացքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն-բաժնի հատուկ վարժեցված շունը ԱՄՆ-ից «Տրանս Շիփփինգ» ՍՊ ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու նկատմամբ դրսևորել է թմրամիջոցի

Ուզում եմ հավատացնել, որ կյանքի այս փուլում ևս պետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, ձեր կողքին է լինելու․ Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը վերջին դասի կապակցությամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը վերջին դասի կապակցությամբ Սիրելի՛ շրջանավարտներ, Ջերմորեն շնորհավորում եմ այս կարևոր օրվա՝ կյանքի նոր փուլ մտնելու կապակցությամբ։ Այսօր բազմաթիվ խոսքեր են հնչելու ապագան պլանավորելու, նպատակների հետևից գնալու, երազանքներին հավատալու, հաջողություններ ձեռք բերելու մասին։ Կյանքի այս փուլում հույզերը ձեզ համար առաջնային են, սակայն կարևոր է,  որ գիտակցված մոտենաք ապագային և

Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը, երբ Խաղաղ օվկիանոսի հարավ արևմուտքում գտնվող Նոր Կալեդոնիայում խժդժություն է հրահրում. «Ազգ»

Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը, երբ Խաղաղ օվկիանոսի հարավ արևմուտքում գտնվող Նոր Կալեդոնիայում խժդժություն է հրահրում: Նախորդ շաբաթ Ադրբեջանի դրոշն ու նույնիսկ Ալիեւի դիմանկարով պաստառը երեւացին Ֆրանսիային պատկանող Նոր Կալեդոնիայում, որ Բաքվի հրահանգով սկսել է վերագնահատել գաղութարարների քաղաքականությունը, դեմ է Փարիզի առաջարկած ընտրական օրենքի բարեփոխմանը եւ Ֆրանսիայից անկախանալու վճռականությամբ՝ պատրաստ է նույնիսկ բիրտ

Անահիտ Մանասյանը Սյունիքում քննարկել է քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի շրջանակը

Մայիսի 23-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ։ Պաշտպանին ուղեկցել են ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները: Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի հետ, քննարկել  քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի շրջանակը, աշխատանքի ուղղություններն ու մեթոդաբանությունը, ինչպես նաև պետական իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունավետությունը քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը լուծելու տեսանկյունից։ Պաշտպանը

Կարեն Փթուկյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Փթուկյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնից: Կարեն Սարգսի Փթուկյանի կենսագրությունը  Ծնվել է 1975թ. փետրվարի 1-ին, Արթիկ քաղաքում: 1999թ. ավարտել է ՀՀ

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակցների և ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ պարզաբանումներ են պահանջվել պետական իրավասու մարմիններից․ ՄԻՊ

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակցների և ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ: Հարցը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, համապատասխան պարզաբանումներ են պահանջվել պետական իրավասու մարմիններից։ Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները պարբերաբար այցելում են

Մուրադ Փափազյան․ Բագրատ սրբազանն իր ծրագրով, իր տեսլականով կարող է վերամիավորել հայ ազգը․ «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցն է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։ – Սփյուռքի հանձնակատար Սինանյանը սփյուռքի համայնքներում հանձնակատարներ է նշանակում, որպես կանոն, իշխանությունների համակիրների շրջանակից։ Ֆրանսիայում արդեն հանձնակատար նշանակե՞լ են։ – Փետրվարի վերջերին է Սինանյանը եկել Ֆրանսիա եւ հայտարարել, որ պիտի նշանակեր հանձնակատարի ներկայացուցիչներ, պատգամավորներ։ Դեռ սպասում ենք, անուն չի հրապարակվել, կարծեմ՝ դժվարություններ ունի։ – Ի՞նչ

Temp. Ֆասթ Բանկն անգրավ բիզնես վարկի նոր առաջարկ է ներկայացնում

Ֆասթ Բանկը ներկայացնում է նորույթ ֆինանսաբանկային ոլորտում՝ Temp անգրավ բիզնես վարկ։ Առաջարկը նախատեսված է առևտրի, արտադրության և սպասարկման ոլորտներում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի համար։ Temp-ը, ի տարբերություն Բանկի մյուս բիզնես վարկերի, տրամադրվում է առանց բիզնեսի վայր այցելության՝ հաճախորդի կողմից իր բիզնեսի պրոֆիլին համապատասխան օնլայն հարցաշարի լրացման արդյունքների հիման վրա։ Ընդգծենք, որ բիզնեսի բոլոր

Ամբողջությամբ մոնտաժված է, խոսքը կեսից կտրված․ դատարանը մերժել է կալանավորել երգիչ Սպիտակցի Հայկոյի որդուն․ «Հրապարակ»

Մեկ գիշեր անազատության մեջ անցկացրած Հրաչ Ղեւոնդյանն ազատ է արձակվել՝ դատարանը մերժել է կալանավորել երգիչ Սպիտակցի Հայկոյի որդուն, որին Քննչական կոմիտեն մեղադրում է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար։ Դատարանը եզրակացրել է, որ բացակայում է մեղադրանքի հիմնավոր կասկածը, այսինքն՝ Ղեւոնդյանն իրեն վերագրվող արարքը չի կատարել։ «Ստեղ մի հատ ելք կա՝ մտնենք կառավարությունը գրավենք, մտնենք Ազգային ժողով՝ գրավենք,

Խորհրդանշական է աշխարհի բազմաթիվ ժողովուրդների սերը վայելող Ազնավուրի հարյուրամյակը տոնել ՄԱԿ-ում․ դեսպան

Մայիսի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին ՄԱԿ Գլխավոր ասամբելայի նախագահը, Գլխավոր քարտուղարի տեղակալներ, ՄԱԿ անդամ երկրների բազմաթիվ դեսպաններ ու ներկայացուցիչներ։ Միջոցառման մեկնարկին ելույթ ունենալով ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանն անդրադարձավ Ազնավուրի հսկայական ժառանգությանը՝ երգարվեստին, հումանիտար գործունեությանը՝ շեշտելով, որ խորհրդանշական է աշխարհի բազմաթիվ

Սահմանազատման գործընթացում գործող իշխանությունների քաղաքականությունը, հայ ժողովրդից ճշմարտությունը թաքցնելն է, խաբելը և ստելը․ Արշակ Կարապետյան

Օրեր շարունակ փակ է մնում Տավուշի մարզի Կիրանց գյուղ տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փակել էր գյուղ տանող ճանապարհները, իսկ գործող իշխանություններն իսկական տեռոր են սկսել գյուղացիների նկատմամբ։ Նույնիսկ նրանց հետ հեռախոսով շփվող պատգամավորները, ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է փաստում, որ Կիրանցում չափազանց լուրջ խնդիրներ են առաջացել։ Գյուղ գործուղված իշխանականները գյուղացիներին պարզապես պարտադրում են կատարել

Եկեղեցին հարկեր վճարում է և ազատված է ընդամենը խիստ սահմանափակ որոշակի հարկատեսակներից․ Մովսես քահանա Սահակյան

Մովսես քահանա Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը Եկեղեցական հարկերի վերաբերյալ. օրենսդրական վերլուծություն Ա. Եկեղեցու հարկման հարցի դիտարկումը ՀՀ Սահմանադրության և դրանից բխող օրենսդրական կարգավորումների շրջանակներում: ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Ո՞րն է պատճառը «Քաղաքացիական պայմանագրի» այսպես եւ այսքան, սովետական խոսույթով ասած՝ շարքերի կուռ միասնության. «Ազգ»

Ազգային, քաղաքական, սոցիալական, նույնիսկ հոգեւոր ոլորտներում բազմաթիվ, բազմատեսակ ու բնական են հակասությունները, տարակարծությունները, կողմնորոշում պահանջող խնդիրները, որոնց նկատմամբ, հատկապես ներկա բարդ ժամանակներում, շատ բնական, հաճախ նույնիսկ անհրաժեշտ են անհատական, ընդհանուրից տարբերվող դիրքորոշումները, տեսակետների բախումը: Այս առումով զարմանալի միակարծություն, դոգմատիզմին մոտեցող համահարթեցված վիճակ է ներկայացնում «Քաղաքացիական պայմանագիր» կոչվող կուսակցությունը, որն արդեն հինգ տարուց ավելի միահեծան իշխանություն

Պետական շահը եւ այսրոպեական էֆեկտը

Երբ լրագրողը կամ հրապարակախոսը հոդված է գրում, ցանկալի է, իհարկե, որ նա ամեն բան իր գլխից չբստրի, եւ այն, ինչ խելքին փչի, նույն պահին չշարադրի: Լավ կլինի, ինչպես ասում են, իրականության հետ հաշվի նստել, նաեւ ճշտել փաստերը մասնագետների հետ: Բայց, ի վերջո, իմ՝ որպես լրագրողի, պատասխանատվությունը սահմանափակ է: Ով ուզում է, իմ գրածները կարդում է,

Շարունակական ջանքերն եմ ներդնելու մեր համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ․ ԵԽ գրասենյակի ղեկավարը՝ ՀՀ նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին: Ողջունելով հյուրին նախագահը շնորհավորել է նրան ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի կարևոր առաքելությունը ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ ԵԽ-ՀՀ համագործակցությունը շարունակելու է ընդլայնվել: Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է. «Շնորհակալություն եմ հայտնում նաև այն աջակցության համար, որ տրամադրել եք մեր երկրին:

Բախվել են 7 ավտոմեքենաներ

Մայիսի 23-ին, ժամը 16:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «Ford» (վարորդ՝ Մ․ Գ․), «Nissan»

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց»-ում բռնության է ենթարկվել օդանավակայանի աշխատակիցների կողմից

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ով արդեն տևական ժամանակ հացադուլ է իրականացնում «Զվարթնոց»-ում, բռնության է ենթարկվել օդանավակայանի աշխատակիցների կողմից։ Տեսանյութը նկարահանած քաղաքացիները պնդում են, որ օդանավակայանի աշխատակիցները սադրել են Լեո Նիկոլյանին՝ փորձելով նրան երկրից արտաքսելու առիթ ստեղծել։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման «Սրբազան պայքար» Տելեգրամ ալիք

Դատական դեպարտամենտի պատասխանը ԱՄՆ Պետդեպարտամենտի քննադատություններին

Դատական դեպարտամենտի պատասխանը ԱՄՆ Պետդեպարտամենտի քննադատություններին: Մանրամասները` տեսանյութում

Տիգրան Ավինյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին

Մայիսի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Երևանում իրականացվող ծրագրերն ու աշխատանքների կատարման ընթացքը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։   «Քաղաքացիական պայմանագիր»

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031