Օրվա լրահոսը

«Ես քո ցերեկով անցած ճամփեքը գիշերով եմ անցել, Ne oldu Pashinyan երգ չկա՞՝ կա, Ալիեւը չի՞ ասել հարբեցող ծաղրածու, ասել է». Բագրատ սրբազանը՝ Civic-ի լրագրողին

«Ասել է, որ ես կոլխոզ էլ չեմ վստահի: Երբ որեւէ երկրի ղեկավարի վիրավորում են, ծաղրում են, դա այդ երկրի ղեկավարինը չի միայն, ամբողջ ժողովրդի պատկերն է: Եվ իմ ցանկությունը կլիներ, որ այսպես ինձ վարկաբեկելու, վիրավորելու փոխարեն թե՛ խորհրդարանից, թե՛ տարբեր ԶԼՄ-ներից ձեր քույր եւ եղբայր մեզ անելու փոխարեն հայացքներդ այն կողմ ուղղեիք: Սրա մասին է խոսքը»:

Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը

Ֆրանսիայի Սենատի նիստում Ֆրանսիայում օտարերկրյա միջամտության կանխարգելմանն ուղղված օրինագծի քննարկման ժամանակ ելույթի ընթացքում Վալերի Բուայեն Ադրբեջանին մեղադրել է Ֆրանսիայում ապակայունացնելու փորձերի մեջ՝ Նոր Կալեդոնիայում խժդժություններ հրահրելու եղանակով։ Նա նշել է, որ Ֆրանսիայի դեմ գործողություններին ներգրավված են նաև Ռուսաստանը, Թուրքիան և Չինաստանը։ Բուայեն կոչ է արել սառեցնել ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասը

Իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք էր առաջարկել պարեկներին

Մայիսի 23-ին, կեսգիշերն անց, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում ծառայություն իրականացնելիս պարեկները կանգնեցրել են Եղվարդ քաղաքի 18-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-21115» մակնիշի մեքենան: Ստուգմամբ պարզվել է, որ նա տրանսպորտային միջոցը վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի: Իրավախախտումը չարձանագրելու համար 44-ամյա ուղևորը 10000 դրամ էր դրել պարեկային ծառայության մեքենայի նստելատեղին: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի

Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Քեզ համար, Շառլ» ցուցադրության բացումը

Մայիսի 23, 2024 թ./ Մայիսի 22-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Քեզ համար, Շառլ» ժամանակավոր ցուցադրության պաշտոնական բացումը: Աշխարհահռչակ երգիչ ու կինոդերասան Շառլ Ազնավուրի հարյուրամյա հոբելյանին նվիրված այս ցուցադրությունը ներկայացնում է շանսոնյեի կյանքին ու գործունեությանը վերաբերող շուրջ 250 ցուցանմուշներ, որոնք ներառում են հազվագյուտ լուսանկարներ, պարբերականներ, ձայնապնակներ, ինչպես նաև Ազնավուրի մասնակցությամբ նկարահանված կինոնկարների

Չենք բացառում, որ մոտ ապագայում Հայոց եկեղեցին նաև մեղադրվի գրերի գյուտի համար. Արարատ քահանա Պողոսյան

Պ․գ․թ․ Արարատ քահանա Պողոսյան. «Այլևս ոչ մի եկեղեցական բրածեծ չի լինելու, չի թունավորվելու, խեղդամահ չի արվելու, չի աքսորվելու, չի հալածվելու․․․ Վերջին տարիներին որոշ քաղաքական գործիչներ մեղադրում են Հայ Եկեղեցուն՝ Պապ թագավորի դավադրաբար սպանության մեջ։ Այս վարկածին տուրք տվողները որևէ աղերս չունեն ո՛չ հայ և ո՛չ էլ համաշխարհային պատմագրության և պատմագիտության հետ։ Պապ թագավորը, ի տարբերություն

Բլինքեն. Ուսումնասիրում ենք Հայաստանի մի շարք խնդրանքներ

«Ազատություն». «Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի մի շարք խնդրանքներ՝ որոշելու, թե էլ ինչ կարող ենք անել՝ Հայաստանին մեր աջակցությունն ու նրա հետ համագործակցությունն ամրապնդելու համար», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներին։ Պետքարտուղարը հիշեցրել է, որ շաբաթներ առաջ Բրյուսելում իր, Հայաստանի վարչապետի և Եվրահանձնաժողովի ղեկավարի մասնակցությամբ եռակողմ հանդիպում է

Ահազանգ իրավապահներին. երաժշտության ուսուցչուհին հաղորդում է տվել տնօրենի ու պահակի դեմ

Հաղորդումը եւ կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Ադրբեջանը և Տաջիկստանը ռազմավարական համագործակցության հռչակագիր են ստորագրել

«Ազատություն». Ադրբեջանի և Տաջիկստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Էմոմալի Ռահմոնն այսօր Բաքվում «Ռազմավարական համագործակցության մասին» հռչակագիր են ստորագրել։ Կողմերը մասնավորաբար պայմանավորվել են համատեղ պայքար ծավալել ահաբեկչության և ծայրահեղականության դեմ։ «Հարկ ենք համարում ուժեղացնել երկու երկրների հատուկ ծառայությունների գործունեության համակարգումը», – հռչակագրի ստորագրումից հետո հայտարարել է Տաջիկստանի նախագահը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է

Ավտոմեքենան հրկիզել էր Կապան քաղաքի Ձորք թաղամասի բնակիչ 42-ամյա տղամարդը:

«Բագրատ Սրբազանի հետ չեմ հանդիպի, նա հանդիպում է ոչ թե հոգեւոր հարցեր քննարկելու, այլ ուրիշ նպատակներով»․ Անահիտ Ավանեսյան

Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է Սամվել Դանիելյանն ազատվել Յոլյանի անվան արյունաբանական եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից։

Քանի որ ֆուտբոլի գնդակը սուր անկյուններ չունի, այն միավորում է անգամ հակամարտություն ունեցող երկրների լրագրողներին

Ֆուտբոլի Հայաստանի լրագրողների հավաքականը վերադարձել է Բրյանսկից, որտեղ անցկացված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79-ամյակին նվիրված միջազգային մրցաշարում գրավել է 3-րդ մրցանակային տեղը։ Այդ առիթով Sputnik Արմենիա մուլտիմեդիա լրատվական կենտրոնում հրավիրված ասուլիսում մեր թիմի ավագ, «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը ասաց. «Բրյանսկի մրցաշարն անցկացվում էր 11-րդ անգամ եւ այս տարի միջազգային կարգավիճակ ստացավ

Կանադայի խորհրդարանում ինձ հարցրին՝ լավ, մեզ մեղադրում եք, մենք կեղծավորություն ենք անում, բա ձեր կառավարությունն ինչո՞ւ է այդպես գործում. Բագրատ Սրբազան

Այլ միջավայրերում ապրող մեր հայրենակիցները հիմա մոլորված վիճակում են, անընդհատ մեզ հարցնում են՝ ի՞նչ է լինելու, ինչ պետք է անենք. Բագրատ սրբազան

Իրանը միակ պետությունն է, որը խոսում է բալանսավորված խաղաղության կարևորության մասին. Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Այսօր այցելեցի ՀՀ- ում ԻԻՀ դեսպանատուն՝ իմ զորակցությունը հայտնելու նախագահի և արտգործնախարարի ողբերգական մահվան կապակցությամբ։ Նախագահը և արտգործնախարարը մեծ ներդրում ունեն տարածաշրջանում փխրուն կայունության պահպանման հարցում։ Իրանը միակ պետությունն է, որը խոսում է բալանսավորված խաղաղության կարևորության մասին։ Հույս ունեմ, որ Իրանի դիրքորոշումը

«Պարոն Սուքիասյանի դիրքորոշումը չի արտահայտում ՔՊ կուսակցության ու խմբակցության դիրքորոշումը»․ Արթուր Հովհաննիսյան

Սուքիասյանն ընդդիմադիրներին սպառնացել էր բանտարկությամբ ու սպանությամբ։

Այդ տրամաբանությամբ գործակալ է եղել նաև նույն ինքը՝ Պապ թագավորը. Գաբրիել քահանա Վարդանյան

Գաբրիել քահանա Վարդանյան. «Երեկ Փաշինյանը նորից պնդում էր, թե Հայաստանից դուրս ձեռնադրված և օծված հոգևորականներն ազդեցության գործակալներ են եղել։ Ուրեմն, այդ տրամաբանությամբ գործակալ է եղել նաև նույն ինքը՝ Պապ թագավորը, քանզի նա էլ պատմությունից հայտնի է, որ Հայոց գահին է բազմել Հռոմի օգնությամբ։ Փաշինյանական տրամաբանությամբ՝ ազդեցության գործակալներ են եղել նաև Գրիգոր Լուսավորիչը, Տրդատ Գ թագավորը,

«Եկեղեցին պետք է հարկվի, Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է»․ ՔՊ-ականներ

Արթուր Հովհաննիսյանը նաեւ անդրադարձավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, մասնավորապես, Բագրատ սրբազանի գործունեությանը։

Կառավարությունը հերթական գումարն է հատկացրել կրթական դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմանների ապահովման համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կրթահամալիրների կառուցման համար նախատեսված գումարի շրջանակում կատարել վերաբաշխում կատարողների միջև՝ 2,920,000.0 հազար դրամի չափով՝ արդյունքում ՀՀ քաղաքաշինության կոմիտեից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին, որը տվյալ ծրագրի

Այս գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնենք հնարավորինս սեղմ ժամկետներում, որ կարողանանք կանխարգելել պետության պատառ-պատառ լինելը. Սուրեն Պետրոսյան

Մենք չենք հրավիրել մեծ հանրահավաք, որտեղ 500 հոգի է եկել, որ ասում են, թե շարժումն արդեն մարում է. Սուրեն Պետրոսյան

Ռուստամ Բադասյանը և դեսպան Մարագոսը շրջայց են կատարել Մարգարայի անցակետում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մարգարայի անցակետում հյուրընկալել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսին և նրա ղեկավարած պատվիրակությանը: Կոմիտեի ղեկավարը և դեսպանը համատեղ շրջայց են կատարել անցակետի տարածքում: Ներկայացվել է անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, ընթացակարգերի կիրառման և կազմակերպման հերթականությունը: Ընդգծվել է, որ Մարգարայի մաքսակետում, ինչպես Հայաստանի մյուս անցակետերում, պետական սահմանային հսկողությունը նախատեսված է իրականացնել սահմանային

«Մայիսի 26-ի հանրահավաքում որոշվելու է Հայաստանի ապագան»․ Հայկ Մամիջանյան

«Այո, քրեակատարողական հիմնարկներում կլինեն որոշ խուցեր, որտեղ ՔՊ-ն ահագին ձայն կհավաքի, որովհետեւ մեծամասնությունն այնտեղ նստած կլինի»։

Ֆրանսիայում և Հայաստանում տեղի ունեցան հատուկ միջոցառումներ՝ ֆրանսահայ մեծանուն արտիստի և մարդասերի 100-ամյակի առթիվ

Մայիսի 22-ին` Շառլ Ազնավուրի ծննդյան օրը, ֆրանսահայ մեծանուն արտիստի և մարդասերի 100-ամյակի առթիվ նրա երկու հարազատ երկրներում՝ Ֆրանսիայում և Հայաստանում, տեղի ունեցան հատուկ միջոցառումներ։ Արտիստի 100-ամյա հոբելյանը նշանավորելու համար «Ազնավուր» հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ, կազմակերպել էր տոնական բացօթյա համերգ։ Միջոցառման հատուկ հյուրը ֆրանսիացի անվանի դաշնակահար Էրիկ Բերշոն էր, ով տարիներ շարունակ նվագակցել էր

Զախարովա. Հայաստանին «օգնելու իմիտացիա» արած երկրների մասին պետք է ինքնե՞րս գուշակենք, թե՞ հետո մեզ կպատմեն

Հրադադարի հնարավորություն կար դեռ հոկտեմբերին, Ադրբեջանի նախագահը համաձայնել էր Պուտինի առաջարկին, բայց ՀՀ վարչապետը նախընտրեց շարունակել ռազմական գործողությունները:

Ավարտվեց Օնիկ Գասպարյանի հարցաքննութունը

Ժամը 14.00-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դռնփակ նիստից դուրս եկավ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը: ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (դատավոր Սարգիս Դադոյան) ժամը 11-ից շարունակվում էր ԳՇ նախկին պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի, զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի, Սարգիս Կուլակչյանի եւ Էլլադա Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը: Մեր տեղեկություններով Գասպարյանն ինքն էր վկայի

«Կարևոր է, որ պետության կողմից տրամադրված գույքի նկատմամբ լինի սրտացավ վերաբերմունք». հստակեցվել են մի շարք կրթահամալիրների կառուցման պատվիրակման աշխատանքները

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կրթահամալիրների կառուցման համար նախատեսված գումարի շրջանակում կատարվել է վերաբաշխում կատարողների միջև՝ 2 մլրդ 920 մլն դրամի չափով: Գործադիրի նիստում հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ որոշման արդյունքում Քաղաքաշինության կոմիտեից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին են փոխանցվում 10 կրթահամալիրի կառուցման

Վերջին ժամանակահատվածում Իրանի կողմից խոսույթը էականորեն փոխվել է. Սուրեն Պետրոսյան

Ըստ էության ՀՀ-ն սպասարկում է նաեւ երրորդ երկրների շահերը, բայց ոչ երբեք ՀՀ շահը, դա անմիջականորեն արտահայտվում է Իրանի հետ հարաբերություններում. Սուրեն Պետրոսյան

Իմանալով հոր ձերբակալության մասին՝ որդին ինքնասպան էր եղել․ ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում

Երբ ոստիկանության ծառայողները փորձել են Փոքր Վեդի գյուղի տներից մեկի բակում ձերբակալել ենթադրյալ հանցագործություններ կատարած 43-ամյա անձին, վերջինս իր մոտ ապօրինի կերպով կրվող «EKOL P29» մոդելի ողորկափող հրազենի ձևափոխված ատրճանակով սպառնացել է իրեն մոտենալու դեպքում սպանել նրանց՝ այդ կերպ միջամտելով ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը: Այդուհանդերձ տղամարդը ձերբակալվել է։ Նշված անձին մեղադրանք է ներկայացվել` ՀՀ

«Ես ՔՊ-ին հակառակ հարցն եմ տալիս՝ ասեք, որ Ջերմուկում գրաված դիրքերից Ադրբեջանը հետ է քաշվելու»․ Հայկ Մամիջանյան

«Ընենց խրոխտ դեմքով են հողեր հանձնում, նախանձելս գալիս է»,- ասաց Մամիջանյանը։

Խնձորեսկում կասեցվել է կաթի վերամշակման արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մարտին Շահնուբարյանին պատկանող կաթի վերամշակման (պանիր) արտադրամասում (Սյունիքի մարզ, Խնձորեսկ համայնք): Ստուգման ընթացքում պարզվել է, որ այս արտադրամասում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմեր: Այսպես՝ առաստաղը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, կաթի ընդունման տարածքի հատակը

Այն բոլոր սպառնալիքները, որոնք կարող են տեղի ունենալ աշխարհում ու կարող են որեւէ կերպ վնասել հայ- իրանական հարաբերությունները, դրանք ուղղակի պետք է չեզոքացնել. Բագրատ Սրբազան

Մենք պետք է գնահատանքով վերաբերենք Իրանի ռազմաքաղաքական վերնախավի այն հաստատուն հայտարարություններին, որոնք 2020-ից հետո չեն փոխվել ու առնչվում  են ՀՀ տարածքային ամբողջականությանն ու դրանից բխած անվտանգային խնդիրներին. Բագրատ սրբազան

15.4 միլիարդ դրամական մուտքեր․ հաստատվեց Պետական գույքի կառավարման կոմիտեի 2023 թվականի հաշվետվությունը

Մայիսի 23-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեց Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի կատարման 2023թ.-ի տարեկան հաշվետվությունը։ Այն ընդգրկում է հաշվետու տարվա ընթացքում Ծրագրի շրջանակներում իրականացված գործարքներից ստացված դրամական մուտքերն, ինչպես նաև ստանձնած ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունները։ 2023 թվականին պետական գույքի կառավարման արդյունավետությունը նկատելիորեն բարձրացել է, ինչը դրական ազդեցություն է ունեցել պետական բյուջեի եկամուտների վրա։

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031