Օրվա լրահոսը

«Ինձ խփել են դրոշի պոչով, օպերատորին սպառնացել՝ «շտատիվը ո..դ կկոխեմ», սակայն իրավապահներից ոչ մի արձագանք». Անի Գեւորգյան

Ինձ մոտ տպավորություն է, որ իշխանությունները ոչ թե ցանկանում են կանխարգելել նման դեպքերը, այլ ուզում են՝ դրանք տարածում ունենան

Խաչիկ – Գնիշիկ – Եղեգնաձոր ավտոճանապարհը բաց է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Հ-40 /Մ-2/ (Արենի) – Խաչիկ – Գնիշիկ – Եղեգնաձոր ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հիշեցնենք՝ առավոտյան վերոնշյալ ավտոճանապարհին ջրագծի վթարի պատճառով առաջացել էին հողային բերվածքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը երկկողմանի փակվել էր։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ԿԽՄԿ ղեկավարի հետ քննարկել են Կարմիր խաչի աշխատանքն արդիական մարդասիրական խնդիրների շուրջ

Երեկ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Արթուր Խաչատրյանը ու Արմենուհի Կյուրեղյանը հանդիպել են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունիի հետ։ Ողջունելով հյուրերին՝ Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց ԿԽՄԿ ներկայացուցիչներին խմբակցության նամակին արագ և պատշաճ արձագանքելու, հանդիպում նախաձեռնելու, ինչպես նաև Հայաստանում իրականացրած

Ադրբեջանը բաց տեքստով մերժում է միջազգային մեխանիզմներով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարցը․ Տաթև Հայրապետյան

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության պետ Հիքմեթ Հաջիևի գրառմանն X սոցիալական ցանցում, տելեգրամյան իր ալիքում գրել է․ Ադրբեջանը բաց տեքստով մերժում է միջազգային մեխանիզմներով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարցը։ Սա այն ճարտապետությունն է, որի դիմաց Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս` դրա հետ մեկտեղ վտանգելով

Անվանի մենակատարներ եւ խաչատրյանական «հրավառություն»

Ֆիլհարմոնիկ նվագախումբը փառատոնը նվիրել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին

Էրդողանը նախատեսում է կազմակերպել քառակողմ հանդիպում` փաստացի ներկայանալով որպես Արցախյան հակամարտության կողմ

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանն իր տելեգրամյան ալիքում գրում է՝  Էրդողանը քիչ առաջ հայտարարեց, որ նախատեսում է կազմակերպել Էրդողան-Ալիև-Փաշինյան-Պուտին քառակողմ հանդիպում: «Հայկական ալիք»-ը, մանրամասնելով, գրում է՝  Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներին առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել Արցախի հարցով։ Հետաքրքրական է, որ Էրդողանը նշել է, որ առաջարկել է կողմերին հանդիպում անցկացնել «ոչ

Ամփոփվել են Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և քարտուղար Արմեն Սմբատյանը սեպտեմբերի 16-ին Մատենադարանում ամփոփեցին Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։ Հանդիպմանը հրավիրված էին 14 երկրի ընտրական համակարգերի և 2 միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների անդամները։ ԿԸՀ նախագահն ընդգծեց՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախապատրաստական աշխատանքները սկսել էր դեռևս տարեսկզբից։

Մենք ուզում ենք ամեն ինչ անել, որ գյուղատնտեսությունն ասոցացվի արդյունավետություն, բարեկեցություն, գեղագիտություն, առողջություն հասկացությունների հետ․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ներկա է գտնվել Գյուղական կյանքի և ավանդույթների հոբելյանական 10-րդ փառատոնի բացմանը, որն այս տարի անցկացվում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր բնակավայրում: Միջոցառմանը ներկա են եղել նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և այլք: Վարչապետը ողջունելով ներկաներին՝ նշել է, թե ինչու է Կառավարությունը հետաքրքրված նման միջոցառումներով:

Երբ հրաժարվում ես կառավարման մարմինների կազմավորմանն ուղղված սեփական ձայնի իրավունքի իրացումից, ապա զրկվում ես հետագայում այդ նույն մարմինների գործունեությունից դժգոհելու բարոյական իրավունքից․ Ռուբեն Հայրապետյան

«Մատենա» միջազգային դպրոցի գործադիր տնօրեն Ռուբեն Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը 1․ Չմասնակցել ընտրություններին նշանակում է ավելացնել քեզ համար ամենամերժելի ուժի տոկոսը (պարզ մաթեմատիկա): 2. Ավելացնել տոկոսը նշանակում է նպաստել այդ ուժին (պարզ լոգիկա): 3. Նպաստել ուժին կամ ուժի մասը լինել նույն երևույթն է (պարզ ֆիզիկա): 4. Ուժի մասը լինել, բայց բողոքել այդ ուժից… (պարզ կոմեդիա): Եզրակացություն

ՊԲ ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ չեն կատարել

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 16-ին` ժամը 13:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Որոշել ենք մեր այս տարվա ցորենի բերքի 2/3-ը նվիրաբերել Արցախի կառավարությանը․ Արշավիր Ղարամյան

Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի ֆեյսբուքյան գրառումը «Որպեսզի հաջողություն լինի՝ կիսվիր մի կտոր հացդ ընկերներիդ հետ»: Այսօր մեր Ղարամյան գերդաստանի (թվով 20 ընտանիք) կողմից որոշել ենք մեր այս տարվա ցորենի բերքի 2/3-ը (1000 կգ)` օրվա սահմանված նորմաներով` 5000 հոգու մեկ օրվա չափաբաժին պատրաստի հաց, նվիրաբերել Արցախի կառավարությանը` բնակչության կարիքները հոգալու համար: Բոլոր այն արցախցիները, ովքեր հնարավորություն ունեն

Առաջիկա օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 17-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-18-ին, 21-ին կեսօրից հետո` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան 2-4

Անահիտ Մանասյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին Ռոշ Հաշանայի առթիվ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի առթիվ «Հայաստանում հրեական համայնքի հարգելի´ ներկայացուցիչներ, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանա կապակցությամբ։ Թող այս նոր տարին Հայաստանում ապրող հրեաների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի: Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ինչպես հրեական համայնքի,

ՊՆ-ին փոխանցված ապրանքը նախարարությունը չի գործարկել. այդ մասով հիմա մեղադրանք է առաջադրված ծառայությունները մատուցողին. փաստաբան

Դատարանը կքննի ՊՆ-ից 106 միլիոն դրամի հափշտակության գործով ձերբակալվածների կալանքի միջնորդությունը

Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպել է բարոնուհի Քերոլայն Քոքսին, բարեգործական կազմակերպության անդամներին

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպեց Բարոնուհի Քերոլայն Քոքսին, Միջազգային Քրիստոնեական համերաշխություն (CSI) քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության և Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամներին։ Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը: Սրբազան Հայրն իր օրհնանքի և երախտիքի խոսքերը փոխանցեց Արցախի ժողովրդի հավատարիմ բարեկամ Բարոնուհի

Խաչիկ – Գնիշիկ – Եղեգնաձոր ավտոճանապարհը երկկողմանի փակ է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ին Հ-40 /Մ-2/ (Արենի) – Խաչիկ – Գնիշիկ – Եղեգնաձոր ավտոճանապարհին ջրագծի վթարի պատճառով առաջացել են հողային բերվածքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը երկկողմանի փակ է։ Ճանապարհը սպասարկող կապալառու կազմակերպության կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնությունը ՀՀ իշխանություններից պահանջում է վերանայել Գարիկ Գալեյանի կալանավորման որոշումը

«Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնությունը, հավատարիմ մնալով մարդու հիմնարար իրավունքներին, մասնավորապես, խոսքի ազատության և բարոյական արժեքների պահպանմանը, դատապարտում է 44-օրյա պատերազմում իր կյանքն անձնվիրաբար զոհաբերած Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի կալանավորումը: Գարիկ Գալեյանը նույնպես պատերազմի մասնակից է եղել, ծանր վիրավորում է ստացել, իսկ ռազմի դաշտում՝ կորցրել իր ամենաթանկ մարդուն՝ որդուն։ Մխիթարի զոհվելուց հետո նա դժվարին

Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնում ընտրվել է Արմենուհի Ավետիսյանը

Արմենուհի Ավետիսյանը մասնագիտությամբ բանասեր է, ինը տարի աշխատել է Վարպետի տուն-թանգարանում` որպես ավագ գիտաշխատող

Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ընտրությունները ճանաչելուց հրաժարվելը տեղում իրականության և այս տարածաշրջանի հայ բնակչության տառապանքների նկատմամբ անտեղյակության լուրջ դրսևորում է. Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ

Հույս ունենք, որ Ռումինիան կվերանայի այս տեսակետը և հետագայում ավելի հավասարակշռված դիրքորոշում կընդունի, իսկ մինչ այդ խնդրում ենք ընդունեք մեր անկեղծ հիասթափությունն ու մտահոգությունը Ռումինիայի Արտաքին Գործերի նախարարության ներկայիս դիրքորոշման վերաբերյալ:

Երիտասարդ խոհարարի կծվի «նոտաներով» պատրաստված տորթը հավանել են

Հարցազրույց միջազգային մրցույթի դափնեկիր Լիանա Մելքոնյանի հետ – Լիանա, այս տարի Հայաստանում առաջին անգամ անցկացված երիտասարդ ուսանող խոհարարի միջազգային մրցույթում ճանաչվել եք հաղթող։ Գիտենք, որ այս տարի եք ավարտել Երեւանի հայ-հունական պետական քոլեջը։ – Այո։ Հավելեմ, որ մրցույթը կազմակերպել էր Հայաստանի խոհարարների ասոցիացիան (հիմնադիր՝ Արբի Ղարախանի), որը մեր երկրում ոլորտի միակ պաշտոնական ներկայացուցիչն է։ Իսկ

Արցախի Նախագահի Ընտրութիւնը Քաղաքական Լուրջ Դրսեւորում

Կը մնայ յուսալ, որ պատմական թիւրիմացութեամբ մը մեր երկրին գլուխը անցած, Հայաստանի այսօրուայ անհասկնալի իշխանութիւնները, հրաժարելով իրենց «խաղաղութիւն մուրալու» անփառունակ ու նուազագոյնին մէջ մեր դարաւոր ազգին համար անյարիր՝ վախկոտ վարքագիծէն, շտապեն շնորհաւորել ու ձեռք մեկնել Արցախի նորընտիր իշխանութիւններուն, կատարելով իրենց ազգային պարտականութիւնն ու Հայ ժողովուրդին տալով անոր հանդէպ ունեցած իրենց պարտքը:

Գլխավոր դատախազության հաղորդագրությունը ապօրինի է եւ իրականությանը չհամապատասխանող․ Ռոբերտ Նազարյանի փաստաբանական թիմի ղեկավար

Սրանով փաստվել է առնվազն երկու կարեւոր հանգամանք, եւս մեկ անգամ հաստատվել է, որ Ռոբերտ Նազարյանը երբեք իր աշխատած որեւէ պաշտոնում պաշտոնական դիրք չի չարաշահել։ Եվ երկրորդ՝ արդարացման հիմքով գործի կարճումը ինքնըստինքյան հիմնազուրկ է դարձնում դրանից բխող որեւէ գործընթաց, այդ թվում՝ վերջինիս նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը։

«Ժամանակակից պարը նույնպես ունի դասական հիմք»

Ասում է պարարվեստի ռեժիսոր Անահիտ Ենոքյանը Անահիտ Ենոքյանի համար պարարվեստը կենսակերպ է ու կյանքի իմաստ, ճակատագրական «ախտորոշում» ու անկրկնելի աշխարհ։ Պարարվեստի երիտասարդ ռեժիսորի ներշնչանքի աղբյուրն ընկերներն են, ընտանիքն  ու աշխատանքը։ Պարարվեստով զբաղվել է դպրոցական տարիքից, այլ ընտրություն պարզապես լինել չէր կարող։  Ավարտել է Երեւանի պարարվեստի պետական քոլեջը, ապա ԵԹԿՊԻ-ի բակալավրիատը։ Այժմ սովորում է նույն բուհի

Արցախից 8 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

 «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 72 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում։

«Օպերա գալա» ծրագրով Երևանում ամփոփվեցին օպերային բացօթյա երեկոները

«Օպերա գալա» ծրագրով Երևանում ամփոփվեցին օպերային բացօթյա երեկոները Բեմում հայ և համաշխարհային օպերային աստղերն էին՝ Վերոնիկա Ջիոևան, Անահիտ Մխիթարյանը, Կարինա Ֆլորեսը, Մարգարիտա Գրիցկովան, Ազամատ Ժելտրգուզովը, Հովհաննես Այվազյանը, Դավիթ Բաբայանցը: Դիրիժոր՝ Ֆաբիո Մաստրանջելո: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Երևանում հերթական անգամ վրաերթի են ենթարկվել ինքնագլորով շրջող անչափահասներ. shamshyan.com

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։

«Լաչինի միջանցքի բաց, փակ լինելը կարգավորվում է նոյեմբերի 9-ով և ոչ ոք նոյեմբերի 9-ի հայտարարությունն այդ առումով չի չեղարկել»․ ԱԱԽ քարտուղար

Ես կարծում եմ, որ նոյեմբերի 9-ը հնարավորություն է տալիս ներկայիս ճգնաժամի բոլոր խնդիրները լուծելու», – ասաց Գրիգորյանը:

Արցախի ողջ տարածքը` Մռավյան լեռնաշղթայից մինչև Արաքսի հովիտ անսակարկելի են․ մանիֆեստ

Անընդունելի է որևէ անհատի, կազմակերպության կամ քաղաքական ուժի կողմից հրաժարվելն Արցախի ժամանակավորապես բռնազավթված տարածքներից, ինչպես նաև` արցախա-ադրբեջանական ապօրինի բաժանարար գիծը որպես պետական սահման ճանաչելը:

ՊՆ-ից 106 մլն դրամ հափշտակության գործով 5 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գեւորգ Ալթունյանը

Պարզվել են ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 2019-2021թթ. ընթացքում կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակներում վճարված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 106.300.000 ՀՀ դրամի հափշտակության հանգամանքները։

Բանաստեղծուհի Սոնա Վանը հանդիպել է ԵԹԿՊԻ-ի ուսանողների հետ

Սոնա Վանը հանդիպման ընթացքում խոսել է իր արմատներից, ներկայացրել «Լիբրետո անապատի համար» գիրքը, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։ Այն նվիրված է Հայոց ցեղասպանությանը և ներկայացնում է կնոջ ընդհատված երջանկությունը։ Գրքում արտացոլված է բանաստեղծուհու ընտանիքի պատմությունը։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031