Օրվա լրահոսը
Երեք տասնամյակների ընթացքում Արգենտինան եւ Հայաստանը զարգացրել են ամուր եւ արդյունավետ հարաբերություններ. ՀՀ-ում Արգենտինայի դեսպան
Լատինական Ամերիկայում Արգենտինայի հայ համայնքը ամենամեծն է
Հայաստանում էր Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության Վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
Մայիսի 19-23-ը Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) Վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրեն Դոկտոր Փոփն այցելեց Հայաստան։ Երևանում նա հետևեց «Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի» հայ-ամերիկյան համատեղ լսարանային վարժանքին և հանդիպեց ՀՀ կառավարության ներկայացուցիչների, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի և սահմանապահ զորքերի ղեկավար կազմի հետ։ Երևանում ԱՄՆ դեսպանատուն
«Անհրաժեշտ է հաղթահարել գոյություն ունեցող կարծրատիպերը, ձևավորել կնոջ դերի առնչությամբ պատշաճ ընկալում»
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Ժամանակն է գործելու. կանանց մասնակցությունը քաղաքական և հասարակական կյանքում» խորագրով ամփոփիչ համաժողովի շրջանակներում մայիսի 23-ին մասնակցել է պանելային քննարկման: Մասնակցել են պետական տարբեր գերատեսչություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կին պաշտոնյաներ, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Քննարկվել են հարցեր՝ կապված Հայաստանում կանանց առաջնորդության, հասարակական և քաղաքական կյանքում նրանց մասնակցության հետ: Մասնակիցները կիսվել
«Տավուշում տեղի ունեցողը սահմանազատում չէ. այն կոպտորեն խախտում է Կիրանցի ու այլ գյուղերի բնակիչների իրավունքները». «Թաթոյան» հիմնադրամ»
Անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց ու նրա իրավունքներից: Սահմանազատումն առաջին հերթին մարդու ապահով կյանքի համար է: Տավուշում տեղի ունեցողը սահմանազատում չէ. այն կոպտորեն խախտում է Կիրանցի ու այլ գյուղերի բնակիչների իրավունքները: Չի կարելի թույլ տալ, որ ադրբեջանական հանցանքները թաքցվեն աշխարհից: «Թաթոյան» հիմնադրամ»
«Ցավ ենք արտահայտում, որ գործող իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են անվայելուչ իրենց հանգամանքին, նաև սպառնալիքների, ճնշումների և ապատեղեկատվության գործիքակազմերի օգտագործմամբ»
Հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով Մայր Աթոռում
Երևանում «Toyota Land Cruiser Prado»-ով վրաերթի են ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար․ shamshyan.com
Այսօր՝ մայիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։55-ի սահմաններում «Toyota Land Cruiser Prado» մակնիշի «01 OO 400» համարանիշի ավտոմեքենան Ազատամարտիկների փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 11-ամյա Վարդան Մ․-ին։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան նշված ավտոմեքենայով տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղ բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել երեխային ապա ծայրահեղ ծանր ախտորոշմամբ
Միրզոյանն ու Բոնոն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովների հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Լուիս Բոնոյի հետ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախագծում առանցքային հարցերի շուրջ մոտեցումներին և դրանց համաձայնեցման ուղղությամբ ջանքերին: Նախարար Միրզոյանն ընդգծել է երկու երկրների կողմից ամենաբարձր մակարդակում արտահայտված՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային
Բնակարանում ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը. Ռուբեն Մելիքյան
Քիչ առաջ բնակարանում ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ ձերբակալությանը նախորդել էր նրա բնակարանի խուզարկությունը: Ըստ փաստաբանի դա տեղի է ունեցել` «ակնհայտ քաղաքական դրդապատճառներով»։
«Թույլ չեմ տալու հորս-մորս քրտինքը թուրքը վայելի». Կիրանցում մեկ օր են տվել տներն ազատելու համար
Մարդիկ այրում են իրենց տունն ու գույքը
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Հարգելի՛ քաղաքացիներ, մայիսի 24-ին Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 29,7-րդ կմ-ից մինչև 30,3-րդ կմ ընկած հատվածում, ավտճանապարհի հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ: Աշխատանքներին օժանդակելու են նաև ճանապարհը սպասարկող ՃՇՇ աշխատակիցները և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի պարեկային ծառայության ծառայողները։ Խնդրում
«Այս շարժման մեջ շահառուն միայն ՀՀ-ն է». Բագրատ սրբազան
«Կամ մարդկանց պետք է սպանեք, կամ՝ իրավունք տաք մարդկանց վերափոխվելու»
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության և համատեղ ծրագրերի իրականացման գործում
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը
«Պետություն, որը նպատակ ունի սահմանած». ըստ Բագրատ սրբազանի՝ սա է մեզ պակասում
«Մեր երկիրը այլընտրանք չունի, քանի լինել գիտելիքահենՔ»
Թաթուլ Պետրոսյան. «Անկախությունից հետո Հայաստանում ձեւավորված կապիտալը կամ բիզնեսմեն կոչված սուբյեկտները չունեն հայրենիք եւ սրբություն»
Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում խոսելով ԱԺ ամբիոնից իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հնչեցրած սպառնալի խոսքերի մասին’ արձանագրեց, որ ինքը բազմիցս առիթ ունեցել է ասելու, որ անկախությունից հետո Հայաստանում ձեւավորված կապիտալը կամ բիզնեսմեն կոչված սուբյեկտները չունեն հայրենիք եւ սրբություն։ «Նրանց համար ամենակարեւորը, սրբությունը փողն է եւ իրենց կապիտալը։ Խաչատուր Սուքիասյանը ԱԺ-ում հրապարակավ հայտարարում է, որ
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին
Ռազմավարական բիզնես քեյսեր, անգնահատելի փորձ, նորարարական մոտեցումներ ու 25-ից ավելի միջոցառում է սպասվում CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2024-ին, որի գլխավոր հովանավորն արդեն երկրորդ տարին անընդմեջ Բիբլոս Բանկ Արմենիան է։ Մրցույթի պաշտոնական բացումը տեղի ունեցավ մայիսի 21-ին։ Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս, կունենան ակտիվ թրեյնինգային օրեր քոուչների հետ, կմրցեն իրար հետ
«Ամենակարևորը, որ կարող ենք անել մեր մեծանուն գործիչների համար, նրանց ստեղծած արժեքները պահպանելն է». Ժաննա Անդրեասյան
Այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրեր է հանձնել «Քեզ համար, Ազնավո՛ւր» և «Երվանդ Քոչար 125. դասականն ու նորարարը» մրցույթների հաղթողներին: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը, Արաքսիա Սվաջյանը և Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը: Նախարարը շնորհավորել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ակտիվ մասնակցության համար՝ կարևորելով հոբելյանական տարվա մի շարք ծրագրերից զատ
«Որտե՞ղ է զիջումների վերջակետը, կարող է մարդիկ կան՝ Հանրապետության հրապարակի ժամի կողքն են տեսնում». IT մասնագետը՝ Բագրատ սրբազանին
Սրբազանն ասաց. «Մենք բացարձակ ոչինչ չգիտենք երկուստեք ինչ են խոսում, ինչ են պայմանավորվում, մենք գիտենք, որ թշնամին ասում է՝ ինչ ասենք, դա էլ կլինի, մենք ենք թելադրողը: Սա է պատճառը, որ ենք ասում ենք՝ դադար, ստոպ, կանգնե՛ք: Հաջորդը չգիտենք ինչ է լինելու, կարող է անկլավների հարցն է բարձրանալու»:
Քննարկվել են Հայաստանի եւ Բելգիայի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության հեռանկարները
Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան դե Մույնքին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և հաջողություն մաղթել կարևոր առաքելության ընթացքում: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության հեռանկարները: Կողմերը քննարկել են նաև ՀՀ զինված ուժերում իրականացվող
«Այդ պաշտոնյան պե՞տք է պատասխան տա դրա համար, թե՞ պիտի չտա, այդ մարդու կյանքի մեջ ի՞նչ ներկայություն ունի մեր պետությունը՝ զրո». Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի մասին
«Պաշտոնյաների վարքագիծը պետք է սրբագործված լինի, յուրաքանչուր բառի ու խոսքի համար պետք է պատասխան տրվի: Չի կարող անընդհատ մոլորեցել հանրությանը, հանրությունը սկսում է սովորել դրան: Այս շարժումը երկու իմաստ ունի՝ իրավական եւ բարոյական: Իրավական կողմն այն է, որ լրիվ հակասահմանադրական գործընթաց է, բարոյականն այն է, որ ծայրից ծայր ստով է, խաբեություն»:
ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Մայիսի 23-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձել բանակցային գործընթացի շրջանակներում ընթացող վերջին զարգացումներին և երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարներին: Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ օրակարգի շրջանակն ընդգրկող հարցեր: ՀՀ ԱԽ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Գիտության տարբեր ոլորտներում ուսումնասիրություն իրականացնելու համար դրամաշնորհների ընդհանուր թիվը 17 է
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի կլոր դահլիճում այսօր տեղի է ունեցել ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) դրամաշնորհների տրամադրման պաշտոնական արարողությունը։ Այս տարի գիտության տարբեր ոլորտներում ուսումնասիրություն իրականացնելու համար դրամաշնորհների ընդհանուր թիվը 17 է, իսկ ոլորտները՝ կենսաբանություն, կենսատեխնոլոգիա, կենսաքիմիա, ֆիզիկա, քիմիա, պատմություն, հնագիտություն, նյութագիտություն և այլն։ 2000
«Հայաստանի փոքրիկ երգիչների» համերգային շրջագայությունը Գերմանիայում
Երևանի քաղաքապետարանի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն օրերս է վերադարձել Գերմանիայում ունեցած համերգային շրջագայությունից։ Մայիսի 3-17-ը՝ կես ամսից ավելի, Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ հայ երգի դեսպաններն իրենց կատարումներով զարդարում էին գերմանական 4 տարբեր քաղաքների պատկառելի հարթակները, հայ արվեստով լցնում տեղի տաճարներն ու մարդկանց սրտերը։ Շրջագայությունը սկսվեց Համբուրգ քաղաքից: Երգչախմբի առաջին համերգը կայացավ սուրբ Գերտրուդի տաճարում՝ տեղի հայտնի
2024 թվականի ապրիլը համարվեց ամենատաքը և ամենաչորը Հայաստանի համար
2024 թվականի ապրիլը համարվեց ամենատաքը և ամենաչորը Հայաստանի համար 2024 թվականի ապրիլը դարձավ ամենատաքը և ամենաչորը` սկսած 1935 թվականից։ Հայաստանի ամսական միջին ջերմաստիճանը կազմեց 9․4°C, որը 4․5°C-ով գերազանցեց ապրիլի ամսական նորման (4․9°C)։ Ջերմաստիճանային շեղումները հատկապես բարձր էին ամսվա երկրորդ կեսին, երբ շրջանների զգալի մասում օդի օրական միջին ջերմաստիճանները բարձր էին նորմայից 6-8°C-ով։ Ապրիլի 17-20-ը և
Երևան-Իջևան ճանապարհին վթարի հետևանքով 4 հոգի հոսպիտալացվել է
Մայիսի 23-ին, ժամը 14:09-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ-ին, բախվել են
«Որքան գիտությունը զարգանում է, այնքան վկայություն կա Աստծո մասին». Բագրատ Սրբազանի հանդիպումը ՏՏ մասնագետների հետ
Երբեք ու երբեք գիտությունն ու հավատքը իրար հետ հակասության մեջ չեն, կոնը պատասխանում է ինչու հարցին, գիտությունը՝ ինչպես հարցին:
Մեկ օրում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 21 մարդ ստացել է վնասվածքներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 22-ից 23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 94 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և ֆիզիկական ներգործության՝ 14-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, խարդախության` 10, անձնական ունեցվածքի գողության և խուլիգանության՝ 4-ական,
Նաիրա Զոհրաբյան. «Պարոն Սուքիասյան, ես չեմ ֆիքսել, որ 25 տարի առաջ որեւէ մեկը ձեզ սնանկացած, ունեզրկած, բանտ նստեցրած կամ սպանած լինի»
Հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով ԱԺ ամբիոնից ընդդիմադիր պատգամավորների հասցեին ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հնչեցրած սպառնալիքներին, դրանք որակեց որպես քրեական հանցագործություն։ «Հուսամ, որ ընդդիմադիր մեր գործընկեր պատգամավորները կդիմեն դատախազին, որպեսզի տիկին դատախազը մտնի Ազգային ժողով՝ Խաչատուր Սուքիասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ ներգրավելու համար։ Թե՛ ՀՀ սահմանադրությամբ, թե՛ ՀՀ քրեական օրենսգրքով, թե՛
ՄԱԿ-ի փորձագետները Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ կմշակեն ՀՀ քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման վերաբերյալ նոր փաստաթուղթ
Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստան է եկել Միավորված ազգերի կազմակերպության եվրոպական տնտեսական հանձնաժողովի փորձագետների պատվիրակությունը։ Միջազգային փորձագետներն ուսումնասիրում են քաղաքաշինության, հողային ռեսուրսների կառավարման, տարածքային համաչափ զարգացման և բնակարանաշինության խնդիրները և այդ ոլորտների զարգացման հնարավորությունները։ Հետազոտական աշխատանքների արդյունքներով Քաղաքաշինության կոմիտեի հետ համագործակցությամբ մշակվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման վերաբերյալ երկրի նկարագիր» փաստաթուղթը։
Ընդգծվել է որոշ ոլորտներում բարելավումներ իրականացնելու անհրաժեշտությունը. ՄԻՊ և ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները այցելել են ՆԳՆ «Հատուկ կացարան»
Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները մայիսի 20-ին մշտադիտարկման համատեղ այց են իրականացրել Ներքին գործերի նախարարության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ: Այցի նպատակն էր գնահատել միջազգային և ազգային չափանիշներին համապատասխանությունը՝ հատկապես կենսապայմանների, սանիտարահիգիենիկ պայմանների և ընդհանուր ծառայությունների մատուցման տեսանկյունից: Այցի ընթացքում քննարկումներ են տեղի ունեցել «Հատուկ Կացարան» ՊՈԱԿ-ի տնօրենի և
Մհեր Գրիգորյանը և Լուիս Բոնոն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին ու վերջինիս շարունակականության ապահովման կարևորությանը: ՀՀ կառավարություն


















































